ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 նոյեմբերի 2007 թվականի N 1292-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 17-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 418 որոշման 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը» բառերով.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման լիազորությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեին վերապահելու մասին» N 1277-Ն որոշման վերնագրում, 1-ին կետում և հավելվածի ցանկի վերնագրում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը» բառերով.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1877-Ն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի» բառերն ըստ հոլովառության փոխարինել «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության» բառերով, իսկ 8-րդ և 9-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահին» բառերը` «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին» բառերով.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1878-Ն որոշման 1-ին, 2-րդ և 5-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի» բառերն ըստ հոլովառության փոխարինել «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության» բառերով, իսկ 7-րդ և 8-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահին» բառերը` «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին» բառերով.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 441-Ն որոշման 1-ին, 2-րդ և 5-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի» բառերն ըստ հոլովառության փոխարինել «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության» բառերով, իսկ 7-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահին» բառերը` «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին» բառերով.
6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1347-Ն որոշման 1-ին, 5-րդ և 10-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի» բառերն ըստ հոլովառության փոխարինել «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության» բառերով, իսկ 8-րդ և 9-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահին» բառերը` «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|