Գլխավոր տեղեկություն
Համար
N 218-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.09.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.09.03/23(263) Հոդ.303
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
10.07.2007
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.07.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.09.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 օգոստոսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 05007303

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

10 հուլիսի 2007 թ.

N 218-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 578-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ և 10-րդ հոդվածները, «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի դեկտեմբերի 23-ի ««Վարկային կազմակերպությունների գրանցման ու լիցենզավորման, վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հաշվառման, վարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուն համաձայնություն տալու, վարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորման կարգը, վարկային կազմակերպությունների գործունեության կանոնակարգը, վարկային կազմակերպությունների գործունեության վայրի և տեխնիկական հագեցվածության պահանջները» կանոնակարգ 13-ը հաստատելու մասին» թիվ 578-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 13-ում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) կանոնակարգ 13-ի 66-րդ կետի «ա» ենթակետից հանել «՝ կողպվող դռնով» բառերը:

2) կանոնակարգ 13-ի 66-րդ կետի «բ» և «գ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) կանխիկ դրամով և այլ արժեքներով գործառնություններ կատարելու, հաճախորդների դրամարկղային սպասարկումն իրականացնելու, կանխիկ դրամի ու այլ արժեքների հուսալի պահպանության համար դրամարկղային հանգույց՝ դրամապահոց և գործառնական դրամարկղ: Դրամապահոցը կանխիկ դրամի և այլ արժեքների, գրավադրված և ի պահ ընդունված արժեքների պահպանության հիմնական դրամապահոց է՝ իր նախադրամապահոցով: Դրամապահոցի բացակայության դեպքում անհրաժեշտ է ինկասացիոն ծառայության հետ կնքված պայմանագիր՝ նշված միջոցների ամենօրյա տեղափոխման, հանձնման համար, ինչպես նաև որևէ բանկի կամ այլ վարկային կազմակերպության հետ կնքված պայմանագիր, եթե նշված միջոցները պահպանման են հանձնվելու այլ բանկ, վարկային կազմակերպություն կամ այլ բանկի, վարկային կազմակերպության տարածքային ստորաբաժանում: Դրամապահոցի բացակայության պարագայում վարկային կազմակերպությունը կարող է չիրականացնել դրամարկղում առկա կանխիկ դրամի ինկասացում, եթե դրամարկղում կանխիկ դրամի տվյալ օրվա մնացորդը չի գերազանցում 5 միլիոն ՀՀ դրամը, և վարկային կազմակերպությունում կամ վարկային կազմակերպության մասնաճյուղում տեղադրված է հատուկ չհրկիզվող պահարան, որն ամրացված է դրամարկղի հատակին ու պատին:

Եթե վարկային կազմակերպության կամ դրա մասնաճյուղի կանոնադրությամբ նախատեսված է, որ վերջինս «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված գործառնություններն իրականացնում է բացառապես անկանխիկ ձևով, ապա դրամարկղային հանգույցի առկայությունը պարտադիր չէ:

գ) Կանխիկ դրամով և (կամ) այլ արժեքներով գործառնություններ իրականացնող վարկային կազմակերպությունը և դրա մասնաճյուղը պետք է ունենան շուրջօրյա պահպանիչ-հակահրդեհային ազդարարման և շուրջօրյա անվտանգության ահազանգման համակարգեր: Ընդ որում, շուրջօրյա պահպանիչ-հակահրդեհային ազդարարման համակարգը պետք է միացված լինի համապատասխան կազմակերպությանը, իսկ շուրջօրյա անվտանգության ահազանգման համակարգը պետք է միացված լինի ոստիկանության կամ արտոնագրված պահակախմբի հետ՝ հիմնավորված համապատասխան փաստաթղթերով: Եթե վարկային կազմակերպությունը կամ վարկային կազմակերպության մասնաճյուղը գտնվում է ներքին շուրջօրյա պահակային (անվտանգության) ծառայություն կամ շուրջօրյա անվտանգության ահազանգման համակարգ ունեցող տարածքներում, ապա տարածքի շուրջօրյա ահազանգման համակարգը պետք է միացված լինի շուրջօրյա պահակային (անվտանգության) ծառայությանը կամ շուրջօրյա անվտանգության ահազանգման համակարգին՝ հիմնավորված համապատասխան փաստաթղթերով:».

3) կանոնակարգ 13-ի 67-րդ կետը լրացնել նոր «գ» ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«գ) վարկային կազմակերպության աշխատակիցներից, զինված ոստիկանից կամ ինկասատորից կազմված մեկ խմբի մոտ առկա գումարը օրվա ընթացքում չպետք է գերազանցի 5 միլիոն ՀՀ դրամը:».

4) ուժը կորցրած ճանաչել կանոնակարգ 13-ի 68-րդ կետը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2007 թ. հուլիսի 19
Երևան