Գլխավոր տեղեկություն
Համար
N 672-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (04.09.2005-12.08.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.06.22/39(411) Հոդ.739
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.05.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.05.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.07.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.08.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 հունիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մայիսի 2005 թվականի N 672-Ն

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ապահովագրական վկայագրերի հաշվառման, պահպանման և լիազորված պետական կառավարման մարմին եռամսյակային հաշվետվություն ներկայացնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 04.08.05 N 1173-Ն)

11. Սահմանել լիազորված պետական կառավարման մարմին ներկայացվող ապահովագրական վկայագրերի ձևաթղթերի հաշվետվության ձևը՝ համաձայն N 2 հավելվածի

(11 կետը լրաց. 04.08.05 N 1173-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. մայիսի 30
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 19-ի N 672-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

1. Ապահովագրական վկայագիրը (այսուհետ` վկայագիր) հատուկ հաշվառման փաստաթուղթ է:

2. Վկայագրի ձևաթուղթը տպագրվում է որոշակի պաշտպանվածության տարրեր պարունակող թղթի վրա և պետք է ունենա սերիա ու հերթական համար: Վկայագրի սերիան պետք է պարունակի 2 նիշ, իսկ համարը` 6 նիշ` սկսած 000001-ից: Վկայագրի սերիայի նիշերը պետք է լինեն մեծատառ և յուրաքանչուր ենթատեսակի համար տարբերվեն միմյանցից: Համարակալումը կատարվում է` սկզբից նշելով սերիան այնուհետև` թիվը:

3. Վկայագիրը տպագրվում է «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով սահմանված վավերապայմաններին համապատասխան:

4. Վկայագրում ուղղումներ կամ փոփոխություններ չեն կատարվում: Ուղղումներ կամ փոփոխություններ պարունակող վկայագիրը համարվում է անվավեր:

5. Ապահովագրողը պետք է ունենա վկայագրերի ձևաթղթերի հաշվառման գրանցամատյան, որի էջերը պետք է համարակալված և թելակարված լինեն, իսկ գրանցամատյանը կնքվի ապահովագրողի և լիազորված պետական կառավարման մարմնի կնիքներով:

(5-րդ կետը խմբ. 04.08.05 N 1173-Ն)

6. Վկայագրերի հաշվառման գրանցամատյանը պետք է պարունակի`

ա) վկայագրի (վկայագրերի) ձևաթղթի ձեռքբերման ամսաթիվը.

բ) վկայագրերի ձևաթղթերի քանակը (ըստ հերթական համարների և ապահովագրության տեսակների): Այն դեպքում, երբ վկայագրերի ձևաթղթերը ձեռքբերման պահին համարակալված չեն եղել, գրանցամատյանում գրառումը կատարվում է տպագրական եղանակով համարակալելուց հետո, որի ժամկետը, սակայն, չպետք է գերազանցի 5 աշխատանքային օրը` ներառյալ դրանց ձեռքբերման օրը.

գ) վկայագրերի ձևաթղթերի ցանկացած շարժի մասին տեղեկատվություն՝ ներառյալ վկայագիր ընդունողի (գործակալ, վկայագիր կնքող իրավասու անձ) անունը, ազգանունը, ստորագրությունը, ընդունած կամ վերադարձված (վերաբերում է չկնքվածներին) վկայագրերի քանակը` ըստ տեսակների և համարների.

դ) վկայագրերի ձևաթղթերի յուրաքանչյուր շարժի արձանագրումից հետո մնացորդը (ըստ ապահովագրության տեսակների).

ե) տեղեկատվություն անվավեր ճանաչված վկայագրերի քանակի մասին` ըստ ապահովագրության տեսակների:

7. Ապահովագրական վկայագրերի հաշվառման, պահպանման և լիազորված պետական կառավարման մարմին եռամսյակային հաշվետվություն ներկայացնելու կարգի պահանջների կատարման և պահպանման համար պատասխանատու է ապահովագրողի գլխավոր հաշվապահը:

8. Վկայագրերը պետք է պահվեն առանձին պահոցում, որը պետք է նախատեսված լինի բացառապես չօգտագործված և անվավեր ճանաչված վկայագրերի համար:

9. Օգտագործման համար ոչ պիտանի և անվավեր ճանաչված յուրաքանչյուր վկայագիր պետք է պահպանվի՝ վկայագրի վրա անկյունագծով թանաքով նշագրելով «Անվավեր» բառը: Վկայագրերի չօգտագործված ձևաթղթերի գույքագրումը կատարվում է տարեկան մեկ անգամ` այն գրանցելով վկայագրերի հաշվառման գրանցամատյանում:

10. Կնքված վկայագիրը պետք է ունենա կրկնօրինակ, որի ձևաթղթի նկատմամբ պահանջներ չեն սահմանվում: Կրկնօրինակը պահպանվում է ապահովագրողի ղեկավարի կողմից լիազորված անձի մոտ՝ ըստ ապահովագրության վկայագրի սերիայի:

11. Համատեղ ապահովագրության դեպքում ապահովադրին տրվում է համատեղ ապահովագրությանը մասնակից առաջնային ապահովագրողի (եթե այդպիսին նախատեսված է պայմանագրով) կամ ապահովագրողներից որևէ մեկի վկայագիրը, որի կրկնօրինակը պետք է պահվի համատեղ ապահովագրությանը մասնակցող բոլոր կողմերի մոտ:

12. Վկայագրի կամ վկայագրի ձևաթղթի կորստի դեպքում դրա պահպանության համար պատասխանատու անձը դրա մասին անհապաղ հայտնում է իր անմիջական ղեկավարին: Ապահովագրողի տնօրինությունն արձանագրում է կորցրած վկայագրերի և վկայագրերի ձևաթղթերի քանակը` համապատասխան սերիաներով ու համարներով, և զանգվածային լրատվության միջոցներով դրա մասին տալիս է հայտարարություն:

13. Ապահովագրողն «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետներում լիազորված պետական կառավարման մարմին է ներկայացնում վկայագրերի ձևաթղթերի մասին եռամսյակային հաշվետվություն, որը պետք է պարունակի այդ ժամանակահատվածում կնքված, չօգտագործված և անվավեր ճանաչված վկայագրերի քանակի մասին տեղեկատվություն` ըստ համարների` համաձայն N 2 հավելվածի:

(13-րդ կետը փոփ. 04.08.05 N 1173-Ն)

(հավելվածը խմբ., փոփ. 04.08.05 N 1173-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 19-ի N 672-Ն որոշման

Ընկերության անվանումը __________________________________

Գտնվելու վայրն ու կապի միջոցները __________________________

 

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԸ ________________

 

Տողը

 

Ընդամենը հաշվետու ժամանակա-շրջանի սկզբի դրությամբ

Հաշվետու ժամանա-կաշրջանում ձեռք բերված

Հաշվետու ժամանա-կաշրջանում  կնքված վկայագրեր

Հաշվետու ժամանակա-շրջանում անվավեր ճանաչված

Ընդամենը հաշվետու ժամանա-կաշրջանի վերջի դրությամբ

քա-նակը

համար-ները

քա-նակը

համար-ները

քա-նակը

համար-ները

քա-նակը

համար-ները

քանակը(սյուն 3 + սյուն 5 -
սյուն 7 -
սյուն 9)

համար-ները

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

1.

Ոչ կյանքի ապահովագրության իրականացման վկայագրերի ձևաթղթերի քանակը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վկայագրերի ձևաթղթերի քանակն ըստ տեսակների

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.1.                      

1.2.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.3.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

.....

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.

Կյանքի ապահովագրության իրականացման վկայագրերի ձևաթղթերի քանակը

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.1.

Վկայագրերի ձևաթղթերի քանակն ըստ տեսակների

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.2.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.3.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

.....

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3.

Ընդամենը վկայագրերի ձևաթղթերի քանակը
(տող 1 + տող 2)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընկերության գլխավոր հաշվապահ  __________________________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

 Կ.Տ. 

 

(հավելվածը խմբ. 04.08.05 N 1173-Ն)