«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 հոկտեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60307352
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
14 սեպտեմբերի 2007 թ. ք. Երևան |
N 15-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 65-ԵՐԿԱԹ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքի մասին» ձև թիվ 65-ԵՐԿԱԹ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը»՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի «Ձև թիվ 65-ԵՐԿԱԹ (եռամսյակային) «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի աշխատանքի մասին» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված Հաստատված է ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2007թ. սեպտեմբերի 14-ի թիվ 15-Ն որոշմամբ |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 65-ԵՐԿԱԹ (ՏԱՐԵԿԱՆ)
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 65-ԵՐԿԱԹ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են երկաթուղային տրանսպորտի գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները (այսուհետ` կազմակերպություն), որոնց այդ մասին նախապես իրազեկվում է:
3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. «ՈՒղևորների փոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) - ընդամենը» (տող110) լրացվում է երկաթուղային տրանսպորտով ուղևորների փոխադրումից ստացված հասույթը, առանց ավելացված արժեքի հարկի:
1) 111-113.1 տողերում ցույց են տրվում երկաթուղային տրանսպորտով ուղևորների փոխադրումներից ստացված հասույթը՝ ըստ հաղորդակցության տեսակների: 111-113 տողերի ցուցանիշների հանրագումարը պետք է հավասար լինի 110 տողի ցուցանիշին:
2. «ՈՒղեբեռների փոխադրումից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) - ընդամենը» (տող 130) և «Բեռների փոխադրումից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) - ընդամենը» (տող 140) լրացվում են համապատասխանաբար ուղեբեռների և բեռների փոխադրումներից ստացված հասույթն առանց ավելացված արժեքի հարկի:
1) 141-143.1 տողերում լրացվում են բեռների փոխադրումներից ստացված հասույթն ըստ հաղորդակցության տեսակների: 141-143 տողերի ցուցանիշների հանրագումարը պետք է հավասար լինի 140 տողի ցուցանիշին:
3. Օժանդակ և լրացուցիչ երկաթուղային տրանսպորտի գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը» (տող 160) ներառում է` բեռների և ուղեբեռների բեռնումից և բեռնաթափումից, բոլոր տեսակի ապրանքների պահումից և պահեստավորումից շտեմարաններում, ընդհանուր նշանակության ապրանքային պահեստներում, պահեստ-սառնարաններում, զետեղարաններում (բունկերներում), տեղեկատու բյուրոների, պահասենյակների, երկաթուղային շարժակազմի տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման, գնացքներում տեղի ամրագրման, բեռների փոխադրմանը վերաբերող տրանսպորտային գործակալների միջնորդական ծառայություններից, ինչպես նաև տոմսերի վաճառքի միջնորդավճարների գումարներից և այլն:
4. «Փոխադրվել են ուղևորներ - ընդամենը» (տող 170) ցուցանիշը ներառում է երկաթուղային բոլոր կայարաններից փոխադրված ուղևորների թվաքանակը (ներառյալ անվճար երթևեկության իրավունքից օգտվողները):
1) «Ներքաղաքային և մերձքաղաքային» (տող171) փոխադրումները հաղորդակցության այն տեսակն են, երբ ուղևորափոխադրումները կատարվում են մինչև 50 կիլոմետրի սահմաններում:
2) «Միջքաղաքային (50 կիլոմետրից ավելի, երկրի ներսում)» (տող172) փոխադրումները հաղորդակցության այն տեսակն է, երբ փոխադրումների սկզբնական և վերջնական կետերը գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:
3) «Միջազգային» (տող173) փոխադրումները հաղորդակցության այն տեսակն է, երբ փոխադրման կետերից մեկը գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս (ներառյալ Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրները):
4) 171-173 տողերում լրացվում են փոխադրված ուղևորների թվաքանակներն ըստ հաղորդակցության տեսակների:
5. «Փոխադրվել են ուղեբեռներ» (տող 180) ցույց է տրվում երկաթուղային տրանսպորտով փոխադրված ուղեբեռների քանակը:
6. «ՈՒղևորաշրջանառությունը - ընդամենը» (տող 190) ցուցանիշը որոշվում է տեղափոխված ուղևորների թվաքանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով: Այդ ցուցանիշի մեծությունը պետք է հավասար լինի 191, 192 և 193 տողերի ցուցանիշների հանրագումարին:
7. «Փոխադրվել են բեռներ - ընդամենը» (տող 200) ցույց է տրվում երկաթուղային տրանսպորտով փոխադրված (ներմուծված և առաքված) բեռների քանակը: Այն որոշվում է միջազգային (ներառյալ Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրներ) (տող 203), միջքաղաքային (տող 202), ներքաղաքային ու մերձքաղաքային (տող 201) հաղորդակցությամբ փոխադրված բեռների ծավալների հանրագումարով:
8. «Բեռնաշրջանառությունը - ընդամենը» (տող 210) ցուցանիշը որոշվում է երկաթուղային տրանսպորտով փոխադրված ուղեբեռների, բեռների քանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով: Այդ ցուցանիշի մեծությունը պետք է հավասար լինի 211 - 213 տողերի ցուցանիշների հանրագումարին:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ |
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանարպետության վիճակագրական պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանարպետության վիճակագրական պետական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի | |||||||||||
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ | |||||||||||
Ներկայացվում է | Ներկայացնում է |
Հաշվետվության ներկայացման | |||||||||
Ազգային վիճակագրական |
Երկաթուղային տրանսպորտի գործունեություն իրականացնող կազմակերպությունները | մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մարտի 30-ը | |||||||||
Ով է ներկայացնում ____________________________________
_________________________________________________ Գտնվելու վայրը ______________________________________ _____________________________________ I I I I I I I
Պետական ռեգիստրում գրանցված համարը I I I I I I I I I I I I Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I I I I I I I I I Հարկ վճարողի հաշվառման համարը I I I I I I I I I Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից |
ՁԵՎ ԹԻՎ
Մարզը I I I Համայնքը I I I I |
||||||||||
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ
Հունվար - _____________ 200___թ.
Ցուցանիշի մեծությունը | Տողի համարը | Չափի միավորը | Ցուցանիշի մեծությունը |
Ա |
Բ |
Գ |
1 |
Ուղևորների փոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) - ընդամենը |
110 | հազար դրամ | |
այդ թվում՝ ըստ հաղորդակցության տեսակների՝ ներքաղաքային և մերձքաղաքային |
111 | "_" | |
միջքաղաքային (50 կմ ավելի, երկրի ներսում) | 112 | "_" | |
միջազգային (այլ երկրների միջև) | 113 | "_" | |
որից՝ ԱՊՀ երկրներ |
113.1 | "_" | |
Ուղևորների փոխադրումների հետ կապված ծախսերը | 120 | "_" | |
Ուղեբեռների փոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) - ընդամենը |
130 | "_" | |
Բեռների փոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) - ընդամենը |
140 | "_" | |
այդ թվում՝ ըստ հաղորդակցության տեսակների ներքաղաքային և մերձքաղաքային |
141 | "_" | |
միջքաղաքային (50 կմ և ավելի, երկրի ներսում) | 142 | "_" | |
միջազգային (այլ երկրների միջև) | 143 | "_" | |
որից՝ ԱՊՀ երկրներ |
143.1 | "_" | |
Ուղեբեռի և բեռի փոխադրումների հետ կապված ծախսերը | 150 | "_" | |
Օժանդակ և լրացուցիչ երկաթուղային տրանսպորտի գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) - ընդամենը |
160 | "_" | |
Փոխադրվել են ուղևորներ - ընդամենը | 170 | հազար ուղևոր | |
այդ թվում՝ ըստ հաղորդակցության տեսակների ներքաղաքային և մերձքաղաքային |
171 | "_" | |
միջքաղաքային (50 կմ և ավելի, երկրի ներսում) | 172 | "_" | |
միջազգային (այլ երկրների միջև) | 173 | "_" | |
որից՝ ԱՊՀ երկրներ |
173.1 | "_" | |
Փոխադրվել են ուղեբեռներ | 180 | հազար տոննա | |
Ուղևորաշրջանառությունը - ընդամենը | 190 | հազար ուղևոր-կմ | |
այդ թվում` ըստ հաղորդակցության տեսակների ներքաղաքային և մերձքաղաքային |
191 | "_" | |
միջքաղաքային (50 կմ և ավելի, երկրի ներսում) | 192 | "_" | |
միջազգային (այլ երկրների միջև) | 193 | "_" | |
որից՝ ԱՊՀ երկրներ |
193.1 | "_" | |
Փոխադրվել են բեռներ – ընդամենը | 200 | հազար տոննա | |
այդ թվում՝ ըստ հաղորդակցության տեսակների ներքաղաքային և մերձքաղաքային |
201 | "_" | |
միջքաղաքային (50 կմ և ավելի, երկրի ներսում) | 202 | "_" | |
միջազգային (այլ երկրների միջև) | 203 | "_" | |
որից՝ ԱՊՀ երկրներ |
203.1 | "_" | |
Բեռնաշրջանառությունը - ընդամենը | 210 | հազար ուղևոր-կմ | |
այդ թվում՝ ըստ հաղորդակցության տեսակների ներքաղաքային և մերձքաղաքային |
211 | "_" | |
միջքաղաքային (50 կմ և ավելի, երկրի ներսում) | 212 | "_" | |
միջազգային (այլ երկրների միջև) | 213 | "_" | |
որից՝ ԱՊՀ երկրներ |
213.1 | "_" |
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը (220)___________ մարդ
Ղեկավար |
_______________________ |
_______________________ |
Լրացնող |
_______________________ |
_______________________ |
|
|
Էլեկտրոնային փոստ ____________________@__________________
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
07.07.2010, թիվ 19-Ն | 01.01.2011, N 15-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|