Գլխավոր տեղեկություն
Համար
N 494-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (30.12.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.04.28/24(323) Հոդ.557
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.04.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.04.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.04.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.05.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 ապրիլի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 ապրիլի 2004 թվականի N 494-Ն

 

ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱԼՅՈՒՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԵՎ ԲԱՇԽՈՒՄԸ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՈՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բարեգործություն որակել Իտալիայի Հանրապետության կառավարության կողմից 2002-2003 թվականների ցրտահարության և բնական աղետների հետևանքները մեղմացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված 4949350 կգ ալյուրի ներմուծումն ու բաշխումը Հայաստանի Հանրապետության մարզերին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը։

2. Սույն որոշման 1-ին կետում նշված ալյուրի ներմուծման և Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց երկաթուղային փոխադրման, կայարանում մատուցվող ծառայությունների, սերտիֆիկացման, մաքսային ձևակերպման, պահպանության գործարքները որակել որպես ներմուծման և բաշխման հետ անմիջականորեն կապված ու դրա համար զգալի նշանակություն ունեցող գործարքներ։

3. Ալյուրի երկաթուղային փոխադրումների և կայարանում մատուցված ծառայությունների գծով ծախսերը ֆինանսավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 13496,9 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով)։

4. Հավանություն տալ գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի և «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության «Կարմիր բլուր» կայարան» մասնաճյուղի միջև 2003 թվականի նոյեմբերի 15-ին կնքված N 100 պայմանագրին՝ դրա հիման վրա կատարված գնումներն ընդունելով որպես մեկ աղբյուրից կատարված գնումներ:

(4-րդ կետը լրաց. 30.12.04 N 1832-Ն)

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշման հիման վրա՝

ա) ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի և «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության «Կարմիր բլուր» կայարան» մասնաճյուղի միջև 2003 թվականի նոյեմբերի 15-ին կնքված N 100 պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջներ ներկայացնելուց.

բ) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի N 1267 որոշմամբ նախատեսված գնման ընթացակարգը և պայմանագիրը՝ գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխանեցնելու հանգամանքը հավաստող լիազոր մարմնի գրավոր եզրակացությունը և ապահովել պայմանագրի ֆինանսավորումը:

(5-րդ կետը լրաց. 30.12.04 N 1832-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Ա. Մարգարյան


2004 թ. ապրիլի 15
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.12.2004, N 1832-Ն 30.12.2004, N 494-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան