ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 սեպտեմբերի 2007 թվականի N 1122-Ն
2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի սեպտեմբերի 28-ի «2007 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ 229-Ն հրամանագրի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի աշնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներում աշնանային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ՝ համաձայն N 2 հավելվածի:
Մարզային զորակոչային հանձնաժողովների գործունեության վերահսկողությունը հանձնարարել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահին:
3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝
1) 2007 թվականի աշնանային զորակոչն անցկացնել սահմանված կարգով՝ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում.
2) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ նյութերն ուղարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ:
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝
1) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը վերցնել անմիջական վերահսկողության տակ.
2) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացնել լրացուցիչ միջոցառումներ՝ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող զորակոչից խուսափող անձանց հետախուզման ու հանրապետություն վերադարձնելու համար:
6. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին`
1) քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.
2) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:
7. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին՝
1) 2007 թվականի աշնանային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներին ապահովել զորակոչային տեղամասերով, սպասարկող անձնակազմով, ինչպես նաև նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով.
2) հաստատել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմերը` դրանցում ընդգրկելով վարչատարածքում գործող բժշկական հաստատությունների առաջատար բժիշկ-մասնագետներին, իսկ Երևանում, անհրաժեշտության դեպքում, նաև՝ հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների բժիշկ-մասնագետներին.
3) նախատեսել և սահմանված կարգով յուրաքանչյուր բժիշկ-մասնագետի մի քանի թեկնածություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն` տեղական զորակոչային հանձնաժողովների 2007 թվականի աշնանային զորակոչի բժշկական սպասարկումը պատշաճ կազմակերպելու նպատակով:
8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝
1) անհրաժեշտության դեպքում, համաձայն Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված հայտերի, տեղական զորակոչային հանձնաժողովների կազմերը համալրել հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների համապատասխան բժիշկ-մասնագետներով.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ֆլյուորո (ռենտգեն) զննում, սոնոգրաֆիկ հետազոտում, ինչպես նաև կանխարգելիչ պատվաստումներ կատարելու նպատակով հանձնարարել համակարգի բուժկանխարգելիչ հաստատություններին` ապահովել անհրաժեշտ քանակով պատվաստանյութեր և ֆլյուորո (ռենտգեն) ժապավեններ և երևակման նյութեր:
9. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝
1) ապահովել զորակոչիկների անվտանգ տեղափոխումը և հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում.
2) ապահովել զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը զորակոչային տեղամասեր.
3) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երևանի սահմաններից դուրս` փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել ճանապարհային ոստիկանության երկու անձնակազմ:
10. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:
11. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին՝ բացառությամբ սույն որոշման 8-րդ կետով կատարվող ծախսերի:
12. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին` զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով աշնանային զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում և զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ կցագրման (նախնական հաշվառման) վկայականներում՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:
13. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և հանրապետական զորակոչային հանձնաժողովին:
14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 27-ի N 1122-Ն որոշման |
Կ Ա Զ Մ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Մ. Հարությունյան | - |
ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Ս. Օհանյան | - |
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
Կ. Քոչունց | - | ՀՀ զինվորական կոմիսար |
Հ. Հարությունյան | - | ՀՀ ոստիկանության պետ |
Գ. Հակոբյան | - |
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն |
Ա. Հովսեփյան | - | ՀՀ գլխավոր դատախազ |
Հ. Քուշկյան | - | ՀՀ առողջապահության նախարար |
Ա. Մանուկյան | - | ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Լ. Մկրտչյան | - | ՀՀ կրթության և գիտության նախարար |
Ա. Աղաբեկյան | - |
ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
Հ. Խառատյան | - |
ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ |
Բ. Ոսկանյան | - |
ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական մարմինների վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 27-ի N 1122-Ն որոշման |
Կ Ա Զ Մ
ՄԱՐԶԱՅԻՆ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ
Տարածաշրջանների և զինկոմիսարիատների անվանումները |
Հանձնաժողովների անդամները | |
1 |
2 | |
Երևան |
||
Արաբկիրի |
Ե. Զախարյան |
- Երևանի քաղաքապետ (հանձնաժողովի նախագահ) |
Մաշտոցի |
Յու. Խաչատուրով |
- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ |
Կենտրոնական |
- Երևան քաղաքի դատախազ | |
Նոր Նորքի |
- Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետ | |
Շահումյանի |
- Երևան քաղաքի կայազորի ռազմական | |
Շենգավիթի |
ոստիկանության բաժնի պետ | |
Էրեբունու |
||
Արագածոտն |
Գ. Գյոզալյան |
- Արագածոտնի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) |
Աշտարակի |
Մ. Ս. Գրիգորյան |
- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ |
Ապարանի |
- Արագածոտնի մարզի դատախազ | |
Թալինի |
- Մարզային ոստիկանության վարչության պետ | |
- Արմավիրի կայազորի ռազմական ոստիկանության | ||
Աշտարակի բաժանմունքի պետ | ||
Արարատ |
Ա. Սարգսյան |
- Արարատի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) |
Արտաշատի |
Է. Ապրիամով |
- ՀՀ ԶՈՒ ԳՇՊ-ի առաջին տեղակալ |
Արարատի |
- Արարատի մարզի դատախազ | |
Մասիսի |
- Մարզային ոստիկանության վարչության պետ | |
- ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետի տեղակալ | ||
Արմավիր |
Ա. Ղահրամանյան |
- Արմավիրի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) |
Արմավիրի |
Ա. Միրզաբեկյան |
- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ |
Էջմիածնի |
- Արմավիրի մարզի դատախազ | |
- Մարզային ոստիկանության վարչության պետ | ||
- Արմավիրի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ | ||
Գեղարքունիք |
Ն. Պողոսյան |
- Գեղարքունիքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) |
Գավառի |
Հ. Բաղմանյան |
- 2-րդ բանակային կորպուսի հրամանատար |
Մարտունու |
|
- Գեղարքունիքի մարզի դատախազ |
Սևանի |
|
- Մարզային ոստիկանության վարչության պետ |
Վարդենիսի |
|
- Սևանի կայազորի ռազմական |
Կրասնոսելսկի |
|
ոստիկանության բաժնի պետ |
Լոռի |
Ա. Քոչարյան |
- Լոռու մարզպետ (հանձնաժողովի նախագահ) |
Վանաձորի |
Լ. Երանոսյան |
- 3-րդ բանակային կորպուսի հրամանատար |
Սպիտակի |
|
- Լոռու մարզի դատախազ |
Ստեփանավանի |
|
- Մարզային ոստիկանության վարչության պետ |
Տաշիրի |
|
- Լոռու կայազորի ռազմական ոստիկանության |
Թումանյանի |
|
Վանաձորի բաժանմունքի պետ |
Կոտայք |
Կ. Շահգալդյան |
- Կոտայքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) |
Կոտայքի (Աբովյանի) |
Ա. Մելոյան |
- ՀՀ պաշտպանության նախարարի ավագ օգնական - |
Հրազդանի |
|
վարչական ապարատի ղեկավար |
Չարենցավանի |
|
- Կոտայքի մարզի դատախազ |
Նաիրիի |
|
- Մարզային ոստիկանության վարչության պետ |
|
|
- Երևանի կայազորի ռազմական ոստիկանության |
|
|
Աբովյանի բաժանմունքի պետ |
Շիրակ |
Լ. Նանյան |
- Շիրակի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) |
Գյումրու |
Գ. Մելքոնյան |
- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ |
Արթիկի |
|
- Շիրակի մարզի դատախազ |
Աշոցքի |
|
- Մարզային ոստիկանության վարչության |
Անիի |
|
պետի պաշտոնակատար |
Ախուրյանի |
|
- Շիրակի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ |
Սյունիք |
Ս. Խաչատրյան |
- Սյունիքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) |
Կապանի |
Պ. Պողոսյան |
- 1-ին բանակային կորպուսի հրամանատար |
Գորիսի |
|
- Սյունիքի մարզի դատախազ |
Սիսիանի |
|
- Մարզային ոստիկանության վարչության պետ |
Մեղրու |
|
- Գորիսի կայազորի ռազմական ոստիկանության |
Քաշաթաղի |
|
բաժնի պետ |
Վայոց ձոր |
Վ. Մաթևոսյան |
- Վայոց ձորի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) |
Եղեգնաձորի |
Վ. Գրիգորյան |
- 4-րդ կորպուսի հրամանատար |
Վայքի |
|
- Վայոց ձորի մարզի դատախազ |
|
|
- Մարզային ոստիկանության վարչության պետ |
|
|
- Եղեգնաձորի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ |
Տավուշ |
Ա. Ղուլարյան |
- Տավուշի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) |
Իջևանի |
Մ. Գ. Գրիգորյան |
- ՀՀ պաշտպանության նախարարի հատուկ հանձնարարությունների գծով գեներալ |
Տավուշի (Բերդի) |
|
- Տավուշի մարզի դատախազ |
Նոյեմբերյանի |
|
- Մարզային ոստիկանության վարչության պետ |
Դիլիջանի |
|
- Լոռու կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 27-ի N 1122-Ն որոշման |
Կ Ա Զ Մ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Կ. Քոչունց | - | ՀՀ զինվորական կոմիսար (հանձնաժողովի նախագահ) |
Ս. Ղասաբյան | - |
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման վարչության գլխավոր մասնագետ |
Ա. Փարսադանյան | - | ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ |
Լ. Նանիջանյան | - | թերապևտ |
Ա. Սարկիսով | - | թերապևտ-սրտաբան |
Ս. Թորոսյան | - | հոգեբույժ |
Գ. Հովհաննիսյան | - | նյարդաբան |
Ա. Մուրադյան | - | քիթ-կոկորդ-ականջի մասնագետ |
Ա. Ուզանկիչյան | - | վիրաբույժ |
Ա. Շաքարյան | - | ակնաբույժ |
Ս. Կիրակոսյան | - | մաշկավեներոլոգ |
Վ. Այվազյան | - | վնասվածքաբան |
Հ. Հովսեփյան | - | հանձնաժողովի քարտուղար |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|