Գլխավոր տեղեկություն
Համար
N 864
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (20.01.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.09.28/31(163) Հոդ.740
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.09.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.09.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.09.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.09.2001

040.0864.17.09.01

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

17 սեպտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 սեպտեմբերի 2001 թվականի N 864
քաղ. Երևան 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին`

ա) 2001 թվականի ընթացքում ավարտել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրից բխող` առողջապահական կազմակերպությունների վերակազմակերպման և լուծարման աշխատանքները.

բ) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ազատված շենքերի հետագա օգտագործման և (կամ) տնօրինման վերաբերյալ.

գ) մինչև յուրաքանչյուր ամսվա երկրորդ օրը Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել հաշվետվություն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի իրականացման գործընթացի մասին:

3. Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարություններին` համակողմանիորեն օժանդակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի իրականացման գործընթացին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
սեպտեմբերի 17-ի N 864 որոշմամբ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

 

Ներածություն

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգում կուտակվել են մի շարք լուրջ հիմնախնդիրներ: Անհրաժեշտություն է առաջացել վարչական ապակենտրոնացման գործընթացը զուգակցել համակարգի կառավարման և բուժօգնության որակի վերահսկման մեխանիզմների համարժեք ուժեղացմամբ, ինչպես նաև առողջապահական ծառայությունների թերի և անկանոն ֆինանսավորման վերացմամբ: Հստակեցման և վերահսկման կարիք ունեն հանրապետության առողջապահական համակարգի կառուցվածքը (ամբուլատոր-պոլիկլինիկական և հիվանդանոցային բուժհաստատությունների ֆունկցիոնալ սահմանազատման մոտեցումները) առողջապահության հաստատությունների քանակը, ենթակայությունն ու կարգավիճակը: Հիվանդանոցային մահճակալների առկա թվաքանակն ուռճացված է, չի համապատասխանում բուժօգնություն ստացողների ու համակարգի իրական կարիքներին և ֆինանսավորման հնարավորություններին: Որոշ բուժման մեթոդներ, որոնք նախկինում միայն հիվանդանոցներում էին կատարվում, ներկայումս իրականացվում են ամբուլատոր-պոլիկլինիկական պայմաններում: Առողջապահական ծառայությունների կազմակերպման և իրականացման տիրույթում առկա է առաջարկի ու պահանջարկի ձևավորման խորացված անհամաչափություն, չի գործում բուժօգնության ստանդարտների և որակի վերահսկման համակարգ: Ներկա առողջապահության համակարգում գործող բուժհաստատություններն իրենց թվաքանակով, հզորություններով, կադրային ներուժով էականորեն գերազանցում են բուժօգնության, այդ թվում` պետության կողմից երաշխավորված ծրագրերով ձևավորված պահանջարկը, արդյունքում` պետական բյուջեից հատկացվող միջոցները նպատակաուղղվում են ոչ թե որակյալ բժշկական օգնության ապահովմանը, այլ ամբողջ համակարգի պահպանմանը: Այս գործոններն ստեղծում են լուրջ խոչընդոտներ համակարգի զարգացման, առկա սուղ ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման և որակյալ բուժական ծառայությունների ծավալման համար, որոնք իրենց հերթին նպաստում են հիվանդանոցային ծառայությունների գների բարձրացմանը, մատչելիության և որակի անկմանը:

Ստեղծված իրավիճակը թելադրում է առողջապահության համակարգի օպտիմալացման ռազմավարության անհրաժեշտությունը, որի հիմնական նպատակներն են`

համակարգի արդյունավետության բարձրացումը,

երկրի իրական պահանջներին և միջազգայնորեն ընդունված չափանիշներին համապատասխանեցումը,

բժշկական սպասարկման տեսակետից ավելի որակյալ և իրական պահանջարկին համապատասխան թվով բժշկական հաստատությունների ցանցի ստեղծումը:

Վերոհիշյալ նպատակներին հասնելու համար հարկավոր է լուծել հետևյալ խնդիրները`

ա) առաջնային առողջապահական ծառայությունների կատարելագործման միջոցով հիվանդանոցային օղակի բեռի թեթևացումը և արդյունավետության բարձրացումը,

բ) բուն հիվանդանոցային համակարգի ներուժի կատարելագործումը,

գ) առողջապահությունում ընդհանուր համակարգային նշանակության միջոցառումների իրականացումը, որոնք կնպաստեն հիվանդանոցային օղակի օպտիմալացմանը:

Անհրաժեշտ է համակարգի օպտիմալացումն իրագործել այն հաշվարկով, որ պետությունը հնարավորություն ունենա կատարելու քաղաքացիների առողջությունը պահպանելու իր սահմանադրական պարտավորությունները:

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության օպտիմալացման ծրագրի հիմնահարցերը` հարկավոր է ուսումնասիրել առկա առողջապահական համակարգի հնարավորությունները և իրականացնել բուժհաստատությունների կամ ներհիվանդանոցային բաժանմունքների միացում, մահճակալների թվի և բնակչության առողջության վերաբերյալ ցուցանիշների ստանդարտների ճշտում:

Ի կատարումն ՀՀ Նախագահի կողմից ներկայացված (25.12.2000 թ. N ՆՕ-1814) ՀՀ մարզերի և Երևան քաղաքի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրերի ներկայացման ժամանակացույցը` կից ներկայացվում է Սյունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի նախագիծը:

 

Ներկա իրավիճակը

 

Սյունիքի մարզն զբաղեցնում է 4505 ք.կմ, բնակչության թիվը կազմում է 163285 մարդ, որից քաղաքային` 115100 մարդ, գյուղական` 47900 մարդ:

Համայնքների թիվը` 109 է:

Իր մեջ ներառում է նախկին հետևյալ վարչատարածքները`

Կապանի տարածաշրջան` 62971 մարդ,

Գորիսի տարածաշրջան` 49967 մարդ,

Սիսիանի տարածաշրջան` 36929 մարդ,

Մեղրու տարածաշրջան` 13418 մարդ:

Սահմանի երկարությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ կազմում է 42 կմ, Ադրբեջանի Հանրապետության հետ` 382 կմ, այդ թվում` Նախիջևանի հետ` 110 կմ:

Սյունիքի մարզային ենթակայության առողջապահության համակարգն ընդգրկում է 39 ՓԲԸ-ներ` 101 ստորաբաժանումներով (բուժակամանկաբարձական կետեր), այդ թվում`

հիվանդանոց` 6 (Կապան, Գորիս, Սիսիան, Քաջարան, Մեղրի, Ագարակ),

մեծահասակների պոլիկլինիկա` 3 (Կապան, Գորիս, Սիսիան),

 մանկական պոլիկլինիկա` 3 (Կապան, Գորիս, Սիսիան),

 խառը տիպի պոլիկլինիկա` 2 (Քաջարան, Մեղրի),

 ստոմատոլոգիական պոլիկլինիկա` 4 (Կապան, Գորիս, Սիսիան, Քաջարան),

 մարզային դիսպանսեր` 3 (Կապան` նյարդահոգեբուժական, հակատուբերկուլյոզային, մաշկավեներաբանական),

 առողջության կենտրոն` 7,

գյուղական բժշկական ամբուլատորիա` 10,

արյան փոխներարկման կայան` 1 (Գորիս):

 

Ընդհանուր մահճակալային ֆոնդը կազմում է 1045, որի ծանրաբեռնվածությունը 1999-2000 թթ. տվյալներով կազմում էր մոտ 30 %:

Վերը նշված հիմնարկներում աշխատում է 1914 բուժաշխատող, որից հիվանդանոցային օղակում` 1027, ամբուլատոր-պոլիկլինիկաներում` 887:

10 000 բնակչին սպասարկում է 19 բժիշկ:

10 000 բնակչին սպասարկում է 85 բուժաշխատող:

Ներկայումս համակարգում գործող բուժհաստատություններն իրենց թվաքանակով, հզորություններով, կադրային ներուժով էականորեն գերազանցում են բուժօգնության պահանջարկը:

Արդյունքում, ՀՀ պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցները նպատակաուղղվում են ոչ թե որակյալ բժշկական օգնության ապահովմանը, այլ ամբողջ համակարգի մի կերպ պահպանմանը, այդ թվում` համապատասխան ծանրաբեռնվածությամբ չապահովված կադրերի ցածր ու անկանոն վճարվող աշխատավարձերի վճարմանը:

Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջացել հստակեցնելու ներկա պայմաններում բուժօգնություն և սպասարկում իրականացնողների առկա և փաստացի օգտագործվող հզորությունները:

Ինքնուրույն տնտեսավարող սուբյեկտների կարգավիճակ ստացած որոշ բուժհիմնարկներ, որոնք պետական պատվերի շրջանակներում ֆինանսավորվում են ըստ բնակչության թվաքանակի, ի վիճակի չեն ծածկելու ընթացիկ ծախսերը, ինչպես նաև վճարելու աշխատավարձ:

Կից ներկայացվող տեղեկատվական աղյուսակները բնորոշում են բուժհիմնարկների փաստացի իրավիճակը:

 

Համակարգի ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություն (2000 թ. տվյալներով)

 

  Հիմնարկի անվանումը Սպասարկվող բնակչության թիվը Հզորություն /տարվա ընթացքում կատարված հաճախումները/ Բժիշկ Բուժ-
քույր
Այլ աշխա-
տող
Տարածքը
  Կապանի տարածաշրջան            
1. Մեծահասակների պոլիկլինիկա 37681 125000 33 64 15 2676
2. Մանկական պոլիկլինիկա 10127 30000 27 52 5 410
3. Ստոմ. պոլիկլինիկա   7000 11 11 21 864
4. Արծվանիկի ԳԲԱ 1821   1 10 2 180
5. Նորաշենիկի ԳԲԱ 1883   1 12 2 100
6. Գեղիի ԳԲԱ 410   1 3 2 240
7.  Եղվարդի ԳԲԱ 789   1 4 1 165
8. Շիկահողի ԳԲԱ 1154   1 5 2 244
9. Քաջարանի պոլիկլինիկա 9476 19000 10 28 9 2749
10. Քաջարանի ստոմ. պոլիկլ.   1000 1 2 2 65
  Գորիսի  տարածաշրջան            
11. Մեծահասակների պոլիկլինիկա 23325 64300 26 44 16 2325
12. Մանկական պոլիկլինիկա 7687 30000 13 21 7 580
13. Ստոմ. պոլիկլինիկա   6000 4 4 9 150
14. Տաթևի ԱԿ 1468   1 11 3 420
15. Շինուհայրի ԱԿ 4873   3 20 6 1729
16. Տեղի ԱԿ 4156   2 18 17 644
17. Խնածախի ԱԿ 1924   1 4 3 240
18. Խնձորեսկի ԳԲԱ 2792   3 11 2 890
19. Վերիշենի ԳԲԱ 3742   1 10 2 240
  Սիսիանի տարածաշրջան            
20. Մեծահասակների պոլիկլինիկա 14742 36000 15 21 10 624
21. Մանկական պոլիկլինիկա 6400 25200 13 15  9 180
22. Ստոմ. պոլիկլինիկա   2300  5  3  8 257
23. Դարբասի ԱԿ 2398   2 7 3 360
24. Դաստակերտի ԱԿ 2066   2 7 2 995
25.  Գորայքի ԱԿ 2043   1 12 2 653
26. Բռնակոթի ԳԲԱ 4014   1 6 5 472
27. Վաղատնի ԳԲԱ 1779   1 7 2 150
28.  Անգեղակոթի ԳԲԱ 3487   2 6 5 547
  Մեղրու տարածաշրջան            
29. Պոլիկլինիկա 7734 18000 13 27 13 3400
30. Ագարակի հիվանդանոցի պոլիկլինիկա 5556 14000 7 30 20 650
  ընդամենը     203 475 205  

 

Հիվանդանոցային ծառայություն

 

N/N
ը/կ
Բուժհիմնարկի անվանումը Մահճակալ-
ների թիվը
Ծանրաբեռն-
վածությունը (%)
Բժիշկ Բուժքույր Այլ աշխատող Տարածքը
1. Կապանի հիվանդանոց 340 30.2 50 184 109 12500
  թերապևտիկ բաժանմունք 25          
  վիրաբուժական  բաժանմունք 40          
  մանկական բաժանմունք 35          
  մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք 85          
  ինֆեկցիոն բաժանմունք 20          
  վերակենդանացման բաժանմունք 5          
  սրտաբանական բաժանմունք 20          
  քիթ- կոկորդ-աչքի  բաժանմունք 15          
  ուրոլոգիական բաժանմունք 30          
  վնասվածքաբանական բաժանմունք 35          
  նյարդաբանական բաժանմունք 35          
2. Քաջարանի հիվանդանոց 125 31.0 9 51 22 3850
  թերապևտիկ բաժանմունք 35          
  վիրաբուժական բաժանմունք 30          
  մանկական բաժանմունք 20          
  մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք 25          
  ինֆեկցիոն բաժանմունք 15          
3. Գորիսի հիվանդանոց 175 58.8 45 150 81 8900
  թերապևտիկ բաժանմունք 15          
  սրտաբանական բաժանմունք 15          
  վիրաբուժական բաժանմունք 15          
  քիթ-կոկորդ-աչքի բաժանմունք 10          
  ուրոլոգիական բաժանմունք 5          
  վնասվածքաբանական բաժանմունք 10          
  մանկական բաժանմունք 20          
  նյարդաբանական բաժանմունք 10          
  մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք 40          
  ինֆեկցիոն բաժանմունք 20          
  վերակենդանացման բաժանմունք 5          
  այրվածքաբանական բաժանմունք 10          
  անոթային վիրաբուժության բաժանմունք 5          
4. Սիսիանի հիվանդանոց 105 39.0 29 65 53 5864
  թերապևտիկ բաժանմունք 15          
  վիրաբուժական բաժանմունք 25          
  սրտաբանական բաժանմունք 15          
  մանկական բաժանմունք 15          
  մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք 25          
  ինֆեկցիոն բաժանմունք 10          
  վերակենդանացման բաժանմունք 5          
5. Մեղրու հիվանդանոց 100 15.0 10 27 30 3618
  թերապևտիկ բաժանմունք 25          
  վիրաբուժական բաժանմունք 20          
  մանկական բաժանմունք 20          
  մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք 20          
  ինֆեկցիոն բաժանմունք 15          
6. Ագարակի հիվանդանոց 60 8.4 7 7 7 3650
  թերապևտիկ բաժանմունք 15          
  վիրաբուժական բաժանմունք 10          
  մանկական բաժանմունք 15          
  մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք 20          
7. Սյունիքի մարզային մաշկավեներոլոգիական դիսպանսեր 30 15.0 5 13 10 818
  սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բաժանմունք 12          
  մաշկային բաժանմունք 18          
8. Սյունիքի մարզային հակատուբերկուլյոզային դիսպանսեր 30 40.7 5 10 14 787
9. Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր 80 83.4 3 12 30 946
  Ընդամենը 1045   163 519 356 40933

 

Սպասվելիք իրավիճակը

 

Ամբուլատոր-պոլիկլինիկական (առաջնային) ծառայություն

 

Ծրագրի իրականացման համար ուսումնասիրվել են ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությանը վերաբերող բազային տվյալները և հստակեցվել են մարզում գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությունների առկա և փաստացի օգտագործվող հզորությունները: Ծրագրի նպատակն է ապահովել`

 կադրային ներուժի նպատակային և արդյունավետ տեղաբաշխում,

 ֆինանսական ծախսերի կրճատում և ռացիոնալ օգտագործում,

 բժշկական օգնության և սպասարկման որակ և մատչելիություն,

 վարչական կառավարման մեխանիզմների պարզեցում:

Ծրագրի ընթացքում նախատեսվում է մանկական և մեծահասակների պոլիկլինիկաների միացում: Թե՛ մեծահասակների, թե՛ մանկական պոլիկլինիկաներից շատերը գտնվում են ոչ բարվոք վիճակում, կարիք ունեն վերանորոգման: Մանկական պոլիկլինիկաներն ապահովված չեն լաբորատոր և ճառագայթային ախտորոշման սարքավորումներով ու մեծ մասամբ օգտվում են մեծահասակների պոլիկլինիկաներից (պայմանագրային սկզբունքներով), որը նշանակում է, որ միավորման արդյունքում ավելի արդյունավետ կօգտագործվեն առկա հզորություններն ու համապատասխան կադրերը:

Ծրագրի իրականացման ժամանակ անհրաժեշտ է սահմանել, թե որ ամբուլատորիան է շարունակելու իր աշխատանքը որպես ընտանեկան բժշկության գրասենյակ: Այն խիստ կարևոր է ոչ միայն որպես օպտիմալացման գործընթացի սկիզբ, այլև հանդիսանում է առաջին` կարևորագույն քայլն ընտանեկան բժշկության կայացման գործում: Առաջնային օղակի ամրապնդումը և ներկա ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության աստիճանական փոխարինումն ընտանեկան բժշկության համակարգով (մինչև 2005 թ.), կնպաստի հիվանդությունների կանխարգելմանը և վաղ հայտնաբերմանը: Մինչև ընտանեկան բժշկի ինստիտուտի լիովին ձևավորումը, մարզում գործող պոլիկլինիկաները կաշխատեն նույն կարգավիճակով: Հետագայում յուրաքանչյուր պոլիկլինիկայի բազայի վրա կծավալվեն ընտանեկան բժշկի գրասենյակներ: Բուժօգնության կազմակերպումը կիրականացվի թիմային սկզբունքով` մեկ ընդհանուր պրակտիկայի թերապևտ, մեկ մանկաբույժ և երեք թիմին` մեկ մանկաբարձ-գինեկոլոգ: Անցումային շրջանում ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի նեղ մասնագիտական ծառայությունը դեռևս կպահպանվի: Ընտանեկան բժշկի գրասենյակի լիարժեք ձևավորումից և անհրաժեշտ թվով ընտանեկան բժիշկներով համալրվելուց հետո նեղ մասնագիտական ծառայությունները կտեղափոխվեն հիվանդանոցային օղակ:

Մարզի ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է պահպանել գյուղական բժշկական ամբուլատորիաները: Մարզպետարանի հայեցողությամբ որոշ գյուղական ամբուլատորիաների վարչական, ֆինանսական և մեթոդական ենթակայությունը թողնելով տարածքային պոլիկլինիկաների վրա, իսկ Համաշխարհային բանկի վարկային ծրագրերի շրջանակներում ստեղծված ընտանեկան բժշկի գրասենյակները կգործեն թե՛ ինքնուրույն և թե՛ պոլիկլինիկաների կազմում:

Հաշվի առնելով Կապան և Գորիս քաղաքների աշխարհագրական առանձնահատկությունները, և այն հանգամանքը, որ բնակչության առաջնային բուժօգնությունն ապահովվում է մեկ պոլիկլինիկայի ուժերով, ապա առաջարկվում է քաղաքների տարբեր թաղամասերում կառուցել ու բժշկական անհրաժեշտ սարքավորումներով հագեցնել ընտանեկան բժշկի գրասենյակներ:

Նախատեսվում է Սիսիան քաղաքի պոլիկլինիկայի շենքում վերանորոգումից հետո բացել ընտանեկան բժշկի մեկ գրասենյակ:

 

Մարզի ստոմատոլոգիական պոլիկլինիկաները կներկայացվեն մասնավորեցման:

 

Ծրագրի իրականացման արդյունքում ամբուլատոր-պոլիկլինիկական (առաջնային) ծառայությունը կներկայացվի հետևյալ բուժհաստատություններով`

 

Բուժհաստատության անվանումը Տարածքը (քմ) Բնակչության թիվը Կառուցվածքային փոփոխություններ Սպասվելիք արդյունքը
Կապանի տարածաշրջան        
Կապանի  մեծահասակների պոլիկլինիկա 2676 37681 թողնել նույն կարգավիճակով 18 ընտանեկան բժշկի գրասենյակ
Կապանի մանկական պոլիկլինիկա 410 10127 միացնել մեծահասակների պոլիկլինիկային -
Կապանի  ստոմատոլոգիական պոլիկլինիկա 864 - ներկայացնել մասնավորեցման -
Արծվանիկի բժշկական ամբուլատորիա 180 1821 միացնել տարածքային պոլիկլինիկային 1 ընտանեկան բժշկի գրասենյակ
Նորաշենիկի բժշկական ամբուլատորիա 100 1883 միացնել տարածքային պոլիկլինիկային 1 ընտանեկան բժշկի գրասենյակ
Եղվարդի բժշկական ամբուլատորիա 165 789 միացնել տարածքային պոլիկլինիկային 1 ընտանեկան բժշկի գրասենյակ
Գեղիի բժշկական ամբուլատորիա 240 410 միացնել տարածքային պոլիկլինիկային 1 ընտանեկան բժշկի գրասենյակ
Շիկահողի բժշկական ամբուլատորիա 244 1154 միացնել տարածքային պոլիկլինիկային 1 ընտանեկան բժշկի գրասենյակ
Քաջարանի պոլիկլինիկա 2749 9476 թողնել նույն կարգավիճակով 4 ընտանեկան բժշկի գրասենյակ
Քաջարանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա 65 - ներկայացնել մասնավորեցման -
Գորիսի տարածաշրջան        
Գորիսի մեծահասակների պոլիկլինիկա 2325 23325 թողնել նույն կարգավիճակով 12 ընտանեկան բժշկի գրասենյակ
Գորիսի մանկական  պոլիկլինիկա 580 7120 միացնել մեծահասակների պոլիկլինիկային -
Գորիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա 150 - ներկայացնել մասնավորեցման -
Տաթևի առողջության կենտրոն 420 1468 թողնել նույն կարգավիճակով 1 ընտանեկան բժշկի գրասենյակ
Շինուհայրի առողջության կենտրոն 1729 4873 միացնել Տաթևի ԱԿ-ին 2 ընտանեկան բժշկի գրասենյակ
Տեղի առողջության կենտրոն 644 4200 միացնել Գորիսի պոլիկլինիկային -
Խնածախի առողջության կենտրոն 240 1924 միացնել Տեղի ԱԿ-ին 1 ընտանեկան բժշկի գրասենյակ
Խնձորեսկի բժշկական ամբուլատորիա 890 2792 միացնել Տեղի ԱԿ-ին 1 ընտանեկան բժշկի գրասենյակ
Վերիշենի բժշկական ամբուլատորիա 240 3742 թողնել նույն կարգավիճակով 2 ընտանեկան բժշկի գրասենյակ
Սիսիանի տարածաշրջան        
Սիսիանի մեծահասակների պոլիկլինիկա 624 14742 թողնել նույն կարգավիճակով 7 ընտանեկան բժշկի գրասենյակ
Սիսիանի մանկական պոլիկլինիկա 180 6400 միացնել մեծահասակների պոլիկլինիկային -
Սիսիանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա 257 - ներկայացնել մասնավորեցման -
Դարբասի առողջության կենտրոն 360 2398 թողնել նույն կարգավիճակով 1 ընտանեկան բժշկի գրասենյակ
Վաղատնի բժշկական ամբուլատորիա 150 1779 միացնել Դարբասի ԱԿ-ին 1 ընտանեկան բժշկի գրասենյակ
Գորայքի առողջության կենտրոն 653 2043 միացնել տարածքային պոլիկլինիկային 1 ընտանեկան բժշկի գրասենյակ
Բռնակոթի բժշկական ամբուլատորիա 472 4014 միացնել տարածքային պոլիկլինիկային 2 ընտանեկան բժշկի գրասենյակ
Դաստակերտի առողջության կենտրոն 995 2066 միացնել տարածքային պոլիկլինիկային 1 ընտանեկան բժշկի գրասենյակ
Անգեղակոթի բժշկական ամբուլատորիա 574 3487 թողնել նույն կարգավիճակով 2 ընտանեկան բժշկի գրասենյակ
Մեղրու տարածաշրջան        
Մեղրու պոլիկլինիկա 3400 7734 թողնել նույն կարգավիճակով 3 ընտանեկան բժշկի գրասենյակ
Ագարակի հիվանդանոցի ամբուլատոր մաս -- 5684 թողնել նույն կարգավիճակով 2 ընտանեկան բժշկի գրասենյակ
Ընդամենը   163120   68 ընտանեկան բժշկի գրասենյակ

(աղյուսակը խմբ. 16.12.04 N 1836-Ն)

 

Հիվանդանոցային (մասնագիտական) ծառայություն

 

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2001 թ. փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի օպտիմալացման աշխատանքներն իրականացնելու մասին» N 80 որոշումը` Սյունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման նպատակով առաջարկվում է կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունները:

 

Կապանի վարչատարածք

 

1. Կապան քաղաքի հիվանդանոցում /հաշվի առնելով 1999-2000 թթ. ծանրաբեռնվածությունը/ նախատեսվում է կրճատել մահճակալների թիվը` 340-ից 200, բարելավելով ներհիվանդասենյակային պայմանները ու կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունները`

լուծել հսկայական պահպանման, տրանսպորտային և այլ բազմաթիվ ծախսեր պահանջող ինֆեկցիոն բաժանմունքի հարցը, որը գտնվում է Սյունիք գյուղում, հիվանդանոցից մոտ 8-9 կմ հեռավորության վրա, տեղափոխելով հիվանդանոցի տարածք:

Արդյունքում կունենանք մեկ բազմապրոֆիլային հիվանդանոց` 200 մահճակալ հզորությամբ, որն իր մեջ կներառի հետևյալ բաժանմունքները`

ընդհանուր վիրաբուժական /ուրոլոգիական, վնասվածքաբանական, քիթ-կոկորդ և աչքի բաժիններով/,

 ընդհանուր թերապևտիկ,

 մանկական,

 ինֆեկցիոն,

 մանկաբարձագինեկոլոգիական,

 ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոն,

 շտապ օգնության ծառայություն, 

 արյան փոխներարկման կետ:

«Կապանի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունում հիմնել մաշկավեներաբանական բաժանմունք` 10 մահճակալ հզորությամբ` նշված բաժանմունքը տեղափոխելով լուծարված մաշկավեներաբանական դիսպանսերից:

(1-ին կետը լրաց. 16.12.04 N 1836-Ն)

 

2. Կանանց կոնսուլտացիան թողնել հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի կազմում /ժամանակավորապես/:

3. Արծվանիկ գյուղում տեղակայված Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական (80 մահճակալ հզորությամբ) և մարզային հակատուբերկուլյոզային (30 մահճակալ հզորությամբ) դիսպանսերները թողնել նույն կարգավիճակով:

4. Սյունիքի մարզային մաշկավեներաբանական դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարել` ազատելով զբաղեցված տարածքը:

(4-րդ կետը խմբ. 16.12.04 N 1836-Ն)

5. Կապանի մանկական պոլիկլինիկան միացնել մեծահասակների պոլիկլինիկային:

6. Կապանի ստոմատոլոգիական պոլիկլինիկան ներկայացնել մասնավորեցման:

 

Արդյունքում ազատվում է`

 մանկական պոլիկլինիկայի շենքը` 410 քմ տարածք

 հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի շենքը` 1000 քմ տարածք:

7. «Կապանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունում հիմնել մաշկավեներաբանական կաբինետ։

(7-րդ կետը լրաց. 16.12.04 N 1836-Ն)

8. «Սյունիքի մարզային հակատուբերկուլյոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերությունը գործող կարգավիճակով տեղափոխել Սյունիքի մարզային մաշկավեներաբանական դիսպանսերի ազատված շենքը:

Արդյունքում կազատվի ներկայիս Սյունիքի մարզային հակատուբերկուլյոզային դիսպանսերի շենքը` 787 քառ. մետր տարածքով:

(8-րդ կետը լրաց. 16.12.04 N 1836-Ն)

 

Գորիսի վարչատարածք

 

1. Գորիս քաղաքում նախատեսվում է ունենալ մեկ բազմապրոֆիլային հիվանդանոց` 170 մահճակալ հզորությամբ (ներկայիս 175-ի փոխարեն), որը իր մեջ կներառի հետևյալ բաժանմունքները`

 ընդհանուր վիրաբուժական,

 ընդհանուր թերապևտիկ,

 մանկական,

 ինֆեկցիոն,

 մանկաբարձագինեկոլոգիական, 

 շտապ օգնության ծառայություն,

 ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոն, որը կտեղակայվի նախկին պոլիկլինիկայի շենքում (ներկայիս կլինիկաախտորոշիչ լաբորատորիա),

 արյան փոխներարկման կետ:

 

2. Կանանց կոնսուլտացիան թողնել հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի կազմում (ժամանակավորապես):

3. Գորիսի մանկական պոլիկլինիկան միացնել մեծահասակների պոլիկլինիկային (թողնելով առանձին շենքերում):

4. Տաթևի ԱԿ-ը թողնել նույն կարգավիճակով:

5. Շինուհայրի ԱԿ-ը միացնել Տաթևի ԱԿ-ին:

6. «Տեղի Ս. Բարխուդարյանի անվան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպել` միացնելով «Գորիսի Ս. Ամիրյանի անվան պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը:

(6-րդ կետը խմբ. 16.12.04 N 1836-Ն)

7. Խնածախի ԱԿ-ը միացնել Տեղի ԱԿ-ին:

8. Խնձորեսկի գյուղական ամբուլատորիան միացնել Տեղի ԱԿ-ին:

9. Վերիշենի գյուղական ամբուլատորիան թողնել նույն կարգավիճակով:

10. Ստոմատոլոգիական պոլիկլինիկան ներկայացնել մասնավորեցման:

11. Գորիսի հակատուբերկուլյոզային դիսպանսերը (որը չունի ստացիոնար) ներառել պոլիկլինիկայի կազմի մեջ (հակատուբերկուլյոզային կաբինետի կարգավիճակով):

12. Սյունիքի (Գորիսի) մարզային արյան փոխներարկման կայանը թողնել նույն կարգավիճակով:

 

Սիսիանի վարչատարածք

 

1. Սիսիանի հիվանդանոցի մահճակալների թիվը կրճատել մինչև 90 (ներկայիս 105 մահճակալի փոխարեն), որն իր մեջ կներառի հետևյալ բաժանմունքները`

 ընդհանուր վիրաբուժական,

 ընդհանուր թերապևտիկ,

 մանկական,

 մանկաբարձագինեկոլոգիական,

 ինֆեկցիոն,

 շտապ օգնության ծառայություն,

 ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոն,

 արյան փոխներարկման կետ:

 

2. Կանանց կոնսուլտացիան միացնել հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքին (ժամանակավորապես):

3. Սիսիանի մանկական պոլիկլինիկան միացնել մեծահասակների պոլիկլինիկային:

4. Դարբասի ԱԿ-ը թողնել նույն կարգավիճակով:

5. Վաղատնի գյուղական ամբուլատորիան միացնել Դարբասի ԱԿ-ին:

6. Դաստակերտի ԱԿ-ը միացնել տարածքային պոլիկլինիկային:

7. Գորայքի ԱԿ-ը միացնել տարածքային պոլիկլինիկային:

8. Բռնակոթի գյուղական ամբուլատորիան միացնել տարածքային պոլիկլինիկային:

9. Անգեղակոթի բժշկական ամբուլատորիան թողնել նույն կարգավիճակով:

10. Սիսիանի ստոմատոլոգիական պոլիկլինիկան ներկայացնել մասնավորեցման:

 Սիսիան քաղաքում գործում է նաև ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալը, որն առանց սահմանափակման ընդունում է տեղի բնակչությանը:

 

Քաջարանի վարչատարածք

 

«Քաջարանի հիվանդանոց» և «Քաջարանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման եղանակով վերակազմակերպել` ստեղծելով «Քաջարանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն` 30 մահճակալ հզորությամբ:

Բժշկական կենտրոնը կընդգրկի հիվանդանոցային (ստացիոնար) և պոլիկլինիկական բաժանմունքներ: Հիվանդանոցային բաժանմունքը կներառի`

թերապևտիկ,

վիրաբուժական,

մանկաբարձագինեկոլոգիական,

մանկական,

ինֆեկցիոն պալատներ.

(ենթաբաժինը խմբ. 16.12.04 N 1836-Ն)

 

Մեղրու վարչատարածք

 

«Մեղրու հիվանդանոց» և «Մեղրու պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունները` միաձուլման եղանակով վերակազմակերպել` ստեղծելով «Մեղրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն` 30 մահճակալ հզորությամբ: Բժշկական կենտրոնը կընդգրկի հիվանդանոցային (ստացիոնար) և պոլիկլինիկական բաժանմունքներ: Հիվանդանոցային բաժանմունքը կներառի`

թերապևտիկ,

վիրաբուժական,

մանկաբարձագինեկոլոգիական,

մանկական,

ինֆեկցիոն պալատներ:

Կազմավորվող բժշկական կենտրոնի գործունեությունը նախատեսվում է ծավալել ներկայիս «Մեղրու հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության տարածքում:

Ներկայիս «Մեղրու պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության շենքում կգործի ընտանեկան բժշկի գրասենյակ և շտապ օգնության կայան` առանձին մուտքի և ելքի պայմանով:

Արդյունքում կազատվի պոլիկլինիկայի շենքի 5 հարկաբաժին` 3000 քառ. մետր տարածքով:

(ենթաբաժինը խմբ. 16.12.04 N 1836-Ն)

 

N/N
ը/կ
Բուժհիմնարկի
անվանումը
Մահճա-
կալների թիվը
Ծանրաբեռն-
վածությունը (%)
Օպտիմալացման արդյունքում
նախատեսվող մահճակալների թիվը
1. Կապանի հիվանդանոց/ բաժանմունքներ/ 340 30.2 200
  թերապևտիկ 25    
  վիրաբուժական  40    
  մանկական 35    
  մանկաբարձագինեկոլոգիական 85    
  ինֆեկցիոն 20    
  վերակենդանացման 5    
  սրտաբանական  20    
  քիթ, կոկորդ, աչք  15    
  ուրոլոգիական  30    
  վնասվածքաբանական  35    
  նյարդաբանական  35    
2. Քաջարանի հիվանդանոց/ բաժանմունքներ/ 125  31.0 50
  թերապևտիկ  35    
  վիրաբուժական  30    
  մանկական  20    
  մանկաբարձագինեկոլոգիական  25    
  ինֆեկցիոն 15    
3. Գորիսի հիվանդանոց/ բաժանմունքներ/ 175 58.8 170
  թերապևտիկ 15    
  սրտաբանական 15    
  վիրաբուժական 15    
  քիթ, կոկորդ, աչք 10    
  ուրոլոգիական 5    
  վնասվածքաբանական 10    
  մանկական 20    
  նյարդաբանական 10    
  մանկաբարձագինեկոլոգիական 40    
  ինֆեկցիոն 20    
  վերակենդանացման 5    
  այրվածքաբանական 10    
  անոթային վիրաբուժություն  5    
4. Սիսիանի հիվանդանոց /բաժանմունքներ/ 105 39.0 90
  թերապևտիկ 15    
  վիրաբուժական 25    
  սրտաբանական 15    
  մանկական 15    
  մանկաբարձագինեկոլոգիական 25    
  ինֆեկցիոն 10    
  վերակենդանացման 5    
5. Մեղրու հիվանդանոց/ բաժանմունքներ/ 100 15.0 40
  թերապևտիկ 25    
  վիրաբուժական 20    
  մանկական 20    
  մանկաբարձագինեկոլոգիական 20    
  ինֆեկցիոն 15    
6. Ագարակի հիվանդանոց /բաժանմունքներ/ 60 8.4 30
  թերապևտիկ 15    
  վիրաբուժական 10    
  մանկական 15    
  մանկաբարձագինեկոլոգիական 20    
7. Սյունիքի մարզային մաշկավեներոլոգիական դիսպանսեր (բաժանմունքներ) 30 15.0 10
  սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների 12    
  մաշկային 18    
8. Սյունիքի մարզային հակատուբերկուլյոզային դիսպանսեր 30 40.7 30
9. Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր 80 83.4 80
  Ընդամենը 1045   700

 

Օպտիմալացման ծրագրի իրականացման արդյունքում մահճակալային ֆոնդը կկազմի 700 մահճակալ և կազատվի 3430 քմ տարածք:

(ծրագիրը խմբ., լրաց. 16.12.04 N 1836-Ն)