Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
6 հոկտեմբերի 2011 թվականի N 39
2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՈՒՂՂՎԱԾ` ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ, ԲՈՂՈՔՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Ի գիտություն ընդունել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզից իշխանության կենտրոնական մարմիններ ուղղված` քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկությունների վերլուծության արդյունքների մասին հաղորդումը` համաձայն հավելվածի:
| Հայաստանի Հանրապետության | Տ. Սարգսյան | 
| 
 2011 թ. հոկտեմբերի 11 Երևան | 
| Հավելված ՀՀ կառավարության 2011 թ. հոկտեմբերի 6-ի նիստի N 39 արձանագրային որոշման | 
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՀՀ կառավարության աշխատակազմ Արարատի մարզից ստացված քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների քննարկման մասին
ՀՀ կառավարության աշխատակազմ 01.01.2011թ-ից 16.09.2011թ-ը Արարատի մարզից ստացվել են 167 քաղաքացիների առաջարկություններ, դիմումներ և բողոքներ, որից`
● Բնակարանային խնդիրների վերաբերյալ – 13
● Առողջապահություն - 5
● Գյուղատնտեսության նախարարություն -7
● Նպաստ և կեսաթոշակ – 14
● Դրամական օժանդակություն տրամադրելու – 44
● Աշխատանք և չվճարված աշխատավարձ – 6
● Գանգատներ վերադասից - 3
● Այլ բնույթի – 59
ՀՀ կառավարության աշխատակազմ ստորաբաժանումներում քննարկման արդյունքում համապատասխան հանձնարարականներով քաղաքացիների առաջարկություններն, դիմումներն և բողոքները քննարկման են ուղարկել հիմնականում
● ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն – 44
● ՀՀ գյուղատնտեսության նախարարություն – 9
● ՀՀ տարածքային կառավարման նախարարություն – 16
● Արարատի մարզպետարան – 49
| մարմնի անվանումը | դիմումների քանակը | պատաս-խանվել է | տրվել է դրական լուծում | տրվել է պարզաբա-նում | մերժվել է | ծանոթություն | 
| ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարություն | 44 | 44 | 10 | 26 | 8 | մերժումները պայմանավորված են դրամական օգնության տրամադրմամբ | 
| ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | 9 | 9 | 3 | 4 | 2 | տարբեր | 
| ՀՀ տարածքային կառավարման նախարարություն | 16 | 16 | 4 | 12 | - | տարբեր | 
| ՀՀ Արարատի մարզապետարան | 49 | 49 | 9 | 29 | 11 | մերժումները պայմանավորված են դրամական օգնության տրամադրմամբ |