ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հոկտեմբերի 2007 թվականի N 1236-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 986 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 17-ի «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 986 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկման ու վճարման կարգի`
ա. 2-րդ կետում «պետական եկամուտների նախարարությունը» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը» բառերով,
բ. 3-րդ կետի «ա» ենթակետում «պետական եկամուտների նախարարության» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության» բառերով,
գ. 3-րդ կետի «գ» ենթակետում «համապատասխան բնապահպանական պետական տեսչությունները» բառերը փոխարինել «աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության համապատասխան տարածքային բաժինները» բառերով,
դ. 19-րդ կետում «ներքին գործերի նախարարության պետավտոտեսչության մարմինները (այսուհետ` պետավտոտեսչության մարմիններ) այդ ավտոմեքենաների տարեկան» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ստորաբաժանումները (այսուհետ` ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներ) այդ ավտոմեքենաների Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում կատարվող» բառերով և հանել «, իսկ Հայաստանի Հանրապետություն ներմուծված և Հայաստանի Հանրապետությունում գրանցվող ավտոմեքենաների համար` այդ ավտոմեքենաների գրանցման ժամանակ» բառերը,
ե. 21-րդ կետում «պետավտոտեսչության մարմինների» բառերը փոխարինել «ճանապարհային ոստիկանության» բառերով,
զ. N 1 ձևում «տարածքային բնապահպանական պետական տեսչության» բառերը փոխարինել «աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության տարածքային բաժնի», իսկ «ՀՀ ԲՆՏՊՏ» բառերը` «ՀՀ ԲՆԱԲՊՏՏԲ» բառերով.
2) որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված բնապահպանական և բնօգտագործման վճարներ վճարողների հաշվառման կարգի`
ա. 4-րդ կետում «տարածքային բնապահպանական պետական տեսչություն» բառերը փոխարինել «աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության տարածքային բաժին» բառերով,
բ. 8-րդ կետում «պետական եկամուտների նախարարություն» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն» բառերով,
գ. 9-րդ կետում «տարածքային բնապահպանական պետական տեսչությունները» բառերը փոխարինել «աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության տարածքային բաժինները» բառերով,
դ. 10-րդ կետում «համապատասխան տարածքային բնապահպանական պետական տեսչություն» բառերը փոխարինել «բնապահպանական պետական տեսչության համապատասխան տարածքային բաժին» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ |
Հ. Աբրահամյան |
2007 թ. հոկտեմբերի 27 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|