Գլխավոր տեղեկություն
Համար
N 1033-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (21.04.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.08.18/44(343) Հոդ.968
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.07.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.07.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.08.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.08.2004

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2 օգոստոսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հուլիսի 2004 թվականի N 1033-Ն

 

«ԶՈԼԱՔԱՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9, 18 ու 22-րդ հոդվածներին և 68-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Մարտունու պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերությունն օրենքով սահմանված կարգով` առանձնացման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Զոլաքարի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերություն:

(1-ին կետը լրաց. 24.03.05 N 358-Ն)

2. Սահմանել`

ա) «Զոլաքարի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 240000 դրամ, մեկ բաժնետոմսի անվանական արժեքը` 10 000 դրամ, և բաժնետոմսերի թիվը` 24.

բ) (ենթակետն ուժը կորցրել է 24.03.05 N 358-Ն):

(2-րդ կետը փոփ. 24.03.05 N 358-Ն)

3. «Զոլաքարի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին:

(3-րդ կետը փոփ. 24.03.05 N 358-Ն)

4. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հուլիսի 24
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.03.2005, N 358-Ն 21.04.2005, N 1033-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան