Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 69-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.04.2008-18.01.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.07.15/17(103) Հոդ.117
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
11.03.2008
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.03.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.04.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 ապրիլի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 05008103 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

11 մարտի 2008 թ.

թիվ 69-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՂՆԵՐ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԱՆՁԱՆՑ` ՈՐՊԵՍ ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՂՆԵՐ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4/06-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 23-րդ կետը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը՝ որոշում է.

1. Հաստատել «Որակավորված ներդրողներ համարելու չափանիշները և անձանց` որպես որակավորված ներդրողներ գրանցման կարգը» Կանոնակարգ 4/06-ը՝ համաձայն Հավելվածի՝ (այսուհետ՝ Կանոնակարգ 4/06):

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 5-ի «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագիրքը» հաստատելու մասին» թիվ 713-Ն որոշմամբ հաստատված 1-ին գլխի 1.1.8 ենթակետը, 2-րդ գլուխը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Տ. Սարգսյան

 

2008 թ. մարտի 13

Երևան

 

 
 

Հավելված

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի մարտի 11-ի

թիվ 69-Ն որոշման

«ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻՆ ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԱՆՁԱՆՑ` ՈՐՊԵՍ ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՂՆԵՐ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ»

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ  4/06

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 23-րդ կետի «դ» ենթակետով սահմանված անձանց որակավորված ներդրողներ համարելու չափանիշները, ինչպես նաև որակավորված ներդրողների գրանցման կարգը:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

2. Սույն կանոնակարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները.

1) «Օրենք»` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք.

2) «զուտ եկամուտը»` ֆիզիկական անձի համախառն եկամուտն է` նվազեցրած հարկերը.

3) «Տեղեկատվական բազա»` Կենտրոնական բանկում գրանցված որակավորված ներդրողների վերաբերյալ տեղեկությունները ներառող ցուցակ:

4) «Որակավորված ներդրող»` Օրենքի 3-րդ հոդվածի 23-րդ կետի «ա-գ» և «ե» ենթակետերում նշված անձինք, ինչպես նաև այն անձը, որը որակավորված ներդրող կհամարվի սույն կանոնակարգի ԳԼՈՒԽ 6-ի համաձայն:

5) Սույն կանոնակարգում օգտագործված այլ հասկացություններն ունեն Օրենքում կիրառվող նշանակությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

3. Անձը համարվում է Օրենքի 3-րդ հոդվածի 23-րդ կետի «դ» և «ե» ենթակետերով սահմանված որակավորված անձ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկում (այսուհետ՝ կենտրոնական բանկ) գրանցված որակավորված ներդրողների Տեղեկատվական բազայում սույն կանոնակարգի համաձայն գրանցվելուց հետո:

4. Ֆիզիկական անձը որպես որակավորված ներդրող Տեղեկատվական բազայում գրանցվելու համար պետք է համապատասխանի սույն կանոնակարգի ԳԼՈՒԽ 6-ով սահմանված չափանիշներին:

5. Ֆիզիկական անձը ինքնուրույն է գնահատում սույն կանոնակարգի ԳԼՈՒԽ 6-ով սահմանված չափանիշներին համապատասխանությունը: Յուրաքանչյուր իրավաբանական անձ ինքնուրույն է որոշում կայացնում Տեղեկատվական բազայում որպես որակավորված ներդրող գրանցվելու վերաբերյալ:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՂ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

6. Անձը որակավորված ներդրող համարվելու համար գրանցվում է Կենտրոնական բանկում` ներկայացնելով դիմում` համաձայն սույն կանոնակարգի հավելված 1-ի (ֆիզիկական անձի համար) կամ հավելված 2-ի (իրավաբանական անձի համար):

7. Անձը Տեղեկատվական բազայից գրանցումից դուրս գալու համար կարող է դիմել Կենտրոնական բանկ` ներկայացնելով դիմում` համաձայն սույն կանոնակարգի հավելված 3-ի:

8. Ֆիզիկական անձի դեպքում դիմումը պետք է ստորագրվի տվյալ անձի կամ նրա լիազոր անձի կողմից:

9. Իրավաբանական անձի դեպքում դիմումը պետք է ստորագրվի գործադիր տնօրենի կամ լիազորված այլ անձի կողմից:

10. Սույն կանոնակարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը Կենտրոնական բանկ են ներկայացվում թղթային կամ էլեկտրոնային տարբերակով:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՂ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՄ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ

 

11. Կենտրոնական բանկը սույն կանոնակարգի 6-րդ և 7-րդ կետերում սահմանված փաստաթղթերը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է անձին Տեղեկատվական բազայում կամ չի գրանցում կամ հանում է անձին գրանցումից:

12. Կենտրոնական բանկը չի գրանցում անձին որպես որակավորված ներդրող, եթե սույն կանոնակարգի հավելված 1-ով կամ հավելված 2-ով նախատեսված դիմումը թերի է լրացված:

13. Սույն կանոնակարգի 11-րդ կետում նշված ժամկետում դիմող անձի` որպես որակավորված ներդրող գրանցման կամ գրանցման մերժման որոշում չկայացնելու դեպքում անձը համարվում է գրանցված որպես որակավորված ներդրող:

14. Սույն կանոնակարգի 11-րդ կետում նշված ժամկետում դիմող անձին Տեղեկատվական բազայից գրանցումից հանելու մասին որոշում չկայացնելու դեպքում անձը համարվում է Ռեգիստրում գրանցումից հանված:

15. Դիմող անձը կարող է տեղեկանալ որպես որակավորված ներդրող գրանցվելու կամ գրանցումից դուրս գալու վերաբերյալ Կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվող Տեղեկատվական բազայից` տվյալ անձի կողմից համապատասխան դիմումի ներկայացմանը հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում:

16. Որպես որակավորված ներդրող գրանցման որոշումն ուժի մեջ է մինչև դիմումի ներկայացմանը հաջորդող տարվա հունիսի 30-ը:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՂ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

17. Որակավորված ներդրող են համարվում այն ֆիզիկական անձինք, որոնք գրանցվել են Տեղեկատվական բազայում որպես այդպիսին համաձայն սույն կանոնակարգի և բավարարում են հետևյալ չափանիշներից առնվազն երկուսին.

1) անձը դիմումի ներկայացմանը նախորդող 4 եռամսյակների ընթացքում արժեթղթերի շուկայում իրականացրել է 10 և ավելի գործարք միջին եռամսյակային կտրվածքով, ընդ որում` մեկ գործարքի ծավալը միջին հաշվով կազմում է առնվազն 500000 Հայաստանի Հանրապետության դրամ,

2) ֆիզիկական անձի արժեթղթերի փաթեթի մեծությունը դիմումի ներկայացման պահին գերազանցում է 100 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ ֆիզիկական անձի զուտ եկամուտը դիմումի ներկայացմանը նախորդող հաշվետու տարվա ընթացքում գերազանցում է 100 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը,

3) ֆիզիկական անձը ֆինանսական ոլորտում ունի առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, որը պահանջում է արժեթղթերում ներդրումների հետ կապված գիտելիքներ:

18. Որակավորված ներդրող են համարվում այն իրավաբանական անձինք, որոնք գրանցվել են որպես որակավորված ներդրող՝ համաձայն սույն կանոնակարգի:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՆ

 

19. Կենտրոնական բանկը վարում է Կենտրոնական բանկում գրանցված որակավորված ներդրողների Տեղեկատվական բազան: Տեղեկատվական բազան ենթակա է հրապարակման Կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային կայքում:

20. Տեղեկատվական բազայում ֆիզիկական անձանց համար պահվելու է հետևյալ տեղեկատվությունը. անունը, ազգանունը, բնակության վայրը, հեռախոսը, նույնականացնող համարը, էլեկտրոնային հասցեն:

21. Տեղեկատվական բազայում իրավաբանական անձանց համար պահվելու է հետևյալ տեղեկատվությունը. ընկերության անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսը, նույնականացնող համարը, էլեկտրոնային հասցեն:

22. Տեղեկատվական բազայում գրանցված անձի վերաբերյալ տեղեկությունները փոփոխվելու դեպքում անձը կարող է դիմել Կենտրոնական բանկ` խնդրելով կատարել համապատասխան փոփոխություններ:

23. Կենտրոնական բանկը գրանցված որակավորված ներդրողների վերաբերյալ տեղեկությունների փոփոխությունները ներառում է Տեղեկատվական բազայում դիմումը ստանալու օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում:

24. Կենտրոնական բանկը պատասխանատու է միայն Տեղեկատվական բազայում որակավորված ներդրողներին պատշաճ գրանցելու համար: Կենտրոնական բանկը պատասխանատու չէ որակավորված ներդրողների՝ սույն կանոնակարգի ԳԼՈՒԽ 6-ով սահմանված չափանիշներին համապատասխանության արժանահավատության ստուգման համար:

 

 

Հավելված 1

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի մարտի 11-ի

թիվ 69-Ն որոշմամբ հաստատված

«Որակավորված ներդրողներ համարելու չափանիշները և անձանց` որպես որակավորված ներդրողներ

գրանցման կարգը» կանոնակարգ 4/06-ը հավելվածի

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՂ ԳՐԱՆՑՎԵԼՈՒ ԴԻՄՈՒՄ

 

ՄԱՍ Ա

 

Կենտրոնական բանկի նախագահին

Հարգելի ________________

Ես` ______________________________, հավաստիացնում եմ, որ բավարարում եմ

(որակավորված անձի ֆիզիկական անձի անունը, ազգանունը )

ստորև նշված չափանիշներից առնվազն երկուսին (բավարարող չափանիշների առջև դրված ազատ
վանդակներում կատարվում է  նշում).

 

q

դիմումի ներկայացմանը նախորդող 4 եռամսյակների ընթացքում արժեթղթերի

շուկայում իրականացրել եմ 10 և ավելի գործարք միջին  եռամսյակային կտրվածքով,

ընդ որում ` մեկ գործարքի ծավալը միջին հաշվով կազմում է առնվազն 500 000

Հայաստանի Հանրապետության դրամ

q

իմ արժեթղթերի փաթեթի մեծությունը դիմումի ներկայացման պահին գերազանցում է

100 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ ֆիզիկական անձի զուտ

եկամուտը դիմումի ներկայացմանը նախորդող հաշվետու տարվա ընթացքում

գերազանցում է 100 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը

q

ֆինանսական ոլորտում ունեմ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային

փորձ, որը պահանջում է արժեթղթերում ներդրումների հետ կապված գիտելիքներ

 

Հավաստիացնում եմ, որ տեղյակ եմ որպես որակավորված ներդրող գրանցվելու հետևանքներին
«Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն: Մասնավորապես,
ես տեղյակ եմ, որ «Կենտրոնական բանկում գրանցված որակավորված ներդրողների Տեղեկատվական
բազայում» գրանցվելու դեպքում ինձ արժեթղթերի առաջարկ կատարելու դեպքում բացակայում է
ազդագիր հրապարակելու թողարկողի պարտավորությունը: Հետևաբար, ազդագրից բխող
իրավունքները չեն տարածվում ինձ վրա:

Խնդրում եմ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով  գրանցել ինձ
որպես որակավորված ներդրող:

Դիմումատուի (դիմումատուի լիազորված անձի) անուն , ազգանուն __________________

Հավաստիացնում եմ, որ լիազորված եմ _______________________________ ի անձի

                                                       (որակավորված անձի իրավաբանական անձի անվանումը )


 անունից Կենտրոնական բանկ ներկայացնել  նրան` որպես որակավորված ներդրող գրանցելու նպատակով
սույն դիմումը (սույն տողը լրացվում է լիազոր անձի առկայության դեպքում):

Դիմումատուի (դիմումատուի լիազորված անձի) ստորագրություն (դիմումի` էլեկտրոնային
տարբերակով ներկայացման դեպքում դիմումատուի (դիմումատուի լիազորված անձի)
ստորագրությունը անհրաժեշտ չէ) :_________________________

 

Ամսաթիվ  _____________

 

 

ՄԱՍ Բ

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Կենտրոնական բանկը տեղադրելու է ՄԱՍ Բ-ում բերված տեղեկատվությունը
Կենտրոնական բանկում գրանցված որակավորված ներդրողների Տեղեկատվական
բազայում, որը ենթակա է հրապարակման Կենտրոնական բանկի պաշտոնական
ինտերնետային կայքում:

«Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն
«Կենտրոնական բանկում գրանցված որակավորված ներդրողների Տեղեկատվական
բազայում» գրանցվելու դեպքում Ձեզ արժեթղթերի առաջարկ կատարելու դեպքում
թողարկողը պարտավոր չէ ազդագիր հրապարակել: Հետևաբար, ազդագրից բխող
իրավունքները չեն տարածվում Ձեզ վրա:

Ձեզ սույն փաստաթղթում նշված հասցեով կուղարկվի գրություն, որով կնշվի, որ
Դուք ընդգրկված եք «Կենտրոնական բանկում գրանցված որակավորված ներդրողների
Տեղեկատվական բազայում»:

Որպես որակավորված ներդրող գրանցումը ուժի մեջ է մինչև դիմումի ներկայացմանը
հաջորդող հունիսի 30-ը, եթե Դուք չեք դիմել ավելի վաղ ժամկետում ուժը կորցրած
ճանաչելու համար:

Տեղեկատվական բազայում Ձեր վերաբերյալ տեղեկությունները փոփոխվելու դեպքում
Դուք կարող եք դիմել Կենտրոնական բանկ` խնդրելով կատարել համապատասխան
փոփոխություններ:

 

Որակավորվող ֆիզիկական անձի անունը, ազգանունը

 

Բնակության վայրը, ներառյալ հեռախոսը (այստեղ կարող է գրվել փոստային արկղը կամ
ցանկացած հասցեն, որի միջոցով կարելի է անձի հետ կապ հաստատել` կապված արժեթղթերի
առաջարկի հետ):

 

Էլեկտրոնային հասցե (եթե առկա է)

 

Ամսաթիվ

 

 

 

Հավելված 2

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի մարտի 11-ի

թիվ 69-Ն որոշմամբ հաստատված

«Որակավորված ներդրողներ համարելու չափանիշները և անձանց` որպես որակավորված ներդրողներ

գրանցման կարգը» կանոնակարգ 4/06-ը հավելվածի

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՂ ԳՐԱՆՑՎԵԼՈՒ ԴԻՄՈՒՄ

 

Մ Ա Ս  Ա

 

Կենտրոնական բանկի նախագահին

 

Հարգելի _____________________________

_____________________________________________

(իրավաբանական անձի անվանումը)


որոշում է կայացրել որակավորված ներդրող գրանցվելու վերաբերյալ:

 

Հավաստիացնում ենք, որ տեղյակ ենք որպես որակավորված ներդրող գրանցվելու
հետևանքներին «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի
համաձայն: Մասնավորապես, տեղյակ ենք, որ «Կենտրոնական բանկում գրանցված
որակավորված ներդրողների Տեղեկատվական բազայում» գրանցվելու դեպքում մեզ
արժեթղթերի առաջարկ կատարելու դեպքում բացակայում է ազդագիր հրապարակելու
թողարկողի պարտավորությունը: Հետևաբար, ազդագրից բխող իրավունքները չեն
տարածվում մեզ վրա:

Խնդրում եմ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով
գրանցել որպես որակավորված ներդրող:

 

Դիմումատուի (դիմումատուի լիազորված անձի) անուն, ազգանուն ___________

___________________

 

Հավաստիացնում եմ, որ լիազորված եմ _____________________________

(որակավորված անձի իրավաբանական անձի անվանումը)

________ -ի անձի անունից

 

Կենտրոնական բանկ ներկայացնել նրան` որպես որակավորված ներդրող գրանցելու
նպատակով սույն դիմումը (սույն տողը լրացվում է լիազոր անձի առկայության դեպքում):

 

Դիմումատուի (դիմումատուի լիազորված անձի) ստորագրություն (դիմումի` էլեկտրոնային
տարբերակով ներկայացման դեպքում դիմումատուի (դիմումատուի լիազորված անձի)
ստորագրությունը անհրաժեշտ չէ) ___________________________________

 

Ամսաթիվ ______________

 

 

ՄԱՍ Բ

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Կենտրոնական բանկը տեղադրելու է ՄԱՍ Բ-ում բերված տեղեկատվությունը
«Կենտրոնական բանկում գրանցված որակավորված ներդրողների Տեղեկատվական
բազայում, որը ենթակա է հրապարակման Կենտրոնական բանկի պաշտոնական
ինտերնետային կայքում»:

«Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն
«Կենտրոնական բանկում գրանցված որակավորված ներդրողների Տեղեկատվական
բազայում» գրանցվելու դեպքում Ձեզ արժեթղթերի առաջարկ կատարելու դեպքում
թողարկողը պարտավոր չէ ազդագիր հրապարակել: Հետևաբար, ազդագրից բխող
իրավունքները չեն տարածվում Ձեզ վրա:

Ձեզ սույն փաստաթղթում նշված հասցեով կուղարկվի գրություն, որով կնշվի, որ
Դուք ընդգրկված եք «Կենտրոնական բանկում գրանցված որակավորված ներդրողների
Տեղեկատվական բազայում»:

Որպես որակավորված ներդրող գրանցումը ուժի մեջ է մինչև դիմումի ներկայացմանը
հաջորդող հունիսի 30-ը, եթե դուք չեք դիմել ավելի վաղ ժամկետում գրանցումը ուժը
կորցրած ճանաչելու համար:

Տեղեկատվական բազայում Ձեր վերաբերյալ տեղեկությունները փոփոխվելու դեպքում
դուք կարող եք դիմել Կենտրոնական բանկ` խնդրելով կատարել համապատասխան
փոփոխություններ:

 

Որակավորվող իրավաբանական անձի անվանումը

 

Գտնվելու վայրը, ներառյալ հեռախոսը (այստեղ կարող է գրվել փոստային արկղը
կամ ցանկացած հասցե, որի միջոցով կարելի է անձի հետ կապ հաստատել` կապված
արժեթղթերի առաջարկի հետ)

 

Էլեկտրոնային հասցե (եթե առկա է)

 

Ամսաթիվ

 

 

 

Հավելված 3

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի մարտի 11-ի

թիվ 69-Ն որոշմամբ հաստատված

«Որակավորված ներդրողներ համարելու չափանիշները և անձանց` որպես որակավորված ներդրողներ

գրանցման կարգը» կանոնակարգ 4/06-ը հավելվածի

 

ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ

 

ԴԻՄՈՒՄ

 

Կենտրոնական բանկի նախագահին

Հարգելի _______

 

Խնդրում եմ/ենք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված
կարգով հանել

__________________________________________________

(ֆիզիկական անձի անունը, իրավաբանական անձի անվանումը, Տեղեկատվական
բազայում գրանցման համարը)

 

Կենտրոնական բանկում գրանցված որակավորված ներդրողների Տեղեկատվական
բազայից:

 

Իրավաբանական անձ որակավորված ներդրողի համար

Անվանումը

 

Գտնվելու վայրը (կարող է գրվել փոստային արկղը կամ ցանկացած հասցե, որի
միջոցով կարելի է անձի հետ կապ հաստատել)

 

Էլեկտրոնային հասցե (եթե առկա է)

Դիմումի ամսաթիվ

 

Դիմումատուի (դիմումատուի լիազորված անձի) անունը, ազգանունը _______

 

Հավաստիացնում եմ, որ լիազորված եմ ___________________________

(որակավորված անձի իրավաբանական անձի անվանումը)

 

_________ ի անձի անունից

 

Կենտրոնական բանկ ներկայացնել նրան` որակավորված ներդրողների Տեղեկատվական
բազայում գրանցումից հանելու նպատակով սույն դիմումը (սույն տողը լրացվում է լիազոր
անձի առկայության դեպքում)

Դիմումատուի (դիմումատուի լիազորված անձի) ստորագրություն (դիմումի` էլեկտրոնային
տարբերակով ներկայացման դեպքում դիմումատուի (դիմումատուի լիազորված անձի)
ստորագրությունը անհրաժեշտ չէ)
 __________________

 

Ամսաթիվ __________________

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.12.2018, թիվ 211-Ն 18.01.2019, թիվ 69-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան