«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 հոկտեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 05007362
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
4 սեպտեմբերի 2007 թ. |
թիվ 277-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԻՇԽԱՆ», «ՀԱՅԿԱԿԱՆ ԻԺ» ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի ապրիլի 11-ի «2006-2007 թվականների հուշադրամների թողարկման ծրագիրը և հուշադրամների չափանիշները հաստատելու մասին» թիվ 155-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2007 թվականի հոկտեմբերի 22-ից շրջանառության մեջ դնել «Իշխան» և «Հայկական իժ» արծաթե հուշադրամները:
2. Հաստատել «Իշխան» և «Հայկական իժ» արծաթե հուշադրամների նկարագրությունները` համաձայն հավելվածի (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Տ. Սարգսյան |
2007 թ. սեպտեմբերի 6 Երևան |
Հավելված ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի սեպտեմբերի 4-ի թիվ 277-Ն որոշման |
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Իշխան» արծաթե հուշադրամի
Իշխան պատկերող 100 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է «Կովկասի կենդանական աշխարհ» միջազգային ծրագրի շրջանակներում: Ծրագրում ներառվել են այն կենդանիները, որոնք ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում:
Հուշադրամի դիմերեսին ներքին շրջանակում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Զինանշանի տակ մակագրված է հուշադրամի անվանական արժեքը թվերով` «100», և «ԴՐԱՄ», «DRAM» բառերը: Զինանշանի վերևի մասում հուշադրամի թողարկման տարեթիվն է` «2007»: Հուշադրամի եզրաշրթով մակագրված են՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» բառերը:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է իշխան ձուկը, որի վերևի մասում կենդանու անվանումն է լատիներեն, իսկ ներքևի մասում` հայերեն: Կենդանու և գրագրությունների միջև առկա կարմիր էմալով կատարված կորերը խորհրդանշում են այս կենդանու պաշտպանված լինելը պետության կողմից:
Թափանցիկ պատիճով հուշադրամը և իսկության հավաստագիրը տեղադրված են արհեստական կաշվից պատրաստված տուփում:
Հուշադրամի ուրվագծերը ձևավորել են Լեհաստանի դրամահատարանի դիզայներներ Ռոուսանա և Անդժեյ Նովակովսցիները:
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը
Անվանական արժեքը |
100 դրամ |
Մետաղը և հարգը |
արծաթ, 9250 ± 50 |
Զանգվածը |
28,28 ± 0,25 գ |
Տրամագիծը |
38,61 ± 0,15 մմ |
Որակը |
բրիլիանթ անսրքյուլեյթիդ |
Դրամաշուրթը |
հարթ |
Ձևը |
կլոր |
Տպաքանակը |
3000 հատ |
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Հայկական իժ» արծաթե հուշադրամի
Հայկական իժ պատկերող 100 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է «Կովկասի կենդանական աշխարհ» միջազգային ծրագրի շրջանակներում: Ծրագրում ներառվել են այն կենդանիները, որոնք ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում:
Հուշադրամի դիմերեսին ներքին շրջանակում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Զինանշանի տակ մակագրված է հուշադրամի անվանական արժեքը թվերով` «100», և «ԴՐԱՄ», «DRAM» բառերը: Զինանշանի վերևի մասում հուշադրամի թողարկման տարեթիվն է` «2007»: Հուշադրամի եզրաշրթով մակագրված են՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» բառերը:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է հայկական իժը, որի վերևի մասում կենդանու անվանումն է լատիներեն լեզվով, իսկ ներքևի մասում` հայերենով: Կենդանու և գրագրությունների միջև առկա կարմիր էմալով կատարված կորերը խորհրդանշում են այս կենդանու պաշտպանված լինելը պետության կողմից:
Թափանցիկ պատիճով հուշադրամը և իսկության հավաստագիրը տեղադրված են արհեստական կաշվից պատրաստված տուփում:
Հուշադրամի ուրվագծերը ձևավորել են Լեհաստանի դրամահատարանի դիզայներներ Ռոուսանա և Անդժեյ Նովակովսցիները:
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը
Անվանական արժեքը |
100 դրամ |
Մետաղը և հարգը |
արծաթ, 9250 ± 50 |
Զանգվածը |
28,28 ± 0,25 գ |
Տրամագիծը |
38,61 ± 0,15 մմ |
Որակը |
բրիլիանթ անսրքյուլեյթիդ |
Դրամաշուրթը |
հարթ |
Ձևը |
կլոր |
Տպաքանակը |
3000 հատ |