Basic information
Number
N 696
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (16.12.1999-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 1999.12.06/30(96)
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
20.11.1999
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
20.11.1999
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
20.11.1999
Effective date
16.12.1999

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 նոյեմբերի 1999 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 նոյեմբերի 1999 թվականի N 696
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-Ի N 199 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 3-ի «1999 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների մասին» N 199 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 5-ի N 500 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման N 2 հավելվածի 2-րդ բաժնի («Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային օգնությունը») 7.1-ին կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«փորձաքննության գծով` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած հիվանդանոցային փորձաքննական բազաներում հիվանդանոցային կամ ցերեկային ստացիոնարի պայմաններում` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական բժշկական հիմնարկներում զինապարտների (զորակոչիկների) բժշկական հետազոտության» բուժման կարգին համապատասխան».

բ) որոշման N 3 հավելվածի 2-րդ բաժնի («Հիվանդանոցային բժշկական օգնություն»)

2.1-ին ենթաբաժնի («Սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված անձանց և մինչև 8 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժօգնությունը») 50-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«50. Զորակոչային տարիքի անձանց բժշկական փորձաքննություն`

- հիվանդանոցային պայմաններում 32900

02.09. - -  - -

- ցերեկային ստացիոնարում 10125

02.09.

- -  --»:

 

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Սարգսյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation