Գլխավոր տեղեկություն
Համար
N 1276-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.10.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.10.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.11.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.10.2007

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

11 հոկտեմբերի 2007 թվականի N 1276-Ա

 

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշման 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Այգավանի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող գույքը`

1) ուղղակի վաճառքի ձևով օտարել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Այգավանի գյուղական համայնքին` համաձայն N 1 հավելվածի.

2) անհատույց սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Այգավանի գյուղական համայնքին` համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել անկախ գնահատողի կողմից 2007 թվականի հուլիսի 12-ի դրությամբ շուկայական մեթոդով` 2 811 600 դրամ արժեքով գնահատված, ուղղակի վաճառքի ձևով օտարվող գույքի վաճառքի գինը` 3.0 մլն դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշման 2-րդ կետով սահմանված գումարը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Այգավանի գյուղական համայնքի կողմից վճարվելուց հետո, 10-օրյա ժամկետում, սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետին համապատասխան պայմանագրերի կնքումը` դրանցում նախատեսելով, որ նշված համայնքը պարտավոր է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրերի կնքման հետ կապված ծախսերը և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` օրենքով սահմանված կարգով:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ


2007 թ. նոյեմբերի 16
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
հոկտեմբերի 11-ի N 1276-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

Անվանումը Հասցեն Շահագործման
հանձնելու
տարեթիվը
Քանակը Հաշվեկշռային
արժեքը
(դրամ)
Գնահատված
արժեքը
(դրամ)
Վաճառքի
գինը
(դրամ)
Փայտյա տնակ գ. Այգավան 1997 թ. 1 300 000 96 000 133 680
Էլ. ցանց գ. Այգավան 1996 թ. 1 1 392 000 486 000 523 680
Պահեստ գ. Այգավան 1977 թ. 1 151 000 1 450 000 1487 680
Կշռատուն գ. Այգավան 1977 թ. 1 170 000 770 000 807 680
Չորանոց գ. Այգավան 1977 թ. 1 69 000 9 600 47 280

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
հոկտեմբերի 11-ի N 1276-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

Անվանումը Հասցեն Շահագործման
հանձնելու տարեթիվը
Քանակը Հաշվեկշռային
արժեքը (դրամ)
Խորքային հոր գ. Այգավան 1996 թ. 1 4 117 000
Ջրագիծ գ. Այգավան 1995 թ. 1 36 000

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