«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 մայիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
3 մայիսի 2007 թվականի N 534-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Երվանդաշատ, Ջանֆիդա և Մարգարա համայնքների տարածքում Արաքս գետի ափերի ամրացման աշխատանքներ իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին 2007 թվականի 2-րդ եռամսյակում հատկացնել 108500,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (105500,0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով և 3000,0 հազ. դրամ` «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով):
(Որոշումը լրաց. 19.07.07 N 809-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|