ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
7 դեկտեմբերի 2004 թ. |
N 310-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 33 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Աղասի Մարգարյանի 2004 թվականի նոյեմբերի 25-ի միջնորդագիրը՝ ք. Երևան, Նորքի 1-ին զանգված թիվ 7 շուկային հարող տարածք, «Մանանա-88» ԼՏԸ հասցեում գործող (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա՝ թիվ 33) արտարժույթի փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու մասին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Աղասի Մարգարյանին տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 33 լիցենզիան։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Աղասի Մարգարյանին հանձնելու պահից։
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ` |
Տ. Սարգսյան |
|