«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 նոյեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60607415
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
24 նոյեմբերի 2007 թ. |
N 183-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 21-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի հունիսի 22-ի « Չօգտագործված քվեարկության ծրարները, չօգտագործված, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված և հետ վերադարձված քվեաթերթիկները մարելու, մարված, տեսակավորված և հաշվարկված քվեաթերթիկները, քվեարկության ծրարները, քվեաթերթիկների ելունդները և ընտրողների ցուցակները փաթեթավորելու կարգը սահմանելու մասին» N 21-Ն որոշման և որոշմամբ սահմանված թիվ 1 հավելվածի վերնագրերի ու որոշման 1-ին կետի «չօգտագործված քվեարկության ծրարները,» բառերը հանել:
2. Որոշմամբ սահմանված թիվ 1 հավելվածի`
ա) 21 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«21. Չօգտագործված քվեարկության ծրարները փաթեթավորվում են առանձին փաթեթում և չեն տեղադրվում ընտրական փաստաթղթերի մեկանգամյա օգտագործման պարկում:».
բ) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Քվեարկության արդյունքներն ամփոփելիս, որպես մարված քվեաթերթիկների թիվ, արձանագրվում է չօգտագործված (այդ թվում` խոտանված) քվեաթերթիկների թվի, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված (վնասված) և հետ վերադարձված քվեաթերթիկների թվի և ՀՀ ընտրական օրենսգրքի 57-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքում մարված քվեաթերթիկների թվի գումարը:»:
գ) 6-րդ կետի «փաթեթում» բառը փոխարինել «փաթեթներում» բառով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պետական գրանցում ստանալուց հետո` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հրապարակվելու հաջորդ օրվանից:
ՀՀ կենտրոնական ընտրական |
Գ. Ազարյան |