Basic information
Number
N 392-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (11.05.2012-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2012.06.01/15(428) Հատուկ բաժին
Enactment organisation
Էկոնոմիկայի նախարար
Enactment date
10.05.2012
Signing organisation
Էկոնոմիկայի նախարար
Signing date
10.05.2012
Effective date
11.05.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

10 մայիսի 2012 թ.
ք. Երևան

N 392-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԹՐԵՅԴ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ ՍԵՆԹՐ» ՓԲԸ-ԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՏՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 5-ի N 287-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի մայիսի 15-ի N 307-Ա հրամանով ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի սույն թվականի մայիսի 4-ի եզրակացությունը և «Թրեյդ դիվելոփմենթ սենթր» ՓԲԸ-ի 2012 թվականի ապրիլի 6-ին ներկայացված հայտը.

 

Հրամայում եմ`

 

1. «Թրեյդ դիվելոփմենթ սենթր» ՓԲԸ-ին տալ առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիա։

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի լիցենզավորման և թույլտվությունների գործակալության պետ Արմեն Նալբանդյանին՝ սահմանված կարգով ապահովել սույն հրամանով նախատեսված լիցենզիայի՝

1) հանձնումը լիցենզավորված անձին,

2) գրանցումը լիցենզիաների գրանցամատյանում։

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանին։

 

Տ. Դավթյան