Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
31 մայիսի 2012 թվականի N 21
19. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 2013-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի կառավարման 2013-2015 թվականների ռազմավարական ծրագրին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի կառավարման 2013-2015 թվականների ռազմավարական ծրագիրը ներառել Հայաստանի Հանրապետության 2013-2015 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հունիսի 13 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թ. մայիսի 31-ի նիստի N 21 արձանագրային որոշման |
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 2013-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Սույնով ներկայացվում է ՀՀ օրենսդրությամբ և ՀՀ կառավարության տնտեսական զարգացման ծրագրերով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման համար անհրաժեշտ փոխառու միջոցների ներգրավման, դրանց արդյունքում պետական պարտքի բեռի փոփոխման, ռիսկերի կառավարման ռազմավարությունը:
Ներածություն
ՀՀ կառավարության պարտքի կառավարման ռազմավարության մշակման սկզբնակետը 2008թ. ընդունված «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն է, որը կանոնակարգում է պետական պարտքին առնչվող փոխհարաբերությունները և նպատակ ունի ապահովել պետական պարտքի կառավարման արդյունավետ և հրապարակային կազմակերպումը:
Պարտքի խելամիտ կառավարումը կարևոր դեր է խաղում պետական հատվածի ֆինանսների կառավարման գործընթացում: Սա ավելի կարևոր նշանակություն է ձեռք բերում փոքր բաց տնտեսություն ունեցող երկրների համար, երբ ներքին տնտեսությունն ունի ռեսուրսների սահմանափակվածություն, իսկ տնտեսական աճին նպաստող հարկաբյուջետային քաղաքականություն իրականացնելու համար կառավարությունը պարտադրված է պարտք ներգրավել: Հետևաբար նման իրավիճակում կառավարությունը պետք է վստահ լինի, որ փոխառության քաղաքականությունը ապագայում չի բերի անկայուն դիրքի, չի մեծացնի ֆինանսավորման ծախսերը մինչև անընդունելի և ծայրահեղ մակարդակի կամ էլ երկիրը չի դարձնի խոցելի արտաքին աշխարհի զարգացումներից: Սա պահանջում է պարտքի կառավարման գործուն համակարգի կիրառում, որը անբարենպաստ պայմաններում կարող է նվազեցնել բացասական ազդեցությունները և մեղմել հավանական ռիսկերը:
Հստակ ռազմավարությունը կարող է օգնել նվազեցնել չափից ավելի փոխառությունների բեռը (դրանց առնչվող ծախսերն ու ռիսկերը)` հնարավորություն տալով քաղաքականություն մշակողներին ընտրել ծախսերի և ռիսկերի մի շարք տարբերակներից օպտիմալը: Իսկ նշված օպտիմալ տարբերակի ընտրության հիմքում ընկած է կառավարության պարտքի կայունության գաղափարախոսությունը:
Պարտքի տնտեսական կայունությունը` վճարունակության և իրացվելիության հանրագումարն է կամ երկրի կարողությունը առանց պարտքի վերաձևակերպման, ժամկետների խախտման և տնտեսական աճը վտանգելու ամբողջությամբ կատարել իր ընթացիկ և ապագա պարտքային պարտավորությունները: Այսինքն, անկախ պարտքի մակարդակից, պետությունը կարողանում է լիարժեքորեն իրականացնել իր գործառույթները, նպաստել բարձր տնտեսական աճին և միաժամանակ պատշաճ կատարել պարտքի գծով ստանձնած պարտավորությունները:
Պետական պարտքի ծավալների և պարտք/ՀՆԱ հարաբերակցության աճի հիմնական պատճառներից են տարիների ընթացքում ձևավորվող բյուջեի բարձր պակասուրդները, որոնք կարող են հարկաբյուջետային հատվածում ստեղծել անկայունություն: Պարտքի կառավարման խելամիտ ռազմավարությունը հնարավորություն է տալիս ինչպես կանխարգելել, այնպես էլ մեղմել պետական պարտքի հետ կապված ռիսկերը: Այլ կերպ ասած պարտքի կառավարման ռազմավարությամբ նախանշվում են այն սկզբունքները, հենանիշերը և կառավարության կողմից իրականացվելիք քայլերի ուղղությունները, որոնց ներքո կառավարությունը չի վտանգի հարկաբյուջետային քաղաքականության կայունությունը` այսպիսով ապահովելով մակրոտնտեսական կայուն միջավայր:
Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը նորովի ընդգծեց պարտքի կայունության հիմնախնդիրը: Եթե նախկինում այս հարցը մտահոգում էր հիմնականում աղքատ կամ ցածր եկամուտներով երկրներին, այժմ այն խնդրահարույց է նաև մի շարք զարգացած երկրների համար: Հայաստանում ևս ճգնաժամային և հետճգնաժամային տարիների ընթացքում արտաքին պետական պարտքը կտրուկ աճեց` 2009-ին կազմելով ՀՆԱ-ի 35.7 տոկոսը, իսկ 2010 և 2011 թվականներին համապատասխանաբար 34.2 և 36.1 տոկոսը, սակայն արտաքին օժանդակության շնորհիվ հնարավոր եղավ խուսափել հարկաբյուջետային և դրամավարկային ցնցումներից, իսկ հետագայում պայմաններ ստեղծել տնտեսական աճի տեմպերի վերականգնման համար:
2011 թվականին Հայաստանի պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 41.7%: Համեմատության համար ներկայացնենք մի քանի երկրների համախմբված կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2011 թվականին.
Երկիր |
Կառավարության պարտքի հարաբերությունը ՀՆԱ-ին* (%) |
Ղրղզստան |
52.42 |
Չեխիա |
41.2 |
Լատվիա |
42.6 |
Լիտվա |
38.5 |
Լեհաստան |
57.26 |
Սլովակիա |
46.39 |
*Աղբյուրը` Համաշխարհային բանկ
Միաժամանակ, հաշվի առնելով պարտքի կառավարման արդյունավետության կարևորությունը հարկաբյուջետային, արտաքին և ընդհանրապես մակրոմիջավայրի կայունության ապահովման տեսանկյունից, ներդրվեց և պարբերական բնույթ ստացավ պարտքի կայունության վերլուծությունը, որը հնարավորություն տվեց գնահատել միջնաժամկետ և երկարաժամկետ ժամանակահատվածում պարտքի կայուն մակարդակը և դրա վրա ազդող մակրոտնտեսական գործոնները[1] : Նշված վերլուծությունը առավել կենտրոնացված է միջնաժամկետ գնահատականներին, իսկ այդ ուղղությամբ կառավարության իրականացվելիք քաղաքականության հստակեցման համար արդեն 2010 թվականին «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան մշակվեց և հաստատվեց ՀՀ կառավարության պարտքի կառավարման ռազմավարությունը՝ որպես ՄԺԾԾ փաստաթղթի անբաժանելի մաս: Պարտքի կայունության վերլուծության կիրառված գործիքը մշակվել է Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից և ճանաչված մեթոդ է ամբողջ աշխարհում:
Պարտքի կայունության վերլուծության ընթացիկ արդյունքները փաստում են, որ ՄԺԾԾ-ի հիմքում դրված մակրոտնտեսական կանխատեսվող զարգացումների ներքո միջնաժամկետ հատվածում նախատեսվող ծրագրերին համապատասխան հարկաբյուջետային կոնսոլիդացիայի շարունակումը կարևոր պայման է հանդիսանալու պարտքի կայունությունը չվտանգելու և պարտքի բեռը կառավարելի մակարդակում պահպանելու համար: Մասնավորապես գնահատվում է, որ 2013 թվականին առաջնային պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշի կրճատման միտումների շարունակման և 2014-2015 թվականներին ցածր մակարդակում կայունացման պայմաններում պարտքի կայունությունը հիմնականում կապահովվի: Իսկ ավելի երկարաժամկետ հատվածի համար կատարված պարտքի կայունության վերլուծությունները վկայում են, որ միջնաժամկետ հատվածում առաջնային պակասուրդի որոշակի մակարդակում կայունացումից հետո, ավելի երկարաժամկետ հատվածում պակասուրդի կրճատման ուղղությամբ էական ճշգրտումներ չեն պահանջվի` պարտքի մարման գծով ռիսկերը ցածր մակարդակում պահպանելու համար: Պարտքի կայունության վերլուծությունը հնարավորություն է տալիս գնահատել պարտքի կայունության և ֆիսկալ կայունության գծով հիմնական ռիսկերը:
Հաշվի առնելով վերոնշյալը, ՄԺԾԾ-ի մակրոտնտեսական շրջանակի հիմքում դրվել է պարտքի կառավարման այնպիսի ռազմավարություն, որը հարկաբյուջետային կոնսոլիդացիայի նախատեսվող սցենարի պայմաններում կնպաստի տնտեսական աճին և կհիմնվի առավելապես նպաստավոր պայմաններով վարկավորման վրա: Այսինքն, Կառավարությունը հարկաբյուջետային քաղաքականությամբ աստիճանաբար կրճատելու է պետական բյուջեի պակասուրդը, որպեսզի չվտանգվի երկարաժամկետ տնտեսական աճի հիմքերը:
2013-2015թթ. ՀՀ կառավարության պարտքի կառավարման ռազմավարական ծրագրի հիմնական նպատակադրումները սահմանված են վերը շարադրված հանգամանքների հաշվառմամբ:
ՀՀ պետական պարտքի կառավարման ոլորտում 2010-2012թթ. արձանագրվել են հետևյալ զարգացումները.
● 2011թ. ներքին աղբյուրներից ներգրավված փոխառու միջոցների հաշվին պետբյուջեի դեֆիցիտը ֆինանսավորվել է 28.6 մլրդ դրամով (պետական պարտատոմսերի հաշվին պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումը կազմել է 30.3 մլրդ դրամ), արտաքին աղբյուրներից ներգրավված փոխառու միջոցների հաշվին` 78.1 մլրդ դրամով (տես աղյուսակ 4): Նախորդ տարիների համեմատությամբ դեռևս պահպանվում են պետական պարտքի բեռը բնութագրող ցուցանիշների հետճգնաժամային մակարդակը (տես աղյուսակ 5,6,7,8), մասնավորապես պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշը 2011թ. կազմել է 41.7%: Պարտքային բեռի նման մակարդակը գտնվում է կառավարելիության շրջանակներում և չի կարող խաթարել երկրի պարտքային կայունությունը:
● Ապահովագրական բարեփոխումներով պայմանավորված, պետական պարտատոմսերի (հատկապես միջնաժամկետ պարտատոմսերի) նկատմամբ ձևավորվել է կայուն պահանջարկ:
● ՀՀ կառավարությունը շարունակում է արտոնյալ պայմաններով փոխառու միջոցներ տրամադրող վարկատուների հետ համագործակցությունը: Հայաստանի Հանրապետությունը պահպանում է Արժույթի Միջազգային Հիմնադրամի հետ փոխհամաձայնեցված հենանիշը նոր ստացված փոխառու միջոցների արտոնյալության միջին մակարդակը 30%-ի չափով պահպանելու վերաբերյալ: Այսպես` 2010 թվականին նոր ստացված վարկային միջոցների արտոնյալության միջին մակարդակը կազմել է 32%, իսկ 2011 թվականին այն կազմել է 34%: Հարկ է նշել, որ ներգրաված փախառու միջոցների արտոնյալության աստիճանը գնահատելիս հաշվի են առնվում ծրագրի շրջանակներում տրամադրվող ոչ միայն վարկային, այլև դրամաշնորհային միջոցները:
● Բարելավվել է պարտքի կառավարման ստորաբաժանման ներքին կառուցվածքը, հստակեցվել է պարտքի կառավարման ստորաբաժանման գործառույթները և ձևավորվել է միջազգային լավագույն փորձին համապատասխան պարտքի կառավարմամբ զբաղվող առաջնային, միջին և հետին գրասենյակների գործառույթներով նոր ստորաբաժանում:
● Ձեռք է բերվել և ներդրվել է պարտքի գրանցման և հաշվառման DMFAS 6 էլեկտրոնային համակարգը: Ընթացքի մեջ է համակարգի տվյալների բազայի ձևավորումը: Համակարգը հնարավորություն կընձեռի առավել բարձր արդյունավետությամբ վարել պետական պարտքի գրանցման և հաշվառման միասնական բազան: Համակարգն օժտված է վերլուծական կարողություններով, ինչն էապես կբարելավի կառավարության կողմից իրականացվող պարտքի կայունության վերլուծությունների որակը: Հետագայում այն կթղթակցի պետական ֆինանսների կառավարման էլեկտրոնային այլ ծրագրերի հետ:
● Պետական պարտատոմսերի շուկայի թափանցիկության և կանխատեսելիության ամրապնդման նպատակով հստակեցվել և հրապարակվել է պետական պարտատոմսերի թողարկումների հիմնական սկզբունքները և թողարկումների տարեկան ծրագիրը: Պետական պարտատոմսերի թողարկումների հիմնական սկզբունքները պարունակում են տեղեկատվություն թողարկվող պարտատոմսերի ժամկետայնության, թողարկման օրերի, տեղաբաշխման ծավալների միջակայքի վերաբերյալ և այլ պայմաններ:
● Թողարկողի ճկունության բարձրացման նպատակով փոփոխություններ են իրականացվել պետական պարտատոմսերի թողարկման պայմաններում և պետական պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգերում, որի արդյունքում կրճատվել է պետական պարտատոմսերի թողարկումների կազմակերպման ժամանակահատվածը:
● Կառավարության պարտքի կառավարման մեջ ընդգրկված անձանց մասնագիտական ունակությունների բարելավման նպատակով մշակվել է մասնագիտական կարողությունների գնահատման թեսթավորման համակարգ, որի հիման վրա կատարվում է աշխատակիցների մասնագիտական կարողությունների գնահատումը: Ներդրվող մասնագիտական կարողությունների գնահատման թեստերը ներառվել են քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված քաղաքացիական ծառայողների մրցութային և ատեստավորման առաջադրանքներում:
● Գործառնական ռիսկը նվազեցնելու նպատակով պարտքի կառավարման ստորաբաժանման նոր կառուցվածքի շրջանակներում սահմանվել է ինչպես բաժինների, այնպես էլ աշխատակիցների գործառույթները և աշխատակիցների փոխադարձ փոխարինման կարգը:
● Հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների կոորդինացման շրջանակներում ՀՀ կենտրոնական բանկը ձեռնպահ է մնացել պարտատոմսերի թողարկումներից, իսկ ՀՀ ֆինանսների նախարարությունը աջակցել է դրամավարկային քաղաքականության իրականացմանը` անհրաժեշտության դեպքում այդ նպատակով պետական պարտատոմսեր թողարկելով:
ՀՀ կառավարության պարտքի կառավարման հիմնական նպատակադրումները 2013-2015թթ.
● Պարտքի եռամյա ռազմավարության արդյունքում պետական պարտք / ՀՆԱ հարաբերակցությունը չի գերազանցի «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված սահմանային շեմը (տես աղյուսակ 5):
● Երկարաժամկետ հատվածում պարտքի կառավարման նպատակներից է պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներում ներքին փոխառու միջոցների տեսակարար կշռի մեծացումը (տես աղյուսակ 4), քանի որ վերջինս նվազեցնում է անվճարունակության (դեֆոլտի) հավանականությունը, փոխարժեքի հետ կապված ռիսկերը, հնարավորություն է ընձեռում ներգրավել և արդյունավետ օգտագործել համախառն ազգային խնայողությունները, հիմքեր է ստեղծում ֆինանսական շուկայում նոր գործիքների կիրառման ու շուկայի հետագա զարգացման համար:
● 2013-15թթ. շրջանառության մեջ գտնվող պարտատոմսերի ծավալը նախատեսվում է ավելացնել 118.6 մլրդ դրամով: Միևնույն ժամանակ դրամավարկային քաղաքականության հետ պարտքի կառավարման քաղաքականության կոորդինացման շրջանակներում կարճաժամկետ հատվածում կլինեն 3-12 շաբաթ մարման ժամկետով պարտատոմսերի թողարկումներ, որոնք չեն ավելացնի կառավարության պարտքի սպասարկման բեռը, քանի որ դրանց տեղաբաշխումից ստացված հասույթը նույն պայմաններով կավանդադրվի ՀՀ կենտրոնական բանկում:
● Կառավարության արտաքին պարտքի զգալի մասը կազմում են ենթակառուցվածքների զարգացման նպատակով ներգրավված վարկերը, որոնք ենթավարկավորվել են տնտեսվարող սուբյեկտներին և այդ վարկերի սպասարկման բեռը չի ծանրացնում պետական բյուջեի ծախսերը, քանի որ իրականում այն կրում են տնտեսվարող սուբյեկտները:
● Կարևորելով պետական պարտատոմսերի մանրածախ շուկայի զարգացումը` քայլեր կձեռնարկվեն խնայողական պարտատոմսերի ներդրողների շրջանակը մեծացնելու ուղղությամբ: Այս առումով, կառավարության նկատմամբ վստահության ամրապնդման ուղղությամբ քայլերին զուգահեռ, կակտիվացվեն գովազդային աշխատանքները պոտենցիալ ներդրողների շրջանում, ինչպես նաև կներդրվի պետական պարտատոմսերի մանրածախ վաճառքի էլեկտրոնային համակարգ:
● ՀՀ կառավարությունը շարունակելու է պետական պարտքի կառավարման բարեփոխումների իրականացման գործընթացը և ուշադրության կենտրոնում է պահելու հետևյալ միջոցառումները.
1. պետական պարտքի մասին տարեկան և կիսամյակային հաշվետվությունների բարելավում,
2. առաջնային շուկայի զարգացմանն ուղղված քայլերի իրականացում,
3. պարտքի միջնաժամկետ ռազմավարության բարելավում:
● Պարտքի արդյունավետ կառավարման կարևորագույն գործոններից մեկը թափանցիկության ապահովումն է, ուստի կառավարությունը ոչ միայն պարբերաբար կներկայացնի հաշվետվություններ պարտքի վերաբերյալ կարևոր տեղեկատվությամբ, այլ նաև կթողարկի էլեկտրոնային ամսական տեղեկագրեր և բաց ու հրապարակային կլինի ներդրողների հետ աշխատանքներում:
● Կառավարությունը կշարունակի ջանքերը պետական պարտատոմսերի տեղաբաշխումների, հետգնումների և փոխանակումների էլեկտրոնային համակարգի կատարելագործման ուղղությամբ:
● ՀՀ ֆինանսների նախարարությունը կշարունակի պարտատոմսերի հետգնումների, փոխանակումների իրականացումը` նպատակ ունենալով հարթեցնել պարտքի մարման գրաֆիկը և նպաստել երկրորդային շուկայի զարգացմանը:
● Կառավարությունը սերտորեն կհամագործակցի ՀՀ կենտրոնական բանկի ու պարտատոմսերի շուկայի մասնակիցների հետ պետական պարտատոմսերի առաջնային և երկրորդային շուկաները զարգացնելու նպատակով: Առաջնային և երկրորդային շուկաների զարգացմանը կնպաստեն կենսաթոշակային բարեփոխումների նախատեսված ժամկետներում իրականացումն ու մեկնարկած ապահովագրական բարեփոխումների հետագա զարգացումը, որը կմեծացնի ինչպես գանձապետական պարտատոմսերում ներդրողների շրջանակը` թուլացնելով բանկային համակարգից կախվածությունը, այնպես էլ կբերի թողարկվող պարտատոմսերի ժամկետայնության աճի, որը ներքին պարտքի ծավալների մեծացման կարևոր նախադրյալ է (տես աղյուսակ 8):
● Առավելագույն ուշադրություն կդարձվի հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների կոորդինացման հարցերին` այդպիսով փորձելով նվազեցնել երկու քաղաքականությունների նպատակներին հասնելու ծախսերը և միաժամանակ ավելի հասկանալի դարձնելով այդ քաղաքականությունները պոտենցիալ ներդրողների համար:
● Համագործակցությունը արտաքին բազմակողմ և երկկողմ գործընկերների հետ կշարունակվի և կխորացվի: Նախապատվությունը կտրվի արտոնյալ պայմաններով փոխառու միջոցներ տրամադրող վարկատուների հետ համագործակցությանը:
● Արտաքին աղբյուրներից փոխառու միջոցներ ներգրավելիս հիմնականում նախապատվություն կտրվի ազատ փոխարկելի արժույթով և ֆիքսված տոկոսադրույքով փոխառու միջոցներին:
«Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքով և սույն ռազմավարությամբ սահմանված պետական պարտքի կառավարման նպատակադրումներին հասնելու համար կիրականացվեն մի շարք միջոցառումներ, որոնցից առավել կարևորներն են.
ա) ռիսկերի գնահատման համակարգի ներդրում
Նպատակը` պարտքին բնորոշ ռիսկերի ճանաչումն ու գնահատումն է, ինչպես նաև անձնակազմի մոտ ռիսկերի կառավարման գիտելիքների և պրակտիկ կարողությունների զարգացումը:
բ) կառավարության պարտքի կառավարման մեջ ընդգրկված անձանց մասնագիտական ունակությունների բարելավում
Նպատակը` անձնակազմի մասնագիտական կարողությունների զարգացումն է: Անհրաժեշտ է կազմակերպել հատուկ վերապատրաստման դասընթացներ, որի արդյունքում պարտքի կառավարման ստորաբաժանման մասնագետները ձեռք կբերեն կոնկրետ հմտություններ կոնկրետ գործառույթներ իրականացնելու համար:
գ) դրամական հոսքերի կառավարման գործընթացի բարելավում
Նպատակը` բարձրացնել դրամական հոսքերի կառավարման արդյունավետությունը: Վերջինս ենթադրում է բարձրացնել ինչպես հոսքերի ծրագրավորման որակը, այնպես էլ ընդլայնել հոսքերի կառավարման գործիքակազմը:
Պետական պարտքի արդյունավետ կառավարման խնդիրը լուծելու տեսանկյունից կարևորագույն նշանակություն ունի ռիսկերի կառավարումը: Այս առումով առաջնային նշանակություն են ստանում վերաֆինանսավորման, տոկոսադրույքի, փոխարժեքի ու գործառնական ռիսկերի կառավարումը: Արտաքին պարտքի գծով կարևորվում են հատկապես վերաֆինանսավորման, տոկոսադրույքի և փոխարժեքի, իսկ ներքին պարտքի գծով` վերաֆինանսավորման, տոկոսադրույքի և գործառնական ռիսկերը:
Վերաֆինանսավորման ռիսկը կարևորվում է միջազգային և ներքին ֆինանսական շուկաներում հնարավոր զարգացումներով և առաջիկա տարիներին ՀՀ կառավարության պարտքի սպասարկման գծով վճարման ենթակա գումարների ծավալներով:
Աղյուսակ 1. ՀՀ կառավարության ընթացիկ պարտքը 2010-2015թթ. (մլրդ դրամ)
2010թ. փաստ. |
2011թ. փաստ. |
2012թ. ծրագր. |
2013թ. ուղենշ. |
2014թ. ուղենշ. |
2015թ. ուղենշ. | |
ՀՀ կառավարության ընթացիկ պարտք |
120.7 |
165.8 |
177.7 |
208.3 |
207.2 |
213.2 |
որից` |
||||||
տոկոսավճար |
30.4 |
35.5 |
47.7 |
50.7 |
55.5 |
60.8 |
մարում |
90.3 |
130.3 |
130.0 |
157.7 |
151.7 |
152.4 |
ՀՀ կառավարության ընթացիկ արտաքին պարտք* |
24.3 |
24.9 |
48.4 |
87.9 |
76.4 |
69.4 |
որից` |
||||||
տոկոսավճար |
14.6 |
14.8 |
21.5 |
21.6 |
22.2 |
22.9 |
մարում |
9.7 |
10.1 |
26.9 |
66.3 |
54.2 |
46.5 |
ՀՀ կառավարության ընթացիկ ներքին պարտք |
96.4 |
140.9 |
129.3 |
120.5 |
130.8 |
143.8 |
որից` |
||||||
տոկոսավճար |
15.8 |
20.7 |
26.2 |
29.1 |
33.3 |
37.9 |
մարում |
80.6 |
120.2 |
103.1 |
91.4 |
97.5 |
105.9 |
* 2013-15թթ. ՀՀ կառավարության արտաքին պարտքի գծով վճարումների փոխարկումը կատարվել է հիմք ընդունելով 01.04.2012թ. դրությամբ արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքները, աղբյուրը` ՀՀ կենտրոնական բանկ:
Վերաֆինանսավորման ռիսկի գնահատման տեսանկյունից կարևոր է նաև կառավարության պարտքում ընթացիկ պարտքի տեսակարար կշիռը:
Գծապատկեր 1. Կառավարության ընթացիկ պարտքի և
կառավարության պարտքի հարաբերակցությունը 2010-2015թթ.
