ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 օգոստոսի 2007 թվականի N 986-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 896-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 17-ի «Ոսկան Երևանցի» տպագրատուն արտադրահրատարակչական բաց բաժնետիրական ընկերությանը հատուկ պաշտպանվածություն պահանջող պետական նշանակության փաստաթղթերի տպագրման լիցենզիա տալու մասին» N 896-Ա որոշման 1-ին կետում «ք. Երևան, Մելիք Ադամյան 1» բառերը փոխարինել «ք. Երևան, Նոր Նորքի 1-ին զանգված, Սաֆարյան 11/1ա» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` 3-օրյա ժամկետում «Ոսկան Երևանցի» տպագրատուն արտադրահրատարակչական բաց բաժնետիրական ընկերությանը հատկացնել վերաձևակերպված լիցենզիայի ձևաթուղթ:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|