Գլխավոր տեղեկություն
Համար
N 400-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (24.11.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.04.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.04.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.04.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.04.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 ապրիլի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 ապրիլի 2007 թվականի N 400-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության, Լինսի հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև կնքված պահպանման ծախսերի երկրորդ համաձայնագրին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Ճանապարհաշինություն» ծրագրի իրականացման գրասենյակ» և «Դպրոցաշինություն» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկների` 2006 թվականի դեկտեմբեր ամսվա և 2007 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների պահպանման ծախսերի ֆինանսավորման նպատակով, ըստ համաձայնագրի, Լինսի հիմնադրամից ԱՄՆ-ի դոլարով ստացվող միջոցները Հայաստանի Հանրապետության դրամի փոխարկելու ժամանակ ԱՄՆ-ի դոլար-Հայաստանի Հանրապետության դրամ փոխարժեքի փաստացի ձևավորված մեծության` Հայաստանի Հանրապետության կառավարության, Լինսի հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև կնքված պահպանման ծախսերի երկրորդ համաձայնագրի 2-րդ հոդվածի 2.2-րդ մասի «բ» կետով սահմանված պահպանման ծախսերի նախահաշվով նախատեսված համանման հաշվարկային մեծությանը զիջելու դեպքում Հայաստանի Հանրապետության դրամով արտահայտված այդ ծախսերի գծով ֆինանսական ռեսուրսների առաջացող պակասուրդը փոխհատուցելու նպատակով «Ճանապարհաշինություն» ծրագրի իրականացման գրասենյակ» և «Դպրոցաշինություն» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկներին տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել մինչև 24,500.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով), այդ թվում` 2007 թվականի առաջին կիսամյակում` 9,000.0 հազ. դրամ, և 2007 թվականի ինն ամսում` 12,500.0 հազ. դրամ:

(Որոշումը փոփ. 23.11.07 N 1375-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. ապրիլի 17
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.11.2007, N 1375-Ա 24.11.2007, N 400-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան