Գլխավոր տեղեկություն
Համար
N 1033-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.10.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.10.03/49.1 Հոդ.1025.2
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.08.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.09.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 օգոստոսի 2007 թվականի N 1033-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 14.3-րդ և 17-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը (այսուհետ` գլխավոր հատակագիծ)` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` գլխավոր հատակագծի իրականացման մոնիթորինգն ապահովել համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 31-ի «Պետական քաղաքաշինական կադաստրի վարման և քաղաքաշինական գործունեության մոնիթորինգի անցկացման կարգը հաստատելու մասին» N 802 որոշմամբ սահմանված կարգի:

3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին` ճյուղային և համայնքային զարգացման ծրագրերում սահմանված կարգով ներառել գլխավոր հատակագծի իրականացման համապատասխան միջոցառումները` ըստ առաջնահերթության:

4. Առաջարկել Սևանի քաղաքապետին համայնքի զարգացման ծրագրերում սահմանված կարգով ներառել գլխավոր հատակագծի իրականացման միջոցառումները` ըստ առաջնահերթության:

5. Սահմանել, որ գլխավոր հատակագծով նախատեսված հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրությամբ սահմանված կարգով` ըստ գլխավոր հատակագծով նախատեսված կառուցապատման հերթականության:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. սեպտեմբերի 18
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2007 թվականի

օգոստոսի 9-ի N 1033-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Նախաբան

Գլուխ 1

Համայնքի տարածահատակագծային զարգացման հիմնական ուղղությունները

1. Համայնքի դիրքը տարաբնակեցման համակարգում և կառուցվածքահատակագծային զարգացման պայմանները

2. Տարածքի համալիր գնահատական

2.1 Համայնքի բնական պայմանները, բուժական և ռեկրեացիոն ռեսուրսները

2.2 Գեղարքունիքի մարզի լանդշաֆտային բնութագիրը և օգտակար հանածոները

3. Պատմամշակութային հուշարձանները

4. Հեռանկարային կառուցվածքահատակագծային կայուն զարգացման ուղղությունները

5. Տրանսպորտ

6. Շրջակա միջավայրի պահպանություն

7. Ինժեներական սարքավորումներ

7.1. Ջրամատակարարում

7.2. Կենցաղային կոյուղի

7.3. Հեղեղատար կոյուղի

7.4. Ոռոգում

7.5. Գազամատակարարում և ջեռուցում

7.6. Էլեկտրամատակարարումը

7.7. Կապի ցանցեր

Գլուխ 2

Համայնքի գոտևորման նախագիծ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

1. ՆԱԽԱԳԾԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

2. ԿԻՐԱՌՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ

3. ՆԱԽԱԳԾԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

4. ԳՈՏևՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԿԱՊԸ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՀԵՏ

5. ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ և ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ

6. ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԹՈւՅԼԱՏՐԵԼԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆԵՐԻ (ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄՆԵՐԻ) և ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ

7. ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՁևԵՐՆ ՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐՆ ԸՍՏ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՏԻՆԵՐԻ

8. ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

9. ՏԵՐՄԻՆՆԵՐ և ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

Գծագրական մաս

1. Դիրքը մարզի տարաբնակեցման համակարգում

2. (Տարաբնակեցման) Տարածքի համալիր գնահատական

3. (Տարաբնակեցման) Հատուկ պահպանվող տարածքներ

4. (Տարաբնակեցման) Կենդանիների տեղաբաշխում

5. (Տարաբնակեցման) Քամիների ուղղությունները

6. (Տարաբնակեցման) Հումքային ռեսուրսներ

7. Տարածքի փաստացի օգտագործման հատակագիծ (հենակետային հատակագիծ)

8. Համալիր գնահատման հատակագիծ

9. Սեփականության սուբյեկտներ

10. Լանդշաֆտի կազմակերպման հատակագիծ

11. Ինժեներական ենթակառուցվածքների հատակագիծ

12. Տրանսպորտային սխեմա

13. Պատմամշակութային հուշարձաններ

14. Տարածքի զարգացման հատակագիծ /հիմնական գծագիր/

15. Գոտևորման նախագիծ

16. Կառուցապատման հերթականություն

17. Մշակութային ենթակառուցվածքների սպասարկման և սանիտարական գոտու սահմաններ

18. Հողերի նպատակային նշանակության տրանսֆորմացիա

 

Նախաբան

 

Սևան քաղաքի գլխավոր հատակագծի մշակման հիմնական նպատակը` քաղաքի հեռանկարային տնտեսական զարգացման և տարածքային աճի ուղղությունների, տարածքների ֆունկցիոնալ նշանակության որոշումն է՝ տրանսպորտային, ինժեներական, տեխնիկական ենթակառուցվածքների սկզբունքային լուծումներով, բնապահպանական լայն համալիրի կիրառումով, տարածքների հողօգտագործման և կառուցապատման պարտադիր պահանջների սահմանումով:

Սևան քաղաքային համայնքի գլխավոր հատակագիծը մշակվել է ՀՀ Քաղաքաշինության նախարարության պատվերով (պայմանագիր N ՄԲ ԱՇՁԲ 05-94) և նախագծային առաջադրանքով:

Նախագծման համար ուղեցույց են ծառայել.

ՀՀ օրենքը քաղաքաշինության մասին:

ՀՀ հողային օրենսգիրքը,

 ՀՀ անտառային օրենսգիրքը,

●  Շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության մասին ՀՀ օրենքը,

●  Շրջակա միջավայրի պահպանության ՀՀ օրենսդրության հիմունքները:

●  Կարգ ՀՀ քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման (հաստատված ՀՀ Կառավարության 02.05.03 N 609 որոշմամբ):

Կարգ բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության համաձայնեցման, հաստատման և փոփոխման (հաստատված 14.05.01 N 408 որոշմամբ):

● Տարբեր տարիներին նախագծային ինստիտուտներում մշակված Սևան քաղաքի գլխավոր հատակագծերը և քաղաքի տարբեր թաղամասերի կառուցապատման նախագծերը:

ՀՀ կառավարության, շահագրգիռ նախարարությունների, ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի, Սևանի քաղաքապետարանի, տարբեր կազմակերպությունների Սևան քաղաքին վերաբերող ելակետային նյութերը, որոշումները, ծրագրային փաստաթղթերը:

ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կադաստրային քարտեզները:

«Հայհողշին» ՊՈԱԿ-ում մշակված հողօգտագործման քարտեզները:

«Հայնախագիծ» ԲԲԸ-ում մշակված և Կառավարության կողմից հաստատված (10 ապրիլի 2003 թ. N 610-Ն) «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի» հիմնադրույթները:

Սևանի քաղաքային համայնքի տարածքի սեյսմաշրջանացման քարտեզը (մշակված «ՍՊՀսԾ»ՊՈԱԿ 2006 թ.):

Նախագծում հաշվի են առնված նաև ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի և Բնական և մշակութային ժառանգության պահպանման պիլոտային նախագծի դրույթները, ՍԵՄԱԹ-ի Եվրոպական մայրցամաքի կայուն զարգացման հիմնադրային սկզբունքների, Օրհուսի կոնվենցիայի, Եվրոպական լանդշաֆտային կոնվենցիայի, Տեղական ինքնակառավարման Եվրոպական խարտիայի, և այլ փաստաթղթերի միջոցառումների և տարածքային պլանավորման փոխկապակցվածության սկզբունքները:


Գ լ ու խ  1
 
  Համայնքի տարածահատակագծային զարգացման հիմնական ուղղությունները

 

1. Համայնքի դիրքը տարաբնակեցման համակարգում ԵՎ կառուցվածքահատակագծային զարգացման պայմանները

 

Սևանի տարածահատակագծային և սոցիալ-տնտեսական ռազմավարական զարգացման հիմնախնդիրները դիտարկվել են ՀՀ Գեղարքունիքի մարզի շրջանակում «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի» հիմնադրույթներում: Մյուս կողմից «Երևանի ագլոմերացիայի տարածքային հատակագծման նախագծում» Սևան համայնքը և լճի մերձակա ափերի տարածքը ընդգրկվում են Երևանի ագլոմերացիայի կազմում, որպես ագլոմերացիայի ռեկրեացիոն ներուժի զարգացման հիմնական ուղղություններից մեկը: Հայաստանի Հանրապետության մի քանի տարածաշրջաններ, այդ թվում Սևանա լճի ջրհավաք ավազանը ըստ որոշակի սկզբունքների առանձնացվել են որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներ:

Համաձայն Հայաստանի Հանրապետության «Սևանա լճի մասին» օրենքի (ընդունված 2001 թ. մայիսի 18-ին), որը կարգավորում է Սևանա լճի, նրա ջրհավաք ավազանի և տնտեսական գործունեության գոտու էկոհամակարգերի պահպանման, վերականգնման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման հետ կապված հարաբերությունները, սահմանվել են կենտրոնական («Սևան» ազգային պարկի տարածքը), անմիջական ազդեցության (կենտրոնական գոտու սահմաններից դուրս գտնվող ջրհավաք ավազանը), ոչ անմիջական ազդեցության (Սևանա լճի ջրհավաք ավազանից դուրս  գտնվող՝ լճի վրա հնարավոր ազդեցության տարածքը) գոտիներ։

Ըստ Հայաստանի Հանրապետության «Սևանա լճի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի և 8-րդ հոդվածի 2-րդ կետի, կենտրոնական և անմիջակաան ազդեցության գոտիները քաղաքաշինական գործունեության հատուկ պահպանման օբյեկտներ են։

«ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծով» մարզային տարաբնակեցման համակարգում Սևանին վերապահվում է հատակագծային երկրորդական կենտրոնի դերը:

Սևանը գտվում է Սևան լճի հյուսիս-արևմտյան ափին, Հրազդանի վերին հոսանքի ավազանում: Ձգվում է Լճաշեն  գյուղի մոտից մինչև Սևանի թերակղզին և գրավում Երևան-Դիլիջան, Սևան-Կամո խճուղիների հանգույցում տարածվող եռանկյունաձև հարթավայրն ու դրան կից լեռնալանջերը: Խճուղային հանգույց է Երևան-Դիլիջան և Երևան-Կամո մայրուղիների վրա: Ունի երկաթուղային կայարան «Սևան»: 1965-ից քաղաքի շրջագծի մեջ են մտել նախկին Գոմաձոր և Ցամաքաբերդ գյուղերը: Հեռավորությունը Երևանից 54 կմ է:

Սևանը 1961-ից շրջանային, 1967-ից հանրապետական նշանակության քաղաք է: Բնակավայրը մինչև 1935թ.-ը կոչվել է Ելենովկա: Սևանը 1840-ական թթ. հիմնադրել են Ռուսաստանից աքսորված ռուս աղանդավորները: Մինչև XIX դարի վերջը Ելենովկան գերազանցապես ռուս բնակավայր էր: Հետագայում այնտեղ են եկել հայ արհեստավորներ ու առևտրականներ: Ե. Լալայանի վկայությամբ, դարասկզբին, Ելենովկան ուներ «Կանոնավոր, լայն փողոցներ, գեղեցիկ քարաշեն տներ և բավականաչափ խանութներ ու արհեստանոցներ»: Բնակիչների գլխավոր զբաղմունքը եղել է երկրագործությունը, անասնապահությունը, ձկնորսությունն ու արհեստները: Նախասովետական շրջանում Սևանում արդ. ձեռնարկություն չի եղել, գործել են մի քանի արհեստանոց և ձկնային տնտեսություն: 1922-ից Սևան լճում կա նավագնացություն: Առկա են հանքային ջրեր, օդաբուժության պայմանները բարենպաստ են: Քաղաքի տարածքում է Սևանի ստորգետնյա ՀԵԿ-ը:

Սևան համայնքի վարչական սահմանում ընդգրկված է Գագարին ավանի տարածքը՝ 145 հա, ռեկրեացիոն գոտին - 460 հա, ինքը` Սևան քաղաքի տարածքը 1184 հա: Համայնքի ընդհանուր վարչական սահմանում ընդգրկված տարածքը` 1779 հա: Կառուցապատված տարածքն է մոտ 650.0 հա:

Սևանի բնակչության թիվն է 21.6 հազ. մարդ: 90-ական թվերի սկզբին քաղաքի բնակչությունը կազմել է մոտ 31.0 հզ. մարդ: Վերջին գլխավոր հատակագիծը 40.0 հազ.մարդ. բնակչության համար մշակվել է 1995 թ: Համայնքի  գերադասելի առավելագույն բնակչությունը դեմոգրաֆիական լրիվ տարողունակության դեպքում «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծով» սահմանափակվում է 40 հազար մարդով:

Ռելիեֆը հիմնականում հարթ է, կտրտված հեղեղատներով: Միջին բացարձակ բարձրություններն են` 1936 մ: Արձանագրվում է գրունտային ջրերի բարձր մակարդակ, թույլ անկայուն կարբոնատային ավազների առկայություն, մակերեսային հոսքեր: Տարածված են լճային կարբոնատային ավազներ, կավեր, ավազակավեր, խճեր: Սեյսմիկ վտանգի մակարդակը գնահատվում է 0.3 g-ով:

 

2. Տարածքի համալիր վերլուծություն


2.1 Համայնքի բնական պայմանները


ՍԵՎԱՆԻ ԱՎԱԶԱՆԻ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԵՎ ՀՅՈՒՍԻՍ-ԱՐԵՎՄՏՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԲԺՇԿԱԿԼԻՄԱՅԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

Հայաստանի Հանրապետության բնական ռեսուրսներով հարուստ շրջանների թվում առանձնանում է Սևանի ավազանը, հատկապես բարձրլեռնային Սևանա լիճը: Սևանի ավազանը բարձրլեռնային առողջավայր դարձնելու հարցը դրված էր դեռ հանրապետության կուրորտային ռեսուրսները առաջին ուսումնասիրողների կողմից:

Արարատյան դաշտավայրից դեպի արևելք, համարյա 2000 մ բարձրության վրա է գտնվում հանրապետության ամենագեղեցիկ շրջաններից մեկը՝ Սևանի ավազանը: Սևանա լիճը «աշխարհի ամենամեծ բարձրլեռնային լիճն է և ամենաբարձրը՝ մեծ լճերից»: Նրա մակարդակը ավելի քան 1 կմ-ով բարձր է Արարատյան դաշտից և 1,5 կմ-ով՝ Քուռ գետի հովտից:

Սևանա լիճը, որպես բնության մի հրաշալի երևույթ, միշտ գրավել է ոչ միայն գիտնականների և հետազոտողների, այլև ճանապարհորդների և տուրիստների, բանաստեղծների և նկարիչների ուշադրությունը: Հիանալով լճի գեղեցկությամբ, Մաքսիմ Գորկին  գրել է՝  «...развертывается грандиозное синее зеркало озера, точно кусок неба, который опустился на землю между гор».

Ուսումնասիրվող շրջանը գտնվում է հյուսիսային լայնության 40օ32' և արևելյան երկարության 45օ00' վրա: Բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է՝ ափամերձ գոտում 1898-1920 մ, իսկ Փամբակի լեռնաշղթայի հարավային լանջերի գոտում 1920-1970 մ:

Սևանի ավազանը շրջապատող, ծովի մակերևույթից 2500-3000 մ բարձրություն ունեցող լեռնաշղթաները կազմում են հսկայական եռանկյունի: Արևմուտքից Սևանա լիճը շրջապատված է ամենաբարձր Գեղամա հրաբխային լեռնաշղթայով, որի կատարի վրայով ձգվում են հրաբուխների բազմաթիվ կոներ, որոնցից բարձրագույնը՝ Աժդահակ լեռը ունի 3597 մ բարձրություն: Հարավից  գոգահովիտը շրջապատված է տիպիկ հրաբխային Վարդենիսի լեռնաշղթայով, որի կատարային մասը նահանջում է լճի ափից 20 կմ-ով: Լճի և լեռնաշղթայի արանքում ձևավորվում է համեմատաբար լայնարձակ Մասրայի հարթությունը, որի երկարությունը 20 կմ է, իսկ լայնությունը 15 կմ: Այս տարածքը ոչ վաղ երկրաբանական անցյալում եղել է լճի հատակը: Լճի հյուսիս-արևելյան և արևելյան ափերը սահմանափակված են Արեգունի և Սևանի լեռնաշղթաներով: Այս ափերը համարյա ամբողջ տարածության վրա բարձր են, զառիթափ, ժայռոտ և նրանց ահեղ հզոր լեռնախորշերը ընդհուպ մոտենում են լճին: Ջրի մակարդակի իջեցումից հետո Արեգունու լեռների և լճի ափային մասում գոյացել է նեղ, երկայնակի ձգվածությամբ ափամերձ տարածքը: Եթե Գեղամա և Վարդենիսի լեռները հարուստ են շինարարական քարերով՝ տուֆ, բազալտ, սիելիտ, անդեզիտ-բազալտ, կվարցիտ, ապա Սևանի լեռնաշղթայի տարածքում հանդիպում են քրոմի, սնդիկի, ոսկու, հրակայուն ապարների հանքավայրեր: Մասրայի հարթություններում հանդիպում են բուժական տորֆի նստվածքային տարածքներ:

Սևանի ավազանը հյուսիս-արևմուտքից Հրազդանի կիրճի միջոցով ունի ելք դեպի Արարատյան դաշտավայր, իսկ հանրապետության մյուս շրջանների հետ այն միանում է միայն լեռնանցքներով:

Սևանի ջրհավաք ավազանի մակերեսը կազմում է 4891 կմ2, իսկ լճի հայելին մինչև 1937 թ. ջրի բաց թողնելը կազմում էր 1416 կմ2:

Սևանա լիճը գտնվում է ծովի մակերևույթից 1916 մ բարձրության վրա և բաժանված է երկու մասի՝ Մեծ և Փոքր Սևան, որոնք միանում են միմյանց Նորատուսի և Արտանիշի հրվանդանների մեջ ընկած 8,5 կմ լայնություն ունեցող նեղուցի միջոցով: Փոքր Սևանը լճի առավել խորը մասն է, մաքսիմալ խորությունը մինչև լճի ջրի բացթողումը կազմում էր 98,7 մ, ջրի բացթողումից հետո՝ 81 մ է: Սկսած 1949 թ. էներգետիկ և ոռոգման նպատակով Սևանի ջրերի ինտենսիվ օգտագործման հետևանքով լճի մակարդակը իջավ 18-19 մետրով և այն կազմում 1896 մ 32 սմ: Լճի հյուսիս-արևմտյան մասում ջրի հարթության վրա 63,5 մ բարձրությամբ վեր էր խոյանում ժայռոտ, ուղղաձիգ ափերով Սևան կղզին: Ջրի
մակարդակի իջեցման հետևանքով կղզին միացավ ցամաքին և վերածվեց թերակղզու: Իսկ վերջին տարիներին Արփա-Սևան համալիրի  գործարկման և լճի ջրերի ռացիոնալ օգտագործման հետևանքով Սևանի լճի մակարդակը բարձրացել է 2 մ 26 սմ և այժմ կազմում է 1898 մ 58 սմ:

Սևանի ավազանի լանդշաֆտը առանձնանում է իր յուրահատկություններով: Գոգահովտի արևմտյան և հարավային մասերը բնորոշվում են ռելիեֆի տիպիկ հրաբխային կառուցվածքով: Շատ տեղերում լավաների հոսահետքերը, հասնելով մինչև Սևանա լիճ, ստեղծել են արևմտյան ափի շատ բարդ ուրվագծեր, առաջացնելով բազմաթիվ ծովախորշեր, հրվանդաններ: Տեղ-տեղ լեռնալանջերը ճեղքված են դեպի լիճ ունեցող ընդհանուր թեքությամբ սարահարթերով: Քանի որ լավաները ճեղքավոր են, մթնոլորտային տեղումները արագ ներ են ծծվում, ինչի հետևանքով տարածքի մեծ մասը զրկված է մակերեսային հոսքից: Սա հիմնականում վերաբերում է Գեղամա լեռնաշղթային: Բարձր զառիթափ ժայռոտ լանջերը լճի հյուսիս-արևելյան մասում տեղ-տեղ ընդհատվում են անմիջապես ջրի մեջ: Վերջերս ջրի տակից դուրս եկած առափնյա շերտը կազմված է ավազակավային և գլենչիկային նստվածքներից: Այստեղ պահպանվել են անտառային պուրակներ՝ ավելի փարթամ անտառային բուսականության մնացորդներ: Ավազանի տարբեր մասերում հայտնաբերված բրածո բույսերը և կենդանիները վկայում են այն մասին, որ ոչ վաղ երկրաբանական անցյալում Սևանի ավազանը ծածկված է եղել խիտ անտառներով, որոնք անհայտացել են կլիմայի ցամաքայնության ուժեղացման հետևանքով:

Հյուսիս-արևելյան և արևելյան  գոտին իր ֆիզիկաաշխարհագրական, միկրոկլիմայական պայմաններով տարատեսակ է, ինչը պայմանավորված է ռելիեֆի բնույթով: Այստեղ  գերակշռում են հարթ, թույլ թեքությամբ ավազոտ, կավային լճափերը, տարբեր էքսպոզիցիա և զառիթափություն ունեցող լեռնալանջերի շլեյֆերը, բլրաշատ հարթավայրերը ափսեաձև դեպրեսիաներով, որոնք շրջապատված են ոչ մեծ բլրակներով: Բուսածածկում հանդիպում են ճահիճներ, ծառատնկեր և մացառուտներ: Գերակշռում են սոճին, եղևնին, բարդին, թխկին, չիչխանը (облепиха), փշատենին և այլ փշատերև և սաղարթավոր ծառատեսակներ: Թփերից տնկված են մասուր, հաղարջ, ալոճենի և այլն:

Ելնելով վերը նշված բնութագրերից, ամբողջ Սևանի ավազանի գոտին մեր կողմից բաժանված է 6 իրարից հստակ տարբերվող միկրոշրջանների՝

1. Ծովագյուղից, «Ինտուրիստ» մոթելից մինչև «Ախթամար» հյուրանոց:

2. «Ախթամար» հյուրանոցից մինչև Սևան թերակղզու սկիզբը:

3. Թերակղզի:

4. Թերակղզուց մինչև Լճաշեն գյուղը, որտեղ արևմտյան ափը կտրուկ անցնում է հարավայինին:

5. Հարավային ափը մինչև Նորաշեն  գյուղը:

6. Փամբակի լեռնաշղթայի հարավային լանջերի ստորին մասերը Ցամաքաբերդ գյուղից մինչև մանկական սանատորիա:

Առաջին միկրոշրջանը գտնվում է գոտու հյուսիսում, «Ինտուրիստ» մոթելից մինչև «Ախթամար» հյուրանոցը: Սա ավազոտ, թույլ թեքություն ունեցող հարթավայր է 200 մետրից մինչև 1 կմ լայնությամբ: Միկրոշրջանի բարձրությունը ծովի մակերևույթից 1898-1920 մ է: Տեղանքի թեքությունը չի գերազանցում 3-4օ, էքսպոզիցիան թույլ արտահայտված արևելյան: Այստեղ Ձկնագետը հոսում է ոչ լայն V-ձև հունով, իսկ  գարնանային վարարումների ժամանակ գետը ափ հանված տիղմով ձևավորվում է կոնուսաձև դելտա: Համարյա ամբողջ միկրոշրջանը պատված է անտառներով և մացառուտներով: Ծառաթփուտային բուսականությունը զգալի մեղմում է խիստ լանդշաֆտը, թուլացնում է քամու ուժը: Նա խոչընդոտում է արևի ջերմության ներհոսքը գործող մակերեսի վրա: Միկրոշրջանը գտնվում է Փամբակի և Արեգունու լեռնաշղթաների մեջ ընկած լայն լեռնային սարահարթի եզրին (в раструбе): Այդ պատճառով այս «խողովակի» մեջ գերիշխում են արևմտյան և արևելյան ուղղության քամիները: Շնորհիվ այս բարձունքների միկրոշրջանը բավականին լավ պաշտպանված է հյուսիսային և հարավային քամիներից: Սակայն լեռները զգալի սահմանափակում են հորիզոնը, ինչի հետևանքով առավոտյան և երեկոյան ժամերին ստվերապատում են միկրոշրջանը և կրճատում արևափայլի տևողությունը 1-1,5 ժամով օրվա ընթացքում (աղյուսակներ NN 1-4): Այս ափը համեմատ թերակղզուն ավելի ամպամած է:

Գերիշխող արևմտյան ուղղության քամիները, որոնք թափանցում են Սևանի լեռնանցքից, ինչպես նաև հյուսիսային քամիները Արեգունու լեռնաշղթայի կողմից (աղյուսակներ 5-8) ունեն ֆյոնային բնույթ, այսինքն շրջանցելով լեռները, օդային զանգվածները իջնում են դեպի ծովի մակերևույթ և իջնելիս տաքանում են: Այս շրջանը տարվա ընթացքում ավելի պակաս (30-40 մմ) տեղումներ է ստանում, քան Սեմյոնովկան, սակայն զգալի շատ, քան Սևանի թերակղզին (աղյուսակ N 9):

Առաջին միկրոշրջանը առանձնանում է արևափայլի զգալի քանակով, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությամբ (աղյուսակ N 1):

Կլիման մեղմ է, կրում է բարձրլեռնային անտառային կլիմայի գծեր՝ չափավոր տաք ամառ և չափավոր սառը, համեմատաբար քամոտ ձմեռ: Տարվա ընթացքում գերիշխում են հյուսիսային, հարավ-արևմտյան և արևմտյան ուղղության քամիները: Ձյան ծածկույթը առաջանում է ամեն տարի, սակայն այս տարածքում դիտվող հյուսիս-արևմտյան ուղղության քամիները խանգարում են խորը ձյան ծածկի առաջացմանը (աղյուսակներ NN 10-12):

Ձմռան եղանակաստեղծման պրոցեսում որոշակի դեր ունի լճի ջերմային ռեժիմը: Ձմռանը  գերիշխում են «չափավոր սառնամանիքային» եղանակային տիպերը, երբ միջին օրական ջերմաստիճանը տատանվում է -2,5 - -12,5օ սահմաններում (աղյուսակ N 13): Այս միկրոշրջանի ձմեռային եղանակները առանձնանում են առավել մեղմ ռեժիմով, չնայած տեղանքի զգալի բարձրությանը «զգալի սառնամանիքներով» եղանակները աննշան կրկնվածություն ունեն: Փաստը բացատրվում է շրջապատող լեռնազանգվածների և լճի ջրավազանի առկայությամբ: Սակայն ավելի հզոր սառը օդային զանգվածները, երբեմն հաղթահարելով լեռների արգելքը, թափանցում են այս շրջան և դրա հետևանքով դիտվում են «զգալի սառնամանիքներով» եղանակներ (միջին օրական ջերմաստիճանը -12,5 - -22,5օ)՝ 15% - 5 օր ամսվա ընթացքում (աղյուսակ N 13): Ձմեռային եղանակների այսպիսի ռեժիմը հնարավորություն է ստեղծում 20-25 օր ամսվա ընթացքում կազմակերպել դահուկասպորտային միջոցառումներ, կլիմայաբուժության ձմեռային ձևեր, բացօթյա խաղեր և զբոսանքներ:

Այս միկրոշրջանի ափամերձ գոտին նպատակահարմար չէ ձմեռային սպորտաձևերի զարգացման համար: Այդ միջոցառումների համար միանգամայն նպատակահարմար է օգտագործել «Ախթամար» հյուրանոցային համալիրը, ինչպես նաև նրա հարակից տարածքները: Վերջինների, ինչպես նաև ավելի բարձր տարածքների ռելիեֆը հարթ է, ունի բնական տեռասաներ, կայուն ձյունածածկ, լրացուցիչ շինությունների համար բարենպաստ պայմաններ: Մեր կարծիքով անհրաժեշտ է ճոպանուղու հրատապ կառուցումը: Սևանի ավազանում այս նպատակի համար (մեր կարծիքով) ամենաբարենպաստ լանդշաֆտային, եղանակային պայմաններ ունի այս միկրոշրջանը (ի նկատի ունենք «Ախթամար»-ին հարող տարածքները): Առաջարկվում է լեռնադահուկային սպորտի, օլիմպիական ձմեռային սպորտաձևերի զարգացման համար մարզական բազաների նախագծում, կեմպինգների, բուժական հիմնարկների, հյուրանոցային համալիրների տեղադրում: Բուժական տուրիզմի ընդլայնման նպատակով անհրաժեշտ է համապատասխան բուժական և մարզական տեխնիկայով հագեցված բժշկական և մարզական օբյեկտների նախագծում: Ուրեմն, մեր նշած միկրոշրջաններից առավել բարենպաստ է այս միկրոշրջանի ընդլայնումը կուրորտային նպատակներով օգտագործման տեսակետից:
1982-84 թթ. Հայպետնախագիծ ինստիտուտի և Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ մասնագետների կողմից Սևանի ավազանը ուսումնասիրվել և նախագծվել է որպես համամիութենական կուրորտային գոտի:

Գարուն՝ մարտի վերջից ակտիվանում է ցիկլոնային շրջանառությունը, խախտվում է կայուն ձյան ծածկը և ապրիլի կեսին լրիվ վերանում (աղյուսակ N 10):

Առավելագույն տեղումները դիտվում են մայիս-հունիս ամիսներին (98-86 մմ) (աղյուսակ N 9): Տեղումներն ուղեկցվում են ամպրոպներով, որոնց հետևանքով աճում է թեթև իոնների քանակը մթնոլորտում: Գարնան եղանակային ռեժիմը անկայուն է:

Ամառը արևոտ է, արևափայլի տևողությունը ամռան ամիսներին 311 (հուլիս) 282 (օգոստոս) ժամ է (աղյուսակ N 1) չափավոր տաք, երբեմն շոգ, նվազում է ամպամած և անձրևային եղանակների կրկնվածության տոկոսը (աղյուսակ N 13): Հարաբերական խոնավությունը առավոտյան և երեկոյան ժամերին լինում է 70-75% սահմաններում, իսկ ցերեկվա ժամերին՝ 50-60% (աղյուսակ N 15):


ԿԼԻՄԱՅԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Գարնան վերջում և ամռան սկզբում օդային միջավայրը դեռ սառն է, ինչը դժվարացնում է դոզավորված կլիմայաբուժությունը: Տարվա այս եղանակը բնորոշվում է օդային լոգանքների սառը պայմաններով (40%): Հուլիս-օգոստոսին օդային լոգանքների կոմֆորտային պայմանների կրկնվածության տոկոսը աճում է: Այս միկրոշրջանում 14-15 օր ամսվա ընթացքում հնարավոր է օդային լոգանքների ընդունում: Մյուս օրերին օդաբուժությունը կարելի է կազմակերպել պատշգամբներում, հատուկ տաղավարներում: Սակայն քամու սառեցնող ազդեցության վերացման դեպքում ամսվա 20-22 օր հնարավոր է օդային լոգանքների ընդունում (աղյուսակ N 24): Առաջարկվում է համապատասխան սարքավորումների, պաշտպանիչ պատնեշների կիրառում, անտառաշերտի ռացիոնալ օգտագործում:

Մոթել հյուրանոցային համալիրին հարող ծառապատ լողափերը բարենպաստ են ջրային լոգանքների (տալասոթերապիա) համար: Հրաշալի լանդշաֆտը հսկայական անտառածածկույթով, ավազոտ լողափերը, տալասոթերապիայի բարենպաստ պայմանները, հիդրոկարբոնատային սուլֆատ-քլորիդ-նատրիում-մագնեզիում-կալցիումական 21,5օC հանքային ջրի առկայությունը, կլիմայաբուժության կոմֆորտային պայմանները, մթնոլորտում թթվածնի պարունակության զգալի քանակը (240 գ/մ3) անհրաժեշտություն են թելադրում իրացնել այս ափը կլիմայական և բալնեոլոգիական պրոֆիլի սանատոր-կուրորտային համալիրներ կառուցելու համար, որոնք կբավարարեն ինչպես հանրապետությունից, այնպես էլ արտերկրից բուժվել ցանկացողների պահանջները: Իսկ հատուկ հարմարանքների միջոցով հյուսիսային քամիների կանխումը թույլ կտա երկու անգամով ավելացնել կոմֆորտային օրերի քանակը և շահագործել այս համալիրները կլոր տարի: Առաջարկվում է՝ ի նկատի ունենալով լճի ցանկալի բարձրացման գործոնը, նախագծումները լողափին հարող տարածքներից տեղափոխել «Ախթամար» հյուրանոցային համալիրին հյուսիսից և հյուսիս-արևմուտքից հարող ավելի բարձր տարածքներ: Այս միկրոշրջանում առկա են բարենպաստ պայմաններ կարճատև և երկարատև հանգստի համար, այդ նպատակով անհրաժեշտ է հյուրանոցային համալիրների, վճարովի ավտոկանգառների տեղադրում: Առաջարկվում է առագաստային և ձկնորսային սպորտի զարգացման համար համապատասխան օբյեկտների, նավամատույցների, բժշկական և փրկարար օգնության համար շինությունների նախագծում: Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել մանկահասակ երեխաների և պատանիների համար նախատեսվող առողջարանային համալիրներին: Բնական տեռասաները կարելի է օգտագործել որպես դահուկաղուրներ (лыжня) և ցածր տրամպլիններ դահուկասպորտային միջոցառումների համար:

Առաջարկվում է նախատեսել և կառուցել առողջարար հաստատությունների համալիրներ, պանսիոնատներ, կեմպինգներ, ինչպես նաև սպորտային հրապարակներ, տերենկուրի համար արահետներ, տուրիստական բազաներ ինչպես տեղական, այնպես և միջազգային նշանակության բուժական տուրիզմի զարգացման նպատակով:

Երկրորդ միկրոշրջանը ձգվում է Փամբակի լեռնաշղթայի հյուսիս-արևելյան ստորոտի երկարությամբ, ընդգրկելով 100-300 մ լայնություն և 4-5 կմ երկարություն ունեցող նեղ ափամերձ գոտի «Ախթամար» հյուրանոցից մինչև Սևան թերակղզի: Բարձրությունը ծովի մակերևույթից 1898-1950 մ է: Սա շատ յուրահատուկ, Սևանի ավազանում իրեն նմանակը չունեցող միկրոշրջան է: Նա ամբողջությամբ գտնվում է արևով թույլ լուսավորված հյուսիս-արևելյան զառիթափ լեռնալանջի ազդեցության տակ: Լանջը ամբողջովին պատված է թփերով և խիտ խոտե ծածկույթով: Տեղ-տեղ երևում են ժայռերի և աղբյուրների ձևով ժամանակավոր ենթահողային ջրերի ելքեր: Այս հատվածում լեռնաշղթայի ջրաբաժան գիծը ունի 2050 մ բացարձակ բարձրություն, իսկ արևելքում՝ մինչև 2300 մ: Ամենաբարձր գագաթը գտնվում է 23-70 մ նիշի վրա, այսինքն լճի մակերեսից վեր է խոյանում համարյա 1,5 կմ: Լեռնաշղթայի գագաթային մասը հարթավայրային է, իսկ լանջերը շատ հարմար դահուկային միջոցառումների համար:

Լճի այս ափին գարունը սկսվում է մոտավորապես 5-6 օրով ավելի ուշ, քան թերակղզում: Իսկ ամռանը կոմֆորտային ջերմաստիճանով (>15օC) (աղյուսակներ NN 16-21) ժամանակահատվածը տևում է ավելի քիչ, քան որևէ այլ տեղ Սևանի ողջ լճափում (մոտ 30 օր): Ձմեռը տևում է 150 օր: Տարվա եղանակների այսպիսի ռիթմիկան խոսում է այն մասին, որ այս միկրոշրջանը չունի լուրջ ռեսուրսներ արևա- և օդաբուժություն անցկացնելու համար: Սակայն այս միկրոշրջանը համեմատած ուսումնասիրվող զոնայի մյուս հինգ միկրոշրջանների հետ ունի լավագույն ցուցանիշները էսթետիկ տեսակետից: Տեղանքի գեղեցկությունը նույնպես բնական ռեսուրս է, որը անհրաժեշտ է նորմալ հանգստի և մարդու հոգեկան առողջության պահպանման համար: Այստեղ, ավելի լավ քան այլ տեղում պահպանված է լեռնային բնության էկոլոգիական ներդաշնակությունը: Ձմռանը Փամբակի լեռնաշղթայի լանջերը ծածկվում են ձյան հաստ շերտով: Եվ այդ պատճառով անհրաժեշտ է կառուցել ճոպանուղի լեռների ստորոտից մինչև գագաթ, իսկ լանջերը և ջրաբաժան հարթավայրերը կարող են ծառայել որպես բազա դահուկային սպորտի զարգացման համար, նամանավանդ, որ այդ լանջերը ունեն ռելիեֆի մեղմ ձևեր: Այստեղ յուրաքանչյուր հանգստացող սեփական աչքերով կտեսնի քիչ վնասված բնությունը, կհասկանա ինչ է նշանակում խնայել այն անհրաժեշտ անտրոպոգեն ազդեցությունից: Իսկ դա շատ կարևոր սոցիալական հարց է:

Փամբակի լեռների հյուսիսային լանջերը «Ախթամարի» հատվածում մասնատված են լայնակի հարթավայրերով, զառիթափ են, հասնում են ընդհուպ մինչև լիճը: Լճի ջրերից ազատված հողամասերի վրա տնկված են ծառեր, և ծառատնկիների նեղ շերտը մեղմում է այս ափի խոտաշունչ լանդշաֆտը:

Բարձր լեռները խոչընդոտում են արևի էներգիայի ներհոսքը և արևափայլի տևողությունը այս միկրոշրջանում համեմատաբար ցածր է՝ առավելագույն տևողությունը դիտվում է ամռանը, նվազագույնը՝ ձմռանը (աղյուսակ N 1): Հետաքրքիր է պատկերը արևափայլի օրական ընթացքում՝ օրվա առաջին կեսին, երբ շրջանը բաց է լճի կողմից, արևափայլի տևողությունը մեծ է, իսկ երկրորդ կեսին քչանում է Փամբակի բարձր լեռների պատճառով, որոնք էկրանավորում են հորիզոնը: Այս իր հերթին ազդում է մյուս օդերևութաբանական տարրերի արժեքների վրա՝ հիդրո-թերմիկ ցուցանիշները իջեցված են: Կլիմայաբուժության (օդաբուժում, արևաբուժում) պայմանները զիջում են առաջին
միկրոշրջանին, օդային և արևային լոգանքների ընդունումը սահմանափակ է:

Ի նկատի ունենալով լեռնագրական, լանդշաֆտային, եղանակային պայմանները՝ լեռներով ստվերապատումը, լանջերի զառիթափությունը ընդհուպ մինչև լիճը, առաջարկվում է խուսափել սանատոր-կուրորտային համալիրների տեղադրումից այս միկրոշրջանում: Նպատակահարմար է կեմպինգների, կարճատև հանգստին հարմարեցված համապատասխան շինությունների, տուրիստական բազաների, սպորտային և ալպինիստական կենտրոնների, սպասարկող անձնակազմի համար հյուրանոցային համալիրի նախագծում:

Երկրորդ միկրոշրջան - Սևան թերակղզի

Այս միկրոշրջանի հիմնական բնորոշող տարբերությունը նրա ֆիզիկաաշխարհագրական դիրքն է (թերակղզի) և թերակղզու արևելյան մասում նկատելի բարձունքի առկայությունը՝ ծովի մակերևույթից 1985 մ, իսկ լճի մակերևույթից 97 մ բարձրությամբ: Հարավից և արևելքից այս բարձունքը զառիթափ ընդհատվում է լճում և պաշտպանում է հարավային լճափը հյուսիսային քամիներից: Հյուսիսում բարձունքը չի ընդհատվում, այլ ոչ մեծ լայնությամբ (150-200 մ) շլեյֆով (լճի նախկին հատակը) իջնում է դեպի լիճը:

Թերակղզու ոչ մեծ տարածքի վրա (նրա երկարությունը խճուղուց 1900 մ է, մաքսիմալ լայնությունը - 300 մ, ընդհանուր մակերեսը մոտ 60 հեկտար) կարելի է հանդիպել լանդշաֆտի տարբեր տեսակներ՝ ավազոտ լճափեր, անտառատնկումներ, նոսր թփուտներ, խոտավետ մարգագետիններ բարձունքի վրա, ինչպես նաև դարափեր (обрывы), ժայռեր, բեկորակույտեր (россипи) և այլն, որից յուրաքանչյուրը ունի իր ռեկրեացիոն յուրահատկությունները: Բոլոր ծառատեսակները և թփուտների մեծ մասը ներածված են: Ծառերի և թփերի (ուռենի, բարդի, չիչխան և այլն) ծաղկումը թերակղզում սկսվում է մայիսի երկրորդ տասնօրյակից և վերջանում հուլիսին:

Սևան թերակղզին իր կլիմայական պայմաններով Սևանի ավազանի հյուսիս և հարավ-արևմտյան մասերի բոլոր միկրոշրջաններից ամենաբարենպաստն է: Սա բացատրվում է ջրային զանգվածի  գերակշռությամբ թերակղզու շուրջ, նրա մոտիկությամբ Փամբակի լեռնաշղթայի արևելյան լեռնաճյուղերին: Քանի որ ջրային ավազանը տաքանում է դանդաղ և դանդաղ էլ սառչում, օդի ջերմաստիճանի օրական և տարեկան ամպլիտուդան լճի մակերեսի վրա փոքր է ցամաքի հետ համեմատած, որը արագ տաքանում է և արագ էլ սառչում:

Կուրորտաբանության ինստիտուտի աշխատակիցների կողմից Սևանի թերակղզում կատարված միկրոկլիմայական դիտարկումները հնարավորություն ընձեռեցին Սևանի թերակղզին բաժանել երկու իրարից միանգամայն տարբեր միկրոկլիմայական պայմաններ ունեցող հատվածների՝

1. Հյուսիսային և հյուսիս-արևելյան համեմատաբար ցուրտ, քամոտ հատված

2. Հարավային և հարավ-արևմտյան ափամերձ գոտի

Երկրորդ շրջանը շահեկանորեն տարբերվում է առաջինից. ջերմաստիճանի, խոնավության, լճի ջրի ջերմաստիճանի ցուցանիշների գործակիցը հարավային հատվածում 5-6 արժեքով բարձր է: Օրգանիզմի ջերմազգացողությունը, կլիմայաբուժության պայմանները (էկվիվալենտ էֆեկտիվ ջերմաստիճանը - ЭЭТ) բարձր է 5-7օ-ով (աղյուսակներ NN 20-24): Այս հատվածի ափամերձ լողափերը անհամեմատ լավ են պաշտպանված այստեղ դիտվող հյուսիսային քամիների սառեցնող ազդեցությունից:

Սևան թերակղզու, ինչպես նաև ողջ Սևանի ավազանի, ամենամեծ կուրորտաբանական արժեքներն են՝ արևի բուժիչ ճառագայթների շռայլ առատությունը, մթնոլորտի մաքրությունը, թթվածնի քանակական պարունակության բարձր արժեքները, հարաբերական խոնավության օպտիմալ քանակը, ջրի հանգստացնող փայլը և շշնջյունը (մանավանդ երեկոյան ժամերին) և այլն:

Արևափայլի տարեկան տևողությունը թերակղզում 2650, Երևանում՝ 2696, Մարտունում՝ 2779 ժամ է: Դեկտեմբերին և հունվարին արևափայլի տևողությունը այստեղ 133 և 156 ժամ է, այն դեպքում, որ նույն ամիսներին Երևանում համապատասխանաբար 90 և 88 ժամ է, ամառային առավելագույն արժեքը - 323 ժամ հուլիսին (աղյուսակ N 1): Առանց արևի օրերի թիվը 19 է (աղյուսակ N 2), իսկ Երևանում –
39: Արևափայլի միջին օրական տևողությունը 7,5 ժամ է, ինչը քիչ է, քան Երևանում ընդամենը 0,4 ժամով: Արևի ճառագայթման ինտենսիվությունը թերակղզում բավականին բարձր է: Այս ցուցանիշի արժեքներով Սևանի ավազանը մոտենում է Թերմեզին (Ուզբեկստան) և Ալեքսանդրիային (Եգիպտոս):

Արևի ճառագայթային էներգիայի առատությունը ապահովում է ուլտրամանուշակագույն ճառագայթների մաքսիմալ արժեքները, ինչին նպաստում է նաև տեղանքի բարձրությունը, օդի մեծ թափանցիկությունը: Ուլտրամանուշակագույն ճառագայթների ինտենսիվության առավելագույն արժեքները դիտվում են կեսօրին: Նրանց տարեկան բալանսը դրական է:

Այսպիսով, համեմատաբար մեղմ թերմիկան, ավելի բարձր հարաբերական խոնավությունը, պաշտպանվածությունը քամիներից Փամբակի և Արեգունի լեռնաշղթաներով և սեփական բարձունքներով ստեղծում են Սևանի այս ափին բուժման, հանգստի, բուժական տուրիզմի զարգացման համար ամենաբարենպաստ եղանակային պայմանները: Ռադիացիայի հարուստ ռեսուրսներով, կլիմայի և լանդշաֆտի առավելություններով այս միկրոշրջանը գրավում է առաջին տեղերից մեկը ինչպես հանրապետությունում, այնպես էլ ամբողջ Անդրկովկասում:

Թերակղզում կլիմայի ձևավորման վրա իր ուրույն ազդեցությունը ունի ինքը լիճը ամբողջությամբ, որը ուղղորդում է նաև շրջանառության պրոցեսները այս միկրոշրջանում: Շատ պարզ արտահայտված է այստեղ բրիզային շրջանառությունը, երբ օրվա առաջին կեսին քամիները, բերելով իոններով, ջրային  գոլորշիներով, միկրոէլեմենտներով հագեցած օդային զանգված, փչում են լճից, իսկ երկրորդ կեսին՝ ցամաքից դեպի լիճ:

Կլիման մեղմ է, կրում է բարձրլեռնային լճային գոտուն հատուկ կլիմայի գծեր՝ չափավոր ցուրտ ձմեռ և չափավոր տաք ամառ:

Ինչպես արևմտյան և հյուսիս-արևմտյան տարածաշրջանն ամբողությամբ, այնպես էլ թերակղզին ստանում են 434 մմ մթնոլորտային տեղումներ, գարնանային մաքսիմումով (187 մմ) (աղյուսակ N 9):

Մթնոլորտային ճնշումը տատանվում է 805,7 (հունիս) - 802,6 (մարտ) մբ (աղյուսակ N 27):

Ձմեռը չափավոր ցուրտ է, հարաբերական խոնավությունը 76% (աղյուսակ N 15): Դիտվում են առավելապես հյուսիսային ուղղության քամիներ, մինչդեռ ամռանը՝ հարավ-արևմտյան քամիներ (աղյուսակ N 7): Քամու արագությունը 5,4-5,5 մ/վրկ (աղյուսակ N 5): Գերիշխում են «չափավոր սառնամանիքային» եղանակները (օդի միջին օրական ջերմաստիճանը -2,5 - -12,5օ/ (աղյուսակ N 13): Ձյան ծածկույթը ձևավորվում է նոյեմբերի երկրորդ կեսին, իսկ կայուն ձյունածածկը՝ դեկտեմբերի կեսին - 16-ին: Լճի անմիջական ազդեցության հետևանքով, որը համարվում է ջերմության բնական ակումուլյատոր, Սևանի թերակղզում ձյան ծածկույթը քիչ կայուն է: Չնայած թերակղզու զգալի բարձրությանը (1918 մ ծովի մակերևույթից) «զգալի սառնամանիքային» եղանակները (օդի միջին օրական ջերմաստիճամը - 12,5- -22,5օ) (աղյուսակ N 13) ունեն ցածր կրկնվածություն: Ձմեռային եղանակային ռեժիմը շատ կայուն է: Ձմեռային ձյունապատ բնապատկերը, զգալի անտառաշերտի առկայությունը, բարենպաստ եղանակները նախադրյալներ են ստեղծում այստեղ ամսվա 20 օրվա ընթացքում կազմակերպել ձմեռային կլիմայաբուժության բոլոր ձևերը՝ սպորտային խաղեր, դահուկասպորտային միջոցառումներ: Ի տարբերություն առաջին միկրոշրջանի վերջիններս այստեղ կրելու են սիրողական բնույթ:

Ամռանը միանգամայն բարենպաստ պայմաններ են գրանցվում արևաբուժության համար՝ 20 օր ամսվա ընթացքում գերիշխում են արևաբուժության կոմֆորտային պայմանները: Բնական պայմաններում ամսվա ընթացքում 13 օր ձևավորվում են օդաբուժության կոմֆորտային պայմաններ, իսկ քամու սառեցնող ազդեցության վերացման հետևանքով 18 օր կարելի է օգտագործել օդաբուժության համար (աղյուսակներ NN 22-26):

Առաջարկվում է առողջարանային համալիրի, հանգստյան համար համապատասխան շինությունների, կլիմայաբուժության տաղավարների, լճի ջրերի արհեստական տաքացումով փակ լողավազանների, հատուկ կառամատույցների (հարավային ափում) առագաստային սպորտով զբաղվելու նպատակով, փրկարար օգնության կետերի նախագծումներ: Առաջարկվող շինությունները թերակղզում պետք է լինեն սահմանափակ: Օգտագործելով նախկին «Минутка»-ն որպես առաջին կետ, կարելի է ձեռնարկել ճոպանուղու շինարարություն:

Առաջարկվում է առաջին միկրոշրջանը և թերակղզին, որոնք իրենց բոլոր պայմաններով լրացնում են միմյանց, նախագծել որպես մի ամբողջական համալիր՝ «Ախթամար»-ի հարակից տարածքը շինությունների համար, իսկ թերակղզին կլիմայաբուժության (օդային, արևային և ջրային լոգանքներ) համապատասխան տաղավարների համար: Այս նպատակով նախասիրությունը տալ թերակղզու հարավային և հարավ-արևմտյան տարածքներին: Ի նկատի ունենալով տեղանքի զգալի բարձրությունը և արևի ճառագայթային էներգիայի մաքսիմալ արժեքները, կլիմայաբուժության տաղավարների տարածքում տեղադրել բժշկական սպասարկման կետեր, անցանկալի հետևանքերից խուսափելու համար:

Չորրորդ միկրոշրջանը սկսվում է թերակղզու պարանոցի հարավային մասից և վերջանում Լճաշեն գյուղի մոտ, որտեղ լճի ափը կտրուկ շրջվում է դեպի արևելք: Ափային գծի երկարությունը հասնում է մինչև 10 կմ: Սա ամենամեծ միկրոշրջանն է: 30-40 տարի առաջ ամբողջ լճափը ազատվել է ջրից և մեծ մասը անտառապատված է (բարդի, ծփի, եղևնի, սոճի, չիչխան, այլ ծառատեսակներ և թփեր), շատ են մացառուտները, կա անտառապուրակ:

Ռելիեֆը թույլ բլրակային է, տեղ-տեղ նկատվում են հարթավայրային ափսեանման ճահճոտ տարածքներ: Թերակղզու պարանոցից 1,5 կմ դեպի հարավ-արևմուտք գտնվում է գմբեթաձև ժայռոտ 100-150 մ չափսերով բարձունք, որի գագաթը բարձր է ծովի մակերևույթից 1936 մ: Նա արժանի է ուշադրության կուրորտաբանական նպատակներով օգտագործելու համար: Օգտագործելով ռելիեֆի այդ ձևը, տեղադրվել է «Հարսնաքար» հանգստի գոտու համալիրը: Բազմաթիվ փոքր և միջին բլուրների արանքում ընկած գոգավորությունները կարելի է օգտագործել առողջարանային համալիրներ կառուցելու համար:

Այս միկրոշրջանը յուրացված է, ծածկված է շինությունների խիտ ցանցով՝ ռեստորաններ, նավամատույցներ, նավանորոգարան, ձկնաբուծարան, ձուկ ընդունող կայան, անավարտ շինություններ, առագաստային սպորտային բազա և այլն: Այստեղ կան ծովածոցեր, ավազե ցամաքալեզվակներ, նեղ և լայն ավազոտ և կավային լողափեր: Միկրոշրջանի անմիջապես հարևանությամբ են գտնվում Սևան քաղաքը, Ցամաքաբերդ, Լճաշեն գյուղերը:

Կլիմայական տեսակետից այս միկրոշրջանը անցողիկ է ցամաքային և լճային միկրոշրջանների մեջ: Արևելյան քամու ժամանակ զգացվում է լճի անմիջական ազդեցությունը, իսկ արևմտյանի դեպքում՝ ցամաքի ազդեցությունը: Կլիմայի ձևավորման մեջ որոշակի դեր ունեն Փամբակի և Գեղամա լեռնաշղթաները, որոնք այստեղ անջատված են իրարից նեղ 4-5 կմ հարթավայրով: Արևելյան և արևմտյան օդային զանգվածների հզոր ներխուժումների ժամանակ օդային հոսանքները այստեղ կոնվերգացվում են, քամիները ուժեղանում են և ստեղծվում են դիսկոմֆորտային
պայմաններ: Հետևաբար առաջարկվուն է առաջին հերթին հիմք ընդունել  գերիշխող քամիների ուղղությունը (աղյուսակ N 6-7), օգտագործել բնական քամապաշտպան անտառաշերտը: Լճաշեն  գյուղից 3-4 կմ դեպի հարավ-արևելք վեր են խոյանում 3 գեղեցիկ հրաբխային կոներ (Բաղդի լեռ, Մեծ Ալասար) մինչև 2380 մ բարձրությամբ, որոնց լանջերը թույլ կտրտված են: Ամառը դրանք կարող են ծառայել հետիոտն, իսկ ձմռանը՝ դահուկային զբոսանքների համար:

Հինգերորդ միկրոշրջանը զբաղեցնում է լճի հարավային ափը Լճաշեն և Նորաշեն գյուղերի միջև: Ջրափնյա գծի երկարությունը 7-8 կմ է: Այս ափը շատ ծուռումուռ է, կան բազմաթիվ մանր ծովածոցեր, ծովախորշիկներ, հրվանդաններ, նույնիսկ փոքր կղզյակներ: Լճափերը այստեղ նեղ են, ավազոտ, տեղ-տեղ տիղմոտ: Գեղամա լեռների հրաբխային լավաները այստեղ հասնում են մինչև ափ, այդ իսկ պատճառով ափերը տեղ-տեղ ժայռոտ են: Ափի երկարությամբ ձգվում է Սևան-Գավառ ավտոխճուղին: Լճափի մեծ մասը անտառազուրկ է, սակայն առանձին մասերում լավ պահպանված են անտառապատված ոչ մեծ տարածքներ: Միկրոշրջանին յուրահատուկ բազմաթիվ ծովածոցերը և ծովախորշիկները ուշադիր հետազոտման դեպքում կարող են օգտագործվել կուրորտաբանական նպատակներով: Նրանցից մեծ մասը ծանծաղ են, շրջապատված ժայռոտ դարափներով՝ լճի նախկին ափերով: Ցամաքի ափամերձ շերտը իրենից ներկայացնում է երաշտային շյուղախոտային տափաստան, այստեղ հանդիպում են նոսր մանր թփուտներ, բազալտի, տուֆի բեկորակույտեր: Ռելիեֆը մանր և միջին բլրակային է, մշտական ջրահոսքեր չկան: Այս միկրոշրջանը չորային է, նվազագույն մթնոլորտային տեղումներով՝ Չկալովկա - 439 մմ, ինչպես և Արեգունու լողափը - 398 մմ (աղյուսակ N 9): Սա բացատրվում է լճի վրա 1200-1300 մ վեր բարձրացող Գեղամա լեռների արգելակող դերով: Խոնավաբեր օդային զանգվածները, շրջանցելով Գեղամա լեռները և իրենց խոնավության շատ բարձր քանակը թողնելով լեռների հարավ-արևմտյան լանջերին, Սևանի ավազան են թափանցում արդեն ջրազրկված և ֆյոնային (չոր տաք քամիներ) հատկանիշներով: Տարվա տաք կեսին նկատվում են խորշակային, իսկ ձմռանը՝ պարզ, անամպ, երբեմն էլ խաղաղ սառնամանիքային եղանակներ: Այստեղ գերիշխում են հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղության փոքր արագությամբ քամիներ, իսկ գարնանը համեմատաբար ուժեղ քամիներ:

Վեցերորդ միկրոշրջանի յուրահատկություններից մեկը հանդիսանում է հարավային էքսպոզիցիա ունեցող լեռնալանջերի առկայությունը, որոնց կլիմայաբուժության առավելությունները ապացույցների կարիք չունեն: Այս լանջերի վրա գտնվող, քամուց լավ պաշտպանված ոչ խորը հովիտները ունեն յուրահատուկ արժեքավոր կուրորտաբանական ռեսուրսներ: Ցավոք սրտի, ռելիեֆի նման հարմար ձևերի ռեկրեացիոն նպատակներով օգտագործման փորձը մեր հանրապետությունում մեծ չէ: Այս տեսակետից ուշադրության են արժանի նաև ոչ մեծ հովիտները Փամբակի և Արեգունու լեռնաշղթաների հարավային լանջերի վրա: Առողջարանային համալիրների կառուցման համար կոնկրետ տեղի ընտրությունը պետք է կատարել հաշվի առնելով երկրաբանական, հիդրոերկրաբանական, միկրոկլիմայական առանձնահատկությունները, ինչպես նաև սողվածքների, փլուզումների վտանգը:

Բարենպաստ են նաև Փամբակ, Ջիլ, Դարա և այլ գետերի հովիտները, որոնք տեղադրված են Արեգունու լեռների հարավային լանջերին: Այստեղ ձմեռը այնքան մեղմ է և թույլ քամեհարված, որ շատ լավ պտղաբերում են ընկուզենին, սալորենին, տանձենին, խնձորենին, ծիրանենին, անգամ 2150-2160 մ ծովի մակերևույթից բարձրության վրա: Նույնը կարելի է ասել նաև Գոմաձոր, Ցամաքաբերդ գետերի հովիտների վերաբերյալ, որտեղ մրգատու այգիները տարածված են մինչև 2050 մ բարձրության վրա: Մեղմ կլիմայի ֆիտոինդիկատորների առկայությունը հանդիսանում է անկասկած նախադրյալ կուրորտաբանական նպատակներով կլիմայական ռեսուրսները օգտագործելու համար:

Փամբակի լեռների լանջերում գտնվում են 6 պաշտպանված հովիտներ՝ 1. «Минутка» ռեստորանի հովիտը, 2. Ցամաքաբերդից դեպի հյուսիս-արևմուտք, 3. Բուսաբանական այգի, 4. Գոմաձոր գյուղի տարածքը, 5. Քարահատման վայրը, 6. Մանկական սանատորիա: Նշվածները  գտնվում են 1850-2050 մ բարձրության վրա:

Բուսականությունը մարգագետնատափաստանային է, օգտագործվում է որպես անասնակերի հումք: Հողերը հումուսազուրկ են (լվացված), սևահողային, խճաքարային, քարքարոտ, միջին հզորությամբ: Այս լանջերի վրա մշտական ջրահոսք (գետեր) չկա, սակայն ձնահալքի և առատ անձրևների ժամանակ ձևավորվում են ժամանակավոր հոսք ունեցող ջրատարներ, երբեմն հեղեղատների ձևով: Լանջերի վրա երբեմն առկա են ենթահողային ջրերի ելքեր աղբյուրների տեսքով:

Փամբակի լեռների հարավային լանջերի հովիտները շահեկանորեն առանձնանում են արևի ճառագայթային էներգիայի առատությամբ, ուղիղ ճառագայթման բարձր ինտենսիվությամբ, կոմֆորտային սեզոնի երկարությամբ և այլն: Հաշվարկները ցույց են տվել, որ նշված հովիտներում սառնամանիքները 2-3օ-ով ավելի թույլ են, քան Սևան քաղաքում, որը ավելի ցածրադիր է (գտնվում է հարթավայրի վրա): Տարվա տաք սեզոնում լանջերի հողը 3-4օ-ով ավելի է տաքանում: Նշված առավելությունները, գեղեցիկ տեսարանի, կանաչ լանջերի, աղմուկի բացակայության և օդի մաքրության հետ միասին խոսում են օդա- և արևաբուժության զգալի ռեսուրսների առկայության մասին:

Չորրորդ և հինգերորդ միկրոշրջանները եղանակային, միկրոկլիմայական պայմաններով իրարից շատ քիչ են տարբերվում: Ուսումնասիրվող զոնայի մյուս միկրոշրջաններից այս շրջանները շահեկանորեն տարբերվում են լանդշաֆտակլիմայական, հիգրոթերմիկ, լեռնագրական պայմաններով: Տարածքը չի վահանավորվում բարձր լեռնազանգվածներով, ինչի հետևանքով այս շրջաններն առանձնանում են արևի ճառագայթային էներգիայի պաշարների մեծ քանակով, արևափայլի տևողությունը ավելի բարձր է, քան առաջին և երկրորդ միկրոշրջաններում (աղյուսակ N 1): Ամբողջ տարվա ընթացքում ուլտրամանուշակագույն և ինֆրակարմիր ճառագայթների առավելագույն արժեքներ են գրանցվում, այս տեսակետից շրջանի հորիզոնական մակերեսի լուսավորությունը ամենաբարձրն է: Արևոտ եղանակների զգալի քանակի հետևանքով ցրված ճառագայթումը ցածր է, իսկ ուղիղը՝ բարձր:

Օդի միջին ամսական և տարեկան ջերմաստիճանները բարձր են մյուս շրջաններից ծածկող մակերեսի ինտենսիվ տաքացման հետևանքով (աղյուսակ N 16): Օդերևութաբանական պայմանները առավել բարենպաստ են: Հարաբերական խոնավությունը ցածր է՝ առավոտյան ժամերին - 63 %, իսկ ցերեկը - 55%: Զարգացած է բրիզային շրջանառությունը, սակայն ի տարբերություն մյուս շրջանների այն մի փոքր
հարթված է՝ օրվա առաջին կեսին քամիները փչում են լճից, իսկ երկրորդ կեսին՝ ցամաքից:

Ձմեռը չափավոր ցուրտ է, իշխում է անտիցիկլոնային բարիկ դաշտը, եղանակները կայուն են և համեմատած անհողմ: Ձյան ծածկույթը  գոյանում է նոյեմբերի երրորդ տասնօրյակին, իսկ 2000 մ բարձրությունից վեր՝ հոկտեմբերի երկրորդ կեսին: Կայուն ձյան ծածկույթը ձևավորվում է դեկտեմբերին: Հունվար-փետրվար ամիսներին ձյան ծածկույթի բարձրությունը հասնում է 25-35 սմ, իսկ ափամերձ շրջաններում 10-20 սմ: Հողի սառած շերտի խորությունը տարբեր է: Այս միկրոշրջաններում, որտեղ կայուն ձյան ծածկը փոքր է, հողի սառածության խորությունը մեծ է (աղյուսակ NN 28-29): Լճի ջրային զանգվածի թերմիկային ազդեցությունը ափամերձ գոտում զգալի է և ձյան ծածկույթը կայուն չէ: Ձմռանը քամիները առավելապես փչում են դեպի լճի կենտրոն, ինչի հետևանքով խոնավ զանգվածները քշվում են դեպի լիճ: Միկրոշրջաններն առանձնանում են օդի չորությամբ, արևոտ անհողմ եղանակների զգալի կրկնվածությամբ: Տարվա այս սեզոնում  գրանցվում է մթնոլորտում թթվածնի պարունակության առավելագույն արժեքները և նրանց պարզ արտահայտված նվազումը ըստ բարձրության (աղյուսակ N 30): Գերիշխում է «թույլ սառնամանիքային» եղանակային տիպը, սակայն երբեմն կապված արկտիկական օդային զանգվածների ներխուժման հետ դիտվում է (5 օր ամսվա մեջ) «զգալի սառնամանիքային» տիպը (միջին օրական ջերմաստիճանը - 12,5 - - 22,5օ): Եղանակային այս տիպին բնորոշ է ռադիացիոն ինտենսիվ սառեցում: Մեր կողմից փորձ է արվել գնահատել ջերմային վիճակը և մարդու օրգանիզմի ջերմային բալանսի ստրուկտուրան ցուրտ եղանակների ժամանակ: Բժշկական կլիմատոլոգիայում սառնամանիքի շուրջօրյա գործակիցը բնութագրում է օրգանիզմի և եղանակների փոխադարձ կապը: Այդ գործակիցը ուսումնասիրվող բոլոր միկրոշրջաններում փոքր է՝ տատանվում է 0,1-ից մինչև 0,7-ը, իսկ բարձրլեռնային գոտիներում այն աճում է:

 

ԿԼԻՄԱՅԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

Եղանակային ռեժիմի վերլուծությունը կլիմայաբուժության տեսակետից ապացուցում է, որ չորրորդ և հինգերորդ միկրոշրջանները շահեկանորեն տարբերվում են մյուս շրջաններից:

Ձմռանը ուլտրամանուշակագույն ճառագայթների նվազումը թուլացնում է արևաբուժության էֆեկտը և կլիմայաբուժության հիմնական ձևերը հանդիսանում են բուժական հանգիստը, չափավորված զբոսանքները, խաղերը մաքուր օդում: Չորրորդ և հինգերորդ միկրոշրջանների բավական հարթ ռելիեֆը, բարենպաստ եղանակային պայմանները, կայուն ձյունածածկի առկայությունը (ափամերձ գոտուց 50-100 մ հեռավորության վրա), բնական տեռասաները ռեալ նախադրյալներ են ստեղծում ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական դահուկասպորտային, չմշկասահնակային միջոցառումների համար: Հաշվարկված է դահուկային սեզոնի սկիզբը-վերջը և տևողությունը, հաշվի առնելով 10 սմ և ավելի ձյան ծածկույթի առկայությունը հարթ կամ թույլ թեքություն ունեցող ռելիեֆի համար ըստ բարձրության  գոտիների: Մինչև 3000 մ բարձրություն ունեցող լեռնալանջերը կարելի է օգտագործել դահուկային միջոցառումների համար մինչև հունիսի վերջը: Կլիմայաբուժության ձնեռային ձևերի համալիրում կարելի է ընդգրկել մարմնի շփումները և լողը փակ լողավազաններում լճի ջրի տաքացումով:

Առաջարկվում է նախագծումների ժամանակ դիֆերենցել պրոֆեսիոնալ մարզիկների և սիրողների համար նախատեսված սպորտային հրապարակների, թռիչքային տրամպլինների, մարզումների և մրցումների սպորտային ուղիների չափանիշները: Առաջարկվում է դահուկային սպորտաձևերի համար ընտրել չորրորդ, հինգերորդ և «Ախթամար»-ին հարակից միկրոշրջանները: Հետևաբար անհրաժեշտ է ժամանակակից նորմատիվներին համապատասխան առողջարանային համալիրների, ժամանակակից բուժական տեխնիկայով հագեցած բժշկական հիմնարկությունների, ինչպես նաև մարզիկների, բուժական տուրիզմի մասնագետների, մարզիչների, սպասարկող անձնակազմի համար շինությունների, կեմպինգների, հյուրանոցների, կուլտ-մասսայական օբյեկտների նախագծում:

Միկրոշրջաններում ջեռուցման ժամկետները տարբեր են:

 

Միկրոշրջաններ Սկիզբը Վերջը Տևողությունը Ժամանակաշրջանի միջին ջերմաստիճանը
I 3.X 16.V 220 -1,3o
II 5.X 12.V 218 -0,9o
III 15.X 10.IV 210 -0,4o
IV-V 13.X 8.V 217 -1,8o

 

Ամառը այս միկրոշրջաններում տաք է, չոր, անհողմ: Շնորհիվ ջրի ազդեցությանը անցումը դեպի ամառ տեղի է ունենում աստիճանաբար: Ամսվա կեսից ավելին գերիշխում են «արևոտ չափավոր խոնավ» եղանակային տիպերը: «Շոգ, չոր» եղանակները դիտվում են ամսվա ընթացքում 6-7 օր (աղյուսակ N 13): Ամառային եղանակային ռեժիմը առանձնանում է «շատ շոգ, շատ չոր» եղանակային տիպի իսպառ բացակայությամբ: Թթվածնի կշռային պարունակությունը մթնոլորտում նվազում է (աղյուսակ N 30):

Տարվա տաք կեսին կլիմայաբուժության ռեալ պայմանները բարենպաստ են օդային և արևային լոգանքներ ընդունելու համար: Մայիսի վերջին և մինչև հունիսի 10-ը չափավորված կլիմայաբուժության պայմանների 40% - 10 օր դիտվում են սառը զոնայում: Սակայն քամու սառեցնող ազդեցությունը վերացնելու դեպքում օդային և առավելապես արևային լոգանքների կրկնվածությունը աճում է և ամսվա ընթացքում 20 օր դիտվում են կլիմայաբուժության կոմֆորտային պայմաններ: Արևային լոգանքների համար անհամեմատ դրական պայմաններ են դիտվում հուլիս-օգոստոս ամիսներին և սեպտեմբերի առաջին տասնօրյակում՝ ամսվա ընթացքում 22-26 օր կարելի է ընդունել արևային լոգանքներ (աղյուսակներ NN 22-26):

Այս միկրոշրջաններում բնական պայմաններում օդային լոգանքներ հնարավոր է ընդունել հունիս-հուլիս-օգոստոս ամիսներին ժամը 13-ին ամսական 13 օր, իսկ արևային լոգանքները նշված ամիսների ընթացքում՝ 16-18 օր: Քամու սառեցնող ազդեցությունը արհեստական միջոցներով վերացնելու դեպքում 25-28 օր կարելի է նշանակել արևային լոգանքներ մայիսի 24-ից մինչև սեպտեմբեր ներառյալ (աղյուսակներ NN 22-26): Անհրաժեշտ է հաշվի առնել գործող քամիների գերակշռող ուղղությունները կանխելու նրանց սառեցնող ազդեցությունը: Առաջնահերթ իրավունք են ստանում համապատասխան տաղավարների, կոնտրաստ (տաք և սառը) ցնցուղների համար խցիկների նախագծումներ:

Այսպիսով, չորրորդ և հինգերորդ միկրոշրջաններն իրենց կուրորտակլիմայական պայմաններով, արևի ճառագայթման էներգիայի առատությամբ, բարձրլեռնային լանդշաֆտի գեղեցկությամբ, հսկայական ջրավազանի առկայությամբ, ռելիեֆի չափավորությամբ, կլիմայաբուժության լոգանքների կոմֆորտային պայմաններով ռեալ նախադրյալներ են ստեղծում այս շրջանների հրատապ իրացման համար: Առաջարկվում է ծավալել առողջարանային համալիրի, պանսիոնատների, կեմպինգների, հյուրանոցային համալիրների, ամառային և ձմեռային հանգստի համար համապատասխան հաստատությունների շինարարություն: Թվարկված և այլ օբյեկտները նախագծել Սևան քաղաքի Փամբակի լեռների հարավ-արևմտյան լանջերին հարող տարածքներում:

Միկրոշրջանները կապված են հանրապետության մայրաքաղաքի հետ բարեկարգ ավտոխճուղով: Կուրորտային գոտու զարգացման  գործընթացում, մասնավորապես շինարարական աշխատանքներում լիարժեք ծառայություն է մատուցում երկաթուղու, ինչպես նաև հարմար և լայն շինարարական հրապարակների առկայությունը:

 

ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐ ԵՎ ՏՈՐՖԵՐ

 

Սևանի ավազանում գոյություն ունեցող բուժական հանքային ջրերը հնարավոր է հատուկ ջրատարների միջոցով տեղափոխել Սևանի ցանկացած միկրոշրջան, ինչը թույլ է տալիս նախագծել նաև բալնեոլոգիական պրոֆիլի առողջարաններ: Վարդենիսի և Մարտունու տարածքների հանքային բուժիչ տորֆերը նույնպես հնարավոր է տեղափոխել և լայն ձևով կիրառել: Կուրորտաբանության ինստիտուտում կատարված աշխատանքները ապացուցել են, որ տեղափոխման ժամանակ հանքային ջրերի և տորֆերի ֆիզիկաքիմիական, գազային, մանրէաբանական կազմը, հանքայնացումը փոփոխության չեն ենթարկվում, բուժիչ հատկությունները պահպանվում են անփոփոխ:

Սևանա լճի հարավ-արևմտյան ափին գտնվում են հանքային ջրերի երկու խոշոր հանքավայրեր՝

1. Սևանի հանքավայր - Գավառ քաղաքի տարածքում, Գավառագետի հովտում:

«Սևան» հանքային ջուր - ածխաջրածնային, թույլ հանքայնացված (2,97 գ/լ), թույլ թթվային (pH-5,95), հիդրոկարբոնատա-քլորիդա-նատրիում-մագնեզիումական, սիլիցիումական:

2. Լիճքի հանքավայր - Մարտունու շրջանի Լիճք - գյուղի շրջակայքում:

«Լիճք» հանքային ջուր - ածխաջրածնային, թույլ հանքայնացված (3,4 գ/լ), թույլ հիմնային (pH-7,35), հիդրոկարբոնատա-քլորիդա-նատրիում-մագնեզիումական, սիլիցիումական:

Սևանա լճի հարավ-արևմտյան ափին հայտնի են նաև Գրիձորի և Արգիչինի հանքային ջրերը, որոնք պրակտիկ և բուժական արժեք չեն ներկայացնում: Սևանա լճի հյուսիսային ափում «Արևիկ» պանսիոնատի մոտ հայտնաբերված է ածխաջրածնային հանքային ջուր թույլ հանքայնացված, T-12-14օ, քլորիդա-նատրիում-կալցիումական (Ժելեզնովոդսկի հանքային ջրերի անալոգ):

Հանքային ջրեր են հայտնաբերված նաև Ձկնագետի ավազանում՝ թույլ հանքայնացված (2,2-2,7 գ/լ), թույլ հիմնային (pH-7,2 - 8), T-21,5օ, հիդրոկարբոնատա-սուլֆատա-քլորիդա-նատրիում-մագնեզիումական, սիլիցիումական:

Վարդենիսի շրջանում հայտնի է Գիլլի տորֆային ճահիճը, որը գտնվում է Վարդենիսից 4 կմ հյուսիս-արևելք, 1917 մ բարձրության վրա: Հանքավայրի ընդհանուր մակերեսը մոտ 1500 հեկտար է:

Մարտունու շրջանի բուժիչ տորֆի հանքերը գտնվում են Զոլաքար և Ծովինար գյուղերում: Ընդհանուր մակերեսը 4 հեկտար:

Վարդենիսի և Մարտունու բուժիչ տորֆերը իրենց ֆիզիկաքիմիական հատկություններով և մանրէաբանական կազմով նման են Միրգորոդի և Լուժսկի տորֆերին:

Եղանակային ռեժիմի վերլուծությունը կլիմայաբուժության տեսակետից ապացուցում է, որ չորրորդ և հինգերորդ միկրոշրջանները շահեկանորեն տարբերվում են մյուս շրջաններից:

Ձմռանը ուլտրամանուշակագույն ճառագայթների նվազումը թուլացնում է արևաբուժության էֆեկտը և կլիմայաբուժության հիմնական ձևերը հանդիսանում են բուժական հանգիստը, չափավորված զբոսանքները, խաղերը մաքուր օդում: Չորրորդ և հինգերորդ միկրոշրջանների բավական հարթ ռելիեֆը, բարենպաստ եղանակային պայմանները, կայուն ձյունածածկի առկայությունը (ափամերձ գոտուց 50-100 մ հեռավորության վրա), բնական տեռասաները ռեալ նախադրյալներ են ստեղծում ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական դահուկասպորտային, չմշկասահնակային միջոցառումների համար: Հաշվարկված է դահուկային սեզոնի սկիզբը-վերջը և տևողությունը, հաշվի առնելով 10 սմ և ավելի ձյան ծածկույթի առկայությունը հարթ կամ թույլ թեքություն ունեցող ռելիեֆի համար ըստ բարձրության  գոտիների: Մինչև 3000 մ բարձրություն ունեցող լեռնալանջերը կարելի է օգտագործել դահուկային միջոցառումների համար մինչև հունիսի վերջը: Կլիմայաբուժության ձնեռային ձևերի համալիրում կարելի է ընդգրկել մարմնի շթումները և լողը փակ լողավազաններում լճի ջրի տաքացումով:

Առաջարկվում է նախագծումների ժամանակ դիֆերենցել պրոֆեսիոնալ մարզիկների և սիրողների համար նախատեսված սպորտային հրապարակների, թռիչքային տրամպլինների, մարզումների և մրցումների սպորտային ուղիների չափանիշները: Առաջարկվում է դահուկային սպորտաձևերի համար ընտրել չորրորդ, հինգերորդ և «Ախթամար»-ին հարակից միկրոշրջանները: Հետևաբար անհրաժեշտ է ժամանակակից նորմատիվներին համապատասխան առողջարանային համալիրների, ժամանակակից բուժական տեխնիկայով հագեցած բժշկական հիմնարկությունների, ինչպես նաև մարզիկների, բուժական տուրիզմի մասնագետների, մարզիչների, սպասարկող անձնակազմի համար շինությունների, կեմպինգների, հյուրանոցների, կուլտ-մասսայական օբյեկտների նախագծում:

Միկրոշրջաններում ջեռուցման ժամկետները տարբեր են:

 

Միկրոշրջաններ Սկիզբը Վերջը Տևողությունը Ժամանակաշրջանի միջին ջերմաստիճանը
I 3.X 16.V 220 - 1,3o
II 5.X 12.V 218 - 0,9o
III 15.X 10.IV 210 - 0,4o
IV-V 13.X 8.V 217 -1,8o

 

Ամառը այս միկրոշրջաններում տաք է, չոր, անհողմ: Շնորհիվ ջրի ազդեցությանը անցումը դեպի ամառ տեղի է ունենում աստիճանաբար: Ամսվա կեսից ավելին գերիշխում են «արևոտ չափավոր խոնավ» եղանակային տիպերը: «Շոգ, չոր» եղանակները դիտվում են ամսվա ընթացքում 6-7 օր (աղյուսակ N 13): Ամառային եղանակային ռեժիմը առանձնանում է «շատ շոգ, շատ չոր» եղանակային տիպի իսպառ բացակայությամբ:
Թթվածնի կշռային պարունակությունը մթնոլորտում նվազում է (աղյուսակ N 30):

Տարվա տաք կեսին կլիմայաբուժության ռեալ պայմանները բարենպաստ են օդային և արևային լոգանքներ ընդունելու համար: Մայիսի վերջին և մինչև հունիսի 10-ը չափավորված կլիմայաբուժության պայմանների 40% - 10 օր դիտվում են սառը զոնայում: Սակայն քամու սառեցնող ազդեցությունը վերացնելու դեպքում օդային և առավելապես արևային լոգանքների կրկնվածությունը աճում է և ամսվա ընթացքում 20 օր դիտվում են կլիմայաբուժության կոմֆորտային պայմաններ: Արևային լոգանքների համար անհամեմատ դրական պայմաններ են դիտվում հուլիս-օգոստոս ամիսներին և սեպտեմբերի առաջին տասնօրյակում՝ ամսվա ընթացքում 22-26 օր կարելի է ընդունել արևային լոգանքներ (աղյուսակներ NN 22-26):

Այս միկրոշրջաններում բնական պայմաններում օդային լոգանքներ հնարավոր է ընդունել հունիս-հուլիս-օգոստոս ամիսներին ժամը 13-ին ամսական 13 օր, իսկ արևային լոգանքները նշված ամիսների ընթացքում՝ 16-18 օր: Քամու սառեցնող ազդեցությունը արհեստական միջոցներով վերացնելու դեպքում 25-28 օր կարելի է նշանակել արևային լոգանքներ մայիսի 24-ից մինչև սեպտեմբեր ներառյալ (աղյուսակներ NN 22-26): Անհրաժեշտ է հաշվի առնել գործող քամիների գերակշռող ուղղությունները կանխելու նրանց սառեցնող ազդեցությունը: Առաջնահերթ իրավունք են ստանում համապատասխան տաղավարների, կոնտրաստ (տաք և սառը) ցնցուղների համար խցիկների նախագծումներ:

Այսպիսով, չորրորդ և հինգերորդ միկրոշրջաններն իրենց կուրորտակլիմայական պայմաններով, արևի ճառագայթման էներգիայի առատությամբ, բարձրլեռնային լանդշաֆտի գեղեցկությամբ, հսկայական ջրավազանի առկայությամբ, ռելիեֆի չափավորությամբ, կլիմայաբուժության լոգանքների կոմֆորտային պայմաններով ռեալ նախադրյալներ են ստեղծում այս շրջանների հրատապ իրացման համար: Առաջարկվում է ծավալել առողջարանային համալիրի, պանսիոնատների, կեմպինգների, հյուրանոցային համալիրների, ամառային և ձմեռային հանգստի համար համապատասխան հաստատությունների շինարարություն: Թվարկված և այլ օբյեկտները նախագծել Սևան քաղաքի Փամբակի լեռների հարավ-արևմտյան լանջերին հարող տարածքներում:

Միկրոշրջանները կապված են հանրապետության մայրաքաղաքի հետ բարեկարգ ավտոխճուղիով: Կուրորտային  գոտու զարգացման գործընթացում, մասնավորապես շինարարական աշխատանքներում լիարժեք ծառայություն է մատուցում երկաթուղու, ինչպես նաև հարմար և լայն շինարարական հրապարակների առկայությունը:

 

2.2 Գեղարքունիքի մարզի լանդշաֆտային բնութագիրը ԵՎ օգտակար հանածոները

 

Գեղարքունիքի մարզը եզերող լեռնաշղթաները՝ Գեղամա, Վարդենիսի և Արեգունյան, որոնց միջին բարձրությունը կազմում է 2650 մ. ծովի մակարդակից բարձր, գոյացնում են հսկայական եռանկյունի: Լեռնաշղթաներից ամենաբարձրը Գեղամա լեռնաշղթան է, նրա կատարով ձգվում են հրաբուխների բազմաթիվ կոներ, որոնցից ամենաբարձրը՝ Աժդահակը հասնում է մինչև 3598 մ ծովի մակարդակից վեր: Լեռնաշղթան սահմանափակում է գոգահովիտը արևմուտքից: Լենաշղթայի գագաթները հիմնականում կազմված են սև ու կարմիր ծակոտկեն խարամներով կամ բաց գույնի լիպարիտներով՝ վանակատի խառնուրդով:

Մարզը դեպի Արարատյան դաշտավայր բնական ելք ունի միայն հյուսիս-արևմուտքից Հրազդան գետի կիրճով, իսկ հանրապետության այլ մարզերի հետ նա կապված է միայն լեռնանցքներով:

Սևանա լճի հյուսիս-արևմտյան մասում ջրի հարթության վրա 60 մ-ից ավելի բարձրությամբ բարձրանում է քարաժայռ, ուղղաձիգ ափերով Սևան թերակղզին՝ 0,32 քառ. կմ մակերեսով: Ոչ հեռու անցյալում, մինչև լճի ջրերի իջեցումը, այդ թերակղզին կղզի էր: Իններրորդ դարում կղզու վրա կառուցվել է հայկական միջնադարյան ճարտարապետության մի հիասքանչ հուշարձան՝ Սևանի վանքը, որը օրգանապես լրացնում է նախկին կղզային մասի յուրահատուկ գեղատեսիլ լանդշաֆտը:

Մարզի բազմաթիվ պատմաճարտարապետական հուշարձանների շարքում Հայրիվանք և Սևան վանքային համակառույցները հանդիսանում են արժեքավոր մերձափնյա բնական լանդշաֆտների օգտագործման առավել պայծառ օրինակներ:

Մարզի բնական լանդշաֆտների ամբողջությունում բավականին առանձնահատուկ են գոգահովտի արևմտյան և հարավային մասերի հատվածները: Նրանք բնութագրվում են ռելիեֆի տիպիկ հրաբխային կազմվածքներով: Շատ տեղերում կարծրացած լավայի հոսքերը հասնում են մինչև լիճը և ստեղծում են արևմտյան ափի բավականին բարդ ուրվապատկերներ, գոյացնելով տարբեր ուրվապատկերների բազմաթիվ ծովածոցեր, ծովախորշեր ու հրվանդաններ: Տեղ-տեղ լեռների լանջերը ճեղքված են մի շարք սարավանգերի՝ ընդհանուր թեքությամբ դեպի լիճը: Քանի որ լավաները ճեղքվածքավոր են, մթնոլորտային տեղումները արագորեն ներծծվում են դեպի խորքը և այդ պատճառով տարածքի մեծ մասը զրկված է մակերևութահոսքից, ինչը հատկապես տեղի է ունենում Գեղամա լեռնաշղթայում:

Բարձր ուղղաբերձ ապառաժոտ լանջերը տեղ-տեղ դեպի ջուրը ուղղաձիգ ընդհատվում են և Արեգունյան լեռնաշղթայի ստորոտում, մինչև լճի ջրերի մակարդակի իջեցումը, չկար նույնիսկ աննշան բնական հորիզոնական շերտ: Ներկայումս ջրի իջեցումից առաջացած մերձափնյա գոտին կազմված է ավազակավային և ճալաքարուտ նստվածքաշերտերից: Արևմտյան ափում գերակշռում են լեռնաշականակային հողեր փետրախոտի տափաստաններով, որոնք տեղ-տեղ բարձրանում են մինչև 2000 մ ծովի մակարդակից, իսկ մնացած տեղերում՝ լեռնային սևահողեր, որոնք Արեգունյան ափում վերածվում են լեռնաանտառային տափաստանացած հողերի: Այստեղ պահպանվել են նոսր անտառներ, առավել հարուստ անտառային բուսականության մնացորդներ: Մարզի տարբեր մասերում հայտնաբերված բուսական և կենդանական աշխարհի բրածո մնացորդները վկայում են այն մասին, որ Սևանի ավազանը մոտակա երկրաբանական անցյալում ծածկված է եղել խիտ անտառներով, որոնք աստիճանաբար անհետանում էին կլիմայի փոփոխությամբ (ավելի ցամաքային) արդյունքում:

Մերձափնյա գոտու կլիման բարեխառն է: Կլիմայի բարեխառնությունը պայմանավորված է լճի ազդեցությամբ, որը հանդիսանում է բնական կարգավորիչ՝ կուտակելով ամռանը ջերմություն, տարվա ցուրտ ժամանակ վերադարձնում է այն, մեղմացնելով այդ բարձունքներին բնորոշ ձմռան սաստկությունը: Շնորհիվ դրան, ամառվա ընթացքում տաքացած ջրի մեծ քանակը չի հասցնում պաղել և լիճը հազվադեպ է ամբողջությամբ ծածկվում սառույցով: Սառույցի առաջացմանը խոչընդոտում են նաև ուժեղ քամիները: Միայն հազվադեպ տարիներին ձմեռվա վերջում կամ գարնան սկզբին լիճը, ծախսելով կուտակած ջերմությունը, ամբողջությամբ ծածկվում է սառույցով: Սևանի ավազանի կլիմայի բնորոշ հատկանիշը հանդիսանում է նրա արևոտությունը: Ամառը մերձափնյա գոտում չափավոր տաք է, համեմատաբար երկարատև է (3-3,5 ամիս), միջին ջերմաստիճանը հուլիս-օգոստոս ամիսներին հասնում է մինչև 16 աստիճանի (ըստ Ցելսիյի), ամենաբարձր ջերմաստիճանը չի գերազանցում 32 աստիճանը: Միջին ջերմաստիճանը ջրի մակերևույթի վրա 17-19 աստիճան է: Այսպիսով, լճի զով և մաքուր ջրերը բարենպաստ են լողանալու համար:

Ձմեռը լճափին չափավոր սառն է, հունվար ամսին - 4, - 9 միջին ջերմաստիճանով: Բացարձակ նվազագույն ջերմաստիճանը մինչև 41 աստիճան է: Ամենուր առաջանում է կայուն ձյան ծածկույթ:

Սևանի ավազանում տեղումների միջին քանակը 300-400 մմ է: Արհեստական տնկած բուսականության (անտառներ, այգիներ, այլ  գյուղատնտեսական մշակաբույսեր) համար տեղումների այդ քանակը բավարար չէ: Հետևաբար, լճի ջրերից ազատված գրունտներում տնկած բույսերը ոռոգման կարիք ունեն: Շատ տեղերում, հրաբխային լեռնաշղթաների լավային ծածկույթների տակից բխում են բազմաթիվ աղբյուրներ՝ մաքուր պարզ ջրով: Այդ աղբյուրները օգտագործվում են ոռոգման և ջրամատակարարման նպատակով: Այդպիսի աղբյուրներով հատկապես հարուստ է արևմտյան ափը: Հանքային աղբյուրները լրացնում են Սևանա լճի ավազանի ռեկրեացիոն ռեսուրսների հարուստ համակառույցները: Մեղմ կլիման, լճափի գեղեցիկ բնապատկերը հանդիսանում են հանգստի և զբոսաշրջիկության վայրերի կազմակերպման նախապայման:

Մարզի բուսական աշխարհը բավականին հարուստ և բազմազան է: Այստեղ գրանցված են մոտ 1600 տեսակ բարձրակարգ բույսեր (Հայաստանում գրանցված բարձրակարգ բույսերի կեսից ավելին), այդ թվում՝ շուրջ 60 հազվագյուտ ու անհետացող, 20 էնդեմիկ՝ որոնք աճում են միայն Սևանի ավազանում - ԼՐԶՈՒՆ ՍԵՎԱՆԻ (ISATIS SEVANGENSIS N.), ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՎԱՌՎՌՈՒԿ (ALISSUM HAJASTANUM V.), ՈԶՆԱԹՈՒՓ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ (ACANTHOLIMON GABRIELJANAE Mirz.) և այլն:

Մարզի կենդանական աշխարհը նույնպես հարուստ ու բազմազան է (Տարաբնակեցման համակարգ՝ Կենդանիների տեղաբաշխում/:

Ողնաշարավոր կենդանիների ֆաունան ներկայացված է շուրջ 300 տեսակներով, այդ թվում՝ կաթնասուններ - 34 տեսակ (գայլ, աղվես, նապաստակ, կզաքիս, փորսուղ, աքիս, լուսան, ոչ հաճախ նաև արջ և այլն/, թրչունների 267 տեսակ, 3 տեսակ երկկենցաղներ, 17 տեսակ սողուններ և 9 տեսակ ձուկ, այդ թվում Սևանի իշխանը - SALMO ISCHCHAN Kessler, որը գրանցված է Կարմիր գրքում, Սևանի կողակը– VARICOHINUS CAPOETA SEVANGI , Սևանի բեղլուն BARBUS LACERTA GOKTSCHAIKUS և այլն:

Մարզի բնական մնացորդային անտառները տեղակայված են առանձին, ոչ մեծ կղզյակներով Արեգունյաց լեռնաշղթայի ուղղաձիգ լանջերի վրա: Առանձին ծառեր և ծառերի փոքր խմբեր հանդիպում են նաև լճափի այլ հատվածներում, ինչը վկայում է անցյալում այդ հատվածների բնական անտառապատվածության մասին: Բնական մնացորդային անտառների ընդհանուր անտառապատ մակերեսը կազմում է մոտ 5-7 քառ. կմ: Բնական անտառները կազմավորված են եղել հիմնականում գիհի և կաղնի ծառատեսակներից, որոնք պահպանվել են մինչ օրս:

Ծառաթփային բուսականության հիմնական կանաչ գոտին ունի արհեստական ծագում: Հիմնականում դրանք լճի ջրերի իջեցման արդյունքում առաջացած գրունտների վրա տնկարքներն են, կատարված քսաներորդ դարի 50-80-ական թվականներին: Հիմնական անտառ կազմող ծառատեսակները հանդիսանում են սոճին, բարդին, ուռենին, թեղին, հացենին, ակացիան և այլն: Թփատեսակներից ամենամեծ մակերեսները զբաղեցնում է չիչխանը:

Մարզի հարավային և արևմտյան հատվածների հողաին ծածկույթը հիմնականում ներկայացված է սևահողերով և  գետահովտադարավանդային հողերով: Մարզի հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածները հիմնականում ներկայացված են մարգագետնատափաստանային, անտառային-դարչնագույն և անտառային-գորշ հողերով:

Մարզի հողային ծածկույթի էրոզիայի առավելագույն ցուցանիշները դիտարկվում են արևելյան և հյուսիսային հատվածներում` 46-70%-ի սահմաններում, առանձին հատվածներում այն նույնիսկ  գերազանցում է 70%: (տես՝ Տարաբնակեցման համակարգ՝ Հողային ծածկույթի ուրվագիծը):

Մարզի արևմտյան և հարավային հատվածներում հողային էրոզիան արտահայտված է համեմատաբար թույլ` 26-45%-ի սահմաններում: Առանձին հատվածներում այն տատանվում է 1-10%-ի սահմաններում:

Օգտակար հանածոներից մարզում առկա են պղնձամոլիբդենային, քրոմիտ, սնդիկ, հրակայուն ապարներ, կվարց, կվարցիտ, կվարց պարունակող ավազներ, գորշ ածուխ, տորֆ, այրվող թերթաքարեր, բազալտներ, անդեզիտաբազալտներ, անդեզիտներ, պերլիտներ, հրաբխային խարամներ, տուֆեր, հրաբխային ավազներ և մողիրներ, օբսիդիաններ:

 

3. Համայնքի պատմամշակութային հուշարձանները

 

Գեղարքունիքի մարզի բոլոր բնակավայրերը, գրեթե առանց բացառության, հարուստ են պատմամշակութային, հնագիտական և բնական հուշարձաններով, որոնք խթան են հանդիսանում այդ մարզում զբոսաշրջության կազմակերպման լավագույն բարենպաստ պայմանների ստեղծման համար:

Համաձայն ՀՀ  գործող օրենսդրությամբ սահմանված կարգի, հանրապետության տարածքում գտնվող հուշարձաններն ըստ արժևորման չափանիշների դասակարգվում են հանրապետական և տեղական նշանակության, որտեղ.

 հանրապետական նշանակության կարգին են դասվում ժողովրդի պատմության, նրա նյութական ու հոգևոր մշակույթի իմացության համար պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակութային բացառիկ այլ արժեք ներկայացնող հուշարձաններ, (օրինակ` Սևանի վանական համալիրը (թերակղզում)- 9-20-րդ դդ.):

տեղական նշանակության կարգին են դասվում հանրապետության որևէ տարածաշրջանի պատմությունն ու մշակույթը, տեղական առանձնահատկությունները բնութագրող պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակութային հուշարձանները (օրինակ` մատուռ Թուխ Մանուկ - 16-րդ դար):

Գեղարքունիքի մարզի տարածքի պատմամշակութային հուշարձանների թվին են դասվում.

հնագիտական քարեդարյան կայաններ, ժայռապատկերներ, քարայր կացարաններ, մեգալիթյան կոթողներ, վիմագրական հուշարձաններ, հնագույն և միջնադարյան բնակատեղիներ, ամրոցներ, դամբարանադաշտեր, պաշտամունքային և քաղաքացիական կառույցներ, կամուրջներ և այլն,

 պատմության և մշակութային նշանավոր իրադարձությունների և նշանավոր գործիչների հետ առնչվող կառույցներ, կոթողներ, հուշահամալիրներ, գերեզմաններ:

քաղաքաշինական և ճարտարապետական` պատմական բնակավայրեր, թաղամասեր, փողոցներ, բնակելի, պալատական, պաշտամունքային հասարակական, արտադրական կառույցներ, ժողովրդական տներ, ճարտարապետական կոթողներ:

ՀՀ բոլոր մարզերի անշարժ հուշարձանների համար կատարվել է հաշվառում և կազմվել են համապատասխան պետական ցուցակներ, որոնք հաստատվել են ՀՀ կառավարության կողմից:

Համաձայն ՀՀ կառավարության 09 հունվարի 2003 թ. N 80 որոշման Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի վարչական հողերի տարածքում տեղակայված հուշարձաններից ամենաարժեքավորն է Սևանի վանական համալիրը:

 

Հուշարձանների ցանկ

 

1 2 3 4 5 6 7 8 9
1       ԱՄՐՈՑ ՄԵԾԵՓ մթա 3-1 հզմ 0.6 կմ հս-ամ Հ Գոմաձոր թաղամաս, Մեծեփի գագաթին, քաղաքի հեռուստաաշտարակի մոտ
2       ԳԵՐԵԶՄԱՆՈՑ 9-20-րդ դդ. հվ-աե մասում Տ Ցամաքաբերդ թաղամասի եզրին, երկաթգծից ձախ
  2.1     խաչքար 9-10-րդ դդ.   Հ ընկած գետնին, ստորին մասը չի պահպանվել
  2.2     խաչքար 11-րդ դ.   Հ ընկած գետնին
  2.3     խաչքար 12-13-րդ դդ.   Հ ընկած գետնին, եզրերը՝ վնասված, վերին ձախ մասը չի պահպանված
  2.4     խաչքար 12-13-րդ դդ.   Հ երկատված, կանգնեցված գետնին
  2.5     խաչքար 14-15-րդ դդ.   Հ ընկած գետնին, եզրերը ջարդված
  2.6     խաչքար 14-15-րդ դդ.   Հ ընկած գետնին, վերնամասը չի պահպանվել
  2.7     տապանաքար՝ լիմեցի Կարապետ վարդապետի 16-17-րդ դդ.   Տ  
  2.8     տապանաքար՝ Թումանի 1701 թ.   Տ  
  2.9     տապանաքար՝ Խաչատուրի 1709 թ.   Տ  
  2.10     տապանաքար՝ Մասումի 1731 թ.   Տ  
3       ԳԵՐԵԶՄԱՆՈՑ  9-20-րդ դդ. հս-ամ մասում Տ Գոմաձոր թաղամասի հս եզրին, գործող գերեզմանոցի հվ մասում
4       ԴԱՄԲԱՐԱՆԱԴԱՇՏ մթա 2-1 հզմ հս եզրին Հ Ցամաքաբերդ թաղամասում, «Սևան» հյուրանոցից 300մ աե
5       ԵԿԵՂԵՑԻ 9-10-րդ դդ. 0.1 կմ հս Տ Գոմաձոր թաղամաս, միջնադարյան գերեզմանոցի տարածքում, ավերված
  5.1     գերեզմանոց 10-17-րդ դդ.   Տ եկեղեցուց աե
    5.1.1   խաչքար 12-րդ դ.   Հ խրված հողի մեջ
    5.1.2   խաչքար 12-13-րդ դդ.   Հ ընկած գետնին, երկատված
    5.1.3   խաչքար 12-13-րդ դդ.   Հ կիսով խրված հողի մեջ
    5.1.4   խաչքար 12-13-րդ դդ.   Հ  խրված հողի մեջ
    5.1.5   խաչքար 12-13-րդ դդ.   Հ ընկած գետնին, երկատված
    5.1.6   խաչքար 12-13-րդ դդ.   Հ ընկած գետնին, երկատված
    5.1.7   խաչքար 13-րդ դ.   Հ խրված հողի մեջ
    5.1.8   խաչքար 13-րդ դ.   Հ ընկած գետնին, եզրերը՝ վնասված
    5.1.9   խաչքար 14-15-րդ դդ.   Հ ընկած գետնին
6       ԵԿԵՂԵՑԻ 1924 թ. հս-ամ մասում Տ Գոմաձոր թաղամասի եզրին, Մեծեփ սարի լանջին
7       ԵԿԵՂԵՑԻ Ս. ԳԵՎՈՐԳ 19-րդ դ. հս-աե մասում Տ Ցամաքաբերդ թաղամասի կնտ-ում
  7.1     խաչքար 11-րդ դ.   Հ ագուցված աե պատին, արտաքուստ
  7.2     խաչքար 12-13-րդ դդ.   Հ հվ ավանդատանը, ձախ եզրը՝ ջարդված
  7.3     գերեզմանոց 11-19-րդ դդ.   Տ եկեղեցուց հվ
    7.1.1   խաչքար 12-րդ դ.   Հ ընկած գետնին
    7.1.2   խաչքար 14-15-րդ դդ.   Հ խրված հողի մեջ
    7.1.3   խաչքար 14-15-րդ դդ.   Հ պատվանդանին
8       ԽԱՉՔԱՐ 9-10-րդ դդ. հս-աե մասում Հ Ցամաքաբերդ թաղամաս «Սևան» հանգստյան տան տարածքում, պատվանդանին, վերին և ստորին ձախ անկյունները՝ կոտրված
9       ԽԱՉՔԱՐ 11-12-րդ դդ. հս-աե մասում Հ Ցամաքաբերդ թաղամաս, հյուրանոց տանող ճանապարհից աջ, Նորաշեն սրբատեղի բեմին
10       ԽԱՉՔԱՐ 11-12-րդ դդ. հս-աե մասում Հ Ցամաքաբերդ թաղամաս, հյուրանոց տանող ճանապարհից աջ, Նորաշեն սրբատեղի բեմին
11       ԽԱՉՔԱՐ 11-12-րդ դդ. հս-աե մասում Հ Ցամաքաբերդ թաղամաս, հյուրանոց տանող ճանապարհից աջ, Նորաշեն սրբատեղի բեմին
12       ԽԱՉՔԱՐ 11-12-րդ դդ. հս-աե մասում Հ Ցամաքաբերդ թաղամաս, հյուրանոց տանող ճանապարհից աջ, Նորաշեն սրբատեղի բեմին
13       ԽԱՉՔԱՐ 11-12-րդ դդ. հս-ան մասում Հ Ցամաքաբերդ թաղամաս, հյուրանոց տանող ճանապարհից աջ, Նորաշեն սրբատեղի բեմին
14       ՀՈՒՇԱՐՁԱՆ՝ ԵՐԿՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱ-ՄԱՐՏՈՒՄ ՁՈՀՎԱԾՆԵՐԻՆ 1980 թ. ք.մ. Տ Գոմաձոր թաղամաս, ճարտ. Ս. Սամվելյան
15       ՄԱՏՈՒՌ ԹՈՒԽ ՄԱՆՈՒԿ 16-րդ դ. ամ մասում Հ Գոմաձոր թաղամաս, Մեծեփ սարի աե լանջին
  15.1     խաչքար 12-րդ դ.   Հ ագուցված աե պատին, ներքուստ
  15.2     խաչքար 12-13-րդ դդ.   Հ ագուցված ամ պատին, ներքուստ
  15.3     խաչքար 12-13-րդ դդ.   Հ ներսում, երկատված
  15.4     խաչքար 12-13-րդ դդ.   Հ ընկած գետնին
  15.5     խաչքար 14-15-րդ դդ.   Հ կանգնեցված ներսում
16       ՄԱՏՈՒՌ ԹՈՒԽ ՄԱՆՈՒԿ 16-17-րդ դդ. հս մասում Տ Ցամաքաբերդ թաղամաս
17       ՌԵՍՏՈՐԱՆԻ ՇԵՆՔ, «ԾՈՎԻՆԱՐ» ՌԵՍՏՈՐԱՆԸ 1963 թ. Սևանի ափին   Տ ճարտ. Ռ. Իսրայելյան
18       ՎԱՀԱՆԱԿ ՀԱՄԱԼԻՐ, ՍԵՎԱՆԻ ՎԱՆՔԸ 9-20-րդ դդ. հս-ամ մասում Հ թերակղզի
  18.1     եկեղեցի ս. Առաքելոց 674 թ.   Հ  
    18.1.1   խաչքար 10-րդ դ.   Հ հենած բեմին, 3 խաչքարերից ձախից 1-ինը
    18.1.2   խաչքար Ղազարի 13-րդ դ.   Հ հենած հվ պատին ներքուստ
    18.1.3   խաչքար 11-15-րդ դդ.   Հ հենած հվ պատին ներքուստ
    18.1.4   խաչքար Ներսեի 1425 թ.   Հ հենած հվ պատին ներքուստ, վերնամասը չի պահպանվել
    18.1.5   խաչքար 1515 թ.   Հ հենած խարանի հս պատին, վերին և ստորին աջ անկյունները՝ կատարված, թվակիր
    18.1.6   խաչքար 5-րդ դ.   Հ կանգնեցված հվ պատի մոտ, ներքուստ, վերնամասը չի պահպանվել
    18.1.7   խաչքար 16-րդ դ.   Հ բեմին, արձանագիր
    18.1.8   խաչքար՝ Հայրապետի և Հրեպեկայի («Խաչելություն») 1653 թ.   Հ խարանում, պատվանդանին, կազմող Տրդատ, բերվել է 19-րդ դ. կեսին Նորաշեն գյուղից
    18.1.9   տապանաքար 975 թ.   Հ ներսում, բերված Բջնիից
  18.2     եկեղեցի ս. Աստվածածին 874 թ.   Հ  
    18.2.1   գավիթ 1653 թ.   Հ  
      18.2.1.1 խաչքար 9-10-րդ դդ.   Հ  
      18.2.1.2 խաչքար 9-10-րդ դդ.   Հ  
      18.2.1.3 խաչքար 9-10-րդ դդ.   Հ հենած հս պատին, ներքուստ եզրերը ջարդոտված
      18.2.1.4 խաչքար 11-րդ դ.   Հ հենած հս պատին, վերնամասը չի պահպանվել
      18.2.1.5 խաչքար 11-12-րդ դդ.   Հ պահպանվել է միջին մասը
      18.2.1.6 խաչքար 11-12-րդ դդ.   Հ տեղադրված ամ պատին, ստորին ձախ և վերին աջ անկյունները՝ կոտրված
      18.2.1.7 խաչքար 12-րդ դ.   Հ վերնամասը չի պահպանվել
      18.2.1.8 խաչքար 12-րդ դ.   Հ հենած հվ պատին, արտաքուստ վերին խաչքարը չի պահպանվել, արձանագիր խաչքարը սրահ է բերվել Դդմաշեն գյուղից
      18.2.1.9 խաչքար 12-13-րդ դդ.   Հ ստորին մասը չի պահպանել
      18.2.1.10 խաչքար 12-13-րդ դդ.   Հ եզրագոտին ջարդոտված
      18.2.1.11 խաչքար 12-13-րդ դդ.   Հ վերնամասը չի պահպանվել
      18.2.1.12 խաչքար 12-13-րդ դդ.   Հ հենած եկեղեցու ամ պատին արտաքուստ մուտքից ձախ
      18.2.1.13 խաչքար 13-րդ դ.   Հ աջ եզրը կոտրված
      18.2.1.14 խաչքար 13-րդ դ.   Հ բեկոր
      18.2.1.15 խաչքար 15-րդ   Հ հենած աջ պատին արտաքուստ
      18.2.1.16 խաչքար 15-16-րդ դդ.   Հ  
      18.2.1.17 խաչքար 15-16-րդ դդ.   Հ  
      18.2.1.18 խաչքար 15-16-րդ դդ.   Հ ներսում
      18.2.1.19 խաչքար 15-16-րդ դդ.   Հ տեղադրված հվ պատին, ներքուստ, վերնամասը չի պահպանվել
      18.2.1.20 խաչքար 15-16-րդ դդ.   Հ հենած հս պատին, ներքուստ
      18.2.1.21 խաչքար 15-16-րդ դդ.   Հ հենած հս պատին, ներքուստ
      18.2.1.22 խաչքար` Խաթունի 15-16-րդ դդ.   Հ հենած հս պատին
      18.2.1.23 խաչքար 15-16-րդ դդ.   Հ տեղադրված հվ պատին ներքուստ
      18.2.1.24 խաչքար 1551 թ.   Հ հենած հս պատին բեկոր
      18.2.1.25 խաչքար 16-րդ դ.   Հ հենած ամ պատին արտաքուստ մուտքից աջ
      18.2.1.26 խաչքար 16-րդ դ.   Հ վերնամասը չի պահպանվել
      18.2.1.27 խաչքար 16-րդ դ.   Հ հենած հս պատին եզրերը` ջարդոտված
      18.2.1.28 խաչքար 16-րդ դ.   Հ ամենագիր, ստորին եզրը չի պահպանվել
      18.2.1.29 խաչքար 16-17-րդ դդ.   Հ հենած հս պատին, ստորին և վերին եզրերը` կոտրված
      18.2.1.30 խաչքար 16-17-րդ դդ.   Հ հենած հս պատին, ներքուստ
      18.2.1.31 խաչքար 16-17-րդ դդ.   Հ աջակողմյան մասը չի պահպանվել
      18.2.1.32 խաչքար 16-17-րդ դդ.   Հ տեղադրված հվ պատին, վերնամասը չի պահպանվել
      18.2.1.33 խաչքար 16-17-րդ դդ.   Հ վերնամասը չի պահպանվել
      18.2.1.34 խաչքար 16-17-րդ դդ.   Հ պահպանվել է միջնամասը
      18.2.1.35 խաչքար 16-17-րդ դդ.   Հ արձանագիր, ստորին մասը չի պահպանվել
      18.2.1.36 խաչքար 1615 թ.   Հ հվ-ամ անկյան մոտ, վերին աջ անկյունը` կոտրված
      18.2.1.37 տապանաքար 16-17-րդ դդ.   Տ հվ պատի մոտ, եզրերը` ջարդոտված
  18.3     եկեղեցի ս. Հարություն 305 թ. 9-րդ դ.   Հ ավերված
  18.4     ճեմասրահի շենք  9-րդ դ.   Հ վրկն 1834-1835 թթ. 1907 թ.
  18.5     գերեզմանոց 9-16-րդ դդ.   Հ եկեղեցիների շուրջը
    18.5.1   խաչքար 9-10-րդ դդ.   Հ ս. Աստվածածին եկեղեցուց 10 մ աե, կանգնեցված գետնին, ձախ եզրագոտին ջարդված
    18.5.2   խաչքար 9-10-րդ դդ.   Հ ս. Աստվածածին եկեղեցուց 15 մ հս, պատվանդանին
    18.5.3   խաչքար 12-13-րդ դդ.   Հ ս. Աստվածածին եկեղեցուց 100 մ ամ, դեպի վանք տանող աստիճաններից աջ, 4 խաչքարերից ձախից 1-ինը
    18.5.4   խաչքար 1212 թ.   Հ ս. Աստվածածին եկեղեցուց 100 մ ամ, դեպի վանք տանող աստիճանների սկզբնամասում
    18.5.5   խաչքար 1227 թ.   Հ ս. Աստվածածին եկեղեցուց 100 մ աե, վերնամասը` կոտրված
    18.5.6   խաչքար` Աբլհասանի 1462 թ.   Հ ս. Աստվածածին եկեղեցուց 100 մ ամ, դեպի վանք տանող աստիճաններից սկզբնամասում թվակիր
    18.5.7   խաչքար` Պռոշի 15-16-րդ դդ.   Հ ս. Աստվածածին եկեղեցուց 100 մ ամ, դեպի վանք տանող աստիճանների սկզբնամասում
    18.5.8   խաչքար 15-16-րդ դդ.   Հ ս. Աստվածածին եկեղեցուց 100 մ ամ, դեպի վանք տանող աստիճանների սկզբնամասում երկատված
    18.5.9   խաչքար` Սուլթանի 15-16-րդ դդ.   Հ ս. Աստվածածին եկեղեցուց 15 մ հս, պատվանդանին կանգնած 4 խաչքարերից ձախից 1-ինը
    18.5.10   խաչքար 15-16-րդ դդ.   Հ ս. Աստվածածին եկեղեցուց 100 մ աե, երկատված ընկած գետնին
    18.5.11   խաչքար 1557 թ.   Հ ս. Աստվածածին եկեղեցուց 15 մ հս, պատվանդանին կանգնած զույգ խաչքարերից աջակողմյանը
    18.5.12   տապանաքար 15-16-րդ դդ.   Տ ս. Աստվածածին եկեղեցուց 15 մ հս


ՍԵՎանի ավազանի պատմամշակութային, հնագիտական հուշարձանները


                                                                                                                                                              Աղյուսակ Ս-6  


N Հուշարձանների
անվանումը
Հուշարձանների տիպերը Բոլորը Որից
Պատմական Ճարտ.-քաղաքաշինական Հնագիտական  Բարձրարժեք Արժեքավոր Միջին արժեքի
1 2 3 4 5 6 7 8 9
1 Եկեղեցի, եկեղեցի գերեզմանոցով 14 67 4 85 9 52 24
2 Գերեզմանոցներ 12 3 50 65 1 27 37
3 Դամբարանադաշտեր - - 59 59 - 8 51
4 Ամրոց դամբարանադաշտով - - 56 56 - 8 48
5 Բնակատեղիներ - 2 9 11 - 3 8
6 Գյուղատեղիներ - 44 1 45 - 13 32
7 Քաղաքատեղիներ - 1 1 2 - 1 1
8 Մատուռներ, սրբատեղեր - 22 19 41 - 2 39
9 Ամրոց՝ դամբարանադաշտով - 14 8 22 1 6 15
10 Ձիթհան - - 1 1 - 1 -
11 Կամուրջ - - 1 1 - - 1
12 Արձանագրություն 1 - - 1 - - 1
  Ընդամենը 27 153 209 389 11 121 257

 

Վերը նշված բազմաբնույթ հուշարձանները (եկեղեցիներ, եկեղեցական համալիրներ, գերեզմանոցներ՝ խաչքարերով, հին գյուղատեղիները, ամրոցները, արձանագրությունները և այլն) ունեն պատմական, ճանաչողական մեծ նշանակություն և հզոր բազա են հանդիսանում տուրիզմի զարգացման համար: Հայաստանի Հանրապետության, մասնավորապես Սևանի ավազանի, ճանապարհային ցանցի նպատակամղված կատարելագործումը կնպաստի հուշարձանների ներգրավմանը տուրիստական երթուղիներում (Սևանի շուրջը, Սևան-Արցախ, Սևան-Զանգեզուր, Սևան-Դիլիջան, Սևան-Վանաձոր, Սևան-Երևան և այլ ուղղություններով):

Սևանի ավազանը հարուստ է նաև բնական հուշարձաններով, որոնցից կարելի է նշել.*

- Վարդենիսի լեռնաշղթայի հրաբխային և խարամային կոները (Աժդահակ, Կարմրասար, Սպիտակասար լեռնագագաթները),

- Լանջաղբյուր, Կարմիր գյուղ, Գեղարքունիք գյուղերի շրջակայքի ժայռային մերկացումները,

- Սևանի լեռնաշղթայի լանջերի (Շորժա գյուղի շրջակայքում) օֆիոլիտային ապարների մերկացումները,

- Արտանիշի թերակղզու կրաքարերի մերկացումները,

- Սպիտակասար լեռնագագաթի արևելյան մասում օբսիդիանների մերկացումները,

- Լճաշեն  գյուղի, Գավառ քաղաքի շրջակայքի էլյուվիալ քարացրոնները (չինգիլներ),

- Գրիձոր, Արգիշի գետերի կիրճերը,

- Մարտունի, Գրիձոր, Գեղարքունիք, Աստղաձոր, Վարդենիս գետերի վերին հոսանքների տաշտակաձև հովիտները,

- Արեգունի լեռնաշղթայի կաղնու և գիհու նոսր անտառները,

- Արեգունու, Սևանի, Փամբակի լեռնաշղթաների անտառային տարբեր մնացուկային ձևերը,

- Մասրիկ, Վարդենիս գետերի հովիտների ճահճոտ մարգագետինները և եղեգնուտները,

- Գեղամա լեռնաշղթայի արևելյան լանջերի քարացրոնները՝ «լուսնային լանդշաֆտ»-ը,

- Արգիճի գետի ոլորանները և ճահճոտ հովիտը,

- Վարդենիսի լեռնաշղթայի հյուսիսային լանջերից հոսող գետերի կիրճերը՝ անտառային մնացուկային ձևերով:

Բնական հուշարձանների մի մասն ունի հատուկ պահպանվող տարածքների կարգավիճակ։

* բնական հուշարձանները չունեն պետական գրանցում

 

4. Հեռանկարային կառուցվածքահատակագծային կայուն զարգացման ուղղությունները

 

Նախագծի հիմնական նպատակն է համայնքի հեռանկարային զարգացման, տարածքային աճի ուղղությունների, տարածքների ֆունկցիոնալ նշանակության որոշումը` տրանսպորտային, ինժեներական, տեխնիկական ենթակառուցվածքների սկզբունքային լուծումներով, բնապահպանական լայն համալիրի կիրառումով, տարածքների հեռանկարային օգտագործման և կառուցապատման պարտադիր պահանջների սահմանումով:

Արդի փուլի վերափոխումները լայն հնարավորություններ են ընձեռում համայնքի բնական (առողջարանային, ռեկրեացիոն,  գյուղատնտեսական) հարուստ ռեսուրսների օգտագործման և տնտեսության «բազային» ճյուղերի, տարածաշրջանի գյուղատնտեսական, ագրոարդյունաբերական արտադրության զարգացման, փոքր և միջին բիզնեսի խթանման և աջակցման համար: Կապված գյուղատնտեսական հողերի, բնապահպանական անտառների առկայության հետ հեռանկարային զարգացման և կառուցապատման համար բարենպաստ նոր ռեզերվային տարածքները սակավ են: Վարչական սահմաններում ընդգրված ռեկրեացիոն գոտին ունի ռեզերվային տարածքներ՝
ռեկրեացիոն օբյեկտների զարգացման համար: Ռեկրեացիոն տարածքներ կան նաև քաղաքի կառուցապատման սահմանում:

Ինչպես ամենուրեք Հայաստանում, այստեղ նույնպես շարունակվում է արտադրական տարածքների սեփականաշնորհման և վերապրոֆիլավորման գործընթացը: Մյուս կողմից, այսօր դեռևս բացակայում է տնտեսական առաջընթացի միասնական հեռանկարային ծրագրավորումը և առանձին ձեռնարկությունների բիզնես պլանավորումը: Այդ պատճառով հեռանկարային բնակչության որոշումը ընդունված` ավանդական մեթոդների (աշխատանքային հաշվեկշռի, նպատակային կանխատեսումների և այլ մեթոդներ) կիրառմամբ այս փուլում դեռ հնարավոր չէ: Հետևապես, ներկայումս քաղաքի բնակչության հեռանկարային աճը որոշելու համար առաջնային են դառնում տարածքային զարգացման հնարավորությունը և ժողովրդագրական տարողունակության որոշումը: Հաշվի առնելով այդ հանգամանքը, համայնքի հեռանկարային առավելագույն բնակչության թիվը ընդունվել է` 40 հազար մարդ, որը սահմանվել է «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծով»` ի նկատի ունենալով տարածքի դեմոգրաֆիական լրիվ տարողունակության պայմանը: Միևնույն ժամանակ, քաղաքի բնակչության առավելագույն քանակի ապահովման համար ժամկետների նախատեսումը կախված է հանրապետության ընդհանուր զարգացման տեմպերից, քաղաքական իրավիճակից, բնակչությանը աշխատատեղերով ապահովելու մակարդակից:

Հատակագծատարածական զարգացման գաղափարի հիմնական կորիզն է հանդիսանում` քաղաքում նոր զարգացած համաքաղաքային կենտրոնի կազմավորումը: Այստեղ պետք է տեղադրվեն բարձրակարգ հյուրանոցային և հասարակական սպասարկման օբյեկտներ, որոնք նախատեսվում են ոչ միայն տեղական բնակչության, այլ նաև բազմաթիվ հանգստացողների և զբոսաշրջիկների համար: Այս գաղափարը եղել է նաև նախորդ գլխավոր հատակագծերում, և նոր համաքաղաքային կենտրոնի համար ռեզերվացված տարածքները հիմնականում դեռևս չեն իրացվել:

Հատակագծային կառուցվածքը և գործառական գոտևորումը մշակվել են բնօգտագործման, շրջակա միջավայրի պահպանման, ինժեներական նախապատրաստման միջոցառումների իրականացման փոխկապակցված խնդիրների համընդհանուր լուծումներով` համայնքի տարածքի նպատակաուղղված քաղաքաշինական կազմակերպմամբ: Վերլուծության և համալիր գնահատականի արդյունքում ընտրվել են կառուցապատման ենթակա տարածքները և որոշվել այդ տարածքների կառուցապատման համար բարենպաստության աստիճանը, տրվել են պահանջվող ինժեներական նախապատրաստման միջոցառումները և դրանց իրականացման ուղիները:

Ճանապարհների, գերեզմանների, էներգետիկայի և այլ կոմունալ օբյեկտների այն պաշտպանիչ գոտիների տարածքները, որոնք այսօր արդեն զբաղված են բնակելի և հասարակական կառույցներով, վերափոխվում են բուֆերային գոտիների, որտեղ մինչև հաշվարկային ժամկետի ավարտը, պետք է արգելվեն բոլոր նոր բնակելի և հասարակական կառուցապատման և վերանորոգման աշխատանքները:

Մշակվել են Սևանի հատակագծային - տարածական զարգացման հիմնական ուղղությունները և առանձնացվել են տարածքի նպատակային օգտագործման ռեժիմները: Նախագծով առավելագույնս կանոնակարգվել է քաղաքի հատակագծային կառուցվածքը այն է` թաղամասերի հասարակական օբյեկտների հավասարակշռված բաշխում, փողոցային ցանցի ձևավորում, հասարակական կանաչի ապահովում, ներքին տարածքների համապատասխան գործառական նշանակության սահմանում: Հաշվի առնելով տարածքի գերակշռող գործառնական օգտագործումը, կառուցապատման կանոնակարգման անհրաժեշտությունը, քաղաքի տարածքում առաջարկված են հետևյալ կառուցվածքահատակագծային սկզբունքները.

փողոցային ցանցի կատարելագործում,

տարածքում հասարակական սպասարկման օբյեկտների համալիր ձևավորում` սպասարկման մատչելիության գոտիներում ընդգրկելով բնակելի թաղամասերը,

անտառպուրակային և ռեկրեացիոն գոտիների ձևավորում,

Քաղաքի տարածքի ճարտարապետահատակագծային կազմակերպման հիմքում դրվել են հետևյալ հիմնական սկզբունքները.

կառուցապատման խտությունների կանոնակարգում, 

ներքին ռեզերվային տարածքների քաղաքի միասնական հատակագծային կառուցվածքում ընդգրկում, հին և նոր թաղամասերի օրգանական հատակագծային կապերի ստեղծում,

սանիտարական գոտիների պահանջների պահպանում և կանաչ գոտիների ընդլայնում,

 սեյսմիկ վտանգի, սողանքների պայմաններում քաղաքի կառուցվածքային-հատակագծային տարրերի հուսալիության և կայունության ապահովում:

 

Սևան քաղաքային համայնքի տեխնիկական ցուցանիշներ (Առանց Գագարինի)

 

Ցուցանիշը Չափի միավորը

Ներկա (հա)

Ըստ գլխ. հատակագծի (հա)
1. Տարածքը
Համայնքի վարչական սահմաններում ընդգրկված հողերի ընդհանուր մակերեսը՝ ընդամենը 1644.47 1644.47
այդ թվում՝      
բնակավայրերի փաստացի սահմաններում ընդգրկված հողեր   723.65 700.84
բնակավայրերի հողեր   276.68 464.66
որից՝      
բնակելի կառուցապատման   199.05 309.5
հասարակական կառուցապատման   71.84 95.84
խառը կառուցապատման   5.79 59.32
ընդհանուր օգտագործման,   446.97 236.18
որից      
ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքներ   71.99 96.98
փողոցներ, հրապարակներ   82.7 139.2
բուֆերային      
անօգտագործելի      
այլ հողեր    292.28 -
արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր   144.84 144.84
որից՝      
արդյունաբերական օբյեկտների   114.38 114.38
գյուղատնտեսական արտադրական օբյեկտների   15.33 15.33
պահեստարանների   15.13 15.13
ընդերքի օգտագործման   - -
էներգետիկայի, կապի, տրանսպորտի կոմունալ ենթակառուցվածքների հողեր   90.32 90.32
որից՝      
էներգետիկայի   15.76 15.76
կապի   0.48 0.48
տրանսպորտի   68.8 68.8
կոմունալ ենթակառուցվածքների   5.28 5.28
հատուկ պահպանվող տարածքների հողեր   477.36 500.17
որից՝      
գերեզմանոցներ   11.73 14.53
բնապահպանական   458.27 458.27
առողջարարական նպատակներով նախատեսված   - -
հանգստի համար նախատեսված   2.49 22.5
պատմական և մշակութային   4.72 4.72
հատուկ նշանակության հողեր   0.15 0.15
գյուղատնտեսական նշանակության հողեր   106.14 106.14
որից՝      
վարելահող   11.31 11.31
բազմամյա տնկարկներ   - -
խոտհարքներ   - -
արոտավայրեր   - -
այլ հողատեսքեր   94.83 94.83
անտառային հողեր   45.52 45.52
ջրային հողեր   56.64 56.64
պահուստային հողեր   - -
այլ հողեր (թփուտներ)   - -
2. Տարածքն ըստ սեփականության ձևերի      
Պետական սեփականություն   644.66
համայնքի սեփականություն   810.34
‎ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականություն   189.47
3. Դեմոգրա‎ֆիական տվյալներ      
Բնակչության թիվը        ( հազ. մարդ) 21.6 40
բնակչության խտությունը (հազ. մարդ/հա)    
բնակչության տարիքային կազմը, այդ թվում՝      
մինչև 15 տարեկան երեխաներ (հազ. մարդ/տոկոս)    
աշխատունակ հասակի բնակչություն      
թոշակառու բնակչություն      
4. Բնակելի ‎ֆոնդը      
Ընդհանուր բնակելի ‎ֆոնդը (հազ. քմ. ընդ. մակ.) 168.5 243.2
որից՝      
բազմաբնակարան տներ (բն մակ./%) (ընդ. բնակ. մակերեսից)    
մենատներ      
բնակելի ‎ֆոնդն ըստ հարկայնության      
1-2-հարկանի      
3-4-հարկանի շենք    
5 հարկ և ավելի շենք    
բնակչության միջին ապահովվածությունը բնակելի ընդհանուր մակերեսով (քմ/մարդ)      
Առկա բնակելի ‎ֆոնդի նվազումը      
Այդ թվում՝      
ըստ տեխնիկական վիճակի      
ըստ վերակառուցման      
ըստ այլ պատճառների (սանիտարապաշտպանիչ գոտիների կազմակերպում, վերակառուցում և այլն)      
5. Բնակչության մշակութային և կենցաղային սպասարկման համակարգը      
Մանկական նախադպրոցական կազմակերպություններ (տեղ)    
ընդամենը / 1000 մարդ      
հանրակրթական դպրոցներ (տեղ)    
ընդամենը / 1000 մարդ      
հիվանդանոցներ (մահճակալ)    
ընդամենը / 1000 մարդ      
պոլիկլինիկաներ  (հերթում հաճախում)    
ընդամենը / 1000 մարդ      
առևտրի (քմ առևտրի մակ.)    
ընդամենը / 1000 մարդ      
կենցաղային սպասարկման  (աշխ. տեղ)    
ընդամենը / 1000 մարդ      
առողջարանային հանգստի հիմնարկներ (տեղ)    
ընդամենը / 1000 մարդ      
այդ թվում՝      
հանգստյան տներ, պանսիոնատներ և այլն (առողջարանային քաղաքների համար՝ հյուրանոցները ներառյալ) տեղ    
երեխաների համար ճամբարներ տեղ    
6. Տրանսպորտային սպասարկում      
Ուղևորատար հասարակական տրանսպորտի գծերի երկարությունը ընդամենը կմ    
այդ թվում՝      
էլեկտրա‎ֆիկացված երկաթուղի (կրկնակի ուղեգիծ / կմ) - -
մետրոպոլիտեն   - -
տրամվայ   - -
տրոլեյբուս   - -
ավտոբուս կմ 11.3 25.6
ճոպանուղի հատ - -
Մայրուղային ճանապարհների և փողոցների երկարությունը՝ ընդամենը կմ 16.51 23.2
այդ թվում՝   - -
արագընթաց շարժման մայրուղային ճանապարհների կմ - -
չընդհատվող շարժման համաքաղաքային նշանակության մայրուղիների կմ - -
Արտաքին տրանսպորտ   - -
այդ թվում՝   - -
էլեկտրա‎ֆիկացված երկաթուղի (միակի ուղու կմ) կմ 189.4 189.4
ավտոբուս  (ուղու կմ) կմ - -
օդային տրանսպորտ (ուղու կմ)   320 380
կամուրջներ, ուղեկամուրջներ, տրանսպորտային հանգույցներ (ուղու կմ)   2 3
Փողոցաճանապարհային խտություն (կմ / քառ. կմ) կմ/քառ.կմ    
քաղաքային (գյուղական) կառուցապատման սահմաններում կմ/քառ.կմ 2.28 3.21
(կմ / քառ. կմ)      
7. Ինժեներական սարքավորումներ և բարեկարգում      
Ընդհանուր ջրօգտագործում (հազ. խմ / օր) հազ խմ / օր 14729 17097.1
- տնտեսական - խմելու նպատակով -/---/- 14297 15497.1
- արտադրական կարիքների համար -/---/- 432 1600
Ջրամատակարարման համակարգի գլխամասային կառույցների հզորությունը լ/վրկ 420 420
Ջրամատակարարման օգտագործման աղբյուրներ      
Մաքուր ջրօգտագործում (լ / օր) լ/վրկ 200 200
այդ թվում՝      
տնտեսական-խմելու նպատակով (լ / օր) լ/վրկ 200 200
կոյուղի  (հազ խմ/օր) հազ խմ / օր    
կեղտաջրերի ընդհանուր ելքը՝ ընդամենը հազ խմ / օր    
այդ թվում՝      
կենցաղային կոյուղի հազ խմ / օր 5694.4 11484
արտադրական կոյուղի      
կոյուղու մաքրման կայանների արտադրողականություն հազ խմ / օր - 11484
էլեկտրամատակարարում      
էլեկտրաէներգիայի գումարային օգտագործում (կՎտ. ժամ/տարի) մլն կՎտ. ժամ/տարի 27.8 57
այդ թվում՝      
արտադրական օբյեկտների կարիքների համար -/---/- 2.5 9.5
կոմունալ-կենցաղային կարիքների համար -/---/- 25.3 47.5
1 մարդու կողմից տարեկան էլեկտրաէներգիայի օգտագործում (կՎտ. ժամ) կվտ/ժամ 950 950
այդ թվում՝      
կոմունալ-կենցաղային կարիքների համար      
էլեկտրաբեռնվածության ծածկման աղբյուրներ    (մլն կՎտ)      
այդ թվում՝      
Ջերմամատակարարում      
Բնակավայրի վառելիքային հաշվեկշռում գազի տեսակարար կշիռը %    
(տոկոս)      
գազի օգտագործումը՝ ընդամենը (մլն խմ) մլն.խմ/տարի 59 77.6
այդ թվում՝      
կոմունալ-կենցաղային կարիքների համար (մլն խմ) մլն.խմ/տարի 53 70.6
արտադրական կարիքների համար   6 7
մակերևութային ջրերի հեռացման ցանց կմ 5 25
Փողոցային ցանցի ընդհանուր երկարություն կմ 5 35
8. Տարածքի ինժեներական նախապատրաստում      
Տարածքի պաշտպանությունը ջրածածկումից      
մակերեսը հա    
պաշտպանիչ կառույցների երկարությունը կմ    
Գետափերի ամրացում կմ     
Տարածքի սահմաններում ստորգետնյա ջրերի մակարդակի իջեցում և այլ միջոցառումներ հա    
Տարածքի սանիտարական մաքրում հա    
Կենցաղային աղբի ծավալը (հազ. խոր. մ)   22 32.4
Աղբի այրման և աղբավերամշակման կազմակերպություններ (միավ./հազ. խմ օրում)      
9. Շրջակա միջավայրի պաշտպանություն      
Աղտոտվածության աղբյուրներից, աղմուկի ներգործությունից պաշտպանող սանիտարապաշտպանիչ գոտիներ ընդամենը հա    
այդ թվում՝      
կանաչապատում հա    
Մթնոլորտի օդի աղտոտվածության մակարդակը (% սահմ. թույլատր. խտ.-ից (ՍԹԽ))   0.04-1 0.04-1
Ջրամբարների աղտոտվածության մակարդակը      
Աղմուկի ազդեցության մակարդակը (դեցիբել (ԴՑԲ))   68-71 55-60

 

5. Տրանսպորտ

 

5.1.Արտաքին տրանսպորտ

 

Սևան քաղաքն ընկած է Սևանա լճի հյուսիս-արևմտյան ափին, ծովի մակերևույթից 1900-1950 մ բարձրության վրա: Քաղաքի և լճի միջակայքով է անցնում Մ-4 միջպետական նշանակության I կարգի Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման մայրուղին:

Քաղաքին չհասած, Մ-4-ից սկսվում է Մ-10 Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհը: Ծովագյուղի մոտակայքը՝ Մ-4 մայրուղուց սկսվում է մեկ այլ միջպետական նշանակության Մ-14 Ծովագյուղ-Վարդենիս ճանապարհը:

Սևան քաղաքից դուրս են  գալիս երկու տեղական նշանակության ճանապարհներ՝ դեպի հարևան  գյուղերը:

Քաղաքի տարածքով է անցնում Երևան-Սևան-Շորժա-Վարդենիս-Սոթք միագիծ էլեկտրիֆիկացված երկաթուղին:

Մոտակա օդանավակայանը Երևանի «Զվարթնոցն» է, 74 կմ հեռավորությամբ: Խորհրդային իշխանության օրոք  գործում էր Գավառի օդանավակայանը, որն ուներ գրունտային թռիչքուղի, որտեղից իրականացվում էին տեղական թռիչքներ: Սակայն անկախացումից հետո այդ օդանավակայանը բարձիթողի վիճակում է և առանց լուրջ վերականգնման աշխատանքների գործել չի կարող:

Քաղաքը ավտոբուսային երթուղիներով կապված է հանրապետության շատ բնակավայրերի հետ, քանի որ այն տեղավորված է մայրուղային ճանապարհների հանգույցում:

Երկաթուղին, հիմնականում, ծառայում է բեռնափոխադրումների համար: Ուղևորափոխադրումներ կատարվում են միայն մինչև Շորժա բնակավայր, այն էլ ցածր արդյունավետությամբ, քանի որ երկաթգիծն անմխիթար վիճակում է, շարժակազմը` նույնպես, որի հետևանքով էլ  գնացքների հաղորդակցության արագությունը կազմում է 20-25 կմ/ժամ՝ անչափ ցածր արագություն: Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունում մարդատար մերձքաղաքային գնացքների հաղորդակցության արագությունը կազմում է 50-60 կմ/ժամ, իսկ արևմտաեվրոպական երկրներում՝ 90-100 կմ/ժամ:

 

5.2 Արտաքին տրանսպորտի զարգացման հեռանկարային ուրվագիծ

 

Չնայած քաղաքի շրջակայքով անցնում են երեք միջպետական նշանակության ճանապարհներ, սակայն կան ճանապարհային մի քանի հիմնախնդիրներ, որոնք պետք է իրենց լուծումը գտնեն մոտ ապագայում: Դրանցից են.

1. Մ-4 Երևան Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման մայրուղին անցնում է Սևան քաղաքի և Լճափի միջակայքով՝ կտրելով քաղաքը լճից: Բացի այդ, ճանապարհը 12 կմ երկարությամբ անցնում է անմիջապես լճափով, զբաղեցնելով առանց այն էլ նեղ ափի 30 մ լայնությամբ մի շերտ: «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծով» նախատեսված է Գագարին բնակավայրից մինչև Ծովագյուղ ճանապարհի ծրագիծն անցկացնել Վարսեր և Գեղամավան գյուղերի միջակայքով, իսկ այնուհետև Փամբակի լեռնաշղթայի տակով կառուցելով 2.4 կմ երկարությամբ մի թունել, ճանապարհը դուրս բերել դեպի Ծովագյուղ: Այսպիսով, Մ-4 ճանապարհը կկարճանա 9 կիլոմետրով, իսկ գործող ճանապարհը, որն I կարգի է, կարելի է դարձնել II կարգի և հողային պաստառի նեղացման հաշվին լճափը կլայնանա 15 մետրով: Այդ միացման շնորհիվ կլուծվի նաև մեկ այլ խնդիր, այն է. քաղաքի հարավով անցնող մի քանի հատվածներում Մ-4 ճանապարհն անցնում է 1904 մետրից ավելի ցածր նիշերով և այդ հատվածներին սպառնում է ջրածածկ լինելու վտանգը: Հետևաբար, ծրագծի փոփոխման հետ մեկտեղ կլուծվի նաև այս խնդիրը:

2. Նույնը՝ «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծով» նախատեսվում է նաև Մ-10 Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի Սևան-Գավառ հատվածը լճից հեռացնել: Արդեն այսօր իսկ Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով ճանապարհի մի քանի հատվածներում լիճն ընդհուպ մոտեցել է հողային պաստառին:

3. Պետք է հիմնովին նորոգել և վերականգնել Երևան-Սևան-Վարդենիս երկաթուղային՝ տեղ-տեղ նաև վերանախագծման պայմանով: Բանն այն է, որ երկաթգծի մի քանի հատվածներում, հատկապես Չարենցավան քաղաքի մոտակայքում, գծի երկայնական թեքությունները շատ մեծ են, որի պատճառով ևս ընկնում է գնացքների արագությունը: Եթե հաջողվի երկաթուղին այնպես վերակառուցել, որպեսզի հաղորդակցության արագությունները կազմեն 50-60 կմ/ժամ, ապա երկաթուղին մրցակից կդառնա ուղևորափոխադրումների բնագավառում ավտոմոբիլային տրանսպորտի նկատմամբ, հատկապես ամառային ամիսներին: Դա նաև կնպաստի Հրազդանի, մինչև Վարդենիս երկաթուղու երկարությամբ գտնվող բնակավայրերի տնտեսական զարգացմանը և դրանց առևտրային հրապույրը: Պետությունը պետք է տարբերակված տնտեսական քաղաքականություն վարի այդ բնակավայրերի հանդեպ, օրինակ, սահմանի երկաթուղով ուղևորափոխադրման շատ ցածր սակագին, ինչը կնպաստի մարդկանց գործունեության աշխուժացմանը:


 5.3 Ներքին տրանսպորտ

 

Հին Սևան բնակավայրն ընկած է Երևան-Սևան երկաթուղուց հյուսիս, Փամբակի լեռնաշղթայի լճահայաց լանջերին: Բնակավայրի ամբողջ երկարությամբ անցնում էր Երևան-Սևան-Դիլիջան հին խճուղին: Լճի մակարդակի իջեցումից քաղաքը տեղափոխվեց լճափի հարթավայր և հիմնականում սահմանափակված է երկաթուղով և Մ-4 միջպետական նշանակության Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման մայրուղով:

Նոր քաղաքի փողոցային ցանցը ուղղանկյունաձև հատակագիծ ունի: Որպես կենտրոնական համարվում է Նաիրիի (նախկին Կիրովի) փողոցը, որը ձգվում է Մ-4 մայրուղուց մինչև քաղաքի մյուս, արևելյան ծայրը և վերջանում մի փոքրիկ հրապարակով:

2006 թ. սեպտեմբեր ամսին կազմակերպված Սևան համայնքի մայրուղային փողոցներով տրանսպորտային միջոցների երթևեկության անցուդարձի հաշվառման արդյունքները բերված են ստորև աղյուսակում:

 

NN Փողոցի անվանումը Երկարությունը մ Երթևեկային մասի լայնությունը մ Մայթերի լայնությունը մ  Տրանսպորտի ժամային անցուդարձը և փողոցի բեռնվածության մակարդակը (Z)
2006 թ. Z 2006 թ. Z
1 2 3 4 5 6 7 8 9
1 Նաիրի              
  I հատված 1400 2x7.5 3.5 450 0.19 1061 0.44
  II հատված 1200 12.0 4.5 480 0.24 1132 0.57
  III հատված 350 12.0 4.5 588 0.29 1386 0.69
  IV հատված 380 12.0 4.5 497 0.25 1172 0.59
  V հատված 350 12.0 4.5 369 0.19 870 0.44
  VI հատված 140 12.0 4.5 15 0.01 35 0.02
  Խաղաղություն 630 12.0 3.5-4.0 308 0.15 726 0.36
2 Գործարանային              
  I հատված 120 12.0 1.5-2.0 388 0.19 915 0.46
  II հատված 250 12.0 1.5-2.0 38 0.02 90 0.04
  Ձկնորսների 1200 15.0 (12.0) 1.5 18 0.01 42 0.02
  Շինարարների 300 12.0 4.5 111 0.06 262 0.13
3 Սայաթ-Նովա              
  I հատված 600 2x7.0 4.5 60 0.02 142 0.07
  II հատված 300 2x7.0 4.5 120 0.04 283 0.14
4 Կիրովի              
  I հատված 320 9.0 3.0 120 0.12 283 0.28
  II հատված 600 15.0 3.0 60 0.03 142 0.07
5 Նալբանդյան              
  I հատված 270 15.0 5.0 33 0.02 79 0.04
  II հատված 320 15.0 5.0 240 0.12 566 0.28
  III հատված 360 15.0 5.0 222 0.11 525 0.26
  IV հատված 260 15.0 5.0 38 0.02 90 0.05
6 Հրազդանի 960 15.0 5.0 60 0.03 142 0.07
7 Կարմիր բանակի              
  I հատված 650 12.0 3.0 26 0.01 61 0.03
  II հատված 300 12.0 3.0 75 0.04 177 0.09
8 Սևանի հին ճանապարհը (III կարգի)              
  I հատված 2600 12.0 1.5 60 0.03 142 0.14
  II հատված 2350 12.0 1.5 52 0.03 123 0.06
   Ը ն դ ա մ ե ն ը՝            

 

Ինչպես երևում է աղյուսակից, այս տարվա դրությամբ, քաղաքի միայն կենտրոնական՝ Նաիրի փողոցն է քիչ թե շատ ծանրաբեռնված երթևեկությամբ, մնացած փողոցներն «աշխատում» են խիստ թերբեռնված: Եթե համարենք, որ ՀՀ տնտեսությունը կզարգանա այս տեմպով, այսինքն տարեկան աճը կկազմի 8-10 տոկոս, ապա կարելի է ենթադրել, որ տրանսպորտի երթևեկության ինտենսիվությունը տարեկան կավելանա մոտ 10%-ով: Այդ նույն աղյուսակի վերջին երկու սյունակներում բերված են տրանսպորտի սպասվելիք անցուդարձը տասը տարի անց, 2016 թվականին, և փողոցների բեռնվածության մակարդակը: Այդ տվյալներից պարզվում է, որ Նաիրի փողոցի կենտրոնական հատվածները կգերբեռնվեն, որտեղ բեռնվածության մակարդակը կհասնի 0.57-0.69: Դա նշանակում է, որ կառաջանա խցանումների վտանգ: Հնարավոր է, որ
խցանումներ առաջանան ավելի վաղ, քան 2016 թիվը, որովհետև ավտոմոբիլացման մակարդակի աճին զուգընթաց ավելանում է նաև փողոցի մայթերի եզրերով կանգ առած կամ կայանած ավտոմոբիլների քանակը և փողոցները, փաստորեն, կորցնում ենք մեկական եզրային շերտեր և, բնականաբար, թողունակությունն ընկնում է: Նաիրի փողոցի պարագայում խնդիրը կարելի է լուծել հետևյալ ձևով. Նաիրիին զուգահեռ, ընդամենը 200 մ հեռավորությամբ, անցնում է Նալբանդյան փողոցը, որն ունի ավելի լայն երթևեկային մաս, բայց երթևեկությունն այդ փողոցով չնչին է, քանի որ այն երկու ծայրից փակուղային է: Հետևապես, պետք է այդ փողոցի երկու ծայրն էլ միացնել Նաիրի փողոցին, ինչն էլ բավականաչափ կթեթևացնի վերջինիս բեռնվածությունը:

Ինչպես նշվեց վերը, Երևան-Սևան-Վարդենիս երկաթուղին անցնում է քաղաքի հյուսիսային մասով և կտրում քաղաքը երկու մասի: Քաղաքի  գլխավոր մուտքի կողմից (Մ-4 մայրուղուց) Կարմիր բանակի փողոցի փոխհատումը երկաթուղու հետ տարբեր մակարդակի է: Սակայն մյուս փոխհատումը (Նաիրի փողոցի վերջնամասից) միևնույն մակարդակի է: Դա վտանգավոր և անարդյունավետ լուծում է: Պետք է մոտակա
տարիներին փոխհատման տեղում կառուցել ուղեանց կամուրջ:

Համաքաղաքային նշանակության փողոցային ցանցի երկարությունը կազմում է 16.51 կմ: Բնակելի տարածքի 1 կմ2-ու հաշվով այդ ցուցանիշը կազմում է 2.28 կմ/կմ2:

Հեռանկարում մայրուղային փողոցային ցանցի երկարությունը կկազմի 23.2 կմ:

Իսկ ցանցի խտությունը՝ 3.21 կմ/կմ2:

 

5.4 Սևան քաղաքում ավտոմոբիլային տրանսպորտի արտանետված նյութերի քանակի հաշվարկ

 

Ավտոմոբիլային տրանսպորտը արտանետում է ավելի քան 200 վնասակար նյութեր, որոնցից ամենազանգվածային ու մարդու առողջության համար վտանգավորը հանդիսանում են.

ածխածնի մոնօքսիդը - CO

ազոտի օքսիդներ - NOx

ածխաջրածիններ - CmHn

կոշտ նյութեր - զանազան մետաղներն ու դրանց միացությունները

Արտանետած որևէ նյութի քանակը հատվում են PIARC*-ի մեթոդով


 

Q = 365 xT (qմkմ + qբ kբ) fv fh fi

NL


V

որտեղ
T - օրվա մեջ բնակավայրի փողոցներով տրանսպորտային միջոցների կայան երթևեկության ժամերն են,
qմ և qբ - մարդատար և բեռնատար ավտոմոբիլների տեսակարար արտանետումների քանակն է,
kմ և kբ - տվյալ տիպի մարդատար և բեռնատար ավտոմոբիլի մասն է տրանսպորտային հոսքում,
fv fh fi -

տրանսպորտային հոսքի միջին արագության, տեղանքի՝ ծովի մակարդակից ունեցած

բարձրության և փողոցի երկայնական թեքության ազդեցությունն է արտանետումների վրա,

N - տրանսպորտային միջոցների ժամային անցուդարձն է փողոցով,
L - փողոցի երկարութունն է,
V - տրանսպորտային հոսքի միջին արագությունն է:

 

Վերը նշված բանաձևով հաշվարկված է յուրաքանչյուր փողոցի անցուդարձին համապատասխան արտանետման քանակը: Ամբողջ քաղաքի համար  գումարելով արտանետումների առանձին քանակները, որոշվել է լրիվ քանակը: Այդ ցուցանիշները բերված են ստորև.

Ածխածնի մոնօքսիդ (CO) - 1105 տ/տարեկան

Ազոտի օքսիդներ (NOx) - 44.2 տ/տարեկան

Ածխաջրածիններ (CmHn) - 108.6 տ/տարեկան

Կոշտ նյութեր - 1.1 տ/տարեկան

_________________________________________

* Permanent International Association of Road Congresses.

 

6. Շրջակա միջավայրի պահպանություն

 

Սևան քաղաքային համայնքի շրջակա միջավայրի վրա տեխնածին ազդեցության հիմնական  գործոններն են.

մթնոլորտային օդի աղտոտումը արդյունաբերական ձեռնարկությունների, կոմունալ-կենցաղային սեկտորի և ավտոտրանսպորտի արտանետումներով

մակերևութային ջրերի աղտոտումը արդյունաբերական և կենցաղային կեղտաջրերով

շրջակա միջավայրի աղտոտումը կոշտ կենցաղային թափոններով

տրանսպորտի աղմուկը:


6.1 Առկա վիճակը

 

Մթնոլորտային օդը. Ներկայումս Սևանի քաղաքային համայնքի մթնոլորտային օդն աղտոտվում է արդյունաբերական ձեռնարկությունների, կոմունալ-կենցաղային օբյեկտների և ավտոտրանսպորտի արտանետումներով:

Համայնքում գործող արդյունաբերական ձեռնարկությունները («Մարս» ալյուրաաղացման գործարանը, հացի և հացամթերքի գործարանը, ճանապարհների շինարարության և շահագործման ՊՓԲԸ, «Ապակամեկուսացիչ» ԲԲԸ) մթնոլորտ ընդհանուր արտանետումները կազմում են 155.4 տ/տարի, որոնց դեպքում, ինչպես պարզվել է սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) նախագծերի վերլուծությունից, մթնոլորտի գետնամերձ շերտի աղտոտվածության մակարդակը աղտոտող բոլոր նյութերով զգալիորեն ցածր է սահմանային թույլատրելի
կոնցենտրացիաներից (ՍԹԿ): Համաձայն «Շրջակա միջավայրի և բնական պաշարների ՀՀ-ում 2005 թ.» տվյալների վերլուծությանը, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքային համայնքում տարեկան առաջանում է (աննշան քանակի) 100 տոննա 4 և 5-րդ դասի վտանգավոր արտադրական թափոններ, որոնք տեղափոխվում են համայնքային աղբյուս:

Մինչև 1991 թ. բազմաբնակարան և հասարակական շենքերի ջերմամատակարարումն իրականացվում էր 118 Գկալ/ժ ընդհանուր հզորության 10 կաթսայատներից, որոնք, բացառությամբ բուժհիմնարկների կաթսայատների, ավելի քան 10 տարի է, ինչ չեն գործում: Ներկայումս ջեռուցման կարիքների համար հիմնականում օգտագործվում է էլեկտրաէներգիա, բնական գազ և վառելափայտ: Corinar մեթոդիկայով հաշվարկված կենցաղ-կոմունալ սեկտորի արտանետումները աննշան են և կազմում են 12.8 տ/տարի:

Ավտոտրանսպորտի արտանետումները որոշվել են ըստ Permanent International Association of Road Congresses (PIARC) մեթոդիկայի, որը հաշվի է առնում փողոցների (ճանապարհների) բնութագրերը, տեղանքի բարձրությունը և այլն և տալիս է առավել ճշգրիտ գնահատկաններ: Համայնքի սահմաններում ավտոտրանսպորտի արտանետումները կազմում են 1257.8 տ/տարի:

Արտանետումների ամփոփիչ ցուցանիշները բերվում են աղ. 3.1-ում:

 

Աղյուսակ 6.1 Սևանի քաղաքային համայնքի մթնոլորտն աղտոտող արտանետումները, տ/տարի

Աղտոտման աղբյուրները Ընդամենը այդ թվում
ազոտի օքսիդներ ածխածնի օքսիդ ածխաջրածիններ ծծմբային անհիդրիդ փոշի այլ
Անշարժ 198.2 31.9 144.5 0 7.5 30.9 3.4
Ավտոտրանսպորտ 1257.8 44.2 1105.0 108.4 0 0 0
Ընդամենը 1456.0 76.1 1240.5 108.6 7.5 10.9 3.4

 

Աղբյուրերը`

1. Շրջակա միջավայրը և բնական պաշարները Հայաստանի Հանրապետությունում:

Վիճակագրական ժողովածու: ՀՀ Վիճակագրական ծառայություն, 2005:

2. Հայաստանի Հանրապետության բնակարանային ֆոնդը և կոմունալ տնտեսությունը: Վիճակագրական ժողովածու: ՀՀ Վիճակագրական ծառայություն, 2005:

3. Սևան համայնքի արտադրական ձեռնարկությունների ՍԹԱ նորմատիվները:

 

Աղյուսակ 6.1-ում բերված տվյալներից երևում է, որ արտանետումների գերակշռող մասը բաժին է ընկնում ավտոտրանսպորտին (86.4%):

Ներկայումս Սևան քաղաքային համայնքում օդի աղտոտվածության հսկողություն չի իրականացվում: Էկոմոնիտորինգի կենտրոնը РД 52.04 186-89 համապատասխան քաղաքի օդի աղտոտոտվածության գնահատման համար առաջարկում է ֆոնային կոնցենտրացիաների հետևյալ արժեքները, մ գ/մ3

փոշի - 0.20

ծծմբային անհիդրիդ - 0.02

ազոտի օքսիդներ - 0.008

ածխածնի օքսիդ - 0.1

Նախկինում կատարված ուսումնասիրությունների1/2/ և ձեռնարկությունների ՍԹԱ նախագծերի վերլուծության տվյալների հիման վրա նաև կարելի է պնդել, որ ներկայումս Սևան համայնքի մթնոլորտային օդի աղտոտվածության մակարդակը չի գերազանցում սանիտարահիգիենիկ նորմերը:

Մակերևութային ջրեր. Սևան քաղաքային համայնքին կից հոսում է Հրազդան գետը, որը աղտոտվում է համայնքի կոյուղու կեղտաջրերով: Գագարին համայնքում տեղաբաշխված կեղտաջրերի մաքրման կայանը ներկայումս չի գործում և կեղտաջրերը առանց մաքրման թափվում են Հրազդան գետը:

Կեղտաջրերով Հրազդան գետ թափվող աղտոտող նյութերի քանակը բերվում է աղ. 3.2-ում:

 

Աղյուսակ 6.2. Սևան համայնքի կեղտաջրերով Հրազդան գետ թափվող աղտոտող նյութերի քանակը

 

Կեղտաջրերի ծավալը, հազ. խոր. մ ԹԿՊ լրիվ, տ Կախյալ նյութեր, տ Նավթամթերքներ, տ Ազոտ ամոնիակային, տ Քլորիդներ, տ Սուլֆատներ, տ Պղինձ, կգ Ցինկ, կգ
1183.1 54.3 26.1* 0.12* 57.0 45.1 5.0 6.0 18.0

 

* Աղտոտող նյութերի քանակը գերազանցում է սահմանային թույլատրելի արտահոսքը (ՍԹԱ)

Աղբյուրը` Հաշվետվություն ջրօգտագործման մասին: ՀՀ բնապահպանության նախարարություն, 2005:

Համաձայն Էկոմոնիտորինգի կենտրոնի տվյալների (2005 թ.) Հրազդան գետի Գյուղավան-Քախսի հատվածում կազմում է 1.2-2.0 ՍԹԿ և  գնահատվում է որպես թույլ:

Սևան քաղաքային համայնքի գլխավոր հատակագծով նախատեսվում է համայնքի տարածքում ընդգրկել Սևանա լճի ջրատարածության մեկ հատված: Ըստ Էկոմոնիտորինգի տվյալների (2005 թ.) այդ ջրատարածություններում աղտոտվածությունը կազմում է 1.2-2.0 ՍԹԿ և  գնահատվում է որպես թույլ:

Աղմուկը. Սևան համայնքում աղմուկի հիմնական աղբյուրը ավտոմոբիլային տրանսպորտն է: Տրանսպորտային աղմուկի մակարդակը կախված է տրանսպորտային միջոցների կազմից, արագությունից և տեխնիկական վիճակից, երթևեկության ինտենսիվությունից, փողոցների երկայնակի թեքությունից և ճանապարհների ծածկի վիճակից:

Տրանսպորտային աղմուկը մշտական չէ և բնութագրվում է ձայնի համարժեք էներգիայի մակարդակով (LA համ դԲԱ):

Տրանսպորտային աղմուկի մակարդակը որոշվել է հաշվարկային մեթոդով ըստ համայնքի փողոցներում տրանսպորտային հոսքերի ինտենսիվության կազմի տվյալների, որոնք ստացվել են տեղում կատարված ուսումնասիրությունների հիման վրա: Աղմուկի հաշվարկային մակարդակները ստացվել են շարժման առաջին շարքից 7.5 մ հեռավորության վրա:

Աղմուկի ամենաբարձր մակարդակները ստացվել են համայնքի Նաիրի կենտրոնական Երևանյան փողոցում` 68 - 71 դԲԱ:

«Պաշտպանություն աղմուկից» СНиП 23.03.2003-ով դեպի աղմուկն ուղղված շենքերի համար թույլատրվում է ձայնի համարժեք մակարդակի բարձրացում 5 դԲԱ-ով, հետևաբար տրանսպորտային աղմուկի թույլատրվող մակարդակը գերազանցում է 3 - 6 դԲԱ-ով: Համայնքի մնացած տարածքում աղմուկը չի  գերազանցում սահմանային թույլատրելի մակարդակը:

Կոշտ կենցաղային թափոններ. Շրջակա միջավայրի վրա զգալի ազդեցություն են գործում համայնքի թափոնները, որոնք պահեստավորվում են 8 հա մակերեսով աղբյուսում:

Աղբյուսում պահեստավորվող աղբը հիմնականում 5-րդ դասի վտանգավորության կենցաղային և առևտրային թափոններ են: Թափոնների տարեկան ծավալը կազմում է 22.0 հազ. խոր. մ:

Աղբյուսում թափոնները պահեստավորվում են առանց նախնական դասակարգման ու բաժանման և առանց շերտ առ շերտ գրունտային ծածկի: Թափոնների բնական վնասազերծման մակարդակը 30%-ից չի անցնում:

_______________________________

1) Атлас сельского хозяйства Армянской ССР. - М. - Е., 1981

2) Районирование территории Армянской ССР по состоянию воздушного бассейна. - АРМНИИАСПУ, 1990.

 

6.2. Շրջակա միջավայրի բարելավման և պահպանության հիմնական ուղղությունները

 

Սևան քաղաքային համայնքի և նրան հարող տարածքն աչքի է ընկնում գեղատեսիլ լանդշաֆտով, նշանակալից ռեկրեացիոն ռեսուրսներով, եզակի պատմաճարտարապետական հուշարձանների առկայությամբ, զբոսաշրջության զարգացման համար լայն հնարավորություններով: Նշված տարբերակիչ հատկանիշները շրջակա բնական միջավայրի վերականգնման և պահպանման նկատմամբ հատուկ պահանջներ են ներկայացնում:

Սևան քաղաքային համայնքի և նրա շրջակայքի շրջակա միջավայրի պահպանությանը կնպաստի միջազգային բնապահպանական երեք` Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայով, Կենսաբազմազանության և Անապատացման դեմ պայքարի կոնվենցիաներով Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումը:

Ստորև բերվում են համայնքի շրջակա միջավայրի բարելավման և պահպանության միջոցառումները և կանխատեսումնային ցուցանիշները:

Մթնոլորտային օդ. Ինչպես արդեն նշվել է, Սևան քաղաքային համայնքի օդի աղտոտվածությունը չի գերազանցում նորմատիվային մակարդակը: Ընդ որում մթնոլորտային օդի աղտոտման հիմնական հեռանկարային աղբյուրը կշարունակի մնալ ավտոտրանսպորտը:

Գլխավոր հատակագծով նախատեսված բազմաբնակարան և հասարակական շենքերի կենտրոնացված ջեռուցման վերականգնման դեպքում բնական գազով աշխատող կաթսայատների մթնոլորտ արտանետումները կկազմեն 143.2 տ/տարի, այդ թվում` ազոտի օքսիդներ` 126.3 տ/տարի, ածխածնի օքսիդ 16.9 տ/տարի: Զուգադրության մեթոդի կիրառմամբ կարելի է ակնկալել, որ ազոտի օքսիդների և ածխածնի օքսիդի մերձգետնյա առավելագույն կոնցենտրացիաների գումարը 0.6 ՍԹԿ չի գերազանցի:

Չնայած համայնքի մթնոլորտային օդի աղտոտվածությունը նորմատիվային մակարդակից ցածր է, սակայն նախատեսվում են մթնոլորտային օդի աղտոտվածության հետագա իջեցման հետևյալ միջոցառումները.

ավտոմոբիլային տրանսպորտի զինումը արտանետվող  գազերի չեզոքացուցիչներով

 բնական գազով աշխատող ավտոմեքենաների քանակի ավելացում մինչև 40%

 ճանապարհային ծածկի բարելավում, փողոցների երկարությամբ կանաչ շերտերի ստեղծում

 գլխավոր հատակագծով նախատեսված բազմաբնակարան և հասարակական շենքերի կենտրոնացված ջեռուցման վերականգնում, բաժանորդների լրիվ գազիֆիկացում, ջեռուցման նպատակով վառելափայտի օգտագործման բացառում:

 արդյունաբերական ձեռնարկությունների տեղադրման արգելում:

Ավտոտրանսպորտի արտանետումների նվազեցմանը ուղղված նշված միջոցառումները համահունչ են ՀՀ կառավարության 17/07/ 2006 թիվ 1033-Ն «Տրանսպորտային միջոցների վնասակար նյութերի նվազեցման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշմանը:

Նշված միջոցառումների իրականացումը հնարավորություն կտա (հաշվի առնելով ավտոպարկի կանխատեսվող 40% աճը) ավտոտրանսպորտի 1250.8 տ/տարի արտանետումները կրճատել մինչև 527.7 տ/տարի, այդ թվում ազոտի օքսիդներինը` 44.2 տ/տարի մինչև 18.6 տ/տարի, ածխածնի օքսիդինը` 1105.0 տ/տարի մինչև 464.0 տ/տարի, ածխաջրածիններինը` 108.6 տ/տարի մինչև 45.6 տ/տարի: Անշարժ աղբյուրների արտանետումները կկազմեն 341.8 տ/տարի:

Մակերևութային ջրեր. Համայնքի մակերևութային ջրերի պահպանության հիմնական ուղղությունը կուլտուրկենցաղային նշանակության ջրամբարներին ներկայացվող ջրի որակի ապահովումն է:

Համայնքի շրջակայքում հոսող Հրազդան գետի հատվածում ջրի նորմատիվային վիճակի ապահովման համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ միջոցառումները.

համայնքի կոյուղու ցանցի վերականգնում և զարգացում

համայնքի հեղեղատար կոյուղու ցանցի վերակառուցում

անկազմակերպ կեղտաջրերի կոյուղացում և միացում կոլեկտորին կոյուղու մաքրման կայանի վերակառուցում, կայանից Հրազդան գետ թափվող աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտահոսքի (ՍԹԱ) ապահովում:

Հաշվի առնելով, որ Սևան քաղաքային համայնքի գլխավոր հատակագծով նախատեսվում է համայնքի տարածքում ընդգրկել Սևանա լճի ջրատարածության մեկ հատված, հատուկ նշանակություն ունեն լճի աղտոտման կանխմանն ուղղված հետևյալ միջոցառումները.

պանսիոնատների, զբոսաշրջության և այլ հանգստի օբյեկտների կենցաղային կեղտաջրերի տեղական մաքրման արդյունավետ կայանքներով պարտադիր ապահովումը

առաջացող կենցաղային աղբի հավաքումը և տեղափոխումը

թույլատրելի ռեկրեացիոն բեռնվածությունների ապահովումը` մերձափնյա անտառներում` մինչև 15 մարդ/հա, լողափերում` մինչև 1000 մարդ/հա

Սևանա լճի պահպանությանը նպաստելու է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 14.06.2001 և «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանության, վերարտադրման և օգտագործման միջոցառումների համալիր ծրագիր» ՀՀ օրենքի (27.12.2004) հետևողական կատարումը:

Աղմուկ. Ինչպես արդեն նշվել է Սևան քաղաքային համայնքի աղմկային ֆոնը ձևավորվում է ավտոտրանսպորտի հաշվին: Տրանսպորտի շարժման ինտենսիվությունը համայնքի փողոցներում աննշան է, տրանսպորտային աղմուկը կարճաժամկետ բնույթ ունի և աղմուկի հաշվարկային առավելագույն մակարդակների գերազանցում դիտվում է կենտրոնական փողոցի առանձին հատվածներում:

Աղմկային անհարմարության վերացման նպատակով նախատեսվում են հետևյալ միջոցառումները.

ճանապարհային ցանցի բարելավում

հիմնական փողոցների ապահովում կանաչ պաշտպպանիչ շերտերով

ավտոպարկի աստիճանաբար նորացում, ավտոմեքենաների տեխնիկական վիճակի հսկողության ուժեղացում:

Աղմուկից պաշտպանվելու միջոցառումների իրականացումը թույլ կտա կենտրոնական փողոցներին հարող բնակելի գոտում աղմուկի մակարդակն իջեցնել 5 դԲԱ-ով և ապահովել սահմանային թույլատրելի մակարդակ (ՍԹՄ): Ընդ որում համայնքի մնացած տարածքում աղմուկի մակարդակը ՍԹՄ-ից ցածր կլինի:

Կոշտ կենցաղային թափոններ Հաշվարկային ժամկետի ավարտին ԿԿԹ-ների ծավալը կկազմի 32.4 հազ խոր. մ/տարի:

Կենցաղային թափոնների քանակը հաշվարկվել է ելնելով բնակչության աճից և ընդունելով հեռանկարում համապատասխան շինարարական նորմերի տեսակարար ցուցանիշը` տարեկան 1.2 խմ/մարդ: Նախագծով նախատեսվում է տեղափոխել Սևանից 4 կմ հեռավորության վրա դեպի Գեղամավան պահպանելով 8 հա չափը:

Սևան քաղաքի հեռանկարային զարգազման արդյունաբերությունը պետք է հիմնվի անթափոն արդյունաբերության վրա:

Թափոնների արդյունավետ կառավարման և շրջակա միջավայրի վրա ազդեցության մեղման համար նախատեսված են հետևալ միջոցառումները.

կենցաղային թափոնների վնասազերծումը համայնքային աղբյուսում կատարել պարտադիր սանիտարական շերտ առ շեռտ հողածածկումով

աղբյուսի ապահովումը 500 մ սանիտարապաշտպանիչ (բուֆերային) գոտիով

անկազմակերպ աղբյուսների վերացում

թափոնների տեղափոխման շարժակազմի և տեխնիկական սարքավորումների նորացում և արդիականացում:

 

6.3 Կանաչապատում

 

Սևան համայնքի կանաչ տարածքների ընդհանուր մակերեսը ներկայումս կազմում է 711,68 հա, այդ թվում ընդհանուր օգտագործման` 71,98 հա (33,32 մ2/մարդ) սահմանափակ օգտագործման` 117,7 հա, հատուկ նշանակության` 522,0 հա: Գլխավոր հատակագծով նախատեսվում է հիմադրել ևս 25 հա ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներ (զբոսայգիներ, պուրակներ (աղյուսակ 3.3):

Սահմանափակ օգտագործման կանաչ տարածքների մակերեսը կավելանա 70,8 հա-ով նորաստեղծ թաղամասերի կանաչապատման հաշվին և կկազմի 188,5 հա: Հատուկ նշանակության կանաչ տարածքների մակերեսը կավելանա 5,6 հա-ով: Այսպիսով գլխավոր հատակագծի իրականացման դեպքում համայնքի կանաչապատվածությունը կավելանա 101,4 հա-ով և կկազմի 813,08 հա:

 

Աղյուսակ 6.3

 

ՍԵՎան համայնքի կանաչ տարածքների ներկայիս ԵՎ նախագծային ցուցանիշները
 

Կանաչ տարածքների ֆունկցիոնալ նշանակությունը Արդի վիճակը 2006 թ. Նախագծային ցուցանիշները 2020 թ.
հա մ2 /մարդ* Ընդհանուր մակերեսը (հա) այդ թվում նորաստեղծ (հա) մ2 /մարդ**
1. Ընդհանուր օգտագործման 71,98 33,32 96,98 25,0 24,24
2. Սահմանափակ օգտագործման 117,7 54,49 188,5 70,8 47,12
3. Հատուկ նշանակության 522,0 241,6 527,6 5,6 131,9

Ընդամենը

711,68 329,41 813,08 101,4 203,26

 

* բնակչության ներկայիս թվաքանակը` 21600 մարդ

** բնակչության հեռանկարային թվաքանակը՝ 40000 մարդ


7. Ինժեներական սարքավորումներ
 

7.1. Ջրամատակարարում

 

Ջրամատակարարման և կենցաղային կոյուղացման բաժինը մշակելիս, որպես ելակետային նյութեր հանդիսանում են՝

1. Սևան քաղաքի գլխավոր հատակագծի առաջադրանքը:

2. Սևան քաղաքի գլխավոր հատակագծով հիմնավորված համայնքի տեխնիկատնտեսական ցուցանիշները և զարգացման ուղղվածությունը:

3. Սևան քաղաքի ղեկավարության կողմից տրամադրված նյութերը գործող համակարգերի վերաբերյալ:

Ներկայումս Սևան քաղաքը ջուր ստանում է երեք աղբյուրներից:

1. Հացառատի աղբյուրներ 630-900 մ3/ժամ (175-250 լ/վրկ) պոմպերով

2. Բետխեմ-Սևան-Թերակղզի և ափամերձ շրջաններ 15-20 լ/վրկ

3. Լճաշեն (նոր կառուցվող) 150 լ/վրկ:

Գագարին համայնքը, որը ներկայումս ընդգրկված է Սևան քաղաքի մեջ, սնվում է Մաքրավան-2 ջրամատակարարման համակարգից:

Սևան քաղաքում գործում են երկու խումբ օրվա կարգավորման ջրամբարներ: Առաջին խմբում գտնվում են երկու ջրամբար 1000մ3 ծավալով, երկրորդ խմբում՝ մեկ ջրամբար 1000 մ3 և մեկ ջրամբար 500մ3 ծավալով:

Ջրաբաշխիչ ցանցը կառուցված է հիմնականում 30-50 տարի առաջ և գտնվում է տեխնիկական ոչ բարվոք վիճակում: Հոսակորուստների մեծության մասին որևէ տեղեկություն չկա: Ցանցը գոտևորված չէ:

 

Հաշվարկային ջրապահանջը

 

Ջրապահանջը հաշվարկելիս, որպես հիմք ընդունվել է ՇՆ և Կ2.04.01-84*-ը, Սևան քաղաքի հատակագծով որոշված ազգաբնակչությունը հաշվարկային տարում, արդյունաբերության զարգացումը և ուղղվածությունը: Հաշվարկվել են նաև հակահրդեհային և վթարային պաշարների անհրաժեշտ մեծությունները և նրանց վերականգնման համար անհրաժեշտ ելքերը:

Քանի որ Սևան ք. և Գագարին համայնքը գտնվում են իրարից բավական հեռու և նրանց ջրամատակարարման համակարգերը գործում են իրարից անկախ, ապա նպատակահարմար է ջրապահանջը յուրաքանչյուրի համար հաշվարկել առանձին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդյունաբերության վերաբերյալ ներկայումս ստույգ տվյալներ չկան և հետագա զարգացման հեռանկարները պարզ չեն, ապա արդյունաբերության կողմից ջրի ծախսն ընդունվել է ներկայումս բնակչության կենցաղային ծախսերի 10%-ի չափով, իսկ հեռանկարում 20%-ի չափով:

 

ՍԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՋՐԱՊԱՀԱՆՋԸ

 

N Սպառողները Սպառման նորմը/օր Ջրապահանջը 2006 թ. Ջրապահանջը հաշվարկային 2020 թ.
քանակ մ3/օր լ/վրկ քանակ մ3/օր լ/վրկ
1 2 3 4 5 6 7 8 9
1 Բնակչությունը 200 19800 3960.0 45.8 37000 74000 85.6
2 Հանգստացողներ 200 5000 1000.0 11.6 10000 2000.0 23.1
3 Արդյունաbերությունը Բնակչության
ծախսը %
10 396.0 4.6 20 1480.0 17.1
4 Ենթաընդամենը՝     5356.0 62.0   10880.0 125.8
5 Չնախատեսված ծախսեր 10%     535.6 6.2   1088.0 12.6
6 Հոսակորուստներ   60% 8837.4 102.3 30% 5129.1 59.3
7 Ը ն դ ա մ ե ն ը՝     14729.0 170.5   17097.1 197.7

 

ԳԱԳԱՐԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՋՐԱՊԱՀԱՆՋԸ
 

N Սպառողները Սպառման նորմը/օր Ջրապահանջը 2006 թ. Ջրապահանջը հաշվարկային 2020 թ.
քանակ մ3/օր լ/վրկ քանակ մ3/օր լ/վրկ
1 2 3 4 5 6 7 8 9
8 Բնակչությունը 200 1800 360.0 42 3000 600.0 6.9
9 Հանգստացողներ 200 - -   - -  
10 Արդյունաբերությունը Բնակչության
ծախսը %
10 36.0 0.4 20 120.0 1.4
11 Ենթաընդամենը՝     396.0 4.6   720.0 8.3
12 Չնախատեսված ծախսեր 10%     39.6 0.5   72.0 0.8
13 Հոսակորուստներ    60% 653.4 7.7 30% 339.4 3.9
14 Ը ն դ ա մ ե ն ը՝     1089.0 12.8   1131.4 13.1
                 
15 Ա Մ Բ Ո Ղ Ջ Ը`       15818.0 183.3   18228.5 210.8

 

Սևան քաղաքի օրվա կարգավորման և հակահրդեհային պաշարապահ ջրամբարի ծավալը կազմում է.

- կարգավորիչ ծավալը

Wգկ = Qmax.օր[1 - Kն + (Kժ - 1)(Kն/Kժ)Kն/Kժ-1]

Qմիջ.=138.4 լ/վրկ

Qmax.օր = 138.4x1.3 = 179.9 լ/վրկ = 15545.1 մ3/օր

Qmax.ժ. = 179.9x1.4x1.15 = 289.6 լ/վրկ

Kն = 1; Kժ = 1.61

Wգ = 15545.1 [1 - 1 + (1.61-1)(1/1.61)1.61/1.61-1] = 2617 մ3

 

- հակահրդեհային ծավալ

(2x25+5)x3.6x3+289.6x3.6x3 = 3722 մ3

Հաշվի առնելով սեյսմակայունության ընդունվում է կրկնակի ծավալը, հավասար 7444 մ3:

Այսպիսով ՕԿՋ-ի ծավալը կազմում է 10061 մ3:

Գագարինի օրվա կարգավորման ծավալը կազմում է՝

- կարգավորիչ ծավալը

Qմիջ. = 9.1 լ/վրկ

Qmax.օր = 9.1x1.3 = 11.8 լ/վրկ

Qmax.ժ. = 11.8x1.4x1.6 = 26.4 լ/վրկ

Kն = 1; Kժ = 2.24

Wգ = 1019.5 [1 - 1 + (2.24-1)(1/2.24) 2.24/2.24-1] = 294 մ3

- հակահրդեհային ծավալ

(10+5)x3.6x3+26.4x3.6x3 =447 մ3

Հաշվի առնելով սեյսմիկան հակահրդեհային ծավալը կազմում է 894 մ3:

Այսպիսով Գագարինի ՕԿՋ-ների ծավալը կազմում է 1088 մ3:

Ներկայիս գործող ՕԿՋ-ների ծավալը 5500 մ3, լրացուցիչ անհրաժեշտ է կառուցել ջրամբարներ 5700 մ3 ծավալով:

Ջրամատակարարման համակարգը բարեկարգելու և  գոտիավորելու համար պահանջվող ներդրումները կազմում են.

 

N Աշխատանքի անվանումը Ներդրումը մլն դրամով
1

2

3
1 Հոսակորուստների վերացում 36.0
2 գոտևորում 95.0
3 Ցանցերի վերակառուցում 173.0
4 ՕԿՋ-ների կառուցում և վերանորոգում 160.0
     
  Ը ն դ ա մ ե ն ը՝ 464.0

Համակարգի վերակառուցման ժամանակ պետք է հաշվի առնվեն արտակարգ իրավիճակում կայան ջրամատակարարման և կոյուղացման ապահովումը:

Այս առումով նախատեսվում է.

ՕԿՋ-ներում հակահրդեհային պաշարի պահում,

Բաշխիչ ցանցերը պետք է լինեն գոտևորված, օղակային և ապահովված հակահրդեհային հիդրանտներով:

 

7.2. Կենցաղային կոյուղի

 

Սևան քաղաքը և Գագարին համայնքը կոյուղացված են: Կոյուղաջրերը առանց մաքրման թափվում են ձորակները, որոնք վերջին հաշվով թափվում են Հրազդան գետը:

              Կոյուղու հաշվարկային ելքերը

 

Կեղտաջրերի հաշվարկային ելքերի որոշման համար, որպես հիմք ընդունվել են ՇՆևԿ 2.04.02-84*-ը, Սևան քաղաքի գլխավոր հատակագծով որոշված ազգաբնակչությանը, հանգստացողների քանակը հաշվարկային տարում, արդյունաբերության զարգացումը և ուղղվածությունը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սևանի կոյուղու ցանցերը կառուցված են հիմնականում ավելի քան 30-40 տարի առաջ՝ կարիք ունեն լուրջ վերակառուցման: Կեղտաջրերի մաքրումը նախորդ գլխավոր հատակագծով նախատեսված էր Քաղսիի մաքրման կայանում, սակայն ներկայումս գտնում ենք նպատակահարմար կառուցել սեփական մաքրման կայան՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ Հրազդան գետի
հիգիենիկ պահանջները ապահովելու համար:

Թերակղզու առափնյա գոտու և Սևան քաղաքի ամենացածր նիշերով անցնող հավաքող կոլեկտորից ցած գտնվող տարածքներում տեղադրված կենցաղային և հանգստի ձեռնարկությունների կոյուղացումը հնարավոր է իրականացնել խմբային պոմպակայանների կամ մաքրման կայանների օգնությամբ, վերջիններս գերադասելի են:

Գտնում ենք նպատակահարմար կիրառել ՌՖ-ում լայն կիրառություն ստացած «Նեպտուն» տիպի մաքրման կայաններ, որոնցում մաքրած կեղտաջրերը ունեն հետևյալ ցուցանիշները՝ ԹԿՊ-3 մգ/լ, կախված մասնիկներ-0.25 մգ/լ, նիտրիտներ-0.02 մգ/լ, նիտրատների ազոտ-9.1 մգ/լ, ֆոսֆատներ-2.5 մգ/լ, նաֆտանյութեր-0.05 մգ/լ:

Նշված մաքրման կայանի նախագիծը անցել է ՌՖ Առողջապահության նախարարության փորձաքննությունը և սերտիֆիկացված է ՌՖ Պետստանդարտի կողմից:

Առափնյա տարածքում փնջային մաքրման կայանների թիվը կարող է լինել 7-10:

Կեղտաջրերի ելքերի հաշվարկը հաշվարկային հեռանկարում բերված է աղյուսակային ձևով: Սևան քաղաքի և Գագարին համայնքի համար առանձին.

Սևան քաղաքի և Գագարին համայնքի կոյուղու մաքրման կայանը նախատեսվում է Հրազդան գետի ափին Գեղամավան համայնքի մոտ: Մաքրման կայանը կարող է մաքրել նաև Գեղամավանի կենցաղային կեղտաջրերը:

 

ՍԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԵԼՔԵՐԸ

N Սպառողները Սպառման նորմը/ օր Կոյուղու ելքերը 2004 թ. Կոյուղու ելքերը 2020 թ.
քանակ մ3/օր լ/վրկ max լ/վրկ քանակ  մ3/օր  լ/վրկ max լ/վրկ
1 2 3 4 5 6 7 8 9 10 11
1 Բնակչությունը 200 19800 3960.0 45.8   37000 7400.0 85.6  
2 Հանգստացողներ 200 5000 1000.0 11.6   10000 2000.0 23.1  
3 Արդյունաբերությունը Բնակչության ծախսը % 10 396.0 4.6   20 1480.0 17.1  
4 Չնախատեսված ծախսեր   10% 535.6 6.2   10% 1088.0 12.6  
5 Ենթաընդամենը՝     5891.6 68.2     11968.0 138.4  
6 Անվերադարձ կորուստ 10%     589.2 6.8     1196.8 13.8  
7 Մաքրման կայան տրվող ջրաքանակը     5302.4 61.4     10771.2 124.6  


 ԳԱԳԱՐԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԵԼՔԵՐԸ
 
N Սպառողները Սպառման նորմը/ օր Կոյուղու ելքերը 2004 թ. Կոյուղու ելքերը 2020 թ.
քանակ մ3/օր լ/վրկ max լ/վրկ քանակ  մ3/օր  լ/վրկ max լ/վրկ
1 2 3 4 5 6 7 8 9 10 11
8 Բնակչությունը 200 1800 360.0 4.2   3000 600.0 6.9  
9 Հանգստացողներ 200 - - -   - - -  
10 Արդյունաբերությունը Բնակչության ծախսը % 10 36.0 0.4   20 120.0 1.4  
11 Չնախատեսված ծախսեր   10% 39.6 0.5     72.0 0.8  
12 Ենթաընդամենը՝     435.6 5.1     792.0 9.1  
13 Անվերադարձ կորուստ 10%     43.6 0.5     79.2 0.9  
14 Մաքրման կայան տրվող ջրաքանակը     392.0 4.6     712.8 8.2  
15 Ա Մ Բ Ո Ղ Ջ ջրաքանակը     5694.4 66.0     11484.0 132.8  

 

Կոյուղու ցանցերը բարեփոխելու, շրջակա միջավայրի սանիտարահիգենիկ պատշաճ վիճակը ապահովելու համար անհրաժեշտ է կատարել մեծածավալ աշխատանքներ:

Նշված աշխատանքների համար պահանջվող ներդրումները բերված են աղյուսակի ձևով:

 

N Աշխատանքի անվանումը Պահանջվող ներդրումը մլն դրամով
1 2 3
1 Ցանցի վերակառուցում 154.0
2 Մաքրման կայանի շինարարություն 552.0
3 Լոկալ մաքրման կայանների շինարարություն 275.0
  Ը ն դ ա մ ե ն ը՝ 981.0

 

7.3. Հեղեղատար կոյուղի

 

Սևան քաղաքի սանիտարահիգիենիկ պատշաճ մակարդակ ապահովելու և բարեկարգման համար անհրաժեշտ էլեմենտ է հանդիսանում հեղեղատար կոյուղին:

Հեղեղատար կոյուղու նպատակն է քաղաքի տարածքից անձրևաջրերի և հալոցքից առաջացած ջրերի հեռացումը: Ներկայումս Սևան քաղաքը հեղեղատար կոյուղին չի ընդգրկում ամբողջ քաղաքը և հալոցքի և անձրևաջրերը անկանոն ձևով առանց մաքրման թափվում են Սևան լիճը` ստեղծելով հակասանիտարական վիճակ լճում և ափամերձ հանգստի գոտում:

Համայնքի ռելիեֆը հնարավորություն է տալիս հեղեղատար ջրերի ամբողջ ելքը հավաքել և տեղափոխել Հրազդան գետը:

Թերակղզու և առափնյա  գոտու կոյուղացման խնդիրը պետք է լուծել առանձին:

Հեղեղատար ջրերը, գետը լցվելուց առաջ պետք է անցնեն համապատասխան մեխանիկական մաքրում: Համաձայն ՇՆևԿ 2.04.03-85-ի կետ 1.2 անհրաժեշտ է ապահովել կեղտոտված ջրերի մաքրում, որոնք կազմում են առաջացող ջրերի տարեկան ելքի շուրջ 70%:

Անձրևաջրերի թողարկի տեղը պետք է համաձայնեցվի սանիտարական և բնապահպանական հսկողությունն իրականացնող մարմինների հետ:

Հեղեղային կոյուղին պենք է ընդգրկի քաղաքի ամբողջ տարածքը: Կոյուղու ընդհանուր երկարությունը կկազմի.

- ներթաղամասային ցանցեր - 10.0 կմ

- փողոցային ցանցեր - 25.0 կմ

Ը ն դ ա մ ե ն ը՝ - 35.0 կմ

Հեղեղատար ցանցերը կախված թաղամասերի նշանակությունից և ճարտարապետական որոշումներից, կարող են լինել բաց առվակների կամ փակ խողովակաշարերի ձևով:

Հեղեղատար կոյուղու համար կարող են օգտագործվել կերամիկական, ե/բետոնե, թուջե և այլ Ø300÷500 խողովակներ:

Ստորև բերված է հեղեղատար կոյուղու շինարարության համար պահանջվող ներդրումների մեծությունը 2020 թ. հեռանկարում:

 

N Աշխատանքի անվանումը Գումարը մլն ՀՀ դրամով
1 2 3
1 Բակային և փողոցային ցանցի շինարարություն 980.0
2 Մաքրման կայանների շինարարություն 125.0
     
  Ը ն դ ա մ ե ն ը՝ 1105.0


7.4. Ոռոգում

 

Սևան քաղաքի ոռոգման աղբյուր է հանդիսանում հիմնականում Սևանա լիճը: Գործող ցանցը չի բավարարում համայնքի պահանջը:

Գլխավոր հատակագծում նախատեսվում է ոռոգման համակարգի վերակառուցում: Ոռոգման համակարգի հաշվարկային ելքերը որոշվել են համաձայն.

Գլխավոր հատակագծով որոշված ոռոգելի մակերեսների:

ՇՆևԿ2.04.02-84-ի:

«Հայջրնախագիծ» ինստիտուտի կողմից մշակված գյուղատնտեսական կուլտուրաների ոռոգման հաշվարկային ռեժիմները Հայաստանում» աշխատություն:

Ոռոգման ռեժիմները ընտրված են հաշվի առնելով խոնավության դեֆիցիտը հողի ակտիվ շերտում, ըստ կլիմայական պայմանների միջին տարվա համար:

Որպես հաշվարկային ընդունված է երաշտ տարվա ոռոգման ռեժիմը, այսինքն վեգետացիոն շրջանում ջրի 95%-ի ապահովության պայմանը:

Սևան քաղաքի ոռոգելի տարածքների և լվացվող ասֆալտապատ տարածքների մակերեսը համաձայն գլխավոր հատակագծի, հաշվարկային տարում կազմում է 324.0 հա:

Ոռոգման և փողոցների լվացման համար պահանջվող ջրի ծախսը կազմում է 160.0 լ/վրկ:

Ոռոգման համակարգը վերակառուցելու և համապատասխան սարքերով սարքավորելու համար անհրաժեշտ է կառուցել ջրատարներ և բաշխման ցանց, որի համար ներդրումները կկազմեն.

- Ոռոգման ջրի բաշխման ցանց - 480.0 մլն դրամ

- Ջրատարներ - 85.0 մլն դրամ

Ը ն դ ա մ ե ն ը՝ - 565 մլն դրամ

 

7.5. Գազամատակարարում և ջեռուցում
 

1. Գազամատակարարման ոլորտի սխեման

Սևան քաղաքը գազ ստանում է Երևան գնացող բարձր ճնշման գազատարից: Սևանի գազի ճնշման կարգավորման կայանից միջին ճնշման  գազ տրվում է 3 ուղղություններով քաղաք, որտեղ գազի կարգավորման կետերից գազը տրվում է սպառողներին:

Սևան քաղաքը գազաֆիկացված է 90%-ով: Քաղաքի գազամատակարարման համակարգը երկաստիճանային է: Սույն գլխավոր հատակագծով նախատեսվում է, որ հեռանկարում բնական գազով պետք է ապահովվի.

ա) բոլոր բնակելի և հասարակական նշանակության այլ շենքերի (կրթական, մշակութային, վարչական և այլն) ջեռուցումը:

բ) բնակչության տաք ջրամատակարարման և սննդի պատրաստման համար անհրաժեշտ ջերմության պահանջարկը,

գ) արտադրական նշանակության օբյեկտների տնտեսական և տեխնոլոգիական կարիքների համար անհրաժեշտ ջերմության պահանջարկը:

Անհատական բնակելի տների ջեռուցումը նախատեսվում է իրականացնել անհատական բնակարանային կաթսաներով կամ  գազի վառարաններով, իսկ տաք ջրամատակարարման և սննդի պատրաստման կարիքներն ապահովելու համար բնակարաններում տեղադրվում են 4 օջախանի գազասալիկներ և գազի ջրատաքացուցիչներ:

Բազմաբնակարան շենքների ջեռուցումը և տաք ջրամատակարարումը կարող է իրականացվել կամ անհատական բնակարանային համակարգերով կամ կենտրոնացված եղանակով կցակառույց (ինչպես նաև գոյություն ունեցող) կաթսայատներից:

Առանձին դեպքերում կարող է դիտարկվել արևային էներգիայի կիրառությամբ ջեռուցման և տաք ջրամատակարարման նպատակով

Այս հարցերը իրենց լուծումը կարող են ստանալ կոնկրետ այդ շենքերի ջրամատակարարման աշխատանքային նախագծերի մշակման ժամանակ: Ընդ որում ջերմամատակարարման եղանակի ընտրության համար որոշիչ նշանակություն կարող է ունենալ այն հանգամանքը, թե այդ շենքերում ինչ հնարավորություններ կամ առանձին բնակարաններից ծխագազերի հեռացման համար: Սննդի պատրաստումը բոլոր տեսակի բնակելի շենքերում իրականացվում է գազասալիկներով:

Դպրոցների, մսուր-մանկապարտեզների, հիվանդանոցային, հյուրանոցային և վարչական շենքերի ջեռուցումը և տաք ջրամատակարարումը նախատեսվում է իրականացնել կենտրոնական եղանակով նոր կառուցվող կամ գոյություն ունեցող ոչ մեծ հզորությամբ կաթսայատներից: Անվտանգության պայմաններից ելնելով այդ և հասարակական սննդի օբյեկտներում սննդի պատրաստումը նախատեսվում է էլեկտրական էներգիայով:

2. Բնական գազի հաշվարկային ծախսը և տարեկան պահանջարկը

Հաշվարկների համար ելակետային տվյալները բերվում են ստորև:

2006 թ. մակարդակով.

- բնակչության թիվը 21600 մարդ

- բնակելի ֆոնդը կազմում է 168.5 հազ. մ2

- մենատների և բազմաբնակարան շենքերի ծավալը կազմում է 589.8 հազ. մ3

Հեռանկարային 2020 թ. մակարդակով.

- բնակչության թիվը 40000 մարդ

- նոր կառուցվող (հիմնականում կոտեջային շենքով) բնակելի ֆոնդը 243.2 հազ. մ2 ընդհանուր օգտակար մակերեսը, մոտավորապես 851.2 հազ. մ3 ընդհանուր ծավալով

Ջեռուցման համար ջերմության պահանջարկը

Բնակելի շենքերի ջեռուցման համար անհրաժեշտ ջերմային էներգիայի հաշվարկային հզորությունը (Qh) հաշվվում է հետևյալ բանաձևով.

Qh=XջxV(tն-thդ)x10-3կՎտ (հազ. կկալ/ժ),

որտեղ

Xջ - շենքի ջեռուցման տեսակարար բնութագիրն է,  գոյություն ունեցող անհատական տների, ինչպես նաև նոր կառուցվող բնակելի ֆոնդի համար, նկատի ունենալով էներգախնայողական միջոցառումների կիրառումը, ընդունվում է՝ 0.75Վտ/մ3 0C (0.65կկալ/ժ.մ3 0C),

V - շենքերի տվյալ տեսակի գումարային ծավալն է նրանց արտաքին չափերով, մ3,

tն-thդ - համապատասխանաբար ջեռուցվող շենքի ներսի և ջեռուցման համար դրսի օդի հաշվարկային ջերմաստիճաններն են, ըստ ՀՀՇՆ IV - 12.02.01 tն=180C, իսկ tհդ=200C:

Ջերմության տարեկան պահանջարկը ջեռուցման համար որոշվում է հետևյալ բանաձևով,

Qտ=24xnxQh(tն-tմդ/tն-tհդ)x10-3 ՄՎտժ (գկալ),

որտեղ

24 - օրվա ժամերի թիվն է,

n - ջեռուցման սեզոնի տևողությունն է, օր

tմդ - ջեռուցման սեզոնի ընթացքում դրսի օդի միջին ջերմաստիճան g, 0C:

Ըստ ՀՀՇՆ IV - 12.02.01 n=213 օր tմդ =-2.00C:

Հասարակական նշանակության՝ կրթական, մշակութային, առողջապահական, վարչական և այլ շենքերի ջեռուցման համար ջերմության հաշվարկային հզորությունը և տարեկան ծախսն ընդունվում է բնակելի շենքերի ծախսի 20%-ի չափով:

Ստորև բերված աղյուսակ 1-ում ներկայացված են ջեռուցման համար ջերմության հաշվարկային հզորությունները և տարեկան ծախսերը շենքերի առանձին տեսակների համար ներկա (2006 թ.) և հեռանկարային (2020 թ.) մակարդակներով:

Ջեռուցման համար ջերմային էներգիայի հաշվարկային հզորությունները կկալ/ժ և տարեկան պահանջարկները գկալ.


Աղյուսակ 4.4.5.1.


Շենքի տեսակները 2005 թ. համար 2020 թ. համար
Գումարային ծավալը հազ. մ3 Ջերմության հաշվ. հզորութ. Ջերմության տարեկան ծախսը Գումարային ծավալը հազ. մ3 Ջերմության հաշվ. հզորութ. Ջերմության տարեկան ծախսը
1 2 3 4 5 6 7
Առկա բնակելի տներ 589.8 14568 37236 589.8 14568 37236
Նոր կառուցվող բնակելի տներ - - - 851.2 21023 56528
Հասարակական շենքեր - 2914 7447 - 7118 18753
             
Ը ն դ ա մ ե ն ը՝   17482 44683   42709 112517


Տաք ջրամատակարարման և սննդի պատրաստման համար ջերմության տարեկան պահանջարկը

 

Նախատեսվում է, որ յուրաքանչյուր բնակարանում տեղադրվում է գազային ջրատաքացուցիչ և 4 օջախագազասալիկ` Համաձայն ՇՆՁ IV-12.101-04 այդպիսի դեպքում մեկ մարդու համար ջերմության տարեկան ծախսը տաք ջրամատակարարման և սննդի պատրաստման համար կազմում է 2.4 գկալ/մարդ (10ԳՋ/մարդ): Ելնելով նշված բնակելի ջերմության տարեկան պահանջարկը տաք ջրամատակարարման և սննդի պատրաստման համար կլինի՝

2005 թ. համար - 63840 գկալ

2020 թ. համար - 120000 գկալ

Հասարակական շենքերում սննդի պատրաստումը նախատեսվում է իրականացնել էլեկտրական էներգիայով:

Հասարակական նշանակության այլ շենքերում տաք ջրամատակարարման համար անհրաժեշտ ջերմության ծախսը փոքր մեծություն է և տվյալ դեպքում այն  գնահատվում է մոտավորապես 1500 գկալ/տարի:

Արտադրական նշանակության օբյեկտների, նրանց արտադրողականությունների վերաբերյալ կանխատեսումները բացակայում են:

Ելնելով ջերմային էներգիայի տարեկան պահանջարկներից որոշվել է բնական գազի տարեկան պահանջարկներ Սևան քաղաքի համար ընդունելով գազի ստորին ջերմատվությունը 8000 կկալ/նմ3 և  գազասպառիչ սարքերի ՕԳԳ - 085:

Հաշվարկների արդյունքները ներկայացված են աղյուսակ 2-ում.

 

Բնական գազի տարեկան պահանջարկները Սևան քաղաքի համար

Աղյուսակ 4.4.5.2.

 

Ջերմության էներգիայի սպառիչներ 2005 թ. համար 2020 թ. համար
Ջերմության պահանջարկը գկալ Բնական գազի պահանջարկը հազ. նմ3 Ջերմության պահանջարկը գկալ Բնական գազի պահանջարկը հազ. նմ3
1 2 3 4 5
Ջեռուցում 44683 6571 112517 16547
Բնակչության տաք ջրամատ. և սննդի պատրաստում 63840 9388 120000 17647
Հասարակական նշանակության շենքեր 1500 221 1500 221
         
Ը ն դ ա մ ե ն ը՝ 110023 16180 234017 34415


7.6 Էլեկտրամատակարարումը

 

Համայնքի էլեկտրամատակարարման աղբյուր են հանդիսանում Սևանի ՀԷԿ-ը, որից սնվում են 435/10կՎտ ենթակայանները:

Քաղաքում  գործում են 47 10/0 գ ենթակայանները:

 

Էլեկտրական բեռնվածքների հաշվարկը

 

Հաշվարկային էլեկտրական բեռնվածությունը հաշվարկային առավելագույն հզորությունը հաշվարկված է որպես հզորությունների գումար՝

ա) կոմունալ կենցաղային պահանջների, հասարակական, կուլտուր-կենցաղային և լուսավորության,

բ) արդյունաբերական ձեռնարկությունների,

Բեռնվածքների հաշվարկն ամփոփված է աղյուսակ 1-ում:


Աղյուսակ 4.4.6.1.


Անվանումը 2006 թ. համար 2020 թ. համար
Կոմունալ կենցաղային Արդյունաեերություն Ընդամենը Կոմունալ կենցաղային Արդյունաբերություն Ընդամենը
1 2 3 4 5 6 7
Սևան 25270 2527 27797 47500 9500 57000
             
Ը ն դ ա մ ե ն ը՝ 25270 2527 27797 47500 9500 57000

 

Կոմունալ-կենցաղային կարիքների համար պահանջվող առավելագույն հզորությունների հաշվարկը կատարված է 1 բնակչի խոշորացված տարեկան ծախսով 950 կՎտ/ժամ:

Նախագծային տարածքների էլեկտրամատակարարման ծրագրի իրականացման համար խոշորացված կապիտալ ներդրումների ցանկը ներկայացվում է N 2 աղյուսակում:

Աղյուսակ 4.4.6.2.


N Օ բ յ ե կ տ Քանակ Արժեքը մլն դր.
1 2   3
1 110/35/10կՎ ենթակայանի հզորության ավելացում 4 հ 40.0
2 Գործող 10/0.4կՎ ենթակայանների հզորությունների ավելացում 10 հ 2.5
3 Ցանցերի վերակառուցում նախագծային 10/0.4 ենթակայաններ 10 հ 60.0
4 10կՎ օդային գծերի տեղափոխում և նոր սնող գծերի կառուցում 5.0 կմ 29.6
5 10կՎ կաբելային գծեր 5.5 կմ 137.5
       
  Ը ն դ ա մ ե ն ը՝   269.6

  

Քաղաքի գործող ցանցը նորմալ վիճակում պահպանելու համար առաջարկվում են հետևյալ միջոցառումները (մինչև 2020 թ. ներառյալ).

1. Ցանցի մասնակի վերանորոգում (մինչև 60%) - 100.0 մլն. դր.

2. Միջոցառումներ, ուղղված համակարգային կորուստների նվազեցմանը, այդ թվում էլեկտրաէներգիայի հաշվարկի համակարգի սարքավորումների լրիվ փոխարինում ինդուկցիոն էլեկտրոնային - 50.0 մլն դրամ:

Այսպիսով, նշված միջոցառումների և նոր բնավայրերի էլեկտրամատակարարման համակարգի իրականացման համար գումարային ներդրումների քանակը կկազմի 419.6 մլն դրամ:

Ելակետային նյութեր՝

1. СНиП 2.07.01-83

Градостроительство, планировка и застройка городских и сельских поселений.

2. ВСНЭ 7-83

Инструкция по проектированию городских и поселковых электрических

...........