Գծապատկեր 1-ից հստակ տեսանելի է, որ ներքին պարտքի վերաֆինանսավորման ռիսկերը մեծ են, ինչը պայմանավորված է կարճաժամկետ պարտքի ավելի մեծ տեսակարար կշռով: Այստեղ նպատակ է դրված միջնաժամկետ հատվածում նվազեցնել կառավարության ներքին պարտքում ընթացիկ ներքին պարտքի տեսակարար կշիռը: Այս համատեքստում, եթե 2009-2010թթ. ընթացքում պետական պարտատոմսերի կառուցվածքում կարճաժամկետ պարտատոմսերի կշիռը կազմել է մոտ 30%, իսկ 2011թ. այն արդեն իսկ նվազեցվել է մինչև 15.7%, ապա 2012-2015թթ. ընթացքում նախատեսվում է պահել 15%-ի սահմաններում: Մյուս կողմից, սակայն, կառավարության արտաքին պարտքի հետ համեմատած, ներքին պարտքի ծավալը զգալիորեն փոքր է: Ինչ վերաբերում է կառավարության ընթացիկ արտաքին պարտք/արտաքին պարտք ցուցանիշին, ապա միջազգային չափանիշներով այն գտնվում է բարենպաստ միջակայքում:
2011թ. տարեվերջի դրությամբ ձևավորված կառավարության արտաքին պարտքի մարումները սփռված են մինչև 2049թ., իսկ ներքին պարտքինը` մինչև 2028թ.:
Գծապատկեր 2. 2011թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ձևավորված
Կառավարության պարտքի մարման ժամանակացույցը*
*Ներքին պետական պարտքի մարումների ժամանակացույցի հարթեցման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունը
կշարունակի ակտիվորեն իրականացնել պետական պարտատոմսերի հետգնումներ և փոխանակումներ:
Ինչպես երևում է գծապատկեր 2-ից, առաջիկա տարիներին ՀՀ կառավարության արտաքին պարտքի գծով մարումներն աճում են, որը պայմանավորված է գործող վարկերից շատերի արտոնյալ ժամկետի ավարտով, վարկային պայմանագրերի համաձայն տոկոսային արտահայտությամբ մարման ենթակա գումարների աճով:
Վերաֆինանսավորման ռիսկը բնութագրող ցուցանիշներից են նաև մարման միջին ժամկետի և մեկ տարվա ընթացքում մարվող պարտքի կշռի ցուցանիշները: 2011թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ձևավորված Կառավարության պարտքի համար մարման միջին ժամկետը կազմել է 10.8 տարի, որից ներքին պարտքի համար այն կազմել է 4.7 տարի, իսկ արտաքին պարտքի համար՝ 11.9 տարի, ինչը մատնանշում է ներքին պարտքի ռիսկայնության ավելի բարձր աստիճանը արտաքինի համեմատ: Մեկ տարվա ընթացքում մարվող պարտքի կշիռը Կառավարության պարտքի համար կազմել է 5.67%, որի 1.96 տոկոսային կետը բաժին է ընկնում արտաքին պարտքին, իսկ 3.71 տոկոսային կետը՝ ներքինին: Եթե այս ցուցանիշը հաշվարկում ենք արտաքին և ներքին պարտքերի համար առանձին, ապա մեկ տարվա ընթացքում մարվող Կառավարության արտաքին պարտքի կշիռը Կառավարության արտաքին պարտքի մեջ կազմել է ընդամենը 2.33%, իսկ մեկ տարվա ընթացքում մարվող Կառավարության ներքին պարտքի կշիռը Կառավարության ներքին պարտքի մեջ կազմել է 23.48%, ինչը հիմնականում պայմանավորված է պետական պարտատոմսերի կառուցվածքում ՊԿՊ-երի 15.7% տեսակարար կշռի առկայությամբ (տես աղյուսակներ 7 և 8):
Տնտեսության վերականգնմանը զուգընթաց Հայաստանը, ըստ Համաշխարհային Բանկի դասակարգման, տեղափոխվեց միջին եկամուտ ունեցող երկրների շարքը, ինչի հետևանքով միջազգային վարկատու կազմակերպությունները և օտարերկրյա պետությունները սկսեցին աստիճանաբար խստացնել վարկավորման պայմանները: Ներկայումս ներգրավվող փոխառու միջոցների մի մասը տրամադրվում է առևտրային պայմաններով:
Այս առումով ավելի են կարևորվում տոկոսադրույքի հետ կապված ռիսկերը, մանավանդ, որ ՀՀ կառավարության պարտքի կառուցվածքում էականորեն աճել է արտաքին աղբյուրներից լողացող տոկոսադրույքով ներգրավված վարկերի տեսակարար կշիռը:
Աղյուսակ 2. ՀՀ կառավարության պարտքի կառուցվածքում ֆիքսված և լողացող
տոկոսադրույքով վարկերի տեսակարար կշիռը 2010-2015թթ. (%)
2010թ. փաստ. |
2011թ. փաստ. |
2012թ. ծրագր. |
2013թ. ուղենշ. |
2014թ. ուղենշ. |
2015թ. ուղենշ. | |
ՀՀ կառավարության պարտք, |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
այդ թվում` |
||||||
Ֆիքսված տոկոսադրույքով |
75.5 |
76.3 |
75.9 |
76.6 |
77.8 |
80.1 |
Լողացող տոկոսադրույքով |
24.5 |
23.7 |
24.1 |
23.4 |
22.2 |
19.9 |
ՀՀ կառավարության արտաքին պարտք |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
այդ թվում |
||||||
Ֆիքսված տոկոսադրույքով |
71.8 |
72.3 |
71.6 |
72.0 |
73.1 |
75.6 |
Լողացող տոկոսադրույքով |
28.2 |
27.7 |
28.4 |
28.0 |
26.9 |
24.4 |
ՀՀ կառավարության ներքին պարտք |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
այդ թվում |
||||||
Ֆիքսված տոկոսադրույքով |
96.0 |
97.1 |
98.1 |
98.9 |
99.5 |
100.0 |
Լողացող տոկոսադրույքով |
4.0 |
2.9 |
1.9 |
1.1 |
0.5 |
- |
Միջազգային ֆինանսական շուկաներում տոկոսադրույքների աճի պարագայում համապատասխանաբար կաճեն նաև լողացող տոկոսադրույքով ներգրավված վարկերի ՀՀ կառավարության արտաքին պարտքի գծով տոկոսային ծախսերը: Այսպես լողացող տոկոսադրույքների 1 տոկոսային կետի փոփոխության դեպքում 2013-2015թթ. ՀՀ կառավարության արտաքին պարտքի գծով տոկոսային ծախսերը միջին հաշվով կփոփոխվեն տարեկան մոտ 10 մլն ԱՄՆ դոլարով:
Վերաֆինանսավորման և տոկոսադրույքի ռիսկերը արդյունավետ կառավարելու նպատակով կառավարությունը կիրականացնի հետևյալ քայլերը
● կենսաթոշակային և ապահովագրական բարեփոխումների ընթացքով պայմանավորված պետական պարտատոմսերով դեֆիցիտի ֆինանսավորման չափի ճշգրտում,
● ֆինանսական միջոցների որոշակի կուտակում, որը պարտատոմսերի շուկայում անցանկալի գործընթացների դեպքում թույլ կտա նվազեցնել պետական պարտատոմսերով դեֆիցիտի ֆինանսավորման չափը,
● հետգնումների ու փոխանակումների ակտիվ կիրառում,
● արտաքին բազմակողմ և երկկողմ գործընկերների հետ համագործակցության խորացում,
● արտաքին աղբյուրներից փոխառու միջոցներ ներգրավելիս անհրաժեշտ է նախապատվությունը տալ առավել մեծ արտոնյալ ժամկետ ունեցող և ֆիքսված տոկոսադրույքով վարկերին,
● անհրաժեշտության դեպքում արտաքին դոնորների կողմից սահմանված ընթացակարգերի համաձայն, կիրականացվի լողացող տոկոսադրույքով ներգրաված վարկերի տոկոսադրույքի ֆիքսում:
Գործառնական ռիսկը նվազեցնելու նպատակով կմշակվի աշխատակարգ, որտեղ հստակորեն կսահմանվեն պարտքի կառավարման ստորաբաժանումների տեղեկատվական հոսքերը: Անհրաժեշտ է ապահովել պարտքի գրանցման և հաշվառման տվյալների բազայի այլընտրանքային պահպանումը՝ ֆորս մաժորային իրավիճակներում ամբողջական տեղեկատվության պահպանման և աշխատանքների ընթացքը չխաթարելու, պարտքային պարտավորությունները ժամանակին և ճիշտ իրականացնելու համար:
Փոխարժեքի ռիսկեր ևս առկա են, քանի որ պետական պարտքի գերակշիռ մասը արտարժույթով է` չնայած սթրես-տեստերի միջոցով ստացված գնահատականներով, ազգային արժույթի մինչև 20% արժեզրկման պարագայում պարտքի սպասարկման գծով խնդիրներ չեն առաջանա:
Գծապատկեր 3. ՀՀ կառավարության արտարժութային և դրամով արտահայտված
պարտքերի հարաբերակցությունը 2010-2015թթ.
Այս ռիսկը որոշ չափով մեղմվում է պայմանավորված այն հանգամանքով, որ կառավարության արտաքին պարտքի մեծ մասը արտահայտված է SDR-ով (2011թ. տարեվերջի դրությամբ կազմել է մոտ 58.3%), որն իրենից չորս ազատ փոխարկելի արժույթների զամբյուղ է ներկայացնում (USD` 41.9%, EUR` 37.4%, GBP` 11.3%, JPY` 9.4%), հետևաբար` ավելի քիչ տատանողական է:
Աղյուսակ 3. ՀՀ կառավարության արտարժութային պարտքի կառուցվածքը 2010-2012թթ.*
2010թ. փաստ. |
2011թ. փաստ. |
2012թ. ծրագր. | |
USD |
23.8 |
23.1 |
25.2 |
SDR |
58.9 |
58.3 |
55.7 |
EUR |
3.7 |
5.1 |
7.7 |
JPY |
13.6 |
13.4 |
11.2 |
AED |
0.0 |
0.1 |
0.1 |
*ներառված է ՙՎՏԲ-Հայաստան՚ ՓԲԸ-ի կողմից տրամադրված արտարժութային պարտքը:
Կանխատեսումային փոխարժեքների համեմատությամբ ԱՄՆ դոլարի նկատմամբ SDR-ի, EUR-ի, JPY-ի փոխարժեքների 1% շեղումը միջին հաշվով կփոփոխի ՀՀ կառավարության արտաքին պարտքը 23.5 մլն ԱՄՆ դոլարով:
Փոխարժեքի ռիսկի արդյունավետ կառավարման տեսանկյունից ապագայում չի բացառվում, որ պարտքի կառավարիչները կօգտագործեն աշխարհում տարածված հեջավորման տարբեր մոտեցումներ:
ՀՀ պետական պարտքը բնութագրող 2010-2011թթ. փաստացի, 2012թ. ծրագրային և 2013-2015թթ. ուղենշային ցուցանիշները
Աղյուսակ 4. Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումը
զուտ փոխառու միջոցների հաշվին 2010-2015թթ. (մլրդ դրամ)
2010թ. փաստ. |
2011թ. փաստ. |
2012թ. ծրագր. |
2013թ. ուղենշ. |
2014թ. ուղենշ. |
2015թ. ուղենշ. | |
Դեֆիցիտի ֆինանսավորումը զուտ փոխառու միջոցների հաշվին (առանց մուրհակների) |
126.7 |
106.8 |
145.2 |
109.1 |
120.1 |
118.9 |
որից` |
||||||
Ներքին զուտ փոխառու միջոցներ |
28.6 |
28.6 |
28.7 |
28.6 |
35.4 |
38.4 |
կշիռը, % |
22.6 |
26.8 |
19.8 |
26.2 |
29.5 |
32.3 |
Արտաքին զուտ փոխառու միջոցներ |
98.1 |
78.1 |
116.5 |
80.5 |
84.6 |
80.5 |
կշիռը, % |
77.4 |
73.2 |
80.2 |
73.8 |
70.5 |
67.7 |
Աղյուսակ 5. ՀՀ պետական պարտքը 2010-2015թթ. (մլրդ դրամ)
2010թ. փաստ. |
2011թ. փաստ. |
2012թ. ծրագր. |
2013թ. ուղենշ. |
2014թ. ուղենշ. |
2015թ. ուղենշ. | |
Պետական պարտք |
1,379.3 |
1,592.7 |
1,772.7 |
1,858.4 |
1,951.0 |
2,068.3 |
% ՀՆԱ-ի նկատմամբ |
39.4 |
41.7 |
42.6 |
41.5 |
40.6 |
40.1 |
% նախորդ տարվա ՀՆԱ-ի նկատմամբ |
43.9 |
45.5 |
46.4 |
44.7 |
43.5 |
43.0 |
Արտաքին պարտք |
1,199.0 |
1,376.5 |
1,523.1 |
1,575.8 |
1,630.0 |
1,704.8 |
որից` ՀՀ ԿԲ պարտք |
204.5 |
238.1 |
238.4 |
210.6 |
180.2 |
174.5 |
Ներքին պարտք |
180.3 |
216.2 |
249.5 |
282.6 |
321.0 |
363.5 |
Կառավարության պարտք |
1,174.8 |
1,354.6 |
1,534.2 |
1,647.8 |
1,770.9 |
1,893.8 |
% ՀՆԱ-ի նկատմամբ |
33.5 |
35.5 |
36.9 |
36.8 |
36.8 |
36.8 |
Կառավարության ընթացիկ պարտք |
120.7 |
165.8 |
177.7 |
208.3 |
207.2 |
213.2 |
Ընթացիկ ԿՊ/պետական բյուջեի ծախսեր (%) |
12.6 |
16.8 |
17.0 |
18.6 |
17.3 |
16.6 |
Ընթացիկ ԿՊ/պետական բյուջեի սեփական եկամուտներ (%) |
16.1 |
20.2 |
19.9 |
21.2 |
19.3 |
18.2 |
Կառավարության պարտքի տոկոսավճար |
30.4 |
35.5 |
47.7 |
50.7 |
55.5 |
60.8 |
Տոկոսավճար/պետական բյուջեի ծախսեր (%) |
3.2 |
3.6 |
4.6 |
4.5 |
4.6 |
4.7 |
* հաշվարկվում է համաձայն «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի:
Աղյուսակ 6. ՀՀ արտաքին պետական պարտքի հիմնական
ցուցանիշները 2010-2015թթ. (մլն ԱՄՆ դոլար)
2010թ. փաստ. |
2011թ. փաստ. |
2012թ. ծրագր. |
2013թ. ուղենշ. |
2014թ. ուղենշ. |
2015թ. ուղենշ. | |
Արտաքին պետական պարտք |
3,299.0 |
3,568.2 |
3,895.9 |
4,030.7 |
4,169.3 |
4,360.7 |
% ՀՆԱ-ի նկատմամբ |
34.2 |
36.1 |
36.6 |
35.2 |
33.9 |
33.1 |
% արտահանման նկատմամբ |
170.3 |
148.4 |
147.7 |
140.6 |
134.3 |
130.0 |
Պարտքի ներկա արժեք |
2,596.5 |
3,022.8 |
3,303.6 |
3,393.1 |
3,505.5 |
3,709.5 |
% ՀՆԱ-ի նկատմամբ |
26.9 |
30.5 |
31.0 |
29.6 |
28.5 |
28.2 |
% արտահանման նկատմամբ |
134.1 |
125.7 |
125.3 |
118.4 |
112.9 |
110.6 |
% ԿԲ արտաքին ակտիվների նկատմամբ* |
186.4 |
154.3 |
165.8 |
196.1 |
215.8 |
235.1 |
Տոկոսավճար/արտահանում (%) |
2.3 |
2.1 |
2.6 |
2.3 |
2.1 |
2.0 |
Մարում/արտահանում (%) |
2.4 |
2.1 |
7.1 |
12.6 |
7.6 |
4.4 |
* ՀՀ կենտրոնական բանկի արտաքին ակտիվների կանխատեսումների համար օգտագործվել են ՀՀ ՖՆ կանխատեսումները:
Աղյուսակ 7. ՀՀ կառավարության արտաքին պետական պարտքի
հիմնական ցուցանիշները 2010-2015թթ. (մլն. ԱՄՆ դոլար)
2010թ. փաստ. |
2011թ. փաստ. |
2012թ. ծրագր. |
2013թ. ուղենշ. |
2014թ. ուղենշ. |
2015թ. ուղենշ. | |
Կառավարության արտաքին պարտք (ԿԱՊ) |
2,736.4 |
2,950.9 |
3,286.1 |
3,492.0 |
3,708.5 |
3,914.4 |
% ՀՆԱ-ի նկատմամբ |
28.4 |
29.8 |
30.9 |
30.5 |
30.2 |
29.7 |
Պարտքի ներկա արժեք |
2,092.6 |
2,461.6 |
2,745.4 |
2,923.1 |
3,125.2 |
3,354.5 |
% ՀՆԱ-ի նկատմամբ |
21.7 |
24.9 |
25.8 |
25.5 |
25.4 |
25.5 |
Ընթացիկ ԿԱՊ |
63.2 |
69.3 |
128.0 |
225.1 |
195.8 |
177.9 |
Ընթացիկ ԿԱՊ/պետական բյուջեի ծախսեր (%) |
2.5 |
2.5 |
4.6 |
7.8 |
6.4 |
5.4 |
Ընթացիկ ԿԱՊ/պետական բյուջեի սեփական եկամուտներ (%) |
3.2 |
3.0 |
5.4 |
8.9 |
7.1 |
5.9 |
Տոկոսավճար |
38.2 |
41.2 |
57.0 |
55.6 |
57.2 |
58.8 |
Տոկոսավճար/պետական բյուջեի ծախսեր (%) |
1.5 |
1.5 |
2.1 |
1.9 |
1.9 |
1.8 |
Միջին տոկոսադրույք (%) |
1.5 |
1.5 |
1.9 |
1.7 |
1.6 |
1.6 |
Միջին ժամկետայնություն (տարի) |
13.1 |
11.9 |
10.9 |
11.1 |
10.8 |
10.2 |
Լողացող տոկոսադրույքով վարկերի տեսակարար կշիռ (%) |
28.2 |
27.7 |
28.4 |
28.0 |
27.2 |
25.1 |
Աղյուսակ 8. ՀՀ ներքին պետական պարտքի հիմնական
ցուցանիշները 2010-2015թթ. (մլրդ դրամ)
2010թ. փաստ. |
2011թ. փաստ. |
2012թ. ծրագր. |
2013թ. ուղենշ. |
2014թ. ուղենշ. |
2015թ. ուղենշ. | |
Ներքին պետական պարտք |
180.3 |
216.2 |
249.5 |
282.6 |
321.0 |
363.5 |
% ՀՆԱ-ի նկատմամբ |
5.1 |
5.7 |
6.0 |
6.3 |
6.7 |
7.1 |
Պետական պարտատոմս |
173.0 |
210.0 |
244.9 |
279.5 |
319.5 |
363.5 |
Կարճաժամկետ |
51.4 |
33.0 |
37.0 |
42.2 |
48.3 |
54.9 |
Միջնաժամկետ |
86.4 |
111.2 |
120.2 |
137.2 |
147.2 |
167.5 |
Երկարաժամկետ |
34.5 |
65.0 |
86.5 |
98.8 |
122.5 |
139.4 |
Խնայողական |
0.6 |
0.8 |
1.1 |
1.3 |
1.5 |
1.7 |
Ուղղակի վարկ ՀՀ ռեզիդենտից |
7.3 |
6.2 |
4.7 |
3.1 |
1.6 |
- |
Միջին տոկոսադրույք (%) |
11.7 |
12.9 |
13.2 |
13.3 |
13.1 |
13.1 |
Միջին ժամկետայնություն (օր) |
1,352 |
1,697 |
1,720 |
1,753 |
1,812 |
1,841 |
Ընթացիկ ԿՆՊ |
96.4 |
140.9 |
129.3 |
120.5 |
130.8 |
143.8 |
Ընթացիկ ԿՆՊ/պետական բյուջեի ծախսեր (%) |
10.1 |
14.3 |
12.4 |
10.7 |
10.8 |
11.0 |
Ընթացիկ ԿՆՊ/պետական բյուջեի սեփական եկամուտներ (%) |
12.9 |
17.2 |
14.4 |
12.3 |
12.2 |
12.3 |
Տոկոսավճար |
15.8 |
20.7 |
26.2 |
29.1 |
33.3 |
37.9 |
Տոկոսավճար/պետական բյուջեի ծախսեր (%) |
1.7 |
2.1 |
2.5 |
2.6 |
2.8 |
2.9 |
2013-2015թթ. ՀՀ կառավարության արտաքին պարտքի գծով կանխատեսումները կատարվել են հետևյալ ենթադրությունների հիման վրա.
- 1 SDR=1.549 USD, 1 EURO=1.336 USD, 1 JPY = 0.012 USD,
- ԱՄՆ դոլարի 6-ամսյա LIBOR` 1.5%, 6-ամսյա EURIBOR` 2.0%, SDR-ի տոկոսադրույք` 1.4%:
[1] Տե’ս «Հայաստանի պարտքի կայունության վերլուծություն» փաստաթուղթը, ՀՀ ֆինանսների նախարարություն, 2011 թ. (http://www.minfin.am/up/macroind/DSA12.10..pdf)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|