Գլխավոր տեղեկություն
Համար
N 1103-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.10.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.03.11/14(680) Հոդ.1033
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.09.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.10.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 սեպտեմբերի 2007 թվականի N 1103-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 765 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված «Պետական հատվածի հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների (IPSAS) ռազմավարության ծրագրի իրականացմանն օժանդակելու համար» N IDF 58039 և «Հայաստանի Հանրապետություն. կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի (ԿՖԿՏՀ) իրականացման կարողությունների ստեղծման համար» N TF 090559 դրամաշնորհների համաձայնագրերի պայմանների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված «Պետական հատվածի հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների (IPSAS) ռազմավարության ծրագրի իրականացմանն օժանդակելու համար» N IDF 58039 և «Հայաստանի Հանրապետություն. կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի (ԿՖԿՏՀ) իրականացման կարողությունների համար» N TF 090559 դրամաշնորհների համաձայնագրերի միջոցների հաշվին`

1) ծրագրերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի միջոցով.

2) ծրագրերի համակարգման` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» N 765 որոշմամբ կառավարման խորհրդին վերապահված լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» N 765 որոշմամբ հաստատված օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին ծրագրեր իրականացնող գրասենյակների գործունեության կազմակերպման կանոնակարգի`

1) 1-ին կետը «համաձայնագրում» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ» բառերով.

2) 8-րդ կետը «խորհուրդները» բառից հետո լրացնել «, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. հոկտեմբերի 1
Երևան