ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 նոյեմբերի 2011 թվականի N 1052-Ա
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան և «Կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի համակարգի ներդրման աշխատանքների (ծառայությունների) կատարման մասին» ԱՇԾԲ-10/53 պայմանագրի շրջանակներում լեհական «PWPW S.A.» ընկերության ներկայացրած համակարգի բաղկացուցիչների, հանձնման-ընդունման և տեխնիկական բնութագրերի վերաբերյալ եզրակացություն տրամադրելու նպատակով`
1. Ստեղծել փորձագիտական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությանը` փորձագիտական հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Տ. Սարգսյան | 
| 
 
  | 
| 
 Հավելված ՀՀ վարչապետի 2011 թվականի նոյեմբերի 7-ի N 1052-Ա որոշման  | 
Կ Ա Զ Մ
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| 
 Հ. Քոչարյան  | 
  - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության   | 
| 
 Գ. Ներսեսյան  | 
  - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային   | 
| 
 Կ. Հակոբյան  | 
  - ՀՀ արդարադատության նախարարության   | 
| 
 Ա. Ղուլյան  | 
  - «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների   | 
| 
 Ա. Ավետիսյան  | 
  - Համաշխարհային բանկի Քաղաքականության և   | 
| 
 Տ. Պետրոսյան  | 
- Համաշխարհային բանկի Էլեկտրոնային հասարակության  և մրցունակության համար նորարության ծրագրի Տեխնիկական օժանդակություն հավաստագրման կենտրոն հիմնելու համար ընտրված տեխնիկական փորձագետ (համաձայնությամբ)  | 
| 
 Գ. Չիլինգարով  | 
- փորձագետ (համաձայնությամբ)  | 
(Հավելվածը փոփ. 03.02.12 N 62-Ա, լրաց. 13.06.12 N 520-Ա)
| 
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար  | 
Դ. Սարգսյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 13.06.2012, N 520-Ա | 14.06.2012, N 1052-Ա | |
| 03.02.2012, N 62-Ա | 04.02.2012, N 1052-Ա | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|