Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 257-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.10.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2000.12.20/19(61) Հոդ.347
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
07.08.2007
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
09.08.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.10.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 հոկտեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 05007359

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

7 օգոստոսի 2007 թ.

թիվ 257-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 713-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 70-րդ հոդվածները և «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 66-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ««Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագիրքը» հաստատելու մասին» թիվ 713-Ն որոշմամբ հաստատված «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքում» կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) 73.2, 73.3 և 73.4 կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«73.2. Մասնագիտացված անձը հաշվետվությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում էլեկտրոնային փոստով՝ Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով` Կենտրոնական բանկի կողմից ուղարկված պաշտպանված օրինակելի նմուշին (ֆայլին) համապատասխան, բացառությամբ սույն կանոնագրքի 73.3 կետով սահմանված դեպքի: Սի-Բի-Էյ-նեթ համակարգի խափանման դեպքում հաշվետվությունը ներկայացվում է սույն կանոնագրքի 73.3 կետով սահմանված ձևով:

73.3. Սի-Բի-Էյ-նեթ համակարգին միացված չլինելու դեպքում մասնագիտացված անձը հաշվետվության էլեկտրոնային տարբերակը Կենտրոնական բանկ է ներկայացնում ինտերնետով` հաշվետվությունների ընդունման համակարգով: Այդ համակարգի խափանման դեպքում հաշվետվությունները ներկայացվում են մագնիսական կամ էլեկտրոնային կրիչներով՝ կից ներկայացնելով խափանման վերաբերյալ գրություն:

73.4. Հաշվետվությունը Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, հաշվետվությունների ընդունման համակարգի միջոցով, մագնիսական կամ էլեկտրոնային կրիչով ներկայացնելիս ֆայլերը կոդավորվում են հետևյալ ձևով՝ XXXXX-66.3.xls, որտեղ XXXXX-ը Կենտրոնական բանկի կողմից մասնագիտացված անձին շնորհված կոդն է: Այլ կերպ ներկայացված հաշվետվությունը համարվում է չներկայացված:».

2) 73.5 և 73.6 կետերն ուժը կորցրած ճանաչել.

3) 73.10 կետից հետո լրացնել 73.11 կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«73.11. Եթե մասնագիտացված անձը հաշվետվությունների ներկայացման ժամկետի ընթացքում Կենտրոնական բանկ է ներկայացրել նույն հաշվետու ժամանակաշրջանի համար մեկից ավելի հաշվետվության տարբերակներ, ապա պաշտոնապես ներկայացված է համարվում վերջին տարբերակը:».

4) 76.3 կետում «համաձայն» բառից հետո լրացնել հետևյալ բառերը.

«և Կենտրոնական բանկ են ներկայացվում յուրաքանչյուր հաշվետու եռամսյակի (եռամսյակային ֆինանսական հաշվետվություններ) և հաշվետու տարվա (տարեկան ֆինանսական հաշվետվություններ) համար:».

5) 109.1, 109.2, 109.3 և 109.4 կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«109.1. Ինքնակարգավորվող կազմակերպության կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների փաթեթը (այսուհետ` հաշվետվություն) բաղկացած է սույն բաժնի կանոններով սահմանված տեղեկությունները ներառող հաշվետվության տիտղոսաթերթից, ընթացիկ և/կամ ֆինանսական հաշվետվության ձևերից:

109.2. Ինքնակարգավորվող կազմակերպությունը հաշվետվությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում էլեկտրոնային փոստով՝ Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով` Կենտրոնական բանկի կողմից ուղարկված պաշտպանված օրինակելի նմուշին (ֆայլին) համապատասխան, բացառությամբ սույն կանոնագրքի 109.3 կետով սահմանված դեպքի: Սի-Բի-Էյ-նեթ համակարգի խափանման դեպքում հաշվետվությունը ներկայացվում է սույն կանոնագրքի 109.3 կետով սահմանված ձևով:

109.3. Սի-Բի-Էյ-նեթ համակարգին միացված չլինելու դեպքում ինքնակարգավորվող կազմակերպությունը հաշվետվության էլեկտրոնային տարբերակը Կենտրոնական բանկ է ներկայացնում ինտերնետով` հաշվետվությունների ընդունման համակարգով: Այդ համակարգի խափանման դեպքում հաշվետվությունները ներկայացվում են մագնիսական կամ էլեկտրոնային կրիչներով՝ կից ներկայացնելով խափանման վերաբերյալ գրություն:

109.4. Հաշվետվությունը Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, հաշվետվությունների ընդունման համակարգի միջոցով, մագնիսական կամ էլեկտրոնային կրիչով ներկայացնելիս ֆայլերը կոդավորվում են հետևյալ ձևով՝ XXXXX-104.2.xls, որտեղ XXXXX-ը Կենտրոնական բանկի կողմից ԻԿԿ-ին շնորհված կոդն է: Այլ կերպ ներկայացված հաշվետվությունը համարվում է չներկայացված:».

6) 109.6 կետն ուժը կորցրած ճանաչել.

7) 109.8 կետից հետո լրացնել 109.9 կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«109.9. Եթե ինքնակարգավորվող կազմակերպությունը հաշվետվությունների ներկայացման ժամկետի ընթացքում Կենտրոնական բանկ է ներկայացրել նույն հաշվետու ժամանակաշրջանի համար մեկից ավելի հաշվետվության տարբերակներ, ապա պաշտոնապես ներկայացված է համարվում վերջին տարբերակը:».

8) 112.5 կետում «համաձայն» բառից հետո լրացնել հետևյալ բառերը.

«և Կենտրոնական բանկ են ներկայացվում յուրաքանչյուր հաշվետու եռամսյակի (եռամսյակային ֆինանսական հաշվետվություններ) և հաշվետու տարվա (տարեկան ֆինանսական հաշվետվություններ) համար:».

9) 113.4 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«113.4. Եռամսյակային ֆինանսական հաշվետվության ձևերը Կենտրոնական բանկ են ներկայացվում մինչև համապատասխան հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը ներառյալ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահի տեղակալ

Ա. Ջավադյան 

 
2007 թ. օգոստոսի 9
Երևան
 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան