Գլխավոր տեղեկություն
Համար
N 980-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.09.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.11.26/58(293) Հոդ.982.1
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.08.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.09.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.09.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 օգոստոսի 2007 թվականի N 980-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 14.3-րդ և 17-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը (այսուհետ` գլխավոր հատակագիծ)` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` գլխավոր հատակագծի իրականացման մոնիթորինգն ապահովել համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 31-ի «Պետական քաղաքաշինական կադաստրի վարման և քաղաքաշինական գործունեության մոնիթորինգի անցկացման կարգը հաստատելու մասին» N 802 որոշմամբ սահմանված կարգի:

3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին` ճյուղային և համայնքային զարգացման ծրագրերում սահմանված կարգով ներառել գլխավոր հատակագծի իրականացման համապատասխան միջոցառումները` ըստ առաջնահերթության:

4. Առաջարկել Սիսիանի քաղաքապետին համայնքի զարգացման ծրագրերում սահմանված կարգով ներառել գլխավոր հատակագծի իրականացման միջոցառումները` ըստ առաջնահերթության:

5. Սահմանել, որ գլխավոր հատակագծով նախատեսված հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրությամբ սահմանված կարգով` ըստ գլխավոր հատակագծով նախատեսված կառուցապատման հերթականության:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


 2007 թ. սեպտեմբերի 10
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2007 թվականի

օգոստոսի 9-ի N 980-Ն որոշման

 

Ս Յ Ո Ւ Ն Ի Ք Ի  Մ Ա Ր Զ Ի

 

ՍԻՍԻԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ

(ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

ՏԵՔՍՏԱՅԻՆ ՄԱՍ

 

Ներածություն

Գ լ ու խ  I

ՍԻՍԻԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

I-1.Պատմական ակնարկ և նախկինում մշակված գլխավոր հատակագծերի հիմնադրույթների իրականացման վերլուծություն

I-1.1. Պատմական ակնարկ

I-1.2. Սիսիան քաղաքի նախկինում մշակված գլխավոր հատակագծերի վերլուծություն

I-2. Սիսիանի քաղաքային համայնքը Սյունիքի մարզի տարաբնակեցման համակարգում

I-3. Սիսիան քաղաքի տարածքի համալիր գնահատականը

I-3.1. Սիսիան քաղաքի քաղաքաշինական զարգացման ռեժիմը

I-3.2. Սիսիան քաղաքի տարածքի բարենպաստության աստիճանը

I-3.2.1. Տարածքի գործոնային գնահատականն ըստ բնական պայմանների

I-3.2.1.1. Կլիմայական պայմաններ

3.2.1.2. Առողջարանային ռեսուրսներ

I-3.2.1.3. Տարածքի գեոմորֆոլոգիական, հիդրոգրաֆիկական, հիդրոերկրաբանական, ինժեներաերկրաբանական, սեյսմատեկտոնական պայմանները:

I-3.2.1.4. Լանդշաֆտների դասակարգումը և գնահատականը

I-3.2.1.5. Սիսիանի քաղաքային համայնքի ինժեներական նախապատրաստման միջոցառումներ

I-3.2.2. Տարածքի գնահատականն ըստ հատակագծային պայմանների

I-3.2.2.2. Պատմամշակութային և բնական հուշարձաններ

Գ լ ու խ  II

ՍԻՍԻԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

II-1. Հեռանկարային տնտեսական զարգացման հայեցակարգ

II-1.1. Արդյունաբերության զարգացման հեռանկարները

II-1.2. Արդյունաբերության բազային, կոմպլեքսաստեղծ ճյուղերի զարգացման պոտենցիալ հնարավորությունները

II-1.3. Ագրոարդյունաբերական համալիրի զարգացման հնարավորությունը

II-1.4. Ռեկրեացիայի հեռանկարային քաղաքաշինական կազմակերպումը

II-2. Բնակչություն և բնակելի ֆոնդ

II-3. Հասարակական սպասարկման ոլորտ

II-4. Քաղաքի տարածքի ճարտարապետահատակագծային կազմակերպում և գործառական կառուցվածք

II-4.1. Քաղաքի տարածքային զարգացման հիմնական սկզբունքները

II-4.2. Հատակագծային հեռանկարային կառուցվածք

II-4.3. Քաղաքի տարածքի գործառական գոտևորում և կառուցապատման ռեժիմներ

II-5. Սիսիանի քաղաքային համայնքի տրանսպորտային ենթակառուցվածքների հեռանկարային զարգացումը

II-5.1. Արտաքին տրանսպորտ

II-5.2. Արտաքին տրանսպորտի զարգացման հեռանկարները

II-5.3. Սիսիան քաղաքի ներքաղաքային տրանսպորտը

II-5.4. Սիսիան քաղաքի տարածքում ավտոմոբիլային տրանսպորտի արտանետումների հաշվարկ

II-6. Ինժեներական ենթակառուցվածքների հեռանկարային զարգացումը

II-6.1. Ջրամատակարարում

II-6.2. Ջրահեռացում (կոյուղի)

II-6.3. Էներգամատակարարում

II-6.3.1. Էլեկտրամատակարարում

II-6.3.2. Գազամատակարարում

II-6.3.3. Ջերմամատակարարում

II-6.4. Կապ

II-7. Շրջակա միջավայրի պահպանություն

II-7.1.Շրջակա միջավայրի քաղաքաշինական էկոլոգիական վիճակի վերլուծություն

II-7.2. Մթնոլորտային օդի պահպանություն

II-7.3. Մակերևութային և խորքային ջրերի պահպանություն

II-7.4. Տարածքային և հողային ռեսուրսների պահպանություն

II-7.4.1. Տարածքային ռեսուրսների պահպանություն

II-7.4.2. Հողաբուսական ծածկույթի պահպանություն

II-7.5. Պատմամշակութային հուշարձանների պահպանություն

II-8. Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ

II-9. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշներ

Գ Լ ՈՒ Խ  III

ՍԻՍԻԱՆ ՔԱՂԱՔԻ ՏԱՐԱԾՔԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

III-1. Ընդհանուր դրույթներ

III-1.1. Գոտևորման նախագծի իրավազորությունը

III-1.2. Գոտևորման նախագծի հիմնական նպատակները

III-1.3. Գոտևորման նախագծի կիրառման բնագավառը

III-1.4. Գոտևորման համակարգի կառուցվածքը

III-1.5. Գոտևորման նախագծի իրավական հիմքերն են

III-1.6. Գոտևորման նախագծի կապը գլխավոր հատակագծի հետ

III-2. Տարածքների փաստացի օգտագործման և նախագծային հիմնական բնութագրեր

III-2.1. Սահմաններ

III-2.2. Կլիմայական պայմաններ

III-2.3. Հողածածկույթ

III-2.4. Ինժեներաերկրաբանական պայմաններ

III-2.5. Սեյսմատեկտոնական պայմաններ

III-2.6. Ինժեներական ենթակառուցվածքներ

III-3. Շրջակա միջավայրի պահպանություն

III-4. Գոտևորման նախագծի կազմը

III-5. Գոտիներում թույլատրելի օգտագործումների (կառուցապատումների) սահմանափակումների հիմնավորումները

III-6. Թույլատրելի օգտագործման ձևերի աղյուսակ

III-7. Գոտիներ

III-8. Կառուցապատման կանոններ

III-9. Տերմիններ և սահմանումներ

ՍԻՍԻԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ

 

ԳԾԱԳՐԱԿԱՆ ՄԱՍ

 

 

ԳԾ. N

ՍԻՍԻԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 
(ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ

ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԴԻՐՔԸ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ  ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԸ
ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐ, ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
1
ՏԱՐԱԾՔԻ ՓԱՍՏԱՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾ (ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԻԾ) 2
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐ 3
ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾ 4
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՏԵՂԱԴԻՐՔԻ ՍԱՀՄԱՆԱԳԾԵՐ 5
ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁԻ ՔԱՐՏԵԶԱԳԻՐ 6
ԼԱՆԴՇԱՖՏԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒՐՎԱԳԻԾ 7
ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾ (ՀԻՄՆԱԿԱՆ ԳԾԱԳԻՐ) 8
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՈՒՐՎԱԳԻԾ 9
ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՈՒՐՎԱԳԻԾ 10
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ 11
ՌԵԿՐԵԱՑԻՈՆ ԵՆԹԱԳՈՏՈՒ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ 12

ՍԻՍԻԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԱՅԻ ԹԱՂԱՄԱՍԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՏԱՐԱԾՔԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ԳԾԱԳԻՐ 13
ԿԱՐՄԻՐ ԳԾԵՐԻ ՆՇԱՀԱՐՄԱՆ ԳԾԱԳԻՐ 14
ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ 15

 

Ներածություն

 

Սիսիանի քաղաքային համայնքի գլխավոր հատակագիծը` համատեղված քաղաքի կենտրոնական հատվածի գոտևորման նախագծի հետ, մշակվել է ՀՀ կառավարության որոշմամբ, ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվերով (պայմանագիր N ՄԲԱՇՁԲ-06/12-1 02.05.06):

Նախագծման համար ուղեցույց են ծառայել հետևյալ նորմատիվային և նախագծային փաստաթղթերը.

ՀՀ օրենքը քաղաքաշինության մասին:

 Կարգ ՀՀ քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման (հաստատված ՀՀ կառավարության 02.05.03 N 609-Ն որոշմամբ):

● Կարգ բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման և փոփոխման (հաստատված 14.05.01 N408):

● Տարբեր տարիներին նախագծային ինստիտուտներում մշակված Սիսիան քաղաքի գլխավոր հատակագծերը, քաղաքի տարբեր թաղամասերի մանրամասն հատակագծման և կառուցապատման նախագծերը:

● ՀՀ կառավարության, շահագրգիռ նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Ջրային ռեսուրսների պետական կոմիտեի, ՀՀ Սյունիքի մարզպետարանի, Սիսիանի քաղաքապետարանի, տարբեր կազմակերպությունների Սիսիան քաղաքին վերաբերող ելակետային նյութերը, որոշումները, ծրագրային փաստաթղթերը:

● ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կադաստրային քարտեզները:

● «Հայնախագիծ» ԲԲԸ-ում մշակված և կառավարության կողմից հաստատված (10.04.03 N610-Ն)«ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի» հիմնադրույթները:

● Սիսիան քաղաքի տարածքի սեյսմամիկրոշրջանացման քարտեզը` մշակված «Գեոռիսկ» գիտահետազոտական ընկերության կողմից:

● Նախագծում հաշվի են առնված նաև ՍԵՄԱԹ-ի «Հիմնադիր սկզբունքները Եվրոպական մայրցամաքի կայուն զարգացման» և «Հայսատանում Եվրոպական լանդշաֆտային կոնվենցիայի» միջոցառումները և տարածքային պլանավորման փոխկապակցության սկզբունքները, որոնք կարելի է խմբավորել հետևյալ բլոկներով`

● Տնտեսության կայուն զարգացում, որն ընդգրկում է.

- Արդյունաբերության «բազային» ճյուղերը,

- Գիտատար արդյունաբերական արտադրությունը,

- Ագրոարտադրական համալիրը,

- Ռեկրեացիոն ոլորտը,

- Բնապահպանական միջոցառումների իրականացումը:

● Քաղաքաշինության կայուն զարգացում, որն ընդգրկում է.

- Բնակելի շինարարությունը,

- Բնակելի-կոմունալ շինարարությունը,

- Լանդշաֆտների ռացիոնալ օգտագործումը,

- Բնապահպանական միջոցառումների իրականացումը:

● Ինժեներական, տրանսպորտային և տեխնիկական ենթակառուցվածների կայուն զարգացում, որն ընդգրկում է.

- Տրանսպորտային ենթակառուցվածքը,

- Ջրամատակարարման, ջրահեռացման համակարգը,

- Էներգամատակարարման համակարգը,

- Թափոնների ուտիլիզացիան,

- Բնապահպանական միջոցառումների իրականացումը:

Սիսիանի քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի մշակման հիմնական նպատակը քաղաքի հեռանկարային տնտեսական զարգացման և տարածքային աճի ուղղությունների, տարածքների ֆունկցիոնալ նշանակության որոշումն է` տրանսպորտային, ինժեներական, տեխնիկական ենթակառուցվածքների սկզբունքային լուծումներով, բնապահպանական լայն համալիրի կիրառումով, տարածքների հողօգտագործման և կառուցապատման պարտադիր պահանջների սահմանումով:

 

Գ Լ ՈՒ Խ  I

 

ՍԻՍԻԱՆ ՔԱՂԱՔԻ ՏԱՐԱԾՔԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՎԻՃԱԿԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

 

I-1. Պատմական ակնարկ և նախկինում մշակված գլխավոր հատակագծերի իրականացման վերլուծություն

 

I-1.1. Պատմական ակնարկ

 

Սիսիան (նախկին Ղարաքիլիսա) բնակավայրը 1922-1930թթ. եղել է Զանգեզուրի գավառի Սիսիանի գավառամասի կազմում, 1930 թվից` Սիսիանի վարչական շրջանի շրջկենտրոն: 1935-1940թթ. կոչվել է Սիսավան:

1974թ. մինչև 1995թ. ունեցել է շրջանային ենթակայության քաղաքի կարգավիճակ:

Մինչև 1988 թ. Սիսիանի Քաղաքային Սովետի ենթակայության տակ էին Ույծ, Աշոտավան, Կլիզիլջուկ գյուղերը:

1995թ. դեկտեմբերի 4-ի ՀՀ կառավարության կողմից հաստատված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքով Սիսիանը քաղաքային համայնք է Սյունիքի մարզի կազմում: Սյունիքի մարզը կազմավորվել է նույն օրենքով Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրու վարչական շրջանների միավորումով:

Այժմյան Սյունիքի մարզի տարածքը կազմում է պատմական Սյունյաց երկրամասի մի մասը:

Սյունյաց երկրամասն ըստ նորագույն պատմական փաստերի եղել է Ուրարտու-Արարատ պետության կազմի մեջ:

Սյունիքի սահմանների մասին առաջինը ընդհանրական տեղեկություններ է հաղորդում Մովսես Խորենացին, ըստ որի նահապետ Գեղամը, որը հայոց նախահայր Հայկի ցեղից էր և Սյունիքը ժառանգություն էր ստացել և հետագայում Սևանա լճից մինչև Արաքս ընկած տարածքը ժառանգություն է տալիս Սիսակ անունով իր որդուն:

Ըստ 7-րդ դարի գիտնական Անանիա Շիրակացու «Աշխարհացույցի» Սյունիքը Մեծ Հայքի 9-րդ նահանգն էր և զբաղեցնում էր Սևանա լճից դեպի հարավ-արևելք ընկած տարածքը մինչև Արաքս գետը:

Սյունիքի ներքին և արտաքին սահմանները ժամանակի ընթացքում ենթարկվել են փոփոխության: Ըստ Անանիա Շիրակացու Սյունիքի նահանգի գավառներն էին` Երնջակը, Ճահուկը, Վայոց ձորը, Գեղարքունիքը, Սոտքը, Աղահեճքը, Ծղուկը, Հաբանդը, Բաղքը, Ձորքը, Արևիքը, Կովսականը:

Այժմյան Սիսիանի տարածաշրջանը, ինչպես նաև Գորիսի տարածաշրջանի արևմտյան մասը ընդգրկված էին Ծղուկի գավառում: 4-9-րդ դարերում Ծղուկի Շաղատ քաղաքավանը եղել է Սյունիքի մայրաքաղաքը և հոգևոր գահանիստը:

10-րդ դարում Սյունիքում կատարվում են տարածքային և վարչաքաղաքական լուրջ փոփոխություններ:

Սևանա լճի ողջ ավազանը (Գեղարքունիքը) անցնում է Բագրատունիներին: Նույն դարում արաբները Սյունիքից անջատում են Երնջակը և միացնում Նախիջևանին: 10-րդ դարում Սյունիքն արդեն բաժանված էր 4 իշխանությունների միջև:

Սյունյաց կենտրոնացված իշխանության անկումից հետո (15-16-րդ դարեր) Սյունիքն այլևս աշխարհիկ կենտրոն չի ունեցել, գոյություն ունեին 4 նշանավոր մելիքություններ` Բեխ (Կապան), Անգեղակոթ (Սիսիան), Տաթև և Խնածախ (Գորիս):

19-րդ դարի երկրոդ կեսին ռուսական տիրապետության ժամանակ ստեղծվում է Զանգեզուր գավառը` Գորիս կենտրոնով:

Զանգեզուրում խորհրդային իշխանություն հաստատվել է 1921թ. հուլիսի 12-ին: Երկրամասում 1918-1921թթ. հայ ազգային-ազատագրական պայքարի կարևոր նվաճումը եղավ այն, որ Զանգեզուրը հայտնվեց Խորհրդային Հայաստանի, այլ ոչ Ադրբեջանի կազմում:

1921թ. հուլիսի 20-ի «ՀԽՍՀ վարչական վերաբաժանումների մասին» դեկրետով հանրապետության տարածքը բաժանվեց 8 գավառի (Երևանի, Էջմիածնի, Ալեքսանդրապոլի, Ղարաքիլիսայի, Լոռիի, Իջևանի, Նոր Բայազետի, Դարալագյազի) և 33 գավառամասերի: Նույն թվականի օգոստոսի 31-ին ՀԽՍՀ ժողկոմխորհը որոշում է Գորիսի, Տեղի, Տաթևի, Սիսիանի, Ղափանի և Մեղրիի գավառամասերից կազմավորել Զանգեզուրի գավառը` Գորիս կենտրոնով:

1930թ. սեպտեմբերի 9-ին` ՀՍՍՀ Կենտգործկոմի նախագահության որոշմամբ իրականացվեց Խորհրդային Հայաստանի նոր վարչատարածքային բաժանումը, որով վերացվեցին գավառները: Զանգեզուր գավառի փոխարեն ստեղծվեցին Գորիսի, Կապանի, Սիսիանի, Մեղրու վարչական շրջանները` համապատասխանաբար նույնանուն կենտրոններով:

1995թ. «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքով ստեղծվեց Սյունիքի մարզը` Կապան մարզկենտրոնով: Նորաստեղծ մարզի մեջ մտան Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրու նախկին վարչական շրջանները:

Սյունիքն ակտիվ մասնակցություն է ունեցել նաև Արցախյան շարժմանը` արիաբար տանելով պատերազմի (1991-1993թթ.) արհավիրքը և կիսելով նոր անկախացած Հայաստանին հասած բոլոր դժվարությունները: Հրետակոծությունների տակ Սյունիքի ՀԷԿ-երը աշխատում էին անխափան և լույս տալիս Երևանին:

 

I-1.2. Սիսիան քաղաքի նախկինում մշակված գլխավոր հատակագծերի վերլուծություն

 

Սիսիան քաղաքի առաջին գլխավոր հատակագիծը մշակվել է 1948թ. ճարտարապետական նախագծային արվեստանոցում ճարտարապետ Ս.Կարապետյանի ղեկավարությամբ: Ըստ գլխավոր հատակագծի քաղաքի տարածքը հաշվարկային ժամկետում պետք է կազմեր 181 հա, իսկ բնակչությունը` 7.0 հազ. մարդ (գոյություն ունեցող բնակչությունը կազմում էր 2.2 հազ. մարդ):

1963թ. մշակվում է «Հայպետնախագիծ» ինստիտուտում Սիսիան քաղաքի նոր գլխավոր հատակագիծ ճարտարապետ Ռ.Ա.Ավետյանի ղեկավարությամբ: 1963թ. քաղաքի գոյություն ունեցող տարածքը կազմում է 215 հա (նախատեսված 181 հա-ի փոխարեն): Ըստ գլխավոր հատակագծի հեռանկարային տարածքը նախատեսվել է 500 հա, բնակչությունը` 12.0 հազար մարդ` հաշվի առնելով Թոլորսի ջրամբարի կառուցման պատճառով Թոլորս և Աշոտավան գյուղերի բնակիչների վերաբնակեցումը Սիսիանում:

1976թ. «Հայպետնախագիծ» ինստիտուտում մշակվում է Սիսիան քաղաքի մանրամասն հատակագծման նախագիծը` համատեղված գլխավոր հատակագծի ուրվագծի հետ (հեղինակ` ճարտարապետ Կ. Ա. Ղազարյան):

Ըստ գլխավոր հատակագծի հեռանկարային ժամկետի համար (մինչև 2000թ.) նախատեսվել է տարածքը` 508.5 հա (գոյություն ունեցողը 498.0 հա), իսկ բնակչությունը` 26.0 հազ. մարդ (գոյություն ունեցողը 9.1 հազ. մարդ):

1995-1996թթ. ինստիտուտում մշակվել է երրորդ գլխավոր հատակագիծը (հեղինակ` ճարտարապետ
Կ. Ա. Ղազարյան): Ըստ գլխավոր հատակագծի հեռանկարային ժամկետի համար (2021թ.) նախատեսված է տարածքը` 1520 հա (գոյություն ունեցողը 997.5 հա), բնակչությունը` 40.0 հազ. մարդ (գոյություն ունեցողը` 19.5 հազ. մարդ):

Տարածքային զարգացումն ընդգրկում է նաև Աշոտավանի և Ույծ գյուղի հողերը: Գլխավոր հատակագծում հաշվի են առնված գոյություն ունեցող փողոցային ցանցը և կառուցապատման տենդենցները: Բնակեցման գոտին ներկայացված է հյուսիսային և հարավային շրջաններով` կազմելով գոյություն ունեցող կառուցապատման շարունակությունը: Քաղաքի գոյություն ունեցող տարածքում, նախկին Լենինի փողոցի և Որոտան գետի միջև ընկած մասում նախատեսվել է կազմակերպել նոր կենտրոն, որը ներդրված էր նաև նախորդ գլխավոր հատակագծում:

Քաղաքի հյուսիսային մասի տարածքով նախատեսված է տրանսպորտային հանգույց` կապվելով Երևան-Գորիս ճանապարհի հետ: Քաղաքի մուտքի մոտ նախատեսված է իջևանատուն-համալիր` սպասարկելու հիմնականում տուրիստական երթուղիների հոսքերը:

Նախկինում մշակված (1948,1963,1976,1996թթ.) գլխավոր հատակագծի հիմնադրույթները (տարածքային աճ, բնակչության աճ) չեն իրականացվել: 1995թ. մշակված գլխավոր հատակագծով քաղաքի տարածքում Ույծ և Աշոտավան գյուղական համայնքների հողերի ընդգրկումը նույնպես չի իրականացել, քանի որ 1995թ. «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքով այդ գյուղական համայնքները առանձին վարչատարածքային միավորներ են` ինքնակառավարման իրավունքներով:

 

I-2. Սիսիանի քաղաքային համայնքը Սյունիքի մարզի տարաբնակեցման համակարգում

 

Սիսիան քաղաքը գտնվում է Սյունիքի մարզի հյուսիս-արևմտյան մասում, Որոտան գետի հովտում, Երևան-Արարատ-Սիսիան-Գորիս-Կապան միջպետական նշանակության ճանապարհի վրա:

Հաշվի առնելով Սիսիան քաղաքի տեղակայվածությունը մարզի Որոտան գետահովտի ինտենսիվ յուրացված գոտում, մարզի ինտենսիվ յուրացված գոտում, մարզի ինժեներական, տրանսպորտային ենթակառուցվածքների ընդհանրությունը, ռեսուրսների համատեղ օգտագործման անհրաժեշտությունը, Սիսիան քաղաքի զարգացման տնտեսական և քաղաքաշինական ուղղությունները դիտարկվել են «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի» Սյունիքի մարզին վերաբերող հիմնախնդիրների հետ փոխկապակցված, ընդ որում ավելի մանրամասնեցված է Սիսիանի տրանսպորտային բարենպաստ մատչելիության գոտու հիմնախնդիրները:

Սյունիքի մարզի տարածքն ըստ տնտեսական-քաղաքաշինական յուրացվածության աստիճանի բաժանվում է ինտենսիվ և թույլ յուրացված ռեկրեացիոն գոտիների և տարաբնակեցման համար անբարենպաստ գոտու:

● Ինտենսիվ յուրացված գոտիները (Որոտանի, Վարարակի, Ողջի, Մեղրի գետերի հովիտները) զբաղեցնում են մարզի տարածքի ընդամենը 11.5 %-ը, որտեղ կենտրոնացված է բնակչության 88.9 %-ը, քաղաքային բնակչության 78.5 %-ը:

Սիսիսան քաղաքը գտնվում է Որոտանի հովտի ինտենսիվ յուրացված գոտում:

Այդ գոտիներում, որտեղ առկա են նաև էկոլոգիական կոնֆլիկտային իրավիճակներ, սահմանված է զարգացման սահմանափակման ռեժիմ, որը նախատեսում է բնակավայրերի տարածական աճի սահմանափակում, գյուղատնտեսական արժեքավոր հողերի օտարման արգելում շինարարական նպատակների համար, բնապահպանական և ինժեներատեխնիկական միջոցառումների լայն համալիրի կիրառում, միջազգային ստանդարտների համապատասխանող արդյունաբերական օբյեկտների տեղադրում, ռեկրեացիոն գոտու կազմակերպում, ինժեներական ենթակառուցվածքների կատարելագործում:

● Թույլ յուրացված գոտիները հարում են ինտենսիվ յուրացված գոտիներին և ձգվում են գետահովիտների լեռնալանջերով մինչև 2000-2100 մ նիշերը, կազմում են մարզի տարածքի 26 %-ը, որտեղ բնակվում է բնակչության 11.1 %-ը, բնակչության խտությունը կազմում է 16 մարդ/կմ2 վրա:

Գոտիներում նախատեսված է առաջնահերթ զարգացման ռեժիմ (լքված բնակավայրերի վերականգնում, բնակավայրերի տարածքային աճ, ռեսուրսների համատեղ օգտագործում, ինժեներական, տրանսպորտային ենթակառուցվածքների կատարելագործում):

● Ռեկրեացիոն լանդշաֆտային գոտին զբաղեցնում է մարզի տարածքի 21.5 %-ը, ռեժիմը` ռեկրեացիոն գործունեության զարգացում` ռեկրեացիոն բեռնվածության հաշվառումով:

● Տարաբնակեցման համար անբարենպաստ գոտին զբաղեցնում է մարզի տարածքի 41 %-ը և օգտագործվում է հիմնականում որպես ամառային արոտներ:

Մարզի ընդհանուր ապահովվածությունը ճանապարհային ցանցով բավարար է, մարզի տարածքով է անցնում Երևան-Սիսիան-Գորիս-Կապան-Մեղրի միջպետական ճանապարհը: Ինտենսիվ յուրացված գոտիների բնակավայրերի 96 %-ը, իսկ թույլ յուրացված գոտիների բնակավայրերի 93 %-ը գտնվում են ավտոմայրուղիների բարենպաստ ազդեցության (5 կմ) գոտում:

Անբավարար վիճակում է գտնվում տեղական ճանապարհային ցանցի տեխնիկական վիճակը:

Մարզը հարուստ է ջրային, հումքային, ռեկրեացիոն ռեսուրսներով: Խմելու ջրի ընդհանուր պաշարները կազմում են 503.0 հազ.մ3/օր (հաշված և հաստատված), բայց տեղաբաշխված են շատ անհավասարաչափ: Ջրային ռեսուրսներով ամենահարուստը Սիսիանի տարածաշրջանն է:

Մարզի դեմոգրաֆիական տարողունակությունն ըստ խորքային և մակերեսային ջրերի քանակի կազմում է 1331.2 հազ. մարդ, ըստ ռեկրեացիոն ռեսուրսների` 584.0 հազ. մարդ, իսկ դեմոգրաֆիական տարողունակության ընդունված վերջնական տարբերակը` տարածքային ռեսուրսների հաշվառումով կազմում է 331.8 հազ. մարդ (մարզի բնակչությունը 2001թ. մարդահամարի տվյալներով կազմում է 152.7 հազ. մարդ, իսկ 2006թ. տվյալներով` 17.1 հազ. մարդ):

Մարզի հումքային ռեսուրսներից են Սվարանցի երկաթի, Սիսիանի, Մեղրու, Կապանի ոսկու, ոսկի-բազմամետաղային, պղինձ-մոլիբդենային, ինչպես նաև բազմաթիվ շինարարական քարերի և շինանյութերի հանքավայրեր:

Հատուկ ուսումնասիրության է ենթարկվել «Լեռնամետալուրգիայի» ինստիտուտում Սիսիանի տրանսպորտային բարենպաստ մատչելիության գոտում գտնվող հանքավայրերը, որոնք կարող են առաջնային հումք ծառայել արդյունաբերության «բազային» ճյուղերի զարգացման համար (մանրամասն տրված է «Արդյունաբերության «բազային» ճյուղերի զարգացման պոտենցիալ հնարավորությունները Սիսիան քաղաքում» ենթագլխում և «Տարածքի ապահովվածությունը հումքային ռեսուրսներով» գծագրում):

Մարզի ռեկրեացիոն ռեսուրսները ներկայացված են անտառներով, կլիմայաբուժության, բալնեոլոգիական բուժման համար պայմաններով, պատմամշակութային, հնագիտական հուշարձաններով:

Սիսիան քաղաքը տեղադրված է Որոտան գետի ռեկրեացիոն գոտում (մանրամասն տրված է «Առողջարանային ռեսուրսներ», «Ռեկրեացիայի հեռանկարային զարգացումը» ենթագլուխներում և «Ռեկրեացիոն գոտու քաղաքաշինական կազմակերպումը» գծագրում):

 

I-3. Տարածքի համալիր գնահատական

 

Տարածքի համալիր գնահատականը տրվել է երկու փուլով: Առաջին փուլում հիմնավորվել է քաղաքի զարգացման քաղաքաշինական ռեժիմը, իսկ երկրորդ փուլում որոշվել է քաղաքապատկան տարածքի բարենպաստության աստիճանը կառուցապատման համար և կառուցապատման հեռանկարային սահմանները:

I-3.1. Սիսիան քաղաքի քաղաքաշինական զարգացման ռեժիմը սահմանվել է` ելնելով «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի հիմնադրույթներից», քաղաքի դիրքից, դերից հանրապետության և մարզի տարաբնակեցման համակարգում: Տարաբնակեցման հավասարակշռված համակարգի ստեղծման, Սիսիան քաղաքի շրջակայքի արժեքավոր գյուղատնտեսական հողերի պահպանման, հումքային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման, տնտեսության ճյուղերի զարգացման, էկոլոգիական կոնֆլիկտային իրավիճակների վերացման նպատակով սահմանված է տարածքային աճի սահմանափակման ռեժիմ` հատակագծային կառուցվածքի ինտենսիվացումով, ինժեներական, տրանսպորտային, տեխնիկական ենթակառուցվածքների կատարելագործումով:

I-3.2. Սիսիան քաղաքի տարածքի բարենպաստության աստիճանը կառուցապատման համար որոշվել է բնական և հատակագծային գործոններով:

I-3.2.1. Տարածքի գործոնային գնահատականներն ըստ բնական պայմանների կատարվել է կլիմայական, գեոմորֆոլոգիական, ինժեներաերկրաբանական, սեյսմատեկտոնական, լանդշաֆտային պայմաններով և ինժեներական պաշտպանության միջոցառումների հաշվառումով:

 

I-3.2.1.1. Կլիմայական պայմաններ

 

Սիսիան քաղաքի տարածքը (ըստ ՀՀՇՆ II-7.01.96 շինարարական նորմերի) գտնվում է «ցուրտ» շինարարակլիմայական գոտում` զով ամառով, խիստ ցուրտ ձմեռով:

Սիսիանում ձմեռը երկարատև է: Կայուն ձյան շերտը պահպանվում է 3-4 ամիս: Հունվարի միջին ջերմաստիճանը -4.80 C, միջին տարեկանը` 6.90 C, բացարձակ նվազագույնը` -340 C:

Ձմռան եղանակային ռեժիմը բնութագրվում է որպես կայուն և շատ կայուն: Ձմեռային եղանակները առանձնանում են արևոտությամբ և անհողմ օրերի զգալի քանակով: Թթվածնի կշռային քանակությունն առավելագույնն է` 254 գ/մ3: Գերակշռում են «չափավոր սառնամանիքային» (երբ օդի միջին ջերմաստիճանը -12.50) և զգալի սառնամանիքային (երբ օդի միջին օրական ջերմաստիճանը -21.50) եղանակները:

Գարունը զով է, երկարատև (2-3 ամիս), չափավոր սառը: Սկսվում է գարունը ապրիլի երկրորդ կամ երրորդ տասնօրյակից և վերջանում է հունիսի երկրորդ կամ երրորդ տասնօրյակում: Մայիսը ամենաանձրևային ամիսն է, ամսական տեղումների քանակը տատանվում է 70-100 մմ:

Գարնանը եղանակային ռեժիմը կայուն չէ, ապրիլ ամսին 12 օր դիտվում են «կոնտրաստ» փոփոխականությամբ եղանակային տիպերը:

Գարնանային ուշ ցրտահարությունները վերջանում են մայիսի երկրորդ կամ երրորդ տասնօրյակում:

Ամառը չափավոր տաք է, տևում է 2-3 ամիս, գերակշռում են պարզ եղանակները: Հուլիսի միջին ջերմաստիճանը 17.90 C, բացարձակ առավելագույնը հասնում է 360 C: Տարեկան տեղումների քանակը տատանվում է 25-56 մմ: Ամառը որոշակի տարիներին լինում է չորային եղանակ:

Ամռանը գերակշռում են «արևոտ, չափավոր խոնավ» եղանակային տիպը` 16 օր ամսվա ընթացքում: Իսպառ բացակայում է «շատ շոգ և շատ չոր» եղանակային տիպը, ինչը դրական է գնահատում Սիսիանի ամառային եղանակային ռեժիմը:

Աշունը զով է: Առաջին աշնանային ցրտահարությունները լինում են հոկտեմբերի առաջին և երկրորդ տասնօրյակներում, երբեմն սեպտեմբերի առաջին տասնօրյակում: Անսառնամանիք օրերի թիվը կազմում է 120-180 օր: Աշունը բնութագրվում է որպես կայուն, արևոտ, անհողմ: Թթվածնի պարունակությունը մթնոլորտում 240 գ/մ3:

Ստորև բերվում է Սիսիան քաղաքի կլիմայական ռեժիմը բնութագրող աղյուսակները (ըստ Սիսիանի օդերևութաբանական կայանի` բացարձակ բարձրությունը 1580 մ):

 

Օդի ջերմաստիճանը

 

 

 աղ. N Վ-1

Բնակավայրը Միջին ամսական, ըստ ամիսների միջին տարեկան բացարձակ նվազագույն բացարձակ առավելագույն
I II III IV V VI VII VIII IX X XI XII
Սիսիան -4.8 -3.2 0.5 6.5 11.3 14.8 17.9 17.6 13.8 8.3 2.6 -2.7 6.9 -34 36

 

Օդի խոնավությունը

 

 

 աղ. N Վ-2

Բնակավայրը Օդի հարաբերական խոնավությունն ըստ ամիսների (%) միջին տարեկան միջին ամսական ժ. 13-ին
I II III IV V VI VII VIII IX X XI XII ամենացուրտ ամսվա ամենատաք ամսվա
Սիսիան 73 73 74 71 73 67 60 60 71 76 76 75 71 53 41

 

Մթնոլորտային տեղումները և ձյունածածկույթը

 

 

 աղ. N Վ-3

Բնակավայրը

Տեղումների քանակը միջին ամսական/օրական առավելագույնը, մմ

տարեկան

տասնօրյա առավելագույնը (սմ)

ձյան ծածկույթը

I

II

III

IV

V

VI

VII

VIII

IX

X

XI

XII

օրերի թիվը

ջրի առավելագույն քանակը ձյան մեջ (մմ)

Սիսիան

19/26

21/17

35/20

53/39

67/29

56/47

25/54

14/39

21/29

36/35

28/32

17/35

392/54

34

70

90

 

Քամի

 

 

 աղ. N Վ-4

Բնակավայրը Տարվա ամիսը

Քամու ուղղությունների կրկնելիությունը %

Քամու միջին արագությունը մ/վրկ

Անհողմությունների  կրկնելիությունը % Քամու միջին ամսական արագությունը մ/վրկ Քամու միջին տարեկան արագությունը մ/վրկ Ուժեղ քամիներով  (>15 մ/վրկ) օրերի քանակը Քամու հաշվարկային արագությունը (մ/վրկ), որը հնարավոր է մեկ անգամ տարի-ների ընթացքում
ըստ ուղղությունների 20 50 100
հս. հս. արևելյան արևելյան հվ. արևելյան հվ. հվ. արևմտյան արևմտյան հս. արևմտյան
Սիսիան I 5/3.8 2/3.1 12/4.0 2/3.9 2/3.4 3/4.2 21/4.0 53/4.3 48 2.2 2.4 4 18 20 22
IV 4/3.7 4/4.6 35/4.4 7/4.8 2/3.7 7/4.4 17/3.8 24/4.2 45 2.3          
VII 2/3.3 4/5.8 64/5.5 18/6.1 2/4.7 2/3.8 4/3.3 4/4.0 38 3.5          
X 3/2.6 5/3.6 44/4.5 6/5.2 2/3.5 8/4.3 19/4.0 13/3.7 53 1.8          

 

Հաշվարկային կլիմայական հարաչափեր

Տարվա ցուրտ ժամանակաշրջանի կլիմայական հարաչափերը

 

 

 աղ. N Վ-5

Բնակավայրը Օդի ջերմաստիճանը, 0 C Ամենա-ցուրտ ամսվա խոնավու-թյունը (%) Մթն. տեղումները և գրունտի սառածության խորությունը Քամի
Ամենա-ցուրտ օրվա Ամենա-ցուրտ հնգօր-յակի Ամենացուրտ ժամանակաշրջանի միջինը Բացարձակ նվազագույնը Ամենացուրտ ամսվա օրական միջին ամպլիտուդը Տևողությունը (օր)     Տեղումների քանակը նոյեմբեր-մարտ ամիսներին (մմ) Գրունտի սառչման առավելագույն խորությունը (սմ) Գերակշռող ուղղ. դեկտեմբեր-փետրվար ամիսներին Միջին արագություններից առավելագույնն ըստ ուղղ. հունվարին (մ/վրկ)
Ապահովվածությունը միջին ջերմ. ժամանակա-շրջանի
0.98 0.92 0.98 0.92 0 8 10
Սիսիան -26 -23 -21 -19 -5.0 -34   105/-3.2 189/0.1 211/1.0 70 120 92 92 հս.արևմտյան 4.3

 

Տարվա տաք ժամանակաշրջանի կլիմայական հարաչափերը

 

 

 աղ. N Վ-6

Բնակավայրի անվանումը Օդի ջերմաստիճանը (0C) Ամենատաք ամսվա հարաբ. խո-նավությունը (%) Մթնոլորտային տեղումները (մմ) Քամի
ապահով-վածությամբ բացարձակ առավելագույնը ամենատաք ամսվա միջին առավելագույնը ամենատաք ամսվա միջին օրական ամպլիտուդը միջին ամսական միջին ամսական ժ.15-ին տեղումների քանակը ապրիլ-հոկտեմբեր տեղումների օրվա առավելագույնը գերակշռող ուղղութ. հունիս-օգոստոս ամիսներին միջին արագությունների նվազագույնն ըստ ուղղ. հուլիսին (մ/վրկ)
0.95 0.99
Սիսիան 24 26 36 25 15.0 64 40 272 54 արլ 5.5

 

Քամու ռեժիմը սահմանափակ բարենպաստ է ռեկրեացիոն ոլորտի օբյեկտների տեղադրման համար: Անհրաժեշտ են միջոցառումներ քամու արագությունը փոքրացնելու նպատակով (հիմնականում կանաչապատում):

 

I-3.2.1.2. Առողջարանային ռեսուրսներ

 

Կլիմայաբուժության պայմանները տրված են «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության» ԳՀԻ մշակումների համաձայն, ըստ որի կլիմայաբուժության օպտիմալ պայմանները որոշված են քամու, օդի ջերմաստիճանի և խոնավության համատեղ ազդեցությամբ մարդու օրգանիզմի վրա (ջերմային զգացողություն): Ջերմային զգացողությունները որոշված են էկվիվալենտ-էֆեկտիվ ջերմաստիճաններով (ԷԷՋ), ռադիացիոն էկվիվալենտ-էֆեկտիվ ջերմաստիճաններով (ՌԷԷՋ), որտեղ հաշվի է առնված նաև ռադիացիոն ռեժիմը, էֆեկտիվ ջերմաստիճաններով` առանց քամու (ԷՋ):

Կլիմայաբուժության պայմանները ստորաբաժանվում են.

 

ԷԷՋ-ն < 8 0 C - ցուրտ պայմաններ

ԷԷՋ-ն 9-160 C - ինդիֆերենտ (չեզոք) պայմաններ

ԷԷՋ-ն 17-220 C - կոմֆորտային պայմաններ

ԷԷՋ-ն >230 C - գերտաքացման պայմաններ

 

Կլիմայաբուժության օդերևութաբանական պայմանների վերլուծությունը ցույց է տվել, որ մայիսի վերջին տասնօրյակին օդային զանգվածը սառն է, գերիշխում է «բարեխառն» օդային լոգանքների կրկնվածության տոկոսը, իսկ «կոմֆորտային» լոգանքների կրկնվածությունը փոքր է` ընդամենը 2 օր: Հունիսի առաջին տասնօրյակից սկսած կոմֆորտային ջերմազգացողության կրկնվածության տոկոսը բարձրանում է մինչև 29-31 %, իսկ հուլիսին դիտվում են նաև «դիսկոմֆորտային» (գերտաքացման) զոնայի օդային լոգանքներ (11 %): Առավել բարենպաստ պայմաններ են դիտվում կլիմայաբուժության համար հուլիս-օգոստոս-սեպտեմբեր ամիսների ընթացքում, երբ ամսվա օրերի կեսից ավելին հնարավոր է օդային լոգանքների ընդունում: Սակայն քամու սառեցնող ազդեցությունը վերացնող սարքավորումներ կիրառելու դեպքում «կոմֆորտային» օդային լոգանքների կրկնվածության տոկոսը մեծանում է, իսկ որոշ դեպքերում էլ առաջանում է օրգանիզմի գերտաքացման վտանգ: «Չափավոր սառը» օդային լոգանքները դիտվում են 15 օր ամսվա ընթացքում, իսկ «կոմֆորտայինները»` 10 օր: Սեպտեմբերի երկրորդ կեսից և հոկտեմբերին գերակշռում են օդաբուժության «սառը» պայմաններ: Այս լոգանքների ընդունումը որոշ խումբ հիվանդների համար կարող է կրել բուժական, իսկ մյուսների համար` կոփող, մարզող բնույթ:

Արևի ճառագայթային էներգիայի առատությունը (տարեկան 2660 ժամ) անհրաժեշտություն է թելադրում վերլուծել նաև արևաբուժության պայմանները: Մայիսի երրորդ տասնօրյակից դիտվում են արևաբուժության օդերևութաբանական առավել բարենպաստ պայմաններ: Հունիսի սկզբից փոքրանում է կլիմայաբուժության «բարեխառն» պայմանների կրկնվածության տոկոսը և աճում է օդային, և հատկապես, արևային լոգանքների համար կոմֆորտային պայմանների կրկնվածության տոկոսը` ամսական 15 օր: Օդային և արևային դոզավորված լոգանքներ կարելի է ընդունել հունիսի սկզբից մինչև սեպտեմբերի 15-ը: Արևաբուժության պայմանները հունիսին արդեն դիտվում են «կոմֆորտային» զոնայում` 14 օր, իսկ «բարեխառն» պայմանները կազմում են 10-11 օր: Արևի ճառագայթային էներգիայի առատությունը նաև պայմաններ է ստեղծում հուլիս-օգոստոս և սեպտեմբեր ամսվա մինչև 15-ը ամսվա մեջ 18-20 օր նշանակել արևային լոգանքներ: Քամեպաշտպան միջոցառումների կիրառման դեպքում արևաբուժության դոզավորված լոգանքներ հնարավոր է ընդունել հուլիս-օգոստոս-սեպտեմբեր ամիսների բոլոր օրերի ընթացքում:

Ձմեռային կլիմայաբուժությունը կարող է կիրառվել որպես կոփող, մարզող, պրոֆիլակտիկ և բուժական մեթոդ:

Ստորև բերվում են օդաբուժության և արևաբուժության օդերևութաբանական պայմանները:

 

Օդաբուժության օդերևութաբանական պայմանները (%)*

 

 

 աղ. N Վ-7

Էկվիվալենտ-էֆեկտիվ ջերմաստիճան (քամու առկայությամբ) ԷԷՋ Էֆեկտիվ ջերմաստիճան (առանց քամու) ԷՋ
ամիսներ < 80  9-160 17-220 > 230 < 80 9-160 17-220 > 230
մայիս 50 49 1   4 66 30  
հունիս 16 20 24     25 60 1
հուլիս 6 62 31 1   7 62 5
օգոստոս 4 60 34 2   14 62 11
սեպտեմբեր 30 60 10   1 42 56 1
հոկտեմբեր 58 36 6   21 67 12  
նոյեմբեր 79 21     44 56    

 

Արևաբուժության օդերևութաբանական պայմանները (%)*

 

 

 աղ. N Վ-8

Ռադիացիոն-էկվիվալենտ-էֆեկտիվ ջերմաստիճան (քամու առկայությամբ) ՌԷԷՋ Ռադիացիոն-Էֆեկտիվ ջերմաստիճան (առանց քամու) ՌԷՋ
ամիսներ < 80 9-160 17-220 > 230 < 80 9-160 17-220 > 230
մայիս 38 40 22     52 48  
հունիս 6 38 42 4   20 62 8
հուլիս   35 50 15   27 57 18
օգոստոս   32 55 13   25 60 12
սեպտեմբեր 14 43 20 5 4 37 38 12
հոկտեմբեր 47 42 11   35 31 44  
նոյեմբեր 52 40 8   47 38 15  

 

* 2%-1 օր

Աղյուսակի տվյալները ցույց են տալիս, որ կոմֆորտային պայմաններում (ջերմ. 17-220) օդաբուժություն կարելի է կազմակերպել հունիս, հուլիս, օգոստոս ամիսներին համապատասխանաբար 12, 15, 17 օր, իսկ քամու ազդեցությունը վերացնելուց հետո մայիս ամսից մինչև սեպտեմբեր ամիսը կարելի է կազմակերպել օդաբուժություն` համապատասխանաբար 15, 30, 31, 31, 28 օր:

Կոմֆորտային պայմաններում արևաբուժություն կարելի է կազմակերպել մայիս ամսից մինչև հոկտեմբեր ամիսը` ամսական 11-ից մինչև 26 օր, իսկ քամու ազդեցությունը վերացնելուց հետո համապատասխանաբար 24-ից մինչև 31 օր:

Արևային ճառագայթային էներգիան կարելի է օգտագործել բուժման նպատակներով նաև ձմռանը` ձմեռային տաղավարներում (փակ կառույցներում):

Սիսիան քաղաքի և դրա շրջակայքի լանդշաֆտը և ձմեռային կլիմայական պայմանները` կայուն և բարձր ձյունածածկույթի առկայությամբ, բարենպաստ են ձմեռային սպորտի տարբեր ձևերի կազմակերպման համար:

Ստորև բերվում են ձմեռային սպորտի կազմակերպման համար ձյունածածկույթի հաշվարկային ցուցանիշները և դահուկային սեզոնի տևողությունը:

 

Ձյունածածկույթի գոյացման և վերացման, կայուն ձյունածածկույթի առաջացման և քայքայման ժամկետները

 

 

 աղ. N Վ-9

Ձյունածածկույթով օրերի քանակը Ձյունածածկ. գոյացման ժամկետները Կայուն ձյունածածկույթի առաջացման ժամկետները Կայուն ձյունածածկույթի քայքայման ժամկետները Ձյունածածկույթի վերացման ժամկետները
միջին վաղ ուշ միջին վաղ ուշ միջին վաղ ուշ միջին վաղ ուշ
73 19.XI 13.X 20.XII - 15.XI - - - 31.III 17.IV 22.II 2.V

 

Ձյունածածկույթի միջին տասնօրյակային բարձրությունը (սմ)


 

 աղ. N Վ-10

Նոյեմբեր Դեկտեմբեր Հունվար Փետրվար Մարտ Ձյունածածկ տասնօրյակային առավելագույն բարձրությունը
1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 միջին մաքսիմ. մինիմ.
    2 2 3 3 4 6 8 8 6 5 4 2 1 12 34 3

 

Դահուկային սեզոնի սկիզբը, վերջը և տևողությունն ըստ բարձրության գոտիների

 

 

 աղ. N Վ-11

Բարձրությունը ծովի մակերևույթից (մ) Սկիզբը Վերջը Տևողությունը (օրեր)
միջինը հարավային լանջերին հյուսիսային լանջերին միջինը հարավային լանջերին հյուսիսային լանջերին միջինը հարավային լանջերին հյուսիսային լանջերին
1800 22.XII 8.I 6.XII 21.III 6.III 5.IV 89 57 120
1900 17.XII 2.I 2.XII 27.III 11.III 13.IV 100 68 132
1950 15.XII 31.XII 30.XI 29.III 13.III 15.IV 104 72 136
2000 11.XII 25.XII 27.XI 1.IV 16.III 17.IV 110 81 141
2100 7.XII 20.XII 24.XI 7.IV 23.III 22.IV 121 93 149
2200 1.XII 10.XII 20.XI 13.IV 30.III 26.IV 133 110 157
2300 24.XI 1.XII 17.XI 21.IV 9.IV 2.V 148 129 166
2400 19.XI 25.XI 13.XI 26.IV 16.IV 6.V 158 142 174
2500 15.XI 20.XI 10.XI 3.V 24.IV 11.V 169 155 182
2600 11.XI 16.XI 7.XI 8.V 1.V 16.V 178 166 189
2700 7.XI 12.XI 3.XI 17.V 9.V 22.V 191 178 200
2800 4.XI 8.XI 1.XI 21.V 15.V 27.V 198 188 207
2900 1.XI 4.XI 28.X 29.V 22.V 4.VI 210 199 219
3000 28.X 1.XI 25.X 5.VI 30.V 10.V 220 210 228

 

Սիսիանի տարածաշրջանը հարուստ է նաև հանքային ջրերով (Սիսիան-անտառտնկարան, Սիսիան-օդանավակայան, Անգեղակոթ, Ուռուտ, Աղիտու, Լեռնաշեն, Ույծ, Լոր, Շաղաթ և այլն):

Ջրերը հիմնականում միջին ածխաջրածնային (CO2 -2.1 գ/լ), քլորիդահիդրոկարբոնատային, կալցիում-մագնեզիում-նատրիումական, քիչ հանքայնացված (M 4-4.5 գ/լ), թերմալ (t0-24-37), բորատար, սիլիցիումական, պարունակում են երկաթ, ֆտոր, բրոմ, մանգան, պղինձ: Ըմպելի բուժական ջրեր են, մոտենում են Բջնիի և Հանքավանի հանքային ջրերին: Իրենց բաղադրությամբ համարվում են «Ջերմուկ»-ի և Կիսլովոդսկի «Նարզանի» մոտ անալոգը, տարբերվում են միայն ջերմաստիճանով:

Հանքային ջրերը կարելի է օգտագործել բալնեոլոգիական նպատակներով և շշալցման համար: Անհրաժեշտ է հանքային ջրերի պաշարների հաշվումը:

Այսպիսով, Սիսիանի առողջարանային գոտին ունի բարձրլեռնային, կիսատափաստանային գոտուն հատուկ կլիմա` չափավոր շոգ և չոր ամառ և չափավոր սառնամանիքային եղանակներով ձյունառատ ձմեռ:

Բնութագրվում է որպես շուրջտարյա կլիմայական-բալնեոլոգիական առողջարան:

 

I-3.2.1.3. Տարածքի գեոմորֆոլոգիական, հիդրոլոգիական-հիդրոերկրաբանական, ինժեներաերկրաբանական, սեյսմատեկտոնական պայմանները

 

● Սիսիան քաղաքի տարածքը գտնվում է Սիսիանի սարահարթի վրա և գրավում է Որոտան գետի միջին հոսանքի հովտի լայնացած մասը, բացարձակ բարձրությունները տատանվում են 1500-1600 մ (միջինը` 1580 մ):

Քաղաքային տարածքի հյուսիս-արևմտյան և հարավ-արևմտյան մասերում գետի հունը խիստ նեղանում է, իսկ գետին հարող լանջերը խիստ թեք են (> 50%), կտրտված: Համեմատաբար հարթ են քաղաքին հարավ-արևմուտքից և հյուսիսից հարող տեղամասերը (բացարձակ բարձրությունները 1600-1700 մ) և քաղաքի կենտրոնական հատվածը:

Գետի ողողահունում առկա են ճահճացած տեղամասեր: Ռելիեֆը խիստ կտրտված է քաղաքի հյուսիս-արևմտյան, հարավ-արևմտյան մասերում, թեքությունները գերազանցում են 50 %-ը: Թեքությունները գերազանցում են 50 %-ը նաև Որոտանի աջ և ձախ վտակների ողողահուներում: Այդ վտակները նաև հեղեղաբեր են:

● Քաղաքի կենտրոնական մասով, հյուսիս-արևմուտք, հարավ-արևելք ուղղությամբ հոսում է Որոտան գետը, որը սկիզբ է առնում Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիս-արևելյան և Ղարաբաղի լեռնաշղթայի հյուսիս-արևմտյան լանջերից և թափվում է Արաքս գետի ձախափնյա Ակերա վտակը: Որոտան գետի ընդհանուր երկարությունը 179 կմ է, ջրհավաք ավազանը` 5540 կմ2: Սիսիան քաղաքի տարածքում գետը հոսում է մոտ 5 կմ երկարությամբ, որտեղ գետն ընդունում է Դալիգայ, Բռնակոթ, Ույծ և այլ մանր վտակներ:

Հիդրոերկրաբանական տեսակետից քաղաքի տարածքը տեղակայված է խմելու ջրերի արտեզյան ավազանի վրա: Ավազանի հանքայնացում և բարձր ջերմաստիճան ունեցող հանքային ջրեր, որոնք ըստ «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության» ԳՀԻ տվյալների ունի բուժիչ հատկություններ, նման է «Ջերմուկ» և Կիսլովոդսկի «Նարզան» ջրերին: Բացի դրանից, բարձր ջերմաստիճան ունեցող ջրերը կարելի է օգտագործել ջերմամատակարարման նպատակով, որի համար անհրաժեշտ են համապատասխան գիտահետախուզական ուսումնասիրություններ:

Տարածքում կան նաև հզոր աղբյուրներ (Շաքի, Սևաղբյուր, Բլբլթան), ընդ որում, Սևաղբյուրի և Բլբլթանի աղբյուրները դուրս են գալիս քաղաքի տարածքում և օգտագործվում են ջրամատակարարման նպատակով:

● Սիսիան քաղաքի տարածքի ինժեներաերկրաբանական պայմանները բարդ են:

Տարածքը հիմնականում ներկայացված է դիատոմիտային կավերով, լճային ավազներով, բազալտներով, տրավերտիններով, խճային և ալյուվիալ նստվածքներով: Ժամանակակից ալյուվիալ նստվածքները տեղադրված են Որոտանի ողողահունում, գետի ափամերձ շերտում (1.5 մ հզորությամբ խիճ, գլաքար և ավազ):

Գետի աջափնյա և ձախափնյա հատվածները հիմնականում իրենցից ներկայացնում են դարավանդներ (տերրասաներ)` ներկայացված գլաքարային ապարներով և ավազակավերով:

Գրունտային ջրերը գետի աջափնյա մասում տեղադրված են 5 մետրից խորը, իսկ որոշ հատվածների ճահճացումները պայմանավորված են ոռոգման համակարգերից ջրերի արտահոսքով:

Գետի ձախափնյա հատվածում գրունտային ջրերի ավելի բարձր մակարդակը (2.5 մ` հարավ-արևելյան մասում, 1.5 մ` հյուսիս-արևմտյան մասում) պայմանավորված է աղբյուրների ջրերի ներծծումով:

Գեոդինամիկ պրոցեսներից քաղաքային տարածքի ծայրամասերում տարածված են սահքեր, ապարների տեղադրված խոշոր սեյսմագրավիտացիոն բլոկներ, ակտիվ սահքային ճեղքեր շահագործված հանքերի շրջակայքում: Գետերը և վտակները հեղեղաբեր են: Գետերի և հեղեղատների հունում տարածված են կողային և խորքային էրոզիոն պրոցեսներ (տես` «Տարածքի համալիր գնահատականը» գծագիրը):

● Սեյսմատեկտոնական պայմաններ

Քաղաքի տարածքի սեյսմատեկտոնական պայմանները բարդ են: Տարածքի սեյսմատեկտոնական պայմանների գնահատման ընթացքում խիստ կարևորվում է ակտիվ խզվածքների ազդեցության գոտիների բացահայտումը և գրունտային պայմանների հաշվառումով սեյսմիկ վտանգի ելակետային արժեքների որոշումը:

Քաղաքի շրջակայքում ակտիվ տեկտոնական ճեղքերի առկայության պայմաններում հաշվարկված է գրունտների առավելագույն արագացումները, որոնք տատանվում են 0.2-0.4

● սահմաններում (8բալ-9բալ): Գրունտների տարբեր արագացումների գոտիները ցույց են տրված «Տարածքի համալիր գնահատականը» գծագրում:

Տարածքի հիդրոերկրաբանական, ինժեներաերկրաբանական, սեյսմատեկտոնական պայմանները մանրամասն տրված են առանձին գրքով` մշակված «Գեոռիսկ» գիտահետոզոտական ընկերությունում:

 

I-3.2.1.4. Լանդշաֆտների դասակարգումը և գնահատականը

 

Սիսիանի քաղաքային համայնքի տարածքը գտնվում է Զանգեզուրյան լեռնագոգհովտային լանդշաֆտային շրջանի Հյուսիս-Զանգեզուրյան լեռնագոգհովտային ենթաշրջանի լեռնատափաստանային գոտու Սիսիանի գոգհովտի տեղամասում:

Սիսիանի գոգհովիտը (1550-1650) զբաղեցնում է Որոտանի հովիտը Շաքիի ձորից (հյուսիս-արևմուտքում) մինչև Ույծ գետը: Սիսիսանի գոգհովիտը առաջացել է նախկին լճավազանի տեղում, հեշտ լվացվող դիատոմիտային կավերի տարածման շրջանում: Գոգհովտի հատակը` Որոտանի ողողահունը բավականին լայն է, մոտ 1.5 կմ: Անմիջապես ողողահունին կից տեղ-տեղ բարձրանում են ոչ մեծ բարձրությամբ ալյուվիալ-պրոլյուվիալ դարավանդներ, որոնք լավ արտահայտված են Սիսիան բնակավայրի շրջանում, Որոտան գետի երկու լանջերին: Դարավանդներն ունեն 5-7, 20-23, 40-80 և 120 մ բարձրություն:

Սիսիսանի գոգհովտի լանջերում գլխավորապես տարածված են բաց շագանակագույն հողեր, իսկ ողողահունում` ալյուվիալ բերվածքային հողեր` փարթամ մարգագետնային բուսականությամբ: Բաց շագանակագույն հողերի վրա տարածված են շյուղախոտային և փետրախոտաշյուղային տափաստաններ: Ֆոն առաջացնող բուսականությունը մազիկավոր սիզախոտն է, երբեմն հանդես է գալիս նաև սիզախոտի ուղեկիցը` օշինդրը: Դրանք հիմնականում կուլտուրականացված են և օգտագործվում են հացահատիկային կուլտուրաների մշակության, ինչպես նաև խոտհարքների համար:

Սիսիանի գոգհովտի լանդշաֆտային տեղամասում առանձնացվում են.

● Որոտան գետի ողողահունային լանդշաֆտ,

● Գոգհովիտը շրջափակող լանջեր` գեոդինամիկ-գրավիտացիոն պրոցեսների տարածմամբ,

● Որոտան գետի և դրա վտակների ողողահունային լանդշաֆտները հիմնականում անբարենպաստ են կառուցապատման համար: Որոտան գետի հունը քաղաքի տարածքում լայն է (1.5 կմ), ափերը ճահճացած են:

Ողողահունային լանդշաֆտի օգտագործման ռեժիմը նախատեսում է.

- Վտակների վրա հակահեղեղային միջոցառումների իրականացում:

- Գետի հունի կարգավորում (հենապատեր, բարաժների կառուցում), որը հնարավորություն կտա առանձնացնելու ռեզերվային տարածքներ կառուցապատման և կանաչապատման համար:

● Քաղաքի կառուցապատված տարածքը հյուսիս-արևելքից և արևելքից շրջափակված է թեք լանջերով, որտեղ մեծ տարածում ունեն գեոդինամիկ-գրավիտացիոն պրոցեսները` սահքերը, սահքերի հետևանքով տեղաշարժված գրունտների սեյսմագրավիտացիոն բլոկները, շահագործված հանքերի շուրջը սողանքային ճեղքերը, սուֆոզիոն ձագարները և այլն:

Այս լանջերն անբարենպաստ են կառուցապատման նպատակներով օգտագործելու համար, իսկ դրանց հետագա օգտագործման ռեժիմը նախատեսում է.

- Լանջերի կայունությունը վերականգնելու համար անհրաժեշտ են հիմնականում անտառապատման աշխատանքներ և շահագործված հանքերի ռեկուլտիվացիա:

Հաշվի առնելով լանդշաֆտային գոտու տարբեր հատվածների ռելիեֆային տարբերությունները, հետագա դասակարգման տաքսոնոմիկ միավոր է ընդունվել լանդշաֆտների օգտագործման քաղաքաշինական ձևերը, ըստ որի տարբերակվում են.

● Կառուցապատված և կառուցապատման ենթակա լանդշաֆտներ,

● Ռեկրեացիոն նշանակության լանդշաֆտներ,

● Գյուղատնտեսական նշանակության լանդշաֆտներ,

● Դեգրադացված և դեգրադացվող լանդշաֆտներ,

● Կառուցապատված և կառուցապատման ենթակա լանդշաֆտները տարածված են Որոտան գետի աջ և ձախ ափերին.

- Գետի աջափնյա կառուցապատված մասն իրենից ներկայացնում է լայն դարավանդ (տերրասա)` ներկայացված գլաքարերից կազմված միատարր հորիզոնով և ծածկված ավազակավերի շերտով:

Գրունտային ջրերը տեղադրված են 5 մ-ից խոր:

Տարածքը հարթ է, քիչ թեքված հյուսիսարևելյան ուղղությամբ: Կառուցապատված է հիմնականում բազմահարկ տներով:

- Գետի ձախափնյա կառուցապատված լանջը թեք է, բլրապատ, հյուսիսարևմտյան մասում թեքությունները 24-35-40 %-ի են հասնում, որտեղ անհատական կառուցապատումն իրականացված է հիմնականում 24-260 թեքությունների վրա: Ձախափնյա հատվածի կենտրոնական մասում, գետին հարող տարածքը, որտեղ թեքությունները մինչև 3 % է, կառուցապատված է բազմահարկ տներով, իսկ հյուսիսային մասերում, որտեղ թեքությունները հասնում են 10-120-ի, կառուցապատված է անհատական տներով:

Կառուցապատված տարածքներն ընդմիջվում են թեք լանջեր ունեցող բլուրներով և հեղեղատներով:

Կառուցապատված և կառուցապատման ենթակա լանդշաֆտների օգտագործման ռեժիմը նախատեսում է.

- Կառուցապատման կանոնակարգում` բնակչության և կառուցապատման համապատասխան խտությունների կիրառումով,

- Հարմարավետ կապերի ստեղծում,

- Տարբեր օբյեկտների և ենթակառուցվածքների սանպահպանման գոտիների պահանջների կիրառում,

- Ինժեներական նախապատրաստման միջոցառումների իրականացում (մակերեսային ջրերի հեռացում, հակահեղեղային, հակասողանքային միջոցառումներ):

● Ռեկրեացիոն նշանակության լանդշաֆտները քաղաքը շրջափակող հյուսիսարևմտյան, հյուսիսարևելյան անտառապատ լանջերն են և եկեղեցական համալիրի շրջակա տարածքները: Ռեկրեացիոն լանդշաֆտների օգտագործման ռեժիմը նախատեսում է.

- Անտառային տարածքների մեծացում,

- Ռեկրեացիոն օբյեկտների տեղադրում:

● Գյուղատնտեսական նշանակության լանդշաֆտները օգտագործվում են հիմնականում որպես արոտավայրեր և վարելահողեր (քաղաքի շրջակայքում), իսկ քաղաքի տարածքում` որպես տնամերձ հողամասեր` զբաղված հիմնականում բազմամյա տնկարկներով:

Գյուղատնտեսական նշանակության հողահանդակներում նախատեսվում է ագրոտեխնիկական միջոցառումների համալիր, Որոտան գետը և հողածածկույթը աղտոտումից պահպանելու նպատակով: Այդ միջոցառումներն են.

- Գյուղատնտեսական վնասատուների դեմ պայքարի կենսաբանական մեթոդների կիրառում,

- Պարարտանյութերի պահպանման սանիտարական նորմերի կիրառում, պահեստավորում, չափաբաժինների որոշում, պարկուճավորում:

● Դեգրադացված և դեգրադացվող լանդշաֆտները քաղաքի հյուսիսարևելյան մասում ավազի և շահագործված հանքերն են, որոնց միջով անցնում է հյուսիսից հոսող սելավաբեր հեղեղատը: Այս լանդշաֆտների օգտագործման ռեժիմը նախատեսում է.

- Հակահեղեղային միջոցառումների իրականացում,

- Շահագործված հանքերի ռեկուլտիվացիա:

 

I-3.2.1.5. Սիսիանի քաղաքային համայնքի ինժեներական նախապատրաստման միջոցառումներ

 

Սիսիան քաղաքի տարածքի ինժեներական նախապատրաստման միջոցառումները նպատակ ունեն բարելավելու քաղաքային տարածքը և պաշտպանելու գեոդինամիկ պրոցեսների (հեղեղներ, սահքեր, քարահոսքեր և այլն) պատճառաճ վնասներից:

Այդ միջոցառումներն են.

● Մակերեսային ջրերի հեռացում,

● Հակահեղեղային միջոցառումներ,

● Որոտան գետի հունի ամրացումներ:

Քաղաքի ամբողջ երկարությամբ անցնող Որոտան գետը ողողումների վտանգ չի ներկայացնում, նախ որ քաղաքի սահմաններում գետի երկայնական թեքությունը շատ փոքր է, բացի դրանից, գետի վրա, երկու տեղ ջրաթափեր (բարաժներ) են կառուցված, որոնք հոսանքի արագությունը կոտրում են:

Քաղաքին առաջնահերթ վտանգ է սպառնում Որոտանի ձախափնյա մի վտակ, որն անվանում են «Ավազներ»:

 

Ներմուծեք նկարագրությունը_19019

 

Համաձայն «Ջրային հիմնախնդիրների և հիդրոտեխնիկայի գիտահետազոտական ինստիտուտի» մշակած մեթոդի, «Ավազներ»-ի ավազանից ջրի ելքը քաղաքի մատույցներում գերազանցման տարբեր հավանականությունների դեպքում կազմում է.

 

1%-64.5 մ3/վրկ

2%-53.7 մ3/վրկ

5%-34.7 մ3 /վրկ

10%-25.5 մ3/վրկ

 

Սելավատարության գործակիցը, ըստ համապատասխան հաշվարկի, կարող է հասնել մինչև 1.64 արժեքի:

Քաղաքի մատույցներում սելավատարի հունը խիստ լայնանում է և թեքությունը մեղմանում:

Այսպես, հունի փռվածությունը հասնում է 250 մետրի, իսկ թեքությունը կազմում է 4 %: Դա նշանակում է, որ ջրի հոսանքն այդտեղ կփռվի, արագությունը կպակասի և ջրաբերուկները կկուտակվեն հենց այդ տեղում: Դատելով հանույթից, այդ բանն արդեն վաղուց է կատարվում:

Նպատակահարմար է հունի լայնացումից առաջ նախատեսել 2.5-3.0 մ բարձրությամբ և 20-25 մ երկարությամբ 5 ջրաթափ-պատեր, որոնք բացի ջրի արագությունը կոտրելուց, կկուտակեն ջրաբերուկներ: Իսկ սելավների ավերածությունից խուսափելու լավագույն միջոցառումը ծառատնկումն է: Այսպես, եթե դիտարկվի վտակի ավազանը, սկսած 1700-ից մինչև 2200 մետրը ծառատնկվի, ապա հաշվարկային ելքերը կնվազեն 20 %-ով, և ամենակարևորը` ջրի հոսքի արագությունը կնվազի և ջրաբերուկների քանակը կհասնի նվազագույնի:

Սիսիան քաղաքի տարածքում Որոտան գետի վրա կառուցված է մի ջրաթափ, որի առջև գոյացել է մի լճակ: Լճակը ձգվում է մինչև քաղաքային կենտրոնական կամուրջը, 1250 մ երկարությամբ: Գետի հունը այդ մասում շատ մեղմ է, ինչի շնորհիվ էլ լճակն այդչափ երկարել է:

Գետի հոսանքով դեպի ներքև Որոտանի հունը նույնպես շատ մեղմ է, իսկ գետն այդ տարածքում հունափոխ է: Քանի որ քաղաքի հետագա տարածքային զարգացումը հենց այդ մասում է նախատեսվում, ուստի նպատակահարմար է գործող ջրաթափից ներքև կառուցել ևս երեքը, միմյանցից 500-ական մետր հեռավորությամբ և գետի ափերը 90 մ լայնությամբ ամրացնել առափնյա պատերով:

Դա կպահպանի գետի ափերը ողողումից, կգոյանա ևս երեք լճակ, ինչը կմեղմացնի քաղաքի կլիման, կստեղծի մի ընդարձակ հանգստյան գոտի, մի առանձին շուք կտա քաղաքին:

Առափնյա պատերի կառուցման ծավալը կազմում է 11400 մ3, իսկ ջրաթափերինը` 920 մ3:

Նախագծի ուրվագիծը ցուցադրված է «Տարածքի համալիր գնահատականը» գծագրում, որտեղ նշված են կառուցվածքների բարձրանիշերը:

Լճակների մակարդակների բարձրանիշերը նշանակված են գետում ջրի մոտավորապես 90-100 մ3/վրկ ելքի դեպքում, ինչը համապատասխանում է գարնանային վարարումներին: Ավելի պակաս ելքերի պարագայում ջրի մակարդակը լճերում քիչ կցածրանա:

Ջրաթափերով ձկների ելումուտն ապահովելու համար դրանց միջով նախատեսվում են մի քանի անցքեր:

● Բնակավայրի մակերեսային ջրերի հեռացումը նախատեսվում է բաց և փակ եղանակով: Մակերեսային ջրերի բաց եղանակով հեռացումը նախատեսվում է անհատական տներով կառուցապատված թաղամասերի համար` փողոցների եզրով անցնող բաց առուների միջոցով, որոնք միաժամանակ ծառայում են տնամերձ հողամասերի ոռոգման համար, ընդ որում, ոռոգման ջրի աղբյուր է Սպանդարյանի համակարգը: Փակ եղանակով հեռացումը նախատեսվում է քաղաքի կենտրոնական մասի և վարչական տներով կառուցապատված տարածքների համար:

Մակերեսային ջրերը հեռացվում և լցվում են Որոտան գետը:

 

I-3.2.2. Տարածքի գնահատականն ըստ հատակագծային պայմանների

 

Ըստ հատակագծային պայմանների քաղաքի տարածքը գնահատվել է ըստ ջրամատակարարման, ջրահեռացման, էներգամատակարարման պայմանների, հաղորդակցության ուղիների ապահովվածությամբ, պատմամշակութային հուշարձանների առկայությամբ:

● Տարածքի ապահովվածությունը խմելու ջրի աղբյուրներով և ջրի քանակով բարենպաստ է: Միայն Որոտանի ավազանի աղբյուրների պաշարները կազմում են 148.0 հազ.մ3/օր, Մուխուրիբուլադինը` 17.6 հազ.մ3/օր, որոնք բավարար են Սիսիան քաղաքի հեռանկարային բնակչության խմելու, կենցաղային ջրապահանջը ծածկելու համար:

Անբավարար են, տեխնիկական վիճակում են գտնվում ջրամատակարարման ամբողջ ցանցը, օրվա կարգավորիչ ջրամբարները, ջրամատակարարման գոտիների քանակը բավարար չէ (գոյություն ունի մեկ գոտի, անհրաժեշտ է 3-ական գոտի գետի երկու ափերում):

● Ջրահեռացման ցանցը գտնվում է անբավարար վիճակում: Կեղտաջրերը կոյուղատարներով հավաքվում են գլխավոր կոլեկտորի մեջ (աջ և ձախ ափերում) և առանց մաքրման թափվում Որոտան գետը` Ույծ գնացող կամրջի մոտ: Մաքրման կայան գոյություն չունի: Նախագծված 17 հազ.մ3 հզորությամբ մաքրման կայանը չի կառուցվել:

Անհրաժեշտ է նոր մաքրման կայանի կառուցում և կոյուղու ցանցի վերանորոգում: Տարածքի նիշերը բավարարում են ինքնահոս կոյուղացում իրականացնելու համար:

● Քաղաքի էներգետիկ բազան ունի ռեզերվային հզորություններ, որոնք կարելի է օգտագործել նաև նոր շինարարությունների տեղաբաշխման համար:

Քաղաքի տարածքի հեռավորությունը էներգամատակարարման աղբյուրներից բարենպաստ է, չի գերազանցում 5-10 կմ:

Գազամատակարարումն իրականացվում է Գորիս-Նախիջևան բարձր ճնշման գազամուղից, իսկ էլեկտրամատակարարումը` բարձր լարման 220/110 էլեկտրագծերից: Բարձր լարման գծերի մի մասն անցնում է քաղաքի տարածքով: Հետագա շինարարության իրականացման և քաղաքի կենցաղային կարիքները բավարարելու համար անհրաժեշտ է գազամատակարարման և էլեկտրամատակարարման ներքին ցանցերի ընդլայնում և վերազինում (էլեկտրամատակարարման բաշխիչ կետերի կառուցում, գազաբաշխիչ և գազակարգավորիչ կայանների կառուցում, քաղաքի տարածքով անցնող բարձր լարման էլեկտրագծերի դուրս բերում քաղաքից):

● Ջերմամատակարարման համակարգի վերականգնումը նախատեսվում է լոկալ ջեռուցիչներով և կաթսայատներով: (Մանրամասն տրված է «Ինժեներական ենթակառուցվածքների հեռանկարային զարգացումը» ենթագլխում):

● Սիսիսան քաղաքը գտնվում է հաղորդակցության ուղիներով ապահովվածության սահմանափակ բարենպաստ գոտում: Քաղաքի հյուսիսային մասով է անցնում Երևան-Սիսիան-Գորիս միջպետական նշանակության ճանապարհը, որից ճյուղավորվում է Սիսիան-Դաստակերտ հանրապետական նշանակության ճանապարհը:

Չի գործում օդանավակայանը:

«ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծով» նախատեսված է Սիսիան-Դաստակերտ-Քաջարան-Մեղրի միջպետական ճանապարհը:

Նախատեսված է նաև օդանավակայանի վերականգնումը (մանրամասն տրված է «Տրանսպորտի հեռանկարային զարգացումը» ենթագլխում):

 

I-3.2.2.1. Պատմամշակութային և բնական հուշարձաններ

 

Սյունիքի մարզը, ինչպես նաև Սիսիանի տարածաշրջանը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, որոնք տարբեր են ըստ կառուցման ժամանակահատվածի (Ք.Ա. 5-1 հազարամյակներից մինչև 21-րդ դար), պահպանվածության աստիճանի (ավերակներից մինչև լավ պահպանվածները), նշանակության աստիճանի (ավերակներից մինչև լավ պահպանվածները), նշանակության (հուշարձանները բաժանվում են հանրապետական և տեղական նշանակության):

Ստորև բերվում է Սիսիան քաղաքում և շրջակայքում գտնվող հուշարձանների ցանկը և բնութագիրը.

 

 

 աղ. N Վ-12

Հերթական համարը Հուշարձանը Ժամանակա-հատվածը Գտնվելու վայրը Նշանա-կությունը Ծանոթություն
1   2 3 4 5 6
1   Ամրոց բրոնզի դար քաղաքի հս-արլ եզրին, Որոտան գետի ձախակողմյան բարձր քարափին, Սիսիան-Աղիտու ճանապարհի ամենաբարձր հատվածում Սյունի բերդից մոտ 20 մ արլ Հ մասնակի ավերված
2   Ամրոց Ծակ Քար միջնադար քաղաքի արևմտյան մասում Սբ. Հովհաննես եկեղեցու հարևանությամբ Հ  
3   Ամրոց Սյունի (Սյունի Բերդ) վաղ միջնադար քաղաքի հս-արլ եզրին, Որոտան գետի ձախակողմյան բարձր քարափին, Սիսիան-Աղիտու ճանապարհի ամենաբարձր հատվածում Հ  
4   Ամրոց Քարաբերդ Ք.ա.2-1 հազ. քաղաքի հս-արմ եզրին Հ  
  4.1. Դամբարանա-դաշտ Ք.ա. 2-1 հազ.   Հ  
5   Ամրոց-Բնակատեղի Զորաց Քարեր Ք.ա. 3 հազ.վերջ-1 հազ.II կես քաղաքից 3 կմ հս, ընդարձակ հրվանդանի վրա Հ Բնակատեղի Ղոշուն դաշ. ավերվածէ ըստ ՀՀ կա-ռավարության 29.07.04թ. N 1095-Ն որոշման` Աստղա-դիտարան «Քարահունջ»
  5.1. Դամբարանադաշտ Ք.ա. 3 հազ.վերջ-1 հազ.II կես Բնակատեղիի տարածքում Հ շրջապատված է մեքենաներով
6   Բնակատեղի Ք.ա.2-1 հազ. Որոտանի բարձրադիր ձախ ափին Սբ. Հովհաննես եկեղեցու մոտ տարածվող Հ ավերված է
7   Դամբարան Ք.ա.2-1 հազ. Սբ. Հովհաննես եկեղեցուց մոտ 800 մ հս, սարալանջին Հ  
8   Դամբարան Ք.ա. 1 դ. կես քաղաքի արլ թաղամասում, Պանրագործարանի մոտ Հ իշխանական դամբարան
9   Դամբարան Ք.հ. 1 դ. սկիզբ քաղաքի արլ թաղամասում, իշխանական դամբարանից մոտ 150 մ հս-արլ Հ վաղ երկաթեդարյան դամբարանում կատարված երկրորդական թաղում
10   Դամբարանադաշտ Ք.ա.2 հազ. սկիզբ-1հազ. II կես Որոտանի ձախ ափին, Սիսիան, Ղզլջուղ և Անգեղակոթ բնակավայրերի միջև Հ առանձին դամբարանաբլուրներ են
11   Դամբարանադաշտ Ք.ա. 1 հազ. սկիզբ քաղաքից մոտ 4 կմ հս, Սիսիան-Գորիս մայրուղու երկարությամբ Հ  
12   Դամբարանադաշտ Սիսիան-1 Ք.ա.2 հազ.-9-8դդ. փորձակայանի տարածքում Հ ավերված է
13   Դամբարանադաշտ Սիսիան-2 Ք.ա.2 հազ. սկիզբ-ք.ա. 1 հազ. I կես քաղաքի արլ մատույցներում, աղբանոցի տարածքում Հ Որոտանի կիրճի եզրից ձգվում է մինչև Սյունի բերդ
14   Եկեղեցի Սբ. Հովհաննես (Սիսավանի Սբ. Հովհաննես եկեղեցի, Սյունի Վանք) 670-689թթ. քաղաքի արմ կողմում Հ գործող հռիփսիմեա-տիպ կառույց է
  14.1 Գերեզմանոց 10-20դդ. եկեղեցու շուրջը Հ տարածքում և շրջակայքում նկատելի են բնակատեղիի հետքեր
  14.1.1. Խաչքար 10դ. եկեղեցուցհս. Հ կիսագետնաթաղ է
  14.1.2. Խաչքար 10դ. եկեղեցուցհս. Հ կիսագետնաթաղ է
  14.1.3. Խաչքար 10-11դդ.   Հ ընկած է
  14.1.4. Խաչքար 10-11դդ.   Հ երկատված է, ընկած
  14.1.5. Խաչքար 11-12դդ.   Հ ընկած է
  14.1.6. Խաչքար Էհանեսի, Թաթարի 1307թ.   Հ երկատված է, ընկած
  14.1.7. Տապանաքար 1607թ. եկեղեցուց մոտ 15 մ հվ Հ առյուծի և ցլի կռվի տեսարանով
  14.2. Հուշարձան Արցախյան պատերազմում զոհված ազատա-մարտիկներին 1993թ.   Տ ճարտ.` Մ. Համբարձումյան
  14.3. Հուշարձան Մեծ Եղեռնի զոհերին 1993թ.   Տ ճարտ.` Մ. Համբարձումյան
15   Կամուրջ միջնադար Սյունի թաղամասում, Որոտան և Գիժ գետերի միախառնման վայրի մոտ, քաղաքը Ույծ գյուղի հետ կապող ներկայիս անշուք կամրջից գետի հոսանքով մի քանի մետր ցած, բանջարանոցի տարածքում Հ հայտնի է Զարե Խանքյոփրի անվանաձևերով, եղել է երկթռիչք, պահպանվել է ձախափնյա խելը
16   Հուշաղբյուր երկրորդ աշխարհամարտում զոհված բուժաշխատողներին 1992թ. քաղաքի հվ կողմում, հիվանդանոցի բակում Տ  
17   Հուշաղբյուր երկրորդ աշխարհամարտում զորհվածներին 1945թ. քաղաքապետարանի մոտ Հ ճարտ.` Ռ. Իսրայելյան
18   Հուշաղբյուր հայ և ռուս ժողովուրդների բարեկամության 1970-ական թթ. քաղաքի հս եզրին, Սիսիան-Շաքի ճանապարհի աջ կողմում Տ  
19   Հուշաղբյուր Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթա-նակի 40-ամյակին 1985թ. Դուրյան փող. Հ ճարտ.է Ռ. Իսրայելյան
20   Հուշարձան «Արծիվ» (քաղաքի մուտքը) 1975թ. Շաքի-Սիսիան ճանապարհի աջ կողմում Տ  
  20.1. Խաչքար 17 դ. հուշարձանից մոտ 50 մ արլ Տ պարզունակ է
21   Հուշարձան 1988թ. երկրաշարժի զոհերին 1990թ. Շիրակի փող. Սիսիան-Աշոտավան ճանապարհի խաչմերուկում Տ  
22   Հուշարձան երկրորդ աշխարհամարտում զոհվածներին 1960-ական թթ. Շիրվանզադեի փող. զինվորական պարետատան շենքի մոտ Տ  
23   Հուշարձան երկրորդ աշխար-համարտում զոհվածներին 1975թ.  քաղաքի հս եզրին, Սբ. Հովհաննես եկեղեցուց արլ, բարձունքի վրա Հ ճարտ.` Ա. Բաղդասարյան
24   Հուշարձան Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատման համար ընկած մարտիկներին 1961թ. Դուրյան փող. Տ քանդ.` Կ. Մեծատուրյան
25   Հուշարձան Աշոտ Նավասարդյանի 2005թ. քաղաքի մեջ Տ քանդ.` Գ. Բաղդասարյան
26   Հուշարձան Ստեփան Շահումյանի 1970թ. Գեղարվեստի դպրոցի դիմաց Տ  
27   Հուշարձան Համո Սահյանի 2004թ. քաղաքի կենտրոնում Տ ճարտ.`Մ. Համբարձումյան, քանդ.` Գ. Բաղդասարյան
28   Շենք գրադարանի 1935թ. քաղաքի կենտրոնում Տ  
29   Պորտաքար   Սիսիան-Գորիս խճուղու ձախ կողմում Հ  
30   Քաղաքատեղի Շահրիստան 5-15 դդ. քաղաքիարլ եզրին, Պ. Սևակի փող. Հ ավերված է
  30.1. Խաչքար 1056թ.   Հ  
  30.2. Խաչքար 11 դ.   Հ  
  30.3. Կոթող 1071թ.   Հ փոքր
31   Քանդակ «Կտրիճ» 1988թ. քաղաքի աջափնյակում, կինոթատրոնի դիմաց Տ քանդ.` Գ. Բաղդասարյան
32   Քարադարան 1972թ. քաղաքի կենտրոնում Հ  
  32.1. Ժայռապատկեր Ք.ա. 5-2 հազ. քարադարանի բակում Հ տեղափոխվել է Ուղտասարից
  32.2. Ժայռապատկեր Ք.ա. 5-2 հազ. քարադարանի բակում Հ տեղափոխվել է Ուղտասարից
  32.3. Ժայռապատկեր Ք.ա. 5-2 հազ. քարադարանի բակում Հ տեղափոխվել է Ուղտասարից
  32.4. Ժայռապատկեր Ք.ա. 5-2 հազ. քարադարանի բակում Հ տեղափոխվել է Ուղտասարից
  32.5. Ժայռապատկեր Ք.ա. 5-2 հազ. քարադարանի բակում Հ տեղափոխվել է Ուղտասարից
  32.6. Ժայռապատկեր Ք.ա. 5-2 հազ. քարադարանի բակում Հ տեղափոխվել է Ուղտասարից
  32.7. Ժայռապատկեր Ք.ա. 5-2 հազ. քարադարանի բակում Հ տեղափոխվել է Ուղտասարից
  32.8. Խաչքար 9-10 դդ. քարադարանի բակում Հ  
  32.9. խաչքար 14-15 դդ. քարադարանի բակում Հ  
  32.10 Խաչքար 1549թ. քարադարանի բակում Հ տեղափոխվել է Անգեղակոթից, քան-դակագործ` Ակոբ նկարող
  32.11. Խաչքար 16-17 դդ. քարադարանի բակում Հ  
  32.12. Խաչքար Թոդոսի 1459թ. քարադարանի բակում Հ  
  32.13. Խաչքար Խումարի 1423թ. քարադարանի բակում Հ  
  32.14. Խաչքար Շահրիարի 1420թ. քարադարանի բակում Հ  
  32.15. Խաչքար Շմավոն քահանայի 1424թ. քարադարանի բակում Հ  
  32.16. Հուշարձան Նիկողայոս Ադոնցի 1993թ. քարադարանի մոտ Հ քանդ.` Ա. Հովսեփյան
  32.17. Տապանաքար 15-16 դդ. քարադարանի բակում Հ խոյաձև
  32.18. Տապանաքար 15-16 դդ. քարադարանի բակում Հ խոյաձև
  32.19. Տապանաքար 15-16 դդ. քարադարանի բակում Հ խոյաձև, արձանագիր, պատվիրատու` Նելիճան
  32.20. Տապանաքար 15-16 դդ. քարադարանի բակում Հ խոյաձև
  32.21. Տապանաքար 15-16 դդ. քարադարանի բակում Հ խոյաձև, արաբատառ արձանագրու-թյամբ
  32.22. Տապանաքար 15-16 դդ. քարադարանի բակում Հ խոյաձև, արաբատառ արձանագրությամբ
  32.23. Տապանաքար 15-16 դդ. քարադարանի բակում Հ խոյաձև, արաբատառ արձանագրությամբ
  32.24. Տապանաքար 15-16 դդ. քարադարանի բակում Հ խոյաձև, արաբատառ արձանագրությամբ
  32.25. Տապանաքար 15-16 դդ. քարադարանի բակում Հ խոյաձև, արաբատառ արձանագրությամբ
  32.26. Տապանաքար Իսախանի 1569թ. քարադարանի բակում Հ խոյաձև
  32.27. Տապանաքար Սարգսի 1661թ. քարադարանի բակում Հ խոյաձև
33   Քարայր-Կացարաններ քարի դարի քաղաքի հս-արմ եզրին, Սիսիան-Շաքի ճանապարհից աջ Հ  4 քարայր
34   Քարայր-Կացարաններ քարի դարի քաղաքի հս կողմում, Սբ. Հովհաննես եկեղեցուց արլ, «Գեղի գլուխ» վայրում Հ 3 քարայր

 

Վերը նշված հուշարձաններն ընդգծված են Որոտանի ավազանի ռեկրեացիոն գոտու Սիսիանի ենթագոտու մեջ (մանրամասն տրված է «Ռեկրեացիոն ենթագոտու քաղաքաշինական հեռանկարային զարգացումը» ենթագլխում և համապատասխան գծագրում):

 

Գ Լ ՈՒ Խ  II

 

ՍԻՍԻԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

 

II-1. Հեռանկարային տնտեսական զարգացման հայեցակարգ

 

Սիսիան քաղաքի, ինչպես և Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքների տնտեսական և տարածքային զարգացման հիմնախնդիրները քաղաքաշինական գործունեության ներկա փուլի առավել սուր և բարդ պրոբլեմներից են: Այդ կապակցությամբ քաղաքի զարգացման հիմնախնդիրները դիտարկվել են հետևյալ գործոնների հետ փոխկապակցված.

- Քաղաքի դիրքը և դերը ՀՀ և Լոռու մարզի տարաբնակեցման համակարգում,

- Բնակչության աճի դինամիկան,

- Տարածքային ռեսուրսների օգտագործման տենդենցները և արդյունավետությունը,

- Տրանսպորտային կապերի առկայությունը, դրանց կատարելագործման հնարավորությունները,

- Տրանսպորտային բարենպաստ մատչելիության գոտում գտնվող ռեսուրսային պոտենցիալի օգտագործման հնարավորությունները և արդյունավետությունը,

- Տնտեսության տարբեր ճյուղերի փոխկապակցվածության գերակա ճյուղերի զարգացման խնդիրները,

- Ինժեներական, տեխնիկական ենթակառուցվածքների զարգացման և կատարելագործման հիմնախնդիրները:

● Սիսիան քաղաքը, գտնվելով Երևան-Սիսիան-Գորիս-Ստեփանակերտ միջպետական նշանակության ճանապարհի, Զանգեզուրի լեռնաշղթայի և Որոտան գետի միջև, Ղարաբաղի և Նախիջևանի հանրապետություններ տանող ավտոմայրուղիների խաչմերուկում, զբաղեցնում է հույժ կարևոր ռազմավարական դիրք Սյունիքի հյուսիսում:

Հանքահումքային ռեսուրսների սկզբունքորեն նորովի վերագնահատումը, որը հիմնված է մետաղային և ոչ մետաղային օգտակար հանածոների ըստ մարզերի տեղաբաշխման քարտեզագրման վրա, ապացուցում է, որ Սյունիքի մարզի համար սկզբունքային նշանակություն ունեն Սիսիան գետի վերին հոսանքներում հայտնաբերված մի շարք հեռանկարային ոսկու և ոսկի-բազմամետաղային հանքավայրերը, որոնք Դաստակերտի պղինձ-մոլիբդենային և Սվարանցի տիտան-մագնետիտային հանքային դաշտերի հետ ստեղծում են մի ամբողջական հանքահումքային կենտրոն` օգտագործելով նաև խոշոր հիդրոտեխնիկական կառույցներ (Սիսիանի ջրանցք, Սպանդարյանի, Թոլորսի, Շամբի ջրամբարներ) պոտենցիալ հնարավորությունները: Բացի վերը նշվածը, Սիսիան քաղաքը, շրջապատված լինելով արժեքավոր գյուղատնտեսական հողերով, կարող է վերաճել հզոր ագրոարդյունաբերական և արդյունաբերական կենտրոնի` օգտագործելով լեռնահանքային արտադրության վերջնական արտադրանքի օգտագործումը, ինչպես նաև գիտատեխնիկական արտադրության զարգացումը:

● Սիսիան քաղաքը, ունենալով կլիմայաբուժության բարենպաստ պայմաններ և պատմամշակութային բազմաթիվ հուշարձաններ, կարող է վերաճել հանգստի գոտու տուրիստական ենթակենտրոնի` սպասարկելով դեպի Սյունիքի հարավային տարածաշրջանները, դեպի Ղարաբաղ, դեպի Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզ գնացող տուրիստական ուղիները:

● Սիսիան քաղաքի տնտեսական վերը նշված ուղղությունների զարգացմանը մեծ խթան կարող է հանդիսանալ Սիսիան-Քաջարան-Մեղրի «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծով» նախատեսված միջպետական նշանակության ճանապարհահատվածի կառուցումը:

● Այսպիսով, Սիսիանի քաղաքային համայնքի տնտեսական զարգացման հիմնական ուղղություններն են.

- Ագրոարդյունաբերական համալիրի ձևավորում և զարգացում,

- Արդյունաբերության «բազային» ճյուղերին սպասարկող արտադրության, գիտատար արտադրական օբյեկտների ձևավորում և զարգացում,

- Ռեկրեացիոն ոլորտի զարգացում:

Զարգացման հիմնական ուղղությունների իրականացման գործընթացում խիստ կարևորվում է տեղական իշխանությունների և գործարարների համատեղ գործունեությունը, ներդրումային ճկուն քաղաքականության վարումը:

 

II-1.1. Արդյունաբերության զարգացման հեռանկարները

 

Սույն նախագծով արդյունաբերության զարգացման հեռանկարները դիտարկվում են բնական (հումքային, ռեկրեացիոն, գյուղատնտեսական) ռեսուրսներ, հանրապետության արդի տնտեսական-քաղաքական փուլի վերափոխումների ընձեռած լայն հնարավորությունների, տնտեսական գործունեության նոր մոտեցումների տեսանկյունով, որոնցից կարևորագույնն են.

● Տարածաշրջանի հումքային ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը արդյունաբերության «բազային» ճյուղերի զարգացման համար:

● Տարածաշրջանի գյուղատնտեսական արտադրության օգտագործումը ագրոարդյունաբերական ճյուղի զարգացման համար:

● Փոքր և միջին բիզնեսի (գործարարություն) խթանումը և աջակցումը` ներդրումների համար բարենպաստ միջավայրի ձևավորմամբ: Փոքր և միջին բիզնեսի օբյեկտները շատ հարմար կառույցներ են հանդիսանում հատկապես բարձր տեխնոլոգիաներով արտադրությունների ներդրման և սպասարկման համար, քանի որ համեմատաբար արագ և փոքր ծախսերով յուրացնելով նոր տեխնոլոգիաները և նորարարությունները, արագ են հարմարվում շուկայի պահանջներին և սպասարկման արդիական ձևերին:

● Գիտատեխնիկական ճյուղի արդյունաբերական օբյեկտների տեղադրում:

● Տարածաշրջանային և միջմարզային ինտեգրման ճանապարհով տնտեսական կապերի ստեղծում:

● Արդյունաբերական օբյեկտներում ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխանող, շրջակա միջավայրին նվազագույն վնաս հասցնող տեխնոլոգիաների կիրառում:

● Աշխատունակ բնակչության բարձր ներուժի օգտագործում:

● Իրավական և գործարարական տեղեկատվական կենտրոնի ստեղծում` բնակչությանը, հիմնականում ներդրողներին իրազեկելու նպատակով:

 

II-1.2. Արդյունաբերական «բազային» կոմպլեքսաստեղծ ճյուղերի զարգացման հնարավորությունները

 

Անցած սոցիալ-տնտեսական փուլում Սիսիան քաղաքում գործում էին մեքենաշինական («Հայէլեկտրալույս»-ի մասնաճյուղը), շինանյութերի արտադրության («Շիննյութերի կոմբինատ», Շինիրերի կոմբինատ), տեղական արդյունաբերության («Հայգյուղտեխնիկա», «Կենցաղսպասարկման կոմբինատ» պոլիգրադիա), սննդի արդյունաբերության (պահածոների ցեխ, լիմոնադի ցեխ, պանրագործարան և այլն) ճյուղերի օբյեկտները` 1104 աշխատատեղերով:

Այժմ այդ օբյեկտները սեփականաշնորհված են և հիմնականում չեն գործում:

Այս օբյեկտներում նոր արտադրություններ դնելու նպատակով նախագծով կատարված է հանքահումքային ռեսուրսների վերլուծություն և տրվել է գնահատական:

Համաձայն Սիսիանի քաղաքային համայնքի տրանսպորտային բարենպաստ մատչելիության գոտում (նախկին տարածաշրջանի) հանքահումքային ռեսուրսների տեղաբաշխման և արդյունաբերական յուրացման առաջնահերթության` անջատվում են 4 արդյունաբերական կենտրոնները` ընդ որում, տարածաշրջանի հյուսիսային տարածքը դիտարկվում է որպես ոչ մետաղային` շինարարական և բազմանպատակային օգտագործման, իսկ հարավայինը` որպես խոշոր մետաղական հանքահումքային բազաներ (Սիսիանի տարածաշրջանի հանքավայրերի և լեռնահանքային արդյունաբերական կենտրոնների տեղաբաշխման քարտեզը): Նկատի ունենալով տարածաշրջանի զարգացման կարճաժամկետ և հեռանկարային զարգացման ծրագրերը` նպատակահարմար ենք համարում նշել հետևյալը:

ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանը հանքահումքային ռեսուրսների տեսակետից ունի զգալի հեռանկարներ, որոնք սկզբունքային նշանակություն ունեն հետագայում տարածքում արդյունաբերական կենտրոններ ստեղծելու, լեռնահանքային արդյունաբերությունը զարգացնելու, ազգաբնակչության տարաբնակեցման, սոցիալ-տնտեսական իրավիճակը բարելավելու և նոր համայնքներ ձևավորելու համար:

Նշենք, որ այս հատվածը` զբաղեցնելով ինքնավար մարզի և Լեռնային Ղարաբաղի միջև ընկած տարածքը, հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ամենասեղմված (հարավարևմտյան և հյուսիսարևելյան սահմանների հեռավորությունը կազմում է մոտ 30 կմ) ստրատեգիական տեսակետից շատ կարևոր և թույլ պաշտպանված մասը: Այստեղ առկա են այնպիսի կարևոր հիդրոտեխնիկական կառույցներ, ինչպիսիք են Սպանդարյանի, Անգեղակոթի, Թոլորսի բավականին խոշոր ջրամբարները, որոնք տեղակայված են Որոտան գետի երկայնքով և ապահովում են տարածաշրջանը ջրային ռեսուրսներով: Մյուս կողմից այստեղ են խաչվում Վայք-Գորիս-Ստեփանակերտ և Գորիս-Նախիջան ավտոմայրուղիները` տարածաշրջանը դարձնելով շատ կարևոր տրանսպորտային հանգույց:

Համաձայն գոյություն ունեցող նորագույն տվյալների` Սիսիանի տարածաշրջանի հարավային հատվածում` Սիսիան-Այրիգետ-Լորաձոր գետերի վերին հոսանքներում, հայտնաբերված են մի շարք հեռանկարային հանքերևակումներ և հանքավայրեր` ոսկու, ոսկի-բազմամետաղային, պղինձ-մոլիբդենային, պղնձի, երկաթահանքային ֆորմացիային պատկանող առաջացումներով: Տարածաշրջանի հյուսիսային մասը հարուստ է տարբեր շինանյութերով, որոնց թվում առաջնահերթ նշանակություն ունեն ավազները, ավազակավային խառնաքարերը, դիատոմիտները, բազալտները, պեռլիտները, հրաբխային ավազները և հրաբխային խարամները:

Վերջին տարիներին կատարված երկրաբանահետախուզական համալիր հետազոտությունները ցույց են տալիս, որ Այրիգետ գետի վերին հոսանքներում տեղադրված Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքային դաշտը, որի հիման վրա ժամանակին գործել է Դաստակերտի պղինձ-մոլիբդենային կոմբինատը, ունի զգալի հեռանկարներ և կոմբինատի կոնսերվացիան եղել է վաղաժամ` սխալ երկրաբանական հեռանկարային գնահատականի և միաժամանակ Քաջարանի և Ագարակի խոշոր հանքավայրերի արդյունաբերական գործարկման պատճառով: Այդ տեսակետից ներկայումս դիտարկվում է տարբերակ, ըստ որի անհրաժեշտ է վերականգնել Դաստակերտի հանքային դաշտի պղինձ-մոլիբդենային հանքավայրերի վերագնահատման և նրանց արդյունաբերական շահագործման արդյունավետ շահագործման հիմնավորման աշխատանքները:

Հեռանկարային են և որպես Դաստակերտի կառուցվելիք լեռնահանքային համալիրի լրացուցիչ հանքահումքային ռեսուրսներ կարող են հանդիսանալ Սիսիան գետի վերին հոսանքներում գտնվող պղինձ-մոլիբդենային (Դեբակլիի, Հացավանի, Գոմշատեղի, Սարիթաղի, Արևիսի, Սալվարդի) և ոսկի-բազմամետաղային (Սալվարդի, Մազմազակի, Արավուսի, Մարջանի) հանքերևակումները և հանքավայրերը: Այդ տարածքը, որը զբաղեցնում է Սալվարդ գետի ողջ ավազանը, տեղակայված է Սիսիան գետի վերին հոսանքի ձախ ափին՝ Սալվարդ և Արևիս գյուղերի միջև, և ունի բարենպաստ լեռնատեխնիկական, հիդրոերկրաբանական և բնակլիմայական պայմաններ լեռնահանքային արդյունաբերության զարգացման համար: Այդ շրջանի հանքերի շահագործումը կնպաստի բնակչության ամրագրմանը սահմանամերձ գոտում:

Առանձնահատուկ ուշադրության են արժանի Լեռնաշենից հարավ գտնվող Լորաձոր գետի վերին հոսանքներում ընկած տարածքը, որը զբաղեցնում է Արամազդ լեռան հյուսիսարևմտյան լանջերը: Այստեղ հայտնաբերված և որոշ առումով հետախուզված են մի շարք պղինձ-մոլիբդենային, ոսկի-բազմամետաղային, երկաթահանքային և այլ ֆորմացիաների հանքավայրեր և հանքերևակումներ, որոնք դիտարկվում են որպես մատչելի, հասանելի և որակյալ լրացուցիչ հանքահումքային ռեսուրսներ Դաստակերտի վերականգնվելիք լեռնահանքային կոմպլեքսի համար: Եթե նկատի ունենանք, որ հարևանությամբ` Արամազդ լեռան հյուսիսային լանջերին տեղադրված է Սվարանցի խոշոր տիտանամագնետիտային հանքավայրը, որը պարուրված է մանգանի, վոլֆրամի, ոսկու և այլ մետաղների հանքավայրերով և հանքերևակումներով, ապա պարզ է դառնում, որ այս բարձրադիր շրջանն իր կարևորությամբ և բնակլիմայական պայմաններով շատ քիչ է զիջում Սիսիան գետի ավազանին:

Որպես արդյունաբերության զարգացման հեռանկարային տարածք անջատվում է Դարբաս գյուղի շրջակայքը, որն ընդգրկում է Շամբ-Դարբաս-Լոր գյուղերը, որոնք տեղակայված են Լորաձոր-Որոտան գետերի միջագետքում: Այստեղ հայտնաբերված պղինձ-մոլիբդենային և ոսկի-բազմամետաղային հանքերևակումների պոտենցիալը մեծ չէ, բայց, այնուամենայնիվ, հեռահար ծրագրերի մեջ կարող է ունենալ իր ուրույն տեղը:

Այսպիսով, Սիսիանի տարածաշրջանի հյուսիսային հարթավայրային մասը (Սիսիանից դեպի հյուսիս, հյուսիս-արևմուտք) դիտարկվում է որպես շինանյութերի և բազմամետաղային օգտագործման ոչ մետաղական հումքի բազա, որը կարող է ապահովել տարածքի ողջ պահանջարկը` չվնասելով արոտավայրերին և անասնաբուծության զարգացմանը: Սիսիան քաղաքից դեպի հարավ ընկած բարձրլեռնային տարածքը դիտարկվում է որպես լեռնահանքային արդյունաբերության զարգացման պոտենցիալ բազա, որտեղ ըստ առաջնահերթության առանձնացվում են Դաստակերտի, Սիսիանի, Լորաձորի և Դարբասի արդյունաբերական կենտրոնները:

Այսպիսով, այս կենտրոնների վերջնական արտադրանքը կարող է օգտագործվել Սիսիանի արդյունաբերական օբյեկտների չօգտագործվող ծավալներում` էկոլոգիապես շրջապատին նվազագույն վնաս հասցնող արտադրության կազմակերպումով:

 

II-1.3. Ագրոարդյունաբերական համալիրի զարգացման հնարավորությունները

 

Նախկին սոցիալ-տնտեսական փուլի պետական-պլանային օրենքներով գործող ագրոարդյունաբերական համալիրը փլուզվել է: Այժմ գործում են այդ համալիրի նոր ստեղծված պանրի, կարագի արտադրության մի քանի օբյեկտներ:

Սիսիանի տարածաշրջանը հանրապետությունում հայտնի էր հացահատիկային մշակաբույսերի համախառն բերքի և անասնապահական մթերքների արտադրությամբ, որը գերակշիռ դեր ուներ հանրապետությունում:

Սիսիանի տարածաշրջանը հարուստ է գյուղատնտեսական հողահանդակներով, հատկապես արոտներով:

Գյուղատնտեսության զարգացման և ճյուղի ապրանքային արտադրություն կազմակերպելու, հողային ֆոնդի ռացիոնալ օգտագործման նպատակով նպատակահարմար է իրականացնել փոքր (50-60 հա), միջին (150-200 հա) ֆերմերային տնտեսությունների ստեղծումը` կոոպերացիայի, փայատիրական սկզբունքներով միավորելով և խոշորացնելով հողերը: Նշված միջոցառումները կնպաստեն նաև վերջին (10-15) տարիներին շրջանառությունից դուրս մնացած, խոպան դարձած հողերը օգտագործել նպատակային նշանակությամբ, որի համար անհրաժեշտ կլինի մելիորատիվ միջոցառումների իրականացում: Գյուղատնտեսական արտադրանքի վերամշակումը նպատակահարմար է իրականացնել Սիսիանի արդյունաբերական օբյեկտների ազատ հզորություններում:

Սիսիան քաղաքում ագրոարդյունաբերական համալիրի զարգացումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է տեղական ինքնակառավարման մարմինների և ներդրողների համագործակցությունը` տարածաշրջանային և միջմարզային տնտեսական կապերի ստեղծումով:

Ագրոարդյունաբերական համալիրի արտադրանքը կարող է սպասարկել նաև նախատեսվող ռեկրեացիոն ոլորտին:

 

II-1.4. Ռեկրեացիայի քաղաքաշինական հեռանկարային կազմակերպումը

 

Սիսիանի քաղաքային համայնքի տնտեսության զարգացման ճյուղերից նախատեսվում է նաև ռեկրեացիոն ոլորտը: Ոլորտի զարգացումը հնարավոր է ռեկրեացիոն բոլոր ռեսուրսների (բալնեոլոգիա, կլիմայաբուժություն, տուրիզմ) ռացիոնալ օգտագործումով, էսթետիկական արժեքավոր միջավայրի ստեղծումով` փոխկապակցված գոյություն ունեցող տրանսպորտային, ինժեներական, տեխնիկական, սոցիալական ենթակառուցվածքների զարգացման և կատարելագործման հետ:

Ռեկրեացիոն գոտին նախատեսվում է կազմակերպել Որոտան գետի վերին, միջին հոսանքների ավազանում` ընդգրկելով նաև գետի աջ վտակը` Սիսիանը, ինչպես նաև Սպանդարյանի, Անգեղակոթի, Թոլորսի, Շամբի ջրամբարները (գոտու կազմակերպումը նախանշված է նաև «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծում» հաստատված ՀՀ կառավարության կողմից): Սիսիան քաղաքը դիտարկվում է որպես ռեկրեացիոն գոտու կենտրոն:

Ռեկրեացիոն գոտու կազմակերպման համար ակտիվ գործոններն են.

- Կլիմայաբուժության պայմանները (օդաբուժություն, արևաբուժություն),

- Պատմամշակութային, հնագիտական, բնական հուշարձանները,

- Քաղցրահամ ջրերի պաշարները, հանքային ջրերը,

- Որսի ռեսուրսների առկայությունը (լոր, կաքավ, նապաստակ, եղնիկ, քարայծ, արջ, կարմրախայտ ձկնատեսակ),

- Անտառի առկայությունը (անտառապատ տարածքում աճում են թեղի, հացենի, կաղնի, սոճի, ճապկի):

Ակտիվ գործոններից են նաև գոյություն ունեցող և սույն նախագծով նախատեսված տրանսպորտային, ինժեներական, տեխնիկական ենթակառուցվածքները: Ռեկրեացիոն ռեսուրսների բնութագիրը, ռեկրեացիայի տարբեր ձևերի բարենպաստության աստիճանը տրված է «Տարածքի համալիր գնահատականը» գլխում` I-3.2.1.2., I-3.2.1.4., I-3.2.2.:

Ռեկրեացիոն գոտին ըստ ռելիեֆային առանձնահատկությունների և ռեկրեացիոն ուղղվածության բաժանվում է ենթագոտիների.

- Որոտանի վերին և միջին հոսանքների ենթագոտի, ձգվում է Սպանդարյանի ջրամբարից մինչև Շամբի ջրամբարը` ընդգրկելով Մեծ Իշխանասարի (3552 մ) հարավային, հարավարևմտյան լանջերը: Ռեկրեացիոն ուղղվածությունը` շուրջտարյա բալնեոլոգիական բուժում, շուրջտարյա կլիմայաբուժություն, ձմեռային սպորտի տարբեր ձևեր, երկարատև, կարճատև հանգիստ, տուրիզմի տարբեր ձևեր:

- Սիսիան գետի ենթագոտի, ընդգրկում է Սիսիան գետի ջրհավաք ավազանը` Թոլորսի ջրամբարով: Ռեկրեացիոն ուղղվածությունը` կլիմայաբուժություն, ձմեռային սպորտ, ալպինիզմ, կարճատև հանգիստ, տուրիզմ:

Ըստ ռեկրեացիոն ռեսուրսների առկայության հաշվարկվել է ռեկրեացիոն գոտու դեմոգրաֆիական տարողունակությունը, որը կազմում է 112.8 հազ. մարդ:

Բայց, հաշվի առնելով տարբեր լանդշաֆտների թույլատրելի բեռնվածության նորմերը, հաշվարկվել է նաև ռեկրեացիոն գոտու ֆունկցիոնալ տարողունակությունը (տեղացի և եկվոր բուժվողների, հանգստացողների, տուրիստների ընդհանուր քանակը, որոնք կարող են միաժամանակ օգտվել ռեկրեացիոն տարածքներից և ռեսուրսներից` առանց խախտելու բնապահպանության սահմանված կանոնները և հանգստացողների հոգեբանական կոմֆորտը):

Ֆունկցիոնալ տարողունակության որոշման համար հիմք են ծառայել.

- Կլիմայաբուժության համար բարենպաստ օրերի թիվը յուրաքանչյուր ամսում,

- Ռեկրեացիայի տարբեր ձևերի կազմակերպման համար հողատարածքների միջինացված չափերը,

- Բնական լանդշաֆտների բեռնվածության թույլատրելի նորմերը ռեկրեացիայի կազմակերպման համար,

- Գետերի լողափերի չափերը,

- Ճանաչողական տուրիզմի օբյեկտների առկայությունը, դրանց կուտակման հենակետային վայրերը:

Ստորև բերված աղյուսակում տրված են ռեկրեացիոն համալիրների միջինացված տեխնիկական ցուցանիշները:

 

Ռեկրեացիոն համալիրների միջինացված տեխնիկական ցուցանիշները

 

 

 աղ. N Հ-1

N Ռեկրեացիոն համալիր Տարածք (հա) տարողունակություն (հազ.մարդ) 1 մարդ/տեղ (մ2) Լանդշաֆտներ Լանդշաֆտի թույլատրված բեռնվածությունը (մարդ/հա)
1 Բալնեոլոգիա, կլիմայաբուժություն 60.0 5.0 120 մերձլճային, մերձգետային լողափ 1000-2000
2 Հանգիստ, տուրիզմ 30.0 2.5 100 անտառ-այգի 20
3 Ճանաչողական տուրիզմ 25.0 3.0 100 մարգագետին-այգի 70
4 Լեռնադահուկային 40.0 5.0 - անտառ-մարգագետին 30

 

Այսպիսով, ռեկրեացիոն գոտու (ենթագոտիների) ֆունկցիոնալ տարողունակությունը, ռեկրեացիայի բոլոր ձևերի կազմակերպումով, կկազմի 2.5-3.0 հազ. տեղ:

Որոտանի ռեկրեացիոն գոտու օգտագործման ռեժիմը նախատեսում է.

● Ռեկրեացիոն օբյեկտների լայն շինարարության (շուրջտարյա բալնեոլոգիական, կլիմայաբուժական առողջարաններ, հանգստյան տներ, կեմպինգներ, մոթելներ, տուրիստական հանգրվաններ, վրանային հանգրվաններ և այլն):

● Սպասարկման և մշակույթի օբյեկտների շինարարության (հյուրանոցներ, ռեստորաններ, սննդի օբյեկտներ, զվարճանքի տներ, թանգարաններ և այլն):

● Ինժեներական, տրանսպորտային, տեխնիկական ենթակառուցվածքների զարգացում և կատարելագործում:

● Բնապահպանական միջոցառումների լայն համալիրի կիրառում.

- Անտառտնտեսության հողերում անտառածածկ տարածքների մեծացում,

- Անտառի որակական կազմի (բոնիտետի) բարելավում,

- Անտառահատման արգելում,

- Հանքային ջրերի հանքավայրերի պաշարների հաշվում, սանիտարապահպանման գոտիների սահմանում,

- Ինժեներական նախապատրաստման, բարեկարգման աշխատանքների իրականացում (հակահեղեղային, հակասողանքային, հակաէրոզիոն միջոցառումներ):

Ռեկրեացիոն գոտու կազմակերպումը կնպաստի.

● ՀՀ տուրիստական քաղաքականության, ռազմավարական ուղղությունների իրականացումը հետևյալ երթուղիներով`

- Երևան-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս-Արցախ,

- Երևան-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս-Կապան-Մեղրի-Պարսկաստան,

- Սևանի ավազան-Սելիմի լեռնանցք-Եղեգնաձոր-Սիսիան` ճյուղավորվելով դեպի Արցախ և Պարսկաստանի սահման:

Վերը նշված երթուղիներից Սիսիանից կարող են ճյուղավորվել հետևյալ ուղղությունները.

● Սիսիան-Աղիտու-Վաղատին-Որոտան-Շամբ-Լցեն-Դարպաս-Լոր-Լեռնաշեն,

● Սիսիան-Շաքի-Անգեղակոթ-Սպանդարյան-Ծղուկ-Սպանդարյանի ջրամբար,

● Սիսիան-Զորաց քարեր-Անգեղակոթ-Շաղաթ-Բարձրավան-Բռնակոթ,

● Սիսիան-Աշոտավան-Հացավան-Թասիկ-Արևիս,

● Սիսիան-Թոլորս-Հախլաթյան-Դաստակերտ-Բնունիս-Թոլորսի ջրամբար:

Ռեկրեացիոն գոտու կազմակերպումը կնպաստի նաև.

● Տեղական բնակչության ամենօրյա և կարճատև հանգստի կազմակերպմանը,

● Նոր տիպի առողջարանների ստեծմանը (կլիմայաբուժություն, բալնեոլոգիա),

● Նոր աշխատատեղերի ստեղծմանը,

● Կրթական մակարդակի բարձրացմանը,

● Բժշկական սպասարկման կատարելագործմանը,

● Տեղեկատվության տարածման նոր ձևերի ներմուծմանը,

● Տարածաշրջանի գյուղական բնակավայրերի խոշորացմանը:

 

II-2. Բնակչություն և բնակելի ֆոնդ

 

Սիսիան քաղաքի բնակչությունը (ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության 2001թ. մարդահամարի տվյալների) կազմում է 16.8 հազար մարդ, իսկ 01.01.06թ. տվյալներով կազմում է 17.1 հազ. մարդ:

Սիսիան քաղաքի բնակչության թվաքանակի դինամիկան 1990-2000 թթ. ժամանակահատվածի համար տրված է ստորև բերված աղյուսակում.

