ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 սեպտեմբերի 2007 թվականի N 1091-Ն
«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՀԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Անշարժ գույքի միասնական գնահատման և հարկման մասին» հայեցակարգի ուղղություններից բխող միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ս. Սարգսյան |
2007 թ. սեպտեմբերի 24 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 20-ի N 1091-Ն որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր - Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՀԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Միջոցառման անվանումը |
Միջոցառման նպատակը |
Կատարողները |
Ժամկետները |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
«Անշարժ գույքի միասնական գնահատման և հարկման մասին» հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման համար միջգերատեսչական աշխատանքային խմբի ստեղծում |
«Անշարժ գույքի միասնական գնահատման և հարկման մասին» հայեցակարգից բխող միջոցառումների ուղղությունների, իրավական ակտերի նախագծերի նախնական մշակում, ընթացակարգային հարցերի ուսումնասիրություն և առաջարկությունների ներկայացում |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
մինչև 2008 թվականի մարտի 1-ը |
2. |
«Անշարժ գույքի միասնական հարկի մասին» և «Փոխադրամիջոցների գույքահարկի մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակում կամ ՀՀ հարկային օրենսգրքի միասնական հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի վերաբերյալ բաժինների մշակում |
«Անշարժ գույքի միասնական գնահատման և հարկման մասին» հայեցակարգի դրույթներին համապատասխան` Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի միասնական հարկի ներդրում, դրա հաշվարկման և վճարման, գույքահարկից և հողի հարկից նոր հարկատեսակի անցման հարցերի կարգավորում |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե |
մինչև 2009 թվականի հունվարի 1-ը |
3. |
Անշարժ գույքի միասնական հարկի ներդրման հետ կապված դրանց կիրարկումն ապահովող իրավական ակտերի մշակում և ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը |
անշարժ գույքի միասնական գնահատման, անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի, տեղական ինքնակառավարման և հարկային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև անշարժ գույքի միասնական հարկի հաշվառման հարցերը կարգավորող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի մշակում |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
օրենքներն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում |
4. |
Անշարժ գույքի միասնական գնահատման համակարգի մշակում |
անշարժ գույքի միասնական գնահատման մեթոդիկայի, գնահատման կարգերի մշակում և անշարժ գույքի տարածագնահատման գոտիականության գործակիցների և սահմանների մշակում |
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
մինչև 2009 թվականի հունվարի 1-ը |
5. |
Անշարժ գույքի միասնական հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի ներդրման հետ կապված` գույքահարկի և հողի հարկի ավտոմատացված տեղեկատվական համակարգի վերափոխում |
անշարժ գույքի միասնական հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման համար նոր համակարգչային ծրագրերի մշակում և փորձարկում, գույքահարկի և հողի հարկի գործող համակարգչային ծրագրերից նոր տեղեկատվական համակարգի անցման ապահովում |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների համաձայնությամբ |
մինչև 2010 թվականի մայիսի 1-ը |
6. |
Անշարժ գույքի միասնական հարկի հաշվարկման համար առաջին կադաստրային գնահատում |
2010 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կադաստրային գնահատության իրականացում և տեղեկությունների տրամադրում |
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների համաձայնությամբ |
մինչև 2010 թվականի հոկտեմբերի 1-ը |
7. |
Անշարժ գույքի միասնական հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի ներդրման հաշվարկման համակարգչային ծրագրերի տեղայնացում |
գույքահարկի հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող համայնքներում և հաշվարկների ավտոմատացման նպատակով ստեղծված միջհամայնքային կառույցներում տեղեկատվական ավտոմատացված համակարգի տեղադրում |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների համաձայնությամբ |
մինչև 2010 թվականի հոկտեմբերի 1-ը |
8. |
Անշարժ գույքի միասնական հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի հաշվառման ներդրում |
լիազոր մարմիններից ստացված տեղեկությունների հիման վրա ֆիզիկական անձանց անշարժ գույքի միասնական հարկի, փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկների իրականացում, իրազեկում, ծանուցումներ |
ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների համաձայնությամբ |
մինչև 2011 թվականի հունվարի 1-ը |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.04.2015, N 341-Ն | 16.04.2015, N 1091-Ն | |
31.05.2012, N 687-Ն | 14.06.2012, N 1091-Ն | |
17.02.2011, N 132-Ն | 03.03.2011, N 1091-Ն | |
09.09.2010, N 1164-Ն | 23.09.2010, N 1091-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|