Գլխավոր տեղեկություն
Համար
N 720-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (10.01.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.06.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.06.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.06.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.06.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 հունիսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հունիսի 2003 թվականի N 720-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. «Հայթունել» բաց բաժնետիրական ընկերության` հաշվեկշռային մեթոդով 22746 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող վարչական շենքը և կոմպրեսորային կայանը (քաղաք Երևան, Պռոշյան 1-ին փակուղի, 20), հաշվեկշռային մեթոդով 6871 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող պահեստ-հանրակացարանը (քաղաք Երևան, Աճառյան 20), հաշվեկշռային մեթոդով 15784 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող բնակելի շենքի անավարտ շինարարությունը (քաղաք Երևան, 16-րդ թաղամաս) և հաշվեկշռային մեթոդով 2313 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող բետոնի հանգույցը (քաղաք Երևան, Աղի հանք, 40) անհատույց օտարել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, անհրաժեշտության դեպքում` համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

1.2. Հաշվեկշռային մեթոդով 312936 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հայթունել» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ` գնորդ) (ներդրումային մասնավորեցման արդյունքում պետական բաժնեմասը կազմել է 63,15 տոկոս):

1.3. Սահմանել «Հայթունել» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 92316 հազ. դրամ:

1.4. Սահմանել «Հայթունել» բաց բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 58298 հազ. դրամ:

1.5. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 11501 հազ. դրամ:

1.6. «Հայթունել» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 220620 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 169523 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 22999 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքի գծով` 20994 հազ. դրամ,

ստացված ընթացիկ կանխավճարների գծով` 169523 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 3916 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 1676 հազ. դրամ:

1.7. «Հայթունել» բաց բաժնետիրական ընկերությունը 1988-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

1.8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ`

ա) գնորդը պարտավոր է` առաջիկա 3 տարվա ընթացքում կատարել 20,0 մլն դրամի ներդրումներ, այդ թվում`

1-ին տարում` 5,0 մլն դրամ,

2-րդ տարում` 6,0 մլն դրամ,

3-րդ տարում` 9,0 մլն դրամ.

բ) գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

1.9. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի N 92 որոշմամբ հաստատված` օտարվող պետական գույքի գնահատման կարգով 67151 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող «Հայթունել» բաց բաժնետիրական ընկերությունից օտարված վարչական շենքն ու կոմպրեսորային կայանը (քաղաք Երևան, Պռոշյան 1-ին փակուղի, 20) և 0,798 հեկտար հողատարածքը` կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ «ԼՈԿԱԼ ԴԻՎԵԼՈՓԸՐԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

2.2. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա գույքի գինը` 16000 հազ. դրամ:

2.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ`

ա) գնորդը պարտավոր է մինչև 2009 թվականի հուլիսի 1-ը կատարել 125235 հազ. դրամի չափովներդրումներ.

(ա ենթակետը փոփ. 28.12.06 N 1879-Ա)

բ) գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2.4. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Հաշվեկշռային մեթոդով 2313 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող «Հայթունել» բաց բաժնետիրական ընկերության բետոնի հանգույցը (քաղաք Երևան, Աղի հանք, 40) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ «ՍԻԱՄՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

3.2. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա գույքի գինը` 2313 հազ. դրամ:

3.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ`

ա) գնորդը պարտավոր է մասնավորեցման պայմանագիրը կնքելուց հետո երեք տարվա ընթացքում կատարել 15000 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով ներդրում` յուրաքանչյուր տարի 5000 հազ. դրամի չափով.

բ) գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3.4. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հունիսի 19
Երևան