Գլխավոր տեղեկություն
Համար
N 1153-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.10.2007-20.10.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.10.24/52(576) Հոդ.1077
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.10.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.10.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հոկտեմբերի 2007 թվականի N 1153-Ն

 

«ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 75-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևան քաղաքի Ա. Բաբաջանյան փողոցին հարող տարածքից` համաձայն հավելվածի, 0.47 հեկտար մակերեսով հողամասն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությանը:

2. Երևանի քաղաքապետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում կնքել սույն որոշման 1-ին կետով նախատեսված պայմանագիրը` դրանում նախատեսելով «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության կողմից նշված հողամասի գնման նախապատվությանը վերաբերող դրույթ.

2) «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության կողմից` օրենքով սահմանված կարգով սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի սեփականության իրավունքով ձեռքբերումից հետո ապահովել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում քանդման ենթակա չորս բարձրահարկ բազմաբնակարան բնակելի շենքերի բնակիչների համար բազմաբնակարան բնակելի շենքերի շինարարության համար անհրաժեշտ փաստաթղթերի` սահմանված կարգով հաստատումը.

3) պայմանագրում ամրագրել դրույթ, որի համաձայն «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության կողմից կառուցվող շենքերի բնակարանները հետագայում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում քանդման ենթակա չորս բնակելի շենքերի բնակիչներին են փոխանցվելու անհատույց սեփականության իրավունքով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան

 

2007 թ. հոկտեմբերի 12

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2007 թվականի

հոկտեմբերի 4-ի N 1153-Ն որոշման

 

Ս Խ Ե Մ Ա

 

«ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան