ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հոկտեմբերի 2007 թվականի N 1220-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևան քաղաքի Կասկադին հարող տարածքից 16380 քառ. մետր մակերեսով հողամասը` համաձայն հավելվածի, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
2. Երևանի քաղաքապետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում կնքել սույն որոշման 1-ին կետով նախատեսված պայմանագիրը` պայմանագրում նախատեսելով նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված հողամասը վարձակալությամբ տրամադրելու իրավունք:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` նշված հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելիս` պայմանագրում նախատեսել դրույթ կողմի իրավունքը նշված հողամասի գնման նախապատվության մասին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
Հավելված |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |