Basic information
Number
N 509-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (14.06.2012-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
13.06.2012
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
13.06.2012
Effective date
14.06.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հունիսի 2012 թվականի N 509-Ա

 

Վ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ԵՎ Ա. ԱԶԻԶՅԱՆԻ՝ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի խորհրդի և Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի փորձագիտական խորհրդի նիստերին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վ. Գաբրիելյանի (համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի)՝ 2012 թվականի հունիսի 7-8-ը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Ա. Ազիզյանի՝ 2012 թվականի հունիսի 5-8-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վ. Գաբրիելյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հունիսի 13

Երևան