4.4.7. Կապի ցանցեր

Հեռախոսացում

 

Սևան քաղաքի հեռախոսացանցը սպասարկվում է 8000 համարով կայանը, Գագարին համայնքը 500 համարով կայանը: Աբոնենտների քանակը 5800 է:

Հեռախոսակայանները թվայնացված չեն:

 

Հեռուստատեսություն

 

Ներկայումս Սևան ք. գործում են 3 ռուսական և բոլոր հայկական ծրագրերը:

 

Ռադիոֆիկացում

 

Քաղաքային լարային ռադիոկապն արդի ժամանակաշրջանում լուրջ փոփոխություններ չի կրել:

Արդի ժամանակ այն ծառայում է որպես լրատվության միջոց:

 

Աղյուսակ 4.4.7.1.

 

N

Ա ն վ ա ն ո ւ մ

Չափ. միավ.

Քանակ

Միավորի քանակը հազ. մլն դր.

Ընդհանուր քանակը հազ. մլն դր.

1

2

 

 

 

3

1

Ավտոմատ հեռախոսային կայան

 հատ

1

25.0

25.0

2

Մալուխ ՏՊՊ - 11200x2x0.6

կմ

7

9.6

67.0


Գ լ ու խ  2
 

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ


Ներածություն
 

Սևան համայնքի  գոտևորման նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության N ԱՇՁԲ 03/39-2 պատվերով, տեխնիկական առաջադրանքի և գոտևորման կարգի պահանջների համաձայն:

Գոտևորման նախագծի իրավական հիմքերն են.

Ø Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը

Ø ՀՀ բնակավայրերի հատակագծման և կառուցապատման նորմերը,

Ø Սևան համայնքի գլխավոր հատակագիծը,

Ø ՀՀ  գործող օրենքները և ենթաօրենսդրական ակտերը։

Կառուցվածքային և բովանդակային առումով նախագծում հաշվի է առնվել 2000 թ. մշակված Գյումրի քաղաքի պատմական կենտրոնի  գոտևորման նախագծի փորձը:

Գոտևորման նախագծի հիմնական սկզբունքներն են`

Ø գոյություն ունեցող ճարտարապետաքաղաքաշինական ավանդույթների պահպանումը,

Ø պատմաճարտարապետական արժեք չունեցող և միջավայրի  գեղագիտական ամբողջական կերպարը խաթարող կառույցների աստիճանական վերացումը,

Ø պատմամշակութային հուշարձանների պահպանման և դրանց առավել շահեկան օգտագործման ապահովումը,

Ø կազմավորված միջավայրին անհարիր խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների վերատեղաբաշխումը,

Ø տրանսպորտային-հետիոտն ակտիվության կանոնակարգումը և կարգավորումը,

Ø բնական այգեպուրակային լանդշաֆտի վերականգնման, պահպանման և հետագա օգտագործման միջոցառումների իրականացումը,

Ø թանգարանային գործի, հուշարձանների գիտական ցուցադրման, ավանդական արհեստների արտադրության, զբոսաշրջիկների սպասարկման ու գովազդի հետ կապված հնարավորությունների խրախուսումը:

 

1. ՆԱԽԱԳԾԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

Սույն  գոտևորման նախագիծը՝ հանդիսանալով քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ, ծառայում է որպես քաղաքաշինական  գործունեության և հողօգտագործման ժամանակ առաջացող բոլոր հարցերի և վեճերի լուծման հիմնական իրավական միջոց` սահմանելով բնակավայրի փաստացի և հեռանկարային օգտագործման և կառուցապատման նկատմամբ պարտադիր պահանջները՝ բարենպաստ կենսամիջավայրի ձևավորման համար։

Հիմնական նպատակներն են`

 հասարակության առողջության, անվտանգության և բարեկեցության ապահովում քաղաքաշինական գործունեության, հողհատկացման և կառուցապատման գործընթացների կարգավորման և համակարգման միջոցով:

 քաղաքի զարգացման ընթացքում առողջ և գրավիչ միջավայրի ձևավորման ապահովման,

 հողօգտագործման տեսակների դասակարգումն ըստ դրանց նպատակային օգտագործման, քաղաքաշինական և այլ սահմանափակումների,

 շրջակա միջավայրի և պատմամշակութային արժեքների պահպանում,

 քաղաքի կազմավորված, պատմաճարտարապետական արժեք ներկայացնող հատվածների վերակառուցման և վերանորոգման խրախուսում՝ միջավայրի առանձնահատուկ ճարտարապետական կերպարի պահպանում,

 կազմավորված քաղաքաշինական միջավայրին համապատասխան գեղագիտական քաղաքականության ապահովման՝ ժամանակակից դինամիկ զարգացման պահանջների հաշվառումով:

 

2. ԿԻՐԱՌՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ

 

Գոտևորման նախագծի դրույթները, պահանջները և նորմերը պարտադիր են՝

 քաղաքի տարածքում կատարվող վերակառուցողական, շինարարական, վերականգնողական, վերանորոգման, բարեկարգման, կանաչապատման աշխատանքների, ինչպես նաև հողերի և առանձին օբյեկտների նպատակային օգտագործմանը և շահագործմանը վերագրվող պահանջները գործնականում իրականացնելու և պահպանելու համար:

 Գոտևորման նախագծի դրույթները, պահանջները և նորմերը կարգավորում են նաև շենքերի և շինությունների ներսում կատարվող  գործունեության այն հետևանքները, որոնք ազդում են շրջակա միջավայրի բնականոն վիճակի վրա, այն է՝ աղմուկին, վնասակար արտանետումներին, տրանսպորտային և հետիոտն հոսքերի մեծ զանգվածներ առաջացնող  գործունեության տարբեր տեսակներին վերաբերող հատուկ պահանջների սահմանումը և այլն:

 Գոտևորման նախագծի դրույթները, պահանջները և նորմերը պարտադիր են նաև կառուցապատման և հողամասերի օգտագործման ինտենսիվության, շենքերի և շինությունների հարկայնության, դրանց արտաքին ճակատների ձևավորման, հարդարանքի,  գովազդների, ցուցանակների, փոքր ճարտարապետական ձևերի տեղադրման համար:

 

3. ՆԱԽԱԳԾԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

Գոտևորման նախագիծը հիմնվում է «ընդունված գոտի-թույլատրելի օգտագործման ձև» սկզբունքի վրա: Նախագծում, ըստ առանձին  գոտիների, սահմանվում են հողօգտագործման և կառուցապատման թույլատրելի օգտագործման տեսակները, որոնց համապատասխանող քաղաքաշինական գործունեության իրականացման համար լրացուցիչ պահանջներ, քննարկումներ, համաձայնեցումներ չեն նախատեսվում։
Սահմանվել են թույլատվության հետևյալ ձևերը՝

Թույլատրվող օգտագործում,

Անթույլատրելի օգտագործում:

Նախագծում հաշվի են առնված նաև հողօգտագործման սխեմայում ներառված դրույթները։ Պահանջները տարբերակվում են մեկից մյուս  գոտի անցնելիս, բայց հաստատուն են յուրաքանչյուր գոտու ներսում:

 

4. ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԿԱՊԸ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՀԵՏ

 

Գոտևորման նախագիծը քաղաքի գլխավոր հատակագծի իրագործման հիմնական ծրագրային քաղաքաշինական փաստաթուղթն է: Այն անմիջականորեն կապված և համաձայնեցված է քաղաքի գլխավոր հատակագծում նախանշված գաղափարների, զարգացման ուղղությունների, բոլոր տեսակի հողերի նպատակային օգտագործման, կառուցապատման ինտենսիվության և բնակչության տեղաբաշխման իրականացման գործընթացի հետ:

 

5. ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ

 

5.1. Սահմաններ

 

Նախագծվող տարածքի սահմանները համապատասխանում են գլխավոր հատակագծով տրված սահմաններին։ Տարածքի ընդհանուր մակերեսը 2427.26 հա, այդ թվում` 786,6 հատակագծային սահմաններում:

 

Գոտևորման շրջանների (գոտիների) սահմանները

 

Նախագծվող գոտևորման շրջանների (գոտիների) սահմանները որոշվում են հետևյալ կերպ՝

 Եթե գոտևորման շրջանի սահմանը համընկնում է հողամասի սահմանի հետ, ապա այդ հողամասի սահմանը համարվում է գոտևորման շրջանի սահմանը,

 Եթե գոտևորման շրջանի սահմանը անցնում է փողոցով, ճեմուղով, երկաթգծի ուղիներով, գետով կամ այլ գծային ծրագիծ ունեցող տարածքային միավորներով, ապա գոտևորման շրջանի սահման է համարվում դրանց առանցքային գիծը,

 Եթե գոտևորման շրջանի սահմանը անցնում և կիսում է ինչ-որ մի առանձին տիրույթ, ապա գոտևորման շրջանի սահմանը որոշվում է  գծագրում բերված համապատասխան եզրագծով, կամ հեռավորության նշումով,

 Եթե գոտևորման շրջանի սահմանների նկարագրի վերաբերյալ այնուամենայնիվ անորոշություն կա կամ տարակարծություններ են հայտնվել, ապա վերջնական որոշումը կայացնում է քաղակապետարանի գոտևորումը վերահսկող քաղաքաշինական համապատասխան մարմինը:

 

5.2. Բնական պայմաններ

Տես Գլուխ 1, 2

 

5.3. Շրջակա միջավայրի պահպանություն

 

Սևան համայնքի գլխավոր հատակագծի մշակման փուլում նախատեսված են միջոցառումներ հողային, ջրային, օդային ավազանների պահպանության համար:

 

5.4. Գոտևորման նախագծի կազմը

 

Գոտևորման նախագծի կառուցվածքային հիմնական բաղկացուցիչներն են գոտևորման գծագրական ու տեքստային մասերը:

Նախագիծը ներառում է`

 գործառական գոտևորումը՝ հողատարածքների առանձնացումն ըստ գործառական օգտագործման՝ սահմանելով թույլատրելի օգտագործման տեսակները, ամրագրելով ընդհանուր տարածքի մակերեսի նկատմամբ վերջիններիս սահմանային չափաբաժինները,

 ծավալատարածական գոտևորումը՝ ամրագրելով կառուցապատման բնույթն արտահայտող ցուցանիշները (կառուցապատման խտություն, շենքերի, շինությունների բարձրություն, կառուցապատված և կանաչապատ մակերեսների հարաբերակցություն և այլն), տվյալ տարածքում թույլատրելի չափաբաժինների հաշվառմամբ:

 

6. ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԹՈԻՅԼԱՏՐԵԼԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆԵՐԻ (ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ

 

6.1.Գոտիներ

 

Քաղաքի հեռանկարային գոտիներում թույլատրելի օգտագործումների (կառուցապատումների) սահմանափակումների հիմքն է՝ գլխավոր հատակագծի նախագծում՝ ըստ Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքի հոդված 14-ում սահմանված պահանջների կատարված գոտևորումը: Հիմնական և օժանդակ գոտիներն առանձնացվել են հաշվի առնելով հողամասերի նպատակային նշանակությունն, ինչպես նաև քաղաքաշինական, բնապահպանական, պատմամշակութային, ինժեներաերկրաբանական և այլ բնույթի սահմանափակումները, հողամասերի գործառական նշանակությունն, առանձին հողատեսքերին և ընդունված թույլատրելի օգտագործումներին ներկայացվող ճարտարապետահատակագծային պահանջները:

Գոտիներում սահմանվում են տարբեր ինտենսիվությամբ օգտագործվող հիմնական տարածքային միավորները, դրանց նախընտրելի հողօգտագործման ձևերը և կառուցապատման չափորոշիչները՝ կառուցապատողների կողմից փուլ առ փուլ կառուցապատման համար, խրախուսելու տարածքի բազմաբնույթ օգտագործումը, ապահովելու համաքաղաքային համալիրների տեղաբաշխումը, ներդաշնակորեն ինտեգրելու հատուկ նախագծվող համալիրները կազմավորվող քաղաքաշինական միջավայրում։

Միևնույն տարածքային միավորին համապատասխանում է միայն մեկ  գոտի.

Անհատական բնակելի կառուցապատման գոտի, ԱԿԳ

Բազմաբնակարան բնակելի կառուցապատման գոտի, ԲԿԳ

Խառը կառուցապատման գոտի, ԽԿԳ

Համայնքային նշանակության հասարակական գործառույթների զարգացման գոտի, ՀԳՎԳ

Բնապատկերային գոտի (ԲՊԳ)

Հասարակական օգտագործման կանաչ գոտի, ՀՕԿԳ

Հատուկ նշանակության գոտի, ՀՆԳ

Արտաքին տրանսպորտի գոտի, ԱՏԳ

Արտադրական գոտի, ԱԳ

Հատուկ պահպանման գոտի, ՀԳ

Կոմունալ և ինժեներական ենթակառուցվածքների և սարքավորումների գոտիներ ԿԻԳ

Բուֆերային գոտի, ԲԳ

_______________________________________________________

Ծանոթություն. 1. Յուրաքանչյուր գոտու վրա տարածվում են նաև լրացուցիչ սահմանափակումներ, կապված` համապատասխանաբար պատմաճարտարապետական հուշարձանների պահպանման և առավելագույն ընկալման հնարավորությունների բացահայտման, սանիտարահիգիենիկ կամ բնապահպանական պահանջների բավարարման` բնական լանդշաֆտի արժեքավոր ձևերի վերականգնման,
էկոհամակարգերի տարբեր խախտումների փոխհատուցման գործընթացների կանոնակարգման, ինժեներական նախապատրաստման համալիր միջոցառումների պարտադիր իրականացման ապահովման հետ պայմանավորված կառուցապատման սահմանափակումների, սանպահպանման կամ օտարման գոտիների ապահովման պահանջների հետ։

2. Կոմունալ և ինժեներական ենթակառուցվածքներն ու սարքավորումները տեղակայվում են գլխավոր հատակագծում հատուկ առանձնացված տարածքներում` նորմերով պահանջվող համապատասխան սանիտարպաշտպանիչ  գոտիներով և թույլատրելի օգտագործման ձևրի աղյուսակում հատուկ նշված չեն:

3. Թույլատրելի օգտագործման ձևրի աղյուսակում հատուկ չեն նշվում նաև գլխավոր հատակագծի գծագրերում՝ բնակավայրի տարածքի այլ հողերի կազմում նախատեսվող աստիճանական վերապրոֆիլավորման բուֆերային գոտիները:

Ճանապարհների, գերեզմանների, էներգետիկայի և այլ կոմունալ օբյեկտների այն պաշտպանիչ գոտիների տարածքները, որոնք այսօր արդեն զբաղված են բնակելի և հասարակական կառույցներով նույնպես վերափոխվում են բուֆերային գոտիների, որտեղ մինչև հաշվարկային ժամկետի ավարտը, պետք է արգելվեն բոլոր նոր բնակելի և հասարակական կառուցապատման և վերանորոգման աշխատանքները:

 

6.2.Գոտիներում հիմնական օգտագործման ձևերն են՝

 

1. Բնակելի կառուցապատում

 Առանձնատներ տնամերձ հողամասերով,

 Բազմաբնակարանոց տներ։

 

2 Հյուրանոցային ծառայություններ՝

 Հյուրանոցներ (սահմանափակ կոնտինգենտի համար մինչև 200 տեղ),

 Մոթելներ (առանց սահմանափակումների),

 Հյուրանոցներ, մոթելներ, քեմփինգներ սահմանափակված մինչև 20 տեղ,

 

3. Կրթական հաստատություններ

 Մանկապարտեզներ, մանկամսուրներ,

 Միջնակարգ դպրոցներ,

 Վճարովի և կիրակնօրյա դպրոցներ,

 Համալսարաններ, ինստիտուտներ, քոլեջներ։

 

4. Բուժական հիմնարկություններ

 Բուժական կաբինետներ,

 Պոլիկլինիկաներ։

 

5. Վարչական, ֆինանսական հիմնարկություններ և ծառայություններ

 Համայնքային նշանակության վարչակառավարման հիմնարկներ,

 Անհատական գրասենյակներ (օֆիսներ),

 Բանկեր, բորսաներ և դրամավարկային այլ հաստատություններ, դրանց գրասենյակներ

 Փոստատներ, կապի բաժանմունքներ,

 Ոստիկանական տեղամասեր,

 Հրշեջ ծառայություններ:

 

6. Կենցաղ սպասարկման առաջնային ծառայություններ

 Վարսավիրանոցներ,

 Քիմմաքրման ընդունման կետեր, լվացքատներ,

 Կոշիկի, հագուստի և կենցաղային տեխնիկայի վերանորոգման արհեստանոցներ։

 

7. Կրոնական հիմնարկություններ

 Եկեղեցիներ, մատուռներ,

 Այլ կառույցներ եկեղեցականների համար։

 

8. Հասարակական օգտագործման և մարզական հաստատություններ

 Գրադարաններ, թանգարաններ, ցուցահանդեսներ, պատկերասրահներ, արվեստի սրահներ,

 Ակումբներ և հասարակական հավաքատեղիներ, գիշերային ակումբներ,

 Թատրոններ և կինոթատրոններ,

 Բուսաբանական, կենդանաբանական, մշակույթի, հանգստի և մանկական տարբեր տիպի այգիներ,

 Սեղանի թենիս, բիլիարդի դահլիճներ, մարզադահլիճներ, ջրավազաններ և այլ մարզական կառույցներ,

 Մարզադաշտեր, խաղադաշտեր,

 Մասնավոր բացօթյա ռեկրեացիոն կառույցներ՝ լողի, թենիսի և այլ ակումբներ,

 Պուրակներ անվավոր չմուշկների և այլնի համար,

 Հրաձգարաններ։

 

9. Առևտրական օբյեկտներ

 Սուպերմարքեթներ, հանրախանութներ, առևտրի կենտրոններ,

 Մանրածախ առևտրի, խանութներ, տաղավարներ, կրպակներ,

 Ավտոպահեստամասերի վաճառք,

 Տոնավաճառներ, ֆերմերային շուկաներ (բացառությամբ կենդանիների վաճառքի),

 Կենդանի ձկների վաճառք,

 Բացօթյա մանրածախ, մեծածախ առևտուր,

 Կենդանիների վաճառք։

 

10. Հասարակական սննդի օբյեկտներ

 Ավանդական ուտեստների խոհանոց, պանդոկներ, խորտկարաններ, մառաններ, ճաշարաններ,

 Ռեստորաններ ոչ ավելի քան 20 նստելատեղով,

 Սրճարաններ և բարեր ոչ ավելի քան 20 նստելատեղով,

 Բացօթյա ռեստորաններ, բարեր, սրճարաններ,

 Ռեստորաններ (առանց սահմանափակումների),

 Սրճարաններ և բարեր (առանց սահմանափակումների),

 Արագ պատրաստվող ուտեստների խորտկարաններ։

 

12. Արտադրական օբյեկտներ

 Արտադրական մասնաշենքեր

 Փոքր բիզնեսի արտադրություններ, որոնք կապված չեն աղմուկի, պայթուցիկ և հրդեհավտանգ նյութերի, մթնոլորտի աղտոտման (ծուխ,  գազեր) հետ,

 Հացի, հրուշակեղենի, ըմպելիքի, սննդամթերքների փոքրածավալ արտադրություն,

 Տնայնագործական արտադրություն (վերամշակում, վերանորոգում, նորոգում, ներկում, մաքրում սարքավորումների հավաքում, սեփական արտադրանքի առևտուր,

 Արհեստագործական արտադրամասեր և արհեստանոցներ (ավանդական իրերի արտադրություն)։

 

13. Առողջարանային և հանգստի օբյեկտներ

 Շուրջտարյա կլիմայաբուժության կենտրոններ,

 Բուժական տաղավարներ,

 Ամառային, ձմեռային հանգստի օբյեկտներ,

 Հյուրանոցներ, մոթելներ,

 Սպորտային սարքավորումների վարձակալության կետեր,

 Առևտրի օբյեկտներ,

 Ռեստորաններ, սրճարաններ, զվարճանքի օբյեկտներ (սահմանափակ կոնտինգենտի համար),

 Ավտոմոբիլային պարկ (հատուկ բուժական երթուղիների կազմակերպման համար),

 Ճարտարապետական փոքր ձևեր։

 

14. Կոմունալ օբյեկտներ և ծառայություններ

 Պահեստներ,

 Գերեզմանատներ։

 

15. Ավտոծառայություններ և տրանսպորտային կառույցներ

 Ավտոբուսային կայարաններ,

 Տրանսպորտի հավաքակայաններ,

 Բենզալցավորման կայաններ,

 Ավտոկայանատեղեր։

 

16. Գյուղատնտեսական

 Գյուղատնտեսական մթերքների վերամշակում, արտադրություն,

 Գյուղատնտեսական աշխատանքներ (այգեգործություն),

 Գյուղատնտեսական աշխատանքներ (անասնապահական համալիրներ՝ ընտանի կենդանիների բուծում),

 Տնկարաններ, անտառային տնտեսություն։

 

17. Ինժեներական ենթակառուցվածքներ և սարքավորումներ

 Խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբարներ (ՕԿՋ),

 Ոչ մետաղական (պոլիէթիլենային, բետոնե) ստորգետնյա խողովակաշարեր,

 Մետաղական խողովակաշարեր (երկաթբետոնե, թուջե),

 Ջրամատակարարման բաշխիչ հորեր,

 Կոյուղու ցանցային հորեր,

 Վերգետնյա հաղորդալարեր,

 Մալուխային էլեկտրահաղորդագծեր,

 Էլեկտրական ենթակայաններ,

 Ավտոմատ գազաբաշխիչ կայան (ԱԳԿ),

 Գազակարգավորիչ պահարանային կետեր (ԳՊԿ),

 Փոքր հզորության լոկալ կաթսայատներ մինչև 5 ՀԿ/ժամ,

 Հեռախոսային կապի բախշիչ կետեր (պահարանային),

 Կապի ավտոմատ հեռախոսային կայան։

 

18. Ոչ հիմնական շինություններ

 Կրպակներ,

 Տաղավարներ,

 Ճարտարապետական փոքր ձևեր։

 

6.3. ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՁԵՎԵՐԻ ԱՂՅՈՒՍԱԿ

 

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՁԵՎԵՐ ԱԿԳ ԲԿԳ  ԽԿԳ ՀԳՎԳ ԲԳ ՀՕԿԳ ՀԳ ԱՏԳ ԱԳ  ՀՊԳ
Առանձնատներ տնամերձ հողամասերով՝ Թ   Թ              
Բազմաբնակարան տներ   Թ Թ Թ            
Հյուրանոցներ (մինչև 200 տեղ)       Թ            
Մոթելներ (առանց սահմանափակումների)       Թ            
Ճանապարհամերձ տներ (վարձ. տրվող գյուղ.տներ) Թ   Թ         Թ    
Հյուրանոցներ, մոթելներ, (սահմանափակ կոնտինգենտով) Թ Թ Թ Թ Թ     Թ    
Պանսիոնատներ, առողջարանային մասնաշենքեր                    
Մանկապարտեզներ, մանկամսուրներ Թ Թ Թ Թ            
Վճարովի և կիրակնօրյա դպրոցներ     Թ              
Միջնակարգ դպրոցներ Թ Թ   Թ            
Համալսարաններ, ինստիտուտներ, քոլեջներ       Թ            
Բուժական կաբինետներ Թ Թ Թ Թ       Թ    
Պոլիկլինիկաներ     Թ Թ            
Քաղաքային նշանակության վարչակառավարման հիմնարկներ                    
դրանց գրասենյակներ (օֆիսներ)       Թ            
Անհատական գրասենյակներ (օֆիսներ) Թ Թ Թ Թ            
Բանկեր, բորսաներ և դրամավարկային այլ հաստատություններ, դրանց գրասենյակներ       Թ            
Փոստատներ, կապի բաժանմունքներ     Թ Թ            
Ոստիկանական տեղամասեր     Թ Թ       Թ    
Վարսավիրանոցներ Թ Թ Թ Թ       Թ    
Քիմմաքրման ընդունման կետեր, լվացքատներ     Թ Թ            
Կոշիկի, հագուստի և կենցաղային տեխնիկայի վերանորոգման արհեստանոցներ Թ Թ Թ Թ            
Եկեղեցիներ, մատուռներ       Թ           Թ
Այլ կառույցներ եկեղեցականների համար       Թ           Թ
Գրադարաններ, թանգարաններ, ցուցահանդեսներ, պատկերասրահներ, արվեստի սրահներ     Թ Թ            
Ակումբներ և հասարակական հավաքատեղիներ, գիշերային ակումբներ     Թ Թ            
 Թատրոններ և կինոթատրոններ     Թ Թ            
Բուսաբանական, կենդանաբանական, մշակույթի, հանգստի և մանկական տարբեր տիպի  այգիներ         Թ Թ        
Կեգլախաղարաններ, սեղանի թենիս, բիլիարդի դահլիճներ, մարզադահլիճներ           Թ        
Խաղադաշտեր           Թ        
Մարզադաշտեր           Թ        
Բացօթյա ռեկրեացիոն կառույցներ,  լողի, թենիսի և այլ ակումբներ           Թ        
Պուրակներ անվավոր չմուշկների և այլնի համար           Թ        
Հրաձգարաններ (տիրեր)       Թ   Թ        
Սուպերմարքեթներ և հանրախանութներ       Թ            
Առևտրի կենտրոններ       Թ            
Մանրածախ առևտրի, խանութներ, տաղավարներ, կրպակներ Թ Թ Թ Թ Թ Թ        
Ավտոպահեստամասերի վաճառք     Թ Թ       Թ    
Տոնավաճառներ, ֆերմերային շուկաներ՝ բացառությամբ կենդանիների վաճառքի       Թ            
Կենդանի ձկների վաճառք       Թ            
Բացօթյա մեծածախ, մանրածախ առևտուր       Թ            
Ավանդական ուտեստների խոհանոցներ, պանդոկներ, խորտկարաններ, մառաններ, ճաշարաններ     Թ Թ            
Ռեստորաններ, ոչ ավելի քան 20 նստելատեղով Թ Թ Թ Թ            
Սրճարաններ և բարեր, ոչ ավելի քան 20 նստելատեղով Թ Թ Թ Թ     Թ      
Ռեստորաններ, սրճարաններ և բարեր (առանց սահմանափակումների)       Թ   Թ Թ Թ    
Բացօթյա  ռեստորաններ, բարեր, սրճարաններ       Թ   Թ        
Արագ պատրաստվող ուտեստների խորտկարաններ Թ Թ Թ Թ Թ Թ Թ Թ    
Արտադրական մասնաշենքեր                 Թ  
Փոքր բիզնեսի արտադրություններ, որոնք կապված չեն աղմուկի, պայթուցիկ և հրդեհավտանգ նյութերի և մթնոլորտի աղտոտման (ծուխ, գազեր) հետ  Թ Թ Թ Թ         Թ  
Հացի, հրուշակեղենի, ըմպելիքի, մթերքների (բացի մսի) արտադրություն Թ Թ Թ           Թ  
Տնայնագործական արտադրություն, սեփական արտադրանքի առևտուր Թ   Թ           Թ  
Արհեստագործական արտադրամասեր և արհեստանոցներ (ավանդական իրերի արտադրություն) Թ Թ Թ           Թ  
Պահեստներ                 Թ  
Գերեզմանատներ։                   Թ
Ավտոբուսային կայարաններ               Թ    
Տրանսպորտի հավաքակայաններ և կառույցներ               Թ    
Բենզալցավորման կայաններ               Թ Թ  
Ավտոկանգառներ               Թ Թ  
Ավտոտնակներ Թ Թ           Թ Թ  
Գյուղատնտեսական աշխատանքներ (այգեգործություն) Թ       Թ          
Գյուղատնտեսական աշխատանքներ (անասնապահական համալիրներ՝ ընտանի կենդանիների բուծում, բուժում, վաճառք)         Թ          
Տնկարաններ, անտառային տնտեսություն         Թ          
Կրպակներ Թ Թ Թ Թ Թ Թ Թ Թ Թ  
Տաղավարներ Թ Թ Թ Թ Թ Թ Թ Թ Թ Թ
ճարտարապետական փոքր ձևեր Թ Թ Թ Թ Թ Թ Թ Թ Թ Թ

 

թույլատրված օգտագործման ձևեր` Թ

չի թույլատրվում o


7. ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՁԵՎԵՐՆ ՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐՆ ԸՍՏ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՏԻՆԵՐԻ

 

7.1. Անհատական բնակելի կառուցապատման գոտի (ԱԿԳ)

 

Այս գոտին առանձնացվում է հիմնականում արդեն կազմավորված առանձնատնային կառուցապատում ունեցող թաղամասերի վերակառուցման, կանոնակարգման համար:

 

7.1.1. Թույլատրված օգտագործման ձևեր

 

Բնակելի

 Առանձնատներ տնամերձ հողամասերով:

 

Հյուրանոցային

Հյուրատներ (սահմանափակ հզորությամբ),

Վարձակալությամբ տրվող առանձնատներ։

 

Կրթական հաստատություններ

Միջնակարգ դպրոցներ,

Մանկապարտեզներ, մանկամսուրներ:

 

Վարչական, ֆինանսական հիմնարկություններ և ծառայություններ

Անհատական գրասենյակներ (օֆիսներ)։

 

Բուժական

Բուժական կաբինետներ:

 

Կենցաղսպասարկման առաջնային ծառայություններ

Վարսավիրանոցներ,

Քիմմաքրման ընդունման կետեր, լվացքատներ,

Կոշիկի, հագուստի, կենցաղային տեխնիկայի վերանորոգման արհեստանոցներ։

 

Առևտրական

 Մանրածախ առևտրի, խանութներ, տաղավարներ, կրպակներ:

 

Հասարակական սնունդ

Արագ պատրաստվող ուտեստների խորտկարաններ,

Ռեստորաններ (սահմանափակ նստելատեղերով),

Սրճարաններ և բարեր (սահմանափակ նստելատեղերով):

 

Արտադրություն

Փոքր բիզնեսի արտադրություններ, որոնք կապված չեն աղմուկի, պայթուցիկ, հրդեհավտանգ նյութերի և մթնոլորտի աղտոտման հետ,

Հացի, հրուշակեղենի, ըմպելիքի, մթերքների (բացի մսից) փոքրածավալ արտադրություն,

Արհեստագործական արտադրամասեր և արհեստանոցներ (ավանդական իրերի արտադրություն):

 

Գյուղատնտեսություն

Գյուղատնտեսական աշխատանքներ (այգեգործություն)։

 

7.1.2. Կառուցապատման չափորոշիչներ

 

Առանձնատներ՝ տնամերձ հողամասերով,

Հողամասի մակերես (նվազագույն) 1000 քմ

Մեկ կառուցապատման միավորի զբաղեցրած տարածք (առավելագույն) - հողամասի ընդհանուր մակերեսի 1/3-ից ոչ ավելի,

Հողամասի ճակատի նվազագույն լայնություն - 25 մ։

 

7.1.3. Կառուցապատման ծավալատարածական կարգավորիչներ
 

Շենքերի /շինությունների բարձրությունը (առավելագույն) - 9 մ

Շենքերի /շինությունների զբաղեցված տարածք (առավելագույն) - 40%

Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք - 70 %

Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ - 40%

 

7.2. Բազմաբնակարան բնակելի կառուցապատման գոտի (ԲԿԳ)

 

Այս թաղամասերը նախատեսվում են քաղաքի կենտրոնական միջուկում հողի արժեքի բարձրացմանը զուգընթաց հողն առավել արդյունավետ օգտագործելու (բարձր խտությամբ կառուցապատման իրականացմամբ), ինչպես նաև քաղաքային միջավայրին հատուկ բնակելի կառուցապատման զարգացմանը նպաստելու և խրախոսելու համար:

 

7.2.1 Թույլատրված օգտագործման ձևեր
 

Բնակելի

Բազմաբնակարան տներ՝ առանց տնամերձ հողամասերի:

 

Հյուրանոցային

Հյուրանոցներ (սահմանափակ)։

 

Կրթական հաստատություններ

Մանկապարտեզներ, մանկամսուրներ,

Միջնակարգ դպրոցներ։

 

Բուժական

Բուժական կաբինետներ:

 

Վարչական, ֆինանսական, հիմնարկություններ և ծառայություններ

Անհատական  գրասենյակներ։

 

Կենցաղսպասարկման առաջնային ծառայություններ

Վարսավիրանոցներ,

 Քիմմաքրման ընդունման կետեր, լվացքատներ,

Կոշիկի, հագուստի և կենցաղային տեխնիկայի վերանորոգման արհեստանոցներ։

 

Առևտրական

Մանրածախ առևտրի խանութներ, տաղավարներ, կրպակներ։

 

Հասարակական սնունդ

Ռեստորաններ (սահմանափակ),

Սրճարաններ և բարեր (սահմանափակ),

Արագ պատրաստվող ուտեստների խորտկարաններ։

 

Արտադրական

Փոքր բիզնեսի արտադրություններ,

Հացի, հրուշակեղենի, ըմպելիքի, մթերքների փոքրածավալ արտադրություն,

Արհեստագործական արտադրամասեր և արհեստանոցներ (ավանդական իրերի արատադրություն):

 

7.2.2.Կառուցապատման չափորոշիչներ

 

Բազմաբնակարան տներ

Ճակատի նվազագույն լայնություն - 12 մ

Երկարությունը - չի սահմանափակվում

 

7.2.3. Կառուցապատման ծավալատարածական կարգավորիչներ

 

Բոլոր տիպի կառույցների համար

Շենքերի/շինությունների բարձրությունը (առավելագույն) - 12 մ

Շենքերի/շինությունների զբաղեցված տարածք (առավելագույն ) - 40%

Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք - 60%

Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ - 40%

 

7.3. Խառը կառուցապատման (ԽԿԳ)

 

Այս գոտիները առանձնացվում են հիմնականում արդեն կազմավորված խառը՝ բնակելի և հասարակական կառուցապատում ունեցող թաղամասերի վերակառուցման և կանոնակարգման համար՝ քաղաքի հետագա դինամիկ զարգացմանը համընթաց: Այս գոտիները նախատեսվում են համաքաղաքային նշանակության գործառույթների և բնակելի կառուցապատման խառը տեղակայման համար:

 

7.3.1. Թույլատրված օգտագործման ձևեր

 

Բնակելի

Առանձնատներ տնամերձ հողամասերով,

Բազմաբնակարան տներ՝ առանց հողամասերի:

 

Հյուրանոցային

Ճանապարհամերձ տներ (վարձակալությամբ տրվող առանձնատներ),

Հյուրանոցներ, մոթելներ (սահմանափակ հզորությամբ).

 

Կրթական հաստատություններ

Մանկապարտեզներ, մանկամսուրներ,

Վճարովի և կիրակնօրյա դպրոցներ:

 

Բուժական

Բուժական կաբինետներ։

Պոլիկլինիկաներ

 

Վարչական, ֆինանսական և կոմունալ հիմնարկություններ և ծառայություններ

Անհատական գրասենյակներ (օֆիսներ),

Ոստիկանական տեղամասեր,

Փոստատներ:

 

Կենցաղսպասարկման առաջնային ծառայություններ

Վարսավիրանոցներ,

Քիմմաքրման կետեր և լվացքատներ,

Կոշիկի, հագուստի և կենցաղային տեխնիկայի վերանորոգման արհեստանոցներ։

 

Մշակութային, մարզական, հասարակական նշանակության հիմնարկություններ

Գրադարաններ, թանգարաններ, ցուցահանդեսներ, պետկերասրահներ, արվեստի կենտրոններ,

Ակումբներ և հասարակական հավաքատեղիներ, գիշերային ակումբներ,

Թատրոններ, կինոթատրոններ։

 

Առևտրական

Մանրածախ առևտրի խանութներ, տաղավարներ, կրպակներ:

 

Հասարակական սնունդ

Ավանդական ուտեստների խոհանոցներ, պանդոկներ, խորտկարաններ, մառաններ, ճաշարաններ,

Ռեստորաններ (սահմանափակ),

Սրճարաններ և բարեր (սահմանափակ),

Արագ պատրաստվող ուտեստների խորտկարաններ:

 

Արտադրություն

Փոքր բիզնեսի արտադրություններ, որոնք կապված չեն աղմուկի, պայթուցիկ և հրդեհավտանգ նյութերի և արտանետումների հետ,

Հացի, հրուշակեղենի, ըմպելիքի, մթերքների փոքրածավալ արտադրություն

Տնայնագործական արտադրություն,

Արհեստագործական արտադրամասեր և արհեստանոցներ (ավանդական իրերի արտադրություն):

 

7.3.2. Կառուցապատման չափորոշիչներ

 

Առանձնատներ՝ տնամերձ հողամասերով

Հողամասի թույլատրելի մակերես (նվազագույն ) - 1000 քմ

Հողամասի ճակատի նվազագույն լայնություն - 25 մ

 

Բազմաբնակարան տներ՝ առանց հողամասերի

Ճակատի նվազագույն լայնություն - 12 մ

Երկարությունը - չի սահմանափակվում

 

7.3.2. Կառուցապատման ծավալատարածական կարգավորիչներ

 

բնակելի տների համար

Շենքերի /շինությունների բարձրությունը (առավելագույն) - 12 մ

Շենքերի /շինությունների զբաղեցված տարածք (առավելագույն) - 40%

Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք - 30%

Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ - 40%

 

այլ շենքերի /շինությունների համար

Շենքերի /շինությունների բարձրությունը (առավելագույն) - 12 մ

Շենքերի /շինությունների զբաղեցված տարածքը - չի սահմանափակվում,

Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք - չի սահմանափակվում,

Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ - չի սահմանափկվում:

Մինչև 12 մետր բարձրության կառույցների՝ առաջին հարկերում հասարակական օբյեկտների տեղադրմամբ թույլատրվում են գլխավոր փողոցների վրա:

Վերոնշված տարածքներում բնակելի շենքերի համար առավելագույն թույլատրված հարկայնությունը 4 հարկ է:

Կենտրոնական առևտրական և Վարչական հրապարակների պարագծով հասարակական շենքերի բարձրությունը պետք է նախատեսել ոչ պակաս, քան 15 մ,

Բոլոր առաջին հարկերում հասարակական սպասարկման օբյեկտներ ունեցող շենքերը դրվում են կարմիր գծի վրա:

 

7.4. Համաքաղաքային նշանակության հասարակական գործառույթների զարգացման գոտի (ՀԳՎԳ)

 

Գոտին նախատեսվում է քաղաքի կենտրոնական միջուկի պահպանման, կանոնակարգման և պատշաճ զարգացման համար

 

7.4.1. Թույլատրված օգտագործման ձևեր

 

Կրթական, մշակութային, բուժական, հասարակական օգտագործման հիմնարկություններ

Եկեղեցիներ, մատուռներ,

Գրադարաններ,

Թանգարաններ,

Արվեստի կենտրոններ,

Ցուցահանդեսներ,

Պատկերասրահներ, արվեստի սրահներ,

Ակումբներ և հասարակական հավաքատեղիներ,

Թատրոններ և կինոթատրոններ,

Ոստիկանական տեղամասեր,

Փոստատներ,

Միջնակարգ դպրոցներ,

Մանկապարտեզներ, մանկամսուրներ,

Անհատական գրասենյակներ (օֆիսներ),

Կեգլախաղարաններ, սեղանի թենիսի, բիլիարդի դահլիճներ,

Բանկեր, բորսաներ և դրամավարկային այլ հաստատությունների գրասենյակներ,

Բուժական կաբինետներ

Պոլիկլինիկաներ:

 

Հասարակական սնունդ

Ռեստորաններ (առանց սահմանափակումների),

Սրճարաններ և բարեր (առանց սահմանափակումների),

Բացօթյա ռեստորաններ, բարեր, սրճարաններ (առանց սահմանափակումների),

Արագ պատրաստվող ուտեստների խորտկարաններ:

 

Բնակելի

Բազմաբնակարանոց:

Հյուրանոցային

Հյուրանոցներ (մինչև 50 հոգու համար):

 

Կրթական, մշակութային, կրոնական, հասարակական օգտագործման հիմնարկություններ

Միջնակարգ դպրոցներ,

Վճարովի և կիրակնօրյա դպրոցներ,

Գիշերային ակումբներ:

 

Բուժական

Պոլիկլինիկաներ

 

Կենցաղային սպասարկման առաջնային ծառայություններ

Վարսավիրանոցներ,

Քիմմաքրման կետեր և լվացքատներ,

Կոշիկի, հագուստի և կենցաղային տեխնիկայի վերանորոգման արհեստանոցներ։

 

Առևտրական

Մանրածախ առևտրի խանութներ, տաղավարներ, կրպակներ:

 

Ոչ հիմնական շինություններ

Ճարտարապետական փոքր ձևեր։

 

7.4.2. Կառուցապաման ծավալատարածական կարգավորիչներ

 

Բոլոր տիպի շենքերի /շինությունների համար

Շենքերի /շինությունների բարձրությունը (առավելագույն) -12 մ

Շենքերի /շինությունների զբաղեցված տարածք (առավելագույն - չի սահմանափակվում),

Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք - չի սահմանափակվում,

Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ - չի սահմանափակվում:

 

7.4.2 Լրացուցիչ պահանջներ

 

Եթե շենքերի առաջին հարկերը բնակելի են, ապա այդ շենքերը պետք է դրվեն կարմիր գծից ներս,

Եթե շենքերի առաջին հարկերը օգտագործվում են հասարակական սպասարկման օբյեկտների համար, ապա այդ շենքերը պետք է դրվեն կարմիր գծով:

 

7.5. Բնապատկերային Գոտի (ԲԳ)

 

Բնապատկերային գոտին ընդգրկում է քաղաքի տարածքի խոշոր այգիները, գյուղատնտեսական հողերը, այգեպուրակային և ջրային տարածքները, բոլոր պահպանվող և վերականգնվող լանդշաֆտները և հանդիսանում է քաղաքի բնապատկերների պահպանման հիմնական միջոցը:

 

7.5. Թույլատրված օգտագործման ձևեր

 

Մշակութային, մարզական, հասարակական օգտագործման հիմնարկություններ

Բուսաբանական, մշակույթի, հանգստի և մանկական տարբեր տիպի այգիներ,

 

Առևտրական

Մանրածախ առևտրի, խանութներ, տաղավարներ, կրպակներ:

 

Հասարակական սնունդ

Արագ պատրաստվող ուտեստների խորտկարաններ:

 

Գյուղատնտեսություն*

Գյուղատնտեսական մթերքի վերամշակում, արտադրություն,

Գյուղատնտեսական աշխատանքներ (այգեգործություն),

Գյուղատնտեսական աշխատանքներ (անասնապահական համալիրներ՝ ընտանի կենդանիների բուծում),

Տնկարաններ,

Անտառային տնտեսություն:

 

Ոչ հիմնական շինություններ

Տաղավարներ,

Ճարտարապետական փոքր ձևեր։

 

7.5.1. Կառուցապատման չափորոշիչներ

 

բոլոր տիպի կառույցների համար

Հողամասերի նվազագույն չափերը համաձայն գործող նորմերի։

 

7.5.2. Կառուցապատման ծավալատարածական կարգավորիչներ (գյուղատնտեսական նպատակային նշանակություն չունեցող հողերի համար)

 

Բոլոր տիպի կառույցների համար

Շենքերի /շինությունների բարձրությունը (առավելագույն) - 12 մ

Շենքերի (շինությունների զբաղեցված տարածք (առավելագույն) - 5%

Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք - 10%

Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ - 90%

Բնակելի նոր կառուցումները արգելվում են:

 

7.6. Հասարակական օգտագործման կանաչ գոտի (ՀՕԿԳ)

 

Համաքաղաքային նշանակության հասարակական կանաչ տարածությունների գոտիները ընդգրկում են համաքաղաքային նշանակության այգիները, պուրակները, ծառուղիները և այլ հասարակական նշանակության կանաչապատ տարածքները:

 

7.6.1 Թույլատրված օգտագործման ձևեր

 

Մշակութային, մարզական, հասարակական օգտագործման հիմնարկություններ

Մշակույթի, հանգստի և մանկական տարբեր տիպի այգիներ,

Կեգլախաղարաններ, սեղանի թենիս, բիլիարդի դահլիճներ, մարզադահլիճներ,

Օգտագործման ձևեր

Խաղադաշտեր,

Մարզադաշտեր,

Բացօթյա ռեկրեացիոն կառույցներ, լողի, թենիսի և այլ ակումբներ,

Պուրակներ անվավոր չմուշկների և այլնի համար,

Հրաձգարաններ (տիրեր)

 

Առևտրական

Մանրածախ առևտրի խանութներ, տաղավարներ, կրպակներ:

 

Հասարակական սնունդ

Արագ պատրաստվող ուտեստների խորտկարաններ,

Ռեստորաններ, սրճարաններ և բարեր (սահմանափակ),

Բացօթյա ռեստորաններ, բարեր, սրճարաններ (առանց սահամնափակումների):

 

Ոչ հիմնական շինություններ

Տաղավարներ,

Ճարտարապետական փոքր ձևեր։

 

7.6.2. Կառուցապատման չափորոշիչներ

 

Ոչ հիմնական շինությունների համար

Հողամասի թույլատրելի մակերես (նվազագույն) - 50քմ

Մեկ կառուցապատման միավորի զբաղեցրած տարածք (նվազագույն) - 4քմ

Հողամասի ճակատի նվազագույն լայնություն - չի սահմանափակվում

 

Հիմնական շինությունների համար

Հողամասերի նվազագույն չափերը համաձայն գործող նորմերի,

 

7.6.3. Կառուցապատման ծավալատարածական կարգավորիչներ

 

բոլոր տիպի շենքերի /շինությունների համար

Շենքերի / շինությունների բարձրությունը (առավելագույն ) 8 մ

Շենքերի / շինությունների զբաղեցված տարածք (առավելագույն 10 %

Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք 20%

Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ 80%

 

7.6.4. Լրացուցիչ պահանջներ

 

Բնակելի նոր կառուցումներն արգելվում են: Միայն պատմաճարտարապետական հուշարձանի կարգավիճակ ունեցող շենքերի պահպանում, վերականգնում (վերանորոգում) և ներքին վերակառուցում:

 

7.7. Հատուկ նշանակության ՀՆԳ

 

Հատուկ նշանակության գոտիները առանձնացվում են գործունեության հատուկ ռեժիմ (զորամասեր) պահանջող տարածքների համար:

 

7.7.1. Թույլատրված օգտագործման ձևեր

 

Հատուկ նշանակության շենքեր, շինություններ

Առևտրական

Մանրածախ առևտրի խանութներ, տաղավարներ, կրպակներ։

 

Հասարակական սնունդ

Սրճարաններ և բարեր ոչ ավելի, քան 20 նստելատեղով,

Արագ պատրաստվող ուտեստների խորտկարաններ։

 

7.7.2. Չափորոշիչներ

 

Բոլոր տիպի կառույցների համար

Հողամասերի նվազագույն չափերը համաձայն գործող նորմերի:

 

7.7.3. Կարգավորիչներ բոլոր տիպի կառույցների համար

 

Շենքերի /շինությունների Վարձրությունը (առավելագույն) - 12մ

Շենքերի /շինությունների զբաղեցված տարածք (առավելագույն) - չի սահմանափակվում,

Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք - չի սահմանափակվում,

Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ - չի սահմանափակվում:

 

7.8. Արտաքին տրանսպորտի (ԱՏԳ)

 

Արտաքին տրանսպորտի գոտին նախատեսվում է քաղաքի տարածքում արտաքին տրանսպորտի անմիջական ներկայությունը ապահովելու համար, դրա կառույցների, ենթակառուցվածքների և հարակից տարածքների օգտագործման ռեժիմների կարգավորման և կանոնակարգման համար:

 

7.8.1. Թույլատրված օգտագործման ձևեր

 

Ավտոծառայություններ և տրանսպորտային կառույցներ

Ավտոբուսային կայարաններ,

Տրանսպորտի հավաքակայաններ և կառույցներ:

Բենզալցավորման կայաններ,

Ավտոկանգառներ,

Ավտոտնակներ

 

Հյուրանոցային

Հյուրանոցներ (սահմանափակ),

Մոթելներ (սահմանափակ):

 

Բուժական

Բուժական կաբինետներ

 

Վարչակառավարման, կապի, ֆինանսական, հասարակական օգտագործման հիմնարկություններ

Ոստիկանական տեղամասեր,

Փոստատներ:

 

Կենցաղային սպասարկման առաջնային ծառայություններ

Վարսավիրանոցներ,

Քիմմաքրման կետեր և լվացքատներ,

Կոշիկի, հագուստի և կենցաղային տեխնիկայի վերանորոգման արհեստանոցներ։

 

Առևտրական

Մանրածախ առևտրի, խանութներ, տաղավարներ, կրպակներ:

 

Հասարակական սնունդ

Ռեստորաններ (առանց սահմանափակումների),

Սրճարաններ և բարեր (առանց սահմանափակումների),

Բացօթյա ռեստորաններ, բարեր, սրճարաններ (առանց սահմանափակումների),

Արագ պատրաստվող ուտեստների խորտկարաններ:

 

7.8.2. Կառուցապատման չափորոշիչներ

 

Բոլոր տիպի կառույցների համար

Հողամասերի նվազագույն չափերը համաձայն գործող նորմերի,

 

7.8.3. Կառուցապատման ծավալատարածական կարգավորիչներ

 

Բոլոր տիպի կառույցների համար

Շենքերի / շինությունների բարձրությունը (առավելագույն) - 12մ

Շենքերի / շինությունների զբաղեցված տարածք (առավելագույն) - չի սահմանափակվում

Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք - չի սահմանափակվում

Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ - չի սահմանափակվում

 

7.9. Արտադրական - ԱԳ

 

Այս գոտին նախատեսվում է քաղաքի տարածքում կազմակերպվող արտադրությունների համար համապատասխան մեկուսացված մասնագիտացված տարածքներ ապահովելու համար

 

7.9.1. Թույլատրված օգտագործման ձևեր

 

Արտադրական

Արտադրական մասնաշենքեր, փոքր բիզնեսի արտադրություններ, որոնք կապված չեն աղմուկի, պայթուցիկ և հրդեհավտանգ նյութերի և մթնոլորտի աղտոտման հետ,

Հացի, հրուշակեղենի, ըմպելիքի, մթերքների (բացի մսի) արտադրություն,

Տնայնագործական արտադրություն, սեփական արտադրանքի առևտուր,

Արհեստագործական արտադրամասեր և արհեստանոցներ (ավանդական արհեստներ):

 

Ավտոծառայություններ և տրանսպորտային կառույցներ

Բենզալցավորման կայաններ,

Ավտոկանգառներ,

Ավտոտնակներ

 

7.9.2. Կառուցապատման չափորոշիչներ
 

Բոլոր տիպի կառույցների համար

Հողամասերի նվազագույն չափերը համաձայն գործող նորմերի,

 

7.9.3. Կառուցապատման ծավալատարածական կարգավորիչներ

 

Բոլոր տիպի կառույցների համար

Շենքերի / շինությունների բարձրությունը (առավելագույն) - 12մ

Շենքերի / շինությունների զբաղեցված տարածք (առավելագույն) - չի սահմանափակվում,

Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք - չի սահմանափակվում,

Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ - չի սահմանափակվում:

 

7.10. Հատուկ պահպանման գոտի (ՀԳ)

 

Այս գոտին նախատեսվում է հուշարձանների պահպանման և մեմորիալ գոտիների կազմակերպման տարածքներ ապահովելու համար։

 

7.10.1. Թույլատրված օգտագործման ձևեր

Հուշարձաններ

Մեմորիալներ

Գերեզմանատներ

 

8. ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

Սահմանված են տեղական պայմաններից բխող կանոններ, որոնք պարտադիր են նախագծվող ողջ տարածքում կիրառելու և բոլոր գոտիների համար։ Դրանք հիմնականում կարգավորում են կառուցապատման և շահագործման ընթացքում առաջացող միջավայրի համալիր կանոնակարգման խնդիրները, այն է.

ընդունված սկզբունքներին չհամապատասխանող կառույցների աստիճանական վերափոխման մեխանիզմները,

բնապահպանական միջոցառումների իրականացումը,

 գոտևորման նախագծով ներկայացված պահանջների իրականացումը։

 

8.1 Շինարարական և վերանորոգման աշխատանքներ

 

Բոլոր շինարարական, վերակառուցման, վերականգնման և վերանորոգման աշխատանքները պետք է կատարվեն միայն գործող ընթացակարգերով հաստատված քաղաքաշինական և ճարտարապետաշինարարական նախագծերով:

 

8.2 Շենքերի ճակատների արտաքին հարդարանք

 

Շենքերի ճակատների (փողոցային և բակային) արտաքին հարդարանքի հետ կապված բոլոր շինարարական և վերանորոգման աշխատանքները պետք է կատարվեն միայն գործող ընթացակարգերով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծերով:

 

8.3. Շինանյութ

 

Պատմաճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի / շինությունների բնական սրբատաշ քարերից կառուցված ճակատային պատերը ներկել կամ երեսապատել արգելվում է:

Այլ շենքերի համար, որպես կանոն, պետք է օգտագործել սև, վարդագույն, սպիտակ երանգների շինանյութեր:

Արտաքին ճակատների ձևավորման համար արգելվում է դեղին (բացի ոսկեգույնից և օխրայից), կապույտ և կանաչ երանգների օգտագործումը:

 

4. Նկուղներ և կիսանկուղներ
 

Բնակելի շենքերի նկուղային և կիսանկուղային հարկերը փողոցի կողմից մեկուսացված մուտքեր չպետք է ունենան:

Բոլոր շենքերի կիսանկուղների պատուհանների գոգերը մայթից պետք է առնվազն 30 սմ բարձր լինեն:

 

8.4. Շենքերի շքամուտքեր

 

Շենքերի շքամուտքերի աստիճանները փողոցի կարմիր գծից դուրս չպետք է դրվեն:

 

8.4. Տանիքներ

 

Լանջավոր տանիքների կիրառման դեպքում դրանց առավելագույն թեքությունը (i) պետք է ընդունել - 0.5:

Լանջավոր տանիքների գագաթի բարձրությունը պետք է սահմանափակվի կառույցի խորության կեսի չափով:

Լանջավոր տանիքներում ձեղնահարկը որպես բնակելի տարածություն օգտագործելու դեպքում փողոց դուրս եկող պատուհանները պետք է արգելվեն:

 

8.5 Գովազդ

 

Հուշարձաններ չհանդիսացող շենքերին կցված գովազդային վահանակների մակերեսը չպետք է գերազանցի շենքի ճակատային պատի 10 տոկոսը:

Փողոցներում տեղադրվող առանձին կանգնած գովազդային վահանակները պետք է տեղադրվեն մոտակա կարգավորվող խաչմերուկից առնվազն 50 մ հեռավորության վրա:

 

8.6 Ցուցանակներ և անվանատախտակներ

 

Փողոցների անվանատախտակները պետք է տեղադրվեն ստանդարտ չափերով 50 x 15 սմ՝ միասնական հատուկ նախագծի համաձայն:

Շենքերի համարների չափերը պետք է ընդունվեն՝

ա) լուսավորությամբ, կլոր՝ տրամագիծը - 30սմ

բ) առանց լուսավորության՝ քառակուսի -15 x 15սմ:

 

Հիմնարկությունների անվանատախտակները և բնակիչների անվանատախտակները կցվում են միայն շքամուտքների դռներին:

 

8.7. Փողոցային լուսավորություն

 

Ø Մինչև 12 մ լայնություն ունեցող փողոցներում լուսավորության սյուների կիրառումն արգելվում է: Այս կարգի փողոցներում լուսավորությունը պետք է կազմակերպվի պատի աշտանակներով:

 

8.8. Տրանսպորտի միջոցների կանգառներ

 

Տրանսպորտի միջոցների կանգառները պետք է տեղավորվեն, որպես կանոն, միասնական նախագծով թեթև կոնստրուկցիաներից կառուցված, թափանցիկ պատերով կամ սյուներով շինությունների մեջ: Առավելագույն չափերը՝ երկարությունը - 6.0 մ, լայնությունը - 2.4 մ:

 

8.9. Հեռավորությունը շենքերի միջև

 

Բնակելի և հասարակական, ինչպես նաև արտադրական շենքերի միջև եղած հեռավորությունը պետք է ընդունել հիմնվելով արևի ճառագայթման քանակի (ինսոլյացիայի) և լուսավորվածության հաշվարկների վրա, ինչպես նաև հակահրդեհային պահանջներին համապատասխան։

2-3-հարկանի բնակելի շենքերի երկար կողմերի միջև հեռավորությունը (կենցաղային խզումներ) պետք է ընդունել 12 մ-ից ոչ պակաս։ Այս շենքերի երկար կողմերի և բնակելի սենյակներից պատուհաններ ունեցող կողաճակատների միջև՝ 12 մ-ից ոչ պակաս։ Նշված հեռավորությունները կարող են կրճատվել ինսոլյացիայի և լուսավորության նորմերը պահպանելու դեպքում, եթե ապահովված է պատուհանից պատուհան բնակելի սենյակների անտեսանելիությունը։

 

5. Շենքերի տեղադրությունները

 

Շենքերը տեղադրել քամիների գերակշիռ ուղղությունների հաշվառումով՝ կողաճակատներով դեպի վերջիններս (տեղի բնակլիմայական պայմանների հաշվառումով)։

 

8.10. Աղմուկի թույլատրելի մակարդակ

 

Բոլոր գոտիներում որտեղ թույլատրված է բնակելի կառուցապատում աղմուկի թույլատրելի մակարդակը չպետք է գերազանցի 55 դԲԱ (ցերեկը) և  գ5 դԲԱ (գիշերը):

 

8.11. Գոտևորմանը չհամապատասխանող կառուցապատման կարգավորում

 

Գոտևորմանը չհամապատասխանող բոլոր տեսակի օրինական համարվող օգտագործման ձևերը, որոնք գոյությունը պահպանել են մինչև սույն նախագծի հաստատման տարեթիվը, այսուհետև պետք է կարգավորվեն միայն սույն կանոնների պահանջներին համապատասխան:

Գոտևորմանը չհամապատասխանող բոլոր տեսակի օրինական համարվող շենքերի և կառույցների ընդարձակում չի թույլատրվում:

Գոտևորմանը չհամապատասխանող 6 ամսից ավելի լքված և չօգտագործվող օրինական համարվող կառույցների հետագա օգտագործման ձևը պետք է որոշվի համաձայն այն հիմնական գոտու թույլատրելի օգտագործումների կանոնների, որտեղ այն գտնվում է:

Գոտևորմանը չհամապատասխանող օրինական համարվող կառուցապատման ձևերը կարող են վերանորոգվել, եթե բոլոր կառուցվածքային փոփոխումները կատարվում են միայն գործող քաղաքաշինական օրենսդրությանը համաձայն:

Եթե գոտևորմանը չհամապատասխանող օրինական համարվող կառույցի վերանորոգման արժեքը գերազանցում է նրա տեղափոխման արժեքի 50%-ը, ապա այդ կառույցը պետք է արգելվի:

 

8.12. Կառուցապատման թույլտվություններ

 

Օգտագործման ձևերի համար թույլտվությունների կառուցվածքը հիմնվում է «ընդունված գոտի-թույլատրելի հողօգտագործման ձև» սկզբունքի վրա: Սահմանվել են հետևյալ թույլտվության ձևերը՝

- թույլատրվում է,

- հատուկ թույլտվություն,

- չի թույլատրվում:

Թույլատրված օգտագործման ձևերը այն կառուցապատման և հողօգտագործման թույլատրված տիպերն են, որոնք արդեն վերջնականորեն սահմանվել են արդեն նախագծային փուլում, հողհատկացման հիմք են հանդիսանում համապատասխան գոտիներում և լրացուցիչ քննարկման կարիք չունեն:

Հատուկ թույլտվության ընթացակարգ են պահանջում կառուցապատման և հողօգտագործման այն տիպերը, որոնց բնութագրերը տարբերվում են սահմանված գոտիներում թույլատրելի օգտագործման ձևերից և որոնք այնուամենայնիվ կարող են կիրառվել այդ գոտիներում հատուկ պայմաններով և համապատասխան հասարակական քննարկումներից հետո:

Հատուկ թույլտվությամբ օգտագործումը գոտիներում թույլատրվում է համայնքի ավագանու հավանությամբ և համայնքի ղեկավարի համաձայնությամբ՝ հատուկ ձևակերպված հատուկ պայմաններով:

 

9. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

Աստիճանական զարգացման հիմնական գոտիներ՝ հիմնական գոտիներ, որոնք առանձնացվում են որոշակի տարածքների փուլ առ փուլ երկարաժամկետ զարգացման և կառուցապատման խրախուսման համար:

Առանձնատներ տնամերձ հողամասերով՝ բնակելի միավոր մեկ ընտանիքի համար, որը տեղակայված է իր սեփական տնամերձ հողամասում

Բազմաբնակարանանոց տներ՝ 2 և ավելի բնակարաններ միավորված մեկ շենքում

Ինսոլյացիա՝ տարածքներում և սենյակներում արևի ուղիղ անընդհատ ճառագայթման տևողության նորմատիվային պահանջ։

Լրացուցիչ պահանջներ՝ նախատեսվում են տարբեր գոտիներում տեղադրվող այն օգտագործման ձևերի համար, որոնց բնույթը մասամբ չի համապատասխանում տվյալ գոտուն ներկայցվող պահանջներին և դրանց գործառնությունը հիմնականում կապվում է հատուկ պայմանների կիրառման հետ:

Կանաչ ծածկույթ՝ բուսական ծածկույթ (ծառեր, թփուտներ, խոտաբույսեր և այլն):

Կառուցապատման /հողօգտագործման չափորոշիչներ և կարգավորիչներ՝ սահմանում են տվյալ գոտու հողօգտագործման և կառուցապատման պահանջներին համապատասխանող բնութագրերի համակարգը, որոնցով կանոնակարգվում է տարածքի յուրացման ինտենսիվությունը, կառուցապատման խտությունը, կառույցների հարկայունությունը, գեղագիտական պահանջները: Կարգավորիչների պարամետրները հիմնվում են օրենսդրական և պետական նորմատիվ փաստաթղթերի վրա, տեղայնացվում են՝ ելնելով յուրաքանչյուր գոտու յուրահատուկ պահանջներից և փոփոխվում են գոտուց գոտի:

Հակահրդեհային պահանջներ՝ շենքերը, կառույցները հրդեհներից պաշտպանելու համար կառուցման և այլ միջոցառումների նորմերով հաստատված պարտադիր կարգ։

Համալիր հատակագծման հիմնական գոտիներ` գոտևորման նախագծում առանձնացված շրջաններ, որոնց նպատակն է՝

խրախուսել տարածքի բազմաբնույթ օգտագործումը,

ապահովել համաքաղաքային համալիրների կառուցումը,

հատուկ նախագծվող համալիրները ներդաշնակորեն ինտեգրել կազմավորվող քաղաքաշինական միջավայրում

Համաքաղաքային նշանակության փողոցներ՝ հաղորդակցային կապ բնակելի, արդյունաբերական շրջանների և հասարակական կենտրոնների, ինչպես նաև մայրուղային փողոցների, քաղաքային ճանապարհների և ընդհանուր օգտագործման ճանապարհների միջև։

Շրջանային նշանակության փողոցներ՝ տրանսպորտային և հետիոտն կապ բնակելի շրջանների, բնակելի և արդյունաբերական շրջանների, ինչպես նաև հասարակական կենտրոնների միջև, ելքեր դեպի մայրուղային փողոցներ։

Տեղական նշանակության փողոցներ՝ տրանսպորտային (առանց բեռնատար և հասարակական տրանսպորտի բացթողման) և հետիոտնային կապ բնակելի շրջանների տարածքներում, ելքեր դեպի մայրուղային փողոցներ և շարժման կարգավորումով ճանապարհներ։

Երթևեկության անցուդարձ՝ միավոր ժամանակահատվածում (օր, ժամ) ճանապարհի որևէ կտրվածքով հանդիպակաց ուղղություններով անցնող ավտոմոբիլների քանակը։

Ճանապարհի բեռնվածության մակարդակ՝ երթևեկության անցուդարձի հարաբերությունը ճանապարհի թողունակությանը։

Երթևեկային մաս՝ ճանապարհի մակերևույթի շերտ, որի սահմաններում կատարվում է ավտոմոբիլների երթևեկությունը։

Կարմիր գիծ՝ շենքերն ու շինությունները փողոցներից անջատող սահմանը, որով սահմանվում է նաև գլխավոր և երկրորդական փողոցների, ներառյալ մայթերի լայնությունը:

Մայթի բանուկ մաս՝ փողոցի մայթերի հետիոտնի շարժման համար հատկացված շերտ։

Հողամաս՝ որոշակի սահմաններ ունեցող հողատարածք, որի վրա տարածվում է սեփականության իրավունքը:

Հողամասի անջրանցիկ տարածք՝ հողամասի այն հատվածը, որի բուսական բնաշերտը ծածկված է արհեստական կառույցներով (շենք, մայթ, սալարկ)։

Հողամասի ճակատը՝ հողամասի կարմիր գծին հարող կողմը։

Հիմնական գոտիներ՝ գոտևորման նախագծում առանձնացված շրջաններ, որտեղ սահմանվում են տվյալ տարածքի գերակշիռ օգտագործման և կառուցապատման կանոնները: Նույն տարածքային միավորին պետք է համապատասխանի միայն մեկ հիմնական գոտի:

Ձեղնահարկ՝ լանջավոր տանիքի ներքին տարածությունը։

Նորմ՝ նախագծման և շինարարության համար սահմանված պարտադիր կարգ։

Շենքի բարձրություն՝ մայթի մակերևույթից մինչև քիվի վերին եզրն ընկած ուղղաձիգ հեռավորությունը։

Ոչ հիմնական շինություն՝ կրպակներ, տաղավարներ ճարտարապետական փոքր ձևեր։

Շրջանային նշանակության փողոց՝ երթևեկելի և հետիոտն կապ բնակելի և այլ գոտիների միջև, ինչպես նաև ելք դեպի մայրուղի։

Սանիտարահիգիենիկ պահանջներ՝ բնակվելու տարածությունների՝ շրջակա միջավայրի սահմանային թույլատրելի վիճակներին համապատասխանության պահանջներ։

Հատուկ թույլատվություն՝ կառուցապատման և հողօգտագործման տեսակները, որոնց բնութագրերը տարբերվում են գոտիներում թույլատրելի օգտագործման ձևերից և որոնք այնուամենայնիվ կարող են կիրառվել այդ գոտիներում հատուկ պայմաններով և համապատասխան հասարակական քննարկումներից հետո:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար     

Մ. Թոփուզյան 

 

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ

 

Էջ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան