ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 օգոստոսի 2007 թվականի N 984-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԻՉ ԼՈՒՍՅԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 06 խմբի 05 ենթախմբի «13. Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով» ծախսային ծրագիրը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Նախատեսված հատկացումների սահմաններում անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով լուծել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան քաղաքի բնակիչ Լուսյա Մարտիրոսյանի ընտանիքի բնակարանային խնդիրը:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան քաղաքի բնակիչ Լուսյա Մարտիրոսյանին ֆինանսական աջակցությունը տրամադրել բնակարանի գնման վկայագրի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշմամբ հաստատված կարգով սահմանված ընթացակարգին համապատասխան, ընդ որում, Լուսյա Մարտիրոսյանի ընտանիքին տրամադրել 2 բնակարանի գնման վկայագրեր` վկայագրերի միջոցով 3- և 4-սենյականոց բնակարաններ ձեռք բերելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|