«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 հուլիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
7 հուլիuի 2005 թվականի N 959-Ա
«ԱՃՈՒՐԴԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԺԱՄԿԵՏ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱUԻՆ
Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 5-րդ հոդվածի 1-ին մաuի և «Պետական կառավարչական հիմնարկների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 4-րդ հոդվածի` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Երևանի Դավիթ Անհաղթի N 23 հասցեում գտնվող շենքի 4-րդ հարկի 425.0 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
(1-ին կետը խմբ. 09.02.06 N 148-Ա)
2. Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամuյա ժամկետում «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել տարածքի անհատույց oգտագործման պայմանագիր և ապահովել uույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:
3. Uույն որոշումից բխող գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
09.02.2006, N 148-Ա | 26.02.2006, N 959-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|