 

 

 աղ. N Հ-2

Թիվը Բնակչությունը
(հազ. մարդ)  
1990 15.1
1991 15.5
1992 16.3
1993 18.1
1994 18.4
1995 18.7
1996 18.7
1997 18.9
1998 19.0
1999 19.1
2000 19.1
2001թ. մարդահամար 16.8

 

Ինչպես երևում է աղյուսակի տվյալներից, բնակչության քանակի մեծ տատանումներ չեն նկատվել: Բնակչության աճ նկատվել է 1993 թվից հետո` կապված Ադրբեջանի հայերի բռնագաղթի հետ: Առավելագույն քանակի բնակչություն գրանցվել է 1998-1999 թ. (19.0-19.1 հազ. մարդ):

2001թ. մարդահամարի տվյալների հետ համեմատած նկատվում է բնակչության փոքր աճ (16.8 -17.1 հազ. մարդ):

Բնակչության հեռանկարային քանակը հաշվարկված է 30.0 հազ. մարդ` քաղաքապատկան տարածքի դեմոգրաֆիական տարողունակության մեթոդով (ըստ «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի» հիմնադրույթների):

Բնակչության աճի համար ժամկետներ չեն նախատեսվում, այն կախված է քաղաքի, մարզի, հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման տեմպերից:

Քաղաքի բնակելի ֆոնդը կազմում է 197.1 հազ. մ3, որից սակավահարկ` 104.8 հազ. մ3, առանձնատների քանակը` 1561, բազմահարկ` (3-5 հարկ) 92.3 հազ. մ3, բազմահարկ շենքերի քանակը` 85: Բնակչության միջին ապահովվածությունը բնակելի ընդհանուր մակերեսով` 11.5 մ3:

 

II-3. Հասարակական սպասարկման ոլորտ

 

Նոր սոցիալ-տնտեսական փուլում հասարակական սպասարկման ոլորտի օբյեկտների նպատակաուղղված զարգացումն ընթացել է հիմնականում բուժական և կրթական ցանցերի շենքերի վերականգնման ուղղությամբ, մեծ մասամբ արտասահմանյան և տեղական ներդրողների միջոցներով:

Կուլտուր-կենցաղային օբյեկտների ցանցն ընդլայնվում է շուկայական տնտեսության պահանջներին համապատասխան:

Հասարակական սպասարկման օբյեկտների հեռանկարային տեղադրման հիմնական գոտիները տրված են գոտևորման նախագծում:

 

Սպասարկման հաստատությունների ցուցանիշները և հողամասերի չափերը*

(Հեռանկարային բնակչության հաշվառումով)

 

 

 աղ. N Հ-3

Հ/հ Անվանումը Չափ. միավ. Քանակը Զբաղեցրած տարածքը (հա)
1 2 3 4 5
Կրթության հիմնարկություններ
1 Մանկական նախադպրոցական հիմնարկություններ, այդ թվում` տեղ 2550 8.9
  ա) ընդհանուր տիպի -//- 2100 7.3
  բ) մասնագիտացված -//- 90 0.3
  գ) կազդուրիչ-առողջարարական -//- 360 1.3
2 Նախադպրոցականների համար ծածկած լողավազաններ օբյեկտ ըստ նախագծային առաջադրանքի  
3 Հանրակրթական դպրոցներ, այդ թվում` աշակերտ 1336 5.3
  ա) I-VIII դասարաններ բ) IX-XII դասարաններում -//- 1336 1002  
4 Մասնագիտացված** -//- ըստ նախագծային առաջադրանքի ըստ նախագծային առաջադրանքի*
5 Մանկապատանեկան սպորտային դպրոց** -//- 12 -//-
6 Արվեստի մանկական դպրոց, երաժշտական, գեղարվեստական, պարարվեստի դպրոց** -//- 15 -//-
4 Գիշերօթիկ դպրոցներ -//- ըստ նախագծային առաջադրանքի -//-
5 Միջնակարգ մասնագիտական և մասնագիտատեխնիկական ուսումնական հաստատութուններ, բարձրագույն ուսումնական հաստատություններ սովորող ըստ նախագծային առաջադրանքի՝ հաշվի առնելով քաղաք-կենտրոնի և դրա ազդեցության գոտու այլ բնակավայրերի բնակչությունը -//-
Առողջապահական, սոցիալական ապահովության հիմնարկություններ
6 Գիշերօթիկ տներ մեծահասակների, հաշմանդամների համար տեղ ըստ նախագծային առաջադրանքի -//-
7 Հատուկ տիպի բնակելի տներ և բնակարաններ ծերերի, վետերանների, հաշմանդամների ու միայնակների համար տեղ ըստ նախագծային առաջադրանքի -//-
8 Առողջապահական ստացիոնարներ /հիվանդանոց/ մահճակալ տարողությունը և կառուցվածքը որոշվում է առողջապահական մարմնի կողմից և ներկայացվում է նախագծման առաջադրանքում -//-
9 Պոլիկլինիկաներ, ամբուլատորիաներ, առանց ստացիոնարի դիսպանսերներ հերթում հաճախում -//- -//-
10 Շտապ բուժական օգնության կայաններ ավտոմեքենա 3 0.15

Առողջարանակուրորտային և կազդուրչական, հանգստի և տուրիզմի հիմնարկություններ

11 Առողջարանակուրորտային և կազդուրչական, հանգստի և զբոսաշրջության հիմնարկություններ, հյուրանոցներ տեղ ըստ նախագծային առաջադրանքի ըստ նախագծային առաջադրանքի*
Մարմնակրթական, սպորտային կառույցներ
12 Մարմնակրթական սպորտային կառույցներ, այդ թվում` հա   21.0
  ա) ընդհանուր օգտագործման սպորտային դահլիճներ  մ2  1800  ըստ նախագծային առաջադրանքի*
13 Ընդհանուր օգտագործման բաց և ծածկած լողավազաններ մ2 600 -//-
Մշակույթի և արվեստի հիմնարկություններ
14 Համերգային դահլիճներ տեղ 105 -//-
15 Պարային դահլիճներ -//- 180 -//-
16 Կինոթատրոններ -//- 750  
17 Թատրոններ -//- 150 -//-
18 Քաղաքային գրադարաններ ընթերցա-տեղ 60 -//-
Առևտրի, հասարակական սննդի և կենցաղային սպասարկման հիմնարկություններ
19 Շուկայական համալիրներ մ2 առևտրական մակերես 720 0.5
20 Հասարակական սննդի ձեռնարկություններ տեղ 1200 1.2
21 Կենցաղային սպասարկման ձեռնարկություններ աշխատատեղ 270  
22 Կոմունալ սպասարկման ձեռնարկություններ, այդ թվում`      
  ա) լվացքատներ կգ սպիտակեղեն 3600 ըստ նախագծային առաջադրանքի*
23 Քիմմաքրման կետեր -//- 342 -//-
24 Քաղաքային բաղնիք տեղ 150 0.4
Կառավարման կազմակերպություններ և հիմնարկություններ, վարկաֆինանսական հիմնարկություններ և կապի ձեռնարկություններ
25 Կապի հանգույց Ըստ Կապի նախարարության նորմերի և կանոնների    
26 Բանկի բաժանմունք Ըստ նախագծային առաջադրանքի*    
27 Կառավարման կազմակերպություններ և հիմնարկություններ -//-    
28 Քաղաքային դատարան տեղ 1 0.15
29 Իրավաբանական կոնսուլտացիա, նոտարական գրասենյակ -//- -//- ըստ նախագծային առաջադրանքի*
Բնակելի-կոմունալ տնտեսության հիմնարկություններ
30 Հրշեջ դեպո հրշեջ ավտո-մեքենա 6 1.2
31 Հյուրանոցներ տեղ 180 0.54
32 Հանրային զուգարաններ սարք. 30  
33 Ավանդական թաղման գերեզմանատուն հա   7.2

 

*- Строительные нормы и правила, Градостроительство, Планировка и застройка городскиx и сельскиx поселений СНиП 2.07.01.-89,  Москва, 1989 г.

**- միևնույն շենքային համալիրում տեղակայված (արտադպրոցական կենտրոն):

 

II-4. Քաղաքի տարածքի ճարտարապետահատակագծային կազմակերպում և գործառական կառուցվածք

 

II-4.1. Քաղաքի տարածքային զարգացման հիմնական սկզբունքները

 

● Քաղաքի հատակագծային հեռանկարային կառուցվածքի ձևավորման մեթոդական հիմք են ծառայել.

- «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի» հիմնադրույթներով ամրագրված քաղաքի տարածքային աճի սահմանափակման սկզբունքը,

- Սեյսմիկ վտանգի պայմաններում քաղաքի բոլոր կառուցվածքային-հատակագծային տարրերի հուսալիությունն ու կայունությունն ապահովող սկզբունքները (բնակելի գոտու ռելիեֆին և սեյսմիկ վտանգին համապատասխանեցված խտություններ, ներքին ռեզերվային տարածքների ընդգրկում, կանաչ գոտու ընդլայնում),

- Հին և նոր թաղամասերի հատակագծային օրգանական կապերի ապահովումը` ընդգրկելով քաղաքի գործառական տարածքում ռեկրեացիայի համար բարենպաստ տեղամասերը և պատմամշակութային հուշարձանները:

 

II-4.2. Հատակագծային հեռանկարային կառուցվածք

 

Սիսիան քաղաքի գոյություն ունեցող հատակագծային կառուցվածքը ձևավորվել է լանդշաֆտային պայմաններին համապատասխան` ձգվելով Որոտան գետի լայնացած հովտով, գետի երկու ափերում: Քաղաքային տարածքը բոլոր կողմերից շրջափակված է ոչ բարձր (1600-1660 մ բացարձակ բարձրություններ) լեռնաճյուղերով` կտրտված հեղեղատներով, որոնք հոսում են դեպի կառուցապատված տարածքները:

Քաղաքային տարածքը շրջանցիկ միջպետական նշանակության Երևան-Գորիս ճանապարհին միանում է 2 տեղական նշանակության ճանապարհներով. մեկը դեպի արևմուտք` Սիսիան-Շաքի-միջպետական ճանապարհ, մյուսը դեպի հյուսիս` Սիսիան-Ղզլջուղ-միջպետական ճանապարհ:

Փողոցային կանոնավոր ցանց ձևավորվել է քաղաքի ձախափնյա հատվածի կենտրոնական մասում, որտեղ գետին զուգահեռ ձգվող փողոցները (Լենինի, Շահումյան-Սպանդարյան) հատվում են հյուսիս-հարավ ձգվող փողոցներով (Սայաթ-Նովայի, Մյասնիկյան, Կամոյի) ապահովելով կապն աջափնյա հատվածի հետ:

Հիմնական բուլվարային փողոցը (23 մ լայնությամբ) անցնում է քաղաքի կենտրոնով` կապելով ձախափնյա մասն աջափնյա մասի հետ կամրջով: Ընդհանուր առմամբ աջափնյա և ձախափնյա մասերի կապն իրականացվում է 3 կամուրջներով, որոնք գտնվում են միմյանցից մոտ 600 մ հեռավորության վրա:

Չի ապահովված քաղաքի տարբեր թաղամասերի հարմարավետ կապը` քաղաքն օղակող ճանապարհի բացակայության պատճառով:

Բնակելի (բնակեցման) գոտին կազմում է 356.5 հա: Կառուցապատումն իրականացված է սակավահարկ (1-2 հարկ) և բազմահարկ (2-5 հարկ) տներով, ընդ որում, սակավահարկ կառուցապատումը կազմում է 53.0 %, իսկ բազմահարկը` 47.0 %:

Մենատներով, տնամերձ հողամասերով կառուցապատման համար 1995թ. հատկացվել է 70-72 հա հողատարածք, որից 50 հա` Աշոտավան տանող ճանապարհի մոտ, 10 հա` գետի ձախ ափին, քաղաքի արևելյան ծայրամասում, 11.0 հա` նախկին օդանավակայանի տարածքում: Այդ հողատարածքներում կառուցապատումը չի ավարտված:

Քաղաքը բարեկարգված է հիմնականում կենտրոնական հատվածում:

Սիսիան քաղաքի հատակագծային կառուցվածքը կազմակերպված է Որոտան գետի երկու ափերի շուրջ, ձևավորելով երկու, ֆունկցիոնալ առումով հավասարազոր, սակայն զուտ ֆիզիկական չափերով անհավասար աջափնյա և ձախափնյա թաղամասեր։ Աջափնյա թաղամասի հետագա զարգացումը ևս սահմանափակված է տարածքային սահմանափակ հնարավորությունների պատճառով։

Թեև քաղաքի հատակագծային կառուցվածքը ձևավորված է գետի երկայնքով, սակայն ի տարբերություն նմանատիպ քաղաքների մեծամասնության գծային ձգվածության, պահպանել է կոմպակտ կառուցվածքը։ Այնուհանդերձ, ներկայումս գետի ափամերձ տարածքների թույլ յուրացվածությունը որոշակիորեն տարանջատել է երկու ափերի թաղամասերը։ Ներկայումս թաղամասերն իրար են կապվում երեք կամուրջներով, որոնցից առավել կիրառական է գետի՝ քաղաքային տարածքով հոսող հատվածի գրեթե կիսող և դոմինանտային առանցք հանդիսացող կենտրոնական կամուրջը։ Քաղաքի հարավային ծայրամասերը մնացել են կամրջի բարենպաստ մատչելիության սահմաններից դուրս, ինչը զգալիորեն նվազեցրել է այս գոտու ակտիվությունը՝ կենտրոնի նկատմամբ երկու կմ շառավղով մատչելիության գոտում տեղակայված և իր կենտրոնական տեղակայությամբ բարձրարժեք զգալի տարածքները դուրս թողնելով քաղաքաշինական յուրացումից։ Փոխարենը ձևավորվել է այդ գոտուց դուրս գտնվող հյուսիսարևելյան լանջը (Գեորգի Առուստամյան թաղամաս), ձևավորելով անհատական հողամասերով թաղամաս։

Թաղամասը զուրկ է ինչպես բնակելի, այնպես էլ սոցիալական և կուլտուր-կենցաղային բնույթի որևէ կառուցապատումից։

Արդյունաբերական օբյեկտները տեղաբաշխված են գլխավորապես քաղաքի հյուսիսային (աջափնյա) և հարավային (ձախափնյա) հատվածներում։ Թեև արդյունաբերական օբյեկտները չեն գործում իրենց նախկին հզորություններով, ինչպես նաև ֆունկցիայով, սակայն որոշակի աշխուժացում դիտվում է, ուստի հեռանկարում նշված տարածքները ևս պահպանում են իրենց գործառական նշանակությունը, արդյունաբերության որոշ պահուստ առաջարկվում է հյուսիսային արտադրական տարածքների հարակից հատվածներում։

Հասարակական օբյեկտները քաղաքի հատակագծային կառուցվածքում տեղաբաշխված են փոքր-ինչ ցրված։ Գլխավոր ճեմուղու առանցքով, որպես զբոսայգու ավարտ, տեղակայված է քաղաքապետարանի շենքը, որի հարակից տարածքը ծառայում է որպես քաղաքային կենտրոնական հրապարակ։ Վերջինս կազմակերպված է ժամանակակից հարապարակներին ներկայացվող պահանջներին գրեթե համապատասխան, այն է օգտագործվող մակերեսների առավելագույն քանակ՝ նախկինում ընդունված բաց, ամայի տարածքների փոխարեն։ Հրապարակում առկա են կանաչապատ տարածքներ, ջրային մակերեսներ՝ որոշ չափով կազմակերպված կարճատև հանգստի համար։ Այնուհանդերձ այս տարածքը ունի որոշակի բարեկարգման, վերանորոգման, վերակառուցման անհրաժեշտություն՝ կազմակերպելու ծառուղիներ, տարածքներ անվավոր չմուշկների համար, ինչպես նաև պրոյեկցիոն էկրանի տեղադրում, հանդիսատեսների տեղավորման համար փոքր բարձրությամբ ամֆիթատրոնային նստելատեղերի ձևավորում։ Այս հատվածները կծառայեն նաև կիրակնօրյա վերնիսաժների կազմակերպման և տեղական արհեստների նմուշների վաճառքի կազմակերպման համար։

Ջրային մակերեսները առաջարկվում է ձևավորել բազմաթիվ անակնկալների կազմակերպումով (լուսագունային, երաժշտական ձևավորմամբ, ընդհատ շիթերով և այլն)։ Հրապարակի հարակից տարածքում նախատեսվում է ավտոկանգառատեղերի համար տարածքի առանձնացում և համապատասխան կահավորում։

Հիմնական դոմինանտային առանցքը աջափնյա հատվածում ավարտվում է նախկին կինոթատրոնի շենքով, որը թեև ունի վերանորոգման և գործառական կիրառության ընդլայնման անհրաժեշտություն, սակայն իր կերպարով լավագույնս համապատասխանում է հարակից զբոսայգով ձևավորված հասարակական կանաչ գոտուն։

Այսպիսով, երկու ափերի հասարակական նշանակության տարածքները միավորված են միասնական առանցքի շուրջ, որը, թերևս ունի անհրաժեշտություն որոշ չափով ընդգծման՝ առանցքին կից տարածքների հասարակական բնույթի օբյեկտներով հարստացմամբ (հարակից բնակելի կառուցապատման առաջին հարկերի հնարավոր հասարակական նշանակության վերափոխումով)։

Հասարակական տարածքները տարածվում են նաև հիմնական առանցքին ուղղահայաց ուղղությամբ, ձևավորելով քաղաքապետարանի շարունակություն կազմող երկու թևերը։ Մեկ թևը՝ հյուրանոցով, մշակութային բնույթի օբյեկտներով (հնագիտական թանգարան, արվեստի ստուդիա պատկերասրահով, քարադարան) և բանկի շենքով, մյուս թևը՝ հյուրանոցային համալիրով, Արմենթելի կապի բաժանմունքով և «Բասեն» զբոսաշրջային բազայով։

Հասարակական միջուկին անմիջապես հարում է բազմահարկ բազմաբնակարան կառուցապատումը, աստիճանաբար մարելով ըստ հարկայնության դեպի քաղաքի ծայրամասերը։ Բազմահարկ կառուցապատմամբ թաղամաս է ձևավորված նաև քաղաքի արևելյան մասում, որը ներկայումս տարանջատված է կենտրոնական բազմահարկ կառուցապատումից նախկին անասնագոմերի և գյուղ. տեխնիկայի պահեստների տարածքներով։ Քանի որ այս տարածքները գտնվում են կենտրոնական միջուկի բարենպաստ երկու կմ-ոց ազդեցության գոտում, նախագծով առաջարկվում է կազմակերպել վերջինս որպես քաղաքի երկրոդ բազմաբնակարան կառուցապատմամբ բարձր խտությամբ թաղամաս։ Այդ նպատակով անասնագոմերի կողքից առաջարկվում է շարունակել փողոցը՝ այդ հատվածում նույնպես կամրջով միացնել երկու ափերը՝ լրացնելով փողոցային ցանցի երկրորդ օղակը։ Գոյություն ունեցող բազմահարկ թաղամասից մինչև ճանապարհն ընկած ազատ տարածքը նախատեսվում է օգտագործել որպես պահուստային՝ հեռանկարային կառուցապատման համար, նախատեսվում է նաև վերը նշված տարածքների գործառական նշանակությունների փոփոխություն, համապատասխանեցնելով վերջիններիս գործառական նշանակությունը հեռանկարային բնակելի կառուցապատումից բխող պահանջներին (ուսումնակրթական, առողջապահական, հասարակական՝ զվարճանքի ու ժամանցի, և այլն)։ Տարածքի հատակագծային կառուցվածքը նախատեսվում է ձևավորել երկու փոխհատվող ճանապարհների շուրջ, որոնք իրենց հերթին տրոհում են տարածքը չորս ավելի փոքր թաղամասերի։ Ուղղաձիգ առանցքի նկատմամբ ձևավորված երկուական թաղամասերի գրեթե կենտրոնական հատվածներով նախատեսված են ճեմուղիներ, որտեղ կենտրոնացած է թաղամասի հասարակական նշանակության կանաչապատ տարածքների պահանջը։ Ճեմուղիների մուտքերը հյուսիսային՝ թաղամասերի կողմից կազմակերպված է մուտքային կամարաշարերով և թեմատիկ դեկորատիվ պատերով։ Ճեմուղիների երկայնքով նախատեսվում է նաև որոշակի հասարակական բնույթի կառուցապատում (սրճարաններ, խաղասրահներ, հուշանվերների վաճառքի սրահներ և այլն)։ Ճեմուղիներն ավարտվում են թաղամասի հարավային մասում՝ ունենալով ելքեր դեպի գետափնյա հասարակական կանաչապատ տարածքներ։ Ճեմուղուն անմիջապես հարող տարածքները, ինչպես նաև ճանապարհին հարող տարածքը նախատեսվում է կազմակերպել խառը կառուցապատմամբ՝ ապահովելով նաև ճանապարհի ազդեցության գոտում երթևեկության անվտանգ կազմակերպումը։ Մնացած տարածքը նախատեսվում է կառուցապատել բազմաբնակարան շենքերով՝ ապահովելով ներքին բակային ազատ տարածություններ։ Տարածքների խնայողության նկատառումներից ելնելով` նախատեսվում է ավտոտնակները կազմակերպել ստորգետնյա կամ կիսաստորգետնյա տարածքներում, մակերեսն օգտագործելով որպես խաղահրապարակներ։ Նախատեսված են նաև վերգետնյա ավտոկայանատեղեր հասարակական տարածքների այցելուների համար։ Թաղամասի երկրաչափական կենտրոն-հանգույցում նախատեսվում է փոքր հրապարակի կազմակերպում՝ ամֆիթատրոնով և միջոցառումների անցկացման բեմահարթակով։ Հանգուցային մասերը նախատեսվում է կառուցապատել վարչական-գործարարական կառույցներով։ Տարածքի արևելյան մասում նախատեսվում է կազմակերպել էլիտային առանձնատնային փակ թաղամաս՝ ներքին բակի շուրջ։ Տարածքի որոշ մասը՝ հյուսիսարևելյանը, կկառուցապատվի անհատական առանձնատնային կառուցապատմամբ։

Այս թաղամասի կառուցապատումը կբավարարի հեռանկարային բնակչության՝ բազմահարկ բնակարաններով ապահովման պահանջները։ Անհատական բնակելի կառուցապատման պահանջը մոտակա հեռանկարում կբավարարվի տնամերձերով բաժանված արևելյան լանջի (Գեորգի Առուստամյան թաղամաս) կառուցապատմամբ։ Թաղամասում նախատեսվում է նաև ուսումնակրթական և հասարակական նշանակության կառուցապատման համար տարածքների առանձնացում։ Հեռու հեռանկարում առաջարկվում է նախկին գլխավոր հատակագծով նախատեսված և ներկայումս ազատ պահպանված ու չսեփականաշնորհված քաղաքի հյուսիսարևմտյան հողատարածքի իրացումը տնամերձերով՝ ցածրահարկ կառուցապատմամբ և բազմաբնակարան միջուկով, նախատեսելով կենտրոնական կանաչ ճեմուղի։ Քաղաքի ցածրադիր մասից երևացող ռելիեֆի դոմինանտային մասում՝ վերոնշյալ թաղամասի հարևանությամբ, նախատեսվում է հյուրանոցային ամրոց-համալիրի կազմակերպում, որտեղից կբացվի քաղաքային բարձրարժեք համայնապատկեր։ Հարակից լանջը նախատեսվում է կազմակերպել որպես անտառապուրակ։ Բարձունքը լանջի ստորոտի կանաչ զբոսայգուն կարճատև կապը նախատեսվում է իրականացնել ճոպանուղով, որի ստորին կայարանի հարակից տարածքում նախատեսվում է ձևավորել ժամանցի համալիր, որը զգալիորեն կաշխուժացնի այս հատվածը։

Ուսումնական օբյեկտների տեղաբաշխումը քաղաքում կատարված է մատչելիության շառավղերի հաշվառմամբ։ Նոր ձևավորվող թաղամասերի համար նախատեսվում է 750 աշակերտի համար դպրոցի տեղադրում՝ գոյություն ունեցող մանկապարտեզի հարակից տարածքում։ Բուժական և կուլտուր կենցաղային օբյեկտների քանակը բավարար է։

Քաղաքի գոյություն ունեցող հասարակական կանաչապատ տարածքները կազմում են 14.47 հա, որը 5.1 հա-ով պակաս է գոյություն ունեցող բնակչության հասարակական կանաչ տարածքների պահանջվող քանակից։ Հեռանկարային հաշվարկային բնակչության հասարակական կանաչի պահանջը կազմում է 39.0 հա։ Հաշվի առնելով արդեն իսկ գոյություն ունեցող կանաչապատումը, կստացվի լրացուցիչ 24.53 հա կանաչապատ տարածքների անհրաժեշտություն, որի 14.0 հա-ն՝ համաքաղաքային նշանակության, իսկ 10.53-ը՝ բնակելի շրջանների և փողոցների սանիտարական կանաչապատման հաշվին (տեղաբաշխումը տրված է «Տարածքի հեռանկարային զարգացում» գծագրում)։ Հասարակական կանաչապատ տարածքների կազմակերպումը՝ համաձայն ՀՀՇՆ3-9.02-98 նորմերի 5 կետի պահանջներին համապատասխան։

Արդի պահանջներին համաձայն, քաղաքի գործարարական ակտիվությունը բարձրացնելու նպատակով առաջարկվում է հնարավորություն ընձեռել կենտրոնական առանցքին հարակից կառուցապատման առաջին հարկերը կազմակերպելու որպես գրասենյակային կամ հասարակական այլ գործառութային տարածքներ, իսկ գլխավոր փողոցների հարակից կառուցապատումը կազմակերպել որպես խառը՝ ձևավորելով միասնական ճակատներ գլխավոր փողոցների ուղղությամբ։

Քաղաքի փողոցային ցանցը քաղաքի տարբեր հատվածներում՝ կախված կառուցապատման հերթականությունից, կրում է անկանոն բնույթ, տեղ-տեղ իրականացված լինելով կանոնավոր հատակագծման սկզբունքներով, տեղ-տեղ ներգծվելով ռելիեֆին, այսինքն յուրաքանչյուր թաղամասի փողոցային ցանցը լուծված է յուրովի։ Նախագծով կանոնակարգվել է համաքաղաքային նշանակության փողոցների ցանցը՝ ձևավորելով կանոնավոր կազմակերպված հարմարավետ կապերի համակարգ (օղակող ճանապարհ) ողջ քաղաքի ընդգրկմամբ։

Գետի երկու ափերին էլ առկա են պահուստային տարածքներ՝ հասարակական օգտագործման տարածքների ձևավորման համար։ Այս տարածքում է գտնվում քաղաքային մարզադաշտը, որը թեև ներկայումս ողջ հզորությամբ չի օգտագործվում, սակայն հասարակական կյանքի աշխուժացման, զբոսաշրջության հոսքերի, տարբեր տիպի տոնակատարությունների և միջոցառումների անցկացման ակտիվացման միտումները պահանջ են դնում ոչ միայն մարզադաշտի լիարժեք օգտագործման հնարավորությունների ընդլայնում (հանդիսատեղերի կառուցում), այլ նաև մարզական բնույթի այլ կառույցներով սպորտային համալիրի ամբողջացում։ Այդ նպատակով նախատեսվում է նախ մարզադաշտի տարողությանը համապատասխան տեղերի քանակով ավտոկայանատեղերի կազմակերպում, ինչպես նաև մերձակա տարածքում մարզադահլիճների, ծածկած ու բաց լողավազանների, ֆիտնես ու SPA առողջարարական կենտրոնների ձևավորում (հաշվի առնելով այս տարածքներում հանքային ջրերի աղբյուրների առկայությունը)։ Մարզադաշտի դիմացի ափում տեղակայված զբոսայգին առաջարկվում է վերակառուցել ժամանակակից պահանջներին համապատասխան՝ ավելացնելով ժամանցի, զվարճանքի կառույցները, բացօթյա սրճարաններն ու կինոսրահները և այլն։

Քաղաքի պատմամշակութային արժեք ներկայացնող Սբ. Հովհաննես եկեղեցին իր տեղադրությամբ դոմինանտային դիրք է գրավում քաղաքի հատակագծային կառուցվածքում և ունի ընկալման գրեթե հավասարազոր հնարավորություններ քաղաքի գրեթե բոլոր կետերից։ Ներկայումս եկեղեցու հարակից տարածքը բարեկարգված է, կազմակերպված է հուշազբոսայգի, անհրաժեշտություն կա միայն զբոսայգու հատվածում ավտոկայանատեղերի և հուշանվերների վաճառքի կազմակերպման (հաշվի առնելով այն փաստը, որ վերոնշյալ եկեղեցին զբոսաշրջության գրավչության օբյեկտներից կարևորագույնն է)։

Քաղաքի հյուսիսային մուտքի հարակից տարածքում առաջարկվում է մեծածախ առևտի տոնավաճառային գոտու կազմակերպում (հաշվի առնելով նաև մաքսատան մոտիկությունը)՝ միջպետական ճանապարհների ազդեցության գոտու պահանջների պահպանմամբ, որը կծառայի ինչպես քաղաքային, այնպես էլ շրջակա գյուղերի բնակչության գործունեության ակտիվացմանը։

Գերեզմանատան հեռանկարային պահուստ առաջարկվում է հատկացնել գազալիցքավորման կայանի հարակից լանջի տարածքը, մասամբ նաև հարավային գերեզմանոցի հարակից ազատ տարածքները՝ նախապես մոտակա կառուցապատումից աստիճանաբար ազատելով գերեզմանատան գոյություն ունեցող հատվածի սանիտարական գոտում գտնվող բնակելի մի քանի տներից (մանրամասն հաշվարկները տե՜ս սպասարկման հիմնարկությունների հաշվարկի աղյուսակում)։

 

II-4.3. Քաղաքի տարածքի գործառական գոտևորում և կառուցապատման ռեժիմներ

 

Հաշվի առնելով գերակշռող գործառական օգտագործումը, կառուցապատման կանոնակարգման անհրաժեշտությունը, քաղաքային տարածքը բաժանված է հետևյալ հիմնական գոտիների.

● Բնակավայրերի հողեր, որոնք ըստ գործառական նշանակության դասակարգվում են հետևյալ օժանդակ գոտիների.

- բնակելի կառուցապատման,

- հասարակական կառուցապատման,

- խառը կառուցապատման,

- ընդհանուր օգտագործման հողերի,

- այլ հողերի:

● Արդյունաբերության և այլ արտադրական նշանակության հողեր, որոնք ըստ գործառական նշանակության դասակարգվում են հետևյալ օժանդակ գոտիների.

- արդյունաբերական օբյեկտների,

- գյուղատնտեսական արտադրական օբյեկտների,

- պահեստարանների:

● Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր:

● Հատուկ պահպանվող տարածքների հողեր, որոնք ըստ գործառական նշանակության դասակարգվում են հետևյալ օժանդակ գոտիների.

- բնապահպանական,

- առողջարարական նպատակներով նախատեսված,

- հանգստի համար նախատեսված,

- պատմական և մշակութային:

● Հատուկ նշանակության հողեր:

● Անտառային, ջրային և պահուստային հողեր:

Հաշվի առնելով հիմնական գոտիների քաղաքաշինական, բնապահպանական, սեյսմատեկտոնական, ինժեներաերկրաբանական և այլ բնույթի սահմանափակումները, վերջիններս դասակարգվել են ըստ գործառական նշանակության և թույլատրված օգտագործումների, հողամասերի ծավալատարածական չափորոշիչների:

Բնակելի կառուցապատման գոտիները նախատեսված են հիմնականում բնակելի կառուցապատման, դրանց ենթակառուցվածքների, հասարակական նշանակության օբյեկտների առաջնային տեղակայման համար: Բնակվելու տարածքն ըստ ծավալատարածական (օժանդակ) գոտևորման բաժանվում է ցածր խտության, միջին խտության, բարձր խտության բնակելի գոտիների:

- Ցածր խտության բնակելի գոտիները նախատեսված են տնամերձ հողամասեր ունեցող 1-2- հարկանի առանձնատներով կառուցապատման համար: Այս գոտիներն առանձնացված են հիմնականում արդեն կազմավորված առանձնատնային կառուցապատում ունեցող հատվածների համար (գտնվում են քաղաքի հարավ-արևմտյան, արևմտյան և հյուսիսային հատվածներում): Այս գոտիներում բնակչության խտությունը չպետք է գերազանցի 100 մարդ/հա:

- Միջին խտության բնակելի գոտիները ընդգրկում են և նախատեսված են բազմահարկ և առանձնատներով խառը կառուցապատման տարածքների համար: Բնակչության խտությունը չպետք է գերազանցի 200 մարդ/հա:

- Բարձր խտության բնակելի գոտիներն ընդգրկում են բազմահարկ տներով կառուցապատված տարածքները (հասարակական կենտրոնի շրջակայքը): Բնակչության խտությունը չպետք է գերազանցի 300 մարդ/հա:

Բնակելի գոտու ռեժիմը նախատեսում է շինությունների (բնակելի տներ, սպասարկման օբյեկտներ) համապատասխան խտությունների պահպանում, սանիտարական պահպանման գոտիների սահմանում, ինժեներական ենթակառուցվածքների կատարելագործում:

Հասարակական կառուցապատման (գործառույթների) զարգացման գոտիները նախատեսված են բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև համաքաղաքային նշանակության գործառույթների կազմակերպման համար, վարչական և տեղական կառավարման շենքերի կենտրոնացման, գործարարական, ֆինանսական գործունեությունը քաղաքի տարածքում կենտրոնացնելու համար` քաղաքի զարգացմանը զուգընթաց:

Խառը կառուցապատման գոտիները նախատեսված են ինչպես բնակելի, այնպես էլ հասարակական կառուցապատման համար, առանց որևէ մեկի գերակայության:

Ընդհանուր օգտագործման գոտիները նախատեսված են բնակչության ժամանցի և կապի (տրանսպորտային և հետիոտն) կազմակերպման համար:

Այլ հողերը նախատեսված են որպես պահուստներ` հեռանկարային կառուցապատման համար (Որոտան գետի աջափնյա և ձախափնյա տարածքները, ներքին ռեզերվային տարածքները): Քաղաքը շրջապատող անտառային և գյուղատնտեսական հողերը, որոնք կարող են ծայրահեղ իրավիճակների դեպքում օգտագործվել հրատապ միջոցառումների իրականացման համար, նախատեսված են որպես բուֆերային գոտիներ:

Արդյունաբերության և այլ արտադրական նշանակության տարածքները նախատեսված են արդյունաբերական, արտադրական և պահեստային օբյեկտների, դրանց ենթակառուցվածքների առաջնային տեղակայման համար: Գոյություն ունեցող արդյունաբերական և արտադրական օբյեկտները պահպանվում են: Գոտու ռեժիմը նախատեսում է առաջավոր, շրջակա միջավայրին նվազագույն վնաս հասցնող տեխնոլոգիաների կիրառում (թափոնների կրկնակի վերամշակում, թափոնների վնասազերծում, փակ ցիկլեր և այլն):

Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների տարածքները նախատեսված են համապատասխան ենթակառուցվածքների, դրանց համապատասխան կառույցների տեղակայման համար: Գոտու ռեժիմը նախատեսում է սանիտարական և անվտանգության գոտիների սահմանում և պահպանում և հատուկ իրավական ռեժիմների (սերվիտուտների) կիրառում:

Սանիտարական գոտիները նախատեսվում է կանաչապատել` աղմուկի ազդեցությունը և մթնոլորտային օդի, հողային և ջրային ավազանների աղտոտվածությունը փոքրացնելու նպատակով:

Հատուկ պահպանվող տարածքների հողերը նախատեսված են ռեկրեացիոն հանգստի, բուժառողջարարական (կլիմայաբուժություն, օդաբուժություն), զբոսաշրջության, սպորտային գործունեության կազմակերպման համար:

Գոտին ընդգրկում է քաղաքի տարածքում տեղակայված պատմական արժեք ներկայացնող հուշարձանները, բնական հուշարձանները, ինչպես նաև մեմորիալ (կոնսերվացված կամ կոնսերվացման ենթակա գերեզմանոցներ, դրանց պահպանման գոտիներ) տարածքները, նախատեսելով սահմանափակումներ` դրանց ընկալման, ազդեցության գոտիների քաղաքաշինական կազմակերպման և բնապահպանական նկատառումներով:

Հատուկ նշանակության գոտին ընդգրկում է քաղաքի տարածքում տեղակայված զինվորական օբյեկտները, դրանց սպասարկող ենթակառուցվածքների տարածքները: Գոտու ռեժիմը` ըստ վարչական պատկանելության:

Անտառային, ջրային և պահուստային հողերն ընդգրկում են անտառտնտեսությանը պատկանող (ինչպես անտառապատ, այնպես էլ ոչ անտառապատ) տարածքները, գետերը, ոռոգման ջրանցքները, աղբրակապման կառուցվածքները, դրանց սանիտարական գոտիները: Գոտու ռեժիմները տրված են նախագծի համապատասխան բաժիններում:

 

II-5. Սիսիանի քաղաքային համայնքի տրանսպորտային ենթակառուցվածքների հեռանկարային զարգացումը

 

II-5.1. Արտաքին տրանսպորտ

 

Սիսիան քաղաքն ընկած է Որոտանի կիրճում, ծովի մակարդակից 1600 մ բարձրության վրա: Քաղաքի հյուսիսով, մոտ 5 կմ հեռավորությամբ անցնում է Մ-2 միջպետական նշանակության Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի մայրուղային ճանապարհը: Սիսիանն այդ ճանապարհին է կապված Հ-44 Շաքի-Սիսիան-Դաստակերտ ճանապարհով: Մեկ ուրիշ էլ, ավելի կարճ ճանապարհով քաղաքը կապվում է Մ-2-ի հետ, որն ավելի հարմարավետ է դեպի հարավ գնալու դեպքում (Գորիս, Կապան):

Շաքի բնակավայրից է սկսվում նաև Մ-13 միջպետական նշանակության Անգեղակոթ-Նախիջևանի սահման ճանապարհը, որը սահմանը հատում է Բիչենեկի լեռնանցքով, 2347 մ բարձրության վրա: Այս ճանապարհը, փաստորեն, այժմ անգործության է մատնված սահմանի փակ լինելու պատճառով:

Սիսիան քաղաքից սկիզբ են առնում դեպի շրջակա գյուղերը տանող ևս 3 տեղական նշանակության ճանապարհներ` Սիսիան-Բռնակոթ-Սալվարդ, Սիսիան-Աշոտավան-Արևիս, Սիսիան-Շամբ-Լեռնաշեն: Չնայած Սիսիանը և շրջակա բնակավայրերը ճանապարհային ցանցով ապահովված են, բայց տեղական նշանակության ճանապարհների տեխնիկական վիճակն անբավարար է, որոշ հատվածներում (Սիսիան-Դաստակերտ)` անանցանելի:

Մոտակա երկաթուղային կայարանը Երասխն է, 155 կմ հեռավորությամբ:

Խորհրդային տարիներին այս տարածաշրջանում գործում էին երկու օդանավակայան` Սիսիանինը և Գորիսինը, որոնք տեղավորված էին Մ-2 ճանապարհի մոտ:

Այսօր այս երկու օդանավակայաններն էլ չեն գործում:

 

II-5.2. Արտաքին տրանսպորտի զարգացման հեռանկարները

 

Հյուսիս-Հարավ միջպետական նշանակության Մ-2 մայրուղին Սյունիքի մարզի սահմաններում կտրում է երեք բարձրաբերձ լեռնաշղթաներ` Զանգեզուրի, Սյունիքի և Մեղրիի: Ճանապարհը Զանգեզուրի լեռնաշղթան հատում է 2344 մ բարձրությամբ: Այս լեռնանցքը սիմետրիկ լեռնանցքն է, այսինքն ճանապարհը 2344 մ բարձրությանը հասնում է լեռնաշղթայի զույգ կողմերից` ոլորապտույտ ճանապարհներով:

Չնայած լեռնանցքի առավելագույն նիշը 2160 մ է, ճանապարհի 6 կմ-ոց հատվածն անցնում է 2100 մետրից ավելի նիշերով: Դա է պատճառը, որ Մ-2-ի Սիսիան-Գորիս ճանապարհահատվածի հենց այս տեղամասի ձմեռային շահագործման պայմաններն են ամենադժվարինը:

Ճանապարհահատվածը ձմռան ամիսներին անցանելի դարձնելու նպատակով առաջարկվում է կառուցել նոր ճանապարհ, որը կշրջանցի Սյունիքի բարձրավանդակը ավելի ցածր նիշերով (ոչ ավելի, քան 2000 մետրը):

Այսպիսով, կլուծվի երկու կարևոր խնդիր.

● Ճանապարհն ավելի հարմարավետ կդառնա, որովհետև կանցնի Որոտանի կիրճի եզրով և կարող է ծառայել որպես տուրիստական երթուղի: Ճանապարհն, անշուշտ, կերկարի 3-4 կիլոմետրով, բայց ժամանակի ծախսի տեսակետից կորուստներ չեն լինի, քանի որ երկայնական թեքությունները կմեղմանան:

Ներկայումս ճանապարհը դեպի հարավ անցնում է ավելորդ օղակ կատարելով Սիսիան-Գորիս-Կապան-Քաջարան ուղղությամբ: Մ-2-ի կարևորագույն խնդիրը Սյունիքի մարզում Սիսիան-Դաստակերտ-Քիրս-Քաջարան ուղղությամբ ճանապարհահատվածի կառուցումն է: Եթե մի ճանապարհ անցկացվի նշված ուղղությամբ, ապա Դաստակերտ և Քիրս բնակավայրերի միջև, Բարգուշատի լեռնաշղթայի տակով հարկ կլինի կառուցել 9.5-10 կմ երկարությամբ թունել, բայց ճանապարհի ընդհանուր երկարությունը կկրճատվի 66 կիլոմետրով, այսինքն երթևեկության ժամանակը կկրճատվի մեկ ժամով: Այս ուղղությունը նախատեսված է «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծով» և հաստատված է ՀՀ կառավարության կողմից:

Երկաթուղու կառուցման անհրաժեշտություն մոտակա տարիներին դեռևս չի լինի:

Առաջնահերթ է Սիսիանի և Գորիսի օդանավակայանների վերագործարկումը: Դա մեծ խթան կհանդիսանա տարածաշրջանի ներդրումային գրավչության, ինչպես զբոսաշրջության զարգացման համար:

 

Ներմուծեք նկարագրությունը_19020

 

II-5.3. Սիսիան քաղաքի ներքաղաքային տրանսպորտը

 

Սիսիանը ձևավորվել է Որոտան գետի ոչ մեծ հարթ հովտում: Քաղաքի փողոցային ցանցն ուղղանկյունաձև ուրվագիծ ունի, քիչ շեղումներով:

Քաղաքի մայրուղային փողոցներով տրանսպորտի անցուդարձի որոշման նպատակով 2006թ. օգոստոս ամսին կազմակերպվել է երթևեկության հաշվառում, որի արդյունքները բերված են աղյուսակում:

Ինչպես երևում է աղյուսակից, քաղաքի փողոցներով տրանսպորտի երթևեկությունը կատարվում է ազատ ռեժիմով, այսինքն բեռնվածության մակարդակը չի գերազանցում 0.30-ը:

Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ քաղաքով բացակայում է տարանցիկ տրանսպորտի անցուդարձը: Իրավամբ, Սիսիանից դուրս են գալիս միայն մի քանի ճանապարհներ դեպի հարևան Վաղադի, Բռնակոթ, Աշոտավան և Դաստակերտ բնակավայրեր: Այդ ճանապարհները փակուղային են, և երթևեկությունը դրանցով տեղական բնույթ է կրում:

 

Սիսիան քաղաքի մայրուղային փողոցներով երթևեկության անցուդարձը 2006 թ. և կանխատեսում 2016 թ. համար

 

 

 աղ. N Հ-3

Փողոցի անվանումը Երկարու-թյունը, մ Երթ. մասի լայն., մ Մայթերի լայն., մ Անցուդարձը 2006թ. Անցուդարձը 2016թ.
ավտ/ժամ բեռնված. գործակիցը ավտ/ժամ բեռնված. գործակիցը
1 200 12.0 1.5 , 3.0 184 0.10 434 0.24
2 310 12.0 1.5 , 3.0 220 0.12 519 0.29
3 310 11.0 2.5 48 0.04 113 0.06
4 225 12.0 1.5 , 3.0 334 0.19 788 0.44
5 400 9.0 3.0 114 0.10 269 0.22
6 110 9.0 3.0 106 0.09 250 0.21
7 440 9.0 3.0 98 0.08 231 0.19
8 130 9.0 3.0 84 0.07 198 0.17
9 280 9.0 3.0 68 0.06 160 0.13
10 300 9.0 3.0 32 0.03 75 0.06
11 430 105 - 37 0.02 87 0.05
16 280 9.0 3.0 40 0.03 94 0.08
16 175 9.0 3.0 110 0.09 259 0.22
16 250 13.0 5.0 300 0.17 707 0.39
17 300 9.0 3.0 92 0.08 217 0.18
18 (կամուրջ) 283 7.0 1.5 238 0.20 561 0.47
19 300 12.0 5.0 390 0.22 920 0.51
20 400 12.0 3.0 , 5.0 172 0.10 406 0.23
20 500 9.0 3.0 41 0.03 97 0.08
22 450 9.0 3.0 44 0.04 104 0.09

 

Աղյուսակից նաև ակնառու է դառնում, որ տրանսպորտի երթևեկությունն աշխույժ է միայն քաղաքի կենտրոնական շրջանում, և միայն:

Քաղաքի ծայրամասերում տրանսպորտի անցուդարձ համարյա չի դիտվում: Այս երևույթը բնորոշ է ՀՀ-ի բոլոր քաղաքների համար:

Եթե համարենք, որ ՀՀ տնտեսությանը առաջին տարիներին կպահպանի տարեկան 10% աճ, ապա կարելի է նաև ենթադրել, որ տրասնպորտի երթևեկությունը նույնպես 10%-ով կաճի: Աղյուսակի վերջին երկու սյունակում բերված են 2016թ. Սիսիան քաղաքի մայրուղային փողոցներով տրանսպորտի երթևեկության սպասվող անցուդարձը և բեռնվածության մակարդակները: Այդ տվյալների բնորոշ հատկանիշն այն է, որ կենտրոնական փողոցներով տրանսպորտի երթևեկությունը կկատարվի ազատ և մասնակի ազատ ռեժիմներով, այսինքն դեռևս փողոցների առանձնակի ծանրաբեռնվածության և խցանումների վտանգ չի սպառնում:

Այսօրվա դրությամբ քաղաքի համաքաղաքային նշանակության փողոցների ուրվագիծը ցուցադրված է գծագրում: Այդտեղ է ցուցադրված նաև համաքաղաքային նշանակության փողոցների հեռանկարային ուրվագիծը, համաձայն որի` Որոտան գետի ստորին հոսանքում պետք է կառուցել ևս երկու կամուրջ, և կամուրջների ընդհանուր քանակը քաղաքի սահմաններում կկազմի հինգ: Համաձայն ուրվագծի` քաղաքը կունենա շրջանցիկ փողոցների թե հյուսիսային և թե հարավային կողմերից, որոնք քիչ թե շատ տարանցիկ երթևեկությունը քաղաքի կենտրոնից դուրս կբերեն:

Այսօրվա դրությամբ, համաքաղաքային նշանակության փողոցների ընդհանուր երկարությունը կազմում է 8.48 կմ, հեռանկարում այդ ցուցանիշը կկազմի 19.8 կմ: Բնակելի տարածքի միավոր մակերեսին ընկնող համաքաղաքային նշանակության փողոցների երկարությունը 2006թ. կազմում է 1.2 կմ/կմ2, իսկ հեռանկարում կկազմի 2.8 կմ/կմ2:

Այսօր Սիսիան քաղաքում կա միայն մեկ հասարակական տրանսպարտի երթուղի (երթուղային միկրոավտոբուսներով), որը քաղաքի հյուսիսարևելյան թաղամասը միացնում է քաղաքային հիվանդանոցին:

Հասարակական տրանսպորտի հեռանկարային երթուղիների ուրվագիծը ցուցադրված է գծագրում:

 

II-5.4. Սիսիան քաղաքում ավտոմոբիլային տրանսպորտի արտանետումների հաշվարկ

 

Ավտոմոբիլային տրանսպորտի արտանետումները որոշված են տարեկան կտրվածքով, հետևյալ թունավոր նյութերի համար.

ածխածնի մոնօքսիդ-CO

ազոտի օքսիդներ-NOx

ածխաջրածիններ-CmHn

կոշտ արտանետումներ

Տարեկան արտանետումները որոշված են հետևյալ բանաձևով.

 

Q=365 T (qմkմ+qբkբ) N fաfբfi L/ V,

 

որտեղ` T- օրվա մեջ տրանսպորտի ակտիվ աշխատանքի ժամերն են,

qմ և qբ - մարդատար և բեռնատար ավտոմոբիլի` տվյալ նյութի արտանետնման չափն է մեկ վայրկյանում,

kմ և kբ - մարդատար և բեռնատար ավտոմոբիլների քանակն է հոսքում,

N - փողոցով տրանսպորտի ժամային անցուդարձն է,

fա, fբ և fi - գործակիցներ են, որոնք հաշվի են առնում հոսքի արագության, ծովի մակարդակից տեղանքի բարձրության և փողոցների թեքության ազդեցությունը արտանետումների վրա,

Լ - փողոցի երկարությունն է,

V - տրանսպորտային հոսքի միջին արագությունն է:

Սիսիան քաղաքում տարեկան կտրվածքով ավտոմոբիլային արտանետումները կազմում են.

ածխածնի մոնօքսիդ (CO) - 126 տ

ազոտի օքսիդներ (NOx) - 5.1 տ

ածխաջրածիններ (CmHn) - 12.8 տ

կոշտ նյութեր - 0.14 տ:

 

II-6. Սիսիան քաղաքային համայնքի ինժեներական ենթակառուցվածքների հեռանկարային զարգացումը

 

Ինժեներական ենթակառուցվածքների ուրվագծերը նախագծելու համար որպես ելակետային տվյալներ օգտագործվել են.

- Սիսիան քաղաքի նոր գլխավոր հատակագծի հորինվածքը, կատարված «Հայնախագիծ» ԲԲԸ-ի կողմից:

- «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Սիսիանի մասնաճյուղի տվյալները քաղաքի առկա ջրամատակարարման և կոյուղացման վերաբերյալ:

- ՀՀ Սյունիքի էլեկտրական ցանցեր Սիսիանի մասնաճյուղի տվյալները քաղաքի առկա էլեկտրամատակարարման վիճակի վերաբերյալ:

- «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի Սիսիանի մասնաճյուղի տվյալները քաղաքի գազիֆիկացման և գազամատակարարման առկա վիճակի վերաբերյալ:

- ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և համաճարակային տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի տվյալները քաղաքի սանիտարահիգիենիկ վիճակի վերաբերյալ:

 

II-6.1. Ջրամատակարարում

 

Ներկայումս Սիսիան քաղաքը խմելու որակի մշտական ջուր է ստանում Շաքիի, Սև աղբյուր և Մեծ աղբյուր աղբյուրներից, առանձին ինքնահոս ջրատարներով: Ջրատարների ընդհանուր երկարությունը 26.4 կմ է, տրամագծերը` 200-500 մմ: Տեխնիկական վիճակը բավարար է:

Շաքիի աղբյուրների ընդհանուր հզորությունը 1500 լ/վրկ: Աղբրակապման կառուցվածքներից ջուրը երկու ինքնահոս ջրատարներով (տրամագծերը 500 մմ) հասցվում է Որոտան գետի ձախափնյա տարածքում գործող օրվա կարգավորիչ ջրամբարներին 1x1000 և 1x2000 մ3 ծավալով, հատակի նիշը 1650 մ, իսկ աջափնյա տարածքի սպառողներին տրվում է անմիջապես ջրատարը միացնելով գործող ցանցին, քանի որ ֆինանսների բացակայության պատճառով դադարեցվել է 2x2000մ3 ծավալով (հատակի նիշը` 1620 մ) ՕԿՋ-ի շինարարությունը:

Սևաղբյուր և Մեծաղբյուր աղբյուրներից, որոնց ընդհանուր ելքը մոտ 23 լ/վրկ է, գտնվում են քաղաքի տարածքում, և ջուրն անմիջապես տրվում է սպառողներին:

Ջրատարների ընդհանուր երկարությունը 26.4 կմ է, տրամագծերը` 200-500 մմ: Տեխնիկական վիճակը բավարար է, միայն անհրաժեշտ է Շաքի-Սիսիան ջրատարների (2x500 մմ) որոշ հատվածների տեղափոխում` գերեզմանոցի տարածքից 800 մ հատված, անտառի տարածքից 300 մ հատված, և ջրատարի ՊԿ20+00—ՊԿ25+00 500 մ և այգու տարածքից 3 կմ հատվածը d=200 մմ:

Քաղաքի ջրամատակարարման ներքին բաշխիչ ցանցը գտնվում է տեխնիկապես անբավարար վիճակում: Ընդհանուր երկարությունը 47.5 կմ է, տրամագծերը 50-300 մմ: Խողովակները պողպատից են և երկար տարիներ հիմնանորոգման չեն ենթարկվել: Հաճախակի են վթարները, մեծ են ջրի կորուստները: Ցանցի ընդհանուր երկարության մոտ 50 %-ը ենթակա է վերակառուցման:

Ջրամատակարարման համակարգը չունի գոտևորում` համապատասխան ՕԿՋ-ով:

Քաղաք մուտք գործող միայն Շաքիի աղբյուրների ջրերն են ենթարկվում վարակազերծման հեղուկ քլորով, գլխամասային կառույցի տարածքում ավտոմատ գործող վարակազերծման կայանի միջոցով: Գլխամասային կառույցներն ունեն պահանջվող նորմերին համապատասխան սանպահպանության գոտի, պահակային ծառայությամբ:

Քաղաքի միակ գործող օրվա կարգավորիչ ջրամբարների սանպահպանության գոտին կարիք ունի վերակառուցման:

 

II-6.2. Ջրահեռացում

 

Սիսիան քաղաքը կոյուղացված է, բացի Տիգրան Մեծի և Գ. Առուստամյան փողոցներից: Բնակավայրի կոմունալ-կենցաղային, տնտեսական կեղտաջրերը, ինչպես նաև արտադրական օբյեկտների կեղտաջրերն ինքնահոս կոյուղատարներով հավաքվում են գլխավոր կոլեկտորների մեջ (գետի աջ և ձախ ափերի), հեռացվում են քաղաքի սահմաններից դուրս և առանց մաքրման և վարակազերծման թափվում են Որոտան գետը` Ույծ գնացող կամրջի մոտ:

1986թ. «Հայկոմուննախագիծ» ինստիտուտի կողմից մշակվել էր քաղաքի գլխավոր կոլեկտորի և կոյուղու մաքրման կայանի նախագծանախահաշվային փաստաթղթերը, սկսվել էր շինարարությունը, շինարարությունը կատարվել էր ընդհանուր աշխատանքների ծավալի մոտ 85 %-ը: Կեղտաջրերն ինքնահոս եղանակով մաքրման կայան հասցնելու համար կառուցվել էր 1.8 կմ երկարությամբ թունել, տեղադրվել էր կոլեկտորը: Սակայն կառուցման ընթացքը զուգադիպեց 1990թ. ՀՀ-ում քաղաքական տնտեսական բարեփոխումների հետ, և ֆինանսավորում չլինելու պատճառով շինարարությունը դադարեցվեց: Ներկայումս այն քայքայված վիճակում է գտնվում:

Ներկայացվող սույն ուրվագծով նախատեսվում է մաքրման կայանի հզորության փոփոխություն մինչև 7.0 հազ. մ3/օր-ի` համաձայն ներկայումս ընդունված ջրասպառման նորմերի:

 

Ջրամատակարարման նորմերը և հաշվարկային ժամանակաշրջանի ջրապահանջը և ջրահեռացման քանակը
 

Ջրամատակարարումը նախատեսվում է բնակչության խմելու տնտեսակենցաղային, արտադրական այն ձեռնարկությունների համար, որոնց արտադրական կարիքների համար անհրաժեշտ է խմելու որակի ջուր, ինչպես նաև հակահրդեհային կարիքների բավարարման համար:

Բնակչության մեկ մարդու միջին օրական ջրապահանջի քանակը ըստ ներկայումս ընդունված նորմերի 200լ/օր է:

Չունենալով արտադրական ձեռնարկությունների արտադրանքի տեսականու և քանակի վերաբերյալ տվյալներ, որոնք հիմնականում չեն գործում, արտադրական կարիքների համար պահանջվող խմելու որակի ջրի քանակն ընդունված է բնակչության հաշվարկային ջրապահանջի 25 %-ի չափով:

Հակահրդեհային կարիքների համար պահանջվող ջրաքանակը հաշվարկված է` համաձայն գործող նորմերի պահանջների: 25-50 հազ. բնակչությամբ բնակավայրերի համար միաժամանակյա արտաքին հրդեհների քանակը` երկու-2x20 լ/վրկ, իսկ ներքին հրդեհների համար` 2x2.5լ/վրկ: Հակահրդեհային նպատակների համար ընդհանուր ջրապահանջը կազմում է 2x20+2x2.5=45 լ/վրկ: Հրդեհի տևողությունն ընդունվում է 3 ժամ.

 

Q=(45x3x3600):1000=486 մ3

 

Հակահրդեհային ջրաքանակի վերականգնումը ՕԿՋ-ում 24 ժամվա ընթացքում, որի համար անհրաժեշտ է Q=(486x1000):24x3600=5.6 լ/վրկ:

Այդ նպատակով ընդհանուր ջրամատակարարման պահանջարկում հաշվարկված է 5.6 լ/վրկ լրացուցիչ ջրաքանակ:

 

Խմելու, տնտեսական, արտադրական ձեռնարկությունների և հակահրդեհային կարիքների համար պահանջվող միջին օրական ջրաքանակի հաշվարկը

 

 

 աղ. N Հ-4

N Ջրասպառողները Քանակը (հազ.) Ջրասպառման նորմը լ/օր Ջրապահանջը Ջրահեռացում
մ3/օր լ/վրկ մ3/օր լ/վրկ
1 Բնակչությունը 30.0 200 6000.0 69.0 6000.0 69.0
2 Արտադրական 25%   1500.0 17.0 1200.0 14.0
3 Հակահրդեհային կարիքներ     486.0 5.6 - -
 Ընդամենը   7986.0 92.0 7200.0  84.0
4 Կորուստներ և չնախատեսված ծախսեր 30%   3423.0 40.0    
Ամբողջը    11409.0 132.0 7200.0  84.0

 

* Արտադրական կարիքների համար հաշվարկված ջրապահանջը հետագայում անհրաժեշտ կլինի ճշտել:

 

Այսպիսով, ըստ կատարված մոտավոր հաշվարկների հեռանկարային ժամանակաշրջանի համար Սիսիան քաղաքի խմելու որակի ջրապահանջը կազմում է 11409.0 մ3/օր (132.0 լ/վրկ):

Կեղտաջրերի ընդհանուր քանակը` 7200.0 մ3/օր (84լ/վրկ):

Քաղաքի հեռանկարային զարգացման խմելու որակի ջրապահանջը կբավարարվի հիմնականում Շաքիի աղբյուրներից, ինքնահոս եղանակով: Միայն ձախ ափի առաջին գոտու ՕԿՋ-ի (հատակի նիշը 1740 մ) սնումն իրականացնել Մուխութուրյան աղբյուրների ջրատարից` ինքնահոս եղանակով:

 

Ջրամատակարարման համակարգը և գոտիները

 

Սիսիան քաղաքի ջրամատակարարման համակարգը կենտրոնացված է` բնակչության խմելու-կենցաղային, արտադրական և հակահրդեհային ջրապահանջներ մեկ ջրատարով: Ելնելով քաղաքի կառուցապատված և ներկայացվող նոր գլխավոր հատակագծով նախատեսված տարածքներն ունեն նիշերի մեծ տարբերություն և տարածված է Որոտան գետի երկու ափերին: Ջրմուղի ցանցում անհրաժեշտ ճնշում և պահանջվող ջրաքանակ ապահովելու համար քաղաքի ջրամատակարարման ցանցը բաժանվում է չորս գոտու` իրենց օրվա կարգավորիչ ջրամբարներով (ՕԿՋ)` ներկայումս գործող մեկ գոտու փոխարեն:

Ըստ կատարված հաշվարկների` Սիսիան քաղաքում շուրջօրյա ջրամատակարարում ապահովելու, ինչպես նաև հակահրդեհային պահանջվող ջրաքանակ պաշարելու համար անհրաժեշտ է ունենալ 8.0 հազ. մ3 ընդհանուր տարողությամբ ՕԿՋ-ներ (4 հատ, տրված է աղյուսակ N Հ-5-ում): Ստորև բերվում է հաշվարկը.

կարգավորման ծավալը` Wկ =11409x0.3=3423 մ3

հակահրդեհային կարիքներ` Whh =486 մ3

վթարային` Wվթ =(11409x8):24=3806մ3

ընդհանուր ծավալը` Wընդ =3423+486+3806=7715.0 մ3:

Ներկայումս գործող ՕԿՋ-ների ծավալը 3.0 հազ. մ3 է (1x1000 մ3 և 1x2000 մ3) և երկու հատ կիսակառույց ՕԿՋ-ներ (2x2000 մ3):

Ստորև բերվում են ջրամատակարարման գոտիները, ծավալները և ՕԿՋ-ների հատակի նիշերը:

 

 

 աղ. N Հ-5

Գոտիների համարները Նիշերը մ-ով ՕԿՋ-ի հատակի նիշը ՕԿՋ-ի ծավալը, մ3 Ծանոթություն
ամենաբարձր ամենացածր
ձախափնյա տարածք
1 1725 1680 1740 2x500 նախատեսվող
2 1635 1580 1650 1x2000 1x1000 գործող
աջափնյա տարածք
3 1605 1580 1620 1x2000 1x1000 կիսակառույց
4 1639 1580 1640 2x250 նախատեսվող

 

Նախագծային առաջարկություններ

 

- Ջրամատակարարման ներքին ցանցի գոտևորում` իրենց օրվա կարգավորիչ ջրամբարներով (համապատասխան ծավալներով և հատակի նիշերով` համաձայն սույն գլխավոր հատակագծով ներկայացված ուրվագծի):

- Ջրամատակարարման ներքին բաշխիչ ցանցի վերակառուցում, վերականգնում` համաձայն հիդրավլիկական հաշվարկների:

- «Շաքի-Սիսիան» զույգ ինքնահոս ջրատարի որոշ հատվածների տեղափոխում գերեզմանոցի, անտառի և այգու տարածքներից:

- Ջրի որակի նկատմամբ ամենօրյա լաբորատոր հսկողության սահմանում:

- Անհատական ջրաչափերի տեղադրում բոլոր սպառողների մոտ:

- Քաղաքի չկոյուղացված տարածքների կոյուղացում:

- Վթարված և շարքից դուրս եկած կոյուղագծերի և դիտահորերի վերակառուցում:

- Կոյուղու մաքրման կայանի (Ույծի համայնքում, Որոտանի աջ ափին, հզորությունը 7500.0 մ3/օր) և գլխավոր կոլեկտորի թունելային հատվածի վերականգնում (նախկին նախագծային հզորությունները վերանայված են` համաձայն ներկայացվող գլխավոր հատակագծի հաշվարկների):

- Կեղտաջրերը լրիվ մաքրումից և վնասազերծումից հետո միայն թափել Որոտան գետը` հաշվի առնելով նաև մակերևութային ջրերն աղտոտումից պահպանելու պահանջները:

- Արտադրական ձեռնարկությունների տեխնիկական ջրերի նախնական մաքրում (քաղաքի կոյուղու ցանցի մեջ լցնելուց առաջ):

 

II-6.3. Էներգամատակարարում

 

II-6.3.1. Էլեկտրամատակարարում

 

Ներկայումս Սիսիան քաղաքի էլեկտրամատակարարման գլխավոր աղբյուր է հանդիսանում «Սիսիան» 110/35/10 կվ լարման, 1x25+1x16 Մվա հզորության տրանսֆորմատորներով ենթակայանը: Կապը հանրապետության էլեկտրահամակարգի հետ իրականացվում է «Շինուհայր» 220/110/35/10 կվ լարման 2x63 Մվա հզորությամբ ենթակայանից` 110 կվ լարման մոտ 30 կմ երկարությամբ երկշղթա օդային գծով:

Քաղաքի բնակելի, հասարակական, արտադրական և արտաքին լուսավորության պահանջները բավարարվում են վերը նշված գլխավոր ենթակայանից: 10/0.4 կվ լարման ենթակայանները 49 են, բոլորն էլ մեկ տրանսֆորմատորային:

Էլեկտրամատակարարման բաշխիչ ցանցի 10 կվ լարման օդային գծերի երկարությունը 71.0 կմ է, մալուխային գծերինը` 4.37 կմ, 0.4 կվ լարման մալուխային գծերի երկարությունը 6.0 կմ է, իսկ օդայինը`48.3 կմ:

Սիսիանի ողջ տարածաշրջանի Էլեկտրաէներգիայի տարեկան գումարային ծախսը 11316 հազ.կվտ ժամ/տարի է, որից` կոմունալ-կենցաղային կարիքների համար` 110.5 հազ. կվտ ժամ/տարի, իսկ արտադրական կարիքների համար` 473.0 հազ. կվտ ժամ/տարի:

 

Էլեկտրական բեռնվածքների հաշվարկը հաշվարկային ժամանակաշրջանի համար


 

Առավելագույն հզորությունների քանակի որոշման համար հիմք է հանդիսացել ներկայացվող գլխավոր հատակագծի տվյալները, ըստ որի Սիսիան քաղաքի բնակչության հեռանկարային ժամանակաշրջանի քանակը 30.0 հազար է:

Հաշվարկային առավելագույն հզորությունը հաշված է որպես հզորությունների գումար`

- կոմունալ-կենցաղային պահանջների, հասարակական, կուլտուրկենցաղային շինությունների, ինչպես նաև արտաքին լուսավորության:

- Արդյունաբերական ձեռնարկությունների բեռնվածությունների, կոմունալկենցաղային, հասարակական, կուլտուրկենցաղային շինությունների, արտաքին լուսավորության, ինչպես նաև ինժեներական ենթակառուցվածքների պահանջարկների հաշվարկը կատարված է` համաձայն գործող նորմերի, ըստ որի մեկ մարդուն տարեկան հասանելիք էլեկտրաէներգիայի խոշորացված ցուցանիշն ընդունված է 1700 կվտ ժամ/տարի, իսկ տարվա ընթացքում օգտագործվող ժամերի քանակը` 5200:

- Արդյունաբերական ձեռնարկությունների կողմից պահանջվող էլեկտրաէներգիայի քանակը հետագայում կճշտվի, քանի որ հիմնականում չեն գործում և չկան տվյալներ նրանց արտադրանքի, տեսականու, քանակի վերաբերյալ:

 

Սիսիան քաղաքի էլեկտրաէներգիայի գումարային պահանջարկի հաշվարկը` զարգացման հաշվարկային ժամանակաշրջանի համար

 

 

 աղ. N Հ-6

N Սպառողները Քանակը, հազ. Մեկ մարդու համար պահանջվող էլ.էներգիայի քանակը, կվտ ժամ/տարի Էլ.էներգիայի գումարային ծախսը, հազ.կվտ ժամ/տարի Տարվա օգտագործվող ժամերի քանակը, ժամ Մաքսիմալ պահանջվող հզորությունը, կվտ
1 Բնակչությունը 30.0 1700 51000.0 5200 10000.0
2 Կորուստները և ճնախատեսված ծախսեր 30 %         3000.0
Ընդամենը         13000.0  
3 Արտադրություն         2600.0
Ամբողջը         15606.0  

 

Ըստ կատարված հաշվարկների քաղաքի հեռանկարային զարգացման ժամանակաշրջանի համար պահանջվող հզորությունը կազմում է մոտ 15.6 Մվա`

- կոմունալկենցաղայինը` 13.0 Մվա

- արտադրական կարիքներինը` 2.6 Մվա:

Սիսիան քաղաքի վերը նշված և Սիսիանի տարածաշրջանի ողջ պահանջարկն ինչպես ներկայումս, այնպես էլ հեռանկարային զարգացման ժամանակաշրջանում կբավարարվի գործող «Սիսիան» ենթակայանից, որի ընդհանուր հզորությունը 41.0 Մվա է:

 

Նախագծային առաջարկություններ

 

- Էլեկտրական համակարգի արդիականացում, վերազինում ժամանակակից պահանջներին համապատասխան:

- Համակարգի համապատասխանեցում անվտանգության տեխնիկայի պահանջներին:

- Էլեկտրաէներգիայի անխափան մատակարարում ապահովելու նպատակով համակարգում 3-4 բաշխիչ կետերի նախատեսում, 10/0.4 լարման ցանցային ենթակայանների անցում երկտրանսֆորմատորային կայանների:

- Նոր թաղամասերի համար անհրաժեշտ 10 կվ և 0.4 կվ լարման ցանցի նախատեսում:

- Փայտյա հենասյուների, 10 և 0.4 կվ լարման մալուխային գծերի փոխարինում նորերով:

- 35 և 110 կվ լարման օդային գծերի տեղափոխում կառուցապատված և կառուցապատման ենթակա տարածքներից:

 

II-6.3.2. Գազամատակարարում

 

Քաղաքը գազիֆիկացված է, գազամատակարարման աղբյուր է հանդիսանում «Արարատ-Գորիս-Ստեփանակերտ» բարձր ճնշման գազատարը «Սիսիան» գազակարգավորիչ կայանի միջոցով: Ներկայումս գազիֆիկացված բաժանորդների քանակը 2300 է: Սպառողներին տրվող գազի միջին և ցածր ճնշումն իրականացվում է 8 պահարանային գազակարգավորիչ կետերի միջոցով:

Քաղաքի ներքին բաշխիչ ցանցի ընդհանուր երկարությունը 32 կմ է, որից շահագործվում է 29 կմ, այդ թվում` 18 կմ վերգետնյա, 11.0 կմ ստորգետնյա:

Գազօգտագործման տարեկան ընդհանուր քանակը 2005թ-ի տվյալներով 3324 հազ. մ3 է, որից կոմունալկենցաղային կարիքների համար՝ 2225 հազ. մ3, արտադրական կարիքների համար 1069 հազ. մ3: Պահանջարկի դեպքում վերագազիֆիկացման աշխատանքները շարունակվելու են:

Ներկայումս քաղաքում գործող կաթսայատներ չկան:

 

Գազի ծախսը հաշվարկային ժամանակաշրջանի համար

 

Գազի ընդհանուր պահանջարկի նախնական հաշվարկները կատարելիս հաշվի է առնված բնական գազով ապահովել.

- Բոլոր բնակելի և հասարակական նշանակության շենքերի (կրթական, առողջապահական, մշակութային, վարչական) ջեռուցման համար անհրաժեշտ կարիքների բավարարումը:

- Բնակչության տաք ջրամատակարարման և սննդի պատրաստման համար անհրաժեշտ պահանջարկը:

- Հասարակական նշանակության օբյեկտների և բնակչության սպասարկման ձեռնարկությունների համար անհրաժեշտ պահանջարկը:

- Արտադրական ձեռնարկությունների ջեռուցման, օդափոխության և տեխնոլոգիական կարիքների համար պահանջարկը:

Արտադրական ձեռնարկությունների պահանջարկը հետագայում կարիք ունի ճշգրտելու, քանի որ ներկայումս դրանք հիմնականում չեն գործում:

Ըստ կատարված նախնական հաշվարկների` Սիսիան քաղաքի հեռանկարային զարգացման ժամանակաշրջանի համար գազի տարեկան ընդհանուր պահանջարկը 6.25 հազ.մ3 է, որից կենցաղային կարիքների համար` 3.85 հազ. մ3, արտադրական կարիքների համար` 2.4 հազ. մ3:

Գազամատակարարման աղբյուրը ինչպես ներկայումս, այնպես էլ հետագայում, կլինի «Սիսիան» գազաբաշխիչ կայանը:

 

Նախագծային առաջարկություններ

 

Ներկայացվող գլխավոր հատակագծի ուրվագծով քաղաքի բնակչության կենցաղային, տնտեսական, ինչպես նաև արտադրական կարիքների բավարարման համար ջերմային աղբյուր է հանդիսանում բնական գազը:

- Գազափոխադրման համակարգի վերակառուցման և վերազինման, միջբանկային ցանցի անվտանգ շահագործումը և հուսալիության բարձրացում:

- Գազամատակարարման ներտնային ցանցի տեխնիկական վիճակի բարելավման ծխաօդատար ուղիների հաճախակի ստուգումներ:

- Ներբնակարանային գազամատակարարումը պետք է ապահովի բաժանորդի հաշվարկային ջերմապահանջը` կերակրի պատրաստման, տաք ջրամատակարարման և ջեռուցման կարիքները, ինչպես նաև փաստացի գազասպառման ճշգրիտ և թափանցիկ հաշվառում:

- Սույն ներկայացվող գլխավոր հատակագծով նախատեսվում է կառուցապատման տակ դրվող տարածքների գազամատակարարման նախագծանախահաշվային փաստաթղթերի կատարում և իրականացում:

 

II-6.3.3. Ջերմամատակարարում

 

Մինչև 1991թ-ը Սիսիան քաղաքում գործել է կենտրոնացված ջերմային համակարգ, հարկաշատ բնակելի հասարակական շենքերի ջեռուցման կարիքներն իրականացվում էր հինգ փոքր հզորության կաթսայատներից, տեղակայված «Տուլա-3» տիպի կաթսաներով: Արդյունաբերական օբյեկտների ջերմամատակարարումն իրականացվում էր սեփական կաթսայատներից «Տուլա-3» տիպի կաթսաներով:

Շուրջ 15 տարի չի գործել քաղաքի ջերմային համակարգը, շարքից դուրս են եկել ամբողջ արտաքին և ներտնային ջերմային ցանցերը, թալանվել են կաթսայատները, սպառել են շահագործման գերնորմատիվային ժամկետները: Համակարգի գործունեության ընթացքում սպառողների կողմից կային մշտական բողոքներ, մեծ էին ջերմային կորուստները: Դրանք հասնում էին 30-40 %-ի, ինչի հետևանքով կաթսայատներում ավելի գազ էր այրվում, որն էլ իր հերթին բերում էր օրական գումարային ծախսերի, ինչպես նաև օդի աղտոտվածության:

Ցածրահարկ բնակելի շենքերի և առանձնատների ջեռուցումը ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս, իրականացվում է բնակարանային փոքր հզորության կաթսաներով կամ գազավառարաններով:

Տաք ջրի ստացումն իրականացվում է գազասարքավորումների միջոցով կամ էլեկտրականությամբ:

Ելնելով իրավիճակից, բարձրահարկ բնակելի և հասարակական շենքերի ջեռուցումը նախատեսվում է իրականացնել լոկալ ջեռուցման համակարգով, կառուցելով առանձին կաթսայատուն մեկ կամ մի քանի շենքերի համար` կարճ ջերմային ցանցերով:

 

Նախագծային առաջարկություններ

 

Այսպիսով, Սիսիան քաղաքի բազմաբնակարան, քոթեջային, հասարակական, առողջապահական, մշակութային, վարչական շենքերի ջեռուցման կարիքների բավարարումը նախատեսվում է ապակենտրոնացված ջերմամատակարարման համակարգով:

- Կառուցել առանձին փոքր հզորության կաթսայատուն մեկ կամ մի քանի շենքերի համար` կարճ արտաքին ցանցերով:

- Հնարավոր տարբերակ է նաև ջերմությունը սպառող շենքերի տանիքներում փոքր հզորության կաթսայատան տեղադրումը, որով կբավարարվի տվյալ շենքի ջերմային ծախսերը` չունենալով արտաքին ջերմային ցանց:

- Վերը նշված դեպքերում, ինչպես նաև առանձին բնակարաններում ջերմային կարիքները ապահովելու համար փոքր հզորության կաթսայի կամ վառարանի տեղադրման դեպքում անվտանգության պահանջների խստագույն պահպանում:

 

II-6.4. Կապը

 

Քաղաքի հեռախոսային կապն իրականացվում է «Արմենթել» ՓԲԸ-ի «Սիսիան» մասնաճյուղի կողմից: Ավտոմատ կայանի հզորությունը 5200 համար է, ներկայումս գործում է 3700 համար:

 

II-7. Շրջակա միջավայրի պահպանություն

 

II-7.1. Շրջակա միջավայրի քաղաքաշինական-էկոլոգիական վիճակի վերլուծություն

 

● Շրջակա միջավայրի պահպանության հիմնական պահանջները սկզբունքորեն կիրառվել են նախագծման ընթացքում: Յուրաքանչյուր քաղաքաշինական-հատակագծային լուծում (քաղաքային տարածքի աճի սահմանափակում, անտառտնտեսության և գյուղատնտեսական հողերի առավելագույն պահպանում, բնական լանդշաֆտների գնահատում, բնական ռեսուրսների պոտենցիալ հնարավորությունների բացահայտում, ռեկրեացիոն գոտիների կազմակերպում, ինժեներական պաշտպանության միջոցառումների մշակում, ինժեներական, տրանսպորտային, տեխնիկական ենթակառուցվածքների կատարելագործում) իր մեջ ներառել է շրջակա միջավայրի բարելավման, տարածքային և բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման հիմունքները:

● Շրջակա միջավայրի պահպանության հիմնական սկզբունքները (կառուցապատման համար տարածքների բարենպաստության աստիճանները, գեոդինամիկ պրոցեսներ և երևույթներ, սեյսմատեկտոնական պայմաններ, լանդշաֆտների դասակարգում և գնահատում) դիտարկված են նաև «Տարածքի համալիր գնահատական» (I-3.1, I-3.2.) և «Քաղաքի դիրքը մարզի տարաբնակեցման համակարգում» ենթագլուխներում:

● Սույն ենթագլխում տրված են շրջակա միջավայրի պահպանության միջոցառումները` հաշվի առնելով.

- Անտրոպոգեն բեռնվածության չափը (մթնոլորտային օդի, հողածածկույթի, մակերևութային և խորքային ջրերի, բնական այլ տարրերի աղտոտվածության աղբյուրները և աղտոտվածության բնութագիրը):

- Բնական միջավայրի ինքնամաքրման հատկանիշները:

 

II-7.2. Մթնոլորտային օդի պահպանություն

 

Սիսիան քաղաքի տեղադրվածությունը Որոտան գետի միջին հոսանքի լեռնաշղթաներով շրջափակված գոգավորությունում, բարձր հարաբերական խոնավությունը (միջին տարեկան 71 %), անհողմությունների կրկնելիությունը (աշնանը` 53 %, ձմռանը` 48 %, գարնանը` 45 %, ամռանը` 38 %), քամու գերակշռող ուղղությունները (արևելյան, հյուսիսարևմտյան) փոքր արագությունները (միջին տարեկանը` 2.4 մ/վրկ) պայմանավորել են մթնոլորտի աղտոտվածության միջին պոտենցիալը (ամռանը` 3-րդ կարգի, ձմռանը` 4-րդ կարգի), որը սահմանափակում է շրջակա միջավայրը, հատկապես մթնոլորտային օդն աղտոտող արդյունաբերական օբյեկտների տեղադրումը:

Ըստ գործող նորմատիվային փաստաթղթերի, Սիսիան քաղաքի գոյություն ունեցող (17.1 հազ.) և հեռանկարային (30.0 հազ.) բնակչության քանակով նախագծում հաշվարկված է օդն աղտոտող տարրերի միջինացված քանակները:

 

 

 աղ. N Հ-7

Բնակչության քանակը (հազ. մարդ) Կոնցենտրացիան օդում մգ/մ3
ծծմբական գազ ազոտի երկօքսիդ ածխածնի օքսիդ փոշի
15-50.0 0.1 0.04 3.0 0.4

 

Ըստ ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և համաճարակային տեչության Սյունիքի մարզային կենտրոնի պետի նամակի` Սիսիան քաղաքի մթնոլորտային օդն աղտոտող օբյեկտներ չկան, քաղաքում գործող արդյունաբերական օբյեկտները չեն աղտոտում օդը և թափոններ չեն առաջացնում: Գործում են մի քանի ՍՊԸ-ներ, կարի, տրիկոտաժի ֆաբրիկաներ, աշխատողների ընդհանուր քանակը կազմում է 86 մարդ:

Մթնոլորտային օդի աղտոտվածության վրա ճանապարհային ցանցն ազդեցություն չի ունենում: Տարանցիկ փոխադրումները կատարվում են Երևան-Գորիս-Կապան միջպետական նշանակության ավտոմայրուղով, որը շրջանցում է քաղաքը հյուսիսից: Երկու տեղական նշանակության ճանապարհներով (մեկը արևմտյան ուղղությամբ, մյուսը` հյուսիսային) քաղաքը կապվում է միջպետական ճանապարհի հետ:

Բնակչության լրիվ դեմոգրաֆիական տարողունակության (30.0 հազ. մարդ) տեղաբաշխման և փողոցային ցանցի ընդլայնման պայմաններում կառաջանա աղմուկի դիսկոմֆորտային պայմաններ: Հաշվի առնելով, որ աղմուկի էկվիվալենտ չափման տվյալներ չկան, կատարվել են հաշվարկներ աղմուկի մակարդակի որոշման համար` օգտագործելով աղմուկի աղբյուրի ակուստիկ բնութագրերն ըստ գործող ստանդարտների և մեթոդական հանձնարարականների միջինացված տվյալների (մանրամասն տրված է «Տրանսպորտի հեռանկարային զարգացումը» ենթագլխում):

Քաղաքի բնակելի գոտում աղմուկի հաշվարկային մակարդակը կհասնի 70 դԲԱ, որը գերազանցում է թույլատրելի նորմերը (55 դԲԱ ցերեկը և 45 դԲԱ գիշերը):

Հասարակական կանաչի քանակը (8 մ2/մարդ) բավարար չի գոյություն ունեցող բնակչության համար (մեկ մարդու նորմը 10 մ2/մարդ):

Այսպիսով, նախագծով մթնոլորտային օդն աղտոտվածությունից պահպանելու նպատակով նախատեսված է.

- Արդյունաբերական օբյեկտների վերագործարկում և նորմերի կառուցում միջազգային ստանդարտներին համապատասխանող, շրջակա միջավայրին նվազագույն վնաս հասցնող առաջավոր տեխնոլոգիաներով:

Մթնոլորտային օդի աղտոտվածության և աղմուկի դիսկոմֆորտի ազդեցության փոքրացման նպատակով նախատեսված է.

- Հասարակական կանաչ զանգվածների մեծացում` հասցնելով նորմատիվային չափերին, ճանապարհների, այլ օբյեկտների (գերեզմանոցներ, արդյունաբերական, ագրոարդյունաբերական օբյեկտներ) սանպահպանման գոտիների կանաչապատում (տրված է «Քաղաքի հատակագծային կառուցվածքը» ենթագլխում և համապատասխան գծագրում):

 

II-7.3. Մակերևութային և խորքային ջրերի պահպանություն

 

Սիսիան քաղաքի տարածքով (5 կմ) հոսում է Որոտան գետը, իսկ քաղաքային ամբողջ տարածքը տեղադրված է արտեզյան ավազանի վրա, որտեղ ալյուվիալ-պրոլյուվիալ նստվածքների հետ մեծ տարածում ունեն նաև դիատոմիտային կավերը, փխրուն կոնգլոմերատները, ավազները (ընդհանուր հզորությունը 250 մ): Արտեզյան ավազանի խորը հորիզոններում դիատոմիտային կավերի տեղադրման հորիզոններից հորատանցքերով հայտնաբերված են ճնշումային, բուժիչ նշանակության հանքային ջրեր (մինչև 15 լ/վրկ դեբիդով):

Հանքային ջրերն ունեն շատ բարձր ջերմաստիճան և հատուկ ուսումնասիրություններից հետո կարող են օգտագործվել նաև ջերմամատակարարման նպատակներով: Այդ ջրերը նաև ագրեսիվ են բոլոր տիպի ցեմենտների նկատմամբ:

Արտեզյան ավազանի գրունտային ջրերի հորիզոնը թույլ ճնշումային ջրերի հորիզոնի հետ կազմում է գրունտային և ճնշումային ջրերի միացյալ ջրատար հորիզոն: Գրունտային ջրերի մակարդակները տարբեր են, տատանվում են 1.0-5.0 մ սահմաններում:

Ըստ ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և համաճարակային տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի պետի նամակի, մակերևութային և խորքային ջրերը չեն աղտոտվում արդյունաբերական օբյեկտներից, որոնք հիմնականում փոքր արտադրամասեր են` առանց վնասակար հոսքերի:

Որոտան գետն աղտոտվում է հիմնականում Սիսիան քաղաքի ջրահեռացման համակարգից, որը չունի մաքրման կայան: Կոյուղատարների կեղտաջրերը, առանց մաքրման, քաղաքի հարավարևելյան մասում թափվում են գետը:

Ջրամատակարարման համակարգը սնվում է հզոր աղբյուրներից, բայց ջրամատակարարման ցանցը կարիք ունի վերակառուցման և վերազինման: Քաղաքը սնող ջրագծի մի մասն անցնում է կոնսերվացված գերեզմանոցի տարածքով, որը կարող է ջրի վարակման օջախ հանդիսանալ:

Որոտան գետի վրա, քաղաքի տարածքում ստեղծված են ջրային հայելիներ` ափերի ամրացումներով, որոնք վերջին տարիներին սանիտարական մաքրման չեն ենթարկվում և աղտոտվում են ճահճային բուսականությամբ:

Մակերևութային և խորքային ջրերն աղտոտումից պաշտպանելու նպատակով նախագծով նախատեսված է.

- Արդյունաբերական օբյեկտների վերագործարկում և նորերի տեղադրում միջազգային ստանդարտներին համապատասխանող, շրջակա միջավայրին նվազագույն վնաս հասցնող առաջավոր տեխնոլոգիաներով:

- Կոյուղու մաքրման կայանի կառուցում քաղաքի հարավարևելյան հատվածում միջազգային ստանդարտներին համապատասխանող տեխնոլոգիաներով` իրականացնելով կեղտաջրերի եռաստիճան մաքրումը (մեխանիկական, ֆիզիկական-քիմիական, կենսաբանական) հետագա խորը մաքրումով:

- Կոյուղու ցանցի վերանորոգում, վերազինում, քաղաքի լրիվ կոյուղացում:

- Ջրամատակարարման ցանցի վերանորոգում, վերազինում, որպես վթարների կանխման առաջնահերթ միջոցառում ճնշման կարգավորիչների տեղադրում ջրատարների վրա:

- Գերեզմանոցի տարածքով անցնող ջրագծի շրջանցում (շրջանցման նախագիծը մշակված է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից և ներառված է նախագծում):

- Ջրի որակի վերահսկման նպատակով բակտերիալոգիական և քիմիական լաբորատորիաների կառուցում և վերակառուցում, նոր տիպի քլորակայանների տեղադրում:

- Ջրամատակարարման, ջրահեռացման տվյալների բազայի ստեղծում:

 

II-7.4. Տարածքային և հողային ռեսուրսների պահպանություն

 

II-7.4.1. Տարածքային ռեսուրսների պահպանություն

 

Սիսիան քաղաքը տեղադրված է Որոտան գետի միջին հոսանքի լայնացած գետահովտում` շրջապատված ցածր, լայնակի ձգվող կիրճերով կտրտված լեռնաճյուղերով, որոնք հիմնականում ծածկված են անտառտնտեսության հողերով:

Տարածքի էկոլոգիական հավասարակշռության պահպանման, ինչպես նաև տարաբնակեցման համակարգի անհավասարակշռության աստիճանական վերացման նպատակով քաղաքի համար սահմանված է տարածքային աճի սահմանափակման ռեժիմ` ներքաղաքային տարածքային ռեզերվների օգտագործմամբ (Որոտան գետի աջափնյա և ձախափնյա չկառուցապատված տարածքները), կառուցապատված տարածքների ինտենսիվացումով:

Բնակելի բոլոր թաղամասերի համար ընտրված են բնակչության և կառուցապատման նորմերին համապատասխան խտություններ, մշակված են ինժեներական նախապատրաստման միջոցառումներ` տարածքների կայունությունն ապահովելու նպատակով:

 

II-7.4.2. Հողաբուսական ծածկույթի պահպանություն

 

Որոտան գետի գետահովիտը, որտեղ տեղադրված է Սիսիան քաղաքը, գտնվում է լեռնատափաստանային գոտում: Գետահովիտը ներկայացված է ալյուվիալ բերվածքային հողերով` փարթամ մարգագետնային բուսականությամբ, որոնք հիմնականում կուլտուրականացված են և օգտագործվում են հացահատիկային կուլտուրաների մշակության, ինչպես նաև խոտհարքների համար: Գետահովտի լանջերը ներկայացված են բաց շագանակագույն հողերով` ծածկված չոր տափաստանային, ինչպես նաև կիսաանապատային բուսականությամբ (օշինդր, ճմավոր սիզախոտ):

Այդ լանջերը հիմնականում անտառտնտեսության հողերն են, որոնց մեծ մասը քարքարոտ են` ծածկված ցածր թփուտներով (շիբլյակի բուսական խմբակցությունը): Անտառապատ տարածքներում աճում են հացենի, թեղի, կաղնի սոճի, ճապկի:

Սիսիան քաղաքում առանձնատնային կառուցապատման տնամերձ հողամասերը օգտագործվում են որպես այգիներ և բանջարանոցներ:

● Սիսիան քաղաքի հողածածկույթին վնաս են հասցնում Որոտանի գոգավորությունը շրջափակող լանջերից իջնող հեղեղատների հեղեղաբեր ելքերը և քաղաքի արևմտյան ծայրամասում գտնվող սողանքները: Սույն նախագծով մշակված են հակահեղեղային, հակասողանքային միջոցառումներ (տրված է I-3.2.1.5. ենթագլխում):

● Հողածածկույթին վնաս են հասցնում նաև կենցաղային կոշտ թափոնները: Սիսիան քաղաքի աղբավայրը գտնվում է Ույծի համայնքում:

Աղբավայրում չի կատարվում աղբի տեսակավորում և վնասազերծում, միայն աղբը ծածկվում է հողաշերտով և տոփանվում:

Սույն նախագծով աղբամշակման պահանջը հաշվարկված է ըստ գործող նորմերի (ЦНиП 2.07.01-89) գոյություն ունեցող (16.8 հազար) և հեռանկարային (30.0 հազար) բնակչության համար:

 

 

 աղ. N Հ-8

Կենցաղային կոշտ թափոններ Կենցաղային աղբը 1 մարդ/տարի հաշվարկով (կգ) 16.8 հազ. բնակչի համար (հազ. տոննա/տարի) 30.0 հազ. բնակչի համար (հազ. տոննա/տարի)
Քաղաքում ընդհանուր քանակը հասարակական շենքերի հաշվառումով 200-250 4.2 7.5

 

Նախատեսվում է որպես առաջնահերթ միջոցառում` գործող աղբավայրը համապատասխանեցնել սանպահպանման նորմերին (ընդարձակել, ցանկապատել, հողածածկել և վարակազերծել):

● Հողային ծածկույթը, ինչպես նաև մակերևութային և ստորերկրյա ջրերն աղտոտվում են նաև տնամերձ և սեփակնաշնորհված հողամասերում, որտեղ անկանոն և չկառավարվող է դարձել հանքային, պարարտանյութերի, թունաքիմիկատների օգտագործումը մանր հողակտորների պայմաններում:

Նախագծով նախատեսվում է պարարտանյութերի, թունաքիմիկատների կենտրոնացում համայնքի ենթակայության տակ` համապատասխան տեխնոլոգիաներով պահեստների կառուցումով, ինչպես նաև մասնագիտական մակարդակով պարարտանյութերի և թունաքիմիկատների չափաբաժինների որոշում, որը հնարավոր է փոքր և միջին ֆերմերային տնտեսությունների կայացումով:

● Հողային ծածկույթի, ինչպես նաև մակերևութային և խորքային ջրերի աղտոտման աղբյուր են հանդիսանում գերեզմանոցները: Քաղաքի արևմտյան մասում գտնվող գերեզմանոցի սանպահպանման գոտում գտնվում են կառուցապատված տարածքներ և տնամերձ հողամասեր, իսկ հյուսիսարևելյան մասում գտնվող գերեզմանոցի սանպահպանման գոտին չի հասնում կառուցապատված տարածքներին: Երկու գերեզմանոցներն էլ ունեն ռեզերվային տարածքներ` ապահովված սանպահպանման գոտիներով:

Որպես առաջնահերթ միջոցառում նախատեսված է գերեզմանոցները (գործող և կոնսերվացված) ցանկապատել և ցանկապատի երկարությամբ կանաչապատել:

● Հողերի աղտոտման տեսակետից առավել վտանգավոր է ավտոմոբիլային տրանսպորտի գործունեությունը, որը հիմնականում պոլիքլորացված արոմատիկ ածխաջրածինների (ՊԱԱ) աղբյուր է: Արտանետումների քանակը Սիսիան քաղաքում կազմում է. ածխածնի մոնօքսիդ (CO) - 126 տ, ազոտի օքսիդներ (NOx)-5.1 տ, ածխաջրածիններ (Cm Hn) - 12.8 տ, կոշտ նյութեր - 0.14 տ:

Ավտոտրանսպորտից հողերի աղտոտման ազդեցությունը փոքրացնելու համար նախատեսված է ճանապարհների և փողոցների սանպահպանման գոտիների կանաչապատում և հասարակական կանաչի մեծացում` հասցնելով գործող նորմերին:

● Այսպիսով, հողաբուսական ծածկույթն աղտոտումից, դեգրադացումից պաշտպանելու նպատակով սույն նախագծով նախատեսված է.

- հակահեղեղային, հակասողանքային միջոցառումներ,

- գործող աղբավայրի տարածքում ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած, միջազգային ստանդարտներին համապատասխանող աղբամշակման գործարանի կառուցում (փոքր մոդուլներով),

- հասարակական կանաչ տարածքների համապատասխանեցում գործող նորմերին,

- տարբեր օբյեկտների (արդյունաբերական, ագրոարդյունաբերական օբյեկտներ, պահեստներ, գերեզմանոցներ, աղբավայր, ճանապարհներ, փողոցներ) սանպահպանման գոտիների սահմանում և կանաչապատում,

- փոքր և միջին չափի ֆերմերային տնտեսությունների ստեղծում` ագրոտեխնիկական, ագրոմելիորատիվ միջոցառումների իրականացման հնարավորությունների ստեղծումով,

- անտառտնտեսության հողերում անտառածածկ տարածքների մեծացում:

 

II-7.5. Պատմամշակութային հուշարձանների պահպանություն

 

Սիսիան քաղաքի դիրքը Երևան-Սիսիան-Գորիս-Կապան-Մեղրի, դեպի Արցախ ճյուղավորությամբ միջպետական ճանապարհի վրա, Սիսիանի տարածաշրջանի, ինչպես նաև բուն քաղաքի և շրջակայքի բազմաթիվ պատմամշակութային հուշարձանների առկայությունը, տարածաշրջանի համայնքների գոյություն ունեցող և նախագծվող կապերը Սիսիանի հետ հնարավորություն են տալիս քաղաքը դիտարկելու որպես հենակետային բնակավայր պատմամշակութային հուշարձանների վերահսկողությունը և տուրիստական երթուղիների կազմակերպումն իրականացնելու համար: Պատմամշակութային հուշարձաններն ընդգրկված են Սիսիանի սույն նախագծով նախատեսված ռեկրեացիոն ենթագոտում: (Հուշարձանների անվանացանկը և բնութագրերը տրված են «Տարածքի համալիր գնահատականը» ենթագլխում):

Սույն նախագծով «Պատմամշակութային հուշարձաններ» գծագրի վրա (ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերով նախարարության տվյալներով) տրված են.

- հուշարձանների բուն տարածքները, որտեղ արգելվում են ցանկացած շինարարական կամ այլ բնույթի աշխատանքներ,

- հուշարձանների խմբային պահպանման գոտիները,

- մշակութային շերտի պահպանման գոտիները (պեղման գոտիներ),

- պոտենցիալ պեղման գոտիները:

Վերջին երեք գոտիներում յուրաքանչյուր շինարարական աշխատանքներ կարելի է սկսել միայն պեղումների ավարտից հետո:

Նախագծով պահպանված են վերը նշված բոլոր գոտիների սահմանված ռեժիմները:

 

II-8. Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ

 

Ներածություն

 

Քաղաքի տարածքի ինժեներաերկրաբանական նախապատրաստումը, տարերային և տեխնածին վտանգավոր երևույթներից պաշտպանությունը, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության ինժեներատեխնիկական միջոցառումների իրականացումը նպատակաուղղված են բնակավայրի տարածքում անվտանգ, բարենպաստ, կայուն կենսամիջավայրի ձևավորման ապահովմանը:

Քաղաքացիական պաշտպանության կարևորագույն միջոցառումներից է բնակչության պատսպարումը ապաստարաններում, որոնք ներկայումս քաղաքի տարածքում բացակայում են: Գլխավոր հատակագծում ներկայացված ապաստարանների անհրաժեշտ ծավալները հաշվի առնելով պետք է ստեղծվեն ապաստարաններ, դրանք պահվեն պատրաստ վիճակում և օգտագործվեն առաջին իսկ անհրաժեշտության դեպքում:

Քաղաքի գլխավոր հատակագծում քաղաքացիական պաշտպանության հարցերին լուծումներ տալու համար հիմք են հանդիսացել «Քաղաքացիական պաշտպանության ինժեներատեխնիկական միջոցառումների նախագծման «Гражданстрой»-ի ВСН ГО -38-82 և ВСН ГО -38-83 հրահանգները»:

 

Ընդհանուր բնութագիրը

 

Սիսիան քաղաքը գտնվում է Երևան-Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղուց 6կմ հարավ, Երևանից 217 կմ հեռավորության վրա:

Քաղաքի տնտեսական զարգացումը կտրուկ փոխվել է 1960 թվականից, Որոտանի ՀԷԿ-երի կասկադի շինարարության կապակցությամբ:

Ստեղծվել են արդյունաբերական և շինարարական իրերի կոմբինատներ, որոնք ներկայումս հիմնականում չեն գործում:

Սիսիանում գործում են 4 հանրակրթական միջնակարգ, երաժշտական, կերպարվեստի և սպորտային դպրոցներ:

 

Տարերային վտանգավոր երևույթները

 

Սիսիան քաղաքը տեղավորված է Որոտան գետի երկու ափերին, ծովի մակերևույթից 1600մետր բարձրության վրա: Ըստ հանրապետության տարածքում ներկայումս գործող սեյսմակայուն շինարարական նորմատիվ փաստաթղթերի /ՀՀՇՆ II –20306/ քաղաքի տարածքը գտնվում է սեյսմիկ շրջանացման քարտեզի երկրորդ գոտում, որտեղ գրունտների հնարավոր հորիզոնական առավելագույն արագացումները կազմում են 0,3g, իսկ ինտենսիվությունը 8-9 բալ:

Քաղաքի տարածքին բնորոշ են տեղումների հետևանքով մակերեսային ողողումները, գետերի գարնանային հորդացումները և հեղեղները:
 

Տեխնածին վտանգավոր երևույթները

 

Սիսիան քաղաքում քիմիական վտնագավոր օբյեկտներ չկան:

Քաղաքում տեխնածին արտակարգ իրավիճակների օջախներ են համարվում՝

- կոմունալ և կենցաղային գազատարները, որոնք կարող են հրդեհների և պայթյունների պատճառ դառնալ,

- քաղաքի խմելու ջրագծերը, էներգամատակարարման և կոյուղագծերը, որոնք կարող են բնակչության համար համաճարակներ առաջացնել,

- կամուրջները, որոնք վթարների պատճառ կարող են հանդիսանալ,

- Սպանդարյանի և Անգեղակոթի ջրամբարները, որոնց պատվարների փլուզման հետևանքով կարող են ջրածածկվել քաղաքի տարբեր տարածքները:

Տեխնածին արտակարգ իրավիճակներից խուսափելու համար անհարժեշտ է՝

- քաղաքի համար կառուցել կենցաղային կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայան և ապահովել դրա արդյունավետ աշխատանքը.

- ապահովել քաղաքի կոմունալ, կենցաղային գազատարների, խմելու ջրագծերի կոյուղագծերի, կամուրջների, էնեգամատակարարման գծերի, ճանապարհների անխափան աշխատանքը՝ ժամանակին կատարելով դրանց պլանային նախազգուշական վերանորոգման պրոֆիլակտիկ աշխատանքները.

- բենզագազալիցքավորման կայանները տեղակայել գոյություն ունեցող նորմերի համաձայն.

- արտակարգ իրավիճակներում քաղաքի բնակչության նվազագույն կարիքները բավարարելու նպատակով ստեղծել խմելու ջրի պահուստային պաշարներ.

- արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությունն իրականացնելու նպատակով կառուցել և կահավորել ապաստարաններ.

- բարձրացնել էլեկտրաէներգետիկ համակարգերի հուսալիությունը՝ բացառելով բնակչության էլեկտրամատակարարման երկարատև անջատումները.

- բնակարանների գազով տաքացման համար օգտագործել վառարաններ, որոնք ունեն գազի այրման արգասիքների երաշխավորված հեռացման հնարավորություն.

- ապահովել Սպանդարյանի և Անգեղակոթի ջրամբարների անվտանգ շահագործումը:

 

Նախագծի հիմնական դրույթները

 

- Քաղաքի գոյություն ունեցող բնակչության թվաքանակը՝ 16,8 հազար (հեռանկարայինը` 30.0 հազ.),

- հարկայնությունը` 1-5 հարկ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքը գտնվում է սեյսմիկ վտանգի գոտում, նախատեսվում են վտանգավոր օբյեկտների, բնակելի շենքերի և բնակչության կենսապահովման օբյեկտների պաշտպանությանն ուղղված միջոցառումներ:

- Արտակարգ իրավիճակներում քաղաքի տարածքի ռացիոնալ օգտագործման և կենսագործունեության կայունության բարձրացման համար նախագծում նախատեսված է տարբեր ֆունկցիոնալ գոտիների և համայնքի տրանսպորտային ցանցի մանրամասն լուծումներ:

- Մայրուղիների և փողոցների նախագծային լայնությունը կարմիր գծերում, ընդունված է նվազագույնը 12.0մ, որպեսզի շենքերի և կառույցների փլուզման դեպքում ապահովվի փրկարարական ստորաբաժանումների մոտեցումը:

- Ինժեներական հաղորդակցության ուղիների նախագծման հիմքում դրված է քաղաքի կենսագործունեության հուսալի ապահովումը, ինչպես խաղաղ, այնպես էլ արտակարգ իրավիճակներում:

- Ջրամատակարարման համակարգը կենտրոնացված է, համատեղված է խմելու և հակահրդեհային ծախսերը մեկ ջրատարով:

- Նախատեսվում է քաղաքի ռադիոֆիկացում և հեռախոսաֆիկացում:

 

Քաղաքի հակաճառագայթային թաքստոցները

 

 

 աղ. N Հ-9

Հ/Հ Տեղակայման վայրը Կարգը Մարդկանց թիվը Տեխնիկական վիճակը Ծանոթություն
1 Թիվ 1 դպրոց IV 1000 բավարար Տվյալները առ 1 հունվարի 2004թ.
2 Սննդի կոմբինատ IV 300 բավարար
3 Հացի կոմբինատ IV 100 բավարար
4 Տրիկոտաժի ֆաբրիկա IV 1500 բավարար
5 Բուժտեխ. գործարան IV 1200 բավարար
6 Բնակելի շենք IV 1000 բավարար
7 Բնակելի շենք IV 600 բավարար
8 Բնակելի շենք IV 960 բավարար

 

Սիսիան քաղաքում ապաստարանները ներկայումս բացակայում են: Անհրաժեշտ է ապաստարաններ նախատեսել ըստ հաշվարկի` կենտրոնացված և մասնավոր սեկտորում:

 

Քաղաքի բնակչության պատսպարումը

 

Արտակարգ իրավիճակներում բնակչության պատսպարումը պետք է իրականացվի հետևյալ պաշտպանական կառույցներում`

- ստորգետնյա հատուկ շինություններում` ապաստարաններում, նկուղներում, կիսանկուղներում, խորացված տարածքներում.

- բնակելի ֆոնդի տարածքներում` առաջին հարկի տարածքներ` հարմարեցված որպես ապաստարաններ:

Բնակչության պատսպարման համալիր միջոցառումներն ընդգրկում են`

- պաշտպանական կառույցների վաղօրոք կառուցումը.

- պաշտպանական կառույցների պահպանումը պատրաստի վիճակում.

- պաշտպանական կառույցների նպատակային օգտագործման կազմակերպումը.

- արագ կառուցվող ապաստարանների շինարարության կազմակերպումն ու ապահովումը պատերազմի սպառնալիքի ժամանակ:

Արտակարգ իրավիճակներում քաղաքի կենսագործունեությունն ապահովող ձեռնարկությունների ապաստարաններում պատսպարվում են նշված ձեռնարկությունների աշխատակիցները:

Նկուղային և այլ խորացված տարածքներում, պատսպարման նպատակով նախատեսված շենքերի և շինությունների առաջին հարկերում, պարզագույն թաքստոցներում պատսպարվում է մնացած բնակչությունը:

 

Բնակչությանն ապաստարաններով ապահովման հաշվարկ

 

Սիսիան քաղաքի ներկայիս բնակչության թիվը կազմում է 16,8 հազար մարդ: Գլխավոր հատակագծի հաշվարկային ժամկետի համար՝ պաշտպանական համակարգերի /ապաստարանների/ հաշվարկներում բնակչության թիվը վերցվում է 30,0 հազար մարդ:

 

Բնակչությանն ապաստարաններով ապահովման հաշվարկ

 

 

 աղ. N Հ-10

N Բնակչության  խմբեր Ներկա ժամանակահատվածում Հաշվարկային ժամկետում
Թվաքանակը (հազ. մարդ) Ենթակա են պատսպարման (հազ. մարդ) Թվաքանակը (հազ. մարդ) Ենթակա են պատսպարման (հազ. մարդ)
1 2 3 4 5 6
 1. Աշխատավայրում գտնվող բնակիչներ 4,3 3,6 9,7 8,0
 2. Տանը գտնվող չաշխատող բնակիչներ 7,1 6,5 9,1 8,3
 3. Ուսման վայրում գտնվող ուսանողներ, դպրոցականներ, նախադպրոցական երեխաներ 3,2 3,0 6,2 5,8
 4. Տնային պայմաններում գտնվող ուսանողներ, դպրոցականներ, նախադպրոցական երեխաներ 2,2 2,2 5,0 4,9
Ընդամենը 16,8 15,3 30,0 27,0  

 

Ապաստարանների ընդհանուր մակերեսների հաշվարկ` ըստ խմբերի

 

 

 աղ. N Հ-11

N Բնակչության խմբեր Ներկա ժամանակահատվածում Հաշվարկային ժամկետում
Բնակչության թվաքանակը Ապաստարանների անհրաժեշտ մակերեսը, մ2 Բնակչության թվաքանակը Ապաստարանների անհրաժեշտ մակերեսը, մ2
1 2 3 4 5 6
  Նախադպրոցական տարիքի երեխաներ` իրենց խնամակալների հետ 4800 5760 9800 11760
  Քաղաքի մնացած բնակչությունը 12000 9000 20200 15150
Ընդամենը 16800 14760 30000 26910  

 

Ծանոթագրություն.

- Անհրաժեշտ ծավալով ապաստարանների ընդհանուր մակերեսը հաշվարկվել է գործող նորմերի համաձայն: Նախատեսվող մակերեսների չափերում հաշվի են առնվել նաև սանիտարական, պահեստային և այլնի համար նախատեսվող անհրաժեշտ օժանդակ մակերեսները:

 

Բնակչության իրազեկումը և տեղեկացումը

 

Պաշտպանական կառույցներում բնակչության պատսպարումը տեղի է ունենում քաղաքացիական պաշտպանության ազդանշաններով`

- շչակի անընդհատ հնչեցման դեպքում («Օդային տագնապ» ազդանշան) բնակչությունն անմիջապես պատսպարվում է պաշտպանական կառույցներում.

- շչակի անընդհատ հնչեցման դեպքում («Ուշադրություն բոլորին» ազդանշան) բնակչությունը պարտավոր է միացնել հեռուստացույցները և ռադիոընդունիչները, որոնցով փրկարարական պետական մարմինների կողմից տրվում են հաղորդագրություններ տեղանքի քիմիական կամ ճառագայթային վարակի սպառնալիքի կամ դրանց առաջացման և բնակչության գործողությունների մասին ու գործում` համաձայն այդ հաղորդագրությունների:

Ստանալով համապատասխան ազդանշան` պաշտպանական կառույցներն սպասարկող խմբերի և օղակների անձնակազմերը բերվում են պատրաստականության և ժամանելով իրենց աշխատատեղերը, պաշտպանական կառույցները պատրաստում են պատսպարվողների ընդունման համար: Պետական կառավարման տարածքային, տեղական ինքնակառավարման մարմիններն արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության մարմինների հետ համատեղ կազմակերպում են բնակչության պատսպարման համալիր միջոցառումներ:

Պաշտպանական կառույցներում բնակչության պատսպարումն իրականացվում է նախապես մշակված և հաստատված պլանների համաձայն:

Աշխատանքային հերթափոխի աշխատողներն ու ծառայողներն օբյեկտների համապատասխան պաշտոնատար անձանց ղեկավարությամբ զբաղեցնում են պաշտպանական կառույցները` համաձայն օբյեկտի արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության պետի կողմից նախապես մշակված պլանների, իսկ անհատական բնակարաններում ապրողները՝ իրենց հարմարեցված նկուղները և այլ շինությունները:

 

Բնակչության տարահանումը

 

Քաղաքի վրա հակառակորդի անմիջական հարձակման դեպքում բնակչության լրիվ տարահանում չի պլանավորվում: Բնակչության հրատապ վերաբնակեցումը քաղաքի առանձին տարածքներից հնարավոր է հակառակորդի կողմից հարձակման ժամանակակից միջոցների օգտագործման դեպքում, որի ընթացքում կարող են առաջանալ քիմիական, ճառագայթային, մանրէաբանական վարակի օջախներ:

Տարերային աղետներից բնակչության համար առավել մեծ վտանգ են ներկայացնում երկրաշարժերը, որոնց դեպքում որպես պաշտպանության հիմնական ձև հանդիսանում է բնակչության տարահանումը անվտանգ վայրեր:

Աղետից հետո իրականացվում է այն շենքերի բնակիչների տարահանումը, որոնցում բնակվել հնարավոր չէ:

Տեխնածին աղետների դեպքում պաշտպանական հիմնական ձևը բոլոր միջոցներով բնակչության դուրս բերումն է, տարահանումը վարակման օջախից քամու հակառակ ուղղությամբ:

Ներկայումս Սիսիան քաղաքի բնակչության տարահանման պլանը մշակման ընթացքի մեջ է և վերջնական որոշված չեն տարահանման ուղիներն ու բնակավայրերը, որոնք քաղաքից պետք է ունենան առնվազն 20 կմ հեռավորություն: Հարցի լուծման համար պետք է հաշվի առնվեն տարահանման հետևյալ ձևերն ու միջոցները`

- քաղաքի բնակչությունը կարող է տարահանվել հետիոտն շարասյուներով կամ տրանսպորտային միջոցներով` ավտոշարասյուներով.

- առանձին դեպքերում տարահանման համար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող են տրամադրվել նաև օդային տրանսպորտային միջոցներ:

 

Արտակարգ իրավիճակների դեպքում քաղաքի կառավարման կազմակերպումը

 

Աղետի սպառնալիքի կամ առաջացման վտանգի դեպքում կառավարումն իրականացվում է քաղաքի կառավարման կետից (քաղաքապետի աշխատասենյակ) և Սյունիքի մարզային փրկարարական վարչությունից:

Օպերատիվ խումբը ժ+45 րոպեի ընթացքում զբաղեցնում է հիմնական կառավարման կետը և ժ+60 րոպեի ընթացքում կազմակերպում է շուրջօրյա հերթապահություն:

Մարզային փրկարարական վարչության անձնակազմը ժ+45 րոպեի ընթացքում ժամանում է և ժ+60 րոպեի ընթացքում կազմակերպում է շուրջօրյա հերթապահություն և անհրաժեշտ փրկարարական աշխատանքներ:

Աղետի սպառնալիքի կամ առաջացման դեպքում կառավարումը կազմակերպվում է Սյունիքի մարզպետի կողմից և իրականացվում է կառավարման հիմնական կետից: Անհրաժեշտության դեպքում կառավարումն իրականացվում է պահեստային կամ շարժական կառավարման կետերից:

 

Անհատական պաշտպանության միջոցների (ԱՊՄ) պահանջվող քանակի հաշվարկ` ըստ տարիքային խմբերի

 

 

 աղ. N Հ-12

Հ/Հ Բնակչության թվաքանակը` ըստ տարիքային խմբերի Ընդամենը (մարդ) Պահանջվող ԱՊՄ-ի քանակը (հատ) և մակնիշը  
      Քանակը գումարած 10% պահուստ Մակնիշը
1 0-2 տարեկան 750 825 Մ.Հ
2 3-14 տարեկան 3750 4125 թկ-5 թկ-7 (մանկական)
3 15-18 տարեկան և ավելի 12300 13530 թկ-5, թկ-7
  Ընդամենը 16800 18480  

 

- Բնակչությանը ԱՊՄ բաշխումը, համաձայն ՀՀ կառավարության 25.10.2000թ. թիվ 679 որոշման` իրականացվում է երկրորդ հերթին: Բաշխումն իրականացվում է ՀՀ կառավարության որոշմամբ, իսկ կազմակերպություններում` տվյալ կազմակերպության ղեկավարի որոշմամբ:

 

II-9. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները*

 

Ցուցանիշները Չափման միավորը Գոյություն ունեցող Հեռանկարային

1

2 3 4
Տարածքը      
Համայնքի վարչական սահմաններում ընդգրկված հողերի ընդհանուր մակերեսը հա 3319.85 3319.95
ընդամենը, այդ թվում՝      
Բնակավայրի հողեր, որից` հա 703.27 759.15
բնակելի կառուցապատման -"- 314.28 389.62
հասարակական կառուցապատման -"- 33.47 53.47
խառը կառուցապատման -"- 1.44 26.44
Ընդհանուր օգտագործման հողեր, որից` -"- 104.04 104.4
ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքներ -"- 14.47 39.0
այլ հողեր -"- 250.04 185.22
Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր -"- 52.02 54.02
Արդյունաբերական օբյեկտների -"- 16.60 18.6
գյուղատնտեսական արտադրական օբյեկտների -"- 32.52 32.52
պահեստարանների -"- 1.14 1.14
ընդերքի օգտագործման -"- 1.76 1.76**
Էներգետիկայի, կապի, տրանսպորտի կոմունալ ենթակառուցվածքների հողեր, որից -"- 20.11 20.11
էներգետիկայի -"- 4.37 4.37
կապի -"- 0.42 0.42
տրանսպորտի -"- 9.86 9.86
կոմունալ ենթակառուցվածքների -"- 5.46 5.46
Հատուկ պահպանվող տարածքների հողեր, որից՝ -"- 85.64 85.64
առողջարարական նպատակներով նախատեսված -"- - -
հանգստի համար նախատեսված -"- 2.26 2.26
պատմական և մշակութային -"- 83.38 83.38
Հատուկ նշանակության -"- 11.86 14.68
Գյուղատնտեսական նշանակության հողեր, որից -"- 1806.93 1746.23
վարելահող -"- 913.97 853.27
բազմամյա տնկարկ -"- 16.58 16.58
խոտհարքներ -"- - -
արոտավայրեր -"- 285.68 285.68
այլ հողատեսքեր -"- 590.70 590.70
Անտառային հողեր -"- 604.23 604.23
Ջրային հողեր -"- 35.90 35.90
Պահուստային տարածքներ -"- - -
Դեմոգրաֆիական տվյալներ      
բնակչության թիվը հազ. մարդ 17.1 30.0
բնակչության խտությունը հազ. մարդ/հա 0.024 0.04
Բնակելի ֆոնդը      
Ընդհանուր բնակելի ֆոնդը, որից` հազ. մ2 197.1 600.0
Նոր բնակելի շինարարության հարաբերությունը ըստ հարկայնության % - 100
սակավահարկ % - 65
բազմահարկ % - 35
Բնակչության մշակութակենցաղային սպասարկման հիմնարկությունների համակարգը      
մանկական նախադպրոցական հիմնարկներ տեղ 465 3015
հանրակրթական դպրոցներ տեղ 4374 5710
հիվանդանոցներ մահճակալ 90 ***
պոլիկլինիկաներ հերթում հաճախում 350 ***

Տրանսպորտային սպասարկումը
Ուղևորատար հասարակական տրանսպորտի գծերի երկարությունը՝

     
Արտաքին տրանսպորտ կմ - -
Ավտոբուս, միկրոավտոբուս «-» 4.8 14.1
Ճոպանուղի «-» - -
Մայրուղային ճանապարհների և փողոցների երկարությունը (ընդամենը) կմ 8.48 19.80
Փողոցաճանապարհային ցանցի խտությունը քաղաքային կառուցապատման սահմաններում կմ/կմ2 1.20 2.80
Կամուրջներ, ուղեկամուրջներ հատ 3 5
Ինժեներական սարքավորումներ և բարեկարգում      
Ընդհանուր ջրօգտագործումը հազ.մ3/օր - 11.4
- տնտեսական-խմելու նպատակով «-» - 6.0
- արտադրական կարիքների համար «-» - 1.5
Ջրամատակարարման համակարգի գլխամասային կառույցների հզորությունը լ/վրկ 130.0 130.0
Ջրամատակարարման օգտագործման աղբյուրները «-» Շաքի, Սևաղբյուր, Մեծաղբյուր Մուխու-թուրյան
Մաքուր ջրօգտագործումը մ3/օր - 7900.0
այդ թվում` տնտեսական-խմելու նպատակով «-» - 6000.0
Կոյուղի      
Կեղտաջրերի ընդհանուր ելքը (ընդամենը), այդ թվում՝ մ3/օր - 7200.0
կենցաղային կոյուղի «-» - 6000.0
արտադրական կոյուղի «-» - 1200.0
Կոյուղու մաքրման կայանի արտադրողականությունը «-» չի գործում 7500.0
Էլեկտրամատակարարում      
Էլեկտրաէներգիայի գումարային օգտագործումը,  այդ թվում՝ հազ.կվտ ժամ/տարի 16000.0 76500.0
արտադրական օբյեկտների կարիքների համար «-» 4000.0 13000.0
կոմունալ-կենցաղային կարիքների համար «-» 12000.0 51000.0
1 մարդու կողմից տարեկան էլեկտրաէներգիայի օգտագործումը կվտ/ժամ տարի 784.0 1700.0
Էլեկտրաբեռնվածության ծածկման աղբյուրներ, հզորությունը ՄՎԱ Սիսիան 110/35/10 ԿՎ ենթ., 41.0 Սիսիան 110/35/10 ԿՎ ենթ., 41.0
Ջերմամատակարարում      
Ջերմամատակարարում   չի գործում լոկալ համակարգ
Բնակավայրի վառելիքային հաշվեկշռում գազի տեսակարար կշիռը % 70-80 100
Գազի օգտագործումը (ընդամենը), այդ թվում` հազ. մ3/տարի 3324 6250
Կոմունալ-կենցաղային կարիքների համար հազ. մ3/տարի 2225 3850
Արտադրական կարիքների համար «-» 1069 2400
Տարածքի ինժեներական նախապատրաստումը      
Հեղեղատարի երկարությունը կմ - 0.7
Հեղեղապաշտպան պատնեշներ հատ - 5
Գետափերի ամրացում և կարգավորում մ3 - 11400 մ3
Կենցաղային աղբի ծավալը հազ.տ. տարի 4.2 7.5
Շրջակա միջավայրի պահպանությունը      
Աղբի այրման և աղբավերամշակման կազմակերպություններ   աղբավայր աղբավայր
Սանիտարապաշտպանիչ գոտիներ աղտոտվածության աղբյուրներից, աղմուկի ներգործությունից (ընդամենը) հա - 44.0
այդ թվում՝ կանաչապատում հա - 14.0
Մթնոլորտային օդի աղտոտվածության մակարդակը % սահմ. թույլատ. խտ-ից (ՍԹԽ) ՍԹԽ-ից ցածր ՍԹԽ-ից ցածր
Ջրամբարների աղտոտվածության մակարդակը «-» ՍԹԽ-ից ցածր ՍԹԽ-ից ցածր***
Հողի և ընդերքի աղտոտվածության մակարդակը «-» ՍԹԽ-ից ցածր ՍԹԽ-ից ցածր
Աղմուկի ազդեցության մակարդակը դեցիբել (ԴՑԲ) 60-70 55

 

* - կիրառված են համայնքի հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին գոյություն ունեցող ցուցանիշները՝ ըստ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 01.01.06 թվականի հաշվետվության

**- տվյալները չեն լրացվում՝ հեռանկարային շահագործման ինտենսիվության կանխատեսման անհնարինության պատճառով

***- Строительные нормы и правила, Градостроительство, Планировка и застройка городскиx и сельскиx поселений СНиП 2.07.01.-89,  Москва, 1989 г.

 

Գ Լ ՈՒ Խ  III

 

ՍԻՍԻԱՆ ՔԱՂԱՔԻ ՏԱՐԱԾՔԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

Ներածություն

 

Սիսիան քաղաքի գոտևորման նախագիծը մշակվել է ըստ ՀՀ քաղաքաշինության նախարարության ՄԲ ԱՇՁԲ-06/12-1 պայմանագրի, տեխնիկական առաջադրանքի և գոտևորման կարգի պահանջների համաձայն:

Գոտևորման նախագծի հիմնորոշ սկզբունքներն են՝ 

Ø գոյություն ունեցող ճարտարապետաքաղաքաշինական ավանդույթների պահպանումը,

Ø պատմաճարտարապետական արժեք չունեցող և միջավայրի գեղագիտական ամբողջական կերպարը խաթարող կառույցների աստիճանական վերացումը,

Ø պատմամշակութային հուշարձանների պահպանման և դրանց առավել շահեկան օգտագործման ապահովումը,

Ø կազմավորված միջավայրին անհարիր խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների վերատեղաբաշխումը,

Ø տրանսպորտային-հետիոտն ակտիվության կանոնակարգումը և կարգավորումը,

Ø  բնական այգեպուրակային լանդշաֆտի վերականգնման, պահպանման և հետագա օգտագործման միջոցառումների իրականացումը,

Ø թանգարանային գործի, հուշարձանների գիտական ցուցադրման, ավանդական արհեստների արտադրության, զբոսաշրջիկների սպասարկման ու գովազդի հետ կապված հնարավորությունների խրախուսումը:

 

III-1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

III-1.1. Գոտևորման նախագծի իրավազորությունը

 

Սույն գոտևորման նախագիծը՝ հանդիսանալով քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ, ծառայում է որպես քաղաքաշինական գործունեությունը կարգավորող հիմնական իրավական միջոց, սահմանելով բնակավայրի փաստացի և հեռանկարային օգտագործման և կառուցապատման նկատմամբ պարտադիր պահանջները՝ բարենպաստ կենսամիջավայրի ձևավորման նպատակով։

Գոտևորման նախագծով սահմանված յուրաքանչյուր գոտու համար անհրաժեշտ է մշակել միասնական կառուցապատման նախագիծ: Համապատասխան ընթացակարգով հաստատվելուց հետո, նախագիծը դառնում է գոտևորման նախագծի անբաժանելի մասը և կատարում է նրա բոլոր գործառույթները: Ընդ որում, հաստատվելուց հետո կառուցապատման նախագծի բոլոր դրույթները դառնում են առաջնային՝ տվյալ գոտու համար գոտևորման նախագծի նախանշումների նկատմամբ:

 

III-1.2. Գոտևորման նախագծի հիմնական նպատակները

 

Ø Հասարակության առողջության, անվտանգության, և բարեկեցության ապահովումը քաղաքաշինական գործունեության, հողհատկացման և կառուցապատման գործընթացների կարգավորման և համակարգման միջոցով։

Ø Քաղաքի զարգացման ընթացքում առողջ և գրավիչ միջավայրի ձևավորման ապահովումը։

Ø Հողօգտագործման տեսակների դասակարգումն ըստ դրանց նպատակային օգտագործման։

Ø Շրջակա միջավայրի և պատմամշակութային արժեքների պահպանումը։

Ø Քաղաքի կազմավորված, պատմաճարտարապետական արժեք ներկայացնող հատվածների վերակառուցման և վերանորոգման խրախուսումը՝ միջավայրի առանձնահատուկ ճարտարապետական կերպարի պահպանմամբ։

Ø Կազմավորված քաղաքաշինական միջավայրին համապատասխան գեղագիտական քաղաքականության ապահովումը՝ ժամանակակից դինամիկ զարգացման պահանջների հաշվառումով:

 

III-1.3. Գոտևորման նախագծի կիրառման բնագավառը

 

Գոտևորման նախագծի դրույթները, պահանջները և նորմերը պարտադիր են՝

Ø Քաղաքի տարածքում կատարվող վերակառուցողական, շինարարական, վերականգնողական, վերանորոգման, բարեկարգման, կանաչապատման աշխատանքների, ինչպես նաև հողերի և առանձին օբյեկտների նպատակային օգտագործմանը և շահագործմանը վերագրվող պահանջները գործնականում իրականացնելու և պահպանելու համար:

Ø Գոտևորման նախագծի դրույթները, պահանջները և նորմերը կարգավորում են նաև շենքերի և շինությունների ներսում կատարվող գործունեության այն հետևանքները, որոնք ազդում են շրջակա միջավայրի բնականոն վիճակի վրա, այն է՝ աղմուկին, վնասակար արտանետումներին, տրանսպորտային և հետիոտն հոսքերի մեծ զանգվածներ առաջացնող գործունեության տարբեր տեսակներին վերաբերող հատուկ պահանջների սահմանումը և այլն:

Ø Գոտևորման նախագծի դրույթները, պահանջները և նորմերը պարտադիր են նաև կառուցապատման և հողամասերի օգտագործման ինտենսիվության, շենքերի և շինությունների հարկայնության, դրանց արտաքին ճակատների ձևավորման, հարդարանքի, գովազդների, ցուցանակների, փոքր ճարտարապետական ձևերի տեղադրման համար:

 

III-1.4. Գոտևորման համակարգի կառուցվածքը

 

Գոտևորման նախագիծը հիմնվում է «ընդունված գոտի-թույլատրելի օգտագործման ձև» սկզբունքի վրա: Նախագծում, ըստ առանձին գոտիների, սահմանվում են հողօգտագործման և կառուցապատման թույլատրելի օգտագործման տեսակները, որոնց համապատասխանող քաղաքաշինական գործունեության իրականացման համար լրացուցիչ պահանջներ, քննարկումներ, համաձայնեցումներ չեն նախատեսվում։ Սահմանվել են թույլտվության հետևյալ ձևերը՝

 

Ø թույլատրվում է,

 

Ø չի թույլատրվում:

 

Պահանջները տարբերակվում են մեկից մյուս գոտի անցնելիս, բայց հաստատուն են յուրաքանչյուր գոտու ներսում:

 

III-1.5. Գոտևորման նախագծի իրավական հիմքերն են

 

Ø Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը

Ø  ՀՀ բնակավայրերի հատակագծման և կառուցապատման նորմերը,

Ø Սիսիան քաղաքի գլխավոր հատակագիծը,

Ø ՀՀ գործող օրենքները և ենթաօրենսդրական ակտերը։

 

III-1.6. Գոտևորման նախագծի կապը գլխավոր հատակագծի հետ

 

Գոտևորման նախագիծը քաղաքի գլխավոր հատակագծի իրագործման հիմնական ծրագրային քաղաքաշինական փաստաթուղթն է: Այն անմիջականորեն կապված և համաձայնեցված է քաղաքի գլխավոր հատակագծում նախանշված գաղափարների, զարգացման ուղղությունների, բոլոր տեսակի հողերի նպատակային օգտագործման, կառուցապատման ինտեսիվության և բնակչության տեղաբաշխման իրականացման գործընթացի հետ:

Նախագծում հաշվի են առնված նաև հողօգտագործման սխեմայում ներառված դրույթները։

 

III-2. ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ

 

III-2.1. Սահմաններ

 

Նախագծվող տարածքի սահմանները համապատասխանում են գլխավոր հատակագծում առանձնացված գոտևորման տարածքի սահմաններին։ Տարածքի ընդհանուր մակերեսը 50 հա:

 

Գոտևորման շրջանների (գոտիների) սահմանները

 

Նախագծվող գոտևորման շրջանների (գոտիների) սահմանները որոշվում են հետևյալ կերպ՝

Ø Եթե գոտևորման շրջանի սահմանը համընկնում է հողամասի սահմանի հետ, ապա այդ հողամասի սահմանը համարվում է գոտևորման շրջանի սահմանը,

Ø Եթե գոտևորման շրջանի սահմանը անցնում է փողոցով, ճեմուղով, երկաթգծի ուղիներով, գետով կամ այլ գծային ծրագիծ ունեցող տարածքային միավորներով, ապա գոտևորման շրջանի սահման է համարվում դրանց առանցքային գիծը,

Ø Եթե գոտևորման շրջանի սահմանը անցնում և կիսում է ինչ-որ մի առանձին տիրույթ, ապա գոտևորման շրջանի սահմանը որոշվում է գծագրում բերված համապատասխան եզրագծով, կամ հեռավորության նշումով։

 

III-2.2. Կլիմայական պայմաններ

 

Նախագծվող տարածքը գտնվում է շինարարակլիմայական ցուրտ գոտում (հունվարի միջին ջերմաստիճանը՝ -50 C մինչև - 120 C, հուլիսինը՝ 160 C և ցածր, հարաբերական խոնավությունը ձմռանը՝ 70%, ամռանը՝ 45-60%, քամու ռեժիմը՝ ամռանը՝ 3-6 մ/վրկ, ձմռանը՝ 5-7 մ/վրկ):

 

III-2.3. Հողածածկույթ

 

Նախագծվող տարածքի հողածածկույթը բարենպաստ է կանաչապատման համար:

 

III-2.4. Ինժեներաերկրաբանական պայմաններ

 

Գոտևորվող տարածքի կենտրոնական հատվածում դիտվում է գրունտային ջրերի բարձր մակարդակ (1-3 մ), մակերևութային հոսք (առաջարկված են պաշտպանության միջոցառումներ՝ ափերի ամրացումներ)։

 

III-2.5. Սեյսմատեկտոնական պայմաններ

 

Ըստ սեյսմավտանգավորության աստիճանի գոտևորման տարածքում գրունտների հաշվարկված սեյսմիկ արագացումները տատանվում են 0.35-0.40 g (որը համապատասխանում է 8.5-9.0 բալի)։

 

II-2.6. Ինժեներական ենթակառուցվածքներ

 

Ջրամատակարարում

 

Սիսիան քաղաքի ջրամատակարարման վիճակն անբավարար է՝ ցանցի տեխնիկական անբարեկարգ վիճակի պատճառով։ Լրիվ չի իրականացված ջրամատակարարման գոտևորումը։ Անհրաժեշտ է իրականացնել ջրամատակարարման օղակային ցանցերի լրիվ վերակառուցում՝ ապահովելու ինչպես գոյություն ունեցող, այնպես էլ նախատեսվող տարածքների ջրամատակարարման վիճակը։

 

Կոյուղացում

 

Ներկայումս քաղաքը կոյուղացված է 80 %-ով:

Կոյուղատար ցանցը կառուցվել է երկար տարիներ առաջ, տեխնիկական վիճակը խիստ անբավարար է, որոշ հատվածներ չեն գործում, կոյուղու մաքրման կայանի բացակայության պատճառով կեղտաջրերը լցվում են գետը, ստեղծելով հակասանիտարական վիճակ։ Կոյուղու ցանցը ենթակա է հիմնովին վերակառուցման: Նախատեսված է նոր մաքրման կայան հարևան համայնքի տարածքում՝ համայնքների փոխադարձ համաձայնությամբ։

 

Էներգամատակարարում

 

Էլեկտրամատակարարում

 

Քաղաքի էլեկտրամատակարարումն իրականացնում է ՀՀ «Հարավային» էներգացանց համակարգի «Սիսիան» էլեկտրական ցանցեր մասնաճյուղի կողմից։ Էլեկտրամատակարարման աղբյուր են հանդիսանում «Սիսիան-1» 110/35/6 լարման ենթակայանը 40 մվա հզորությամբ։

Գորտևորման տարածքների էներգամատակարարումը կիրականացվի քաղաքի գործող էլեկտրամատակարարման համակարգին միացման միջոցով, որի պահանջը կապահովվի նշված աղբյուրներից։ Նախատեսվում է համակարգի արդիականացում։

 

Գազամատակարարում

 

Քաղաքը գազիֆիկացված է, կատարվում են վերագազաֆիկացման աշխատանքներ։ Գազամատակարարումն իրականացնում է ՀՀ գազամատակարարման համակարգի բարձր ճնշման 500 մմ տրամագծով գազատարի ԳԲԿ-ի հատվածից։

Գոտևորման տարածքների գազամատակարարումը կիրականացվի նախատեսվող գազակարգավորիչ կետերի միջոցով։

Սույն թվականի դեկտեմբեր ամսին կսկսվի Իրան-Հայաստան նոր գազամուղի շինարարությունը, որը նախատեսվում է ավարտել 2006 թ-ի վերջին: Այսպիսով, Հայասատանի Հանրապետությունը կունենա երկկողմանի գազամատակարարում:

 

Ջերմամատակարարում

 

Մինչև 1991 թվականը քաղաքում գործել է կենտրոնացված ջերմային համակագ, հարկաշատ, բնակելի, առողջապահական, կրթական շինությունների ջերմային կարիքների բավարարման համար, որն իրականացվել է նախկինում գործող կաթսայատների միջոցով: Ներկայումս այդ կաթսայատները հայտնի պատճառներով չեն գործում: Սարքավորումները և ջերմամատակարարման ցանցը շարքից դուրս են եկել:

Նախատեսվում է ջերմային համակարգը վերականգնել` լոկալ փոքր հզորության կաթսայատներից: Գոտևորման տարածքների բազմահարկ կառուցապատման սեկտորներում ջերմամատակարարումը կիրականացվի նշված լոկալ կաթսայատների միջոցով, սակավահարկ թաղամասերում՝ ապակենտրոնացված ջերմամատակարարման՝ լոկալ ջեռուցմամբ։

 

Կապ

 

Սիսիան քաղաքի հեռախոսային կապն իրականացվում է «Արմենթել» ՓԲԸ մասնաճյուղի կողմից:

 

III-3. Շրջակա միջավայրի պահպանություն

 

Սիսիան քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի մշակման փուլում նախատեսված են միջոցառումներ գոտևորման տարածքների հողածածկույթի, մակերևութային և խորքային ջրերի, մթնոլորտային օդի պահպանության վերաբերյալ:

 

III-4. Գոտևորման նախագծի կազմը

 

Գոտևորման նախագծի կառուցվածքային հիմնական բաղկացուցիչներն են գոտևորման գծագրական ու տեքստային մասերը:

Նախագիծը ներառում է

Ø Գործառական գոտևորումը՝ հողատարածքների առանձնացումն ըստ գործառական օգտագործման՝ սահմանելով թույլատրելի օգտագործման տեսակները, ամրագրելով ընդհանուր տարածքի մակերեսի նկատմամբ վերջիններիս սահմանային չափաբաժինները։

Ø Ծավալատարածական գոտևորումը՝ ամրագրելով կառուցապատման բնույթն արտահայտող ցուցանիշները (կառուցապատման խտություն, շենքերի, շինությունների բարձրություն, կառուցապատված և կանաչապատ մակերեսների հարաբերակցություն և այլն), տվյալ տարածքում թույլատրելի չափաբաժինների հաշվառմամբ։

 

III-5. Գոտիներում թույլատրելի օգտագործումների (կառուցապատումների) սահմանափակումների հիմնավորումները

 

Հողերը գոտևորված են ըստ հիմնական և օժանդակ գոտիների։

Հիմնական գոտիներ*

Հիմնական են համարվում հողերի գոտևորումն ըստ նպատակային նշանակության և ըստ քաղաքաշինական, բնապահպանական, պատմամշակութային, գյուղատնտեսական, ինժեներաերկրաբանական և այլ բնույթի սահմանափակումների։

Միևնույն տարածքային միավորին համապատասխանում է միայն մեկ հիմնական գոտի:

Քաղաքի գոտևորման տարածքում ըստ նպատակային նշանակության առանձնացված են հետևյալ հիմնական գոտիները.

● Բնակավայրերի հողեր։

Օժանդակ գոտիներ*

Օժանդակ է համարվում հողամասերի գոտևորումը՝ ըստ գործառական նշանակության, հողատեսքերի և թույլատրված օգտագործումների, ինչպես նաև հողամասերի ծավալատարածական գոտևորումը՝ ըստ կառուցապատման չափորոշիչների։

Հիմնական գոտիներն իրենց հերթին ստորաբաժանվել են աստիճանական զարգացման և համալիր հատակագծման հետևյալ օժանդակ գոտիների ըստ թույլատրելի օգտագործումների*.

Աստիճանական զարգացման գոտիների առանձնացման հիմնական նպատակն է որոշակի տարածքների փուլ առ փուլ երկարաժամկետ զարգացման և կառուցապատման խրախուսումն ու երաշխավորումը: Սահմանվում են հետևյալ աստիճանական զարգացման հիմնական գոտիներ՝

● Բնակելի կառուցապատման գոտի,

● Խառը կառուցապատման գոտի,

● Հասարակական գործառույթների զարգացման գոտի,

● Ուսումնական գոտի,

● Ընդհանուր օգտագործման հողերի գոտի (հասարակական կանաչ):

 

Համալիր հատակագծման օժանդակ գոտիների առանձնացման հիմնական նպատակներն են՝

-խրախուսել տարածքի բազմաբնույթ օգտագործումը համալիր նախագծման միջոցով,

-ապահովել համաքաղաքային համալիրների օպտիմալ տեղաբաշխումը,

-ներդաշնակորեն ինտեգրել հատուկ նախագծվող համալիրները կազմավորվող քաղաքաշինական միջավայրում։

 

________________________________________________________________________

* - «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենք՝ ընդունված ՀՀ ԱԺ կողմից 05.05.98 թ., վավերացված ՀՀ Նախագահի կողմից 26.05.98 թ., Գլուխ VI, հոդված 14:

 

Սահմանվում են հետևյալ համալիր հատակագծման հիմնական գոտիներ՝

● Հասարակական սպասարկման և առևտրի համաքաղաքային գոտի։

Ստորև տրված է հողերի օժանդակ գոտևորումը

Անհատական բնակելի կառուցապատման գոտի, ԱԿԳ

Բազմաբնակարան բնակելի կառուցապատման գոտի, ԲԿԳ

Խառը կառուցապատման գոտի, ԽԿԳ

Հասարակական գործառույթների զարգացման գոտի, ՀԿԳ

Հասարակական սպասարկման և առևտրի համաքաղաքային գոտի, ԱՀԳ

Հասարակական օգտագործման կանաչ գոտի, ՀՕԿԳ

Ուսումնական գոտի, ՈւԳ

 

Ծանոթություն. Յուրաքանչյուր գոտու վրա տարածվում են նաև լրացուցիչ սահմանափակումներ, կապված քաղաքի հատակագծային կառուցվածքում առանձնակի կարևորություն ունեցող գոտիների (համապատասխանաբար պատմաճարտարապետական հուշարձանների պահպանման և առավելագույն ընկալման հնարավորությունների բացահայտման, հասարակական կենտրոնի, քաղաքային մուտքի ազդեցության տարածման) առաջադրած պահանջների, սանիտարահիգիենիկ կամ բնապահպանական պահանջների բավարարման (բնական լանդշաֆտի արժեքավոր ձևերի վերականգնման, էկոհամակարգերի տարբեր խախտումների փոխհատուցման գործընթացների կանոնակարգման, ինժեներական նախապատրաստման համալիր միջոցառումների պարտադիր իրականացման ապահովման հետ պայմանավորված կառուցապատման սահմանափակումների և այլն), տարբեր տիպի կառուցապատումների, հաղորդակցության ուղիների, դրանց կառուցվածքների և ինժեներական ենթակառուցվածքների ազդեցության, սանպահպանման կամ օտարման գոտիների ապահովման պահանջների հետ։

 

________________________________________________________________________

 

Գոտիներում հիմնական օգտագործման ձևերն են՝

1. Բնակելի կառուցապատում

Ø Առանձնատներ տնամերձ հողամասերով։

Ø Բազմաբնակարան տներ։

2. Հյուրանոցային ծառայություններ՝

Ø Հյուրանոցներ (սահմանափակ կոնտինգենտի համար, մինչև 200 տեղ):

Ø Մոթելներ (առանց սահմանափակումների):

Ø Հյուրանոցներ, մոթելներ, քեմփինգներ սահմանափակված մինչև 20 տեղ:

Ø Հանրակացարաններ։

3. Կրթական հաստատություններ

Ø Մանկապարտեզներ, մանկամսուրներ։

Ø Միջնակարգ դպրոցներ։

Ø  Վճարովի և կիրակնօրյա դպրոցներ։

Ø Համալսարաններ, ինստիտուտներ, քոլեջներ։

4. Բուժական հիմնարկություններ

Ø Բուժական կաբինետներ:

Ø Պոլիկլինիկաներ։

5. Վարչական, ֆինանսական հիմնարկություններ և ծառայություններ

Ø Մարզային և քաղաքային նշանակության վարչակառավարման հիմնարկներ:

Ø Անհատական գրասենյակներ (օֆիսներ)։

Ø Բանկեր, բորսաներ և դրամավարկային այլ հաստատություններ, դրանց գրասենյակներ։

Ø Փոստատներ, կապի բաժանմունքներ։

Ø Ոստիկանական տեղամասեր։

Ø Հրշեջ ծառայություններ:

Ø Քաղաքացիական պաշտպանություն։

Ø Ապաստարաններ։

6. Կենցաղսպասարկման առաջնային ծառայություններ

Ø Վարսավիրանոցներ:

Ø Քիմմաքրման ընդունման կետեր, լվացքատներ:

Ø Կոշիկի, հագուստի և կենցաղային տեխնիկայի վերանորոգման արհեստանոցներ:

Ø Հասարակական բաղնիքներ, սաունաներ:

Ø Հասարակական սանհանգույցներ:

Ø Աղբարկղներ։

7. Հասարակական օգտագործման և մարզական հաստատություններ

Ø Գրադարաններ, թանգարաններ, ցուցահանդեսներ, պատկերասրահներ, արվեստի սրահներ:

Ø Ակումբներ և հասարակական հավաքատեղիներ, գիշերային ակումբներ:

Ø Թատրոններ և կինոթատրոններ:

Ø Բուսաբանական, կենդանաբանական, մշակույթի, հանգստի և մանկական տարբեր տիպի այգիներ:

Ø Սեղանի թենիս, բիլիարդի դահլիճներ, բոուլինգ դահլիճներ, մարզադահլիճներ, ջրավազաններ և այլ մարզական կառույցներ:

Ø Մարզադաշտեր, խաղադաշտեր:

Ø Մասնավոր բացօթյա ռեկրեացիոն կառույցներ՝ լողի, թենիսի և այլ ակումբներ:

Ø Պուրակներ անվավոր չմուշկների և այլնի համար:

Ø Հրաձգարաններ։

8. Առևտրական օբյեկտներ

Ø Սուպերմարքեթներ, հանրախանութներ, առևտրի կենտրոններ:

Ø Մանրածախ առևտրի խանութներ, տաղավարներ, կրպակներ:

Ø Ավտոպահեստամասերի վաճառք:

Ø Տոնավաճառներ, ֆերմերային շուկաներ (բացառությամբ կենդանիների վաճառքի):

Ø Կենդանի ձկների վաճառք:

Ø Բացօթյա մանրածախ մեծածախ առևտուր:

Ø Կենդանիների վաճառք։

9. Հասարակական սննդի օբյեկտներ

Ø Ավանդական ուտեստների խոհանոց, պանդոկներ, խորտկարաններ, մառաններ, ճաշարաններ:

Ø Ռեստորաններ, սրճարաններ և բարեր, ոչ ավելի, քան 20 նստելատեղով:

Ø Բացօթյա ռեստորաններ, բարեր, սրճարաններ:

Ø Ռեստորաններ, սրճարաններ և բարեր (առանց սահմանափակումների):

Ø Արագ պատրաստվող ուտեստների խորտկարաններ։

10. Արտադրական օբյեկտներ

Ø Արդյունաբերական օբյեկտներ:

Ø Արտադրական օբյեկտներ, որոնց գործունեությունը կապված չէ աղմուկի, պայթուցիկ և հրդեհավտանգ նյութերի, մթնոլորտի աղտոտման (ծուխ, գազեր) հետ:

Ø Փոքր բիզնեսի արտադրություններ, որոնք կապված չեն աղմուկի, պայթուցիկ և հրդեհավտանգ նյութերի, մթնոլորտի աղտոտման (ծուխ, գազեր) հետ:

Ø Հացի, հրուշակեղենի, ըմպելիքի, սննդամթերքների փոքրածավալ արտադրություն:

Ø Գյուղատնտեսական մթերքների արտադրություն:

Ø Տնայնագործական արտադրություն (վերամշակում, վերանորոգում, նորոգում, ներկում, մաքրում, սարքավորումների հավաքում, սեփական արտադրանքի առևտուր)։

11. Կոմունալ օբյեկտներ և ծառայություններ

Ø Պահեստներ:

Ø Գերեզմանատներ։

12. Ավտոծառայություններ և տրանսպորտային կառույցներ

Ø Ավտոբուսային կայարաններ:

Ø Տրանսպորտի հավաքակայաններ:

Ø Բենզալիցքավորման կայաններ:

Ø Ավտոկայանատեղեր։

13. Գյուղատնտեսական

Ø Գյուղատնտեսական մթերքների վերամշակում, արտադրություն:

Ø Գյուղատնտեսական աշխատանքներ (այգեգործություն):

Ø Գյուղատնտեսական աշխատանքներ (անասնապահական համալիրներ՝ ընտանի կենդանիների բուծում):

Ø Տնկարաններ, անտառային տնտեսություն։

14. Ինժեներական ենթակառուցվածքներ և սարքավորումներ

Ø Խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբարներ (ՕԿՋ):

Ø Ոչ մետաղական (պոլիէթիլենային, բետոնե) ստորգետնյա խողովակաշարեր:

Ø Մետաղական խողովակաշարեր (երկաթբետոնե, թուջե):

Ø Ջրամատակարարման բաշխիչ հորեր:

Ø Կոյուղու ցանցային հորեր:

Ø Վերգետնյա հաղորդալարեր:

Ø Մալուխային էլեկտրահաղորդագծեր:

Ø Էլեկտրական ենթակայաններ:

Ø Գազակարգավորիչ պահարանային կետեր (ԳՊԿ):

Ø Փոքր հզորության լոկալ կաթսայատներ մինչև 5 ՀԿ/ժամ:

Ø Հեռախոսային կապի բախշիչ կետեր (պահարանային):

Ø Կապի ավտոմատ հեռախոսային կայան։

15. Ոչ հիմնական շինություններ

Ø Կրպակներ:

Ø Տաղավարներ:

Ø Ճարտարապետական փոքր ձևեր։

 

III-6. ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՁԵՎԵՐԻ ԱՂՅՈՒՍԱԿ

 

Օգտագործման ձևեր

ԱԿԳ ԲԿԳ ԽԿԳ ՀԿԳ ՀՕԿԳ ՀՍԱԳ ՈՒԳ
Բնակելի կառուցապատման ձևեր              
Առանձնատներ տնամերձ հողամասերով՝            
Բազմաբնակարան տներ            
Հյուրանոցային ծառայություններ              
Հյուրանոցներ (մինչև 200 տեղ)              
Մոթելներ (առանց սահմանափակումների)            
Ճանապարհամերձ տներ (վարձ. տրվող գյուղ. տներ)            
Հյուրանոցներ, մոթելներ, (սահմանափակ կոնտինգենտով)          
Հանրակացարաններ            
Կրթական հաստատություններ              
Մանկապարտեզներ, մանկամսուրներ        
Վճարովի և կիրակնօրյա դպրոցներ            
Միջնակարգ դպրոցներ        
Համալսարաններ, ինստիտուտներ, քոլեջներ            
Բուժական              
Բուժական կաբինետներ        
Պոլիկլինիկաներ            
Վարչական, ֆինանսական հիմնարկություններ և ծառայություններ              
Քաղաքային նշանակության վարչակառավարման հիմնարկներ, դրանց գրասենյակներ (օՖիսներ)       ●       
Անհատական գրասենյակներ օֆիսներ) ●  ●        ●   
Բանկեր, բորսաներ և դրամավարկային այլ հաստատություններ, դրանց գրասենյակներ            
Փոստատներ, կապի բաժանմունքներ,            
Ոստիկանական տեղամասեր,            
Քաղ. պաշտպանության ապաստարաններ  
Կենցաղ սպասարկման առաջնային ծառայություններ              
Վարսավիրանոցներ,        
Քիմմաքրման ընդունման կետեր, լվացքատներ,        
Կոշիկի, հագուստի և կենցաղային տեխնիկայի վերանորոգման արհեստանոցներ        
Հասարական բաղնիքներ, սաունաներ        
Հասարակական սանհանգույցներ              
Աղբարկղեր  
Կրոնական հիմնարկություններ              
Եկեղեցիներ, մատուռներ            
Այլ կառույցներ եկեղեցականների համար            
Մշակութային, մարզական, հասարակական նշանակության հիմնարկություններ              
Գրադարաններ, թանգարաններ, ցուցահանդեսներ, պատկերա-սրահներ, արվեստի սրահներ            
Ակումբներ և հասարակական հավաքատեղիներ, գիշերային ակումբներ            
Թատրոններ և կինոթատրոններ,              
Բուսաբանական, կենդանաբանական, մշակույթի, հանգստի և մանկական տարբեր տիպի այգիներ,              
Կեգլախաղարաններ, սեղանի թենիս, բիլիարդի դահլիճներ, մարզադահլիճներ            
Խաղադաշտեր            
Մարզադաշտեր            
Բացօթյա ռեկրեացիոն կառույցներ, լողի, թենիսի և այլ ակումբներ            
Պուրակներ անվավոր չմուշկների և այլնի համար            
Առևտրական              
Սուպերմարքեթներ և հանրախանութներ            
Առևտրի կենտրոններ            
Մանրածախ առևտրի խանութներ, տաղավարներ, կրպակներ    
Ավտոպահեստամասերի վաճառք            
Հասարակական սնունդ              
Ավանդական ուտեստների խոհանոցներ, պանդոկներ, խորտկարաններ, մառաններ, ճաշարաններ              
Ռեստորաններ, ոչ ավելի, քան 20 նստելատեղով          
Սրճարաններ և բարեր, ոչ ավելի, քան 20 նստելատեղով ●   ●          
Ռեստորաններ, սրճարաններ և բարեր (առանց սահմանափակ.)          
Բացօթյա ռեստորաններ, բարեր, սրճարաններ        
Արագ պատրաստվող ուտեստների խորտկարաններ      
Արտադրություն              
Արդյունաբերական օբյեկտներ, պահեստարաններ              
Փոքր բիզնեսի արտադրություններ, որոնք կապված չեն աղմուկի, պայթուցիկ և հրդեհավտանգ նյութերի և մթնոլորտի աղտոտման (ծուխ, գազեր) հետ          
Հացի, հրուշակեղենի, ըմպելիքի, մթերքների (բացի մսի) արտադ.          
Տնայնագործական արտադրություն, սեփական արտադրանքի առևտուր            
Արհեստագործական արտադրամասեր և արհեստանոցներ (ավանդական իրերի արտադրություն)          
Հաղորդակցություններ, ավտոծառայություններ և տրանսպորտային կառույցներ              
Ավտոբուսային կայարաններ,              
Տրանսպորտի հավաքակայաններ և կառույցներ              
Բենզալիցքավորման կայաններ*        
Ավտոկանգառներ**      
Ավտոտնակներ          
Գյուղատնտեսություն              
Գյուղ. աշխ. (այգեգործություն)՝            
Ինժեներական սարքավորումների օգտագործման ձևեր***              
Վերգետնյա հաղորդալարեր            
Էլեկտրական ենթակայաններ            
Գազակարգավորիչ պահարանային կետեր (ԳԿԿ)      
Հեռախոսային կապի բախշիչ կետեր (պահարանային)      
Կապի ավտոմատ հեռ. կայաններ    
Կոյուղու ցանցային հորեր
Ջրամատակ. բաշխիչ հորեր    
Մալուխային էլեկտրահաղորդագծեր  
Փոքր հզորության լոկալ կաթսայատներ մինչև 5ՀԿ(ժամ)  
Խողովակաշարեր (մետաղական, ոչ մետաղական)
Ոչ հիմնական շինություններ              
Տաղավարներ (զրուցարաններ)        
Ճարտարապետական փոքր ձևեր

 

● - թույլատրված օգտագործման ձևեր

* - ՀՀՇՆ 3-9.02-98 և ՀՀՇԱ IV-12.03.01-04 նորմերի պահանջներին համապատասխան

** - CHPA IV-11.03.03-02, СНиП 2.07.01, CHPA II 8.04-01 նորմերի պահանջներին համապատասխան

***- СНиП 2.04.03-85, Канализация, наружные сети и сооружения  նորմերի պահանջներին համապատասխան: 

 

III-7. ԳՈՏԻՆԵՐ

 

1. Անհատական բնակելի կառուցապատման գոտի (ԱԿԳ)

 

Այս գոտին առանձնացվում է հիմնականում արդեն կազմավորված առանձնատնային կառուցապատում ունեցող թաղամասերի վերակառուցման, կանոնակարգման համար:

 

1.1. Թույլատրված օգտագործման ձևեր

 

Բնակելի

Ø Առանձնատներ տնամերձ հողամասերով:

Հյուրանոցային

Ø Հյուրատներ (սահմանափակ հզորությամբ),

Ø Վարձակալությամբ տրվող առանձնատներ։

Կրթական հաստատություններ

Ø Միջնակարգ դպրոցներ,

Ø Մանկապարտեզներ, մանկամսուրներ:

Վարչական, ֆինանսական հիմնարկություններ և ծառայություններ

Ø Անհատական գրասենյակներ (օֆիսներ),

Ø Քաղաքացիական պաշտպանության ապաստարաններ։

Բուժական

Ø Բուժական կաբինետներ:

Կենցաղսպասարկման առաջնային ծառայություններ

Ø Վարսավիրանոցներ,

Ø Քիմմաքրման ընդունման կետեր, լվացքատներ,

Ø Կոշիկի, հագուստի, կենցաղային տեխնիկայի վերանորոգման արհեստանոցներ,

Ø Հասարակական բաղնիքներ,

Ø Աղբարկղներ։

Առևտրական

Ø Մանրածախ առևտրի խանութներ, տաղավարներ, կրպակներ:

Հասարակական սնունդ

Ø Արագ պատրաստվող ուտեստների խորտկարաններ,

Ø Ռեստորաններ, սրճարաններ և բարեր (սահմանափակ նստելատեղերով):

Արտադրություն

Ø Փոքր բիզնեսի արտադրություններ, որոնք կապված չեն աղմուկի, պայթուցիկ, հրդեհավտանգ նյութերի և մթնոլորտի աղտոտման հետ,

Ø Հացի, հրուշակեղենի, ըմպելիքի, մթերքների (բացի մսից) փոքրածավալ արտադրություն,

Ø Արհեստագործական արտադրամասեր և արհեստանոցներ (ավանդական իրերի արտադրություն):

Գյուղատնտեսություն

Ø Գյուղատնտեսական աշխատանքներ (այգեգործություն)՝ ներառյալ ընտանի կենդանիների բուծումը։

Հաղորդակցություններ, ավտոծառայություններ և տրանսպորտային կառույցներ

Ø Բենզալիցքավորման կայաններ։

Ինժեներական ենթակառուցվածքներ

Ø Վերգետնյա հաղորդալարեր,

Ø Գազակարգավորիչ պահարանային կետեր,

Ø Կոյուղու ցանցային հորեր,

Ø Ջրամատակարարման բաշխիչ հորեր,

Ø Մալուխային էլեկտրահաղորդագծեր,

Ø Փոքր հզորության լոկալ կաթսայատներ,

Ø Ստորգետնյա խողովակաշարեր։

Ոչ հիմնական շինություններ

Ø Ճարտարապետական փոքր ձևեր։

Կառուցապատման չափորոշիչներ

Առանձնատներ՝ տնամերձ հողամասերով,

Ø Հողամասի մակերես (նվազագույն) - 400քմ

Ø Մեկ կառուցապատման միավորի զբաղեցրած տարածք (առավելագույն) - հողամասի ընդհանուր մակերեսի 1/3-ից ոչ ավելի,

Ø Հողամասի ճակատի նվազագույն լայնություն - 20 մ։

Կառուցապատման ծավալատարածական կարգավորիչներ

Ø Շենքերի / շինությունների բարձրությունը (առավելագույն) - 8 մ

Ø Շենքերի / շինությունների զբաղեցրած տարածք (առավելագույն) - 50%

Ø Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք - 70%

Ø Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ - 30%

 

2. Բազմաբնակարան բնակելի կառուցապատման գոտի (ԲԿԳ)

 

Այս թաղամասերը նախատեսվում են քաղաքի կենտրոնական միջուկում հողի արժեքի բարձրացմանը զուգընթաց հողն առավել արդյունավետ օգտագործելու (բարձր խտությամբ կառուցապատման իրականացմամբ), ինչպես նաև քաղաքային միջավայրին հատուկ բնակելի կառուցապատման զարգացմանը նպաստելու և խրախուսելու համար:

 

2.1 Թույլատրված օգտագործման ձևեր

 

Բնակելի

Ø Բազմաբնակարան տներ՝ առանց տնամերձ հողամասերի:

Հյուրանոցային

Ø Հյուրանոցներ (սահմանափակ)։

Կրթական հաստատություններ

Ø Մանկապարտեզներ, մանկամսուրներ,

Ø Միջնակարգ դպրոցներ։

Վարչական, ֆինանսական հիմնարկություններ և ծառայություններ

Ø Անհատական գրասենյակներ (օֆիսներ),

Ø Քաղաքացիական պաշտպանության ապաստարաններ։

Կենցաղսպասարկման առաջնային ծառայություններ

Ø Վարսավիրանոցներ,

Ø Քիմմաքրման ընդունման կետեր, լվացքատներ,

Ø Կոշիկի, հագուստի, և կենցաղային տեխնիկայի վերանորոգման արհեստանոցներ,

Ø Հասարակական բաղնիքներ,

Ø Աղբարկղեր։

Առևտրական

Ø Մանրածախ առևտրի խանութներ, տաղավարներ, կրպակներ։

Հասարակական սնունդ

Ø Ռեստորաններ, սրճարաններ և բարեր (սահմանափակ),

Ø Արագ պատրաստվող ուտեստների խորտկարաններ։

Արտադրական

Ø Փոքր բիզնեսի արտադրություններ,

Ø Հացի, հրուշակեղենի, ըմպելիքի, մթերքների փոքրածավալ արտադրություն,

Ø Արհեստագործական արտադրամասեր և արհեստանոցներ (ավանդական իրերի արտադրություն):

Հաղորդակցություններ, ավտոծառայություններ և տրանսպորտային կառույցներ

Ø Ավտոտնակներ։

Ø Բենզալիցքավորման կայաններ։

Ինժեներական ենթակառուցվածքներ

Ø Էլեկտրական ենթակայաններ,

Ø Գազակարգավորիչ պահարանային կետեր,

Ø Հեռախոսային կապի բաշխիչ կետեր,

Ø Կոյուղու ցանցային հորեր,

Ø Ջրամատակարարման բաշխիչ հորեր,

Ø Մալուխային էլեկտրահաղորդագծեր,

Ø Փոքր հզորության լոկալ կաթսայատներ,

Ø Ստորգետնյա խողովակաշարեր։

Ոչ հիմնական շինություններ

Ø Տաղավարներ (զրուցարաններ),

Ø Ճարտարապետական փոքր ձևեր։

Կառուցապատման չափորոշիչներ

Բազմաբնակարան տներ

Ø Ճակատի նվազագույն լայնություն - 15 մ,

Ø Երկարությունը - չի սահմանափակվում,

Կառուցապատման ծավալատարածական կարգավորիչներ

Բոլոր տիպի կառույցների համար

● Շենքերի/շինությունների բարձրությունը (առավելագույն) - 23 մ,

● Շենքերի/շինությունների զբաղեցրած տարածք (առավելագույն) - 30%,

● Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք - 70%

● Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ -30%

 

3. Խառը կառուցապատման (ԽԿԳ)

 

Այս գոտիներն առանձնացվում են, հիմնականում, արդեն կազմավորված խառը՝ բնակելի և հասարակական կառուցապատում ունեցող թաղամասերի վերակառուցման և կանոնակարգման համար՝ քաղաքի հետագա դինամիկ զարգացմանը համընթաց: Այս գոտիները նախատեսվում են հասարակական, բնակելի կառուցապատման և ընդհանուր օգտագործման հողերի խառը տեղակայման համար՝ այնպիսի համադրությամբ, որպեսզի որևէ մեկի գերակայությունը չլինի:

 

3.1 Թույլատրված օգտագործման ձևեր

 

Բնակելի

Ø Առանձնատներ` տնամերձ հողամասերով,

Ø Բազմաբնակարան տներ՝ առանց հողամասերի:

Հյուրանոցային

Ø Ճանապարհամերձ տներ (վարձակալությամբ տրվող առանձնատներ),

Ø Հյուրանոցներ, մոթելներ (սահմանափակ հզորությամբ)։

Կրթական հաստատություններ

Ø Մանկապարտեզներ, մանկամսուրներ,

Ø Վճարովի և կիրակնօրյա դպրոցներ,

Ø Համալսարաններ, քոլեջներ (ներառյալ հանրակացարանները, օֆիսները, մարզական համալիրները):

Բուժական

Ø Բուժական կաբինետներ,

Ø Պոլիկլինիկաներ։

Վարչական, ֆինանսական և կոմունալ հիմնարկություններ և ծառայություններ

Ø Անհատական գրասենյակներ (օֆիսներ),

Ø Ոստիկանական տեղամասեր,

Ø Փոստատներ,

Ø Քաղաքացիական պաշտպանության ապաստարաններ։

Կենցաղսպասարկման առաջնային ծառայություններ

Ø Վարսավիրանոցներ,

Ø Քիմմաքրման կետեր և լվացքատներ,

Ø Կոշիկի, հագուստի և կենցաղային տեխնիկայի վերանորոգման արհեստանոցներ,

Ø Հասարակական բաղնիքներ,

Ø Աղբարկղեր։

Մշակութային, մարզական, հասարակական նշանակության հիմնարկություններ

Ø Գրադարաններ, թանգարաններ, ցուցահանդեսներ, պատկերասրահներ, արվեստի կենտրոններ,

Ø  Ակումբներ և հասարակական հավաքատեղիներ, գիշերային ակումբներ,

Ø Թատրոններ, կինոթատրոններ,

Ø Կեգլախաղարաններ, սեղանի թենիսի, բիլիարդի դահլիճներ։

Առևտրական

Ø Մանրածախ առևտրի խանութներ, տաղավարներ, կրպակներ,

Ø Սուպերմարքեթներ և հանրախանութներ,

Ø Առևտրի կենտրոններ:

Հասարակական սնունդ

Ø Ավանդական ուտեստների խոհանոցներ, պանդոկներ, խորտկարաններ, մառաններ, ճաշարաններ,

Ø Ռեստորաններ (սահմանափակ),

Ø Սրճարաններ և բարեր (սահմանափակ),

Ø Արագ պատրաստվող ուտեստների խորտկարաններ:

Արտադրություն

Ø Փոքր բիզնեսի արտադրություններ, որոնք կապված չեն աղմուկի, պայթուցիկ և հրդեհավտանգ նյութերի և արտանետումների հետ,

Ø Հացի, հրուշակեղենի, ըմպելիքի, մթերքների փոքրածավալ արտադրություն,

Ø Տնայնագործական արտադրություն,

Ø Արհեստագործական արտադրամասեր և արհեստանոցներ (ավանդական իրերի արտադրություն):

Կրոնական հիմնարկություններ

Ø Եկեղեցիներ, մատուռներ (ներառյալ լրացուցիչ կառույցները եկեղեցականների համար):

Հաղորդակցություններ, ավտոծառայություններ և տրանսպորտային կառույցներ

Ø Բենզալիցքավորման կայաններ։

Ինժեներական ենթակառուցվածքներ

Ø Գազակարգավորիչ պահարանային կետեր,

Ø Հեռախոսային կապի բաշխիչ կետեր,

Ø Կապի ավտոմատ հեռախոսակայաններ,

Ø Կոյուղու ցանցային հորեր,

Ø Ջրամատակարարման բաշխիչ հորեր,

Ø Մալուխային էլեկտրահաղորդագծեր,

Ø Փոքր հզորության լոկալ կաթսայատներ,

Ø Ստորգետնյա խողովակաշարեր։

Ոչ հիմնական շինություններ

Ø Տաղավարներ (զրուցարաններ),

Ø Ճարտարապետական փոքր ձևեր։

Կառուցապատման չափորոշիչներ

Առանձնատներ՝ տնամերձ հողամասերով

Ø Հողամասի թույլատրելի մակերես (նվազագույն) -400քմ

Ø Հողամասի ճակատի նվազագույն լայնություն - 20մ

Բազմաբնակարան տներ՝ առանց հողամասերի

Ø Ճակատի նվազագույն լայնություն - 15 մ

Ø Երկարությունը - չի սահմանափակվում:

Կառուցապատման ծավալատարածական կարգավորիչներ

բնակելի տների համար

Ø Շենքերի /շինությունների բարձրությունը (առավելագույն) - 15մ

Ø Շենքերի /շինությունների զբաղեցրած տարածք (առավելագույն) - 50%

Ø Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք - 70%

Ø Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ - 30%:

Այլ շենքերի /շինությունների համար

Ø Շենքերի /շինությունների բարձրությունը (առավելագույն) - 9մ

Ø Շենքերի /շինությունների զբաղեցրած տարածքը - չի սահմանափակվում,

Ø Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք - չի սահմանափակվում,

Ø Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ- չի սահմանափակվում,

Ø Վարչական հրապարակների պարագծով հասարակական շենքերի բարձրությունը պետք է նախատեսել ոչ պակաս, քան 12-15մ,

Ø Բոլոր առաջին հարկերում հասարակական սպասարկման օբյեկտներ ունեցող շենքերը դրվում են կարմիր գծի վրա:

 

4. Հասարակական-վարչական գործարարական գործառույթների զարգացման գոտի (ՀԿԳ)

 

Գոտին նախատեսվում է քաղաքի կենտրոնական միջուկի պահպանման, հասարակական, վարչակառավարման, գործարարական ֆունկցիաների կանոնակարգման և պատշաճ զարգացման համար:

 

4.1. Թույլատրված օգտագործման ձևեր

 

Կրթական, մշակութային, բուժական, հասարակական օգտագործման հիմնարկություններ

Ø Եկեղեցիներ, մատուռներ,

Ø Գրադարաններ,

Ø Թանգարաններ,

Ø Արվեստի կենտրոններ, ցուցահանդեսներ, պատկերասրահներ, արվեստի սրահներ,

Ø Ակումբներ և հասարակական հավաքատեղիներ,

Ø Թատրոններ և կինոթատրոններ,

Ø Ոստիկանական տեղամասեր,

Ø Փոստատներ,

Ø Միջնակարգ դպրոցներ,

Ø Մանկապարտեզներ, մանկամսուրներ,

Ø Անհատական գրասենյակներ (օֆիսներ),

Ø Կեգլախաղարաններ, սեղանի թենիսի, բիլիարդի դահլիճներ,

Ø Բանկեր, բորսաներ և դրամավարկային այլ հաստատությունների գրասենյակներ,

Ø Բուժական կաբինետներ,

Ø Պոլիկլինիկաներ:

Հասարակական սնունդ

Ø Ռեստորաններ (առանց սահմանափակումների),

Ø Սրճարաններ և բարեր (առանց սահմանափակումների),

Ø Բացօթյա ռեստորաններ, բարեր, սրճարաններ (առանց սահմանափակումների),

Ø Արագ պատրաստվող ուտեստների խորտկարաններ:

Բնակելի

Ø Բազմաբնակարան:

Հյուրանոցային

Ø Հյուրանոցներ (մինչև 200 հոգու համար):

Կրթական, մշակութային, կրոնական, հասարակական օգտագործման հիմնարկություններ

Ø Միջնակարգ դպրոցներ,

Ø Վճարովի և կիրակնօրյա դպրոցներ,

Ø Գիշերային ակումբներ:

Բուժական

Ø Պոլիկլինիկաներ:

Կենցաղային սպասարկման առաջնային ծառայություններ

Ø Վարսավիրանոցներ,

Ø Քիմմաքրման կետեր և լվացքատներ,

Ø Կոշիկի, հագուստի և կենցաղային տեխնիկայի վերանորոգման արհեստանոցներ,

Ø Աղբարկղեր։

Առևտրական

Ø Մանրածախ առևտրի խանութներ, տաղավարներ, կրպակներ:

Ինժեներական սարքավորումներ

Ø Գազակարգավորիչ պահարանային կետեր,

Ø Հեռախոսային կապի բաշխիչ կետեր,

Ø Կոյուղու ցանցային հորեր,

Ø Ջրամատ. բաշխիչ հորեր,

Ø Մալուխային էլեկտրահաղորդագծեր,

Ø Փոքր հզորության լոկալ կաթսայատներ,

Ø Ստորգետնյա խողովակաշարեր։

Ոչ հիմնական շինություններ

Ø Ճարտարապետական փոքր ձևեր։

Կառուցապաման ծավալատարածական կարգավորիչներ

Բոլոր տիպի շենքերի /շինությունների համար

Ø Շենքերի /շինությունների բարձրությունը (առավելագույն) -15 մ

Ø Շենքերի /շինությունների զբաղեցրած տարածք (առավելագույն - չի սահմանափակվում),

Ø Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք - չի սահմանափակվում,

Ø Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ - չի սահմանափակվում:

Լրացուցիչ պահանջներ

● Եթե շենքերի առաջին հարկերը բնակելի են, ապա այդ շենքերը պետք է դրվեն կարմիր գծից ներս,

● Եթե շենքերի առաջին հարկերը օգտագործվում են հասարակական սպասարկման օբյեկտների համար, ապա այդ շենքերը պետք է դրվեն կարմիր գծով:

 

5. Հասարակական օգտագործման կանաչ գոտիներ (ՀՕԿԳ)

 

Համաքաղաքային նշանակության հասարակական կանաչ տարածությունների գոտիները ընդգրկում են համաքաղաքային նշանակության այգիները, պուրակները, ծառուղիները և այլ հասարակական նշանակության կանաչապատ տարածքները:

 

5.1 Թույլատրված օգտագործման ձևեր

 

Մշակութային, մարզական, հասարակական օգտագործման հիմնարկություններ

Ø Խաղադաշտեր,

Ø Մարզադաշտեր,

Ø Պուրակներ անվավոր չմուշկների համար,

Ø Բացօթյա ռեկրեացիոն կառույցներ, լողի, թենիսի և այլ ակումբներ,

Ø Կեգլախաղարաններ, սեղանի թենիսի, բիլիարդի դահլիճներ,

Ø Հրաձգարաններ։

Առևտրական

Ø Մանրածախ առևտրի խանութներ, տաղավարներ, կրպակներ:

Հասարակական սնունդ

Ø Արագ պատրաստվող ուտեստների խորտկարաններ,

Ø Ռեստորաններ, սրճարաններ և բարեր (ոչ ավելի, քան 30 նստելատեղով),

Ø Բացօթյա ռեստորաններ, բարեր, սրճարաններ (առանց սահմանափակումների),

Ø Ավանդական ուտեստների խոհանոցներ, պանդոկներ, խորտկարաններ, մառաններ, ճաշարաններ։

Վարչական, ֆինանսական հիմնարկություններ և ծառայություններ

Ø Քաղաքացիական պաշտպանության ապաստարաններ։

Կենցաղսպասարկման առաջնային ծառայություններ

Ø Հասարակական սանհանգույցներ,

Ø Աղբարկղեր։

Հաղորդակցություններ, ավտոծառայություններ և տրանսպորտային կառույցներ

Ø Բենզալիցքավորման կայաններ,

Ø Ավտոկանգառներ։

Ինժեներական ենթակառուցվածքներ

Ø Կոյուղու ցանցային հորեր,

Ø Ջրամատակարարման բաշխիչ հորեր,

Ø Մալուխային էլեկտրահաղորդագծեր,

Ø Ստորգետնյա խողովակաշարեր։

Ոչ հիմնական շինություններ

Ø Տաղավարներ (զրուցարաններ),

Ø Ճարտարապետական փոքր ձևեր։

Կառուցապատման չափորոշիչներ

Ոչ հիմնական շինությունների համար

Ø Մեկ կառուցապատման միավորի զբաղեցրած տարածք (նվազագույն) - 4քմ

Ø Հողամասի ճակատի նվազագույն լայնություն - չի սահմանափակվում

Հիմնական շինությունների համար

Ø Հողամասերի նվազագույն չափերը համաձայն գործող նորմերի:

Կառուցապատման ծավալատարածական կարգավորիչներ

բոլոր տիպի շենքերի/շինությունների համար

● Շենքերի/շինությունների բարձրությունը (առավելագույն) 8 մ

● Շենքերի/շինությունների զբաղեցրած տարածք (առավելագույն) 20 %

● Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք 30%

● Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ 70%:

 

6. Հասարակական սպասարկման և առևտրի համաքաղաքային գոտի (ՀՍԱԳ)

 

Գոտին նախատեսվում է քաղաքային տարածքում հասարակական սպասարկման գործընթացը հարմարավետ կազմակերպելու, խոշոր առևտրական օբյեկտների կենտրոնացման և քաղաքի կենտրոնում առևտրական գործընթացը առավելագույնս կանոնակարգելու համար:

 

6.1 Թույլատրված օգտագործման ձևեր

 

Առևտրական

Ø Սուպերմարքեթներ և հանրախանութներ,

Ø Առևտրի կենտրոններ,

Ø Մանրածախ առևտրի, խանութներ, տաղավարներ, կրպակներ

Ø Ավտոպահեստամասերի վաճառք:

Հասարակական սնունդ

Ø Ռեստորաններ (առանց սահմանափակումների),

Ø Սրճարաններ և բարեր (առանց սահմանափակումների),

Ø Բացօթյա ռեստորաններ, բարեր, սրճարաններ (առանց սահմանափակումների),

Ø Արագ պատրաստվող ուտեստների խորտկարաններ:

Վարչական, ֆինանսական հիմնարկություններ և ծառայություններ

Ø Անհատական գրասենյակներ (օֆիսներ),

Ø Քաղաքացիական պաշտպանության ապաստարաններ։

Կենցաղային սպասարկման առաջնային ծառայություններ

Ø Վարսավիրանոցներ,

Ø Քիմմաքրման կետեր և լվացքատներ,

Ø Կոշիկի, հագուստի և կենցաղային տեխնիկայի վերանորոգման արհեստանոցներ,

Ø Հասարակական բաղնիքներ,

Ø Հասարակական սանհանգույցներ,

Ø Աղբարկղեր։

Հաղորդակցություններ, ավտոծառայություններ և տրանսպորտային կառույցներ

Ø Ավտոկանգառներ։

Ինժեներական սարքավորումներ

Ø Գազակարգավորիչ պահարանային կետեր,

Ø Հեռախոսային կապի բաշխիչ կետեր,

Ø Կոյուղու ցանցային հորեր,

Ø Ջրամատ. բաշխիչ հորեր,

Ø Մալուխային էլեկտրահաղորդագծեր,

Ø Փոքր հզորության լոկալ կաթսայատներ,

Ø Ստորգետնյա խողովակաշարեր։

Ոչ հիմնական շինություններ

Ø Տաղավարներ (զրուցարաններ),

Ø Ճարտարապետական փոքր ձևեր։

Կառուցապատման չափորոշիչներ

Բոլոր տիպի կառույցների համար

Ø Հողամասերի նվազագույն չափերը՝ համաձայն գործող նորմերի։

Կառուցապատման կարգավորիչներ

Բոլոր տիպի կառույցների համար

Ø Շենքերի/շինությունների բարձրությունը (առավելագույն)- 9 մ

Ø Շենքերի/շինությունների զբաղեցրած տարածք (առավելագույն)- չի սահմանափակվում,

Ø Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք (առավելագույն)- չի սահմանափակվում,

Ø Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ (առավելագույն)- չի սահմանափակվում:

 

7. Ուսումնական գոտի (ՈւԳ)

 

Այս գոտին նախատեսվում է քաղաքի ուսումնակրթական պրոցեսի կազմակերպման, օբյեկտների տեղաբաշխման կանոնակարգման համար։

 

7.1. Թույլատրված օգտագործման ձևեր

 

Հյուրանոցային ծառայություններ

Ø Հանրակացարաններ։

Ուսումնական հաստատություններ

Ø Մանկապարտեզներ, մանկամսուրներ,

Ø Վճարովի և կիրակնօրյա դպրոցներ,

Ø Միջնակարգ դպրոցներ,

Ø Համալսարաններ, ինստիտուտներ, քոլեջներ։

Վարչական, ֆինանսական, հիմնարկություններ և ծառայություններ

Ø Քաղպաշտպանության ապաստարաններ։

Կենցաղսպասարկման առաջնային ծառայություններ

Ø Աղբարկղեր։

Մշակույթի, հասարակական նշանակության և մարզական հիմնարկություններ

Ø Խաղադաշտեր,

Ինժեներական սարքավորումներ

Ø Հեռախոսային կապի բաշխիչ կետեր (պահարանային),

Ø Կոյուղու ցանցային հորեր,

Ø Ջրամատ. բաշխիչ հորեր,

Ø Մալուխային էլեկտրահաղորդագծեր,

Ø Փոքր հզորության լոկալ կաթսայատներ,

Ø Ստորգետնյա խողովակաշարեր։

Ոչ հիմնական շինություններ

Ø Տաղավարներ (զրուցարաններ),

Ø Ճարտարապետական փոքր ձևեր։

 

Կառուցապատման չափորոշիչներ

 

Բոլոր տիպի կառույցների համար

●Հողամասերի նվազագույն չափերը համաձայն գործող նորմերի,

● Շենքերի/շինությունների չափերը և թույլատրելի հեռավորությունները այլ կառույցներից և տարածքներից ընդունել համաձայն

 

Կառուցապատման կարգավորիչներ

 

Բոլոր տիպի կառույցների համար

Ø Շենքերի /շինությունների բարձրությունը/max -12 մ

Ø Շենքերի /շինությունների զբաղեցրած տարածք /max- կառ. համար հատկացված տարածքում չի սահմանափակվում

Ø Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք - 70%

Ø Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ - 30%։

 

III-8. ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

Սահմանված են տեղական պայմաններից բխող կանոններ, որոնք պարտադիր են նախագծվող ողջ տարածքում կիրառելու և բոլոր գոտիների համար։ Դրանք հիմնականում կարգավորում են կառուցապատման և շահագործման ընթացքում առաջացող միջավայրի համալիր կանոնակարգման խնդիրները, այն է.

Ø ընդունված սկզբունքներին չհամապատասխանող կառույցների աստիճանական վերափոխման մեխանիզմները,

Ø բնապահպանական միջոցառումների իրականացումը,

Ø գոտևորման նախագծով ներկայացված պահանջների իրականացումը,

Ø Հատուկ կարգավորման օբյեկտների նկատմամբ առանձնակի մոտեցում ցուցաբերելը (առանձին ճարտարապետական նախագիծ, չափորոշիչների խստացում)։

1. Շինարարական և վերանորոգման աշխատանքներ

Ø Բոլոր շինարարական, վերակառուցման , վերականգնման և վերանորոգման աշխատանքները պետք է կատարվեն միայն գործող ընթացակարգերով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծերով:

 

2. Շենքերի ճակատների արտաքին հարդարանք

Ø Շենքերի ճակատների (փողոցային և բակային) արտաքին հարդարանքի հետ կապված բոլոր շինարարական և վերանորոգման աշխատանքները պետք է կատարվեն միայն գործող ընթացակարգերով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծերով:

 

3. Շինանյութ

● Պատմաճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի/շինությունների բնական քարերից կառուցված ճակատային պատերը ներկել կամ երեսապատել արգելվում է:

● Այլ շենքերի համար, նախընտրելի է օգտագործել սև, մոխրագույն, օխրա, սպիտակ երանգների շինանյութեր, որոնք կներդաշնակեն քաղաքի հիմնական կառուցապատմանը:

 

4. Նկուղներ և կիսանկուղներ

● Բնակելի շենքերի նկուղային և կիսանկուղային հարկերը փողոցի կողմից մեկուսացված մուտքեր չպետք է ունենան:

● Բոլոր շենքերի կիսանկուղների պատուհանների գոգերը մայթից պետք է առնվազն 30 սմ բարձր լինեն:

 

5. Շենքերի շքամուտքեր

● Շենքերի շքամուտքերի աստիճանները փողոցի կարմիր գծից դուրս չպետք է դրվեն:

 

6. Տանիքներ

● Լանջավոր տանիքների կիրառման դեպքում դրանց առավելագույն թեքությունը (i) պետք է ընդունել - 0.5:

● Լանջավոր տանիքների գագաթի բարձրությունը պետք է սահմանափակվի կառույցի խորության կեսի չափով:

Ներմուծեք նկարագրությունը_19000

 

7. Գովազդ

● Հուշարձաններ չհանդիսացող շենքերին կցված գովազդային վահանակների մակերեսը չպետք է գերազանցի շենքի ճակատային պատի10 տոկոսը:

● Փողոցներում տեղադրվող առանձին կանգնած գովազդային վահանակները պետք է տեղադրվեն մոտակա կարգավորվող խաչմերուկից առնվազն 50 մ հեռավորության վրա:

Ներմուծեք նկարագրությունը_19001

 

8. Ցուցանակներ և անվանատախտակներ

● Փողոցների անվանատախտակները պետք է տեղադրվեն ստանդարտ չափերով՝ միասնական հատուկ նախագծի համաձայն:

● Շենքերի համարների չափերը պետք է ընդունվեն՝

● ա) լուսավորությամբ, կլոր՝ տրամագիծը-30սմ,

● բ) առանց լուսավորության՝ քառակուսի -15 x 15սմ:

● Հիմնարկությունների անվանատախտակները և բնակիչների անվանատախտակները կցվում են միայն շքամուտքերի դռներին:

Ներմուծեք նկարագրությունը_19002

 

9. Փողոցային ցանց

● Ավտոմոբիլիզացման մակարդակն ըստ նորմերի ընդունելով առավելագույնը (100) 200 ավտ/1000 բնակչին, բենզալիցքավորման կայանների համար՝ ելնելով 1200 ավտ/օր նորմատիվային հաշվարկից, կստանանք 7-8 բենզալիցքավորման կայան։ Տեղադրումը և հեռավորությունը հարևան շենքերից և շինություններից՝ համաձայն գործող նորմերի։

 

III-րդ կարգի ճանապարհի երկու կողմից պահպանել չկառուցապատվող կանաչապատ շերտ՝ 12 մ լայնությամբ, սանպահպանման և կողային տեսանելիությունն ապահովելու համար՝ պարտադիր կանաչապատման պայմանով (ՀՀՇՆ IV-11.05.02-99, 5-11 կետ)։

 

Ներմուծեք նկարագրությունը_19003 Խաչմերուկներում պահպանել տեսանելիության եռանկյունները, ապահովելով շրջադարձի նվազագույն շառավղերը եզրաքարի եզրով 5 մ-ից ոչ պակաս, հրապարակներում՝ 8 մ-ից ոչ պակաս։ Հեռավորությունները շենքերից և շինություններից ընդունել հծՌկ
II-60-75** կետ 10.20-ի համաձայն։

 

Ներմուծեք նկարագրությունը_19004

 

Ավտոտնակների համար հատկացվող հողամասի նվազագույն մակերեսը 20 քմ, բաց ավտոկանգառատեղերի համար՝ 25 ք.մ։

 

Կանգառատեղերի համար խորացումները մայթի հաշվին իրականացնել միայն սիզամարգերի և առանձին ծառախմբերի հաշվին՝ տեղական ինքնակառավարման մարմինների հատուկ թույլտվությամբ, այլ հնարավորությունների բացակայության դեպքում մայթի մեջ գրպանաձև խորացմամբ ավտոկայանատեղերի կազմակերպման դեպքում ապահովել՝

Ներմուծեք նկարագրությունը_19005

 

Ø համաքաղաքային նշանակության փողոցների մայթերի բանուկ մասի համար նվազագույնը` 2.25-3.0 մ լայնություն,

Ø շրջանային նշանակության փողոցների մայթերի բանուկ մասի համար 1.5 մ լայնություն։

Խաչմերուկ մտնող փողոցների բեռնվածության մակարդակը 0.4-0.8 հասնելու դպքում երթևեկությունը կարգավորել լուսակիրների միջոցով (տեղադրումը՝ գործող նորմերին համապատասխան)։

Փողոցների երկայնական թեքություններն ընդունվում են՝ կախված հաշվարկային արագություններից.

 

Ներմուծեք նկարագրությունը_19006

 

Փողոցային լուսավորություն

 

● Մինչև 12 մ լայնություն ունեցող փողոցներում լուսավորւթյան սյուների կիրառումն արգելվում է: Այս կարգի փողոցներում լուսավորւթյունը պետք է կազմակերպվի պատի աշտանակներով (բրա):

 

Տրանսպորտի միջոցների կանգառներ

 

● Տրանսպորտի միջոցների կանգառները պետք է տեղավորվեն, որպես կանոն, միասնական նախագծով թեթև կոնստրուկցիաներից կառուցված, թափանցիկ պատերով կամ սյուներով շինությունների մեջ: Առավելագույն չափերը՝

- երկարությունը ՝ 3.6 մ

- լայնությունը ՝ 2.0 մ

 

10. Ինժեներական կառուցվածքներ (բնապահպանական միջոցառումներ)

 

Ներմուծեք նկարագրությունը_19007

 

Գետի ափերը ողողումից պաշտպանելու նպատակով պետք է իրականացվեն հենապատեր

 

11. Աղբահեռացման կոնտեյներներ

 

Աղբարկղերը տեղադրելիս պետք է հաշվի առնվեն հետևյալ պահանջները.

● Համաքաղաքային նշանակության փողոցների, ինչպես նաև հասարակական առավելագույն ձգողության և կուտակման վայրերին հարակից տարածքներում տեղադրել ոչ ավելի, քան 100 մ հեռավորության վրա, հատուկ փակվող տիպի, բանուկ մասերին չխանգարող տարածքներում,

● Շրջանային նշանակության փողոցների վրա՝ 100-200 մետրը մեկ,

● Տեղական նշանակության փողոցների վրա հիմնական խաչմերուկների վրա դրանց հեռավորությունը 200 մետրից պակաս լինելու դեպքում՝ 200 մետրը մեկ։

 

12. Հեռավորությունը շենքերի միջև

 

Բնակելի և հասարակական, ինչպես նաև արտադրական շենքերի միջև եղած հեռավորությունը պետք է ընդունել հիմնվելով արևի ճառագայթման քանակի (ինսոլյացիայի) և լուսավորվածության հաշվարկների վրա, ինչպես նաև հակահրդեհային պահանջներին համապատասխան։

Ներմուծեք նկարագրությունը_19008

2-3-հարկանի բնակելի շենքերի երկար կողմերի միջև հեռավորությունը (կենցաղային խզումներ) պետք է ընդունել 15 մ-ից ոչ պակաս, իսկ 4-հարկանի շենքերի միջև՝ 20 մ-ից ոչ պակաս։ Այս շենքերի երկար կողմերի և բնակելի սենյակներից պատուհաններ ունեցող կողաճակատների միջև՝ 15 մ-ից ոչ պակաս։ Նշված հեռավորությունները կարող են կրճատվել ինսոլյացիայի և լուսավորության նորմերը պահպանելու դեպքում, եթե ապահովված է պատուհանից պատուհան բնակելի սենյակների անտեսանելիությունը։

 

13. Շենքերի տեղադրությունները

 

Շենքերը տեղադրել քամիների գերակշիռ ուղղությունների հաշվառումով՝ կողաճակատներով դեպի վերջիններս։ Ներմուծեք նկարագրությունը_19009

 

14. Աղմուկի թույլատրելի մակարդակ

 

Ներմուծեք նկարագրությունը_19010

Բոլոր գոտիներում, որտեղ թույլատրված է բնակելի կառուցապատում, աղմուկի թույլատրելի մակարդակը չպետք է գերազանցի 55 դԲԱ (ցերեկը) և 45 դԲԱ (գիշերը):

Աղմուկից և արտանետումներից բնակելի կառուցապատման պահպանման համար նախատեսել վերոնշյալ բացասական պարամետրերի գերազանցմամբ փողոցների ծառապատում։

 

15. Սանիտարական պահպանման գոտիների չափորոշում

 

Ճանապարհների, փողոցների, տրանասպորտային և ինժեներական ենթակառուցվածքների (օդանավակայաններ, բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծեր, բարձր և միջին ճնշման գազատար և այլն) արդյունաբերական և կոմունալ օբյեկտների սանպահպանման գոտիները՝ համաձայն գործող նորմերի և ստանդարտների։

Ներմուծեք նկարագրությունը_19011

 

1.5. Գոտևորմանը չհամապատասխանող կառուցապատման կարգավորում

 

Ø Գոտևորմանը չհամապատասխանող բոլոր տեսակի օրինական համարվող օգտագործման ձևերը, որոնք գոյությունը պահպանել են մինչև սույն նախագծի հաստատման տարեթիվը, այսուհետև պետք է կարգավորվեն միայն սույն կանոնների պահանջներին համապատասխան:

Ø Գոտևորմանը չհամապատասխանող բոլոր տեսակի օրինական համարվող շենքերի և կառույցների ընդարձակում չի թույլատրվում:

Ø Գոտևորմանը չհամապատասխանող 6 ամսից ավելի լքված և չօգտագործվող օրինական համարվող կառույցների հետագա օգտագործման ձևը պետք է որոշվի համաձայն այն հիմնական գոտու թույլատրելի օգտագործումների կանոնների, որտեղ այն գտնվում է:

Ø Գոտևորմանը չհամապատասխանող օրինական համարվող կառուցապատման ձևերը կարող են վերանորոգվել, եթե բոլոր կառուցվածքային փոփոխումները կատարվում են միայն գործող քաղաքաշինական օրենսդրությանը համաձայն:

Ø Եթե գոտևորմանը չհամապատասխանող օրինական համարվող կառույցի վերանորոգման արժեքը գերազանցում է նրա տեղափոխման արժեքի 50%-ը, ապա այդ կառույցը պետք է արգելվի:

16. Կառուցապատման թույլտվություններ

Օգտագործման ձևերի համար թույլտվությունների կառուցվածքը հիմնվում է «ընդունված գոտի-թույլատրելի հողօգտագործման ձև» սկզբունքի վրա: Սահմանվել են հետևյալ թույլտվության ձևերը՝

- թույլատրվում է,

- չի թույլատրվում:

Թույլատրված օգտագործման ձևերը այն կառուցապատման և հողօգտագործման թույլատրված տիպերն են, որոնք արդեն վերջնականորեն սահմանվել են արդեն նախագծային փուլում, հողհատկացման հիմք են հանդիսանում համապատասխան գոտիներում և լրացուցիչ քննարկման կարիք չունեն:

 

Հաշմանդամների և սակավ շարժունակ բնակչության կենսագործունեության միջավայրի կազմակերպում

 

Ցանկացած ճարատարապետական կառուցապատման կամ հուշարձաների վերականգնման ժամանակ անհրաժեշտ է ընդունել որոշումներ՝ հաշմանդամների շահերի առավելագույն պահպանումով, ապահովելով վերջիններիս կենսագործունեության լիարժեք պայմաններ։

Ինչպես բնակելի թաղամասերը, այնպես էլ ճանապարհափողոցային ցանցը պետք է նախատեսվեն ազգաբնակչության վերոնշյալ խմբերի համար երթուղիների ապահովմամբ՝ հասարակական տրանսպորտից օգտվելու հարթակների, մոտեցումների ձևավորմամբ։

Հատուկ մասնագիտացված բնակելի կառույցները և մանկական հաստատությունների տեղադրվածությունը հրշեջ դեպոյից ընդունվում է 300 մ։

Հաշմանդամների համար հողատարածքների չափերը հաշվարկել համաձայն ВСН 62-91, Москва, 1994 նորմերի պահանջների։

Հետիոտն ուղիների նախատեսման ժամանակ հաշվի առնել հնարավորության դեպքում երկայնական ուղղությամբ 5 %-ից ոչ ավելի թեքությունների ապահովումը, խիստ ռելիեֆային պայմանների դեպքում՝ մինչև 10 % թեքությամբ սակայն, ապահովելով հորիզոնական տեղամասեր 12 մ ընդմիջումներով։

Ավտոկանգառների, հասարակական տրանսպորտի կանգառների, աստիճանների և պանդուսների, շենքերի շքամուտքերի, վերելակների, սպորտային կառույցների կազմակերպման ժամանակ առաջնորդվել ВСН 62-91, Москва, 1994 պահանջներով։

 

III-9. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

Առանձնատներ տնամերձ հողամասերով՝ բնակելի միավոր մեկ ընտանիքի համար, որը տեղակայված է իր սեփական տնամերձ հողամասում:

Բազմաբնակարան տներ՝ 2 և ավելի բնակարաններ միավորված մեկ շենքում:

 Ներմուծեք նկարագրությունը_19013
Ներմուծեք նկարագրությունը_19012

 

Ինսոլյացիա՝ տարածքներում և սենյակներում արևի ուղիղ անընդհատ ճառագայթման տևողության նորմատիվային պահանջ։

Ներմուծեք նկարագրությունը_19014

Լրացուցիչ պահանջներ՝ նախատեսվում են տարբեր գոտիներում տեղադրվող այն օգտագործման ձևերի համար, որոնց բնույթը մասամբ չի համապատասխանում տվյալ գոտուն ներկայցվող պահանջներին և դրանց գործառնությունը հիմնականում կապվում է հատուկ պայմանների կիրառման հետ:

Կանաչ ծածկույթ՝ բուսական ծածկույթ (ծառեր, թփուտներ, խոտաբույսեր և այլն):

Հետիոտն մատչելիության շառավղեր՝ այն հեռավորությունը, որը կարող է անցնել մարդը՝ առանց ֆիզիկական լարվածության (0-30 րոպե ժամանակահատված)։

Ներմուծեք նկարագրությունը_19015

 

Կառուցապատման / հողօգտագործման չափորոշիչներ և կարգավորիչներ՝ սահմանում են տվյալ գոտու հողօգտագործման և կառուցապատման պահանջներին համապատասխանող բնութագրերի համակարգը, որոնցով կանոնակարգվում է տարածքի յուրացման ինտենսիվությունը, կառուցապատման խտությունը, կառույցների հարկայնությունը, գեղագիտական պահանջները: Կարգավորիչների պարամետրերը հիմնվում են օրենսդրական և պետական նորմատիվ փաստաթղթերի վրա, տեղայնացվում են՝ ելնելով յուրաքանչյուր գոտու յուրահատուկ պահանջներից և փոփոխվում են գոտուց գոտի: Ներմուծեք նկարագրությունը_19016

 

Հակահրդեհային պահանջներ՝ շենքերը, կառույցները հրդեհներից պաշտպանելու համար կառուցման և այլ միջոցառումների նորմերով հաստատված պարտադիր կարգ։

Համաքաղաքային նշանակության փողոցներ՝ հաղորդակցային կապ բնակելի, արդյունաբերական շրջանների և հասարակական կենտրոնների, ինչպես նաև մայրուղային փողոցների, քաղաքային ճանապարհների և ընդհանուր օգտագործման ճանապարհների միջև։

 

Ներմուծեք նկարագրությունը_19017

Շրջանային նշանակության փողոցներ՝ տրանսպորտային և հետիոտն կապ բնակելի շրջանների, բնակելի և արդյունաբերական շրջանների, ինչպես նաև հասարակական կենտրոնների միջև, ելքեր դեպի մայրուղային փողոցներ։

Տեղական նշանակության փողոցներ՝ տրանսպորտային (առանց բեռնատար և հասարակական տրանսպորտի բացթողման) և հետիոտնային կապ բնակելի շրջանների տարածքներում, ելքեր դեպի մայրուղային փողոցներ և շարժման կարգավորումով ճանապարհներ։

Երթևեկության անցուդարձ՝ միավոր ժամանակահատվածում (օր, ժամ) ճանապարհի որևէ կտրվածքով հանդիպակաց ուղղություններով անցնող ավտոմոբիլների քանակը։

Ճանապարհի բեռնվածության մակարդակ՝ երթևեկության անցուդարձի հարաբերությունը ճանապարհի թողունակությանը։

Երթևեկային մաս՝ ճանապարհի մակերևույթի շերտ, որի սահմաններում կատարվում է ավտոմոբիլների երթևեկությունը։

Կարմիր գիծ՝ շենքերն ու շինությունները փողոցներից անջատող սահմանը, որով սահմանում է նաև գլխավոր և երկրորդական փողոցների, ներառյալ մայթերի լայնությունը:

Մայթի բանուկ մաս` փողոցի մայթերի՝ հետիոտնի շարժման համար հատկացված շերտ։

Հողամաս՝ որոշակի ամրագրված սահմաններ, տարածք, գտնվելու վայր, իրավական կարգավիճակ ունեցող հողի վերգետնյա և ստորգետնյա հողատարածք:

Հողամասի անջրանցիկ տարածք՝ հողամասի այն հատվածը, որի բուսական բնաշերտը ծածկված է արհեստական կառույցներով (շենք, մայթ, սալարկ)։

Հողամասի ճակատը՝ հողամասի կարմիր գծին հարող կողմը։

Ձեղնահարկ՝ անջավոր տանիքի ներքին տարածությունը։

Նորմ՝ նախագծման և շինարարության համար սահմանված պարտադիր կարգ։

Շենքի բարձրություն՝ մայթի մակերևույթից մինչև քիվի վերին եզրն ընկած ուղղաձիգ հեռավորությունը։

Ոչ հիմնական շինություն՝ կրպակներ, տաղավարներ ճարտարապետական փոքր ձևեր։

Սանիտարահիգիենիկ պահանջներ՝ բնակվելու տարածությունների՝ շրջակա միջավայրի սահմանային թույլատրելի վիճակներին համապատասխանության պահանջներ։

 

ՍԻՍԻԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

- Քաղաքային տարածքի հարավարևելյան մասում, գետի ձախ ափին տեղակայված տեղամասի գոտևորման նախագծի հիմնադրույթների իրականացում:

- Հակահեղեղային միջոցառումների իրականացում, գետափերի ամրացում՝ պահուստային տարածքի շրջանում։

- Ջրամատակարարման ցանցի վերանորոգում, վերազինում:

- Կոյուղու մաքրման կայանի կառուցում, կոյուղացանցի վերազինում:

- Հաշվի առնելով տրանսպորտային, ինժեներական տեխնիկական ենթակառուցվածքների ընդհանրությունը, առաջարկվում է ստեղծել Սիսիան, Ույծ, Աղիտու, Ղզլջուղ և Բռնակոթ համայնքների միջհամայնքային միավորում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

 

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ա Վ Ե Լ Վ Ա Ծ Ն Ե Ր

 

ՍԻՍԻԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ

 

ՍԻՍԻԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ

 

ՍԻՍԻԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ

 

ՍԻՍԻԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ

 

ՍԻՍԻԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ

 

ՍԻՍԻԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ

 

ՍԻՍԻԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ

 

ՍԻՍԻԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ

 

ՍԻՍԻԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ

 

ՍԻՍԻԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ

 

ՍԻՍԻԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ

 

ՍԻՍԻԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ

 

ՍԻՍԻԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ

 

ՍԻՍԻԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ

 

ՍԻՍԻԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան