«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 մարտի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 փետրվարի 2007 թվականի N 247-Ա
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի 15 հասցեում գտնվող շենքի առաջին հարկից 55 քառ. մետր մակերեսով ոչ բնակելի տարածքը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել վարձակալ Սուսաննա Հովհաննիսյանին (այսուհետ` գնորդ) (անձնագիր` AE 0494681, տրված` 008-ի կողմից, հասցեն` քաղ. Երևան, Զորավար Անդրանիկի 111 շենք, բն. 39):
1) Սահմանել`
ա. լիցենզավորված անկախ գնահատողների կողմից 2006 թվականի նոյեմբերի 8-ին շուկայական մեթոդով գնահատված գույքի արժեքը` 3410 հազ. դրամ.
բ. ուղղակի վաճառքի ձևով օտարվող գույքի վաճառքի գինը` 2558 հազ. դրամ:
2) Սահմանել, որ`
ա. գնորդին է անցնում շենքի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ (այդ թվում` նաև շենքի տակ գտնվող) հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը` գնորդի բաժինն ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի նկատմամբ որոշելով գնորդին օտարվող գույքի մակերեսի հարաբերությամբ շենքի ամբողջ տարածքների մակերեսների գումարին` արտահայտված կոտորակով.
բ. գնորդն ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի իր բաժնի կադաստրային արժեքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է վճարի «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:
3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված վճարման կատարումից հետո գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`
ա. 2 տարվա ընթացքում կատարել մեկ մլն դրամի չափով ներդրում, յուրաքանչյուր տարի` հավասարաչափ.
բ. իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը՝ 185400 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել առուվաճառքի պայմանագրի կնքման պահին առկա վարձավճարի պարտքը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման և ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի իր բաժնի հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4) Օտարվող գույքի վաճառքի գինը վճարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի տնօրինության` Գյումրի քաղաքի Աբովյան 248 հասցեում գտնվող շենքի առաջին հարկից 15.63 քառ. մետր մակերեսով ոչ բնակելի տարածքը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել վարձակալ Սվետլանա Հովհաննիսյանին (այսուհետ՝ գնորդ) (անձնագիր` AF 0242317, տրված` 016-ի կողմից, հասցեն` քաղ. Գյումրի, Աբովյան 248):
1) Սահմանել`
ա. լիցենզավորված անկախ գնահատողների կողմից 2006 թվականի հուլիսի 25-ին շուկայական մեթոդով գնահատված գույքի արժեքը` 866 հազ. դրամ.
բ. ուղղակի վաճառքի ձևով օտարվող գույքի վաճառքի գինը` 650 հազ. դրամ:
2) Սահմանել, որ`
ա. գնորդին է անցնում շենքի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ (այդ թվում` նաև շենքի տակ գտնվող) հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը` գնորդի բաժինն ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի նկատմամբ որոշելով գնորդին օտարվող գույքի մակերեսի հարաբերությամբ շենքի ամբողջ տարածքների մակերեսների գումարին` արտահայտված կոտորակով.
բ. գնորդն ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի իր բաժնի կադաստրային արժեքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է վճարի «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:
3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված վճարման կատարումից հետո գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը՝ 90000 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել առուվաճառքի պայմանագրի կնքման պահին առկա վարձավճարի պարտքը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման և ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի իր բաժնի հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4) Օտարվող գույքի վաճառքի գինը վճարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին, իսկ 30 տոկոսը` Գյումրու քաղաքային համայնքի ֆոնդային բյուջե:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի տնօրինության` Գյումրի քաղաքի Աբովյան 248 հասցեում գտնվող շենքի երկրորդ հարկից 17.56 քառ. մետր մակերեսով ոչ բնակելի տարածքը (այսուհետ՝ գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել նախօրոք հայտնի գնորդ Զեմֆիրա Ղուկասյանին (այսուհետ` գնորդ) (անձնագիր` AA 0682272, տրված` 016-ի կողմից, հասցեն` քաղ. Գյումրի, Աբովյան 246 ա):
1) Սահմանել`
ա. լիցենզավորված անկախ գնահատողների կողմից 2006 թվականի հուլիսի 25-ին շուկայական մեթոդով գնահատված գույքի արժեքը` 973 հազ. դրամ.
բ. ուղղակի վաճառքի ձևով օտարվող գույքի վաճառքի գինը` 730 հազ. դրամ:
2) Սահմանել, որ`
ա. գնորդին է անցնում շենքի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ (այդ թվում` նաև շենքի տակ գտնվող) հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը` գնորդի բաժինն ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի նկատմամբ որոշելով գնորդին օտարվող գույքի մակերեսի հարաբերությամբ շենքի ամբողջ տարածքների մակերեսների գումարին` արտահայտված կոտորակով.
բ. գնորդն ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի իր բաժնի կադաստրային արժեքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է վճարի «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:
3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված վճարման կատարումից հետո գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը՝ 90000 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման և ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի իր բաժնի հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4) Օտարվող գույքի վաճառքի գինը վճարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին, իսկ 30 տոկոսը` Գյումրու քաղաքային համայնքի ֆոնդային բյուջե:
4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տնօրինության` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի
Մարտունի քաղաքի Մյասնիկյան 3 հասցեում գտնվող` 373.4 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները (այսուհետ՝ գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել նախօրոք հայտնի գնորդ Բագրատ Հարությունյանին (այսուհետ` գնորդ) (անձնագիր` AE 0279209, տրված` 043-ի կողմից, հասցեն` քաղ. Մարտունի, Պռոշյան 6, բն. 28):
1) Սահմանել`
ա. լիցենզավորված անկախ գնահատողների կողմից 2006 թվականի նոյեմբերի 16-ին շուկայական մեթոդով գնահատված գույքի արժեքը` 2135 հազ. դրամ.
բ. ուղղակի վաճառքի ձևով օտարվող գույքի վաճառքի գինը` 1601 հազ. դրամ.
գ. որ գնորդին է օտարվում նաև գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը` կադաստրային արժեքով:
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետի «բ» և «գ» պարբերություններով սահմանված վճարումների կատարումից հետո գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`
ա. 2 տարվա ընթացքում կատարել մեկ մլն դրամի չափով ներդրում, յուրաքանչյուր տարի` հավասարաչափ.
բ. իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը՝ 614472 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը Մարտունու քաղաքապետարանի շենքից տրամադրվող` 40 քառ. մետր մակերեսով տարածքի վերանորոգման, գործող հեռախոսահամարների` նոր տարածք տեղափոխման և առանձին էլեկտրական հաշվիչով ապահովման ծախսերը:
3) Վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին, 30 տոկոսը Մարտունու քաղաքային համայնքի ֆոնդային բյուջե, իսկ հողի կադաստրային արժեքը` «Մարտունի քաղաքային համայնքի սեփականությունը համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:
(3-րդ ենփակետը փոփ. 11.10.07 N 1173-Ա)
4) Առաջարկել Մարտունու քաղաքապետին`
ա. Մարտունու քաղաքապետարանի շենքից անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով` 40 քառ. մետր մակերեսով երկու աշխատասենյակ տրամադրել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Գեղարքունիքի մարզային գործակալության Մարտունու տարածքային ստորաբաժանմանը` աշխատանքները կազմակերպելու նպատակով.
բ. սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել սույն կետի «ա» ենթակետում նշված տարածքի անժամկետ, անհատույց օգտագործման մասին պայմանագիր և ապահովել դրա հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` պայմանագրի կնքման հետ կապված բոլոր ծախսերն իրականացնելով գնորդի միջոցների հաշվին:
5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Արմավիր քաղաքի Հանրապետության 6 հասցեում գտնվող շենքի առաջին հարկից 52.5 քառ. մետր մակերեսով ոչ բնակելի տարածքը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել վարձակալ Մարինե Բաղումյանին (այսուհետ` գնորդ) (անձնագիր` AB 0270235, տրված` 048-ի կողմից, հասցեն` քաղ. Արմավիր, Թամանյան 33):
1) Սահմանել`
ա. լիցենզավորված անկախ գնահատողների կողմից 2006 թվականի հուլիսի 14-ին շուկայական մեթոդով գնահատված գույքի արժեքը` 2330 հազ. դրամ.
բ. ուղղակի վաճառքի ձևով օտարվող գույքի վաճառքի գինը` 1748 հազ. դրամ:
2) Սահմանել, որ`
ա. գնորդին է անցնում շենքի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ (այդ թվում` նաև շենքի տակ գտնվող) հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը` գնորդի բաժինն ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի նկատմամբ որոշելով գնորդին օտարվող գույքի մակերեսի հարաբերությամբ շենքի ամբողջ տարածքների մակերեսների գումարին` արտահայտված կոտորակով.
բ. գնորդն ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի իր բաժնի կադաստրային արժեքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է վճարի «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:
3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված վճարման կատարումից հետո գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`
ա. մեկ տարվա ընթացքում կատարել 500 հազ. դրամի չափով ներդրում.
բ. իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը՝ 180900 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել առուվաճառքի պայմանագրի կնքման պահին առկա վարձավճարի պարտքը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման և ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի իր բաժնի հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4) Օտարվող գույքի վաճառքի գինը վճարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին, իսկ 30 տոկոսը` Արմավիրի քաղաքային համայնքի ֆոնդային բյուջե:
6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Արմավիր քաղաքի Հանրապետության 6 հասցեում գտնվող շենքի երկրորդ հարկից 59.1 քառ. մետր մակերեսով ոչ բնակելի տարածքը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել վարձակալ Սերգեյ Խաչատրյանին (այսուհետ՝ գնորդ) (անձնագիր` AC 0388939, տրված` 048-ի կողմից, հասցեն` քաղ. Արմավիր, Թումանյան 116):
1) Սահմանել`
ա. լիցենզավորված անկախ գնահատողների կողմից 2006 թվականի դեկտեմբերի 6-ին շուկայական մեթոդով գնահատված գույքի արժեքը` 2650 հազ. դրամ.
բ. ուղղակի վաճառքի ձևով օտարվող գույքի վաճառքի գինը` 1988 հազ. դրամ:
2) Սահմանել, որ`
ա. գնորդին է անցնում շենքի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ (այդ թվում` նաև շենքի տակ գտնվող) հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը` գնորդի բաժինն ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի նկատմամբ որոշելով գնորդին օտարվող գույքի մակերեսի հարաբերությամբ շենքի ամբողջ տարածքների մակերեսների գումարին` արտահայտված կոտորակով.
բ. գնորդն ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի իր բաժնի կադաստրային արժեքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է վճարի «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:
3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 6-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված վճարման կատարումից հետո գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը՝ 192780 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել առուվաճառքի պայմանագրի կնքման պահին առկա վարձավճարի պարտքը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման և ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի իր բաժնի հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4) Օտարվող գույքի վաճառքի գինը վճարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին, իսկ 30 տոկոսը` Արմավիրի քաղաքային համայնքի ֆոնդային բյուջե:
7. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Երևան քաղաքի Մոլդովական 54 հասցեում գտնվող շենքի առաջին հարկից 196 քառ. մետր մակերեսով ոչ բնակելի տարածքը (այսուհետ՝ գույք) օտարել աճուրդով:
1) Սահմանել`
ա. լիցենզավորված անկախ գնահատողների կողմից 2006 թվականի հունիսի 12-ին շուկայական մեթոդով գնահատված գույքի արժեքը` 25580 հազ. դրամ.
բ. աճուրդով օտարվող գույքի վաճառքի մեկնարկային գինը 19185 հազ. դրամ:
2) Սահմանել, որ`
ա. աճուրդի հաղթողին է անցնում շենքի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ (այդ թվում` նաև շենքի տակ գտնվող) հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը` գնորդի բաժինն ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի նկատմամբ որոշելով գնորդին օտարվող գույքի մակերեսի հարաբերությամբ շենքի ամբողջ տարածքների մակերեսների գումարին` արտահայտված կոտորակով.
բ. աճուրդի հաղթողն ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի իր բաժնի կադաստրային արժեքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է վճարի «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:
3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա. աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, այդ թվում` երրորդ անձի կողմից օգտագործման իրավունքով ծանրաբեռնված լինելու, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.
բ. աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:
4) Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է`
ա. գույքի ձեռքբերման համար առաջարկված վճարումները կատարել աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին.
բ. իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված 386160 դրամ վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման և ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի իր բաժնի հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 7-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված վճարման կատարումից հետո մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
6) Սահմանել, որ սույն որոշման 7-րդ կետում նշված գույքն աճուրդով չվաճառվելու դեպքում այն վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր աճուրդ` գույքի վաճառքի մեկնարկային գինը յուրաքանչյուր հաջորդ աճուրդի ժամանակ նվազեցնելով վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:
8. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի պետական ռեզերվների գործակալության «Բուժգույք» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Գետափնյայի 13 հասցեում գտնվող պահպանման տեղամասի 1167,9 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները հետ վերցնել և հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:
1) Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Գետափնյայի 13 հասցեում գտնվող պահպանման տեղամասի 1167,9 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները (այսուհետ՝ գույք) օտարել աճուրդով:
2) Սահմանել`
ա. լիցենզավորված անկախ գնահատողների կողմից 2006 թվականի նոյեմբերի 3-ին շուկայական մեթոդով գնահատված գույքի արժեքը` 16353 հազ. դրամ.
բ. աճուրդով օտարվող գույքի վաճառքի մեկնարկային գինը` 12265 հազ. դրամ.
գ. որ աճուրդի հաղթողին է օտարվում գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը` կադաստրային արժեքով:
3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա. աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, այդ թվում` երրորդ անձի կողմից օգտագործման իրավունքով ծանրաբեռնված լինելու, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին,
բ. աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:
4) Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է`
ա. գույքի ձեռքբերման համար առաջարկված վճարումները կատարել աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին, 30 տոկոսը` Մարտունու քաղաքային համայնքի ֆոնդային բյուջե, իսկ հողի կադաստրային արժեքը` «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին.
բ. իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված 1109520 դրամ վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 8-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» և «գ» պարբերություններով սահմանված վճարումների կատարումից հետո մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
6) Սահմանել, որ սույն որոշման 8-րդ կետի 1-ին ենթակետում նշված գույքն աճուրդով չվաճառվելու դեպքում այն վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր աճուրդ՝ գույքի վաճառքի մեկնարկային գինը յուրաքանչյուր հաջորդ աճուրդի ժամանակ նվազեցնելով վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2007 թ. մարտի 9 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
15.10.2009, N 1175-Ա | 22.10.2009, N 247-Ա | |
11.10.2007, N 1173-Ա | 12.10.2007, N 247-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|