Գլխավոր տեղեկություն
Համար
N 124-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.10.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.07.21/18.1 Հոդ.239.2
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
28.03.2006
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.03.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.08.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 հուլիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006205

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

28 մարտի 2006 թ.

N 124-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ», «ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ», «ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ, ԴՐԱՆՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ», «ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 10.05.06 N 189-Ն, 12.09.06 թիվ 533-Ն, 07.11.06 N 661-Ն, 07.11.06 N 662-Ն)

Հիմք ընդունելով «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասը, 19-րդ հոդվածի 2-րդ մասը, 20-րդ հոդվածի 2-րդ մասը, 21-րդ հոդվածը, 26-րդ հոդվածի 4-րդ մասը, 24-րդ հոդվածի 3-րդ մասը, 10-րդ հոդվածի 1-ին մասը, 22-րդ հոդվածի 2-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, «Ֆինանսական կարգավորման և վերահսկողության միասնական համակարգի ներդրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ և 7-րդ հոդվածները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել.

1.1. «Ապահովագրական սակագների հիմնավորման կարգը»՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է),

1.2. (կետն ուժը կորցրել է 07.11.06 N 661-Ն),

1.3. (կետն ուժը կորցրել է 07.11.06 N 662-Ն),

1.4. «Ապահովագրական վկայագրերի հաշվառման և պահպանման կարգը»՝ համաձայն հավելված 4-ի (կցվում է),

1.5 (կետն ուժը կորցրել է 10.05.06 N 189-Ն)

1.6. «Ապահովագրական գործակալի գործունեության կանոնակարգի օրինակելի ձևը, դրանում ներառվող պայմանները և առանձնահատկությունները»՝ համաձայն հավելված 6-ի (կցվում է),

1.7. (կետն ուժը կորցրել է 12.09.06 թիվ 533-Ն)

1.8. «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունները, դրանց լրացման և ներկայացման կարգն ու ժամկետները»՝ համաձայն հավելված 8-ի (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2006 թվականի փետրվարի 14-ի «Ապահովագրական ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող ֆինանսական հաշվետվությունների ներկայացման կարգի մասին» թիվ 58-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի թիվ 611-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի թիվ 672-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 28-ի թիվ 1296-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 28-ի թիվ 1297-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 1839-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 2146-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 2174-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու օրվանից:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2006 թ. մարտի 29
 Երևան

 

 

Հավելված 1
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2006 թվականի մարտի 28-ի
թիվ 124-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ

 

1. Ապահովագրական սակագնի (ապահովագրավճարի սակագնի) հիմնավորումն իրականացվում է սույն կարգի համաձայն:

2. Ապահովագրողն իր կողմից իրականացվող ապահովագրության յուրաքանչյուր տեսակի գծով կիրառվող ապահովագրական սակագնի հիմնավորումը ՀՀ կենտրոնական բանկ է ներկայացնում` ըստ առանձին ապահովագրական ռիսկի տեսակների` մինչև այդ տեսակի կիրառումը:

3. Ապահովագրողն իր կողմից կիրառվող ապահովագրության յուրաքանչյուր տեսակի սակագնի հիմնավորումն ամեն տարի մինչև օգոստոսի 1-ը, իսկ նախքան նոր ապահովագրավճարի կիրառումն առնվազն 45 օր առաջ, ՀՀ կենտրոնական բանկ է  ներկայացնում գրություն` ապահովագրական սակագների հիմնավորման մասին հայտի հետ (հավելված 1-ի Ձև 1) միասին, յուրաքանչյուր տեսակի համար առանձին, որը պետք է ներառի`

ա) ապահովագրավճարների հաշվարկը,

բ) կորստի (պահանջի` ներառյալ դրա կարգավորման համար անհրաժեշտ միջոցները) և ծախսի ակնկալվող հարաբերությունը,

գ) վերաապահովագրություն նախատեսված լինելու դեպքում` ՀՀ կենտրոնական բանկի կողմից գնահատված հուսալի վերաապահովագրողի հետ կնքված պայմանագրով նախատեսված սակագինը և դրան առնչվող հավելյալ ցանկացած ծախսի տարրի ցանկացած հաշվարկ:

4. Ապահովագրական սակագնի փոփոխման կամ հաջորդ հիմնավորումը ներկայացնելու դեպքում ապահովագրողը, բացի սույն կարգի 3-րդ կետով սահմանված պահանջներից, ՀՀ կենտրոնական բանկ է ներկայացնում  նաև` 

ա) հաշվետվություն (սույն որոշման 1.8 կետով հաստատված «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունները, դրանց լրացման և ներկայացման կարգն ու ժամկետները» հավելված 8-ի Ձև 8),

բ) կորստի (պահանջի` ներառյալ դրա կարգավորման համար անհրաժեշտ միջոցները) և ծախսի իրական հարաբերությունը,

գ) սակագնի կիրառման արդյունքները,

դ) փոփոխության դեպքում` դրա անհրաժեշտությունը և հիմնավորումը, փոփոխության ազդեցությունն ապահովագրողի ֆինանսական կայունության ցուցանիշների և ապահովագրողի գործունեության վրա:

5. ՀՀ կենտրոնական բանկը ապահովագրական սակագնի ուսումնասիրության ժամանակ փաստաթղթերն ստանալու օրվանից 15 օրվա ընթացքում կարող է ապահովագրողից պահանջել ներկայացված փաստաթղթերի հետ կապված բացատրություններ: Այս դեպքում մինչև դրանք ներկայացնելը` ՀՀ կենտրոնական բանկի եզրակացության տրամադրման ժամկետը կասեցվում է:

ՀՀ կենտրոնական բանկը ապահովագրողի կողմից ներկայացված ապահովագրական սակագնին վերաբերող` սույն կարգով սահմանված փաստաթղթերն ամբողջությամբ ստանալու պահից 20-oրյա ժամկետում ապահովագրական սակագնի հիմնավորվածության վերաբերյալ իր դրական կամ բացասական եզրակացության մասին տեղեկացնում է ապահովագրողին: Այդ ժամկետում եզրակացություն չտրամադրվելու դեպքում ապահովագրողի պաշտոնապես ներկայացրած
ապահովագրական սակագինը համարվում է հիմնավորված:

6. Ապահովագրական սակագինը կհամարվի հիմնավորված, եթե այն հաշվարկվել է լայնորեն ընդունված ակտուարական չափանիշների հիման վրա օգտագործելով հավաստի և վստահելի տվյալներ, որոնցից են`

ա) «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված հիմքերը,

բ) օտարերկրյա պետությունների պաշտոնական հրապարակված վիճակագրական տվյալները` ապահովագրական այն ռիսկերի գծով, որոնց կիրառումը Հայաստանի Հանրապետությունում հնարավոր է ողջամտորեն տեղայնացնել,

գ) այլ հարակից ոլորտների պաշտոնական կամ մասնագիտացված հետազոտական վիճակագրական արդյունքներով ստացված տվյալների կիրառումը, որոնք պահանջում են տվյալների ողջամիտ կամ մասնակի ճշգրտում` դրա համար սահմանվող գործակցի (գործակիցների) կիրառմամբ:

7. Հիմնավորումն իրականացնելիս, որպես կանոն, հաշվի են առնվում նաև հետևյալ չափորոշիչները, երբ ապահովագրական սակագինը`

ա) համարժեք է տնտեսական միջավայրի փոփոխական պայմաններին,

բ) ունի համարժեք կայունություն կարճ ժամանակաընթացքում,

գ) համարժեք է կորուստների վերահսկումը խթանելու առումով:

8. Ապահովագրական սակագինը կհամարվի հիմնավորված, եթե դա հաշվարկվել է պատշաճ կերպով` ՀՀ կենտրոնական բանկի կողմից գնահատված հուսալի վերաապահովագրողի հետ կնքված վերաապահովագրության համաձայնագրով պայմանավորված սակագնի հիման վրա:

9. Ապահովագրական սակագինը չպետք է լինի չափազանց բարձր, ոչ համարժեք կամ ոչ ողջամտորեն խտրական, իսկ սահմանված ապահովագրական սակագինը պետք է տրամաբանական լինի՝ ապահովագրավճարի և ապահովագրական հատուցման համեմատ:

10. Ապահովագրական սակագինը համարվում է ոչ ողջամտորեն խտրական, եթե նույնանման ռիսկեր և վտանգների հակվածություն ներկայացնող ապահովադիրներից գանձվում են էապես տարբերվող ապահովագրական սակագներ:

11. Մինչև ապահովագրական սակագնի հիմնավորվածության վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի դրական եզրակացության տրամադրումը, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից չգնահատված հուսալի վերաապահովագրողի հետ կնքված պայմանագրով նախատեսված սակագնի հիման վրա հիմնավորում ներկայացվելու դեպքում ապահովագրողի ներկայացրած տվյալ տեսակի ապահովագրական սակագինը համարվում է չհիմնավորված:

 

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2006 թվականի մարտի 28-ի
թիվ 124-Ն
որոշմամբ 
հաստատված հավելված 1-ի

Ձև 1

—————————————————————————————————————————————

(ընկերության անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը)

Հ Ա Յ Տ

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Կից ներկայացնում ենք __________________________ սակագնի հիմնավորման համար

(ապահովագրության տեսակը)

անհրաժեշտ փաստաթղթերը`

 

1. _____________________________________________________  ( ----էջ)

2. _____________________________________________________  ( ----էջ)

3. _____________________________________________________  ( ----էջ)

   _____________________________________________________  

   _____________________________________________________  

   _____________________________________________________  

 

Մենք՝ ներքոստորագրյալներս, հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն հայտին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը և խնդրում ենք տալ եզրակացություն ներկայացված  ապահովագրական սակագնի հիմնավորման վերաբերյալ: 

Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունն արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է բացասական եզրակացության մասին որոշման ընդունմանը:

 

Հայտը ներկայացնող  անձ`  _____________________________________ 

(կազմակերպության  իրավասու անձի ստորագրությունը, անունը, ազգանունը),

  _____________________________________ 


___  __________   200  թ.

 

Հավելված 2
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2006 թվականի մարտի 28-ի
թիվ 124-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ
(հավելվածն ուժը կորցրել է 07.11.06 N 661-Ն)



 

Հավելված 3
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2006 թվականի մարտի 28-ի
թիվ 124-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՉԱՓԻ, ԴՐԱՆՑ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ 
(հավելվածն ուժը կորցրել է 07.11.06 N 662-Ն)

 

 

Հավելված 4
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2006 թվականի մարտի 28-ի
թիվ 124-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ

 

1. Ապահովագրական վկայագիրը (այսուհետ՝ վկայագիր) հանդիսանում է հատուկ հաշվառման ձևաթուղթ:

2. Վկայագրի ձևաթուղթը տպագրվում է որոշակի պաշտպանվածության տարրեր պարունակող թղթի վրա և պետք է ունենա սերիա և հերթական համար: Վկայագրերի սերիան պետք է պարունակի 2 նիշ, իսկ համարը` 6 նիշ` սկսած 000001-ից: Վկայագրի սերիայի նիշերը պետք է լինեն մեծատառ և յուրաքանչյուր ենթատեսակի համար տարբերվեն միմյանցից: Համարակալումը կատարվում է` սկզբից նշելով սերիան, այնուհետև` թիվը: 

3. Վկայագիրը տպագրվում է «Ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով սահմանված վավերապայմաններին համապատասխան:  

4. Վկայագրում ուղղումներ կամ փոփոխություններ չեն կատարվում: Ուղղումներ կամ փոփոխություններ պարունակող վկայագիրը համարվում է անվավեր:

5. Ապահովագրողը պետք է ունենա վկայագրերի ձևաթղթերի հաշվառման գրանցամատյան, որի էջերը պետք է համարակալված և թելակարված լինեն, իսկ գրանցամատյանը կնքված լինի ապահովագրողի և ՀՀ կենտրոնական բանկի կնիքներով:

6. Վկայագրերի հաշվառման գրանցամատյանը պետք է պարունակի.

ա) վկայագրի (վկայագրերի) ձևաթղթի ձեռքբերման ամսաթիվը.

բ) վկայագրերի ձևաթղթերի քանակը (ըստ հերթական համարների և ապահովագրության տեսակների): Այն դեպքում, երբ վկայագրերի ձևաթղթերը ձեռքբերման պահին համարակալված չեն եղել, գրանցամատյանում գրառումը կատարվում է տպագրական եղանակով համարակալելուց հետո, որի ժամկետը, սակայն, չպետք է գերազանցի 5 աշխատանքային օրը` ներառյալ դրանց ձեռքբերման օրը.

գ) վկայագրերի ձևաթղթերի ցանկացած շարժի վերաբերյալ տեղեկատվություն, ներառյալ վկայագիր ընդունողի (գործակալ, վկայագիր կնքող իրավասու անձ) անունը, ազգանունը, ստորագրությունը, ընդունած կամ հետ վերադարձված (վերաբերում է չկնքվածներին) վկայագրերի քանակը` ըստ տեսակների և համարների.

դ) վկայագրերի ձևաթղթերի յուրաքանչյուր շարժի արձանագրումից հետո մնացորդը (ըստ ապահովագրության տեսակների).

ե) տեղեկատվություն անվավեր ճանաչված վկայագրերի քանակի վերաբերյալ՝ ըստ ապահովագրության տեսակների:

7. Ապահովագրական վկայագրերի հաշվառման և պահպանման կարգի պահանջների կատարման և պահպանման համար պատասխանատու է  ապահովագրողի գլխավոր հաշվապահը:

8. Վկայագրերը պետք է պահվեն առանձին պահոցում, որը պետք է նախատեսված լինի բացառապես չօգտագործված և անվավեր ճանաչված վկայագրերի համար:

9. Օգտագործման համար ոչ պիտանի և անվավեր ճանաչված յուրաքանչյուր վկայագիր պետք է պահպանվի վկայագրի վրա անկյունագծով թանաքով նշագրելով «Անվավեր» բառը: Վկայագրերի  չօգտագործված ձևաթղթերի գույքագրումը կատարվում է տարեկան մեկ անգամ` այն գրանցելով վկայագրերի հաշվառման գրանցամատյանում:

10. Կնքված վկայագիրը պետք է ունենա կրկնօրինակ, որի ձևաթղթի նկատմամբ պահանջներ չեն սահմանվում: Կրկնօրինակը պահպանվում է ապահովագրողի ղեկավարի կողմից լիազորված անձի մոտ՝ ըստ ապահովագրության վկայագրի սերիայի:

11. Համատեղ ապահովագրության դեպքում ապահովադրին տրվում է համատեղ ապահովագրությանը մասնակից առաջնային ապահովագրողի (եթե այդպիսին նախատեսված է պայմանագրով) կամ ապահովագրողներից որևէ մեկի վկայագիրը, որի կրկնօրինակը պետք է պահվի համատեղ ապահովագրությանը մասնակցող բոլոր կողմերի մոտ:  

12. Վկայագրի կամ վկայագրի ձևաթղթի կորստի դեպքում դրա պահպանության համար պատասխանատու անձն այդ մասին անհապաղ հայտնում է իր անմիջական ղեկավարին: Ապահովագրողի տնօրինությունն արձանագրում է կորցրած վկայագրերի և վկայագրերի ձևաթղթերի քանակը` համապատասխան սերիաներով ու համարներով, և զանգվածային լրատվության միջոցներով դրա մասին տալիս է հայտարարություն:

13. Ապահովագրողն «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետներում ՀՀ կենտրոնական բանկ է ներկայացնում վկայագրերի ձևաթղթերի մասին եռամսյակային հաշվետվություն, որը պետք է պարունակի հաշվետու ժամանակաշրջանի սկզբի դրությամբ առկա, այդ ժամանակաշրջանում ձեռքբերված, կնքված, անվավեր ճանաչված, կորցված, փչացած, դադարեցված և գործողության ժամկետը լրացած վկայագրերի քանակի մասին տեղեկատվություն՝ ըստ հերթական համարների` համաձայն սույն որոշման 1.8 կետով հաստատված «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունները, դրանց լրացման և ներկայացման կարգն ու ժամկետները» հավելված 8-ի Ձև 9-ի:

 

 

Հավելված 5
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2006 թվականի մարտի 28-ի
թիվ 124-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ

(հավելվածն ուժը կորցրել է 10.05.06 N 189-Ն)

 

 

Հավելված 6
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2006 թվականի մարտի 28-ի
թիվ 124-Ն որոշման

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ, ԴՐԱՆՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Ապահովագրական գործակալի գործունեության կանոնակարգը սահմանում է ապահովագրական գործակալի (այսուհետև՝ գործակալ) համապատասխանության չափանիշները և որակավորման անհրաժեշտությունը, նրա լիազորությունները, նրան վերապահված գործառնությունները և առանձնահատկությունները, գործունեության շրջանակները, գործակալին ապահովագրական վկայագրերի հանձնման, չվաճառված վկայագրերի վերադարձման և նրա կողմից հավաքագրված ապահովագրավճարների` ապահովագրողի մոտ մուտքագրման կարգն ու ժամկետները:

2. Գործակալն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնակարգով: 

3. Ապահովագրողի կողմից հաստատված գործակալի գործունեության կանոնակարգը սույն կանոնակարգի կետերից բացի կարող է պարունակել նաև «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ դրույթներ:

4. Գործակալի համապատասխանության չափանիշները և մասնագիտական որակավորման կարգը սահմանվում է «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգով:

 

II. ԳՈՐԾԱԿԱԼԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՆՐԱՆ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

5. Գործակալն իր լիազորություններն ու իրեն վերապահված գործառնություններն իրականացնելիս պետք է՝

ա) հնարավոր և փաստացի ապահովադիրների նկատմամբ ցուցաբերի ազնվություն և արդարացի վերաբերմունք,

բ) ապահովագրության պայմանագրին (վկայագրին) առնչվող բոլոր փաստերին վերաբերող (այդ թվում` այլ անուղղակի աղբյուրներից ստացված) ամբողջական տեղեկատվությունը տրամադրի ապահովագրողին,

գ) ծանուցի հնարավոր և փաստացի ապահովադիրներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից և ապահովագրության պայմանագրից (վկայագրից) բխող կողմերի իրավունքներն ու պարտականությունները,

դ) ապահովագրության պայմանագրի (վկայագրի) կնքման ժամանակ պահպանի դրանց կնքման կամավորության
սկզբունքը, ինչպես նաև ապահովագրողի կողմից սահմանված ապահովագրության պայմանագրի (վկայագրի) պայմանները և դրանց կիրառման համար սահմանված ցուցումները,

ե) իր գործունեությունը ծավալի ապահովագրողի կողմից նախատեսված վայրերում և սահմանված ժամկետներում, եթե այդպիսիք նախատեսել է ապահովագրողը,

զ) պահպանի ապահովագրության վկայագիրն ապահովադրին հանձնելու, ապահովագրավճարները գանձելու և դրանք ձևակերպելու, ինչպես նաև հավաքագրված ապահովագրավճարներն ապահովագրողին հանձնելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ապահովագրողի կողմից սահմանված կարգն ու ժամկետները,

է) ապահովագրողին ապահովագրության վկայագրերի շարժի վերաբերյալ ներկայացնի շաբաթական հաշվետվություն, եթե ավելի վաղ ժամկետ նախատեսված չէ ապահովագրողի և գործակալի միջև կնքված պայմանագրով,

ը) հնարավոր և փաստացի ապահովադիրներին հայտնի ապահովագրողի անունը, տեղեկացնի ապահովագրության պայմանագրի (վկայագրի) պայմանների, ինչպես նաև ընդհանուր և կոնկրետ բացառությունների մասին,

թ) պահպանի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ապահովադրի (ապահովագրված անձի և շահառուի) գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը՝ բացառությամբ ապահովագրողի,

ժ) իր մոտ ունենա և, անկախ հնարավոր և փաստացի ապահովադիրների պահանջից, ցույց տա ապահովագրողի գործակալ լինելու փաստը հավաստող համապատասխան փաստաթուղթը:

6. Ապահովագրողի մոտ գործակալ հանդիսացող անձը չի կարող պայմանագիր (գործակալ աշխատելու) կնքել այլ ապահովագրողի հետ:

7. Նախքան գործակալի հետ պայմանագիր կնքելը ապահովագրողն իր կողմից սահմանված չափանիշներով կարող է իրականացնել տվյալ աշխատանքին գործակալի համապատասխանության ստուգում:

8. Գործակալի և ապահովագրողի միջև կնքվում է գործակալի պարտավորությունների և լիազորությունների շրջանակը կանոնակարգող գրավոր աշխատանքային պայմանագիր, որը պետք է ներառի`

ա) գործակալի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, գտնվելու վայրը (բնակության վայրը), որակավորման վկայականի համարը և կապի միջոցները,

բ) վարձատրության պայմանները,

գ) գործակալին տրված լիազորությունները,

դ) սույն կանոնակարգով սահմանված գործակալի իրավունքները, պարտականությունները և գործունեության շրջանակները,

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ պայմաններ:

9. Ապահովագրողը պատասխանատվություն է կրում իր կողմից լիազորած գործակալների իրականացրած բոլոր ապահովագրական գործառնությունների համար իր և գործակալի միջև կնքված պայմանագրի պայմաններին համապատասխան:

10. Գործակալին արգելվում է հնարավոր և փաստացի ապահովադիրներին հայտնել սխալ, կեղծ, ինչպես նաև կողմնակալ կարծիք կամ դիրքորոշում այլ ապահովագրողների մասին:

11. Գործակալն օրենքով սահմանված կարգով նյութական պատասխանատվություն է կրում իր գործունեության համար, այդ թվում նաև ապահովադիրներին հասցված վնասների համար, եթե դրանք առաջացել են իր կողմից թույլ տրված անփութության կամ փաստերի աղավաղման կամ այլ խախտումների պատճառով:

 

III. ԳՈՐԾԱԿԱԼԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ

 

12. Գործակալի գործունեության շրջանակներն են`

ա) ապահովագրական ընկերության կողմից մատուցվող ապահովագրական ծառայությունների գովազդումը,

բ) ապահովագրական շուկայի ուսումնասիրումը և ապահովագրական վկայագրի գնորդին ընտրելը,

գ) ապահովագրության պայմանագրի (վկայագրի) կնքման վերաբերյալ առաջարկություն ներկայացնելը՝ անհրաժեշտության դեպքում իր լիազորությունների սահմաններում փոփոխելով պայմանագրի պայմանները՝ ապահովագրողի կողմից սահմանված փոփոխման ենթակա պայմանների շրջանակում:

13. Գործակալն ապահովագրողի կողմից կարող է լիազորվել հետևյալ գործառույթներն իրականացնելու համար՝

ա) ապահովագրության պայմանագրի սպասարկում (ապահովագրության օբյեկտի պարբերաբար ստուգայցեր, ապահովագրավճարների գանձումների կատարում, մասնակցություն վնասի գնահատման աշխատանքներին և համանման այլ գործառույթներ).

բ) ապահովադիրներից ապահովագրավճարների գանձում՝ անհրաժեշտության դեպքում ներկայացնելով ապահովագրողի կողմից հաստատված ապահովագրավճարի գանձման հաշվարկը և այլն:

 

IV. ԳՈՐԾԱԿԱԼԻՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ, ՉՎԱՃԱՌՎԱԾ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԵՎ ՆՐԱ ԿՈՂՄԻՑ ՀԱՎԱՔԱԳՐՎԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐՆԵՐԻ` ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻ ՄՈՏ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

14. Գործակալին ապահովագրական վկայագրերի հանձնման, չվաճառված վկայագրերի վերադարձման կարգը սահմանվում է «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգով:

15. Գործակալին արգելվում է կանխիկի հետ կապված գործառնությունների իրականացման իր պարտականությունների կատարումը փոխանցել այլ անձանց՝ առանց ապահովագրողի գործադիր տնօրենի կամ նրան փոխարինող անձի գրավոր կարգադրության:

16. Գործակալը պարտավոր է ապահովադիրներից հավաքագրված ապահովագրավճարները մուտքագրել ապահովագրողի դրամարկղ կամ բանկային հաշիվ՝ ապահովագրողի կողմից սահմանված կարգով և ժամկետներում, սակայն չխախտելով «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգի պահանջները:

17. Գործակալի կողմից հավաքագրված ապահովագրավճարները միտումնավոր թերի ներկայացնելը հանգեցնում է վերջինիս նկատմամբ օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման:

 

Հավելված 7
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 
2006 թվականի մարտի 28-ի
թիվ 124-Ն որոշման

(հավելվածն ուժը կորցրել է 12.09.06 թիվ 533-Ն)

 

Հավելված 8

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2006 թվականի մարտի 28-ի
թիվ 124-Ն որոշման

Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունները, դրանց լրացման եվ ներկայացման կարգն ու ժամկետները
(հավելվածն ուժը կորցրել է 12.06.2007 N 180-Ն)