ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հոկտեմբերի 2007 թվականի N 1134-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1302-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-116-Ն օրենքը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի «Դրամահատման, պետական մեդալների, շքանշանների պատրաստման կամ արտադրության լիցենզավորման կարգը, լիցենզիա ստանալու մասին հայտի ձևը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1302-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշմամբ հաստատված` դրամահատման, պետական մեդալների, շքանշանների պատրաստման կամ արտադրության լիցենզավորման կարգի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Լիցենզիան տրվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:».
2) որոշմամբ հաստատված` դրամահատման, պետական մեդալների, շքանշանների պատրաստման կամ արտադրության լիցենզիայի ձևում «ՀՀ ոստիկանության պետ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հոկտեմբերի 4-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|