ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ1 նոյեմբերի 2007 թվականի N 1261-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` 1983 թվականին արտադրված, 498 ՏՍ 36 պետական համարանիշով «KATO HK-120» մակնիշի ավտոկռունկով` 35.462.164 դրամ հաշվեկշռային արժեքով (այսուհետ` գույք), վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց: Նշված գույքը, որպես պետական սեփականություն, հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը` բաժնետոմսերի մարման միջոցով` գույքի հաշվեկշռային արժեքի չափով նվազեցնելով «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝
1) սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում` «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության տնօրինության հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|