ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 սեպտեմբերի 2007 թվականի N 1013-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքին, «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Տաշիրի կինոցանցի գույքը, այդ թվում` 2253.1 քառ. մետր մակերեսով կինոթատրոնի շենքը (հասցեն` Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, քաղ. Տաշիր, Լենինի փող.) և գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.3 հեկտար հողամասը մասնավորեցնել մրցույթով:
1) Սահմանել`
ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ սահմանված կարգով 2007 թվականի հունիսի 12-ին գնահատված գույքի արժեքը` 29425 հազ. դրամ, այդ թվում` շենք, շինությունների գնահատված արժեքը` 27009 հազ. դրամ, հիմնական միջոցների գնահատված արժեքը` 2416 հազ. դրամ,
բ. մրցույթով մասնավորեցման ենթակա գույքի նվազագույն գինը` 29425 հազ. դրամ,
գ. որ մրցույթում հաղթողին է մասնավորեցվում նաև գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ` պետական սեփականություն հանդիսացող 0.3 հեկտար հողամասը` կադաստրային արժեքով:
2) Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
ա. մասնավորեցվող գույքի համար առաջարկվող գինը,
բ. ներդրումների չափը` առաջիկա երեք տարվա կտրվածքով,
գ. սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և միջին աշխատավարձի վերաբերյալ:
3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա. մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին,
բ. եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը,
գ. գույքի և հողամասի վաճառքի գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում մրցույթի հաղթողի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր, դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված` 1278371 դրամ վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,
դ. գույքի ներդրմամբ հիմնադրել առանձին իրավաբանական անձ, եթե գնորդը ֆիզիկական անձ է,
ե. «Տաշիր» կինոթատրոնի գործունեության պրոֆիլը պահպանել առնվազն երեք տարի ժամկետով:
4) Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի վաճառքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
5) Մրցույթի հաղթողը գույքի և հողամասի արժեքը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողի վաճառքի գումարը` «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:
2. «Արթիկի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված Ալագյազի ԱԼԿ-ի (գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետություն, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ) գույքը (այսուհետ` գույք) մասնավորեցնել դասական աճուրդով:
1) Սահմանել`
ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Պետական գույքի հաշվեկռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ սահմանված կարգով 2007 թվականի հունիսի 12-ի դրությամբ գնահատված գույքի արժեքը` 1086 հազ. դրամ,
բ. աճուրդով մասնավորեցման ենթակա գույքի մեկնարկային գինը` 1086 հազ. դրամ,
գ. որ աճուրդում հաղթողին (այսուհետ` գնորդ) է օտարվում նաև գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,1450 հեկտար հողատարածքը` կադաստրային արժեքով:
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա. սահմանված կարգով մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, զբաղեցրած հողատարածքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին,
բ. գնորդի կողմից առաջարկված գնի և հողատարածքի կադաստրային արժեքի վճարումից հետո երկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված` 177165 դրամ վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` օրենքով սահմանված կարգով:
3) Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով, գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողի վաճառքի գումարը` «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:
3. «Ձորագետի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված Տաշիրի ԱԼԿ-ի (գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, քաղ. Տաշիր, Կիրովի 1) գույքը (այսուհետ` գույք) մասնավորեցնել դասական աճուրդով:
1) Սահմանել`
ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ սահմանված կարգով 2007 թվականի հունիսի 12-ի դրությամբ գնահատված գույքի արժեքը` 1634 հազ. դրամ,
բ. աճուրդով մասնավորեցման ենթակա գույքի մեկնարկային գինը` 1634 հազ. դրամ,
գ. որ աճուրդում հաղթողին (այսուհետ` գնորդ) է օտարվում նաև գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,1150 հեկտար հողատարածքը` կադաստրային արժեքով:
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա. սահմանված կարգով մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, զբաղեցրած հողատարածքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին,
բ. գնորդի կողմից առաջարկված գնի և հողատարածքի կադաստրային արժեքի վճարումից հետո երկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված` 145440 դրամ վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` օրենքով սահմանված կարգով:
3) Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով, գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողի վաճառքի գումարը` «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:
4. «Ուրասարի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ` կազմակերպություն) ամրացված գույքի կազմից հետ վերցնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ուրասար գյուղում գտնվող` 268.9 քառ. մետր մակերեսով հին մասնաշենքը (այսուհետ` գույք) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը:
1) Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության գույքն օտարել աճուրդով:
2) Սահմանել`
ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ սահմանված կարգով 2007 թվականի հունիսի 12-ին գնահատված գույքի արժեքը` 1390 հազ. դրամ,
բ. աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը` 1390 հազ. դրամ,
գ. որ աճուրդի հաղթողին (այսուհետ` գնորդ) է օտարվում նաև գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,052 հեկտար հողատարածքը` կադաստրային արժեքով:
3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա. սահմանված կարգով մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին,
բ. աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի և հողամասի կադաստրային արժեքի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված` 447612 դրամ վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` օրենքով սահմանված կարգով:
4) Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով, գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողի վաճառքի գումարը` «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:
5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի 11 միավոր տրանսպորտային միջոցները (այսուհետ` գույք) օտարել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր` համաձայն հավելվածի:
1) Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ սահմանված կարգով 2007 թվականի մայիսի 31-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն հավելվածի:
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սահմանված կարգով մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին:
3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) (համաձայն հավելվածի), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարներն ու տուրքերը:
4) Սահմանել, որ գույքն աճուրդով չվաճառվելու դեպքում` այն վաճառելու նպատակով կազմակերպվում են նոր աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:
5) Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ` ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ 11 ՄԻԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
NN ը/կ |
Տրանսպորտային միջոցի անվանումը |
Ձեռքբերման և թողարկման տարեթիվը |
Գույքի գնահատված արժեքը (հազ. դրամ) |
Գույքի մեկնարկային գինը (հազ. դրամ) |
Գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) (դրամ) |
Պետ- համարանիշը |
մինչև 70 տոկոս և ավելի մաշվածք ունեցող | ||||||
1. | Ավտոմեքենա «ԵրԱԶ-762 Վ» |
1990 թ. | 153 | 153 | 18000 | 097 ՏՍ 64 |
2. | Ավտոմեքենա «ԵրԱԶ-762 Վ» |
1987 թ. | 144 | 144 | 18000 | 91-94 ԱԴՌ |
3. | Ավտոմեքենա «ՈՒԱԶ-4692» |
1976 թ. | 204 | 204 | 18000 | 16-40 ԱԴԱ |
4. | Ավտոմեքենա «ՎԱԶ-2121» |
1988 թ. | 732 | 732 | 18000 | 314 ՍԼ 24 |
5. | Ավտոմեքենա «ԻԺ-2715» |
1986 թ. | 141 | 141 | 18000 | 23-68 ԱԴՕ |
6. | Ավտոմեքենա «Մ - 2140» |
1987 թ. | 162 | 162 | 18000 | 78-71 ԱԴՎ |
7. | Ավտոմեքենա «ՎԱԶ-21063» |
1986 թ. | 650 | 650 | 18000 | 600 ՍԼ 51 |
8. | Ավտոմեքենա «ԻԺ-2715» |
1987 թ. | 141 | 141 | 18000 | 06-59 ԱԴՌ |
9. | Ավտոմեքենա «ԻԺ-2715» |
1989 թ. | 141 | 141 | 18000 | 35-37 ԱԴՍ |
70 տոկոս և ավելի մաշվածք ունեցող | ||||||
10. | Ավտոմեքենա «ԳԱԶ-310290» |
1996 թ. | 1242 | 1242 | 18000 | 818 ՏԼ 43 |
11. | Ավտոմեքենա «ԳԱԶ-3110» |
2000 թ. | 840 | 840 | 18000 | 896 ԼԼ 01 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|