Գլխավոր տեղեկություն
Համար
N 08-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.09.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.08.22/42(566)
Ընդունող մարմին
Դատարանների նախագահների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
09.08.2007
Ստորագրող մարմին
Վճռաբեկ դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.08.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 օգոստոսի 2007 թվականի N 08-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի ԹԻՎ 05-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2007 թվականի հուլիսի 10-ի ««Հայաստանի Հանրապետության դատական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 05-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1. Որոշման 2-րդ մասում «պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» բառերը փոխարինել «2008 թվականի հունվարի 1-ից» բառերով.

2. Որոշման հավելվածի 10-րդ կետի՝

ա) «ա» ենթակետում «հետազոտությունների և տեսությունների» բառերը փոխարինել «հետազոտություններ և» բառերով.

բ) «բ» ենթակետում «և տպագրական աշխատանքների կատարում» բառերը փոխարինել «գործ» բառով.

3. Որոշման հավելվածի 16-րդ կետի «բ» ենթակետը ուժը կորցրած ճանաչել.

4. Որոշման հավելվածի 19-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը» ենթակետով.

«ը) սահմանում է Դատական դպրոցի կառուցվածքային ստորաբաժանումները և դրանց գործառույթները:».

5. Որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 27 կետով.

«27. Դատական դպրոցի լուծարման դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:»:

Հայաստանի Հանրապետության
վճռաբեկ դատարանի նախագահ
Հ. Մանուկյան