Գլխավոր տեղեկություն
Համար
N 1117-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.10.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.10.10/50(574) Հոդ.1043
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.09.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.10.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 սեպտեմբերի 2007 թվականի N 1117-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 670 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 25-ի «Իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառման կարգը հաստատելու մասին» N 670 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետից հանել «(վարչությունը)» բառը.

2) որոշմամբ հաստատված իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառման կարգի (այսուհետ` կարգ) 1-ին կետը «հիմնարկները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև պետական ու համայնքային հիմնարկները (այսուհետ` առանձնացված ստորաբաժանումներ, հիմնարկներ)» բառերով.

3) կարգի 3-րդ կետում`

ա. առաջին նախադասությունից հանել «Իրավաբանական անձանց» բառերը, իսկ «ստորաբաժանումներն ու» բառերը փոխարինել «ստորաբաժանումները,» բառով,

բ. «ա» ենթակետը «ստորագրված» բառից հետո լրացնել «հիմնադրի գործադիր մարմնի, առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի ղեկավարի կամ» բառերով,

գ. «բ» ենթակետը «կանոնադրության» բառից հետո լրացնել «և (կամ) հիմնադիր այլ փաստաթղթերի» բառերով,

դ. «դ» ենթակետը «հաստատելու» բառից հետո լրացնել «, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի ղեկավար կամ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու» բառերով,

ե. կետը «դ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ1» ենթակետով.

«դ1. առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի ղեկավարի մասին տեղեկություններ (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության (հաշվառման) վայրը, կապի միջոցները):»,

զ. «ե» ենթակետից հանել «իրավաբանական անձի» բառերը,

է. կետը երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն կետով պահանջվող փաստաթղթերը ներկայացվում են «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:».

4) 4-րդ կետում`

ա. «ստորաբաժանման» բառից հետո «կամ» բառը փոխարինել «,» կետադրական նշանով,

բ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Եթե հիմնադիր օտարերկրյա իրավաբանական անձը չունի հիմնադիր փաստաթղթեր, կամ ներկայացված փաստաթղթերը չեն պարունակում դրույթներ առանձնացված ստորաբաժանում, հիմնարկ ստեղծելու լիազորություններ ունեցող մարմինների մասին, ապա սույն կարգի 3-րդ կետի «բ» ենթակետում նշված փաստաթղթերի փոխարեն ներկայացվում են իրավասու մարմնի կողմից տրված տեղեկանքները` հիմնադիր փաստաթղթերի ցանկի և առանձնացված ստորաբաժանում, հիմնարկ ստեղծելու վերաբերյալ որոշում ընդունած մարմնի` նման լիազորություններ ունենալու մասին:».

5) 5-րդ կետի առաջին նախադասությունից հանել «իրավաբանական անձանց» բառերը, իսկ վերջին պարբերությունում «Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի» բառերը փոխարինել «Առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի» բառերով.

6) 6-րդ կետից հանել «իրավաբանական անձի» բառերը և «ա», «բ», «գ», «դ», «ե» ենթակետերը.

7) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1, 6.2, 6.3, 6.4 և 6.5-րդ կետերով.

«6.1. միաձուլման դեպքում`

1) միաձուլվող առանձնացված ստորաբաժանումը, հիմնարկը ներկայացնում են`

ա. դիմում (ստորագրված` առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի կողմից լիազորված անձի կողմից),

բ. իրավասու մարմնի (մարմինների) որոշումները,

գ. հաշվառման վկայականը,

դ. պետական տուրքի վճարման անդորրագիրը.

2) միաձուլման արդյունքում ստեղծված առանձնացված ստորաբաժանումը, հիմնարկը սույն կարգի 3-րդ կետում նշված փաստաթղթերի հետ միասին ներկայացնում են միաձուլվող առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների հաշվառման վկայականների պատճենները.

6.2. միացման դեպքում`

1) միացող առանձնացված ստորաբաժանումը կամ հիմնարկը ներկայացնում է`

ա. դիմում (ստորագրված` առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի կողմից լիազորված անձի կողմից),

բ. իրավասու մարմնի (մարմինների) որոշումները,

գ. հաշվառման վկայականը,

դ. պետական տուրքի վճարման անդորրագիրը.

2) միացման արդյունքում ընդլայնված առանձնացված ստորաբաժանումը, հիմնարկը սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերի հետ միասին ներկայացնում են միացող առանձնացված ստորաբաժանումների կամ հիմնարկների հաշվառման վկայականների պատճենները.

6.3. բաժանման դեպքում`

1) բաժանվող առանձնացված ստորաբաժանումը, հիմնարկը ներկայացնում են`

ա. դիմում (ստորագրված` առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի կողմից լիազորված անձի կողմից),

բ. իրավասու մարմնի (մարմինների) որոշումները,

գ. հաշվառման վկայականը,

դ. պետական տուրքի վճարման անդորրագիրը.

2) բաժանման արդյունքում ստեղծված առանձնացված ստորաբաժանումը, հիմնարկը սույն կարգի 3-րդ կետում նշված փաստաթղթերի հետ միասին ներկայացնում են բաժանվող առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի հաշվառման վկայականների պատճենները.

6.4. առանձնացման դեպքում`

1) առանձնացման միջոցով վերակազմակերպվող առանձնացված ստորաբաժանումը, հիմնարկը սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերի հետ միասին ներկայացնում են վերակազմակերպման մասին իրավասու մարմնի (մարմինների) որոշումները.

2) առանձնացման արդյունքում ստեղծված առանձնացված ստորաբաժանումը, հիմնարկը սույն կարգի 3-րդ կետում նշված փաստաթղթերի հետ միասին ներկայացնում են առանձնացման միջոցով վերակազմակերպվող առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի հաշվառման վկայականների պատճենները.

6.5. վերակազմավորման դեպքում`

1) վերակազմավորվող առանձնացված ստորաբաժանումը, հիմնարկը ներկայացնում են`

ա. դիմում (ստորագրված` առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի կողմից լիազորված անձի կողմից),

բ. իրավասու մարմնի (մարմինների) որոշումները,

գ. հաշվառման վկայականը,

դ. պետական տուրքի վճարման անդորրագիրը.

2) վերակազմավորման արդյունքում ստեղծված առանձնացված ստորաբաժանումը, հիմնարկը սույն կարգի 3-րդ կետում նշված փաստաթղթերի հետ միասին ներկայացնում են վերակազմավորվող առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի հաշվառման վկայականների պատճենները:».

8) 7-րդ կետի`

ա. առաջին նախադասությունում «Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումը կամ հիմնարկը» բառերը փոխարինել «Առանձնացված ստորաբաժանումը, հիմնարկը» բառերով,

բ. կետը «գ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» և «ե» ենթակետերով.

«դ) հիմնադիր իրավաբանական անձի գրավոր հավաստումն այն մասին, որ գործունեությունը դադարող առանձնացված ստորաբաժանումը, հիմնարկը չեն ունեցել կնիք, կամ կնիքը հանձնված է սահմանված կարգով,

ե) հիմնադիր իրավաբանական անձի գրավոր հավաստումն այն մասին, որ կատարված են «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները:»,

գ. վերջին պարբերությունում «պարտավորությունների բացակայության մասին տեղեկանքներ` տրված հարկային և սոցիալական ապահովության մարմինների կողմից, և իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում տպագրված համապատասխան հայտարարություն:» բառերը փոխարինել «հարկային մարմինների կողմից տրված տեղեկանք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և սոցիալական ապահովագրության գծով պարտավորությունների բացակայության մասին, հիմնադրի կողմից տրված տեղեկանք, որով հավաստվում է պարտատերերի` առաջացած պարտավորությունների բավարարումը կամ նման պարտավորությունների բացակայությունը:» բառերով.

9) 8-րդ կետում «ստորաբաժանումները» բառից հետո «և» բառը փոխարինել «,» կետադրական նշանով.

10) 8-րդ կետից, 9-րդ կետի երկրորդ պարբերությունից և 11-րդ կետից հանել «(վարչություն)» բառը, իսկ 9-րդ կետում «ստորաբաժանումները» բառից հետո «և» բառը, 14-րդ և 15-րդ կետերում «ստորաբաժանման» բառից հետո «կամ» բառը փոխարինել «,» կետադրական նշանով.

11) 9-րդ կետի երկրորդ պարբերությունից, 12-րդ կետի «ը» ենթակետից, 13, 14, 15 և 16-րդ կետերից հանել «Իրավաբանական անձի» բառերը.

12) 13-րդ կետն առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`

«Օտարերկրյա իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումը, հիմնարկը հաշվառումից հանվում են իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում տպագրված համապատասխան հայտարարության մեջ նշված ժամկետը լրանալուց հետո` սույն կետում նշված ժամկետում».

13) հանել 14-րդ կետի երկրորդ նախադասությունը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. հոկտեմբերի 1
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան