Գլխավոր տեղեկություն
Համար
N 9
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.03.2011-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.03.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

10 մարտի 2011 թվականի N 9

 

8. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 16 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 15-րդ կետի պահանջներով`

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 18-ի «Հայաստանի Հանրապետության նախարարության, գործակալության, տեսչության օրինակելի կանոնադրությունների և կառուցվածքների մասին» N 16 արձանագրային որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 1-ին կետով հաստատված տեսչության օրինակելի կանոնադրության 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության ___________ նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի  ___________  տեսչությունը (այսուհետ` տեսչություն) նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն իրականացնում է օրենքով Հայաստանի Հանրապետության  ____________ նախարարությանը վերապահված վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ  ___________ բնագավառում` հանդես գալով Հայաստանի  Հանրապետության անունից:».

2) որոշման 1-ին կետով հաստատված գործակալության օրինակելի կանոնադրության 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության  ___________ նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի  ___________ գործակալությունը (այսուհետ` գործակալություն) նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, մատուցում է ծառայություններ  ___________ բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:»:

2. Պետական կառավարման մարմինների ղեկավարներին` սույն արձանագրային որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում պետական կառավարման մարմինների աշխատակազմերի կառուցվածքներում առկա տեսչությունների և գործակալությունների կանոնադրությունները համապատասխանեցնել սույն արձանագրային որոշման պահանջներին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. մարտի 12

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան