040.0387.25.06.98
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 հունիսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունիսի 1998 թվականի N 387
քաղ. Երևան
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԱՃՈՒՐԴՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի «զ» ենթակետին և 16 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պետական գույքի աճուրդով մասնավորեցման կարգը (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 22-ի «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների աճուրդով վաճառքի ու պետական ձեռնարկություններն առանց գնման իրավունքի աճուրդով վարձակալության հանձնելու ընդհանուր կարգը հաստատելու մասին» N 196, 1995 թվականի ապրիլի 12-ի «Աճուրդային վաճառքի ձևով արժեթղթերի տեղաշարժման կարգի հաստատման մասին» N 197, 1995 թվականի հունիսի 30-ի «Սեփականաշնորհվող պետական ձեռնարկությունների բաժնետոմսերի բաց աճուրդային վաճառքի կանոնակարգման մասին» N 392, 1996 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 12-ի N 197 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 280 և 1996 թվականի սեպտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 22-ի N 196 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 297 որոշումները:
|
Ա. Դարբինյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
պետական գույքի աճուրդով մասնավորեցման
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է պետական գույքի աճուրդով մասնավորեցման կարգը:
2. Պետական գույքի աճուրդով վաճառքը կատարվում է այն դեպքում, երբ գնորդից չի պահանջվում որևէ պայմանի կատարում:
3. Պետական գույքի աճուրդով մասնավորեցման դեպքում, բացի մեկնարկային գնից, այլ գնային սահմանափակումներ չեն կիրառվում:
4. Պետական գույքի աճուրդով մասնավորեցման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են աճուրդի ձևերը` դասական, հոլանդական, ամբողջությամբ կամ լոտային, մասնավորեցվող գույքի մեկնարկային գինը և աճուրդի իրականացման ժամկետները: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են նաև աճուրդով մասնավորեցման ենթակա ընկերության պարտավորությունները որոշման ընդունման պահին` ներառյալ հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարումների համար ապառքները, տույժերը և տուգանքները:
5. Պետական գույքի աճուրդով մասնավորեցումը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետներում իրականացնում է Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությունը (այսուհետ` նախարարություն) այդ նպատակով ստեղծելով աճուրդային հանձնաժողով:
6. Աճուրդի մասնակցության վճարը հաշվարկվում է տվյալ աճուրդում վաճառվելիք գույքի (օբյեկտների, լոտերի) մեկնարկային գների միջին թվաբանականի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն մեկնարկային գին ունեցող գույքի (օբյեկտների, լոտի) մեկնարկային գնի 50 տոկոսը: Աճուրդի մասնակիցները վաճառքի հանված մեկից ավելի գույքի (օբյեկտների, լոտերի) աճուրդին մասնակցելու համար վճարում են համապատասխան թվով մասնակցության վճարներ:
7. Եթե աճուրդի մասնակիցը տվյալ աճուրդի ժամանակ գույք չի գնել, ապա նրա մուծած մասնակցության վճարը վերադարձվում է դիմելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:
8. Պետական գույքի աճուրդով վաճառքին մասնակցելու իրավունք ունեն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով մասնավորեցման սուբյեկտ ճանաչված անձինք:
9. Պետական գույքի աճուրդով մասնավորեցման դեպքում այդ գույքի սեփականության իրավունքը փոխանցվում է աճուրդի այն մասնակցին, ով աճուրդի ընթացքում առաջարկել է առավելագույն գինը և սահմանված ժամկետներում կատարել համապատասխան վճարումները:
II. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԱՃՈՒՐԴՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
10. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պետական գույքի աճուրդով մասնավորեցման մասին որոշման ընդունումից հետո նախարարությունը կազմում է տեղեկատվություն, որը պետք է ներառի`
ա) մասնավորեցվող պետական գույքի (օբյեկտի) անվանումը, հասցեն (տեղը).
բ) աճուրդով վաճառքի մեկնարկային գինը.
գ) վճարումների ձևը և կարգը.
դ) աճուրդի մասնակցության հայտերի ու փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետը, կարգը և ընդունող իրավասու պետական մարմնի անվանումը, հասցեն, հեռախոսահամարը.
ե) աճուրդի անցկացման ձևը, ամսաթիվը, ժամը և վայրը.
զ) աճուրդի մասնակցին ներկայացվող պայմանները.
է) աճուրդի մասնակցության վճարի չափը.
ը) աճուրդի մասնակցի և դիտորդի տոմսերի գները.
թ) մասնավորեցվող պետական գույքի (օբյեկտի) զբաղեցրած տարածքի, այդ թվում` օժանդակ շինությունների մակերեսները.
ժ) պարտավորությունները, որոնք անցնելու են իրավահաջորդին:
Լոտերով աճուրդի անցկացման դեպքում տեղեկատվությունը պետք է ներառի նաև`
ա) մեկ բաժնետոմսի (գույքի մեկ միավորի) արժեքը.
բ) վաճառվող բաժնետոմսերի (գույքի) ընդհանուր թիվը.
գ) բաժնետոմսերի (գույքի) թիվը մեկ լոտում.
դ) վաճառվող լոտերի թիվը.
ե) մեկ լոտի մեկնարկային գինը:
11. Նախարարությունը կազմում է պետական գույքի աճուրդով մասնավորեցման մասին տեղեկատվությունը և աճուրդից առնվազն 10 օր առաջ կազմակերպում դրա հրապարակումը մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով:
III. ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
12. Աճուրդին մասնակցելու իրավունք են ձեռք բերում մասնավորեցման այն սուբյեկտները, որոնք սահմանված ժամկետում ներկայացրել են հայտերը և պահանջվող փաստաթղթերը:
13. Աճուրդին մասնակցելու համար նախարարություն են ներկայացնում`
ա) աճուրդի մասնակցության հայտը (N 1 ձևը կցվում է).
բ) աճուրդի մասնակցության վճարի անդորրագիրը.
գ) ընկերության (ձեռնարկության) հիմնադիր փաստաթղթերի պատճենները, եթե հայտ ներկայացնողն ընկերություն (ձեռնարկություն) է:
14. Աճուրդին մասնակցության իրավունք ձեռք բերած մասնավորեցման սուբյեկտները գնում են մասնակցի տոմս, որում նշված համարով հանդես են գալիս աճուրդում:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար վաճառվում են դիտորդի տոմսեր:
15. Աճուրդի մասնակցի և դիտորդի տոմսերը տպագրվում և գները որոշվում են նախարարության կողմից, իսկ վաճառքից գոյացած եկամուտները մուտքագրվում են նախարարության հաշվին` աճուրդի անցկացման հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար:
16. Աճուրդի մասնակցության հայտերի, մասնակցի տոմսերի և պահանջվող փաստաթղթերի ընդունումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից մեկ օր առաջ, իսկ դիտորդի տոմսերի վաճառքը շարունակվում է ընդհուպ մինչև աճուրդն սկսվելը:
17. Աճուրդի մասնակցության հայտեր ներկայացրած մասնավորեցման սուբյեկտների մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն:
18. Աճուրդի մասնակցության հայտը չի ընդունվում, եթե հայտ ներկայացնողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցման սուբյեկտ չէ:
19. Աճուրդին կարող են մասնակցել հայտ ներկայացրած մասնավորեցման սուբյեկտները կամ նրանց կողմից լիազորված անձինք:
IV. ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴ
20. Աճուրդն անցկացնում է աճուրդավարը, որը հրապարակում է վաճառվող գույքը բնութագրող ցուցանիշները, գույքի մեկնարկային գինը, աճուրդային քայլի չափը, որը սահմանվում է գույքի մեկնարկային գնի առնվազն 5 տոկոսի չափով:
21. Աճուրդի մասնակիցը բարձրացնում է իր տոմսին համապատասխանող համարը, որով տալիս է իր համաձայնությունը հայտարարված գնով գույքը ձեռք բերելու մասին:
Յուրաքանչյուր գնորդ կարող է գինն ավելացնել մեկ կամ մեկից ավելի քայլերով կամ քայլի չափից ոչ պակաս գումարով:
22. Աճուրդավարն աճուրդը շարունակում է այնքան ժամանակ, քանի դեռ չի մնացել առավելագույն գին առաջարկած մեկ թեկնածու, որից հետո աճուրդը դադարեցվում է:
23. Հայտարարված գնով գույքը ձեռք բերելու համաձայնություն չլինելու դեպքում աճուրդավարը կրկնում է մեկնարկային գինը: Գույքը մեկնարկային գնով 3 անգամ առաջարկելիս գնորդների բացակայության դեպքում աճուրդը համարվում է չկայացած և դադարեցվում է:
24. Գույքի առավելագույն արժեքն առաջարկած թեկնածուն աճուրդավարի կողմից առաջարկված գինը 3-րդ անգամ հայտարարելուց հետո ճանաչվում է աճուրդի հաղթող և պարտավոր է 30 րոպեի ընթացքում ներկայացնել մասնակցի տոմսն ու վճարել իր առաջարկած գնի առնվազն 5 տոկոսի չափով գումար (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարման միջոցներով), որը սահմանված ժամկետում հետագա վճարումների չկատարման դեպքում չի վերադարձվում և փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` մասնավորեցման հատուկ հաշվին: Գնորդը վճարումները կարող է կատարել նաև լիազորված անձի միջոցով:
25. Վճարման դեպքում` աճուրդի հաղթողի առաջարկած գնի առնվազն 5 տոկոսի չափով գումարը և մասնակցության վճարը հաշվարկվում են հաղթողի (գնորդի) կողմից վճարման ենթակա գումարի մեջ և աճուրդի կազմակերպչի կողմից փոխանցվում համապատասխան հաշվին:
26. Եթե աճուրդում հաղթողը չի կատարում սույն կարգի 24-րդ կետի պահանջները, ապա նրա մուծած մասնակցության վճարը չի վերադարձվում, և նա զրկվում է աճուրդին մասնակցելու իրավունքից ու դուրս է հրավիրվում դահլիճից: Այդ դեպքում գույքի աճուրդը վերսկսվում է մեկնարկային գնից:
V. ՀՈԼԱՆԴԱԿԱՆ ԱՃՈՒՐԴ
27. Աճուրդն անցկացնում է աճուրդավարը, որը հրապարակում է վաճառվող գույքը բնութագրող ցուցանիշները, գույքի մեկնարկային գինը, աճուրդային քայլի չափը, որը սահմանվում է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսից ոչ ավելի չափով:
28. Նշված քայլերով մեկնարկային գինն իջեցվում է այնքան, մինչև մասնակիցներից մեկը, բարձրացնելով իր տոմսին համապատասխանող համարը, տալիս է իր համաձայնությունը հայտարարված գնով գույքը ձեռք բերելու մասին:
29. Աճուրդի ժամանակ վաճառքի գինը չի կարող իջեցվել մեկնարկային գնի 50 տոկոսից, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան չի նախատեսված:
(29-րդ կետը խմբ. 27.12.00 N 879)
30. Աճուրդի հաղթող է համարվում այն մասնակիցը, ով առաջինն է տալիս իր համաձայնությունը հայտարարված գնով գույքի գնման մասին:
31. Աճուրդը համարվում է չկայացած` մեկնարկային գինը 50 տոկոսի չափով նվազեցնելու պայմաններում գնորդների բացակայության դեպքում, եթե մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ այլ բան չի նախատեսված:
32. Աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը պարտավոր է 30 րոպեի ընթացքում ներկայացնել մասնակցի տոմսը և վճարել իր առաջարկած գնի առնվազն 5 տոկոսի չափով գումար (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարման միջոցներով), որը սահմանված ժամկետում հետագա վճարումների չկատարման դեպքում չի վերադարձվում և փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` մասնավորեցման հատուկ հաշվին: Գնորդը վճարումները կարող է կատարել նաև լիազորված անձի միջոցով:
33. Վճարման դեպքում` աճուրդի հաղթողի առաջարկած գնի առնվազն 5 տոկոսի չափով գումարը և մասնակցության վճարը հաշվարկվում են հաղթողի (գնորդի) կողմից վճարման ենթակա գումարի մեջ և աճուրդի կազմակերպչի կողմից փոխանցվում համապատասխան հաշվին:
34. Եթե աճուրդի հաղթողը չի կատարում սույն կարգի 32-րդ կետի պահանջները, ապա նրա մուծած մասնակցության վճարը չի վերադարձվում, և նա զրկվում է աճուրդին հետագայում մասնակցելու իրավունքից ու դուրս է հրավիրվում դահլիճից: Այդ դեպքում գույքի աճուրդը վերսկսվում է մեկնարկային գնից:
VI. ԼՈՏԵՐՈՎ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
35. Գույքի (բաժնետոմսերի) լոտերը դասական աճուրդի ձևով մասնավորեցման դեպքում ամեն մի լոտի վաճառքը կատարվում է սույն կարգի 20-26-րդ կետերով սահմանված կարգով:
36. Գույքի (բաժնետոմսերի) լոտերը հոլանդական աճուրդի ձևով մասնավորեցման դեպքում ամեն մի լոտի վաճառքը կատարվում է սույն կարգի 27-34-րդ կետերով սահմանված կարգով:
VII. ԱՃՈՒՐԴԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՄԱՐԵԼԸ
37. Աճուրդը համարվում է չկայացած, եթե`
ա) աճուրդի հաղթողը սահմանված ժամկետում չի կատարել վճարումը և հրաժարվել է գույքը ձեռք բերելուց.
բ) աճուրդին չի ներկայացել ոչ մի գնորդ:
38. Աճուրդը չկայանալու դեպքում կազմվում է համապատասխան արձանագրություն (NN 2 և 3 ձևերը կցվում են):
39. Եթե սույն կարգի 7-րդ կետով սահմանված դեպքում կանխավճարն աճուրդի անցկացման օրվանից մեկ ամսվա ընթացքում հետ չի պահանջվում, ապա այդ գումարն աճուրդի մասնակցին չի վերադարձվում և փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
VIII. ԱՃՈՒՐԴԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
40. Նախարարությունը կազմում է գույքի (օբյեկտի) աճուրդով մասնավորեցման մասին արձանագրությունը (N 4 ձևը կցվում է), իսկ բաժնետոմսերի լոտերով աճուրդի դեպքում` աճուրդային վաճառքի ձևով բաժնետոմսերի մասնավորեցման արդյունքների ամփոփման մասին արձանագրությունը (N 5 ձևը կցվում է), որն աճուրդի անցկացումից հետո ստորագրվում է գնորդի և վաճառողի կողմից:
41. Աճուրդում հաղթող ճանաչված մասնակցին տրվում է վճարման հանձնարարագիր` երկու օրինակից, որոնցից մեկը մնում է նախարարությունում:
Վճարման հանձնարարագրում նշվում են գնորդի կողմից մուծման ենթակա գումարի չափը, մուծման վերջին ժամկետը:
42. Աճուրդի արդյունքների վերաբերյալ որոշումն իրավաբանական ուժ է ստանում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարի կողմից հաստատվելուց հետո և հիմք է ծառայում գույքի նոր սեփականատիրոջ հետ մասնավորեցման պայմանագիր կնքելու համար:
43. Աճուրդի հաղթողը պարտավոր է 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի (բաժնետոմսերի) արժեքը:
44. Գույքի գնորդը պարտավոր է 45 օրվա ընթացքում նախարարության հետ կնքել մասնավորեցման (սեփականաշնորհման) պայմանագիր: Գույքի սեփականության իրավունքը համարվում է փոխանցված` պայմանագրի գրանցման պահից:
45. Նախարարությունը բաժնետոմսերի սեփականատերերին կամ նրանց կողմից լիազորված անձանց տալիս է բաժնետոմսեր կամ բաժնետոմսերի հավաստագրեր (սերտիֆիկատներ):
46. Բաժնետոմսերի սեփականության իրավունքը համարվում է փոխանցված` բաժնետոմսերը կամ դրանց սերտիֆիկատների սահմանված կարգով գրանցամատյանում (ռեեստր) գրանցման պահից:
Ձև 1
Հ Ա Յ Տ
աճուրդի մասնակցության
________________________________________________________ |
(հայտ ներկայացնողի անունը, ազգանունը, անվանումը (եթե ընկերություն է), հասցեն) |
|
1. Ծանոթանալով 199 թ. _________ ___-ին անցկացվելիք աճուրդում վաճառվելիք գույքի (բաժնետոմսերի) մասին տեղեկություններին` ցանկանում ենք (եմ) մասնակցել աճուրդին:
2. Աճուրդում գույք (բաժնետոմսեր) գնելու դեպքում պարտավորվում ենք (եմ)`
ա) 30 րոպեի ընթացքում ներկայացնել մասնակցի տոմսը և տեղում վճարել առաջարկված գնի առնվազն 5 տոկոսի չափով գումար.
բ) 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի (բաժնետոմսերի) արժեքը.
գ) 45 օրվա ընթացքում նախարարության հետ կնքել մասնավորեցման (սեփականաշնորհման) պայմանագիր*:
3. Համաձայն ենք (եմ), որ 10 օրվա ընթացքում համապատասխան գումարը չվճարելու դեպքում մեր մուծած մասնակցության վճարը և տեղում վճարած առաջարկված գնի առնվազն 5 տոկոսի չափով գումարը չվերադարձվի:
4. Մեր (իմ) ռեկվիզիտներն են (անձնագրի տվյալները) __________________________ |
________________________________________________________ |
5. Կից ներկայացնում ենք (եմ) հիմնադիր փաստաթղթերի պատճենները (եթե հայտ ներկայացնողն ընկերություն է):
_____________________ |
______________ | |
(անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
Կ. Տ.
_____ ______________ 199 թ. | |
Հայտն ընդունված է _____ ______________ 199 թ. | |
Ընդունող __________________________ | |
(անունը, ազգանունը) |
* գույքի գնման դեպքում
Ձև 2
ՀԱՍՏԱՏՈՒՄ Եմ | |
________________________ |
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N ______
աճուրդը չկայացած համարելու մասին
Աճուրդային հանձնաժողովը` ստեղծված`_________________________________
կազմով, նախագահ ______________________________________________ անդամներ ___________________________________________________ __________________________________________________________ որոշեց 199 թ. ________ _____-ին անցկացված աճուրդի արդյունքներով հետևյալ գույքի (օբյեկտի) մասնավորեցումը համարել չկայացած: |
N/N |
Գույքի (օբյեկտի) |
Հասցեն |
Մեկնարկային գինը (հազ. դրամ) |
Աճուրդում առաջարկված առավելագույն գինը |
Աճուրդի չկայացման պատճառները |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
|
|
|
||
Հանձնաժողովի նախագահ ___________________________
Անդամներ _____________________________________________
|
Ձև 3
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ | |
________________________ (անունը, ազգանունը, պաշտոնը) | |
|
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N
գույքի (բաժնետոմսերի) լոտերով աճուրդը չկայացած համարելու մասին
Աճուրդային հանձնաժողովը ստեղծված` համաձայն _______________________________ |
N/N |
Գույքի (բաժնետոմսերի) անվանումը |
Մեկ լոտում գույքի(բաժնետոմսերի թիվը |
Մեկ լոտի մեկնարկային գինը |
Աճուրդում առաջարկված առավելագույն գինը |
Աճուրդի չկայացման պատճառները |
Հանձնաժողովի նախագահ _______________________ | ___________________ |
(անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
Անդամներ _________________________________ |
___________________ |
(անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
Ձև 4
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ | |
________________________ (անունը, ազգանունը, պաշտոնը) | |
|
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N
գույքի (օբյեկտի) աճուրդով մասնավորեցման մասին
___ _____________ 199 թ.
Գույքի (օբյեկտի)` |
1. Անվանումը, հասցեն ____________________________________________________ |
2. Աճուրդային վաճառքի հանելու մասին համապատասխան որոշման համարը և տարեթիվը __________ |
3. Մեկնարկային գինը ____________________________________________________ |
4. Աճուրդային քայլի չափը _________________________________________________ |
5. Աճուրդում առաջարկված առավելագույն (վաճառքի) գինը ____________________________ |
6. Աճուրդի մասնակիցների թիվը ______________________________________________ |
7. Գնորդի տոմսի համարը __________________________________________________ |
8. _________________________________________________________________ |
(գնորդի անունը, ազգանունը, անվանումը, անձնագրային տվյալները) |
__________________________________________________________________ |
(հասցեն, հեռախոսահամարը կամ ռեկվիզիտները) |
Գնորդը ____________________________________ |
________________ | |
(անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) | |
Աճուրդային հանձնաժողովի նախագահ ______________________ |
________________ | |
|
(ստորագրությունը) | |
Անդամներ __________________________________ |
________________ | |
(անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) | |
___ ____________________ 199 թ. |
Ձև 5
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N___
աճուրդային վաճառքի ձևով _______________________________________ բաժնետոմսերի մասնավորեցման արդյունքների ամփոփման մասին ___ ________________199 թ. Աճուրդային հանձնաժողովի կազմը` Նախագահ _______________________________ Անդամներ _______________________________ _______________________________ Աճուրդն իրականացնել համաձայն ՀՀ կառավարության ________________________ N ___________ որոշման: Աճուրդի անցկացման օրը ________ __________________ 199 թ. Աճուրդի անցկացման վայրը և հասցեն _________________________________ Աճուրդի ձևով մասնավորեցման հանված բաժնետոմսերի թիվը __________________ |
Հանձնաժողովը որոշեց հաստատել աճուրդի հետևյալ արդյունքները`
Լոտի հեր-թական համարը |
Լոտի բաժնե-տոմսերի թիվը |
Լոտի մեկ-նարկային գինը (հազ. դրամ) |
Լոտի վաճառքի գինը |
Տեղեկություններ գնորդի մասին (անունը, ազգանունը, հասցեն, իրավաբանական անձի |
Գնորդի ստորագրությունը |
Գնորդի տոմսի համարը |
Ծանոթագրու-թյուններ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
1. |
|
|
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
|
|
3. |
|
|
|
|
|
|
|
4. |
|
|
|
|
|
|
|
5. |
|
|
|
|
|
|
|
6. |
|
|
|
|
|
|
|
7. |
|
|
|
|
|
|
|
8. |
|
|
|
|
|
|
|
9. |
|
|
|
|
|
|
|
10. |
|
|
|
|
|
|
|
ԸՆԴԱ-ՄԵՆԸ |
|
|
|
|
|
Վճարված ընդհանուր գումարը __________________________________________ դրամ, | |
(տառերով և թվերով) | |
այդ թվում` սեփականաշնորհման սերտիֆիկատներով` ________ ____________________դրամ: | |
|
Հանձնաժողովի նախագահ _____________________ | _____________________ | |
(անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) | |
Անդամներ _________________________________ |
_____________________ | |
(անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
25.04.2024, N 573-Ն | 05.05.2024, N 387 | |
27.12.2000, N 879 | 25.01.2001, N 387 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|