Գլխավոր տեղեկություն
Համար
N 971-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.08.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.08.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.09.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.08.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 օգոստոսի 2007 թվականի N 971-Ա

 

ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28.2-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Համաձայնել Երևանի վարչական տարածքում տեղաբաշխված` պետական սեփականություն հանիսացող գույքի մասնավորեցումից Երևանի քաղաքապետարանի անվամբ բացված հատուկ հաշվում (Հ/Հ` 900018211020) կուտակված միջոցների մնացորդից 97000.0 հազ. դրամի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացմանը, որից`

1) 37,000.0 հազ. դրամը` Երևանի N 44 միջնակարգ դպրոցի վերանորոգման աշխատանքների համար.

2) 60,000.0 հազ. դրամը` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կաթսայատան և ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքների համար:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. սեպտեմբերի 5
Երևան