Գլխավոր տեղեկություն
Համար
N 1272-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.11.2007-13.12.2007)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.02.20/11(601) Հոդ.1179
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.11.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.11.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.11.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 նոյեմբերի 2007 թվականի N 1272-Ն

 

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետին և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 138-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վաղաժամկետ դադարեցնել Տավուշի մարզի Իջևանի քաղաքային համայնքի ղեկավար Վարուժան Ներսիսյանի լիազորությունները։

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Տավուշի մարզի Իջևանի քաղաքային համայնքի ընտրատարածքում անցկացնել քաղաքային համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին`

1) Տավուշի մարզի Իջևանի քաղաքային համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2007 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 3245898 դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը՝ 2007 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 1343381 դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

5. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 3 հավելվածի։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան

 

2007 թ. նոյեմբերի 16

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2007 թվականի

նոյեմբերի 15-ի N 1272-Ն որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

_________________________________________________________________________

NN ը/կ

Ծախսերը

Գումարը (դրամ)

_________________________________________________________________________
1. Աշխատանքի վարձատրության ֆոնդ
այդ թվում`
160000
  տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, քարտուղարի և անդամների աշխատավարձ 160000
2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ   66000
3. Տրանսպորտի ծառայության վճարներ 5000
4. Կապի ծառայության վճարներ    1000
5. Գրասենյակային ծախսեր 3000
_________________________________________________________________________
 

ընդամենը

235000
     
  7 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր
(7 x 235000)
1645000
  Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր
(13087 ընտրող + 13087 x 0,03) x 5 դրամ
67398
_________________________________________________________________________
  Ընդամենը 1712398

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2007 թվականի

նոյեմբերի 15-ի N 1272-Ն որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

_________________________________________________________________________

NN
ը/կ

Ծախսերը

Գումարը
(դրամ)

_________________________________________________________________________
1. Աշխատանքի վարձատրության ֆոնդ 1290000
  այդ թվում`  
  հանձնաժողովի նախագահ
(2 ամիս x 150000 դրամ)
300000
 

հանձնաժողովի նախագահի տեղակալ
(2 ամիս x 110000 դրամ)

220000
  հանձնաժողովի քարտուղար
(2 ամիս x 110000 դրամ)
220000
  հանձնաժողովի անդամներ
(2 ամիս x 5 անդամ x 55000 դրամ)
550000
2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 243500
_________________________________________________________________________
 

Ընդամենը

1533500

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2007 թվականի

նոյեմբերի 15-ի N 1272-Ն որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

_________________________________________________________________________

NN
ը/կ

Ծախսերը

Գումարը
(դրամ)

_________________________________________________________________________
1. Գրասենյակային ծախսեր, ընտրողների ցուցակների կազմում և վարում
(13087 ընտրող x 3,9 դրամ)
51039.3
2. Փոստային ծառայության ծախսեր, ընտրողների ծանուցագրերի տպագրություն և առաքում
(13087 ընտրող x 98,75 դրամ)
1292341.3
_________________________________________________________________________
 

Ընդամենը

1343381

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան