Գլխավոր տեղեկություն
Համար
N 12-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (14.12.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.01.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.01.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.01.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.01.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 հունվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հունվարի 2007 թվականի N 12-Ա

 

ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2007 թվականի առաջին եռամսյակում հատկացնել`

ա) Լեհաստանի Հանրապետության մայրաքաղաք Վարշավայում Հայաստանի Հանրապետության դեսպանության համար, որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն, շենք գնելու և վերանորոգելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` 636,060.78 եվրոյին համարժեք դրամ, որից` 498,932.78 եվրոյին համարժեք դրամը` շենք գնելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի, շինությունների և բնակարանների ձեռքբերման ծախսեր» հոդվածով) և 137,128.0 եվրոյին համարժեք դրամը` նշված շենքի վերանորոգման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով).

(«ա» կետը խմբ. 13.12.07 N 1471-Ա)

բ) Երևանում 2007 թվականին անցկացվելիք` մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի առաջնության կազմակերպման նպատակով Հայաստանի շախմատի ֆեդերացիային որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեին` 20468.7 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով).

գ) Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի` Հայաստանի Հանրապետության համայնքների կողմից 10 տոկոս համաֆինանսավորման ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին` 22050.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով), որից` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մեղրաշեն և Լուսաղբյուր գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհների վերանորոգման նպատակով` համապատասխանաբար 10210.0 հազ. դրամ և 11840.0 հազ. դրամ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2007 թ. հունվարի 12
Երևան