Basic information
Number
N 438-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (19.05.2012-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
18.05.2012
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
18.05.2012
Effective date
19.05.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մայիսի 2012 թվականի N 438-Ա

 

Ս. ՊՈՂՈՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

1. Պետական գործիչ, պատմաբան Ստեփան Պողոսյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Ս. Պողոսյանի թաղման հետ կապված ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. մայիսի 18

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

մայիսի 18-ի N 438-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՍՏԵՓԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ռ. Մարտիրոսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (հանձնաժողովի նախագահ) (համաձայնությամբ)
   
Հ. Դարբինյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
   
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ
   
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
   
Մ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
   
Ա. Պողոսյան  - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
   
Վ. Վարդանյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
   
Ս. Աֆյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
   
Ա. Հարությունյան - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
   
Հովնան եպիսկոպոս
Հակոբյան
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ)
   
Ա. Սիմոնյան - Երևանի պետական համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ)
   
Ա. Մելքոնյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)
   
 Բ. Հարությունյան - ԵՊՀ պատմության ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)
   
Գ. Մանասյան

- «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)

   
Կ. Պողոսյան - Ս. Պողոսյանի որդին (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան