«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 հոկտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հոկտեմբերի 2000 թվականի N 696
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԲԱՇԽՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման աշխատանքների կատարման ժամանակացույցը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հոկտեմբերի 19-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԲԱՇԽՈՂ ՉՈՐՍ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ
NN |
Աշխատանքի անվանումը |
Կատարման |
1 |
2 |
3 |
1. | ՀՀ կառավարության կողմից մասնավորեցման աշխատանքների կատարման ժամանակացույցի և մրցութային հանձնաժողովի գործունեության կանոնակարգի հաստատումը | 19.10.2000 թ. |
2. | Մրցութային հանձնաժողովի կողմից մասնավորեցման աշխատանքների կատարման ժամանակացույցը մրցույթի մասնակիցներին առաքելը | 25.10.2000 թ. |
3. | ՀՀ կառավարության իրավական խորհրդատուի կողմից մրցույթին առնչվող փաստաթղթերը (հայերենով և անգլերենով) մրցութային հանձնաժողովին ներկայացնելը | 30.10.2000 թ. |
4. | ՀՀ կառավարության իրավական խորհրդատուի կողմից օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկությունները մրցութային հանձնաժողովին տրամադրելը | մինչև 07.11.2000 թ. |
5. | Մրցութային հանձնաժողովի կողմից մրցութային փաստաթղթերի նախագծերի առաջին տարբերակի քննարկումը | 07.11.2000 թ. 15.11.2000 թ. |
6. | Մրցութային հանձնաժողովի կողմից հավանության արժանացած մրցութային փաստաթղթերի նախագծերի առաջին տարբերակը մրցույթի մասնակիցներին առաքելը | 16.11.2000 թ. |
7. | ՀՀ կառավարության իրավական խորհրդատուի կողմից մասնավորեցման գործընթացին առնչվող օրենսդրական ակտերի նախագծերը մրցութային հանձնաժողովին ներկայացնելը | մինչև 24.11.2000 թ. |
8. | ՀՀ կառավարության կողմից օրենսդրական առաջարկությունների նախագծերի հաստատումը | մինչև 30.11.2000 թ. |
9. | ՀՀ Ազգային ժողովի կողմից օրենսդրական առաջարկությունների ընդունումը | մինչև 2001 թ. մարտի 15-ը |
10. | ՀՀ կառավարության իրավական խորհրդատուի կողմից մրցութային վերջնական փաստաթղթերի նախագծերը (հայերենով և անգլերենով) մրցութային հանձնաժողովին ներկայացնելը | 26.02.2001 թ. |
11. | ՀՀ կառավարության կողմից մրցութային վերջնական փաստաթղթերի հաստատումը | 09.03.2001 թ. |
12. | Մրցութային վերջնական փաստաթղթերը մրցույթի մասնակիցներին առաքելը | 17.04.2001 թ. |
13. | Մրցույթի մասնակիցների կողմից մրցութային հանձնաժողովին մրցութային առաջարկությունների հանձնումը | մինչև 21.04.2001 թ. ժամը 18.00 |
14. | Մրցութային առաջարկությունների ծրարները բացելը և առաջարկված գները հայտարարելը | 21.04.2001 թ. ժամը 18.05 |
15. | Մրցույթի արդյունքները հայտարարելը | 22.04.2001 թ. |
16. | ՀՀ կառավարության և մրցույթի հաղթողների միջև բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրերի կնքումը | մինչև 29.04.2001 թ. |
17. | ՀՀ կառավարության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև բաժնետոմսերի ուղղակի վաճառքի պայմանագրի կնքումն ու գործարքի ավարտը | մինչև 19.05.2001 թ. |
(ժամանակացույցը խմբ. 15.03.01 N 201, 30.03.01 N 256, 17.04.01 N 315)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
05.06.2001, N 499 | 05.06.2001, N 696 | |
17.04.2001, N 315 | 17.04.2001, N 696 | |
30.03.2001, N 256 | 30.03.2001, N 696 | |
15.03.2001, N 201 | 15.03.2001, N 696 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|