Գլխավոր տեղեկություն
Համար
N 21-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (28.11.2007-25.11.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.08.01/19(196) Հոդ.236
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
22.06.2005
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.11.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 հուլիսի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 60605269

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

22 հունիսի 2005 թ.
ք. Երևան
N 21-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ, ԸՆՏՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՈՉ ՃԻՇՏ ԼՐԱՑՎԱԾ ԵՎ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ, ՄԱՐՎԱԾ, ՏԵՍԱԿԱՎՈՐՎԱԾ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ, ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԾՐԱՐՆԵՐԸ, ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ԵԼՈՒՆԴՆԵՐԸ ԵՎ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ՓԱԹԵԹԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 01.02.07 N 11-Ն, փոփ. 24.11.07 N 183-Ն)

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ և 10-րդ ենթակետերով, 60-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով և 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել չօգտագործված, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված և հետ վերադարձված քվեաթերթիկները մարելու, մարված, տեսակավորված և հաշվարկված քվեաթերթիկները, քվեարկության ծրարները, քվեաթերթիկների ելունդները և ընտրողների ցուցակները փաթեթավորելու կարգը (Հավելված 1)։

(1-ին կետը լրաց. 01.02.07 N 11-Ն, փոփ. 24.11.07 N 183-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թ. օգոստոսի 28-ի «Չօգտագործված, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված և հետ վերադարձված քվեաթերթիկները մարելու և զմռսելու կարգը սահմանելու մասին» N 10/4-Ն, «Սխալ լրացված (վնասված) և հետ վերադարձված քվեաթերթիկի փոխարեն ընտրողին նոր քվեաթերթիկ հատկացնելու արձանագրության ձևը հաստատելու մասին» N 10/5-Ն որոշումները։


ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ`

Գ. Ազարյան

 


Հավելված 1
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի 2005 թ.
հունիսի 22-ի թիվ 21-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Չօգտագործված, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված եվ հետ վերադարձված քվեաթերթիկները մարելու, մարված, տեսակավորված եվ հաշվարկված քվեաթերթիկները, ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԾՐԱՐՆԵՐԸ, քվեաթերթիկների ելունդները ընտրողների ցուցակները փաթեթավորելու

(վերնագիրը լրաց. 01.02.07 N 11-Ն, փոփ. 24.11.07 N 183-Ն)

 

1. Ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված (վնասված) և հետ վերադարձված քվեաթերթիկն անհապաղ մարվում է: Ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված (վնասված) և հետ վերադարձված քվեաթերթիկը մարելուց հետո՝ անհապաղ, ընտրողներին հատկացվող քվեաթերթիկների 100-ական կապից հանվում է քվեաթերթիկից առանձնացված ելունդ՝ նույն կարգով մարվում, իսկ մարված ելունդը ամրացվում մարված քվեաթերթիկին: Քվեաթերթիկի և ելունդի մարման մասին գործավարության մատյանում կազմվում է համապատասխան արձանագրություն:

Օգտագործված քվեաթերթիկների ելունդները հաշվարկելիս մարված ելունդների թիվը հաշվի չի առնվում:

2. Քվեաթերթիկները (ելունդները) մարվում են դրանք ներքևի աջ կամ ձախ անկյունից կտրելու միջոցով, սակայն այնպես, որ չվնասվեն հանձնաժողովի անդամների՝ քվեաթերթիկի վրա առկա ստորագրությունները:

21. Չօգտագործված քվեարկության ծրարները փաթեթավորվում են առանձին փաթեթում և չեն տեղադրվում ընտրական փաստաթղթերի մեկանգամյա օգտագործման պարկում:

(21 կետը լրաց. 01.02.07 N 11-Ն, խմբ. 24.11.07 N 183-Ն)

3. Քվեարկության արդյունքներն ամփոփելիս, որպես մարված քվեաթերթիկների թիվ, արձանագրվում է չօգտագործված (այդ թվում` խոտանված) քվեաթերթիկների թվի, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված (վնասված) և հետ վերադարձված քվեաթերթիկների թվի և ՀՀ ընտրական օրենսգրքի 57-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքում մարված քվեաթերթիկների թվի գումարը:

(3-րդ կետը խմբ. 24.11.07 N 183-Ն)

4. Մարված բոլոր քվեաթերթիկները փաթեթավորվում են մեկ փաթեթում (ծրարում):

5. Ընտրողների ցուցակները և ընտրողների լրացուցիչ ցուցակները՝ կից վճիռներով, և լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման տեղեկանքներով փաթեթավորվում են մեկ փաթեթում (ծրարում): Նույն կարգով փաթեթավորվում են նաև ընտրողների կողմից օգտագործված քվեաթերթիկների ելունդները:

(5-րդ կետը լրաց. 01.02.07 N 11-Ն)

51. Հանրապետության Նախագահի ընտրություններն այլ ընտրությունների (հանրաքվեի) հետ անցկացվելու դեպքում ընտրողների ցուցակների փաթեթը (ծրարը) տեղադրվում է Հանրապետության Նախագահի ընտրության ընտրական փաստաթղթերի համար նախատեսված պարկում:

Ազգային ժողովի ընտրությունների դեպքում ընտրողների ցուցակների փաթեթը (ծրարը) տեղադրվում է Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների ընտրական փաստաթղթերի համար նախատեսված պարկում:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում ընտրողների ցուցակների փաթեթը (ծրարը) տեղադրվում է համայնքի ղեկավարի ընտրության ընտրական փաստաթղթերի համար նախատեսված պարկում:

(51 կետը լրաց. 27.02.07 N 40-Ն)

6. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեսակավորված և հաշվարկված քվեաթերթիկները փաթեթավորվում են ըստ տեսակների՝ առանձին փաթեթներում (ծրարներում), իսկ քվեարկության ծրարները` առանձին փաթեթներում:

(6-րդ կետը լրաց. 01.02.07 N 11-Ն, փոփ. 24.11.07 N 183-Ն)

7. Փաթեթը (ծրարը) փակման մասում կնքվում է հանձնաժողովի կնիքով և ստորագրվում  հանձնաժողովի  երեք անդամի կողմից: Հանձնաժողովի մյուս անդամները և /կամ/ վստահված անձինք ևս իրավունք ունեն ստորագրելու փաթեթների վրա:

8. Սույն կարգում սահմանված գործառույթների վերաբերյալ համապատասխան գրառումներ է կատարվում հանձնաժողովի գործավարության մատյանում:

(հավելվածը լրաց. 01.02.07, N 11-Ն, 27.02.07 N 40-Ն, փոփ., խմբ. 24.11.07 N 183-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.10.2011, N 75-Ն 25.11.2011, N 21-Ն
24.11.2007, N 183-Ն 28.11.2007, N 21-Ն
27.02.2007, N 40-Ն 29.03.2007, N 21-Ն
01.02.2007, N 11-Ն 11.03.2007, N 21-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան