Գլխավոր տեղեկություն
Համար
N 1923-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (16.06.2005-07.07.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.02.18/10(309) Հոդ.190
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.11.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.01.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.01.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.02.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2013

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 հունվարի 2004 թ.

 

հայաստանի հանրապետության կառավարություն

 

 ո ր ո շ ու մ

 

21 նոյեմբերի 2003 թվականի N 1923-Ն

 

50 ՏՈԿՈՍ ԵՎ ԱՎԵԼԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎԵՐՍՏՈՒԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ (ՎԵՐՍՏՈՒԳՈՂՆԵՐԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության նկատմամբ հսկողության իրականացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության արդյունքների մասին հաշվետվության ձևը` համաձայն N 2 հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հունվարի 22
Երևան

 

 

Հավելված n 1

հհ կառավարության 2003 թվականի

 նոյեմբերի 21-ի n 1923-ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

50 ՏՈԿՈՍ ԵՎ ԱՎԵԼԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎԵՐՍՏՈՒԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ (ՎԵՐՍՏՈՒԳՈՂՆԵՐԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության նկատմամբ հսկողության (այսուհետ` հսկողություն) իրականացման կարգը։

2. Հսկողությունը Հայաստանի Հանրապետության կառավարության գործառույթ է, որի իրականացումը նպատակաուղղված է 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման արդյունավետության բարձրացմանն ու ֆինանսատնտեսական գործունեության բարելավմանը և այդ գործում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության նկատմամբ պետության կողմից պատշաճ հսկողության իրականացմանը։

3. 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության նկատմամբ հսկողությունը (համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1460-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժբ» ենթակետի առաջին պարբերության) իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սույն կարգով և այլ իրավական ակտերով սահմանված պայմաններին համապատասխան` բացառելով այդ նպատակով 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում ստուգումների անցկացումը։

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) ձևավորման և գործունեության կանոնակարգը:

(4-րդ կետը խմբ. 19.05.05 N 617-Ն)

5. 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում բաժնետոմսերի կառավարման լիազորություն ունեցող պետական կառավարման մարմիններն ընդհանուր ժողովի հաստատմանն են ներկայացնում սույն կարգի 4-րդ կետում նշված օրինակելի ձևի հիման վրա մշակված` վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության կանոնակարգը:

6. 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովները (վերստուգողները) ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված` վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) կանոնակարգը` մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 30-ը: Նախկինում ներկայացված լինելու դեպքում հավաստում են դրա ուժի մեջ լինելու փաստը, իսկ փոփոխությունների դեպքում ներկայացնում են փոփոխված կամ լրամշակված տարբերակը.

բ) սեփական նախաձեռնությամբ, ընդհանուր ժողովի կամ խորհրդի որոշմամբ, ինչպես նաև ընկերության քվեարկող բաժնետոմսերի առնվազն 10 տոկոս սեփականատեր-բաժնետիրոջ (բաժնետերերի) պահանջով իրականացված` ընկերության գործունեության տարեկան հաշվետվության և տարեկան հաշվապահական հաշվեկշռի, շահույթների ու վնասների հաշվի հավաստիության ստուգման արդյունքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված եզրակացությունը.

գ) տեղեկություններ ստուգման արդյունքում հայտնաբերված թերությունների, խախտումների և դրանց վերացման համար ընկերության կառավարման մարմինների կողմից ձեռնարկված միջոցների մասին.

դ) 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության արդյունքների մասին հաշվետվությունը:

7. Սույն կարգի 6-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացվելուց հետո Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը`

ա) մեկամսյա ժամկետում ուսումնասիրում է 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) կողմից ներկայացված եզրակացությունները և հաշվետվությունները.

բ) սույն կետի «ա» ենթակետում նշված եզրակացություններն ու հաշվետվությունները սույն կարգով սահմանված ժամկետներում չներկայացվելու դեպքում ծանուցում է վերստուգող հանձնաժողովին (վերստուգողին) և համապատասխան լիազորված պետական կառավարման մարմնին.

գ) սույն կետի «ա» ենթակետում նշված եզրակացություններն ու հաշվետվությունները թերի ներկայացվելու դեպքում վերստուգող հանձնաժողովից (վերստուգողից) պահանջում է լրացուցիչ փաստաթղթեր և տվյալներ` հաշվետվությունը համարելով չներկայացված.

դ) ուսումնասիրության ընթացքում դիտողություններ առաջանալու դեպքում դրանց մասին ծանուցում է վերստուգող հանձնաժողովին (վերստուգողին) և համապատասխան լիազորված պետական կառավարման մարմնին` վերջինիցս պահանջելով միջոցներ ձեռնարկել թերությունների վերացման համար:

8. 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում որպես բաժնետեր հանդես եկող լիազորված պետական կառավարման մարմինը ծանուցումն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում տեղեկություններ վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) կողմից ներկայացված հաշվետվություններում և վերահսկողության արդյունքներում առկա թերությունները վերացնելու մասին:

9. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը մինչև յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում ամփոփ հաշվետվություն 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության նկատմամբ հսկողության արդյունքների մասին։

(հավելվածը խմբ. 19.05.05 N 617-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված n 2

հհ կառավարության 2003 թվականի

 նոյեմբերի 21-ի n 1923-ն որոշման

 

________________________

(կառավարման լիազոր մարմինը)

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

50 ՏՈԿՈՍ ԵՎ ԱՎԵԼԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎԵՐՍՏՈՒԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ (ՎԵՐՍՏՈՒԳՈՂՆԵՐԻ) 200  Թ. _________-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

NN ը/կ Հիմնական ցուցանիշը Նախորդ տարվա փաստացի Հաշվետու տարվա փաստացի Ծանոթա-
գրություն
1 . Վերստուգիչ հանձնաժողովի (վերստուգողի) կողմից կատարված ստուգումների թիվը      
 

 այդ թվում՝

     
  - սեփական նախաձեռնությամբ      
  - ժողովի կամ խորհրդի որոշմամբ      
  - ընկերության քվեարկող բաժնետոմսերի առնվազն 10 տոկոս սեփականատեր-բաժնետիրոջ պահանջով      
2 . Ստուգումների արդյունքում արձանագրված խախտումներ, ընդամենը (հազ. դրամ)      
 

 այդ թվում՝

     
 

ընկերությանը հասցված նյութական վնաս

     
  - անօրինական դուրսգրումներ, վճարումներ և ծախսեր      
  - փաստաթղթերով չհիմնավորված ծախսեր      
  - նախահաշվից ավելի կատարված ծախսեր      
  - ոչ նպատակային ծախսեր      
  - անարդյունավետ ծախսեր      
  - աշխատանքների և (կամ) ծառայությունների հավելագրումներ      
  - ՀՀ օրենսդրությամբ կամ պայմանագրով նախատեսված նորմերի խախտումներ      
  - գույքագրման արդյունքներով բացահայտված ավելցուկ (+) կամ պակասորդ (-)      
 

 այդ թվում՝

     
 

- ապրանքանյութական արժեքներ

     
 

- դրամական միջոցներ

     
 

- այլ խախտումներ

     
3 . Արձանագրված գումարներից փաստացի վերականգնվել է (հազ. դրամ)      

_____________________________ ՓԲԸ

(բաժնետիրական ընկերության անվանումը)

 

Վերստուգող հանձնաժողովի նախագահ (վերստուգող)

___________
(ստորագրությունը)

____________ 
(անունը, ազգանունը)

 

_____ ___________ 200  թ.

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
31.05.2012, N 732-Ն 07.07.2012, N 1923-Ն
19.05.2005, N 617-Ն 16.06.2005, N 1923-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան