Գլխավոր տեղեկություն
Համար
N 324
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (07.06.2000-02.10.2003)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.06.15/12(45)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.05.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.05.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.05.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.1998

040.0324.29.05.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
29 մայիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մայիսի 1998 թվականի N 324
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆԵՐՔԻՆ ՇԱՀՈՂ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Պետական արժեթղթերի շրջանառությունը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 1998 թվականի հունիսի 1-ից դադարեցնել Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական ներքին շահող փոխառության երկրորդ թողարկման պարտատոմսերի վաճառքը, շահումների խաղարկությունների անցկացումը, ինչպես նաև իրականացնել նշված պարտատոմսերի հետգնում` հայտարարված նոր անվանական արժեքով:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական ներքին շահող փոխառության երկրորդ թողարկման պարտատոմսերի հետգնումն իրականացվում է 1998 թվականի հունիսի 1-ից մինչև 2000 թվականի դեկտեմբերի 31-ը:

(2-րդ կետը փոփ. 07.06.00 N 291)

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական ներքին շահող փոխառության երկրորդ թողարկման պարտատոմսերի նոր անվանական արժեքը և դրա հաշվարկման սկզբունքները.

բ) Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական ներքին շահող փոխառության երկրորդ թողարկման պարտատոմսերի հետգնման համար նախատեսված ծախսերի գերազանցման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ֆինանսավորման աղբյուրի վերաբերյալ առաջարկություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.09.2003, N 1132-Ն 02.10.2003, N 324
07.06.2000, N 291 07.06.2000, N 324
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան